Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 374-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (11.03.2013-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2013.03.29/9(453) Հոդ.58
Ընդունող մարմին
Կենտրոնական բանկի խորհուրդ
Ընդունման ամսաթիվ
25.12.2012
Ստորագրող մարմին
Կենտրոնական բանկի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
28.12.2012
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
11.03.2013

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

21 փետրվարի 2013 թ.

Պետական գրանցման թիվ 05013059

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ

 

25 դեկտեմբերի 2012 թ.

թիվ 374-Ն

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ 2008 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 15-Ի ԹԻՎ 15-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Նպատակ ունենալով

օպտիմալացնել ղեկավարների գրանցումը՝ գործընթացների պարզեցման և պահանջվող տեղեկատվության կրճատման միջոցով,

ապահովել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից գրանցվող ֆինանսական կազմակերպությունների ղեկավարների ֆինանսական համակարգում տեղաշարժման ճկունությունը՝ արդեն իսկ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից գրանցված և օրենքով սահմանված մերժման հիմքեր չունեցող ղեկավարների կողմից այլ պաշտոն զբաղեցնելու դեպքում գրանցման որոշ գործընթացներից ազատելու միջոցով,

ապահովել միջազգային ճանաչում ունեցող կազմակերպություններում աշխատանքային փորձ ունեցող և մի շարք ուսումնական կենտրոնների կողմից որակավորում կամ դիպլոմ ստացած ղեկավարների գրանցումը՝ առանց Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից ստացված որակավորման վկայականի,

հնարավորինս միասնականացնել տարբեր ֆինանսական կազմակերպությունների ղեկավարների գրանցման գործընթացները,

հիմք ընդունելով

«Արժեթղթերի շուկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 50-րդ հոդվածի 2-րդ մասը, 114-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետը, 221-րդ հոդվածի 4-րդ մասը, ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի «ե» կետով, «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածով և 70-րդ հոդվածի 1-ին մասով` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2008 թվականի հունվարի 15-ի ««Ներդրումային ծառայություններ մատուցող անձանց, օպերատորի, Կենտրոնական դեպոզիտարիայի ղեկավարների ու ներդրումային ծառայություններ մատուցող ֆիզիկական անձանց որակավորումը, նրանց մասնագիտական համապատասխանության չափանիշներն ու մասնագիտական որակավորման ստուգման թեմաների ցանկը» կանոնակարգ 4/05-ը հաստատելու մասին» թիվ 15-Ն որոշմամբ հաստատված «Ներդրումային ծառայություններ մատուցող անձանց, օպերատորի, Կենտրոնական դեպոզիտարիայի ղեկավարների ու ներդրումային ծառայություններ մատուցող ֆիզիկական անձանց որակավորումը, նրանց մասնագիտական համապատասխանության չափանիշներն ու մասնագիտական որակավորման ստուգման թեմաների ցանկը» կանոնակարգ 4/05-ում (այսուհետ՝ Կանոնակարգ) կատարել հետևյալ փոփոխություններն ու լրացումները.

1) Կանոնակարգի 11-րդ կետի 5-րդ ենթակետից «, կարգապահական հանձնաժողովի նախագահը» բառերը հանել:

2) Կանոնակարգի 12-րդ կետի 5-րդ ենթակետը լրացնել հետևյալ բառերով. «, ինչպես նաև օպերատորի կարգապահական հանձնաժողովի նախագահը»:

3) Կանոնակարգի 16.1 կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«16.1 Կենտրոնական բանկը հարցազրույցի անցկացման օրվանից առնվազն 1 օր առաջ թեկնածուին տեղեկացնում է հարցազրույցի անցկացման օրվա վերաբերյալ:»:

4) Կանոնակարգի 23-րդ կետի աղյուսակից 3.3 ուժը կորցրած ճանաչել:

5) Կանոնակարգի 41-րդ կետի 6-րդ ենթակետից «, կարգապահական հանձնաժողովի նախագահի» բառերը հանել:

6) Կանոնակարգի գլուխ 12-ը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«Գ Լ ՈՒ Խ  12.

 

ՂԵԿԱՎԱՐԻ ԵՎ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒ ԱՆՁԻ (ՈՐԱԿԱՎՈՐՎՈՂ ԱՆՁԻ) ԳՐԱՆՑՈՒՄԸ

 

50. Ղեկավարների և պատասխանատու անձանց (որակավորվող անձանց) գրանցումը իրականացվում է 2 ընթացակարգով՝ պարզ և բարդ: Գրանցվող ղեկավարների և պատասխանատու անձանց գրանցման ընթացակարգերը, ըստ զբաղեցրած պաշտոնների, սահմանված է սույն կանոնակարգի Հավելված 2ա-ով:

50.1 Բարդ ընթացակարգով գրանցումը ներառում է.

1) թեկնածուների որակավորման առկայություն՝ Կենտրոնական բանկում գրավոր քննության կամ բանավոր հարցազրույցի միջոցով սույն Կանոնակարգով սահմանված կարգով, բացառությամբ 54-րդ և 54.2 կետերով սահմանված դեպքերի,

2) թեկնածուի անձի՝ որպես ղեկավարի կամ պատասխանատու աշխատակցի, գնահատում՝ կանոնակարգով պահանջվող փաստաթղթերով ներկայացվող տեղեկատվության, ինչպես նաև օրենքով սահմանված մերժման հիմքերի ուսումնասիրության միջոցով,

3) թեկնածուների հետ բանավոր հարցազրույցի անցկացում՝ վերջինիս կողմից համապատասխան պարտականությունները կատարելու ունակության, կոլեգիալ կառավարման մարմնում արդյունավետ գործունեություն իրականացնելու հնարավորության և այլ հմտությունների ստուգման նպատակով, բացառությամբ 54.3 կետի:

50.2 Պարզ ընթացակարգով գրանցումը ներառում է.

1) թեկնածուների որակավորման առկայություն՝ Կենտրոնական բանկում գրավոր քննության կամ բանավոր հարցազրույցի միջոցով, բացառությամբ 54-րդ և 54.2 կետերով սահմանված դեպքերի,

2) թեկնածուի վերաբերյալ տեղեկատվության ստացում` կանոնակարգով պահանջվող փաստաթղթերի ներկայացման միջոցով:

50.3 Անձին որպես ղեկավար (պատասխանատու անձ) գրանցելու կամ ղեկավարների (պատասխանատու անձանց) կազմում փոփոխությունները գրանցելու համար ներդրումային ընկերությունը, օտարերկրյա ներդրումային ընկերության մասնաճյուղը, օպերատորը, Կենտրոնական դեպոզիտարիան Կենտրոնական բանկ են ներկայացնում հետևյալ փաստաթղթերը.

1) Բարդ ընթացակարգով գրանցվող ղեկավարների գրանցման համար.

ա. անձին որպես ղեկավար գրանցելու կամ ղեկավարների կազմում փոփոխություն կատարելու մասին միջնորդագիրը` համաձայն սույն կանոնակարգի Հավելված 2-ի,

բ. իրավասու մարմնի որոշումը ղեկավարի նշանակման կամ ղեկավարների կազմում փոփոխություն կատարելու մասին,

2) Պարզ ընթացակարգով գրանցվող ղեկավարների և պատասխանատու անձանց գրանցման համար Կենտրոնական բանկ է ներկայացվում անձին որպես ղեկավար կամ պատասխանատու անձ գրանցելու կամ փոփոխություն կատարելու մասին միջնորդագիրը` համաձայն սույն կանոնակարգի Հավելված 2-ի:

50.4 Սույն կանոնակարգի Հավելված 2-ով սահմանված միջնորդագրի 2.6, 2.8-2.10, 3.3 ենթակետերով, ինչպես նաև 5-9-րդ կետերով սահմանված տեղեկությունների փոփոխությունները նույնպես ներկայացվում են Կենտրոնական բանկ` փոփոխությունները ներդրումային ընկերությանը, օպերատորին կամ Կենտրոնական դեպոզիտարիային հայտնի դառնալուց հետո ոչ ուշ, քան եռօրյա ժամկետում: Սույն կանոնակարգի Հավելված 2-ով սահմանված միջնորդագիրը (տեղեկանքը) և սույն կետով սահմանված իրավասու մարմնի որոշման սքան արված տարբերակը ներդրումային ընկերության, օպերատորի կամ Կենտրոնական դեպոզիտարիայի կողմից ներկայացվում են էլեկտրոնային տարբերակով` Սի-Բի-Էյ-Նեթ համակարգի միջոցով, իսկ անհնարինության դեպքում` էլեկտրոնային կրիչով: Սույն կանոնակարգի Հավելված 2-ով սահմանված միջնորդագիրը ներկայացվում է էքսել (excel) ֆորմատով՝ հաստատած գործադիր մարմնի ղեկավարի ստորագրությամբ: Ընդ որում, նշված միջնորդագրով (տեղեկանքով) ներկայացված տեղեկատվության իսկությունը ստուգելու համար Կենտրոնական բանկը կարող է դիմել համապատասխան իրավասու մարմիններին` պահպանելով ձեռքբերված տեղեկատվության գաղտնիությունը:

50.5 Ներդրումային ընկերությունը, օտարերկրյա ներդրումային ընկերությունը, օպերատորը և Կենտրոնական դեպոզիտարիան պետք է ունենան և Կենտրոնական բանկ ներկայացնեն համապատասխան իրավասու մարմնի կողմից հաստատված ներքին կանոնակարգ, որտեղ առնվազն պետք է նկարագրվեն «Արժեթղթերի շուկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով և սույն կանոնակարգով սահմանված` ղեկավարների գրանցման մերժման հիմքերը ստուգելու գործընթացները, վերջիններիս նկատմամբ սահմանված պահանջների պահպանման մեխանիզմները:

51. Կենտրոնական բանկը պարտավոր է ղեկավարների (պատասխանատու անձանց) կազմում կատարված փոփոխությունների գրանցման համար սույն կանոնակարգի համապատասխան գլուխներով սահմանված փաստաթղթերը ստանալու պահից հետո օրենքով սահմանված ժամկետում գրանցել փոփոխությունները կամ մերժել գրանցումը: Բարդ ընթացակարգով գրանցվող ղեկավարների կազմում կատարված փոփոխությունները գրանցվում են Կենտրոնական բանկի նախագահի որոշմամբ: Պարզ ընթացակարգով գրանցվող ղեկավարները գրանցված են համարվում Կենտրոնական բանկ փաստաթղթերը մուտքագրելու պահից հետո օրենքով սահմանված ժամկետի վերջին օրվան հաջորդող օրվանից՝ Կենտրոնական բանկի նախագահի որոշմամբ, եթե Կենտրոնական բանկը 52-52.1 կետերի ուսումնասիրության արդյունքում, Կենտրոնական բանկի հիմնավոր կարծիքով՝ բանավոր կամ գրավոր ծանուցման միջոցով, չի պահանջում անձին գրանցել բարդ ընթացակարգով: Կենտրոնական բանկի կողմից պահանջվող որոշակի փաստեր պարզաբանելու նպատակով մեկամսյա ժամկետը կարող է կասեցվել առավելագույնը երեք ամիս ժամկետով: Ընդ որում, օրենքով սահմանված ժամկետի կասեցման դեպքում կասեցվում է նաև կանոնակարգի 63-րդ կետով սահմանված եռամսյա ժամկետը: Կասեցումը դադարեցնելուց հետո ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնավարման ժամկետը չի կարող գերազանցել եռամսյա ժամկետի և ժամանակավոր պաշտոնավարման` մինչև կասեցումն ընկած օրերի տարբերությամբ առաջացող օրերի քանակը: Եթե Կենտրոնական բանկը պահանջում է պարզ ընթացակարգով գրանցվող ղեկավարի թեկնածուին գրանցել բարդ ընթացակարգով, ապա Կենտրոնական բանկը այդ մասին ծանուցում է, համապատասխանաբար, ներդրումային ընկերությանը, օտարերկրյա ներդրումային ընկերության մասնաճյուղին, օպերատորին կամ Կենտրոնական դեպոզիտարիային, իսկ ներդրումային ընկերությունը, օտարերկրյա ներդրումային ընկերության մասնաճյուղը, օպերատորը կամ Կենտրոնական դեպոզիտարիան պարտավոր է ծանուցման օրվանը հաջորդող 5-օրյա ժամկետում ղեկավարի թեկնածուին ներկայացնել բարդ ընթացակարգով գրանցման: Նշված դեպքում պահպանվում են բարդ ընթացակարգով գրանցման ընթացակարգերը:

51.1 Սույն կանոնակարգի 51-րդ կետում նշված ծանուցումը ստանալուց հետո ներդրումային ընկերությունը, օտարերկրյա ներդրումային ընկերության մասնաճյուղը, օպերատորը կամ Կենտրոնական դեպոզիտարիան ղեկավարին (ղեկավարներին) ներկայացնում է բարդ ընթացակարգով գրանցման այնքան ժամանակ, քանի դեռ Կենտրոնական բանկը գրավոր կամ բանավոր ծանուցման միջոցով չի տեղեկացրել ներդրումային ընկերությանը, օտարերկրյա ներդրումային ընկերության մասնաճյուղին, օպերատորին կամ Կենտրոնական դեպոզիտարիային՝ ղեկավարին (ղեկավարներին) պարզ ընթացակարգով գրանցման ներկայացնելու հնարավորության մասին:

51.2 Եթե անձին որպես ղեկավար գրանցելու համար նախկինում Կենտրոնական բանկ է ներկայացվել սույն Կանոնակարգի Հավելված 2-ով պահանջվող ողջ տեղեկատվությունը և հետագայում, համապատասխանաբար, ներդրումային ընկերությունը, օտարերկրյա ներդրումային ընկերության մասնաճյուղը, օպերատորը կամ Կենտրոնական դեպոզիտարիան դիմում է Կենտրոնական բանկ նույն անձին ղեկավար գրանցելու միջնորդությամբ, ապա սույն կանոնակարգի Հավելված 2-ով սահմանված միջնորդագիրը սույն գլխով սահմանված կարգով Կենտրոնական բանկ ներկայացնելիս կարող է լրացվել միայն միջնորդագրի 1-ին կետի բոլոր դաշտերը, 2.1 (Անուն, ազգանուն, հայրանուն), 2.3 (Ծննդյան ամսաթիվ) դաշտերը և բոլոր այն դաշտերը, որոնցում նախկինում ներկայացված տեղեկատվությունը փոփոխվել է: Ներդրումային ընկերությունը, օտարերկրյա ներդրումային մասնաճյուղը, օպերատորը կամ Կենտրոնական դեպոզիտարիան նախկինում ղեկավարների գրանցման համար օրենքով սահմանված կարգով Կենտրոնական բանկ ներկայացրած բոլոր փաստաթղթերը և/կամ տեղեկությունները կարող է չներկայացնել` հղում տալով նախկինում ներկայացված միջնորդագրի ամսաթվին, եթե նախկինում ներկայացված տեղեկատվությունը չի փոփոխվել:

51.3 Ներդրումային ընկերության, օտարերկրյա ներդրումային ընկերության մասնաճյուղի, օպերատորի, Կենտրոնական դեպոզիտարիայի տնօրենների (դիտորդ) խորհրդի նախագահի և խորհրդի անդամների, ինչպես նաև սույն կանոնակարգով սահմանված դեպքում՝ օպերատորի և Կենտրոնական դեպոզիտարիայի գործադիր մարմնի անդամի գրանցման ժամանակ հիմք է ընդունվում սույն կանոնակարգի 39.1 կետում նշված Կենտրոնական բանկի խորհրդի որոշումը, բացառությամբ այն դեպքերի, երբ Կենտրոնական բանկն անհրաժեշտ չի համարում հարցազրույցի անցկացումը, որի դեպքում սույն կետում նշված ղեկավարները գրանցվում են առանց հարցազրույցի հրավիրվելու:

52. Եթե ներդրումային ընկերության կամ օտարերկրյա ներդրումային ընկերության մասնաճյուղի, օպերատորի կամ Կենտրոնական դեպոզիտարիայի մոտ առկա է կամ հնարավոր է ֆինանսական վիճակի վատթարացում, կամ Կենտրոնական բանկի կարծիքով, բավարար մակարդակով պահպանված չեն կորպորատիվ կառավարման սկզբունքները կամ սույն կանոնակարգի 50.5 կետով սահմանված ներքին կանոնակարգը չի պարունակում պահանջվող բոլոր մեխանիզմները և/կամ դրանք իրականում չեն կիրառվում, ապա այդպիսի դեպքերում բոլոր ղեկավարները կարող են հրավիրվել գրանցման բարդ ընթացակարգով:

52.1 Եթե ղեկավարի թեկնածուի վերաբերյալ տվյալների ուսումնասիրության արդյունքում Կենտրոնական բանկի ֆինանսական վերահսկողության համար պատասխանատու ստորաբաժանման և (կամ) այլ պատասխանատու ստորաբաժանման կարծիքով առկա են ռիսկեր ներդրումային ընկերության, օտարերկրյա ներդրումային ընկերության մասնաճուղի, օպերատորի, Կենտրոնական դեպոզիտարիայի և (կամ) ֆինանսական համակարգի կայունության, ինչպես նաև ղեկավարի թեկնածուի համբավի վերաբերյալ, ապա տվյալ թեկնածուն կարող է հրավիրվել գրանցման բարդ ընթացակարգով:

53. Որակավորվող անձի գրանցումը մերժվում է Կենտրոնական բանկի նախագահի անհատական որոշմամբ, եթե՝

1) առկա են «Արժեթղթերի շուկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 51-րդ հոդվածով, 58-րդ հոդվածի 2-րդ մասով, 114-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված պայմանները,

2) որակավորվող անձը չի համապատասխանում սույն կանոնակարգի գլուխ 13-ով սահմանված չափանիշներից առնվազն մեկին,

3) ներկայացված փաստաթղթերը թերի են, անարժանահավատ կամ չեն համապատասխանում օրենքի, այլ իրավական ակտերի, այդ թվում՝ Կենտրոնական բանկի կողմից սահմանված պահանջներին:

53.1 Եթե ներդրումային ծառայություններ մատուցող անձի, օպերատորի կամ Կենտրոնական դեպոզիտարիայի որակավորվող անձը զրկվել է որակավորման վկայականից, ապա որակավորվող անձին որակավորման վկայականից զրկելու մասին Կենտրոնական բանկի նախագահի որոշման ընդունման պահից երեք տարվա ընթացքում նա չի կարող գրանցվել որպես ներդրումային ծառայություններ մատուցող անձի, օպերատորի կամ Կենտրոնական դեպոզիտարիայի որակավորվող անձ:

7) Կանոնակարգի 54-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«54. Որակավորվող անձը ստորև նշված որևէ պաշտոնում աշխատելու նպատակով գրանցվելու համար պետք է բավարարի նաև հետևյալ չափանիշներին, ընդ որում, որակավորվող անձինք համարվում են Կենտրոնական բանկի մասնագիտական որակավորման վկայական ունեցող, եթե բավարարում են սույն կետով սահմանված միջազգային որակավորում ունենալու պահանջին:

 

Պաշտոն

Չափանիշ

1. Ներդրումային ընկերության ղեկավարներ, այդ թվում`

1.1 տնօրենների (դիտորդ) խորհրդի նախագահ, խորհրդի անդամ

ա. բարձրագույն կրթության առկայության դեպքում առնվազն 5 տարվա աշխատանքային փորձ, իսկ բարձրագույն կրթության բացակայության դեպքում` առնվազն 10 տարվա աշխատանքային փորձ և

բ. Կենտրոնական բանկից ստացված որակավորման վկայական

1.2 գործադիր մարմնի ղեկավար, գործադիր մարմնի անդամ, գործադիր տնօրենի տեղակալ, օտարերկրյա ներդրումային ընկերության մասնաճյուղի գործադիր մարմնի ղեկավար, գործադիր մարմնի անդամ, գործադիր տնօրենի տեղակալ

ա. բարձրագույն կրթություն և
բ. առնվազն 5 տարվա աշխատանքային փորձ, որից առնվազն երկու տարին` ղեկավար պաշտոնում և
գ. Կենտրոնական բանկից ստացված որակավորման վկայական կամ ՍԻ-ԷՖ-ԷՅ (CFA) կամ ԷՖ-ԱՌ-ԷՄ (FRM) կամ ԷՅ-ՍԻ-ՍԻ-ԷՅ (ACCA) որակավորման F1-F9 մակարդակներ.

1.3 մասնաճյուղի տնօրեն

ա. բարձրագույն կրթություն և
բ. 3 տարվա մասնագիտական աշխատանքային փորձ և,
գ. Կենտրոնական բանկից ստացված որակավորման վկայական կամ ՍԻ-ԷՖ-ԷՅ (CFA) կամ ԷՖ-ԱՌ-ԷՄ (FRM) կամ ԷՅ-ՍԻ-ՍԻ-ԷՅ (ACCA) որակավորման F1-F9 մակարդակներ.

1.4 ներքին աուդիտի ղեկավար, օտարերկրյա ներդրումային ընկերության ներքին աուդիտի ղեկավարը

ա. բարձրագույն կրթություն և
բ. 3 տարվա մասնագիտական աշխատանքային փորձ և,
գ. Կենտրոնական բանկից ստացված որակավորման վկայական կամ ԷՅ-ՍԻ-ՍԻ-ԷՅ (ACCA) որակավորման բոլոր մակարդակները կամ ՍԻ-ԱՅ-ԷՅ (CIA) որակավորում.

1.5 ներքին աուդիտի անդամը,
օտարերկրյա ներդրումային ընկերության մասնաճյուղի ներքին աուդիտի անդամը

ա. բարձրագույն կրթություն և
բ. 2 տարվա մասնագիտական աշխատանքային փորձ և,
գ. Կենտրոնական բանկից ստացված որակավորման վկայական կամ ԷՅ-ՍԻ-ՍԻ-ԷՅ (ACCA) որակավորման բոլոր մակարդակները կամ ՍԻ-ԱՅ-ԷՅ (CIA) որակավորում.

1.6 գլխավոր հաշվապահ, գլխավոր հաշվապահի տեղակալ, օտարերկրյա ներդրումային ընկերության մասնաճյուղի գլխավոր հաշվապահը և գլխավոր հաշվապահի տեղակալ

ա. բարձրագույն կրթություն և
բ. 2 տարվա մասնագիտական աշխատանքային փորձ և
գ. Կենտրոնական բանկից ստացված որակավորման վկայական կամ ԷՅ-ՍԻ-ՍԻ-ԷՅ (ACCA) որակավորման
F1-F9 մակարդակներ

2. Բանկերի և վարկային կազմակերպությունների կողմից ներդրումային ծառայությունների մատուցման համար պատասխանատու ստորաբաժանման ղեկավարը

ա. բարձրագույն կրթություն և
բ. առնվազն 5 տարվա աշխատանքային փորձ, որից առնվազն երկու տարին` ղեկավար պաշտոնում և
գ. Կենտրոնական բանկից ստացված որակավորման վկայական կամ ՍԻ-ԷՖ-ԷՅ (CFA) կամ ԷՖ-ԱՌ-ԷՄ (FRM)
կամ ԷՅ-ՍԻ-ՍԻ-ԷՅ (ACCA) որակավորման F1-F9 մակարդակներ.

3. Օպերատորի ղեկավար, այդ թվում`

3.1 դիտորդ խորհրդի նախագահ և անդամ

ա. բարձրագույն կրթության առկայության դեպքում առնվազն 5 տարվա աշխատանքային փորձ, իսկ բարձրագույն կրթության բացակայության դեպքում` առնվազն 10 տարվա աշխատանքային փորձ և
բ. Կենտրոնական բանկից ստացված որակավորման վկայական

3.2 գործադիր մարմնի ղեկավար և անդամ, գործադիր տնօրենի տեղակալ

ա. բարձրագույն կրթություն և
բ. առնվազն 5 տարվա աշխատանքային փորձ, որից առնվազն երկու տարին` ղեկավար պաշտոնում և
գ. Կենտրոնական բանկից ստացված որակավորման վկայական կամ ՍԻ-ԷՖ-ԷՅ (CFA) կամ ԷՖ-ԱՌ-ԷՄ (FRM)
կամ ԷՅ-ՍԻ-ՍԻ-ԷՅ (ACCA) որակավորման F1-F9 մակարդակներ.

3.3 կարգապահական հանձնաժողովի կամ նման այլ մարմնի ղեկավար

ա. բարձրագույն կրթություն և
բ. առնվազն 3 տարվա աշխատանքային փորձ, և
գ. Կենտրոնական բանկից ստացված որակավորման վկայական.

3.4 վերահսկող ծառայության կամ նման այլ մարմնի ղեկավար և անդամ

ա. բարձրագույն կրթություն և
բ. 3 տարվա մասնագիտական աշխատանքային փորձ և,
գ. Կենտրոնական բանկից ստացված որակավորման վկայական կամ ԷՅ-ՍԻ-ՍԻ-ԷՅ (ACCA) որակավորման բոլոր մակարդակները կամ ՍԻ-ԱՅ-ԷՅ (CIA) որակավորում.

4. Կենտրոնական դեպոզիտարիայի ղեկավար, այդ թվում`

4.1 դիտորդ խորհրդի նախագահ և անդամ

ա. բարձրագույն կրթության առկայության դեպքում առնվազն 5 տարվա աշխատանքային փորձ, իսկ բարձրագույն կրթության բացակայության դեպքում` առնվազն 10 տարվա աշխատանքային փորձ և
բ. Կենտրոնական բանկից ստացված որակավորման վկայական

4.2 գործադիր մարմնի կամ նման այլ մարմնի ղեկավար, և անդամ, գործադիր տնօրենի տեղակալ

ա. բարձրագույն կրթություն և
բ. առնվազն 5 տարվա աշխատանքային փորձ, որից առնվազն երկու տարին` ղեկավար պաշտոնում և
գ. Կենտրոնական բանկից ստացված որակավորման վկայական կամ ՍԻ-ԷՖ-ԷՅ (CFA) կամ ԷՖ-ԱՌ-ԷՄ (FRM) կամ ԷՅ-ՍԻ-ՍԻ-ԷՅ (ACCA) որակավորման F1-F9 մակարդակներ.

4.3 վերստուգող հանձնաժողովի կամ նման այլ մարմնի ղեկավար և անդամ

ա. բարձրագույն կրթություն և
բ. 3 տարվա մասնագիտական աշխատանքային փորձ և,
գ. Կենտրոնական բանկից ստացված որակավորման վկայական կամ ԷՅ-ՍԻ-ՍԻ-ԷՅ (ACCA) որակավորման բոլոր մակարդակները կամ ՍԻ-ԱՅ-ԷՅ (CIA) որակավորում.

»:

 

8) Կանոնակարգը լրացնել 54.2 կետով՝ հետևյալ բովանդակությամբ.

«54.2 Սույն կանոնակարգով սահմանված ղեկավարների այն թեկնածուները, որոնք աշխատել են սույն կանոնակարգի Հավելված 2բ-ով սահմանված միջազգային հեղինակավոր կազմակերպություններում և իրականացրել են համանման պարտականություններ և/կամ զբաղեցրել են նմանատիպ պաշտոններ, համարվում են Կենտրոնական բանկի մասնագիտական որակավորման վկայական ունեցող:»:

9) Կանոնակարգը լրացնել 54.3 կետով՝ հետևյալ բովանդակությամբ.

«54.3 Սույն կանոնակարգով սահմանված ղեկավարներին 50.1 կետով սահմանված բարդ ընթացակարգով գրանցելիս ղեկավարների թեկնածուները բանավոր հարցազրույցի կարող են չհրավիրվել Կենտրոնական բանկի կարծիքով հիմնավորված դեպքերում:»:

10) Կանոնակարգի 65-րդ կետից հանել «, կարգապահական հանձնաժողովի կամ նման այլ մարմնի նախագահ» բառերը:

11) Կանոնակարգի Հավելված 2-ում.

ա. 1-ին կետի 1.2 ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«1.2 Ֆինանսական կազմակերպության տեսակ

o բանկ

o օտարերկրյա բանկի մասնաճյուղ

o վարկային կազմակերպություն

o ապահովագրական ընկերություն

o օտարերկրյա ապահովագրական ընկերության մասնաճյուղ

o ապահովագրական բրոքեր

o ներդրումային ընկերություն

o օտարերկրյա ներդրումային ընկերության մասնաճյուղ

o կարգավորվող շուկայի օպերատոր

o Կենտրոնական դեպոզիտարիա

o ֆոնդի կառավարիչ

o օտարերկրյա ֆոնդի կառավարչի մասնաճյուղ

o բյուրո

o վճարահաշվարկային կազմակերպություն

o դրամական (փողային) փոխանցում իրականացնող կազմակերպություն»,

բ. 2-րդ կետի 2.6 ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«2.6 Անձնագրի համար և սերիա, ում կողմից և երբ է տրված, մինչև երբ է վավեր (առկայության դեպքում լրացվում է նաև հին անձնագրի և գործող այլ անձնագրի համարը և սերիան)»,

գ. 2-րդ կետի 2.7 ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«2.7 Հանրային ծառայությունների համարանիշը (սոցիալական ապահովության քարտի համարը) (հանրային ծառայությունների համարանիշ չստանալու վերաբերյալ տեղեկանքի համարը)»,

դ. 3-րդ կետի 3.2 ենթակետն ուժը կորցրած ճանաչել,

ե. 3-րդ կետը լրացնել 3.5 ենթակետով` հետևյալ բովանդակությամբ.

«3.5. Նշեք նշված պաշտոնում Ձեր պաշտոնավարման սկիզբը, ըստ իրավասու կառավարման մարմնի որոշման

(օր/ամիս/տարի)»,

զ. 4-րդ կետի 4.3 ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«4.3 Նշել վերջին 10 տարվա ընթացքում աշխատանքային գործունեության վերաբերյալ հետևյալ տվյալները. (ընդ որում, պետք է նշել փաստացի աշխատանքային գործունեության վերաբերյալ տվյալները` անկախ դրանց` աշխատանքային գրքույկում ներառված լինելու կամ չլինելու հանգամանքից)

 

Աշխատանքի ընդունման և ազատման ժամկետներ

Կազմակեր-պության անվանում

Գտնվելու վայր

Հեռախոսա-համար

Պաշտոնը, հիմնական

պարտակա-նությունները

Ազատման հիմքերը

           
           
           
»,

 

է. 4-րդ կետի 4.4 ենթակետը «վերջին աշխատատեղից» բառերից հետո լրացնել «(ընդ որում, վերջին աշխատատեղ համարվում է նախորդ կազմակերպությունը, որտեղ Դուք աշխատել եք)» բառերով,

ը. 5-րդ կետի 5.7 ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«5.7 Արդյո՞ք ՀՀ տարածքում կամ այլ պետություններում գործող ֆինանսական կազմակերպություններում Ձեր պաշտոնավարման կամ գործունեության ընթացքում ֆինանսական կազմակերպությունը ճանաչվել է անվճարունակ կամ սնանկ, կամ Ձեր գործողությունների կամ անգործության հետևանքով ՀՀ տարածքում գործող ֆինանսական կազմակերպության ֆինանսական վիճակը, համաձայն ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի կողմից հաստատված չափանիշների, վատթարացել է:

o Ոչ,

o Այո, ներկայացնել մանրամասներ»,

թ. 5-րդ կետի 5.9 ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«5.9 Արդյո՞ք որպես ֆինանսական կազմակերպության ղեկավար Ձեր պաշտոնավարման ընթացքում Ձեր նկատմամբ Կենտրոնական բանկի կամ տվյալ ֆինանսական կազմակերպության կողմից կիրառվել է որևէ պատասխանատվության միջոց վերջին 1 տարվա ընթացքում:

o Ոչ,

o Այո, ներկայացնել մանրամասներ»,

ժ. 6-րդ կետի 6.3 ենթակետում «ամուսինը և երեխաները» բառերը փոխարինել «ամուսինը, երեխաները, քույրը և եղբայրը (եթե համատեղ տնտեսություն են վարում)» բառերով,

ժա. 8-րդ կետի 8.2 ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«8.2 Նշեք Ձեզ հետ փոխկապակցված իրավաբանական անձանց վերաբերյալ հետևյալ տվյալները.

 

Կազմակերպության անվանում

Գտնվելու վայր

Փոխկապակցվածության ձև

ՀՎՀՀ

Հեռախոսահամար

         
         
         
»,

 

ժբ. 11-րդ կետը ուժը կորցրած ճանաչել,

ժգ. 12-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«12. Հավաստիացնում եմ, որ

ա. սույն փաստաթղթում պարունակվող տեղեկատվությունը արժանահավատ է և ամբողջական,

բ. բացակայում են ղեկավարի գրանցումը մերժելու համար համապատասխան օրենքներով և կարգերով սահմանված հիմքերը,

գ. վերոնշված անձը համապատասխանում է համապատասխան օրենքներով և կարգերով սահմանված պահանջներին։

 

Ֆինանսական կազմակերպության կառավարման մարմնի կողմից լիազորված անձի ստորագրություն

 

Ֆինանսական կազմակերպության կառավարման

մարմնի կողմից 

լիազորված անձի անուն, ազգանուն

_______________________

   
Ամսաթիվ (օր/ամիս/տարի) _______________________
   
Ստորագրություն _______________________
   
Գրանցման ներկայացված ղեկավարի ստորագրություն _______________________»:

12) Կանոնակարգը լրացնել Հավելված 2ա-ով՝ համաձայն սույն որոշման Հավելված 1-ի (կցվում է):

13) Կանոնակարգը լրացնել Հավելված 2բ-ով՝ համաձայն սույն որոշման Հավելված 2-ի (կցվում է):

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

ՀՀ կենտրոնական բանկի նախագահ

Ա. Ջավադյան

 

2012 թ. դեկտեմբերի 28

Երևան

 

 

Հավելված 1

Հաստատված է

ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի

2012 թվականի դեկտեմբերի 25-ի

թիվ 374-Ն որոշմամբ

 

ՀԱՎԵԼՎԱԾ

«Ներդրումային ծառայություններ մատուցող անձանց, օպերատորի, Կենտրոնական դեպոզիտարիայի

ղեկավարների ու ներդրումային ծառայություններ մատուցող ֆիզիկական անձանց որակավորումը, նրանց

մասնագիտական համապատասխանության չափանիշներն ու մասնագիտական որակավորման ստուգման

թեմաների ցանկը» Կանոնակարգ 4/05-ը Հավելվածի

 

ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՄԱՏՈՒՑՈՂ ԱՆՁԱՆՑ, ՕՊԵՐԱՏՈՐԻ, ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԴԵՊՈԶԻՏԱՐԻԱՅԻ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԻ ԳՐԱՆՑՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ

N

Ֆինանսական կազմակերպությունների ղեկավարներ

Ընթացակարգը

1.

ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՄԱՏՈՒՑՈՂ ԱՆՁԻՆՔ, այդ թվում՝

 

1.

Տնօրենների խորհրդի նախագահը

Բ

2.

Տնօրենների խորհրդի անդամները

Բ

3.

Գործադիր մարմնի ղեկավարը

Բ

4.

Գործադիր մարմնի անդամները

Բ

5.

Գործադիր տնօրենի տեղակալը

Բ

6.

Գլխավոր հաշվապահը

Բ

7.

Գլխավոր հաշվապահի տեղակալը

Բ

8.

Ներքին աուդիտի ղեկավարը

Բ

9.

Ներքին աուդիտի անդամները

Պ

10.

Մասնաճյուղի տնօրենը

Պ

11.

Ներդրումային ծառայություններ մատուցող անձի կազմում ներդրումային ծառայություններ մատուցող ֆիզիկական անձը

Պ

12.

Բանկերի կողմից ներդրումային ծառայությունների մատուցման համար պատասխանատու ստորաբաժանման ղեկավարը

Պ

2.

ԿԱՐԳԱՎՈՐՎՈՂ ՇՈՒԿԱՅԻ ՕՊԵՐԱՏՈՐ, այդ թվում՝

 

1.

Դիտորդ խորհրդի նախագահը

Բ

2.

Դիտորդ խորհրդի անդամները

Բ

3.

Գործադիր մարմնի ղեկավարը

Բ

4.

Գործադիր մարմնի անդամը

Բ

5.

Գործադիր մարմնի ղեկավարի տեղակալը

Բ

6.

Վերահսկող ծառայության ղեկավարը

Բ

7.

Վերահսկող ծառայության անդամը

Պ

8.

Կարգապահական հանձնաժողովի նախագահը

Բ

3.

ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԴԵՊՈԶԻՏԱՐԻԱ

 

1.

Դիտորդ խորհրդի նախագահը

Բ

2.

Դիտորդ խորհրդի անդամները

Բ

3.

Գործադիր մարմնի ղեկավարը

Բ

4.

Գործադիր մարմնի անդամները

Բ

5.

Գործադիր տնօրենի տեղակալ

Բ

6.

Վերստուգող հանձնաժողովի ղեկավարը

Բ

7.

Վերստուգող հանձնաժողովի անդամները

Պ

 

 

Հավելված 2

Հաստատված է

ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի

2012 թվականի դեկտեմբերի 25-ի

թիվ 374-Ն որոշմամբ

 

ՀԱՎԵԼՎԱԾ

«Ներդրումային ծառայություններ մատուցող անձանց, օպերատորի, Կենտրոնական դեպոզիտարիայի

ղեկավարների ու ներդրումային ծառայություններ մատուցող ֆիզիկական անձանց որակավորումը, նրանց

մասնագիտական համապատասխանության չափանիշներն ու մասնագիտական որակավորման ստուգման

թեմաների ցանկը» Կանոնակարգ 4/05-ը Հավելվածի

 

Միջազգային ֆինանսական կազմակերպությունների ցանկ

 

1. Ասիական զարգացման բանկ (Asian Development Bank)

2. Միջազգային հաշվարկների բանկ (Bank of International Settlements)

3. Սևծովյան առևտրի և զարգացման բանկ (Black Sea Trade and Development Bank)

4. Կարիբյան զարգացման բանկ (Caribbean Development Bank)

5. Կենտրոնական Ամերիկայի տնտեսական ինտեգրման բանկ (Central American Bank of Economic Integration)

6. Լատինական Ամերիկայի զարգացման բանկ (Corporation Andina de Fomento)

7. Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկ (European Bank for Reconstruction and Development)

8. Եվրոպական հանձնաժողով (European Commission)

9. Եվրոպական ներդրումային բանկ (European Investment Bank)

10. Ներամերիկյան զարգացման բանկ (Inter-American Development Bank)

11. Միջազգային արժութային հիմնադրամ (International Monetary Fund)

12. Իսլամական զարգացման բանկ (Islamic Development Bank)

13. Սկանդինավյան զարգացման հիմնադրամ (Nordic Development Fund)

14. Սկանդինավյան ներդրումային բանկ (Nordic Investment Bank)

15. Նավթ արտահանող երկրների կազմակերպության միջազգային զարգացման հիմնադրամ (OPEC Fund for International Development)

16. Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպություն (Organization for Economic Co-operation and Development)

17. Նավթանյութեր արտահանող երկրների կազմակերպություն (Organization of Petroleum-Exporting Countries)

18. Համաշխարհային բանկի խումբ (World Bank Group)

1) Վերակառուցման և զարգացման միջազգային բանկ (International Bank for Reconstruction and Development)

2) Միջազգային զարգացման ասոցիացիա (International Development Association)

3) Միջազգային ֆինանսական կորպորացիա (International Finance Corporation)

4) Բազմազգ ներդրումների երաշխավորման գործակալություն (Multinational Investment Guarantee Agency)

5) Ներդրումային վեճերի կարգավորման միջազգային կենտրոն (International Centre for Settlement of Investment Disputes)

19. Վերակառուցման բանկ (Kreditanstalt für Wiederaufbau (KfW))

20. Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության անդամ երկրների ֆինանսական կազմակերպություններ

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան