ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԿՈԼԵԳԻԱ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
14 ապրիլի 2015 թվականի |
թիվ 26 |
քաղ. Մոսկվա |
ԱՅՆ ՄԻՋՊԵՏԱԿԱՆ ՍՏԱՆԴԱՐՏՆԵՐԻ, ՈՐՈՆՑ ԿԱՄԱՎՈՐ ՀԻՄՈՒՆՔՈՎ ԿԻՐԱՌՄԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՈՒՄ ԱՊԱՀՈՎՎՈՒՄ Է «ՕԾԱՆԵԼԻՔԱԿՈՍՄԵՏԻԿԱԿԱՆ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՄԱՔՍԱՅԻՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԻ (ՄՄ ՏԿ 009/2011) ՊԱՀԱՆՋՆԵՐԻ ՊԱՀՊԱՆՈՒՄԸ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ «ՕԾԱՆԵԼԻՔԱԿՈՍՄԵՏԻԿԱԿԱՆ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՄԱՔՍԱՅԻՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԸ (ՄՄ ՏԿ 009/2011) ԿԻՐԱՌԵԼՈՒ ԵՎ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՈՒՄ (ՀԱՎԱՍՏՈՒՄ) ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ (ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐԻ) ԵՎ ՉԱՓՈՒՄՆԵՐԻ ԿԱՆՈՆՆԵՐՆ ՈՒ ՄԵԹՈԴՆԵՐԸ, ԱՅԴ ԹՎՈՒՄ` ՆՄՈՒՇԱՌՄԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԸ ՆԵՐԱՌՈՂ ՄԻՋՊԵՏԱԿԱՆ ՍՏԱՆԴԱՐՏՆԵՐԻ ՄՇԱԿՄԱՆ (ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ, ՎԵՐԱՆԱՅՄԱՆ) ԾՐԱԳՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
«Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի 51-րդ հոդվածի 1-ին կետի 11-րդ և 12-րդ ենթակետերով նախատեսված սկզբունքների իրագործման նպատակով և Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի 2014 թվականի դեկտեմբերի 23-ի թիվ 98 որոշմամբ հաստատված՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի աշխատանքի կանոնակարգի թիվ 2 հավելվածի 7-րդ կետին համապատասխան՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան որոշեց.
1. Այն միջպետական ստանդարտների, որոնց կամավոր հիմունքով կիրառման արդյունքում ապահովվում է «Օծանելիքակոսմետիկական արտադրանքի անվտանգության մասին» Մաքսային միության տեխնիկական կանոնակարգի (ՄՄ ՏԿ 009/2011) պահանջների կատարումը, ինչպես նաև «Օծանելիքակոսմետիկական արտադրանքի անվտանգության մասին» Մաքսային միության տեխնիկական կանոնակարգը (ՄՄ ՏԿ 009/2011) կիրառելու և կատարելու և արտադրանքի համապատասխանության գնահատում (հավաստում) իրականացնելու համար անհրաժեշտ հետազոտությունների (փորձարկումների) և չափումների կանոններն ու մեթոդները, այդ թվում՝ նմուշառման կանոնները ներառող միջպետական ստանդարտների մշակման (փոփոխությունների կատարման, վերանայման)՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2012 թվականի նոյեմբերի 27-ի թիվ 237 որոշմամբ հաստատված ծրագրում կատարել փոփոխություններ՝ համաձայն հավելվածի։
2. Սույն Որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո։
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ՝ Վ. Խրիստենկո
ՀԱՎԵԼՎԱԾ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2015 թվականի ապրիլի 14-ի թիվ 26 որոշման |
ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ,
որոնք կատարվում են Այն միջպետական ստանդարտների, որոնց կամավոր հիմունքով կիրառման արդյունքում ապահովվում է «Օծանելիքակոսմետիկական արտադրանքի անվտանգության մասին» Մաքսային միության տեխնիկական կանոնակարգի (ՄՄ ՏԿ 009/2011) պահանջների պահպանումը, ինչպես նաև «Օծանելիքակոսմետիկական արտադրանքի անվտանգության մասին» Մաքսային միության տեխնիկական կանոնակարգը (ՄՄ ՏԿ 009/2011) կիրառելու և կատարելու և արտադրանքի համապատասխանության գնահատում (հավաստում) իրականացնելու համար անհրաժեշտ հետազոտությունների (փորձարկումների) և չափումների կանոններն ու մեթոդները, այդ թվում՝ նմուշառման կանոնները ներառող միջպետական ստանդարտների մշակման (փոփոխությունների կատարման, վերանայման) ծրագրում
1. Ծրագրի անվանման մեջ «կատարելու» բառից առաջ լրացնել «պահանջները» բառը, «արտադրանքի համապատասխանության գնահատում (հավաստում)» բառերը փոխարինել «տեխնիկական կարգավորման օբյեկտների համապատասխանության գնահատում» բառերով։
2. Աղյուսակի գլխիկի 7-րդ սյունակի անվանման մեջ «Մաքսային միության և միասնական տնտեսական տարածքի» բառերը փոխարինել «Եվրասիական տնտեսական միության» բառերով։
3. 5-րդ սյունակի 4110 դիրքում «2014» թիվը փոխարինել «2015»-ով, 6-րդ սյունակում «2015» թիվը փոխարինել «2016» թվով։
4. Լրացնել հետևյալ բովանդակությամբ 4111- 4134 դիրքերով՝
4111 |
71.100.60 |
Եթերայուղեր։ Բոցավառման ջերմաստիճանի որոշման ընդհանուր ուղեցույց։ ԳՕՍՏ ստանդարտի մշակումը՝ ԻՍՕ/ՏՌ 11018:1997-ի հիման վրա |
հոդված 2 |
2014 թվական |
2015 թվական |
Ռուսաստանի Դաշնություն |
4112 |
71.100.60 |
Եթերայուղեր. Կարբոնիլային թվի որոշումը։ Պոտենցաչափական մեթոդներ՝ հիդրօքսիլամոնիումի քլորիդի կիրառմամբ։ ԳՕՍՏ ստանդարտի մշակումը` ԻՍՕ 1279:1996-ի հիման վրա |
հոդված 2 |
2014 թվական |
2015 թվական |
Ռուսաստանի Դաշնություն |
4113 |
71.100.60 |
Եթերայուղ սովորական գիհու (JՍոiperՍs cօmmՍոis LiոոaeՍs) պտուղներից։ Տեխնիկական պայմաններ։ ԳՕՍՏ ստանդարտի մշակումը` ԻՍՕ 8897:2010-ի հիման վրա |
5-րդ հոդվածի3-ից 6-րդ, 8-րդ և 9-րդ կետեր |
2016 թվական |
2017 թվական |
Ռուսաստանի Դաշնություն |
4114 |
71.100.60 |
Եթերայուղ նարդոսի (LavaոdՍla aոգՍstifօlia Mill)։ Տեխնիկական պայմաններ։ ԳՕՍՏ ստանդարտի մշակումը` ԻՍՕ 3515։2002-ի և ԻՍՕ 3515։2002/Պայմ. հիման վրա 1:2004 |
5-րդ հոդվածի 3- 6-րդ, 8-րդ և 9-րդ կետեր |
2016 թվական |
2017 թվական |
Ռուսաստանի Դաշնություն |
4115 |
71.100.60 |
Եթերայուղ վարդի (Rօsa х damasceոa Miller)։ Տեխնիկական պայմաններ։ ԳՕՍՏ ստանդարտի մշակումը` ԻՍՕ 9842:2003-ի հիման վրա |
5-րդ հոդվածի 3-6-րդ, 8-րդ և 9-րդ կետեր |
2016 թվական |
2017 թվական |
Ռուսաստանի Դաշնություն |
4116 |
71.100.60 |
Եթերայուղ էվկալիպտի (EՍcalyptՍs citriօdօra Հօօk.)։ Տեխնիկական պայմաններ։ ԳՕՍՏ ստանդարտի մշակումը` ԻՍՕ 3044:1997-ի հիման վրա |
5-րդ հոդվածի 3-6-րդ, 8-րդ և 9-րդ կետեր |
2016 թվական |
2017 թվական |
Ռուսաստանի Դաշնություն |
4117 |
71.100.60 |
Եթերայուղեր։ Գազային քրոմատագրման մեթոդով անալիզ` գլխադիրով սյունակաթսաների վրա։ Ընդհանուր մեթոդ։ ԳՕՍՏ ստանդարտի մշակումը` ԻՍՕ 7359:1985-ի հիման վրա |
5–րդ հոդվածի 2–րդ կետի 2.1 ենթակետ |
2015 թվական |
2016 թվական |
Ռուսաստանի Դաշնություն |
4118 |
71.100.60 |
Եթերայուղեր։ Ջրի պարունակության որոշման մեթոդ։ Կառլ Ֆիշերի մեթոդ։ ԳՕՍՏ ստանդարտի մշակումը՝ ԻՍՕ 11021:1999-ի հիման վրա |
հոդված 2 |
2015 թվական |
2016 թվական |
Ռուսաստանի Դաշնություն |
4119 |
71.100.60 |
Եթերայուղեր։ Ֆենոլների պարունակության որոշում։ ԳՕՍՏ ստանդարտի մշակումը՝ ԻՍՕ 1272:2000-ի հիման վրա |
5–րդ հոդվածի 2–րդ կետի 2.1 ենթակետ |
2015 թվական |
2016 թվական |
Ռուսաստանի Դաշնություն |
4120 |
71.100.60 |
Եթերայուղեր։ Ացետիլացումից առաջ և հետո եթերային թվի որոշման և ազատ ու ընդհանուր սպիրտների պարունակության որոշման մեթոդներ ԳՕՍՏ ստանդարտի մշակումը՝ ԻՍՕ 1241:1996-ի հիման վրա |
5–րդ հոդվածի 2–րդ կետի 2.1 ենթակետ |
2015 թվական |
2016 թվական |
Ռուսաստանի Դաշնություն |
4121 |
71.100.70 |
Կոսմետիկա։ Ո-նիտրոզամինների նվազարկման և որոշման տեխնիկական ուղեցույց։ ԳՕՍՏ ստանդարտի մշակում՝ ԻՍՕ/ՏՌ 14735:2013-ի հիման վրա |
5–րդ հոդվածի 2–րդ կետի 2.1 ենթակետ |
2014 թվական |
2015 թվական |
Ռուսաստանի Դաշնություն |
4122 |
71.100.70 |
Արտադրանք օծանելիքակոսմետիկական։ Սկրինինգի և թունավոր նյութերի քանակական որոշման մեթոդներ։ ԳՕՍՏ ստանդարտի մշակում՝ ԻՍՕ/ՏՌ 17276:2014-ի հիման վրա |
5-րդ հոդվածի 5-րդ կետ |
2015 թվական |
2016 թվական |
Բելառուսի Հանրապետություն |
4123 |
71.100.70 |
Արտադրանք օծանելիքակոսմետիկական։ Գազային քրոմատագրման/զանգվածասպեկտրաչափության մեթոդ՝ 12 ֆտալատների հայտնաբերման և որոշման համար։ ԳՕՍՏ ստանդարտի մշակումը՝ ԵՆ 16521:2014-ի հիման վրա |
5–րդ հոդվածի 2–րդ կետի 2.1 ենթակետ |
2015 թվական |
2016 թվական |
Բելառուսի Հանրապետություն |
4124 |
71.100.70 |
Կոսմետիկա։ Ո-նիտրոզոդիէթանոլամինի (ՈDELA) հայտնաբերում և որոշում՝ բարձրարդյունավետ հեղուկային քրոմատագրության մեթոդով (ՀPLC), հետաշտարակային ֆոտոլիզով և ածանցյալների գոյացմամբ։ ԳՕՍՏ ստանդարտի մշակումը՝ ԻՍՕ 10130:2009-ի հիման վրա |
5–րդ հոդվածի 2–րդ կետի 2.1 ենթակետ |
2015 թվական |
2016 թվական |
Բելառուսի Հանրապետություն |
4125 |
71.100.70 |
Կոսմետիկա։ Ո-նիտրոզոդիէթանոլամինի (ՈDELA) հայտնաբերում և պարունակության որոշում բարձրարդյունավետ հեղուկային քրոմատագրության մեթոդով՝ զանգվածասպեկտրաչափական հայտնաբերման հետ միաժամանակ (ՀPLC-MS-MS)։ ԳՕՍՏ ստանդարտի մշակումը՝ ԻՍՕ 15819:2014-ի հիման վրա |
5–րդ հոդվածի 2–րդ կետի 2.1 ենթակետ |
2015 թվական |
2016 թվական |
Բելառուսի Հանրապետություն |
4126 |
71.100.60 |
Եթերայուղեր։ Եթերային թվի որոշում դժվար օճառացվող եթերներ պարունակող յուղերում։ ԳՕՍՏ ստանդարտի մշակումը՝ ԻՍՕ 7660:1983-ի հիման վրա |
հոդված 2 |
2015 թվական |
2017 թվական |
Ղազախստանի Հանրապետություն |
4127 |
71.100.60 |
Եթերայուղ հազրեվարդի (RօsmariոՍs օfficiոalis L.)։ Տեխնիկական պայմաններ։ ԳՕՍՏ ստանդարտի մշակումը՝ ԻՍՕ 1342:2012-ի հիման վրա |
5-րդ հոդվածի 3-6-րդ, 8-րդ և 9-րդ կետեր |
2015 թվական |
2017 թվական |
Ղազախստանի Հանրապետություն |
4128 |
71.100.60 |
Եթերայուղ իլանգ-իլանգի (Caոaոգa օdօrata (Lam.) Հօօk. f. et Tհօmsօո fօrma գeոՍiոa)։ Տեխնիկական պայմաններ։ ԳՕՍՏ ստանդարտի մշակումը՝ ԻՍՕ 3063:2004-ի հիման վրա |
5-րդ հոդվածի 3-6-րդ, 8-րդ և 9-րդ կետեր |
2015 թվական |
2017 թվական |
Ղազախստանի Հանրապետություն |
4129 |
71.100.60 |
Եթերայուղ մանդարինի՝ իտալական տիպի (CitrՍs reticՍlata Blaոcօ)։ Տեխնիկական պայմաններ։ ԳՕՍՏ ստանդարտի մշակումը՝ ԻՍՕ 3528:2012-ի հիման վրա |
5-րդ հոդվածի 3-6-րդ, 8-րդ և 9-րդ կետեր |
2015 թվական |
2017 թվական |
Ղազախստանի Հանրապետություն |
4130 |
71.100.60 |
Եթերայուղ վետիվերի (Cհrysօpօգօո zizaոiօides (L.) Rօberty, syո. Vetiveria zizaոiօides (L.) Ոasհ) Տեխնիկական պայմաններ։ ԳՕՍՏ ստանդարտի մշակումը ԻՍՕ 4716:2013-ի հիման վրա |
5-րդ հոդվածի 3-6-րդ, 8-րդ և 9-րդ կետեր |
2015 թվական |
2017 թվական |
Ղազախստանի Հանրապետություն |
4131 |
71.100.60 |
Եթերայուղ մելալեուկայի (MelaleՍca)՝ տերպինեն-4-ոլ տիպի (թեյի ծառի յուղ)։ Տեխնիկական պայմաններ։ ԳՕՍՏ ստանդարտի մշակումը՝ ԻՍՕ 4730:2004-ի հիման վրա |
5-րդ հոդվածի 3-6-րդ, 8-րդ և 9-րդ կետեր |
2015 թվական |
2017 թվական |
Ղազախստանի Հանրապետություն |
4132 |
71.100.60 |
Եթերայուղ ներոլիի (CitrՍs aՍraոtiՍm L., syո. CitrՍs amara Liոk, syո. CitrՍs biգaradia Lօisel, syո. CitrՍs vՍlգaris Rissօ): Տեխնիկական պայմաններ։ ԳՕՍՏ ստանդարտի մշակումը՝ ԻՍՕ 3517:2012-ի հիման վրա |
5-րդ հոդվածի 3-6-րդ, 8-րդ և 9-րդ կետեր |
2015 թվական |
2017 թվական |
Ղազախստանի Հանրապետություն |
4133 |
71.100.60 |
Եթերայուղ մարգագետնային անանուխի Meոtհa arveոsis՝ մասամբ մենթոլազերծված (Meոtհa arveոsis L. var. piperasceոs Maliոv. aոd var. գlabrata Հօlmes)։ Տեխնիկական պայմաններ։ ԳՕՍՏ ստանդարտի մշակումը՝ ԻՍՕ 9776:1999-ի հիման վրա |
5-րդ հոդվածի 3-6-րդ, 8-րդ և 9-րդ կետեր |
2015 թվական |
2017 թվական |
Ղազախստանի Հանրապետություն |
4134 |
71.100.60 |
Եթերայուղեր և արոմատիկ միացությունների լուծամզուքներ։ Բենզոլի մնացորդային պարունակության որոշում։ ԳՕՍՏ ստանդարտի մշակումը՝ ԻՍՕ 14714:1998-ի հիման վրա |
5-րդ հոդվածի 2-րդ կետի 2.1 ենթակետ |
2015 թվական |
2017 թվական |
Ղազախստանի Հանրապետություն |
Հրապարակվել է կայքում 08 դեկտեմբերի 2015 թվական: