Գլխավոր տեղեկություն
Համար
N 58-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Պաշտոնական Ինկորպորացիա (11.02.2013-19.12.2016)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2011.09.01/21(404) Հոդ.340
Ընդունող մարմին
Կենտրոնական ընտրական հանձնաժողով
Ընդունման ամսաթիվ
11.08.2011
Ստորագրող մարմին
Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
11.08.2011
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
11.09.2011
Ուժը կորցնելու ամսաթիվ
19.12.2016

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

25 օգոստոսի 2011 թ.

Պետական գրանցման թիվ 60611411

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ


ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

 

11 օգոստոսի 2011 թ.
ք. Երևան

N 58-Ն

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ


 
ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՆԵՐԻ ԿՆԻՔՆԵՐԻ, ԴՐՈՇՄԱԿՆԻՔԻ ԵՎ ՏԵՂԱՄԱՍԱՅԻՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՆԵՐԻ ԱՆԴԱՄՆԵՐԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿՆԻՔՆԵՐԻ ՆՄՈՒՇՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի 58-րդ հոդվածի 1-ին մասով` Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովը որոշում է.

1. Հաստատել.

1) տեղամասային ընտրական հանձնաժողովի կնիքի նմուշը` համաձայն N 1 հավելվածի,

2) ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի կնիքի նմուշը` համաձայն N 2 հավելվածի,

3) կենտրոնական ընտրական հանձնաժողովի կնիքի նմուշը` համաձայն N 3 հավելվածի,

4) դրոշմակնիքի նմուշները` համաձայն N 4 հավելվածի,

5) տեղամասային ընտրական հանձնաժողովի անդամի անհատական կնիքի նմուշը` համաձայն N 5 հավելվածի:

(1-ին կետը փոփ. 31.01.12 N 22-Ն)

1.1 Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովը քվեարկության օրվանից ոչ ուշ, քան 5 օր առաջ իր որոշմամբ սույն որոշման 1-ին կետի 4-րդ ենթակետով հաստատված դրոշմակնիքի նմուշներից մեկը ընտրում է, որպես օգտագործվող դրոշմակնիքի ձև: Ընտրված ձևում «ԿԸՀ» տառերի հետ նշվում է տվյալ ընտրության քվեարկության օրը, ամիսը և տարեթիվը:

(1.1-ին կետը լրաց. 31.01.12 N 22-Ն, 26.12.12 N 337-Ն)

2. Կենտրոնական, ընտրատարածքային և տեղամասային ընտրական հանձնաժողովների գործող կնիքները ենթակա են ոչնչացման Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով` սույն որոշմամբ հաստատված կնիքները պատրաստելուց հետո:

 

ՀՀ կենտրոնական ընտրական

հանձնաժողովի նախագահ՝

Գ. Ազարյան

 

Հավելված N 1

Հայաստանի Հանրապետության
կենտրոնական ընտրական
հանձնաժողովի
2011թ. օգոստոսի 11-ի N 58-Ն որոշման

Ներմուծեք նկարագրությունը_1424

 

Հավելված N 2

Հայաստանի Հանրապետության
կենտրոնական ընտրական
հանձնաժողովի
2011թ. օգոստոսի 11-ի N 58-Ն որոշման

Ներմուծեք նկարագրությունը_1425

 

Հավելված N 3

Հայաստանի Հանրապետության
կենտրոնական ընտրական
հանձնաժողովի
2011թ. օգոստոսի 11-ի N 58-Ն որոշման

Ներմուծեք նկարագրությունը_1426

 

Հավելված N 4

Հայաստանի Հանրապետության
կենտրոնական ընտրական
հանձնաժողովի
2011թ. օգոստոսի 11-ի N 58-Ն որոշման

Ներմուծեք նկարագրությունը_1679

(հավելվածը խմբ. 31.01.12 N 22-Ն)

 

 

Հավելված N 5

Հայաստանի Հանրապետության
կենտրոնական ընտրական
հանձնաժողովի
2011թ. օգոստոսի 11-ի N 58-Ն որոշման

Ներմուծեք նկարագրությունը_1428