ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
3 ապրիլի 2013 թվականի N 245-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2012 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 10-Ի N 93-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասին համապատասխան`
Հայաստանի Հանրապետության վարչապետի 2012 թվականի փետրվարի 10-ի «Աշխատանքային խումբ ստեղծելու մասին» N 93-Ա որոշման հավելվածում «Վ. Համբարձումյան - «Հայսեյսմշին և ԿՊ ԳՀԻ» ԲԲԸ-ի շենքերի և կառուցվածքների սեյսմակայունության տեսության լաբորատորիայի վարիչ (համաձայնությամբ)» բառերը փոխարինել «Թ. Մարգարյան - Երևանի ճարտարապետության և շինարարության պետական համալսարանի շինարարական կոնստրուկցիաների ամբիոնի դոցենտ (համաձայնությամբ)» բառերով:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
2013 թ. ապրիլի 3 Երևան |