ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
16 դեկտեմբերի 2010 թվականի N 1693-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՈՐԱԿԻ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔԻ ԲԱՐԵՓՈԽՄԱՆ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հավանություն տալ Հայաստանի Հանրապետության որակի ենթակառուցվածքի բարեփոխման ռազմավարությանը` համաձայն N 1 հավելվածի:
2. Հաստատել Հայաստանի Հանրապետության որակի ենթակառուցվածքի բարեփոխման ռազմավարության գործողությունների ծրագիրը` համաձայն N 2 հավելվածի:
3. Ընդունել ի գիտություն, որ Հայաստանի Հանրապետության որակի ենթակառուցվածքի կառույցների 2013 թվականի աշխատանքային պայմանների բարելավման համար տրամադրվելու է մինչև երկու հարյուր հիսուն միլիոն դրամ:
(3-րդ կետը խմբ. 07.02.13 N 160-Ն)
3.1. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարին` Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության Հայաստանի Հանրապետության 2014-2016 թվականների պետական միջնաժամկետ ծախսերի ծրագրի հայտում ներառել որակի ենթակառուցվածքի բարեփոխման 2014-2016 թվականների միջնաժամկետ ծախսերի ծրագրի (ՄԺԾԾ) հայտը` յուրաքանչյուր տարի երկու հարյուրական միլիոն դրամ գումարի չափով:
(3.1-ին կետը լրաց. 07.02.13 N 160-Ն)
3.2. Դիտարկել Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից 2013-2016 թվականներին որակի ենթակառուցվածքի բարեփոխման համար տրվող գումարները որպես բյուջետային աջակցության մանրամասն գնահատական` որակի ենթակառուցվածքի բարեփոխման միջոցառումների իրականացմանն ուղղված:
(3.2-րդ կետը լրաց. 07.02.13 N 160-Ն)
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
2010 թ. դեկտեմբերի 20 |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՈՐԱԿԻ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔԻ ԲԱՐԵՓՈԽՄԱՆ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
(2010-2020ԹԹ.)
Երևան, 2010 թ.
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար |
Դ. Սարգսյան |
Հավելված N 2 ՀՀ կառավարության 2010 թվականի դեկտեմբերի 16-ի N 1693-Ն որոշման |
Հայաստանի Հանրապետության որակի ենթակառուցվածքի բարեփոխման ռազմավարության ներդՐման գործողությունների ծրագիր
(2010-2020 թթ.)
NN |
Գործողություն |
Նպատակ և համառոտ նկարագրություն |
Նախապայման |
Ակնկալվող արդյունք |
Վերջնաժամկետ |
Պատասխանատու հաստատություն | |
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
7 | |
1. |
ԻՐԱՎԱԿԱՆ ՄՈՏԱՐԿՈՒՄ | ||||||
1.1 |
Տեխնիկական կանոնակարգերի, համապատասխանության գնահատման և շուկայի վերահսկողության մասին օրենքի մշակում |
Պետք է մշակել նոր օրենք. ա) տեխնիկական կանոնակարգման գործառույթը ստանդարտացումից առանձնացնելու, |
|
Օրենքի նախագիծ |
գործողությունների ծրագրի ընդունումից |
ԷՆ, ԱՏԽ ԱԽ | |
1.2 |
Արդյունաբերական ապրանքների տեխնիկական կանոնակարգերի և ստանդարտների օրենսդրական մոտարկման համար արդյունաբերական առաջնային ոլորտների ընտրություն |
Ընտրված արդյունաբերական ապրանքների համար տեխնիկական կանոնակարգերի և ստանդարտների օրենսդրական մոտարկում |
|
Առաջնային արդյունաբերական ոլորտների ցանկ |
գործողությունների ծրագրի ընդունումից |
ԽՀԱԱՀ միջգերատեսչական հանձնաժողով, ԷՆ, ԱՏԽ ԱԽ | |
1.3 |
Համապատասխանության գնահատման մարմինների հավատարմագրման մասին օրենքի մշակում |
Մշակել նոր օրենք միջազգային ուղենիշներին, ԻՍՕ/ԻԷԿ 17011 ստանդարտին և (ԵՀ) թիվ 765/2008 կանոնակարգին համապատասխան և ապահովել հավատարմագրման մարմնի անկախությունը |
- |
Օրենքի նախագիծ |
գործողությունների ծրագրի ընդունումից |
ԷՆ, ԱՏԽ ԱԽ | |
1.4 |
Ստանդարտացման մասին օրենքի մշակում |
Ստանդարտացման մասին ներկայիս օրենքը փոխարինել նոր օրենքով, ըստ որի ստանդարտացման գործընթացը և կառավարումը պետք է լինեն անկախ, որը ստանդարտացման հիմնական շահագրգիռ կողմերի հավասարակշռված ներկայացուցչության հնարավորություն է տալիս և, որը կազմակերպված է միջազգային պահանջներին համապատասխան |
- |
Օրենքի նախագիծ |
գործողությունների ծրագրի ընդունումից |
ԷՆ, ԱՏԽ ԱԽ | |
1.5 |
Չափագիտության մասին օրենքի մշակում |
Չափումների միասնականության ապահովման մասին ներկայիս օրենքը փոխարինել նոր օրենքով, որով |
- |
Օրենքի նախագիծ |
գործողությունների ծրագրի ընդունումից |
ԷՆ, ԱՏԽ ԱԽ | |
1.6 |
Առկա տեխնիկական կանոնակարգերի վերանայման պլանավորում |
Առկա տեխնիկական կանոնակարգերը, որոնք ընդունվել են Ստանդարտացման մասին ներկայիս օրենքի, ինչպես նաև` Հայաստանի Հանրապետության կառավարության 2004թ. հուլիսի 29-ի թիվ 1149-Ն որոշման հիման վրա, պետք է վերանայել, ենթարկել վերլուծության, պետք է որոշարկել գործող կանոնակարգերի փոխարինման կամ լրամշակման կամ նոր կանոնակարգերի մշակման անհրաժեշտությունը, պետք է պլանավորել նոր իրավաբանական տեքստի մշակումը, պետք է ընտրել տեխնիկական կանոնակարգերը ԽՀԱԱՀ-ի գերակա ոլորտներում և մասնանշել ԵՄ մոտարկման համար: |
Կախված է 2.2.4 գործողությունից |
Վերանայման հաշվետվություն Տեխնիկական կանոնակարգերի վերանայման կառավարական ծրագիր |
գործողությունների ծրագրի ընդունումից
գործողությունների ծրագրի ընդունումից |
ՀՀ ԷՆ, ՀՀ գյուղատնտեսության նախարարություն, ՀՀ տրանսպորտի և կապի նախարարություն, ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարություն, Բնապահպանության նախարարություն, Առողջապահության նախարարություն, Քաղաքաշինության նախարարություն, Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն, Արտակարգ իրավիճակների նախարարություն, ԱՏԽ ԱԽ, ՍԲՍ ԱԽ | |
1.7 |
ԵՄ համընդհանուր օրենսդրությանը ազգային օրենսդրության մոտարկման ազգային ծրագրի արդիականացում |
ԵՄ համընդհանուր օրենսդրությանը ազգային օրենսդրության մոտարկման ազգային ծրագիրը պետք է արդիականացնել այնպես, որ ԽՀԱԱՀ գերակա ոլորտներում տեխնիկական կանոնակարգերի մոտարկումն ավարտվի 2013թ. |
|
Արդիականացված ԵՄ համընդհանուր օրենսդրությանը ազգային օրենսդրության մոտարկման ազգային ծրագիր |
գործողությունների ծրագրի ընդունումից |
ՀՀ ԷՆ, ԱՏԽ ԱԽ, ՍԲՍ ԱԽ | |
1.8 |
Համապատասխանության գնահատման և Ստանդարտացման մասին ներկայիս օրենքների հիման վրա Էկոնոմիկայի նախարարի հրամանների վերանայում |
Ներկայիս երկու օրենքները Էկոնոմիկայի նախարարին իրավունք են տալիս սահմանել ստանդարտացման և համապատասխանության գնահատման ոլորտներում կատարման ենթակա պահանջներ և ընթացակարգեր: Պետք է վերացնել միջազգային ստանդարտներին և փորձերին հակասող անգործածելի պահանջները: |
|
Վերանայման հաշվետվություններ
Հրամանների նախագծեր
|
գործողությունների ծրագրի ընդունումից |
ՀՀ ԷՆ | |
1.9 |
Պարտադիր սերտիֆիկացման ենթակա արտադրանքի ցանկի թարմացում |
Հայաստանի Հանրապետության կառավարության 2004թ. հուլիսի 29-ի թիվ 1149-Ն որոշումը պետք է լրամշակել 1.5-րդ կետի գործողությամբ նախատեսված վերլուծության արդյունքների համաձայն:
|
|
Կառավարության որոշման նախագիծ |
գործողությունների ծրագրի ընդունումից |
ՀՀ ԷՆ, ԱՏԽ ԱԽ, ՍԲՍ ԱԽ | |
1.10 |
Մշակել չափագիտության մասին օրենքի ենթաօրենսդրական ակտ հայերեն լեզվով անվանումների, միավորների և չափման սանդղակների անվանումների ու պայմանանիշերով ներկայացման, ինչպես նաև դրանց կիրառման կանոնների վերաբերյալ |
Պետք է մշակել Միավորների համակարգի ու ՕՉՄԿ-ի առաջարկություններին և 80/181/EEC դիրեկտիվին համապատասխանեցված տեխնիկական կանոնակարգ: |
Չափագիտության մասին նոր օրենքի ընդունում |
Իրավական ակտերի նախագծեր |
գործողությունների ծրագրի ընդունումից |
ՀՀ ԷՆ | |
1.11 |
Մշակել էտալոնների մասին չափագիտության մասին օրենքի ենթաօրենսդրական ակտ |
Պետք է մշակել ՕՉՄԿ-ի առաջարկություններին համապատասխանեցված տեխնիկական կանոնակարգեր էտալոնների համար |
Չափագիտության մասին նոր օրենքի ընդունում |
Իրավական ակտերի նախագծեր |
գործողությունների ծրագրի ընդունումից |
ՀՀ ԷՆ | |
1.12 |
Մշակել չափագիտության մասին օրենքի ենթաօրենսդրական ակտ օրենսդրական հսկողության տակ գտնվող չափման միջոցների համար |
Պետք է մշակել ՕՉՄԿ-ի առաջարկություններին համապատասխանեցված տեխնիկական կանոնակարգեր օրենսդրական հսկողության տակ գտնվող չափման միջոցների համար |
Չափագիտության մասին նոր օրենքի ընդունում |
Իրավական ակտերի նախագծեր |
գործողությունների ծրագրի ընդունումից |
ՀՀ ԷՆ | |
1.13 |
Մշակել չափագիտության մասին օրենքի ենթաօրենսդրական ակտ` չափածրարված ապրանքների համար |
Պետք է մշակել չափածրարման մասով եվրոպական դիրեկտիվների հետ համապատասխանեցված չափածրարված արտադրանքների և չափման տարաների /շշերի/ համար տեխնիկական կանոնակարգեր |
Չափագիտության մասին նոր օրենքի ընդունում |
Իրավական ակտերի նախագծեր |
գործողությունների ծրագրի ընդունումից |
ՀՀ ԷՆ, ԱՏԽ ԱԽ | |
1.14 |
Մշակել Սպառողների շահերի պաշտպանության մասին օրենքի փոփոխությունները |
Փոփոխությունները պետք է մշակել, որպեսզի ներմուծվի դիրեկտիվ 2001/95/EC-ի ապրանքների ընդհանուր անվտանգության պահանջները |
|
Օրենքում փոփոխությունների նախագիծ |
գործողությունների ծրագրի ընդունումից |
ՀՀ ԷՆ, ԱՏԽ ԱԽ | |
1.15 |
Օրենսդրական առաջարկի մշակում 85/374/EEC դիրեկտիվի դրույթները հայկական օրենսդրության մեջ ներառելու համար |
Թերություն ունեցող ապրանքների համար արտադրողների պատասխանատվության մասին 85/374/EEC դիրեկտիվի դրույթները պետք է ներառվեն ազգային օրենսդրության մեջ` ԽՀԱԱՀ-ի նպատակներից ելնելով |
|
Օրենսդրական առաջարկի նախագիծ |
գործողությունների ծրագրի ընդունումից |
ՀՀ ԷՆ, ԱՏԽ ԱԽ | |
2. |
ԻՆՍՏԻՏՈՒՑԻՈՆԱԼ ՀԶՈՐԱՑՈՒՄ ԵՎ ՎԱՐՉԱԿԱՆ ԿԱՐՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԶԱՐԳԱՑՈՒՄ | ||||||
Ընդհանուր | |||||||
2.1.1 |
Որակի խորհրդի ստեղծման համար փաստաթղթերի մշակում |
Հայաստանի որակի ենթակառուցվածքի բարեփոխման ռազմավարությունը նախատեսում է, որ Որակի խորհուրդն է ուղղորդելու և կողմնորոշելու բարեփոխումը, ինչպես նաև` երկրի որակի քաղաքականությունը: Այս գործառույթները պետք է տրվեն խորհրդին: |
|
Կառավարության որոշման նախագիծ |
գործողությունների ծրագրի ընդունումից |
ՀՀ ԷՆ | |
2.1.2 |
ԷՆ-ում ստեղծել փորձագետների մի թիմ` որակի ենթակառուցվածքի բարեփոխման ռազմավարության իրականացումը վերահսկելու նպատակով |
Հայաստանի որակի ենթակառուցվածքի բարեփոխման ռազմավարությամբ պահանջվում է, որ բարեփոխումը պետք է կառավարեն ԷՆ նշանակված վարչության երեք աշխատակիցներ: Ավելին, ռազմավարությունը նախատեսում է, որ որակի ենթակառուցվածքով և տեխնիկական կանոնակարգերով զբաղվող բաժինը երեքով կավելացնի իր աշխատակիցների քանակը: Հետևաբար, անհրաժեշտ է աշխատանքի ընդունել համապատասխան որակավորմամբ երեք նոր քաղաքացիական ծառայողների |
|
Որակի ենթակառուցվածքով և տեխնիկական կանոնակարգերով զբաղվող բաժնում աշխատանքի են ընդունվել ևս երեք աշխատակիցներ |
գործողությունների ծրագրի ընդունումից |
ՀՀ ԷՆ | |
2.1.3 |
Կենտրոնացնել որակի ենթակառուցվածքով և տեխնիկական կանոնակարգերով զբաղվող ԷՆ-ի ներքին կառույցները |
ԷՆ-ում ստեղծել որակի ենթակառուցվածքի և տեխնիկական կանոնակարգերի համար պատասխանատու մեկ ստորաբաժանում: Այս ստորաբաժանումը և որակի ենթակառուցվածքի հաստատությունները դնել մեկ փոխնախարարի ղեկավարության տակ |
|
Կառավարության որոշման նախագիծ |
գործողությունների ծրագրի ընդունումից |
ՀՀ ԷՆ | |
2.1.4 |
Ստեղծել մշտական աշխատանքային խումբ` տեխնիկական կանոնակարգերի հարցերը քննարկելու նպատակով |
Աշխատանքային խումբը կառաջնորդվի ԷՆ-ի կողմից և կազմված կլինի ԷՆ-ի, Գյուղատնտեսության նախարարության, Տրանսպորտի և կապի նախարարության, Էներգետիկայի և բնական պաշարների նախարարության, Բնապահպանության նախարարության, Առողջապահության նախարարության, Քաղաքաշինության նախարարության, Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության, Արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակիցներից |
|
Կառավարության որոշման նախագիծ |
գործողությունների ծրագրի ընդունումից |
ՀՀ ԷՆ | |
2.1.5 |
Վերլուծել տեխնիկական կանոնակարգեր մշակող նախարարությունների վարչական կառույցները, բացառությամբ` Էկոնոմիկայի նախարարության |
Ինչպես պահանջվում է Հայաստանի որակի ենթակառուցվածքի բարեփոխման ռազմավարությամբ, պետք է կատարել կարիքների և բացերի վերլուծություն: Վերլուծությամբ կտրվեն ուղղություններ վարչական կառույցի և կարողությունների վերջնական օպտիմալացման համար |
|
Վերլուծությունների հաշվետվություն |
Գյուղատնտեսության նախարարության, Առողջապահության նախարարության, Քաղաքաշինության նախարարության, Արտակարգ իրավիճակների նախարարության համար գործողությունների ծրագրի ընդունումից |
ՀՀ ԷՆ, ՀՀ գյուղատնտեսության նախարարություն, ՀՀ տրանսպորտի և կապի նախարարություն, ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարություն, ՀՀ բնապահպանության նախարարություն, ՀՀ առողջապահության նախարարություն, ՀՀ քաղաքաշինության նախարարություն, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն, ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն , ԱՏԽ ԱԽ | |
2.1.6 |
Դասընթացների անցկացում այն պաշտոնյաների համար, որոնք ներգրավվելու են ԽՀԱԱՀ-ի շուրջ բանակցությունների ԱՏԽ մասով քննարկումներում
|
Դասընթացների անցկացումը ԽՀԱԱՀ-ի շուրջ բանակցությունների ԱՏԽ մասով քննարկումներում ներգրավված պաշտոնյաների համար սկսվել է 2010թ. մայիսին: Դասընթացները պետք է շարունակվեն կանոնավոր հիմունքներով: Ուսուցման կարիքները պետք է որոշարկվեն ԷՆ-ի կողմից` ԵՄ ԽԽ-ի աջակցությամբ |
|
Ուսուցողական միջոցառումներ (եռամսյակը առնվազն մեկ դասընթաց) |
Եռամսյակը մեկ |
ԷՆ | |
2.1.7 |
Ներկայացնել մտադրությունների մասին նամակներ ԵՄ-ի կողմից ֆինանսավորվող ստանդարտացման, հավատարմագրման և չափագիտության Թվինինգ ծրագրերի համար |
Ինստիտուցիոնալ աջակցությունը և կարողությունների հզորացումն առանցքային օժանդակություն կլինի բարեփոխված հաստատությունների համար: |
|
Մտադրությունների մասին նամակներ |
2011թ. մարտ |
ԷՆ, Ստանդարտների ազգային ինստիտուտ, Չափագիտության ազգային ինստիտուտ, Հավատարմագրման մարմին | |
2.1.8 |
Նախապատրաստել Թվինինգ ծրագրերի փաստաթղթերը ստանդարտացման, հավատարմագրման և չափագիտության համար |
Մշակել Թվինինգ ծրագրերի նկարագիրը |
Կախված է մտադրությունների մասին նամակների ընդունումից (գործողություն 2.1.9) |
Թվինինգ ծրագրերի նկարագիրը |
2011թ. դեկտեմբեր |
ԷՆ, | |
2.1.9 |
Թվինինգ ծրագրի փաստաթղթաբանության ավարտը շուկայի վերահսկողության մասով և ԵՄ գործընկեր մարմնի ընտրությունը |
Թվինինգ ծրագիրը սկսել մինչև 2011թ. վերջ |
Կախված է ծրագրի ֆինանսավորման վերաբերյալ ԵՄ որոշումից |
|
2011թ. դեկտեմբեր |
ԷՆ, ՇՍՇՊ ՊՏ | |
2.2 |
Ստանդարտացում | ||||||
2.2.1 |
Ծրագրի մշակում որպես Հայաստանի ստանդարտներ` 17000 սերիայի համապատասխանության գնահատման ԻՍՕ ստանդարտների ընդունման համար |
Հայաստանի որակի ենթակառուցվածքի բարեփոխման ռազմավարության համաձայն, այս ստանդարտների ընդունումը պետք է ավարտվի մինչև 2011թ. վերջը: Այս ծրագիրը ստանդարտացման ծրագրի մաս է կազմելու |
|
Ստանդարտացման ծրագիր |
գործողությունների ծրագրի ընդունումից |
ԷՆ, | |
2.2.2 |
Ստանդարտների ազգային ինստիտուտի ակտիվների և մարդկային ռեսուրսների գույքագրում |
Ստանդարտացման և սերտիֆիկացման գործունեության համար գույքագրումը պետք է կատարել առանձին- առանձին` ելնելով սերտիֆիկացման և ստանդարտացման գործունեության առանձնացումից |
|
Ակտիվների ցանկ |
գործողությունների ծրագրի ընդունումից |
ԷՆ, | |
2.2.3 |
Իրականացնել շուկայի հետազոտություն` բարեփոխված ստանդարտացման մարմնի ֆինանսավորման առանձնահատկությունները որոշելու նպատակով |
Հայաստանի որակի ենթակառուցվածքի բարեփոխման ռազմավարությամբ նախատեսվում է, որ բարեփոխված ստանդարտացման մարմնի ֆինանսավորման հիմնական աղբյուրը կմնա պետական բյուջեն: Սակայն, ստանդարտացման ֆինանսավորման մոդելը կփոխվի և նոր մարմնին անհրաժեշտ կլինի մշակել պատշաճ բիզնես պլան: Այս հետազոտության միջոցով պետք է տեղեկատվություն հավաքել ստանդարտացման շուկայի կարիքների մասին: |
|
Հետազոտություն հաշվետվություն |
գործողությունների ծրագրի ընդունումից |
ԷՆ, | |
2.2.4 |
Մշակել ԽՀԱԱՀ ընտրված ոլորտներում եվրոպական ստանդարտները` որպես Հայաստանի ստանդարտներ ընդունելու ծրագիր և չեղյալ համարել հակասող ազգային ստանդարտները |
ԽՀԱԱՀ-ի ոլորտներն ընտրելուց հետո պետք է որոշարկել եվրոպական ստանդարտները, և պլանավորել դրանց ընդունումը: Եվրոպական ստանդարտներին հակասող Հայաստանի ստանդարտները պետք է համապատասխանաբար հանել շրջանառությունից: Ծրագրով կարող է նախատեսվել նաև որոշ միջազգային ստանդարտների ընդունում: Ծրագիրը պետք է երաշխավորի, որ մինչև 2013թ. ԽՀԱԱՀ-ի գերակա ոլորտներում եվրոպական ստանդարտները կընդունվեն որպես Հայաստանի ստանդարտներ |
Կախված է 1.6-րդ գործողությունից |
Եվրոպական ստանդարտների ընդունման ծրագիր |
գործողությունների ծրագրի ընդունումից |
Ստանդարտների ազգային ինստիտուտ, ԱՏԽ ԱԽ, ԷՆ, ԳՆ, ՏԿՆ, ԷԲՊՆ, ԲՊՆ, ՔՆ, ԱՍՀՆ, ԱԻՆ
| |
2.2.5 |
Փաստաթղթերի պատրաստում` որպես ասոցիացիա Ստանդարտների ազգային ինստիտուտի վերահաստատման համար |
Ասոցիացիայի գրանցման փաստաթղթերը, ինչպես նաև` ենթաօրենսդրական ակտերը պետք է մշակել Ստանդարտացման մասին օրենքի համաձայն |
|
Կանոնադրության նախագիծ
Շահագրգիռ կողմերի հրավեր |
գործողությունների ծրագրի ընդունումից |
ԷՆ, | |
2.2.6 |
Իրազեկման հանդիպումների անցկացում ստանդարտացման շահագրգիռ կողմերի համար` բարեփոխված ստանդարտացման մարմնում անդամակցության ձեռքբերման առավելությունները բացատրելու նպատակով |
Ներկայիս Ստանդարտների ազգային ինստիտուտը կբարեփոխվի` դառնալով ասոցիացիա, որի անդամ կարող են դառնալ ստանդարտացման շահագրգիռ կողմերը: Այս անդամակցության միջոցով ստեղծված հնարավորությունների մասին պետք է տեղեկացնել շահագրգիռ կողմերին: |
|
Երկու իրազեկման հանդիպումներ |
2011թ. մայիս 2011թ. հուլիս |
ԷՆ, | |
2.2.7 |
Ստանդարտացման մարմնի վերահաստատումը (Ստանդարտների ազգային ինստիտուտ) |
Պետք է ստեղծել ստանդարտների նոր մարմնի գլխավոր ասամբլեան և կառավարման մարմինը, և ընդունել կանոնադրությունը: Կառավարման խորհուրդը պետք է նշանակի ժամանակավոր տնօրեն: |
Կախված է ստանդարտացման մասին նոր օրենքի ընդունումից |
Ստանդարտների ազգային ինստիտուտի գլխավոր ասամբլեայի և կառավարման մարմնի որոշումները |
գործողությունների ծրագրի ընդունումից |
ԷՆ | |
2.2.8 |
Նոր Ստանդարտների ազգային ինստիտուտի գրանցում |
Պետական գրանցում` համաձայն Ստանդարտացման մասին օրենքի |
Կախված է 2.2.7-րդ գործողությունից |
Պետական գրանցում |
գործողությունների ծրագրի ընդունումից |
ԷՆ, | |
2.2.9 |
Նոր Ստանդարտների ազգային ինստիտուտի տնօրենի նշանակում |
Հիմնված է բաց մրցույթի արդյունքների վրա |
Կախված է 2.2.7-րդ գործողությունից |
Ստանդարտների ազգային ինստիտուտի կառավարման խորհրդի որոշումը |
գործողությունների ծրագրի ընդունումից |
Ստանդարտների ազգային ինստիտուտի կառավարման խորհուրդ | |
2.2.10 |
Վերահաստատել Ստանդարտների ազգային ինստիտուտի Ստանդարտացման տեխնիկական կոմիտեները և արդիականացնել ստանդարտացման ծրագիրը |
Պետք է վերահաստատել Ստանդարտների ազգային ինստիտուտի Ստանդարտացման տեխնիկական կոմիտեները, ստանդարտացման ծրագիրը պետք է արդիականացնել և հաստատել նոր ղեկավարության կողմից: |
Կախված է 2.2.7-րդ գործողությունից |
Ստանդարտների ազգային ինստիտուտի ղեկավարության կողմից ընդունված ստանդարտացման արդիականացված ծրագիրը |
գործողությունների ծրագրի ընդունումից |
Ստանդարտների ազգային ինստիտուտի տնօրեն և կառավարման խորհուրդ | |
2.2.11 |
Ստանդարտների ազգային ինստիտուտի անդամակցության վերագրանցում միջազգային և եվրոպական կազմակերպություններում |
Անդամակցություն ԻՍՕ-ում և ՍԵՆ-ում |
Կախված է 2.2.7-րդ գործողությունից |
|
գործողությունների ծրագրի ընդունումից |
Ստանդարտների ազգային ինստիտուտի տնօրեն և կառավարման խորհուրդ | |
2.2.12 |
ԻԷԿ-ին անդամակցելու դիմումի ներկայացում |
Ինչպես նախատեսված է որակի ենթակառուցվածքի բարեփոխման ռազմավարությունում |
Կախված է 2.2.7-րդ գործողությունից |
Կառավարության որոշման նախագիծ Դիմում |
գործողությունների ծրագրի ընդունումից գործողությունների ծրագրի ընդունումից |
ԷՆ | |
2.2.13 |
Ստանդարտների ազգային ինստիտուտի ներքին ընթացակարգերի մշակման պլանավորում |
Ստանդարտների ազգային ինստիտուտի` ստանդարտացման աշխատանքները ղեկավարելու ընթացակարգերը պետք է մշակել ստանդարտացման մասին նոր օրենքին, ինչպես նաև միջազգային և եվրոպական փորձին համապատասխան: |
Կախված է 2.2.7-րդ գործողությունից |
Ստանդարտացման նոր ընթացակարգերի մշակման պլան |
գործողությունների ծրագրի ընդունումից |
Ստանդարտների ազգային ինստիտուտի տնօրեն և կառավարման խորհուրդ | |
2.2.14 |
Ստանդարտների ազգային ինստիտուտի Բիզնես պլանի մշակում |
Բիզնես պլանը պետք է կազմել շուկայի հետազոտության արդյունքների հիման վրա |
Կախված է 2.2.3-րդ և 2.2.7-րդ գործողություններից |
Բիզնես պլան |
գործողությունների ծրագրի ընդունումից |
Ստանդարտների ազգային ինստիտուտի տնօրեն և կառավարման խորհուրդ | |
2.3 | Հավատարմագրում | ||||||
2.3.1 |
Մշակել բարեփոխված Հավատարմագրման ազգային մարմնի կազմակերպական կառուցվածքը և անձնակազմի հաստիքի նկարագրությունները |
Սահմանել և բաշխել հավատարմագրման մասնակիցների իրավունքները, պարտականությունները և գործառույթները: |
|
Կազմակերպական կառուցվածքի նախագիծը Հաստիքի նկարագրությունների նախագիծը |
գործողությունների ծրագրի ընդունումից
|
ԷՆ, Հավատարմագրման գործակալություն | |
2.3.2 |
Որոշել նոր հավատարմագրման մարմնի տարածքի տեղը: |
Հնարավոր է անհրաժեշտ լինի, որ նոր հավատարմագրման մարմինն առանձնացվի Էկոնոմիկայի նախարարությունից |
|
Որոշարկված նոր տարածք |
գործողությունների ծրագրի ընդունումից |
ԷՆ | |
2.3.3 |
Մշակել Հավատարմագրման ազգային մարմնի կանոնադրությունը`որպես հիմնադրամ |
ՀՀ-ում Հավատարմագրման ազգային մարմնի ձևավորումը |
|
Պետական ոչ |
գործողությունների ծրագրի ընդունումից |
ԷՆ | |
2.3.4 |
Հիմնադրամի ստեղծման որոշման նախագծում, որը հանդես է գալու որպես հավատարմագրման մարմին |
Կառավարությունը պետք է լինի նման հիմնադրամի հիմնադիրը և աջակցի ԷՆ-ին |
|
Կառավարության որոշման նախագիծ
|
գործողությունների ծրագրի ընդունումից |
ԷՆ | |
2.3.5 |
Իրականացնել շուկայի հետազոտություն ` հավատարմագրման վճարների սահմանները որոշելու նպատակով |
Հայաստանի որակի ենթակառուցվածքի բարեփոխման ռազմավարությամբ նախատեսվում է, որ պետք է վճարներ գանձվեն հավատարմագրման մարմնի կողմից մատուցված ծառայության համար: Անհրաժեշտ է իմանալ, թե արդյոք համապատասխանության գնահատման մարմինները պատրաստ են իրենց վրա վերցնել հավատարմագրման իրական ծախսերը, թե հավատարմագրման վճարները պետք է աստիճանաբար բարձրանան բեռը նվազեցնելու նպատակով |
|
Հետազոտություն հաշվետվություն |
գործողությունների ծրագրի ընդունումից |
ԷՆ, Հավատարմագրման ազգային մարմին | |
2.3.6 |
Ստեղծել և գրանցել հավատարմագրման ազգային նոր մարմինը, հիմնել վստահված մարմին, որը գործելու է որպես հավատարմագրման խորհուրդ, ժամանակավոր ղեկավարի նշանակում |
Հետևել «Հիմնադրամի մասին» օրենքի ընթացակարգին: Խնդիրները և հավատարմագրման խորհրդի կազմը պետք է համապատասխանեն հիմնադրամների մասին օրենքին, ԻՍՕ/ԻԷԿ 17011-ին և հավատարմագրման նոր օրենքին |
կախված է 2.3.4 կետի որոշման հաստատումից |
Հավատարմագրման ազգային մարմինը ստեղծվել է |
գործողությունների ծրագրի ընդունումից |
ԷՆ | |
2.3.7 |
Ստեղծել բողոքարկման խորհուրդ |
Այդ մարմինների աշխատանքները և կազմը պետք է համապատասխանի ԻՍՕ/ԻԷԿ 17011-ին և հավատարմագրման մասին նոր օրենքին |
Կախված է 2.3.6-րդ գործողությունից |
Երկու խորհուրդներն էլ ստեղծվել են |
գործողությունների ծրագրի ընդունումից |
Հավատարմագրման ազգային մարմնի վստահված անձինք | |
2.3.8 |
Նշանակել Ազգային հավատարմագրման նոր մարմնի գործադիր տնօրենին |
Հիմնված է Հավատարմագրման խորհրդի կողմից կազմակերպված և իրականացված մրցույթի արդյունքների հիման վրա |
Կախված է 2.3.6-րդ գործողությունից |
Մրցույթը հայտարարվել է |
գործողությունների ծրագրի ընդունումից |
Հավատարմագրման ազգային մարմնի վստահված անձինք | |
2.3.9 |
Ստեղծել հավատարմագրման տեխնիկական կոմիտեներ |
Այդ կոմիտեների աշխատանքները և կազմը պետք է համապատասխանեն ԻՍՕ/ԻԷԿ 17011-ի և հավատարմագրման մասին նոր օրենքին |
Կախված է 2.3.6-րդ գործողությունից |
Լաբորատորիաների և սերտիֆիկացման մարմինների տեխնիկական կոմիտեները ստեղծվել են |
գործողությունների ծրագրի ընդունումից |
Հավատարմագրման ազգային մարմին | |
2.3.10 |
Հավատարմագրման մարմնի համար կառավարման համակարգի ներդրման ծրագրի մշակում |
Կազմակերպել կառավարման համակարգի ներդրման գործողությունները` համաձայն ԻՍՕ/ԻԷԿ 17011-ի |
|
ԿՀ-ի ներդրման ծրագիր |
գործողությունների ծրագրի ընդունումից |
Հավատարմագրման ազգային մարմին | |
2.3.11 |
Գնահատողների և փորձագետների ընտրության համար ներկայացվող պահանջների մշակում |
Պետք է համապատասխանի ԻՍՕ/ԻԷԿ 17011-ի և միջազգային կազմակերպությունների ուղեցույցներին |
|
Ներքին փաստաթղթի նախագիծ |
գործողությունների ծրագրի ընդունումից |
Հավատարմագրման ազգային մարմին | |
2.3.12 |
Սկսել գնահատողների և փորձագետների խմբի ձևավորումը և վերապատրաստումը |
Միջազգային ստանդարտների մասով ուսուցումը պետք է կիրառվի հավատարմագրման գործընթացի մեջ |
|
Գնահատողների և փորձագետների խումբ |
գործողությունների ծրագրի ընդունումից |
Հավատարմագրման ազգային մարմին | |
2.3.13 |
Մշակել հավատարմագրման մարմնի բիզնես պլանը և սահմանել հավատարմագրման վճարները |
Բիզնես պլանը պետք է կազմել շուկայի հետազոտություն արդյունքների հիման վրա: Հավատարմագրման վճարները պետք է դառնան հավատարմագրման մարմնի ֆինանսավորման հիմնական աղբյուրներից մեկը: |
Կախված է 2.3.6-րդ գործողությունից |
Բիզնես պլան |
գործողությունների ծրագրի ընդունումից |
ԷՆ, Հավատարմագրման ազգային մարմին | |
2.3.14 |
Հավատարմագրման ազգային մարմնին տրամադրել համակարգիչներ և համացանցային կապ |
Հավատարմագրման գործընթացն ապահովելու համար անհրաժեշտ տեխնիկական սարքավորումների առկայություն |
|
Մրցույթը հայտարարվել է |
գործողությունների ծրագրի ընդունումից |
ԷՆ, Հավատարմագրման ազգային մարմին | |
2.3.15 |
Անդամակցության համար դիմումների ներկայացում ԼՀՄՀ-ին և ՀՄՖ-ին |
Հավատարմագրման ազգային մարմնի համագործակցությունը հավատարմագրման միջազգային կազմակերպությունների հետ: |
|
Կառավարության որոշման նախագիծ Անդամակցության դիմում |
գործողությունների ծրագրի ընդունումից գործողությունների ծրագրի ընդունումից |
ԷՆ, Հավատարմագրման ազգային մարմին | |
2.3.16 |
ՏԱՏՓԳ ծրագրի շրջանակներում աշխատաժողովի համար հայտերի նախապատրաստում |
Դասընթաց ԻՍՕ/ԻԷԿ 17011 և ԻՍՕ/ԻԷԿ 17025 միջազգային ստանդարտների գործնական կիրառության վերաբերյալ |
|
Ուսուցման միջոցառումներ |
գործողությունների ծրագրի ընդունումից |
ԷՆ, Հավատարմագրման գործակալություն | |
2.3.17 |
ՏԱՏՓԳ ծրագրի շրջանակներում ուսուցողական այցի համար հայտի նախապատրաստում |
ԵՄ հավատարմագրման գործընթացի գործնական փորձի ձեռքբերում: Այցելություն միջազգային ճանաչում ունեցող հավատարմագրման ազգային մարմին. Մասնակցություն գնահատման գործընթացին |
|
Ուսուցողական այց |
գործողությունների ծրագրի ընդունումից |
ԷՆ, Հավատարմագրման գործակալություն | |
2.3.18 |
Հայերեն թարգմանել հավատարմագրման ոլորտի միջազգային փաստաթղթերը և ուղեցուցները |
Հավատարմագրման ոլորտի միջազգային փաստաթղթերի առկայությունը ՀՀ պետական լեզվով, որը մեծ հնարավորություն է տալիս դրանց կիրառման համար |
|
Թարգմանված ուղեցույցներ |
2010-2011 |
ԷՆ, Հավատարմագրման ազգային մարմին | |
2.4 | Չափագիտություն | ||||||
2.4.1 |
Մշակել ստուգաճշտման և չափումների կարողությունների հայեցակարգի նախագիծ, բարեփոխված չափագիտության ազգային ինստիտուտի համար: |
Հայեցակարգում պետք է թվարկել լաբորատորիաները` ըստ չափումների բնագավառների, անհրաժեշտ էտալոնները և նախատեսված անհրաժեշտ ստուգաճշտման և չափումների կարողությունները չափագիտության բարեփոխված ինստիտուտի համար: Նրանում պետք է ներկայացնել նաև չափագիտության նոր շենքում անհրաժեշտ լաբորատորիայի մակերեսի և շինարարական ծախսերի նախահաշվարկը: |
|
Հայեցակարգի նախագիծ |
գործողությունների ծրագրի ընդունումից |
Չափագիտության ազգային ինստիտուտ | |
2.4.2 |
Քննարկել և ներկայացնել կառավարության հաստատմանը բարեփոխված չափագիտության ազգային ինստիտուտի համար ստուգաճշտման և չափումների կարողությունների հայեցակարգի նախագիծը: |
|
|
Կառավարության որոշման նախագիծ |
գործողությունների ծրագրի ընդունումից |
ԷՆ, Չափագիտության ազգային ինստիտուտ | |
2.4.3 |
Ընտրել և տրամադրել համապատասխան տարածք` չափագիտության ինստիտուտի նոր շենքը հիմնելու (կառուցելու) համար |
Չափագիտության ինստիտուտի նոր շենքի տարածքը պետք է լինի ապագա Ազգային գիտական լաբորատորիայի տարածքում |
Կախված է 2.4.1-րդ գործողությունից |
Կառավարության որոշման նախագիծ |
գործողությունների ծրագրի ընդունումից |
ԷՆ, Չափագիտության ազգային ինստիտուտ | |
2.4.4 |
Մշակել չափագիտության նոր շենքի նախագիծը |
Համաձայն հայեցակարգի` կառավարության կողմից հաստատվելուց հետո |
Կախված է 2.4.1-րդ և 2.4.3-րդ գործողություն-ներից |
Մրցույթը հայտարարվել է
|
գործողությունների ծրագրի ընդունումից |
ԷՆ, Չափագիտության ազգային ինստիտուտ | |
2.4.5 |
Մշակել բարեփոխված Չափագիտության ազգային ինստիտուտի կազմակերպական կառուցվածքը և հաստիքի նկարագրությունները: |
Որոշել և բաշխել չափագիտության գործի մասնակիցների իրավունքները, պարտականությունները և գործառույթները |
|
Մշակել կազմակերպական կառուցվածքը Հաստիքի նկարագրությունների նախագիծ |
գործողությունների ծրագրի ընդունումից գործողությունների ծրագրի ընդունումից |
ԷՆ, Չափագիտության ազգային ինստիտուտ | |
2.4.6 |
Փոփոխել չափագիտության ազգային ինստիտուտի կառուցվածքը |
Հետևել օրենսդրությամբ սահմանված ընթացակարգին |
|
|
գործողությունների ծրագրի ընդունումից |
ԷՆ, Չափագիտության ազգային ինստիտուտ | |
2.4.7 |
Նշանակել Չափագիտության բարեփոխված ազգային ինստիտուտի տնօրեն |
Մրցույթի հիման վրա |
Կախված է 2.4.6-րդ գործողությունից |
Մրցույթը հայտարարվել է
|
գործողությունների ծրագրի ընդունումից |
ԷՆ, Չափագիտության ազգային ինստիտուտ | |
2.4.8 |
Ստեղծել Չափագիտության ազգային խորհուրդ |
Մարմնի աշխատանքները և կազմը պետք է համապատասխանեն չափագիտության մասին նոր օրենքին |
Կախված է 2.4.6-րդ գործողությունից |
Խորհուրդը ստեղծվել է |
գործողությունների ծրագրի ընդունումից |
Չափագիտության ազգային ինստիտուտ | |
2.4.9 |
ԿՈՈՄԵՏ-ում անդամակցության վերահաստատում |
Բարեփոխված Չափագիտության ազգային ինստիտուտի ինտեգրում |
Կախված է 2.4.6-րդ գործողությունից |
|
գործողությունների ծրագրի ընդունումից |
ԷՆ, Չափագիտության ազգային ինստիտուտ | |
2.4.10 |
Դիմումի ներկայացում ՕՉՄԿ-ին և Չափումներ կոնվենցիային անդամակցելու նպատակով |
Չափագիտության ազգային ինստիտուտի համագործակցությունը չափագիտության միջազգային կազմակերպությունների հետ |
|
Կառավարության որոշման նախագիծ Անդամակցության դիմում |
գործողությունների ծրագրի ընդունումից գործողությունների ծրագրի ընդունումից |
ԷՆ, Չափագիտության ազգային ինստիտուտ | |
Ազգային |
|
|
|
|
|
| |
2.4.11 |
Ուսուցման միջոցառումների շարքի անցկացում ընդհանուր չափագիտության թեմաներով |
Նման թեմաներն են չափումների հետագծելիությունը, չափումների անճշտությունների գնահատումը, չափման մեթոդների հաստատումը |
|
Ուսուցման միջոցառումներ |
2011թ. |
Չափագիտության ազգային ինստիտուտ | |
2.4.12 |
Ուսուցողական այցեր արտասահմանյան չափագիտության ինստիտուտներ |
Կախված է 2.4.1-2.4.3 գործողությունների իրականացմանն առնչվող կարիքներից |
|
Ուսուցողական այցեր |
2010-2011թ.թ. |
ԷՆ, Չափագիտության ազգային ինստիտուտ | |
2.5 | Փորձարկում, տեխնիկական հսկողություն և սերտիֆիկացում | ||||||
2.5.1 |
Ստեղծել առանձին փակ բաժնետիրական ընկերություն Ստանդարտների ազգային ինստիտուտի սերտիֆիկացման գործունեությունը իրականացնելու նպատակով |
Սերտիֆիկացման գործունեությունը ստանդարտացումից առանձնացնելու միջոցով վերացնել Ստանդարտների ազգային ինստիտուտի ներսում առկա շահերի բախումը: Հետևել «Բաժնետիրական ընկերությունների մասին» օրենքի ընթացակարգին: |
|
Նոր մարմնի գրանցումը |
գործողությունների ծրագրի ընդունումից |
ԷՆ, Ստանդարտների ազգային ինստիտուտ | |
2.5.2 |
Սկսել մրցույթ նոր սերտիֆիկացման մարմնի կոնցեսիայի համար (նոր փակ բաժնետիրական ընկերություն) |
Էկոնոմիկայի նախարարության համակարգում շահերի բախումից խուսափելու համար |
|
Մրցույթը հրապարակվել է |
գործողությունների ծրագրի ընդունումից |
ԷՆ | |
2.5.3 |
Իրականացնել իրազեկման հանդիպումներ համապատասխանության գնահատման մարմինների համար |
Նշել համաձայն միջազգային ստանդարտների հավատարմագրման անցումային շրջանի սկիզբը |
|
Իրազեկման հանդիպում |
2010թ. հունիս |
Հավատարմագրման ազգային մարմին | |
2.5.4 |
Որոշարկել ԽՀԱԱՀ-ի գերակա ոլորտներում գործող համապատասխանության գնահատման մարմինները |
Պետք է ստեղծել համապատասխանության գնահատման մարմինների ցանկը |
|
Հաշվետվություն
|
գործողությունների ծրագրի ընդունումից |
ԷՆ, Հավատարմագրման ազգային մարմին | |
2.5.5 |
Իրականացնել իրազեկման հանդիպումներ ԽՀԱԱՀ-ի գերակա ոլորտներում գործող համապատասխանության գնահատման մարմինների համար |
Բացատրել ԽՀԱԱՀ-ով ստեղծվող հնարավորությունները և տրված սերտիֆիկատների ճանաչմանը ներկայացվող պահանջները |
|
Հաշվետվություն |
գործողությունների ծրագրի ընդունումից |
ԷՆ, Հավատարմագրման ազգային մարմին | |
2.5.6 |
Գնահատել ԽՀԱԱՀ-ի գերակա ոլորտներում գործող համապատասխանության գնահատման մարմինների` համաձայն միջազգային ստանդարտներին հավատարմագրվելու պատրաստականությունը |
Բացերի գնահատում` ներդրումների և կարողությունների հզորացման կարիքները որոշարկելու համար |
|
Գնահատման հաշվետվություն |
գործողությունների ծրագրի ընդունումից |
ԷՆ | |
2.5.7 |
Նախագծել դրամաշնորհների սխեմա համապատասխանության գնահատման մարմինների հավատարմագրմանը և տնտեսվարող սուբյեկտների սերտիֆիկացմանը աջակցելու նպատակով |
Դրամաշնորհների սխեման պետք է կազմված լինի մինչև 2012թ. վերջը |
|
Ծրագրի փաստաթղթերի նախագիծը |
գործողությունների ծրագրի ընդունումից |
ԷՆ, Որակի խորհուրդ | |
2.6 | Շուկայի վերահսկողություն (ի լրումն Պետական տեսչական բարեփոխման գործողությունների ծրագրով նախատեսված գործողությունների) | ||||||
2.6.1 |
Վերանայել ՇՍՇՊ ՊՏ –ի կանոնադրությունը |
Վերհանել նոր օրենսդրությամբ նախատեսված գործառույթներից բխող թույլ կողմերը և բացերը` համագործակցելով Պետական տեսչական բարեփոխման թիմի հետ |
|
Հաշվետվություն |
գործողությունների ծրագրի ընդունումից |
ԷՆ, ՇՍՇՊ ՊՏ | |
2.6.2 |
ՇՍՇՊ ՊՏ -ի էթիկայի կանոնների վերանայում |
Միջազգային լավագույն փորձի ընդունում |
|
Էթիկայի կանոնների վերանայված տարբերակ |
գործողությունների ծրագրի ընդունումից |
ՇՍՇՊ ՊՏ | |
2.6.3 |
Ուսուցում շուկայի վերահսկողության էթիկայի խնդիրների թեմայով |
Ուսուցում վերանայված Էթիկայի կանոնների իրականացումն ամրապնդելու նպատակով |
|
Ուսուցման միջոցառում |
գործողությունների ծրագրի ընդունումից |
ՇՍՇՊ ՊՏ | |
2.6.4 |
ՇՍՇՊ ՊՏ -ի կազմակերպական կառուցվածքի օպտիմալացում և կանոնադրության բարելավում |
Կազմակերպական կառուցվածքը պետք է հարմարեցնել` տեսչության նոր գործառույթներին համապատասխան |
|
Նոր կազմակերպական կառուցվածք Վերանայված կանոնադրության նախագիծ Կառավարության որոշման նախագիծ |
գործողությունների ծրագրի ընդունումից |
ՇՍՇՊ ՊՏ | |
2.6.5 |
Մշակել հայտեր ԵՄ ՏԱՏՓԳ-ի շրջանակում աշխատաժողովների համար |
Ուսուցում ԵՄ շուկայի վերահսկողության պահանջների և գործելակերպի թեմայով |
|
Ուսուցման միջոցառումներ |
2010թ. դեկտեմբեր |
ԷՆ, ՇՍՇՊ ՊՏ | |
2.6.6 |
ՇՍՇՊ ՊՏ -ի շուկայի վերահսկողության ներքին ընթացակարգերի վերանայում և բարելավում |
Ընդունված նոր օրենսդրությանը համապատասխան |
|
Փաստաթղթերով հիմնավորված վերանայված ներքին ընթացակարգեր
|
գործողությունների ծրագրի ընդունումից |
ՇՍՇՊ ՊՏ | |
2.6.7 |
Կազմել համագործակցության ընթացակարգեր մաքսային մարմնի և ՇՍՇՊ ՊՏ -ի միջև |
Համագործակցությունը պետք է կառուցել եվրոպական մոդելի հիման վրա (թիվ 765/2008 կանոնակարգ): Այն պետք է առնվազն ներառի պարտադիր սերտիֆիկացման ենթակա արտադրանքի մասին տեղեկատվության փոխանակումը:
|
|
Համագործակցության ընթացակարգեր |
գործողությունների ծրագրի ընդունումից |
ՇՍՇՊ ՊՏ | |
3. | ԻՐԱԶԵԿՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐԱՑՈՒՄ | ||||||
3.1. |
Հանրային իրազեկման քարոզարշավ` մշակված հորիզոնական օրենսդրությունը ներկայացնելու նպատակով |
Հասցեագրված է շահագրգիռ կողմերին |
|
Իրազեկման միջոցառումներ |
2010թ. հոկտեմբեր-դեկտեմբեր |
ԷՆ | |
3.2. |
Հանրային իրազեկման քարոզարշավ` բարեփոխված հաստատությունները ներկայացնելու նպատակով |
Հասցեագրված է շահագրգիռ կողմերին |
|
Իրազեկման միջոցառումներ |
2011թ. |
ԷՆ |
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար
Դ. Սարգսյան
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
07.02.2013, N 160-Ն | 07.03.2013, N 1693-Ն |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|