Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 376-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (11.03.2013-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2013.03.29/9(453) Հոդ.60
Ընդունող մարմին
Կենտրոնական բանկի խորհուրդ
Ընդունման ամսաթիվ
25.12.2012
Ստորագրող մարմին
Կենտրոնական բանկի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
28.12.2012
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
11.03.2013

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

21 փետրվարի 2013 թ.

Պետական գրանցման թիվ 05013061

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ

 

25 դեկտեմբերի 2012 թ.

թիվ 376-Ն

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 2-Ի ԹԻՎ 115-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Նպատակ ունենալով

օպտիմալացնել ղեկավարների գրանցումը՝ գործընթացների պարզեցման և պահանջվող տեղեկատվության կրճատման միջոցով,

ապահովել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից գրանցվող ֆինանսական կազմակերպությունների ղեկավարների ֆինանսական համակարգում տեղաշարժման ճկունությունը՝ արդեն իսկ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից գրանցված և օրենքով սահմանված մերժման հիմքեր չունեցող ղեկավարների կողմից այլ պաշտոն զբաղեցնելու դեպքում գրանցման որոշ գործընթացներից ազատելու միջոցով,

ապահովել միջազգային ճանաչում ունեցող կազմակերպություններում աշխատանքային փորձ ունեցող և մի շարք ուսումնական կենտրոնների կողմից որակավորում կամ դիպլոմ ստացած ղեկավարների գրանցումը՝ առանց Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից ստացված որակավորման վկայականի,

հնարավորինս միասնականացնել տարբեր ֆինանսական կազմակերպությունների ղեկավարների գրանցման գործընթացները,

հիմք ընդունելով

«Ներդրումային ֆոնդերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 61-րդ հոդվածի 4-րդ մասը, 66-րդ հոդվածի 1-ին մասը և 88-րդ հոդվածի 3-րդ մասը և ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի «ե» կետով և «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածով և 70-րդ հոդվածի 1-ին մասով` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2011 թվականի մայիսի 2-ի ««Ներդրումային ֆոնդի կառավարիչների և պահառուների ղեկավարների ու ներդրումային ֆոնդի կառավարման գործունեություն իրականացնող և ներդրումային ֆոնդի պահառություն իրականացնող ֆիզիկական անձանց որակավորումը, նրանց մասնագիտական համապատասխանության չափանիշներն ու մասնագիտական որակավորման ստուգման թեմաների ցանկը» Կանոնակարգ 10/05-ը հաստատելու մասին» թիվ 115-Ն որոշմամբ հաստատված ««Ներդրումային ֆոնդի կառավարիչների և պահառուների ղեկավարների ու ներդրումային ֆոնդի կառավարման գործունեություն իրականացնող և ներդրումային ֆոնդի պահառություն իրականացնող ֆիզիկական անձանց որակավորումը, նրանց մասնագիտական համապատասխանության չափանիշներն ու մասնագիտական որակավորման ստուգման թեմաների ցանկը» կանոնակարգ 10/05-ում (այսուհետ` Կանոնակարգ) կատարել հետևյալ փոփոխություններն ու լրացումները.

1) Կանոնակարգի 20-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«20. Կենտրոնական բանկը հարցազրույցի անցկացման օրվանից առնվազն 1 օր առաջ թեկնածուին տեղեկացնում է հարցազրույցի անցկացման օրվա վերաբերյալ:»:

2) Կանոնակարգի գլուխ 11-ը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«Գ Լ ՈՒ Խ  11.

 

ՂԵԿԱՎԱՐԻ ԵՎ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒ ԱՆՁԻ (ՈՐԱԿԱՎՈՐՎՈՂ ԱՆՁԻ ԳՐԱՆՑՈՒՄԸ) ԳՐԱՆՑՈՒՄԸ

 

53. Ղեկավարների և պատասխանատու անձանց (որակավորվող անձանց) գրանցումը իրականացվում է 2 ընթացակարգով՝ պարզ և բարդ: Գրանցվող ղեկավարների և պատասխանատու անձանց գրանցման ընթացակարգերը, ըստ զբաղեցրած պաշտոնների, սահմանված է կանոնակարգի Հավելված 2ա-ով:

54. Բարդ ընթացակարգով գրանցումը ներառում է.

1) թեկնածուների որակավորման առկայություն՝ Կենտրոնական բանկում գրավոր քննության կամ բանավոր հարցազրույցի միջոցով սույն Կանոնակարգով սահմանված կարգով, բացառությամբ 63-րդ և 63.1 կետերով սահմանված դեպքերի,

2) թեկնածուի անձի՝ որպես ղեկավարի կամ պատասխանատու աշխատակցի, գնահատում՝ կանոնակարգով պահանջվող փաստաթղթերով ներկայացվող տեղեկատվության, ինչպես նաև օրենքով սահմանված մերժման հիմքերի ուսումնասիրության միջոցով,

3) թեկնածուների հետ բանավոր հարցազրույցի անցկացում՝ վերջինիս կողմից համապատասխան պարտականությունները կատարելու ունակության, կոլեգիալ կառավարման մարմնում արդյունավետ գործունեություն իրականացնելու հնարավորության և այլ հմտությունների ստուգման նպատակով, բացառությամբ 63.2 կետի:

55. Պարզ ընթացակարգով գրանցումը ներառում է.

1) թեկնածուների որակավորման առկայություն՝ Կենտրոնական բանկում գրավոր քննության կամ բանավոր հարցազրույցի միջոցով, բացառությամբ 63-րդ և 63.1 կետերով սահմանված դեպքերի,

2) թեկնածուի վերաբերյալ տեղեկատվության ստացում` կանոնակարգով պահանջվող փաստաթղթերի ներկայացման միջոցով:

56. Անձին որպես ղեկավար (պատասխանատու անձ) գրանցելու կամ ղեկավարների (պատասխանատու անձանց) կազմում փոփոխությունները գրանցելու համար ֆոնդի կառավարիչը, օտարերկրյա ֆոնդի մասնաճյուղը կամ ֆոնդի պահառուն Կենտրոնական բանկ են ներկայացնում հետևյալ փաստաթղթերը.

1) Բարդ ընթացակարգով գրանցվող ղեկավարների գրանցման համար՝

ա. անձին որպես ղեկավար գրանցելու կամ ղեկավարների կազմում փոփոխություն կատարելու մասին միջնորդագիրը` համաձայն կանոնակարգի Հավելված 2-ի,

բ. իրավասու մարմնի որոշումը ղեկավարի նշանակման կամ ղեկավարների կազմում փոփոխություն կատարելու մասին,

2) Պարզ ընթացակարգով գրանցվող ղեկավարների և պատասխանատու անձանց գրանցման համար Կենտրոնական բանկ է ներկայացվում անձին որպես ղեկավար կամ պատասխանատու անձ գրանցելու կամ փոփոխություն կատարելու մասին միջնորդագիրը` համաձայն Հավելված 2-ի:

57. Սույն կանոնակարգի Հավելված 2-ով սահմանված միջնորդագրի 2.6, 2.8-2.10, 3.3 ենթակետերով, ինչպես նաև 5-9-րդ կետերով սահմանված տեղեկությունների փոփոխությունները նույնպես ներկայացվում են Կենտրոնական բանկ` փոփոխությունները ֆոնդի կառավարչին կամ ֆոնդի պահառուին հայտնի դառնալուց հետո ոչ ուշ, քան եռօրյա ժամկետում: Սույն կանոնակարգի Հավելված 2-ով սահմանված միջնորդագիրը (տեղեկանքը) և սույն կետով սահմանված իրավասու մարմնի որոշման սքան արված տարբերակը ֆոնդի կառավարչի կամ ֆոնդի պահառուի կողմից ներկայացվում են էլեկտրոնային տարբերակով` Սի-Բի-Էյ-Նեթ համակարգի միջոցով, իսկ անհնարինության դեպքում` էլեկտրոնային կրիչով: Սույն կանոնակարգի Հավելված 2-ով սահմանված միջնորդագիրը ներկայացվում է էքսել (excel) ֆորմատով՝ հաստատված գործադիր մարմնի ղեկավարի ստորագրությամբ: Ընդ որում, նշված միջնորդագրով (տեղեկանքով) ներկայացված տեղեկատվության իսկությունը ստուգելու համար Կենտրոնական բանկը կարող է դիմել համապատասխան իրավասու մարմիններին` պահպանելով ձեռքբերված տեղեկատվության գաղտնիությունը:

58. Ֆոնդի կառավարիչը, օտարերկրյա ֆոնդի մասնաճյուղը և ֆոնդի պահառուն պետք է ունենան և Կենտրոնական բանկ ներկայացնեն համապատասխան իրավասու մարմնի կողմից հաստատված ներքին կանոնակարգ, որտեղ առնվազն պետք է նկարագրվեն «Ներդրումային ֆոնդերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով և սույն կանոնակարգով սահմանված` ղեկավարների գրանցման մերժման հիմքերը ստուգելու գործընթացները, վերջիններիս նկատմամբ սահմանված պահանջների պահպանման մեխանիզմները:

59. Կենտրոնական բանկը պարտավոր է ղեկավարների (պատասխանատու անձանց) կազմում կատարված փոփոխությունների գրանցման համար սույն կանոնակարգի համապատասխան գլուխներով սահմանված փաստաթղթերը ստանալու պահից հետո՝ օրենքով սահմանված ժամկետում գրանցել փոփոխությունները կամ մերժել գրանցումը: Բարդ ընթացակարգով գրանցվող ղեկավարների կազմում կատարված փոփոխությունները գրանցվում են Կենտրոնական բանկի նախագահի որոշմամբ: Պարզ ընթացակարգով գրանցվող ղեկավարները գրանցված են համարվում Կենտրոնական բանկ փաստաթղթերը մուտքագրելու պահից հետո՝ օրենքով սահմանված ժամկետի վերջին օրվան հաջորդող օրվանից՝ Կենտրոնական բանկի նախագահի որոշմամբ, եթե Կենտրոնական բանկը սույն կանոնակարգի 60-60.1 կետերի ուսումնասիրության արդյունքում, Կենտրոնական բանկի հիմնավոր կարծիքով՝ բանավոր կամ գրավոր ծանուցման միջոցով, չի պահանջում անձին գրանցել բարդ ընթացակարգով: Կենտրոնական բանկի կողմից պահանջվող որոշակի փաստեր պարզաբանելու նպատակով մեկամսյա ժամկետը կարող է կասեցվել առավելագույնը երեք ամիս ժամկետով: Ընդ որում, օրենքով սահմանված ժամկետի կասեցման դեպքում կասեցվում է նաև կանոնակարգի 75-րդ կետով սահմանված 90-օրյա ժամկետը: Կասեցումը դադարեցնելուց հետո ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնավարման ժամկետը չի կարող գերազանցել եռամսյա ժամկետի և ժամանակավոր պաշտոնավարման` մինչև կասեցումն ընկած օրերի տարբերությամբ առաջացող օրերի քանակը: Եթե Կենտրոնական բանկը պահանջում է պարզ ընթացակարգով գրանցվող ղեկավարի թեկնածուին գրանցել բարդ ընթացակարգով, ապա Կենտրոնական բանկը այդ մասին ծանուցում է, համապատասխանաբար, ֆոնդի կառավարչին, օտարերկրյա ֆոնդի կառավարչի մասնաճյուղին կամ ֆոնդի պահառուին, իսկ ֆոնդի կառավարիչը, օտարերկրյա ֆոնդի կառավարիչը կամ ֆոնդի պահառուն պարտավոր է ծանուցման օրվան հաջորդող 5-օրյա ժամկետում ղեկավարի թեկնածուին ներկայացնել բարդ ընթացակարգով գրանցման: Նշված դեպքում պահպանվում են բարդ ընթացակարգով գրանցման ընթացակարգերը:

59.1. Սույն կանոնակարգի 59-րդ կետում նշված ծանուցումը ստանալուց հետո ֆոնդի կառավարիչը, օտարերկրյա ֆոնդի կառավարչի մասնաճյուղը կամ ֆոնդի պահառուն ղեկավարին (ղեկավարներին) ներկայացնում է բարդ ընթացակարգով գրանցման այնքան ժամանակ, քանի դեռ Կենտրոնական բանկը գրավոր կամ բանավոր ծանուցման միջոցով չի տեղեկացրել ֆոնդի կառավարչին, օտարերկրյա ֆոնդի կառավարչի մասնաճյուղին կամ ֆոնդի պահառուին՝ ղեկավարին (ղեկավարներին) պարզ ընթացակարգով գրանցման ներկայացնելու հնարավորության մասին:

59.2. Եթե անձին որպես ղեկավար գրանցելու համար նախկինում Կենտրոնական բանկ է ներկայացվել սույն Կանոնակարգի Հավելված 2-ով պահանջվող ողջ տեղեկատվությունը և հետագայում, համապատասխանաբար, ֆոնդի կառավարիչը կամ ֆոնդի պահառուն դիմում է Կենտրոնական բանկ նույն անձին ղեկավար գրանցելու միջնորդությամբ, ապա Հավելված 2-ով սահմանված միջնորդագիրը սույն գլխով սահմանված կարգով Կենտրոնական բանկ ներկայացնելիս կարող է լրացվել միայն միջնորդագրի 1-ին կետի բոլոր դաշտերը, 2.1 (Անուն, ազգանուն, հայրանուն), 2.3 (Ծննդյան ամսաթիվ) դաշտերը և բոլոր այն դաշտերը, որոնցում նախկինում ներկայացված տեղեկատվությունը փոփոխվել է: Ֆոնդի կառավարիչը կամ ֆոնդի պահառուն նախկինում ղեկավարների գրանցման համար օրենքով սահմանված կարգով Կենտրոնական բանկ ներկայացրած բոլոր փաստաթղթերը և/կամ տեղեկությունները կարող է չներկայացնել` հղում տալով նախկինում ներկայացված միջնորդագրի ամսաթվին, եթե նախկինում ներկայացված տեղեկատվությունը չի փոփոխվել:

59.3. Ֆոնդի կառավարչի, օտարերկրյա ֆոնդի կառավարչի խորհրդի նախագահի և խորհրդի անդամների գրանցման ժամանակ հիմք է ընդունվում սույն կանոնակարգի 40-րդ կետում նշված Կենտրոնական բանկի խորհրդի որոշումը, բացառությամբ այն դեպքերի, երբ Կենտրոնական բանկն անհրաժեշտ չի համարում հարցազրույցի անցկացումը, որի դեպքում սույն կետում նշված ղեկավարները գրանցվում են առանց հարցազրույցի հրավիրվելու:

60. Եթե ֆոնդի կառավարչի կամ օտարերկրյա կառավարչի մասնաճյուղի կամ ֆոնդի պահառուի մոտ առկա է կամ հնարավոր է ֆինանսական վիճակի վատթարացում, կամ Կենտրոնական բանկի կարծիքով, բավարար մակարդակով պահպանված չեն կորպորատիվ կառավարման սկզբունքները կամ սույն կանոնակարգի 58-րդ կետով սահմանված ներքին կանոնակարգը չի պարունակում պահանջվող բոլոր մեխանիզմները և/կամ դրանք իրականում չեն կիրառվում, ապա այդպիսի դեպքերում բոլոր ղեկավարները կարող են հրավիրվել գրանցման բարդ ընթացակարգով:

60.1. Եթե ղեկավարի թեկնածուի վերաբերյալ տվյալների ուսումնասիրության արդյունքում Կենտրոնական բանկի ֆինանսական վերահսկողության համար պատասխանատու ստորաբաժանման և (կամ) այլ պատասխանատու ստորաբաժանման կարծիքով, առկա են ռիսկեր ֆոնդի կառավարչի, օտարերկրյա ֆոնդի կառավարչի մասնաճուղի, ֆոնդի պահառուի և (կամ) ֆինանսական համակարգի կայունության, ինչպես նաև ղեկավարի թեկնածուի համբավի վերաբերյալ, ապա տվյալ թեկնածուն կարող է հրավիրվել գրանցման բարդ ընթացակարգով:

61. Որակավորվող անձի գրանցումը մերժվում է Կենտրոնական բանկի նախագահի անհատական որոշմամբ, եթե

1) առկա են «Ներդրումային ֆոնդերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 65-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված պայմանները,

2) որակավորվող անձը չի համապատասխանում սույն կանոնակարգի 12-րդ գլխով սահմանված չափանիշներից առնվազն մեկին,

3) ներկայացված փաստաթղթերը թերի են, անարժանահավատ կամ չեն համապատասխանում օրենքի, այլ իրավական ակտերի, այդ թվում` Կենտրոնական բանկի կողմից սահմանված պահանջներին:

62. Եթե ֆոնդի կառավարչի կամ ֆոնդի պահառուի որակավորվող անձը զրկվել է որակավորման վկայականից, ապա որակավորվող անձին որակավորման վկայականից զրկելու մասին Կենտրոնական բանկի որոշման ընդունման պահից երեք տարվա ընթացքում նա չի կարող գրանցվել որպես ֆոնդի կառավարչի կամ ֆոնդի պահառուի որակավորվող անձ:»:

3) Կանոնակարգի 63-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«63. Որակավորվող անձը ստորև նշված որևէ պաշտոնում աշխատելու նպատակով գրանցվելու համար պետք է բավարարի նաև հետևյալ չափանիշներին, ընդ որում, որակավորվող անձինք համարվում են Կենտրոնական բանկի մասնագիտական որակավորման վկայական ունեցող, եթե բավարարում են սույն կետով սահմանված միջազգային որակավորում ունենալու պահանջը:

 

Պաշտոն

Չափանիշ

1. Ֆոնդի (բացառությամբ` կամավոր կենսաթոշակային ֆոնդի և պարտադիր կենսաթոշակային ֆոնդի) կառավարչի ղեկավարներ և կառավարչի անունից կամ կազմում ֆոնդի կառավարման գործունեություն իրականացնող անձինք

1) Ֆոնդի կառավարչի ղեկավար, այդ թվում`

ա. խորհրդի նախագահ, անդամ

1. բարձրագույն կրթություն,
2. առնվազն 5 տարվա աշխատանքային փորձ, որից առնվազն երկու տարին ղեկավար պաշտոնում և
3. Կենտրոնական բանկից ստացված որակավորման վկայական

բ. գործադիր տնօրեն (գործադիր մարմնի ղեկավար), գործադիր մարմնի անդամ, գործադիր տնօրենի տեղակալ, օտարերկրյա ֆոնդի կառավարչի մասնաճյուղի գործադիր տնօրեն (գործադիր մարմնի ղեկավար), գործադիր մարմնի անդամ, գործադիր տնօրենի տեղակալ

1. բարձրագույն կրթություն և
2. առնվազն 5 տարվա աշխատանքային փորձ, որից առնվազն երկու տարին` ղեկավար պաշտոնում և
3. Կենտրոնական բանկից ստացված որակավորման վկայական կամ ՍԻ-ԷՖ-ԷՅ (CFA) կամ ԷՖ-ԱՌ-ԷՄ (FRM) կամ ԷՅ-ՍԻ-ՍԻ-ԷՅ (ACCA) որակավորման F1-F9 մակարդակներ.

գ. ֆոնդի կառավարչի մասնաճյուղի տնօրեն

1. բարձրագույն կրթություն,
2. առնվազն 1 տարվա աշխատանքային փորձ և
3. Կենտրոնական բանկից ստացված որակավորման վկայական կամ ՍԻ-ԷՖ-ԷՅ (CFA) կամ ԷՖ-ԱՌ-ԷՄ (FRM) կամ ԷՅ-ՍԻ-ՍԻ-ԷՅ (ACCA) որակավորման F1-F9 մակարդակներ.

դ. ֆոնդի կառավարչի ներքին աուդիտի ղեկավար, օտարերկրյա ֆոնդի կառավարչի մասնաճյուղի ներքին աուդիտի ղեկավարը

1. բարձրագույն կրթություն,
2. առնվազն 3 տարվա մասնագիտական աշխատանքային փորձ և
3. Կենտրոնական բանկից ստացված որակավորման վկայական կամ ԷՅ-ՍԻ-ՍԻ-ԷՅ (ACCA) որակավորման բոլոր մակարդակները կամ CIA որակավորում.

ե. ֆոնդի կառավարչի ներքին աուդիտի անդամը, օտարերկրյա ֆոնդի կառավարչի մասնաճյուղի ներքին աուդիտի անդամը

1. բարձրագույն կրթություն,
2. առնվազն 2 տարվա մասնագիտական աշխատանքային փորձ և
3. Կենտրոնական բանկից ստացված որակավորման վկայական կամ ԷՅ-ՍԻ-ՍԻ-ԷՅ (ACCA) որակավորման բոլոր մակարդակները կամ ՍԻ-ԱՅ-ԷՅ (CIA) որակավորում.

զ. գլխավոր հաշվապահ, գլխավոր հաշվապահի տեղակալ, օտարերկրյա կառավարչի մասնաճյուղի գլխավոր հաշվապահ և գլխավոր հաշվապահի տեղակալ

ա) բարձրագույն կրթություն և
բ) 2 տարվա մասնագիտական աշխատանքային փորձ և
գ) Կենտրոնական բանկից ստացված որակավորման վկայական կամ ԷՅ-ՍԻ-ՍԻ-ԷՅ (ACCA) որակավորման
F1-F9 մակարդակներ

2) ֆոնդի կառավարչի անունից կամ կազմում ֆոնդի կառավարման գործունեություն իրականացնող ֆիզիկական անձ

1. բարձրագույն կրթություն և
2. Կենտրոնական բանկից ստացված որակավորման վկայական

2. Կամավոր կենսաթոշակային ֆոնդի կառավարչի ղեկավարներ և կառավարչի անունից կամ կազմում ֆոնդի կառավարման գործունեություն իրականացնող անձինք

1) Ֆոնդի կառավարչի ղեկավար, այդ թվում`

ա. խորհրդի նախագահ, անդամ

1. բարձրագույն կրթություն,
2. առնվազն 5 տարվա աշխատանքային փորձ, որից առնվազն երկու տարին ղեկավար պաշտոնում և
3. Կենտրոնական բանկից ստացված որակավորման վկայական

բ. գործադիր տնօրեն (գործադիր մարմնի ղեկավար), գործադիր մարմնի անդամ, գործադիր տնօրենի տեղակալ, օտարերկրյա ֆոնդի կառավարչի մասնաճյուղի գործադիր տնօրեն (գործադիր մարմնի ղեկավար), գործադիր մարմնի անդամ, գործադիր տնօրենի տեղակալ

1. բարձրագույն կրթություն,
2. առնվազն 5 տարվա աշխատանքային փորձ, որից առնվազն երկու տարին ղեկավար պաշտոնում և
3. Կենտրոնական բանկից ստացված որակավորման վկայական կամ ՍԻ-ԷՖ-ԷՅ (CFA) կամ ԷՖ-ԱՌ-ԷՄ (FRM) կամ ԷՅ-ՍԻ-ՍԻ-ԷՅ (ACCA) որակավորման F1-F9 մակարդակներ

գ. ֆոնդի կառավարչի մասնաճյուղի տնօրեն

1. բարձրագույն կրթություն,
2. առնվազն 1 տարվա աշխատանքային փորձ և
3. Կենտրոնական բանկից ստացված որակավորման վկայական կամ ՍԻ-ԷՖ-ԷՅ (CFA) կամ ԷՖ-ԱՌ-ԷՄ (FRM) կամ ԷՅ-ՍԻ-ՍԻ-ԷՅ (ACCA) որակավորման F1-F9 մակարդակներ.

դ. ֆոնդի կառավարչի ներքին աուդիտի ղեկավար, օտարերկրյա ֆոնդի կառավարչի մասնաճյուղի ներքին աուդիտի ղեկավար

1. բարձրագույն կրթություն,
2. առնվազն 3 տարվա մասնագիտական աշխատանքային փորձ և
3. Կենտրոնական բանկից ստացված որակավորման վկայական կամ ԷՅ-ՍԻ-ՍԻ-ԷՅ (ACCA) որակավորման բոլոր մակարդակները կամ ՍԻ-ԱՅ-ԷՅ (CIA) որակավորում.

ե. ֆոնդի կառավարչի ներքին աուդիտի անդամ, օտարերկրյա ֆոնդի կառավարչի մասնաճյուղի ներքին աուդիտի անդամ

1. բարձրագույն կրթություն,
2. առնվազն 2 տարվա մասնագիտական աշխատանքային փորձ և
3. Կենտրոնական բանկից ստացված որակավորման վկայական կամ ԷՅ-ՍԻ-ՍԻ-ԷՅ (ACCA) որակավորման բոլոր մակարդակները կամ ՍԻ-ԱՅ-ԷՅ (CIA) որակավորում.

զ. գլխավոր հաշվապահ, գլխավոր հաշվապահի տեղակալ, օտարերկրյա կառավարչի մասնաճյուղի գլխավոր հաշվապահ և գլխավոր հաշվապահի տեղակալ

1. բարձրագույն կրթություն,
2. առնվազն 2 տարվա մասնագիտական աշխատանքային փորձ և
3. Կենտրոնական բանկից ստացված որակավորման վկայական

2) ֆոնդի կառավարչի անունից կամ կազմում ֆոնդի կառավարման գործունեություն իրականացնող ֆիզիկական անձ, որն իրականացնում է ֆոնդի ներդրումային քաղաքականության շրջանակներում ֆոնդի ակտիվների ներդրման վերաբերյալ որոշումների կայացում և իրականացում

1. բարձրագույն կրթություն,
2. ակտիվների կառավարման առնվազն 3 տարվա փորձ, կամ ակտիվների կառավարման առնվազն 1 տարվա փորձ և Սի-Էֆ-Էյ (CFA) առնվազն 1 փուլը ավարտած լինելու փաստը հավաստող փաստաթղթի առկայություն և
3. Կենտրոնական բանկից ստացված որակավորման վկայական

3) ֆոնդի կառավարչի անունից կամ կազմում ֆոնդի կառավարման գործունեություն իրականացնող ֆիզիկական անձ, որն իրականացնում է ֆոնդի զուտ ակտիվների արժեքի հաշվարկում

1. 1) բարձրագույն կրթություն,
2) ակտիվների կառավարման առնվազն 3 տարվա փորձ կամ ակտիվների կառավարման առնվազն 1 տարվա փորձ և Սի-Էֆ-Էյ-ի (CFA) առնվազն 1 փուլը ավարտած լինելու փաստը հավաստող փաստաթղթի առկայություն և
3) Կենտրոնական բանկից ստացված որակավորման վկայական կամ
2. 1) բարձրագույն կրթություն,
2) Էյ-Սի-Սի-Էյ, Սի-Փի-Էյ (ACCA, CPI) փուլերի առնվազն կեսը ավարտած լինելու փաստը հավաստող փաստաթղթի առկայություն և
3) Կենտրոնական բանկից ստացված որակավորման վկայական

3. Պարտադիր կենսաթոշակային ֆոնդի կառավարչի ղեկավարներ և կառավարչի անունից կամ կազմում ֆոնդի կառավարման գործունեություն իրականացնող անձինք

1) Ֆոնդի կառավարչի ղեկավար, այդ թվում`

ա. խորհրդի նախագահ, անդամ

1. բարձրագույն կրթություն,
2. առնվազն 5 տարվա աշխատանքային փորձ, որից առնվազն երկու տարին` ղեկավար պաշտոնում և
3. Կենտրոնական բանկից ստացված որակավորման վկայական

բ. գործադիր տնօրեն (գործադիր մարմնի ղեկավար), գործադիր մարմնի անդամ, գործադիր տնօրենի տեղակալ, օտարերկրյա ֆոնդի կառավարչի մասնաճյուղի գործադիր տնօրեն (գործադիր մարմնի ղեկավար), գործադիր մարմնի անդամ, գործադիր տնօրենի տեղակալ

1. բարձրագույն կրթություն,
2. առնվազն 5 տարվա աշխատանքային փորձ, որից առնվազն երկու տարին ղեկավար պաշտոնում և
3. Կենտրոնական բանկից ստացված որակավորման վկայական կամ ՍԻ-ԷՖ-ԷՅ (CFA) կամ ԷՖ-ԱՌ-ԷՄ (FRM) կամ ԷՅ-ՍԻ-ՍԻ-ԷՅ (ACCA) որակավորման F1-F9 մակարդակներ

գ. ֆոնդի կառավարչի մասնաճյուղի տնօրեն

1. բարձրագույն կրթություն,
2. առնվազն 1 տարվա աշխատանքային փորձ և
3. Կենտրոնական բանկից ստացված որակավորման վկայական կամ ՍԻ-ԷՖ-ԷՅ (CFA) կամ ԷՖ-ԱՌ-ԷՄ (FRM) կամ ԷՅ-ՍԻ-ՍԻ-ԷՅ (ACCA) որակավորման F1-F9 մակարդակներ

դ. ֆոնդի կառավարչի ներքին աուդիտի ղեկավար, օտարերկրյա ֆոնդի կառավարչի մասնաճյուղի ներքին աուդիտի ղեկավար

1. բարձրագույն կրթություն,
2. առնվազն 3 տարվա մասնագիտական աշխատանքային փորձ,
3. միջազգային աուդիտորական որակավորման (Սի-Այ-Էյ) փուլերից առնվազն մեկը ավարտած լինելու փաստը հավաստող փաստաթուղթ (վկայական) և
4. Կենտրոնական բանկից ստացված որակավորման վկայական

ե. ֆոնդի կառավարչի ներքին աուդիտի անդամ, օտարերկրյա ֆոնդի կառավարչի մասնաճյուղի ներքին աուդիտի անդամ

1. բարձրագույն կրթություն,
2. առնվազն 3 տարվա մասնագիտական աշխատանքային փորձ և
3. Կենտրոնական բանկից ստացված որակավորման վկայական կամ ԷՅ-ՍԻ-ՍԻ-ԷՅ (ACCA) որակավորման բոլոր մակարդակները կամ ՍԻ-ԱՅ-ԷՅ (CIA) որակավորում.

զ. գլխավոր հաշվապահ, գլխավոր հաշվապահի տեղակալ, օտարերկրյա կառավարչի մասնաճյուղի գլխավոր հաշվապահ և գլխավոր հաշվապահի տեղակալ

1. բարձրագույն կրթություն,
2. առնվազն 2 տարվա մասնագիտական աշխատանքային փորձ և
3. Կենտրոնական բանկից ստացված որակավորման վկայական կամ ՍԻ-ԷՖ-ԷՅ (CFA) կամ ԷՖ-ԱՌ-ԷՄ (FRM) կամ ԷՅ-ՍԻ-ՍԻ-ԷՅ (ACCA) որակավորման F1-F9 մակարդակներ.

2) ֆոնդի կառավարչի անունից կամ կազմում ֆոնդի կառավարման գործունեություն իրականացնող ֆիզիկական անձ, որն իրականացնում է ֆոնդի ներդրումային քաղաքականության շրջանակներում ֆոնդի ակտիվների ներդրման վերաբերյալ որոշումների կայացում և իրականացում

1. բարձրագույն կրթություն,
2. ակտիվների կառավարման առնվազն 5 տարվա փորձ, կամ ակտիվների կառավարման առնվազն 2 տարվա փորձ և Սի-Էֆ-Էյ-ի (CFA) առնվազն երկու փուլը ավարտած լինելու փաստը հավաստող փաստաթղթի առկայություն և
3. Կենտրոնական բանկից ստացված որակավորման վկայական

3) ֆոնդի կառավարչի անունից կամ կազմում ֆոնդի կառավարման գործունեություն իրականացնող ֆիզիկական անձ, որն իրականացնում է ֆոնդի զուտ ակտիվների արժեքի հաշվարկում

1. 1) բարձրագույն կրթություն,
2) ակտիվների կառավարման առնվազն 5 տարվա փորձ, կամ ակտիվների կառավարման առնվազն 2 տարվա փորձ և Սի-Էֆ-Էյ-ի (CFA) առնվազն երկու փուլը ավարտած լինելու փաստը հավաստող փաստաթղթի առկայություն և
3) Կենտրոնական բանկից ստացված որակավորման վկայական կամ
2. 1) բարձրագույն կրթություն,
2) Էյ-Սի-Սի-Էյ, Սի-Փի-Էյ (ACCA, CPI) փուլերի առնվազն կեսը ավարտած լինելու փաստը հավաստող փաստաթղթի առկայություն և
3) Կենտրոնական բանկից ստացված որակավորման վկայական

4. Ֆոնդի պահառուի ղեկավար և աշխատակից

1) ֆոնդի պահառուի ղեկավար

1. բարձրագույն կրթություն,
2. առնվազն 5 տարվա աշխատանքային փորձ և
3. Կենտրոնական բանկից ստացված որակավորման վկայական կամ ՍԻ-ԷՖ-ԷՅ (CFA) կամ ԷՖ-ԱՌ-ԷՄ (FRM) կամ ԷՅ-ՍԻ-ՍԻ-ԷՅ (ACCA) որակավորման F1-F9 մակարդակներ

2) Ֆոնդի պահառուի աշխատակից

1. բարձրագույն կրթություն և
2. Կենտրոնական բանկից ստացված որակավորման վկայական

»:

 

4) Կանոնակարգը լրացնել 63.1 կետով՝ հետևյալ բովանդակությամբ.

«63.1 Սույն կանոնակարգով սահմանված ղեկավարների այն թեկնածուները, որոնք աշխատել են Կանոնակարգի Հավելված 2բ-ով սահմանված միջազգային հեղինակավոր կազմակերպություններում և իրականացրել են համանման պարտականություններ և/կամ զբաղեցրել են նմանատիպ պաշտոններ, համարվում են Կենտրոնական բանկի մասնագիտական որակավորման վկայական ունեցող:»:

5) Կանոնակարգը լրացնել 63.2 կետով՝ հետևյալ բովանդակությամբ.

«63.2 Սույն կանոնակարգով սահմանված ղեկավարներին 54-րդ կետով սահմանված բարդ ընթացակարգով գրանցելիս ղեկավարների թեկնածուները բանավոր հարցազրույցի կարող են չհրավիրվել Կենտրոնական բանկի կարծիքով հիմնավորված դեպքերում:»:

6) Կանոնակարգի Հավելված 2-ում

ա. 1-ին կետի 1.2 ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«1.2. Ֆինանսական կազմակերպության տեսակ

o բանկ

o օտարերկրյա բանկի մասնաճյուղ

o վարկային կազմակերպություն

o ապահովագրական ընկերություն

o օտարերկրյա ապահովագրական ընկերության մասնաճյուղ

o ապահովագրական բրոքեր

o ներդրումային ընկերություն

o օտարերկրյա ներդրումային ընկերության մասնաճյուղ

o կարգավորվող շուկայի օպերատոր

o Կենտրոնական դեպոզիտարիա

o ֆոնդի կառավարիչ

o օտարերկրյա ֆոնդի կառավարչի մասնաճյուղ

o բյուրո

o վճարահաշվարկային կազմակերպություն

o դրամական (փողային) փոխանցում իրականացնող կազմակերպություն»,

բ. 2-րդ կետի 2.6 ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«2.6 Անձնագրի համար և սերիա, ում կողմից և երբ է տրված, մինչև երբ է վավեր (առկայության դեպքում լրացվում է նաև հին անձնագրի և գործող այլ անձնագրի համարը և սերիան)»,

գ. 2-րդ կետի 2.7 ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«2.7 Հանրային ծառայությունների համարանիշը (սոցիալական ապահովության քարտի համարը) (հանրային ծառայությունների համարանիշ չստանալու վերաբերյալ տեղեկանքի համարը)»,

դ. 3-րդ կետի 3.2 ենթակետն ուժը կորցրած ճանաչել,

ե. 3-րդ կետը լրացնել 3.5 ենթակետով` հետևյալ բովանդակությամբ.

«3.5. Նշեք նշված պաշտոնում Ձեր պաշտոնավարման սկիզբը, ըստ իրավասու կառավարման մարմնի որոշման

(օր/ամիս/տարի)»,

զ. 4-րդ կետի 4.3 ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«4.3 Նշել վերջին 10 տարվա ընթացքում աշխատանքային գործունեության վերաբերյալ հետևյալ տվյալները. (ընդ որում, պետք է նշել փաստացի աշխատանքային գործունեության վերաբերյալ տվյալները` անկախ դրանց` աշխատանքային գրքույկում ներառված լինելու կամ չլինելու հանգամանքից),

 

Աշխատանքի ընդունման և ազատման ժամկետներ

Կազմակեր-պության անվանում

Գտնվելու վայր

Հեռախոսա-համար

Պաշտոնը, հիմնական
պարտակա-նությունները

Ազատման հիմքերը

           
           
           
»,

 

է. 4-րդ կետի 4.4 ենթակետը «վերջին աշխատատեղից» բառերից հետո լրացնել «(ընդ որում, վերջին աշխատատեղ համարվում է նախորդ կազմակերպությունը, որտեղ Դուք աշխատել եք)» բառերով,

ը. 5-րդ կետի 5.7 ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«5.7 Արդյո՞ք ՀՀ տարածքում կամ այլ պետություններում գործող ֆինանսական կազմակերպություններում Ձեր պաշտոնավարման կամ գործունեության ընթացքում ֆինանսական կազմակերպությունը ճանաչվել է անվճարունակ կամ սնանկ, կամ Ձեր գործողությունների կամ անգործության հետևանքով ՀՀ տարածքում գործող ֆինանսական կազմակերպության ֆինանսական վիճակը, համաձայն ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի կողմից հաստատված չափանիշների, վատթարացել է:

o Ոչ,

o Այո, ներկայացնել մանրամասներ»,

թ. 5-րդ կետի 5.9 ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Արդյո՞ք որպես ֆինանսական կազմակերպության ղեկավար Ձեր պաշտոնավարման ընթացքում Ձեր նկատմամբ Կենտրոնական բանկի կամ տվյալ ֆինանսական կազմակերպության կողմից կիրառվել է որևէ պատասխանատվության միջոց վերջին 1 տարվա ընթացքում

o Ոչ,

o Այո, ներկայացնել մանրամասներ:»,

ժ. 6-րդ կետի 6.3 ենթակետում «ամուսինը և երեխաները» բառերը փոխարինել «ամուսինը, երեխաները, քույրը և եղբայրը (եթե համատեղ տնտեսություն են վարում)» բառերով,

ժա. 8-րդ կետի 8.2 ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«8.2 Նշեք Ձեզ հետ փոխկապակցված իրավաբանական անձանց վերաբերյալ հետևյալ տվյալները.

 

Կազմակերպության անվանում

Գտնվելու վայր

Փոխկապակցվածության ձև

ՀՎՀՀ

Հեռախոսահամար

         
         
         
»,

 

ժբ. 11-րդ կետը ուժը կորցրած ճանաչել,

ժգ. 12-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«12. Հավաստիացնում եմ, որ

ա. սույն փաստաթղթում պարունակվող տեղեկատվությունը արժանահավատ է և ամբողջական,

բ. բացակայում են ղեկավարի գրանցումը մերժելու համար համապատասխան օրենքներով և կարգերով սահմանված հիմքերը,

գ. վերոնշված անձը համապատասխանում է համապատասխան օրենքներով և կարգերով սահմանված պահանջներին

 

Ֆինանսական կազմակերպության կառավարման մարմնի կողմից լիազորված անձի ստորագրություն

 

Ֆինանսական կազմակերպության կառավարման

մարմնի կողմից 

լիազորված անձի անուն, ազգանուն

_______________________

   
Ամսաթիվ (օր/ամիս/տարի) _______________________
   
Ստորագրություն _______________________
   
Գրանցման ներկայացված ղեկավարի ստորագրություն _______________________»:

 

7) Կանոնակարգը լրացնել Հավելված 2ա-ով՝ համաձայն սույն որոշման Հավելված 1-ի (կցվում է):

8) Կանոնակարգը լրացնել Հավելված 2բ-ով՝ համաձայն սույն որոշման Հավելված 2-ի (կցվում է):

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

ՀՀ կենտրոնական բանկի նախագահ

Ա. Ջավադյան

 

2012 թ. դեկտեմբերի 28

Երևան

 

 

ՀԱՎԵԼՎԱԾ 1

Հաստատված է

ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի

2012 թվականի դեկտեմբերի 25-ի

թիվ 376-Ն որոշմամբ

 

ՀԱՎԵԼՎԱԾ

«Ներդրումային ֆոնդի կառավարիչների և պահառուների ղեկավարների ու ներդրումային ֆոնդի կառավարման

գործունեություն իրականացնող և ներդրումային ֆոնդի պահառություն իրականացնող ֆիզիկական անձանց

որակավորումը, նրանց մասնագիտական համապատասխանության չափանիշներն ու մասնագիտական

որակավորման ստուգման թեմաների ցանկը» Կանոնակարգ 10/05-ը Հավելվածի

 

ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ՖՈՆԴԻ ԿԱՌԱՎԱՐԻՉՆԵՐԻ ԵՎ ՊԱՀԱՌՈՒՆԵՐԻ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԻ ԳՐԱՆՑՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ

 

N

Ֆինանսական կազմակերպությունների ղեկավարներ

Ընթացակարգը

1.

ՖՈՆԴԻ ԿԱՌԱՎԱՐԻՉ, այդ թվում՝

 

1.

Դիտորդ խորհրդի նախագահը

Բ

2.

Դիտորդ խորհրդի անդամներ

Բ

3.

Գործադիր տնօրեն

Բ

4.

Գործադիր մարմնի անդամներ

Բ

5.

Գործադիր տնօրենի տեղակալ

Բ

6.

Գլխավոր հաշվապահ

Բ

7.

Գլխավոր հաշվապահի տեղակալը

Բ

8.

Ներքին աուդիտի ղեկավար

Բ

9.

Ներքին աուդիտի անդամներ

Պ

10.

Մասնաճյուղի տնօրեն

Պ

11.

Ֆոնդի կառավարչի կազմում ֆոնդի կառավարման գործունեություն իրականացնող ֆիզիկական անձ

Պ

2.

ՖՈՆԴԻ ՊԱՀԱՌՈՒ

 

1.

Ղեկավար

Բ

2.

Աշխատակից

Պ

 

 

ՀԱՎԵԼՎԱԾ 2

Հաստատված է

ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի

2012 թվականի դեկտեմբերի 25-ի

թիվ 376-Ն որոշմամբ

 

ՀԱՎԵԼՎԱԾ

«Ներդրումային ֆոնդի կառավարիչների և պահառուների ղեկավարների ու ներդրումային ֆոնդի կառավարման

գործունեություն իրականացնող և ներդրումային ֆոնդի պահառություն իրականացնող ֆիզիկական անձանց

որակավորումը, նրանց մասնագիտական համապատասխանության չափանիշներն ու մասնագիտական

որակավորման ստուգման թեմաների ցանկը» Կանոնակարգ 10/05-ը Հավելվածի

 

Միջազգային ֆինանսական կազմակերպությունների ցանկ

 

1. Ասիական զարգացման բանկ (Asian Development Bank)

2. Միջազգային հաշվարկների բանկ (Bank of International Settlements)

3. Սևծովյան առևտրի և զարգացման բանկ (Black Sea Trade and Development Bank)

4. Կարիբյան զարգացման բանկ (Caribbean Development Bank)

5. Կենտրոնական Ամերիկայի տնտեսական ինտեգրման բանկ (Central American Bank of Economic Integration)

6. Լատինական Ամերիկայի զարգացման բանկ (Corporation Andina de Fomento)

7. Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկ (European Bank for Reconstruction and Development)

8. Եվրոպական հանձնաժողով (European Commission)

9. Եվրոպական ներդրումային բանկ (European Investment Bank)

10. Ներամերիկյան զարգացման բանկ (Inter-American Development Bank)

11. Միջազգային արժութային հիմնադրամ (International Monetary Fund)

12. Իսլամական զարգացման բանկ (Islamic Development Bank)

13. Սկանդինավյան զարգացման հիմնադրամ (Nordic Development Fund)

14. Սկանդինավյան ներդրումային բանկ (Nordic Investment Bank)

15. Նավթ արտահանող երկրների կազմակերպության միջազգային զարգացման հիմնադրամ (OPEC Fund for International Development)

16. Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպություն (Organization for Economic Co-operation and Development)

17. Նավթանյութեր արտահանող երկրների կազմակերպություն (Organization of Petroleum-Exporting Countries)

18. Համաշխարհային բանկի խումբ (World Bank Group)

1) Վերակառուցման և զարգացման միջազգային բանկ (International Bank for Reconstruction and Development)

2) Միջազգային զարգացման ասոցիացիա (International Development Association)

3) Միջազգային ֆինանսական կորպորացիա (International Finance Corporation)

4) Բազմազգ ներդրումների երաշխավորման գործակալություն (Multinational Investment Guarantee Agency)

5) Ներդրումային վեճերի կարգավորման միջազգային կենտրոն (International Centre for Settlement of Investment Disputes)

19. Վերակառուցման բանկ (Kreditanstalt für Wiederaufbau (KfW))

20. Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության անդամ երկրների ֆինանսական կազմակերպություններ

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան