Գլխավոր տեղեկություն
Համար
N 67-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (14.02.2013-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2013.02.13/9(949) Հոդ.82
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
16.01.2013
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
04.02.2013
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
14.02.2013

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

16 հունվարի 2013 թվականի N 67-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 8-Ի N 1048-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի օգոստոսի 8-ի «Հայաստանի Հանրապետությունում հաշվապահների որակավորման կարգը հաստատելու մասին» N 1048-Ն որոշման 1-ին կետով հաստատված` Հայաստանի Հանրապետությունում հաշվապահների որակավորման կարգում կատարել հետևյալ փոփոխությունները`

1) 9-րդ կետի`

ա. առաջին պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Քննությունն անցկացվում է 2 փուլով՝ համակարգչում նախօրոք զետեղված հարցաշարից համակարգչային համապատասխան ծրագրի միջոցով պատահական ընտրված թեստերից (1-ին` թեստերի փուլի համար) և խնդիրներից (2-րդ` խնդիրների փուլի համար) կազմված հարցաթերթիկներով` հաշվի առնելով սույն կետով սահմանված համամասնությունները:»,

բ. երկրորդ պարբերության մեջ «I բաժնում» և «II բաժնում» բառերը համապատասխանաբար փոխարինել «1-ին` թեստերի փուլում» և «2-րդ` խնդիրների փուլում» բառերով.

2) 10-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«10. Հարցաթերթիկները կազմվում են քննության օրը` հանձնաժողովի առնվազն երեք անդամի ներկայությամբ, համակարգչային ծրագրի միջոցով, պատահական ընտրության սկզբունքով: Քննության առաջին փուլն անցկացնելու նպատակով համակարգչային ծրագրի միջոցով յուրաքանչյուր դիմորդի համար ձևավորվում է առանձին հարցաթերթիկ` հաշվի առնելով սույն կարգի 9-րդ կետով սահմանված համամասնությունները: Քննության երկրորդ փուլի հարցաթերթիկները ևս ձևավորվում են նույն սկզբունքով, սակայն երեք տարբերակից, որոնցից հանձնաժողովի առնվազն երեք անդամների կողմից պատահական ընտրության սկզբունքով ընտրվում է մեկը, որը տրամադրվում է դիմորդներին:

Համակարգչային ծրագիրն ամփոփում է քննության առաջին փուլի արդյունքները` ըստ յուրաքանչյուր դիմողի վաստակած միավորների քանակի և տոկոսի` յուրաքանչյուր ճիշտ պատասխանը գնահատելով մեկ միավոր, իսկ սխալ պատասխանը` զրո միավոր: Դիմողը քննության երկրորդ փուլ է անցնում, եթե առաջին փուլի առաջադրանքների կատարման արդյունքում հավաքել է առնվազն 54 միավոր (անցողիկ միավոր), այդ թվում` հարկերի և այլ պարտադիր վճարների վերաբերյալ հարցերից (թեստերից)` առնվազն 14 միավոր, տնտեսական իրավունքի և աուդիտի վերաբերյալ հարցերից (թեստերից)` առնվազն 7 միավոր:

Հանձնաժողովը, քննության առաջին փուլն ավարտվելուց հետո համակարգչային ծրագրի տվյալների հիման վրա, ամփոփում է դիմողների աշխատանքների արդյունքները և, հաշվի առնելով սույն կետի պահանջները, ընդունում է որոշում նրանց երկրորդ փուլ անցնելու հարցի վերաբերյալ և քննության երկրորդ փուլն սկսելուց առնվազն մեկ ժամ առաջ հրապարակում քննության առաջին փուլի արդյունքները:».

3) 13-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«13. Քննության առաջին և երկրորդ փուլերն անցկացվում են նույն օրվա ընթացքում: Քննության առաջին փուլի տևողությունը սահմանվում է մեկ ժամ երեսուն րոպե, իսկ երկրորդ փուլինը` երկու ժամ երեսուն րոպե: Քննության հարցերին պատասխանելու համար սույն կետով սահմանված ժամկետները լրանալուց հետո հանձնաժողովի նախագահը կամ քարտուղարը հայտարարում են սահմանված ժամանակն ավարտված լինելու մասին, որից հետո դիմողը պարտավոր է քննության թեստերի փուլում ավարտել աշխատանքը, իսկ խնդիրների փուլում` պատասխանները հանձնել հանձնաժողովին: Խնդիրների փուլում դիմողների աշխատանքները ծածկագրվում են հանձնաժողովի սահմանած կարգով: Ծածկագրերը վերծանվում են միայն քննության խնդիրների փուլի արդյունքների ամփոփումից հետո: Հարցերի պատասխանները թեստերի փուլում նշվում են համակարգչում, իսկ խնդիրների փուլում` հանձնաժողովի կողմից տրամադրված թղթերի վրա:».

4) 15-րդ կետի`

ա. առաջին պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Քննության արդյունքները գնահատվում են 105 միավորի սահմաններում: Ընդ որում` յուրաքանչյուր հարցի (թեստի) ճիշտ պատասխանը գնահատվում է մեկ միավոր, իսկ խնդիրները հինգ միավորի սահմաններում` 0.1 տասնորդականի ճշտությամբ:»,

բ. երկրորդ պարբերությունից հանել «նշված պատասխանը փոփոխելը (ուղղելը)» բառերը.

5) 16-րդ կետի «բ» ենթակետում «136», «28» և «14» թվերը համապատասխանաբար փոխարինել «84», «14» և «7» թվերով:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

 Տ. Սարգսյան

 

2013 թ. փետրվարի 4

Երևան