Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 371-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (11.03.2013-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2013.03.01/7(451) Հոդ.55
Ընդունող մարմին
Կենտրոնական բանկի խորհուրդ
Ընդունման ամսաթիվ
25.12.2012
Ստորագրող մարմին
Կենտրոնական բանկի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
28.12.2012
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
11.03.2013

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

21 փետրվարի 2013 թ.

Պետական գրանցման թիվ 05013056

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ

 

25 դեկտեմբերի 2012 թ.

թիվ 371-Ն

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ 2005 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 12-Ի ԹԻՎ 145-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Նպատակ ունենալով

օպտիմալացնել ղեկավարների գրանցումը՝ գործընթացների պարզեցման և պահանջվող տեղեկատվության կրճատման միջոցով,

ապահովել ֆինանսական համակարգում տեղաշարժման ճկունությունը՝ արդեն իսկ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից գրանցված և օրենքով սահմանված մերժման հիմքեր չունեցող ղեկավարների կողմից այլ պաշտոն զբաղեցնելու դեպքում գրանցման որոշ գործընթացներից ազատելու միջոցով,

ապահովել միջազգային ճանաչում ունեցող կազմակերպություններում աշխատանքային փորձ ունեցող և մի շարք ուսումնական կենտրոնների կողմից որակավորում կամ դիպլոմ ստացած ղեկավարների գրանցումը՝ առանց Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից ստացված որակավորման վկայականի,

հնարավորինս միասնականացնել տարբեր ֆինանսական կազմակերպությունների ղեկավարների գրանցման գործընթացները,

հիմք ընդունելով «Բանկերի և բանկային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 22-րդ հոդվածը,

ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի «ե» կետով և «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածով և 70-րդ հոդվածի 1-ին մասով` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2005 թվականի ապրիլի 12-ի ««Բանկերի և օտարերկրյա բանկերի մասնաճյուղերի գրանցումն ու լիցենզավորումը, բանկերի մասնաճյուղերի և ներկայացուցչությունների գրանցումը, բանկերի և օտարերկրյա բանկերի մասնաճյուղերի ղեկավարների որակավորումը և գրանցումը» կանոնակարգ 1-ը հաստատելու մասին» թիվ 145-Ն որոշմամբ հաստատված «Բանկերի և օտարերկրյա բանկերի մասնաճյուղերի գրանցումն ու լիցենզավորումը, բանկերի մասնաճյուղերի և ներկայացուցչությունների գրանցումը, բանկերի և օտարերկրյա բանկերի մասնաճյուղերի ղեկավարների որակավորումը և գրանցումը» կանոնակարգ 1-ում (այսուհետ` Կանոնակարգ 1) կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունները.

1) Կանոնակարգ 1-ի 27-րդ կետը լրացնել «ը» ենթակետով` հետևյալ բովանդակությամբ.

«ը) միջնորդագիր ներկայացուցչության ղեկավարի վերաբերյալ` համաձայն սույն կանոնակարգի ենթահավելված 38-ի:»,

2) Կանոնակարգ 1-ը լրացնել 28.9 կետով` հետևյալ բովանդակությամբ.

«28.9. Ներկայացուցչության ղեկավարին փոփոխելու դեպքում, բանկը կամ օտարերկրյա բանկի մասնաճյուղը պարտավոր է ներկայացուցչության ղեկավարին փոփոխելու վերաբերյալ որոշում կայացնելուց հետո 5-օրյա ժամկետում Կենտրոնական բանկ ներկայացնել ներկայացուցչության նոր նշանակված ղեկավարի վերաբերյալ տեղեկանք` համաձայն սույն կանոնակարգի ենթահավելված 38-ի:»,

3) Կանոնակարգ 1-ի 52-րդ կետը «նիստում» բառից հետո լրացնել «, բացառությամբ սույն կանոնակարգի 71.12 կետով նախատեսված դեպքերի» բառերով,

4) Կանոնակարգ 1-ի 53-րդ կետի 1-ին ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«1) Հարցազրույցի անցկացման օրվանից առնվազն 1 օր առաջ Կենտրոնական բանկը տեղեկացնում է թեկնածուին հարցազրույցի անցկացման օրվա վերաբերյալ:»,

5) Կանոնակարգ 1-ի գլուխ 10.2-ը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«Գ Լ ՈՒ Խ  10.2

 

ԲԱՆԿԻ ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԳՈՐԾԱՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ՄԱՍՆԱՃՅՈՒՂԵՐԻ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԻ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ԵՎ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՍՏՈՒԳՈՒՄԸ ԵՎ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՎԿԱՅԱԿԱՆՆԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՈՒՄԸ

 

54. Բանկի այն մասնաճյուղերի ղեկավարները (կառավարիչ և գլխավոր հաշվապահ), որոնք, համաձայն իրենց կանոնադրության, իրականացնելու են միայն «Բանկերի և բանկային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածի «ե» և «ժ» ենթակետերով նախատեսված ֆինանսական գործառնությունները, պետք է ունենան, համապատասխանաբար, բանկի մասնաճյուղի կառավարչի և բանկի մասնաճյուղի գլխավոր հաշվապահի որակավորման վկայական:

55. Սույն կանոնակարգի 54-րդ կետում սահմանված որակավորման ստուգումը և որակավորման վկայականի տրամադրումն իրականացվում է` համաձայն սույն կանոնակարգի 10.3 գլխի:

55.1. Սույն կանոնակարգի 54-րդ կետով սահմանված որակավորման վկայականի պահանջը պարտադիր չէ այն ղեկավարների համար, որոնք ունեն Էյ-Սի-Սի-Էյ (ACCA) F1-F5 մակարդակների որակավորում:»:

6) Կանոնակարգ 1-ի 56-րդ կետի 4-րդ ենթակետից հանել «բացառությամբ սույն կանոնակարգի 54-րդ կետով նշված մասնաճյուղի կառավարչի և» բառերը:

7) Կանոնակարգ 1-ի 56-րդ կետի 5-րդ ենթակետից հանել «բացառությամբ սույն կանոնակարգի 54-րդ կետով նշված մասնաճյուղի կառավարչի և» բառերը:

8) Կանոնակարգ 1-ը լրացնել 56.1 կետով` հետևյալ բովանդակությամբ.

«56.1. Սույն կանոնակարգի 56-րդ կետից կարող են սահմանվել բացառություններ, համաձայն սույն կանոնակարգի 71.10-71.11 կետերի»:

9) Կանոնակարգ 1-ի գլուխ 11-ը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«Գ Լ ՈՒ Խ  11.

 

ԲԱՆԿԻ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԻ ԳՐԱՆՑՈՒՄԸ

 

71. Բանկի ղեկավարների գրանցումն իրականացվում է 2 ընթացակարգով` պարզ և բարդ: Գրանցվող ղեկավարների գրանցման ընթացակարգերը, ըստ զբաղեցրած պաշտոնների, սահմանված է սույն կանոնակարգի Ենթահավելված 3ա-ով:

1) Բարդ ընթացակարգով ղեկավարների գրանցումը ներառում է.

ա. թեկնածուի որակավորման առկայություն` Կենտրոնական բանկում գրավոր քննության կամ բանավոր հարցազրույցի միջոցով` համաձայն սույն կանոնակարգի 10-րդ, 10.1, 10.2, 10.3 գլուխների, բացառությամբ սույն կանոնակարգի 71.10-71.11 կետերով սահմանված դեպքերի,

բ. թեկնածուի գնահատում` սույն կանոնակարգով պահանջվող փաստաթղթերով ներկայացվող տեղեկատվության, ինչպես նաև օրենքով սահմանված մերժման հիմքերի ուսումնասիրության միջոցով,

գ. թեկնածուի հետ բանավոր հարցազրույցի անցկացում` վերջինիս կողմից համապատասխան պարտականությունները կատարելու ունակության, կոլեգիալ կառավարման մարմնում արդյունավետ գործունեություն իրականացնելու հնարավորության և այլ հմտությունների ստուգման նպատակով` սույն գլխով սահմանված կարգով` բացառությամբ սույն կանոնակարգի 71.12 կետով սահմանված դեպքերի:

2) Պարզ ընթացակարգով ղեկավարների գրանցումը ներառում է.

ա. թեկնածուի որակավորման առկայություն` Կենտրոնական բանկում գրավոր քննության կամ բանավոր հարցազրույցի միջոցով` համաձայն սույն կանոնակարգի 10-րդ, 10.1, 10.2, 10.3 գլուխների, բացառությամբ սույն կանոնակարգի 71.10-71.11 կետերով սահմանված դեպքերի,

բ. թեկնածուի վերաբերյալ տեղեկատվության ստացում` կանոնակարգով պահանջվող փաստաթղթերի ներկայացման միջոցով:

71.1. Անձին որպես ղեկավար գրանցելու կամ ղեկավարների կազմում փոփոխությունները գրանցելու համար Կենտրոնական բանկ են ներկայացվում հետևյալ փաստաթղթերը.

1) Բարդ ընթացակարգով գրանցվող ղեկավարների գրանցման համար՝

ա. անձին որպես ղեկավար գրանցելու կամ ղեկավարների կազմում փոփոխություն կատարելու մասին բանկի միջնորդագիրը` համաձայն սույն կանոնակարգի Ենթահավելված 4-ի,

բ. իրավասու մարմնի որոշումը ղեկավարի նշանակման կամ ղեկավարների կազմում փոփոխություն կատարելու մասին:

2) Պարզ ընթացակարգով գրանցվող ղեկավարների գրանցման համար բանկը պետք է Կենտրոնական բանկ ներկայացնի անձին որպես ղեկավար գրանցելու կամ ղեկավարների կազմում փոփոխություն կատարելու մասին բանկի միջնորդագիրը` համաձայն Ենթահավելված 4-ի:

71.2. Սույն կանոնակարգի ենթահավելված 4-ով սահմանված միջնորդագրի 2.6, 2.8-2.10, 3.3 ենթակետերում, ինչպես նաև սույն կանոնակարգի 5-9-րդ կետերով սահմանված տեղեկությունների փոփոխությունները նույնպես ներկայացվում են Կենտրոնական բանկ` փոփոխությունները բանկին հայտնի դառնալուց հետո ոչ ուշ, քան եռօրյա ժամկետում: Սույն կանոնակարգի ենթահավելված 4-ով սահմանված միջնորդագիրը (տեղեկանքը) և սույն կանոնակարգի 71.1 կետով սահմանված իրավասու մարմնի որոշման սքան արված տարբերակը բանկի կողմից ներկայացվում են էլեկտրոնային տարբերակով` Սի-Բի-Էյ-Նեթ համակարգի միջոցով, իսկ անհնարինության դեպքում` էլեկտրոնային կրիչով: Սույն կանոնակարգի ենթահավելված 4-ով սահմանված միջնորդագիրը ներկայացվում է էքսել (excel) ֆայլով` հաստատված բանկի գործադիր մարմնի ղեկավարի էլեկտրոնային ստորագրությամբ: Ընդ որում, նշված միջնորդագրով (տեղեկանքով) ներկայացված տեղեկատվության իսկությունը ստուգելու համար Կենտրոնական բանկը կարող է դիմել համապատասխան իրավասու մարմիններին` պահպանելով ձեռքբերված տեղեկատվության գաղտնիությունը:

71.3. Բանկերը և օտարերկրյա բանկի մասնաճյուղերը պետք է ունենան և Կենտրոնական բանկ ներկայացնեն բանկի իրավասու մարմնի կողմից հաստատված ներքին կանոնակարգ, որտեղ առնվազն պետք է նկարագրվեն «Բանկերի և բանկային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով և սույն կանոնակարգով սահմանված` ղեկավարների գրանցման մերժման հիմքերը ստուգելու գործընթացները, վերջիններիս նկատմամբ սահմանված պահանջների պահպանման մեխանիզմները:

71.4. Բանկի ղեկավարի կամ ղեկավարների կազմում փոփոխությունները գրանցելու համար ղեկավարները (բացառությամբ բանկի խորհրդի նախագահի և անդամների) պետք է ունենան Կենտրոնական բանկի կողմից տրված որակավորման վկայական, բացառությամբ սույն կանոնակարգի 71.10-71.11 կետերով սահմանված դեպքերի: Ընդ որում, որակավորման վկայականի առկայության պահանջը պարտադիր չէ բանկի այն մասնաճյուղերի ղեկավարների գրանցման համար, որոնց մասով Կենտրոնական բանկի վերահսկողության համար պատասխանատու ստորաբաժանման եզրակացության համաձայն բավարարված են սույն կանոնակարգի 21.1 կետով սահմանված պահանջները: Սույն կետում նշված մասնաճյուղի ղեկավարների որակավորման վկայականը տրվում է սույն կանոնակարգի 66-րդ կետում նշված կարգով և ժամկետներում:

71.5. Կենտրոնական բանկը պարտավոր է սույն գլխում սահմանված` ղեկավարների կազմում կատարված փոփոխությունների գրանցման համար համապատասխան գլուխներով սահմանված փաստաթղթերը ստանալու պահից հետո օրենքով սահմանված ժամկետում գրանցել փոփոխությունները կամ մերժել գրանցումը: Բարդ ընթացակարգով գրանցվող ղեկավարների կազմում կատարված փոփոխությունները գրանցվում են Կենտրոնական բանկի նախագահի որոշմամբ: Պարզ ընթացակարգերով գրանցվող ղեկավարները գրանցված են համարվում Կենտրոնական բանկ փաստաթղթերը մուտքագրվելու պահից օրենքով սահմանված ժամկետի վերջին օրվանից` առանց Կենտրոնական բանկի համապատասխան որոշման, եթե Կենտրոնական բանկը սույն կանոնակարգի 71.7-71.9 կետերի ուսումնասիրության արդյունքում, Կենտրոնական բանկի հիմնավոր կարծիքով` բանավոր կամ գրավոր ծանուցման միջոցով, չի պահանջում անձին գրանցել բարդ ընթացակարգով: Կենտրոնական բանկի կողմից պահանջվող որոշակի փաստեր պարզաբանելու նպատակով օրենքով սահմանված ժամկետը կարող է կասեցվել առավելագույնը երեք ամիս ժամկետով: Ընդ որում, օրենքով սահմանված ժամկետի կասեցման դեպքում կասեցվում է նաև սույն կանոնակարգի 80-րդ կետով սահմանված եռամսյա ժամկետը: Կասեցումը դադարեցնելուց հետո ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնավարման ժամկետը չի կարող գերազանցել եռամսյա ժամկետի և ժամանակավոր պաշտոնավարման` մինչև կասեցումն ընկած օրերի տարբերությամբ առաջացող օրերի քանակը: Եթե Կենտրոնական բանկը սույն կանոնակարգի 71.7-71.9 կետի համաձայն պահանջում է պարզ ընթացակարգով գրանցվող ղեկավարի թեկնածուին գրանցել բարդ ընթացակարգով, ապա Կենտրոնական բանկը այդ մասին ծանուցում է բանկին, իսկ բանկը պարտավոր է ծանուցման օրվան հաջորդող 5-օրյա ժամկետում ղեկավարի թեկնածուին ներկայացնել բարդ ընթացակարգով գրանցման: Նշված դեպքում պահպանվում են բարդ ընթացակարգով գրանցման ընթացակարգերը:

71.6. Սույն կանոնակարգի 71.5 կետում նշված ծանուցումը ստանալուց հետո բանկը կամ օտարերկրյա բանկի մասնաճյուղը ղեկավարին (ղեկավարներին) ներկայացնում է բարդ ընթացակարգով գրանցման այնքան ժամանակ, քանի դեռ Կենտրոնական բանկը գրավոր կամ բանավոր ծանուցման միջոցով չի տեղեկացրել բանկին կամ օտարերկրյա բանկի մասնաճյուղի ղեկավարին (ղեկավարներին) պարզ ընթացակարգով գրանցման ներկայացնելու հնարավորության մասին:

71.7. Եթե բանկի կամ օտարերկրյա բանկի մասնաճյուղի մոտ առկա է կամ հնարավոր է ֆինանսական վիճակի վատթարացում, կամ բանկում կամ օտարերկրյա բանկի մասնաճյուղում, Կենտրոնական բանկի կարծիքով, բավարար մակարդակով պահպանված չեն կորպորատիվ կառավարման սկզբունքները, կամ սույն կանոնակարգի 71.3 կետով սահմանված ներքին կանոնակարգը չի պարունակում պահանջվող բոլոր մեխանիզմները և/կամ դրանք իրականում չեն կիրառվում, ապա այդպիսի դեպքերում բանկի կամ օտարերկրյա բանկի մասնաճյուղի բոլոր ղեկավարները կարող են հրավիրվել գրանցման բարդ ընթացակարգով:

71.8. Եթե բանկի մասնաճյուղը, Կենտրոնական բանկի կարծիքով, հանդիսանում է բանկի գործունեության վրա էական ազդեցություն ունեցող, ապա տվյալ մասնաճյուղի բոլոր ղեկավարները կարող են հրավիրվել գրանցման բարդ ընթացակարգով:

71.9. Եթե ղեկավարի թեկնածուի վերաբերյալ տվյալների ուսումնասիրության արդյունքում Կենտրոնական բանկի` ֆինանսական վերահսկողության համար պատասխանատու ստորաբաժանման և/կամ այլ պատասխանատու ստորաբաժանման կարծիքով առկա են ռիսկեր բանկի և/կամ ֆինանսական համակարգի կայունության, ինչպես նաև ղեկավարի թեկնածուի համբավի վերաբերյալ, ապա տվյալ թեկնածուն կարող է հրավիրվել գրանցման բարդ ընթացակարգով:

71.10. Բանկի ղեկավարների թեկնածուները համարվում են Կենտրոնական բանկի մասնագիտական որակավորման վկայական ունեցող, եթե ունեն իրենց պաշտոնի համար սույն կետով սահմանված հետևյալ որակավորումներից, դիպլոմներից կամ հավաստագրերից որևէ մեկը.

1) բանկի գործադիր տնօրեն (վարչության նախագահ), գործադիր տնօրենի (վարչության նախագահի) տեղակալ, տնօրինության (վարչության) անդամ, օտարերկրյա բանկի մասնաճյուղի կառավարիչ, բանկի մասնաճյուղի կառավարիչ` Սի-Էֆ-Էյ (CFA) կամ Էֆ-Առ-Էմ (FRM) կամ Էյ-Սի-Սի-Էյ (ACCA) որակավորման F1-F9 մակարդակներ կամ Սի-Այ-Այ (CII) որակավորման դիպլոմ,

2) բանկի, օտարերկրյա բանկի մասնաճյուղի գլխավոր հաշվապահ, գլխավոր հաշվապահի տեղակալ` Էյ-Սի-Սի-Էյ (ACCA) որակավորման բոլոր մակարդակները, բանկի մասնաճյուղի գլխավոր հաշվապահ` Էյ-Սի-Սի-Էյ (ACCA) որակավորման F1-F9 մակարդակներ,

3) բանկի, օտարերկրյա բանկի մասնաճյուղի ներքին աուդիտի ղեկավար` Էյ-Սի-Սի-Էյ (ACCA) որակավորման բոլոր մակարդակները կամ Սի-Այ-Էյ (CIA) որակավորում, ներքին աուդիտի անդամ` Էյ-Սի-Սի-Էյ (ACCA) որակավորման F1-F9 մակարդակներ կամ Սի-Այ-Էյ (CIA) որակավորում,

4) բանկի ներքին դիտարկումների աշխատակից` Համապատասխանության միջազգային ասոցիացիայի կողմից տրամադրված համապատասխանության դիպլոմ կամ հավաստագիր, որոնք տրամադրվել են վերջին երեք տարվա ընթացքում:

71.11. Բանկի ղեկավարների այն թեկնածուները, որոնք աշխատել են Ենթահավելված 4բ-ով սահմանված միջազգային հեղինակավոր կազմակերպություններում և զբաղեցրել են նմանատիպ պաշտոններ և/կամ ստանձնել են համանման պարտականություններ, համարվում են Կենտրոնական բանկի մասնագիտական որակավորման վկայական ունեցող:

71.12. Բանկի ղեկավարներին սույն կանոնակարգի 71-րդ կետով սահմանված բարդ ընթացակարգով գրանցելիս՝ ղեկավարների թեկնածուները բանավոր հարցազրույցի կարող են չհրավիրվել Կենտրոնական բանկի կարծիքով հիմնավորված դեպքերում:

71.13. Եթե անձին որպես ղեկավար գրանցելու համար նախկինում Կենտրոնական բանկ է ներկայացվել սույն կանոնակարգի Ենթահավելված 4-ով պահանջվող ողջ տեղեկատվությունը և հետագայում բանկը կամ օտարերկրյա բանկի մասնաճյուղը դիմում է Կենտրոնական բանկ՝ նույն անձին ղեկավար գրանցելու միջնորդությամբ, ապա Ենթահավելված 4-ով սահմանված միջնորդագիրը սույն գլխով սահմանված կարգով Կենտրոնական բանկ ներկայացնելիս կարող են լրացվել միայն միջնորդագրի 1-ին կետի բոլոր դաշտերը, 2.1 (Անուն, ազգանուն, հայրանուն), 2.3 (Ծննդյան ամսաթիվ) դաշտերը և բոլոր այն դաշտերը, որոնցում նախկինում ներկայացված տեղեկատվությունը փոփոխվել է: Բանկը՝ նախկինում ղեկավարների գրանցման համար օրենքով սահմանված կարգով Կենտրոնական բանկ ներկայացրած բոլոր փաստաթղթերը և/կամ տեղեկությունները կարող է չներկայացնել` հղում տալով նախկինում ներկայացված միջնորդագրի ամսաթվին, եթե նախկինում ներկայացված տեղեկատվությունը չի փոփոխվել:

71.14. Բանկի խորհրդի նախագահի և խորհրդի անդամների գրանցման ժամանակ հիմք է ընդունվում սույն կանոնակարգի 53-րդ կետի 3-րդ ենթակետում նշված` Կենտրոնական բանկի խորհրդի որոշումը, բացառությամբ այն դեպքերի, երբ Կենտրոնական բանկն անհրաժեշտ չի համարում հարցազրույցի անցկացումը, որի դեպքում խորհրդի նախագահը և անդամները գրանցվում են առանց հարցազրույցի հրավիրվելու:

72. Որպես որակավորման և մասնագիտական համապատասխանության չափանիշ սահմանվում է, որ գրանցման պահին բանկի ղեկավարը պետք է իրազեկ լինի ֆինանսական համակարգի, մասնավորապես, բանկերի գործունեությունը կարգավորող օրենքներին, այլ իրավական ակտերին, ինչպես նաև բանկի (կամ բանկի մասնաճյուղի) տնտեսական ծրագրին և բանկի գործունեությունը կարգավորորղ ներքին ակտերին: Բացի այդ.

1) Բանկի խորհրդի նախագահը, բանկի խորհրդի անդամները պետք է ունենան.

ա. բարձրագույն կրթության առկայության կամ օտարերկրյա պետության բարձրագույն ուսումնական հաստատությունը ավարտած լինելու կամ Հայաստանի Հանրապետության կամ միջազգային ճանաչում ունեցող մասնագիտական (ֆինանսական ոլորտի) որակավորման վկայական ստացած լինելու դեպքում` առնվազն 5 տարվա աշխատանքային փորձ,

բ. բարձրագույն կրթություն կամ Հայաստանի Հանրապետության կամ միջազգային ճանաչում ունեցող մասնագիտական (ֆինանսական ոլորտի) որակավորման վկայականի բացակայության կամ օտարերկրյա պետության բարձրագույն ուսումնական հաստատություն ավարտած չլինելու դեպքում` 10 տարվա աշխատանքային փորձ:

2) Բանկի գործադիր տնօրենը (վարչության նախագահը), բանկի գործադիր տնօրենի (վարչության նախագահի) տեղակալը, օտարերկրյա բանկի մասնաճյուղի կառավարիչը, օտարերկրյա բանկի մասնաճյուղի կառավարչի տեղակալը, տնօրինության (վարչության) անդամները պետք է ունենան բարձրագույն կրթություն կամ ավարտած լինեն օտարերկրյա պետության բարձրագույն ուսումնական հաստատությունը, կամ ունենան Հայաստանի Հանրապետության կամ միջազգային ճանաչում ունեցող մասնագիտական (ֆինանսական ոլորտի) որակավորման վկայական և առնվազն 5 տարվա աշխատանքային փորձ, որից առնվազն 2 տարին` ղեկավար պաշտոնում:

3) Բանկի ներքին աուդիտի ղեկավարը, օտարերկրյա բանկի մասնաճյուղի ներքին աուդիտի ղեկավարը պետք է ունենան բարձրագույն կրթություն կամ ավարտած լինեն օտարերկրյա պետության բարձրագույն ուսումնական հաստատությունը կամ ունենան Հայաստանի Հանրապետության կամ միջազգային ճանաչում ունեցող մասնագիտական (ֆինանսական ոլորտի) որակավորման վկայական և առնվազն 3 տարվա մասնագիտական աշխատանքային փորձ:

4) Բանկի ներքին աուդիտի անդամները, օտարերկրյա բանկի մասնաճյուղի ներքին աուդիտի անդամները պետք է ունենան բարձրագույն կրթություն կամ ավարտած լինեն օտարերկրյա պետության բարձրագույն ուսումնական հաստատությունը կամ ունենան Հայաստանի Հանրապետության կամ միջազգային ճանաչում ունեցող մասնագիտական (ֆինանսական ոլորտի) որակավորման վկայական և առնվազն 2 տարվա մասնագիտական աշխատանքային փորձ:

5) Բանկի գլխավոր հաշվապահը, գլխավոր հաշվապահի տեղակալը, օտարերկրյա բանկի մասնաճյուղի գլխավոր հաշվապահը, օտարերկրյա բանկի մասնաճյուղի գլխավոր հաշվապահի տեղակալը պետք է ունենան բարձրագույն կրթություն կամ ավարտած լինեն օտարերկրյա պետության բարձրագույն ուսումնական հաստատությունը կամ ունենան Հայաստանի Հանրապետության կամ միջազգային ճանաչում ունեցող մասնագիտական (ֆինանսական ոլորտի) որակավորման վկայական և առնվազն 2 տարվա մասնագիտական աշխատանքային փորձ:

6) Բանկի մասնաճյուղի կառավարիչը և գլխավոր հաշվապահը պետք է ունենան.

ա. բարձրագույն կրթության առկայության կամ օտարերկրյա պետության բարձրագույն ուսումնական հաստատությունը ավարտած լինելու կամ Հայաստանի Հանրապետության կամ միջազգային ճանաչում ունեցող մասնագիտական (ֆինանսական ոլորտի) որակավորման վկայական ստացած լինելու դեպքում` առնվազն 1 տարվա աշխատանքային փորձ,

բ. բարձրագույն կրթություն կամ Հայաստանի Հանրապետության կամ միջազգային ճանաչում ունեցող մասնագիտական (ֆինանսական ոլորտի) որակավորման վկայականի բացակայության կամ օտարերկրյա պետության բարձրագույն ուսումնական հաստատություն ավարտած չլինելու դեպքում` 2 տարվա աշխատանքային փորձ:

7) Բանկի ներքին դիտարկումների մարմնի աշխատակիցը պետք է ունենա.

ա. բարձրագույն կրթություն կամ Հայաստանի Հանրապետության կամ միջազգային ճանաչում ունեցող մասնագիտական (ֆինանսական ոլորտի) որակավորման վկայական,

բ. առնվազն 1 տարվա աշխատանքային փորձ (ֆինանսական ոլորտում կամ փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի ոլորտում):

72.1. Սույն կանոնակարգի 72-րդ կետում նշված աշխատանքային փորձը վերաբերում է գրանցման պահին նախորդող 10 տարիներին, բացառությամբ բարձրագույն կրթության կամ Հայաստանի Հանրապետության կամ միջազգային ճանաչում ունեցող մասնագիտական (ֆինանսական ոլորտի) որակավորման վկայականի բացակայության, կամ օտարերկրյա պետության բարձրագույն ուսումնական հաստատություն ավարտած չլինելու համար նախատեսված աշխատանքային փորձի:

72.2. Եթե ղեկավարի թեկնածուն չունի սույն կանոնակարգի 72-րդ հոդվածով նախատեսված աշխատանքային փորձ և/կամ բարձրագույն կրթություն, ապա նա իրավունք ունի Կենտրոնական բանկ ներկայացնել համապատասխան պաշտոններում աշխատելու համար իր մոտ բավարար գիտելիքների ու հմտությունների առկայության վերաբերյալ համապատասխան փաստաթղթեր, տեղեկություններ և/կամ այլ հիմնավորումներ: Ներկայացված փաստաթղթերի, տեղեկությունների և/կամ այլ հիմնավորումների հիման վրա հանձնաժողովի դրական եզրակացությամբ Կենտրոնական բանկի նախագահն իրավունք ունի գրանցել անձին համապատասխան պաշտոնում, եթե գտնում է, որ անձի մոտ առկա են այդ պաշտոնում աշխատելու համար բավարար գիտելիքներ ու հմտություններ:

73. Անձին՝ որպես ղեկավար գրանցումը մերժվում է Կենտրոնական բանկի նախագահի անհատական որոշմամբ, եթե ղեկավարի թեկնածուները.

1) ունեն դիտավորությամբ կատարված հանցագործությունների համար դատվածություն,

2) դատարանի կողմից զրկված են ֆինանսական, բանկային, հարկային, մաքսային, առևտրային, տնտեսական, իրավական ոլորտներում պաշտոններ վարելու իրավունքից,

3) սնանկ են ճանաչվել և ունեն չմարված (չներված) պարտավորություններ,

4) Կենտրոնական բանկի խորհրդի 2003 թվականի մարտի 25-ի թիվ 114-Ն որոշմամբ հաստատված «Բանկում նշանակալից մասնակցություն ձեռք բերելու, այլ մասնակցություն ձեռք բերելու կամ ղեկավար լինելու, ապահովագրական ընկերությունում նշանակալից մասնակցություն ձեռք բերելու, ապահովագրական ընկերությունում ղեկավար կամ ապահովագրական բրոքերային ընկերության պատասխանատու անձ լինելու, ներդրումային ընկերությունում, կարգավորորղ շուկայի օպերատորում, Կենտրոնական դեպոզիտարիայում նշանակալից մասնակցություն ձեռք բերելու կամ ղեկավար լինելու ուղեցույցի» համաձայն չեն կարող զբաղեցնել այդ պաշտոնը,

5) քրեական գործով ներգրավված են որպես կասկածյալ, մեղադրյալ կամ ամբաստանյալ,

6) ունեն բացասական գործարար համբավ բանկային համակարգում,

7) չեն համապատասխանում սույն կանոնակարգի 72-րդ կետով սահմանված չափանիշին,

8) եթե ներկայացված փաստաթղթերը թերի են, անարժանահավատ են և չեն համապատասխանում օրենքի, այլ իրավական ակտերի, այդ թվում` Կենտրոնական բանկի կողմից սահմանված պահանջներին,

9) փոխկապակցված են տվյալ բանկի ղեկավարների հետ (միայն ներքին դիտարկումների մարմնի աշխատակիցների թեկնածուների համար):

73.1. Անձին՝ որպես ղեկավար գրանցումը մերժվում է Կենտրոնական բանկի կողմից, եթե սույն կանոնակարգի 71.5 կետով սահմանված ծանուցումը ստանալուց հետո 5-օրյա ժամկետում բանկը ղեկավարի թեկնածուին չի ներկայացնում բարդ ընթացակարգով գրանցման:

74. Կենտրոնական բանկի նախագահի որոշմամբ բանկի ղեկավարը հանվում է գրանցումից, եթե.

1) որակավորման վկայականի գործունեության ժամկետը լրացել է, և ղեկավարը չի ստացել որակավորման նոր վկայական,

2) ղեկավարը զրկվել է որակավորման վկայականից, այդ թվում` սույն կանոնակարգի 72-րդ կետի 7-րդ ենթակետի «գ» պարբերությամբ սահմանված դիպլոմից (հավաստագրից) կամ որակավորումից,

3) բանկը դիմել է համապատասխան միջնորդությամբ,

4) ի հայտ են եկել «Բանկերի և բանկային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 22-րդ հոդվածով սահմանված դեպքերը:

75. Բանկի միջնորդությամբ ղեկավարին Կենտրոնական բանկում գրանցումից հանելու համար բանկերը պարտավոր են փոփոխություններ կատարելու վերաբերյալ բանկի իրավասու մարմնի կողմից որոշում ընդունելու պահից 10 աշխատանքային օրվա ընթացքում Կենտրոնական բանկ ներկայացնել հետևյալ փաստաթղթերը.

1) ղեկավարին գրանցումից հանելու վերաբերյալ միջնորդագիր (գրանցումից հանելու պատճառների հիմնավորումներով)` բանկի կառավարման մարմնի կողմից լիազորված անձի ստորագրությամբ,

2) իրավասու մարմնի որոշումը կամ արձանագրությունից քաղվածք` փոփոխություններ կատարելու, առկայության դեպքում` ժամանակավոր պաշտոնակատարի նշանակման վերաբերյալ:

76. Եթե բանկի, օտարերկրյա բանկի մասնաճյուղի ղեկավարը զրկվել է որակավորման վկայականից, ապա ղեկավարին որակավորման վկայականից զրկելու մասին Կենտրոնական բանկի որոշման ընդունման պահից երեք տարվա ընթացքում նա չի կարող գրանցվել որպես բանկի, օտարերկրյա բանկի մասնաճյուղի ղեկավար:

76.1. Բանկի ներքին դիտարկումների մարմնի աշխատակցի պաշտոնում նշանակված անձին Կենտրոնական բանկում գրանցումից հանելու դեպքում բանկը պարտավոր է նշանակել ժամանակավոր պաշտոնակատար և, սույն կետում նախատեսված փաստաթղթերից բացի, այդ մասին բանկի ներքին դիտարկումների մարմնի աշխատակցին Կենտրոնական բանկում գրանցումից հանելուց հետո երեք աշխատանքային օրվա ընթացքում գրավոր ծանուցում ներկայացնել Կենտրոնական բանկ:

77. Սույն կանոնակարգի իմաստով բանկի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար են համարվում այն անձինք, որոնք առանց համապատասխան պաշտոնում Կենտրոնական բանկում գրանցման իրականացնում են բանկի ղեկավարի պարտականություններ:

78. Բանկի գործադիր տնօրենի, վարչության նախագահի ժամանակավոր պաշտոնակատար կարող են նշանակվել (նշված պարտականությունները կարող են կատարել) միայն տվյալ բանկի գործադիր տնօրենի տեղակալը, վարչության նախագահի տեղակալը, վարչության (տնօրինության) անդամը:

79. Բանկի գլխավոր հաշվապահի ժամանակավոր պաշտոնակատար կարող է նշանակվել (նշված պարտականությունը կարող է կատարել) տվյալ բանկի գլխավոր հաշվապահի տեղակալը, կամ գլխավոր հաշվապահի որակավորման վկայական ունեցող բանկի այլ աշխատակիցը:

80. Ղեկավար պաշտոններում առանց որակավորման վկայականի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնավարման ժամկետ կարող է սահմանվել ոչ ավելի, քան 3 ամիս: Բացառություն են կազմում բանկի գործադիր տնօրենի, վարչության նախագահի և գլխավոր հաշվապահի ժամանակավոր պաշտոնակատարները, որոնք առանց որակավորման վկայականի չեն կարող պաշտոնավարել: Որակավորման վկայական ունեցող, սակայն Կենտրոնական բանկի կողմից չգրանցված անձինք կարող են աշխատել որպես ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար ոչ ավելի, քան 3 ամիս: Բացառություն են կազմում բանկի գործադիր տնօրենի, վարչության նախագահի ժամանակավոր պաշտոնակատարները, որոնք առանց Կենտրոնական բանկում գրանցվելու չեն կարող պաշտոնավարել:

81. Նշված եռամսյա ժամկետը սահմանվում է տվյալ ղեկավարի պաշտոնին նշանակվող բոլոր ժամանակավոր պաշտոնակատարների համար, այսինքն` միևնույն պաշտոնի նոր ժամանակավոր պաշտոնակատարի նշանակումը չի ընդհատում կամ վերսկսում եռամսյա ժամկետ:

82. Նշված եռամսյա ժամկետում բանկի կողմից նշանակված որակավորման վկայական չունեցող բանկի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատարը պետք է սույն կանոնակարգով սահմանված կարգով Կենտրոնական բանկում անցնի որակավորման և մասնագիտական համապատասխանության քննություն և գրանցվի Կենտրոնական բանկում, իսկ որակավորման վկայական ունեցողը՝ գրանցվի Կենտրոնական բանկում:

82.1. Բանկի խորհրդի քանակական կազմը բանկի ներքին իրավական ակտերով նախատեսված թվից պակաս լինելու դեպքում բանկը Կենտրոնական բանկի գրանցմանն է ներկայացնում թափուր մնացած տեղերի համար խորհրդի անդամի նոր թեկնածուներին` սույն կանոնակարգով սահմանված կարգով: Բանկի խորհրդի նախագահի և անդամների թեկնածուներն իրավունք ունեն իրականացնել համապատասխանաբար խորհրդի նախագահի և խորհրդի անդամի պարտականությունները միայն Կենտրոնական բանկում համապատասխան պաշտոնում գրանցման պահից: Բանկի խորհրդի նախագահի և խորհրդի անդամների ժամանակավոր պաշտոնակատար չի նախատեսվում:»:

10) Կանոնակարգ 1-ը լրացնել Ենթահավելված 3ա-ով` համաձայն սույն որոշման Հավելված 1-ի (կցվում է):

11) Կանոնակարգ 1-ը լրացնել Ենթահավելված 4բ-ով` համաձայն սույն որոշման Հավելված 2-ի (կցվում է):

12) Կանոնակարգ 1-ի Ենթահավելված 4-ում.

ա. 1-ին կետի 1.2 ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«1.2. Ֆինանսական կազմակերպության տեսակ

o բանկ

o օտարերկրյա բանկի մասնաճյուղ

o վարկային կազմակերպություն

o ապահովագրական ընկերություն

o օտարերկրյա ապահովագրական ընկերության մասնաճյուղ

o ապահովագրական բրոքեր

o ներդրումային ընկերություն

o օտարերկրյա ներդրումային ընկերության մասնաճյուղ

o կարգավորվող շուկայի օպերատոր

o Կենտրոնական դեպոզիտարիա

o ֆոնդի կառավարիչ

o օտարերկրյա ֆոնդի կառավարչի մասնաճյուղ

o բյուրո

o վճարահաշվարկային կազմակերպություն

o դրամական (փողային) փոխանցում իրականացնող կազմակերպություն»,

բ. 2-րդ կետի 2.6 ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«2.6 Անձնագրի համար և սերիա, ում կողմից և երբ է տրված, մինչև երբ է վավեր (առկայության դեպքում լրացվում է նաև հին անձնագրի և գործող այլ անձնագրի համարը և սերիան)»,

գ. 2-րդ կետի 2.7 ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«2.7 Հանրային ծառայությունների համարանիշը (սոցիալական ապահովության քարտի համարը) (հանրային ծառայությունների համարանիշ չստանալու վերաբերյալ տեղեկանքի համարը)»,

դ. 3-րդ կետի 3.2 ենթակետը ճանաչել ուժը կորցրած,

ե. 3-րդ կետը լրացնել 3.5 ենթակետով` հետևյալ բովանդակությամբ.

«3.5. Նշեք նշված պաշտոնում Ձեր պաշտոնավարման սկիզբը, ըստ իրավասու կառավարման մարմնի որոշման

(օր/ամիս/տարի)»,

զ. 4-րդ կետի 4.3 ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«4.3 Նշել վերջին 10 տարվա ընթացքում աշխատանքային գործունեության վերաբերյալ հետևյալ տվյալները. (ընդ որում, պետք է նշել փաստացի աշխատանքային գործունեության վերաբերյալ տվյալները` անկախ դրանց` աշխատանքային գրքույկում ներառված լինելու կամ չլինելու հանգամանքից)

 

Աշխատանքի ընդունման և ազատման ժամկետներ

Կազմակեր-պության անվանում

Գտնվելու վայր

Հեռախոսա-համար

Պաշտոնը, հիմնական
պարտակա-նությունները

Ազատման հիմքերը

           
           
           
»,

 

է. 4-րդ կետի 4.4 ենթակետը «վերջին աշխատատեղից» բառերից հետո լրացնել «(ընդ որում, վերջին աշխատատեղ համարվում է նախորդ կազմակերպությունը, որտեղ Դուք աշխատել եք)» բառերով,

ը. 5-րդ կետի 5.7 ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«5.7 Արդյո՞ք ՀՀ տարածքում կամ այլ պետություններում գործող ֆինանսական կազմակերպություններում Ձեր պաշտոնավարման կամ գործունեության ընթացքում ֆինանսական կազմակերպությունը ճանաչվել է անվճարունակ կամ սնանկ, կամ Ձեր գործողությունների կամ անգործության հետևանքով ՀՀ տարածքում գործող ֆինանսական կազմակերպության ֆինանսական վիճակը, համաձայն ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի կողմից հաստատված չափանիշների, վատթարացել է:

o Ոչ,

o Այո, ներկայացնել մանրամասներ»,

թ. 5-րդ կետի 5.9 ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Արդյո՞ք որպես ֆինանսական կազմակերպության ղեկավար Ձեր պաշտոնավարման ընթացքում Ձեր նկատմամբ Կենտրոնական բանկի կամ տվյալ ֆինանսական կազմակերպության կողմից կիրառվել է որևէ պատասխանատվության միջոց վերջին 1 տարվա ընթացքում

o Ոչ,

o Այո, ներկայացնել մանրամասներ:»,

ժ. 6-րդ կետի 6.3 ենթակետում «Սույն կանոնակարգի իմաստով միևնույն ընտանիքի անդամ են համարվում ծնողները, ամուսինը և երեխաները» բառերը փոխարինել «Սույն կանոնակարգում ընտանիքի անդամների վերաբերյալ տեղեկությունները լրացվում են միայն ծնողների, ամուսնու, երեխաների, քրոջ և եղբոր (եթե համատեղ տնտեսություն են վարում) վերաբերյալ:» բառերով,

ժա. 8-րդ կետի 8.2 ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«8.2 Նշեք Ձեզ հետ փոխկապակցված իրավաբանական անձանց վերաբերյալ հետևյալ տվյալները.

 

Կազմակերպության անվանում

Գտնվելու վայր

Փոխկապակցվածության ձև

ՀՎՀՀ

Հեռախոսահամար

         
         
         
»,

 

 

Ժբ. 11-րդ կետը ուժը կորցրած ճանաչել,

ժգ. 12-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«12. Հավաստիացնում եմ, որ

ա. սույն փաստաթղթում պարունակվող տեղեկատվությունը արժանահավատ է և ամբողջական,

բ. բացակայում են ղեկավարի գրանցումը մերժելու համար համապատասխան օրենքներով և կարգերով սահմանված հիմքերը,

գ. վերոնշված անձը համապատասխանում է համապատասխան օրենքներով և կարգերով սահմանված պահանջներին

 

Ֆինանսական կազմակերպության կառավարման մարմնի կողմից լիազորված անձի ստորագրություն

 

Ֆինանսական կազմակերպության կառավարման

մարմնի կողմից 

լիազորված անձի անուն, ազգանուն

_______________________

   
Ամսաթիվ (օր/ամիս/տարի) _______________________
   
Ստորագրություն _______________________
   
Գրանցման ներկայացված ղեկավարի ստորագրություն _______________________»:

 

13) Կանոնակարգ 1-ի Ենթահավելված 29-ը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն սույն որոշման Հավելված 3-ի (կցվում է):

14) Կանոնակարգ 1-ը լրացնել Ենթահավելված 38-ով` համաձայն սույն որոշման Հավելված 4-ի (կցվում է):

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

ՀՀ կենտրոնական բանկի նախագահ

Ա. Ջավադյան

 

2012 թ. դեկտեմբերի 28

Երևան

 

 

Հավելված 1

Հաստատված է

ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի

2012 թվականի դեկտեմբերի 25-ի

թիվ 371-Ն որոշմամբ

 

ԵՆԹԱՀԱՎԵԼՎԱԾ 3ա

«Բանկերի և օտարերկրյա բանկերի մասնաճյուղերի գրանցումն ու լիցենզավորումը,

բանկերի մասնաճյուղերի և ներկայացուցչությունների գրանցումը, բանկերի և

օտարերկրյա բանկերի մասնաճյուղերի ղեկավարների որակավորումը և գրանցումը»

 կանոնակարգ 1-ի Հավելված 1-ի

 

Ղեկավարների գրանցման ընթացակարգը

 

N

Ֆինանսական կազմակերպությունների ղեկավարներ

Ընթացակարգը

1.

ԲԱՆԿԻ, ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ԲԱՆԿԻ ՄԱՍՆԱՃՅՈՒՂԻ ՂԵԿԱՎԱՐ, այդ թվում՝

 

1.

Խորհրդի նախագահ

Բ

2.

Խորհրդի անդամներ

Բ

3.

Խորհրդի նախագահի տեղակալ

Բ

4.

Գործադիր տնօրեն

Բ

5.

Գործադիր տնօրենի տեղակալ

Բ

6.

Տնօրինության (վարչության) նախագահ

Բ

7.

Տնօրինության (վարչության) նախագահի տեղակալ

Բ

8.

Տնօրինության անդամ

Բ

9.

Գլխավոր հաշվապահ

Բ

10.

Գլխավոր հաշվապահի տեղակալ

Բ

11.

Ներքին աուդիտի ղեկավարը

Բ

12.

Ներքին աուդիտի անդամներ

Պ

13.

Մասնաճյուղի կառավարիչ

Պ

14.

Մասնաճյուղի գլխավոր հաշվապահ

Պ

15.

Ներքին դիտարկումների մարմին

Պ

 

 

Հավելված 2

Հաստատված է

ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի

2012 թվականի դեկտեմբերի 25-ի

թիվ 371-Ն որոշմամբ

 

ԵՆԹԱՀԱՎԵԼՎԱԾ 4բ

«Բանկերի և օտարերկրյա բանկերի մասնաճյուղերի գրանցումն ու լիցենզավորումը,

բանկերի մասնաճյուղերի և ներկայացուցչությունների գրանցումը, բանկերի և

օտարերկրյա բանկերի մասնաճյուղերի ղեկավարների որակավորումը և գրանցումը»

 կանոնակարգ 1-ի Հավելված 1-ի

 

Միջազգային ֆինանսական կազմակերպությունների ցանկ

 

1. Ասիական զարգացման բանկ (Asian Development Bank)

2. Միջազգային հաշվարկների բանկ (Bank of International Settlements)

3. Սևծովյան առևտրի և զարգացման բանկ (Black Sea Trade and Development Bank)

4. Կարիբյան զարգացման բանկ (Caribbean Development Bank)

5. Կենտրոնական Ամերիկայի տնտեսական ինտեգրման բանկ (Central American Bank of Economic Integration)

6. Լատինական Ամերիկայի զարգացման բանկ (Corporation Andina de Fomento)

7. Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկ (European Bank for Reconstruction and Development)

8. Եվրոպական հանձնաժողով (European Commission)

9. Եվրոպական ներդրումային բանկ (European Investment Bank)

10. Ներամերիկյան զարգացման բանկ (Inter-American Development Bank)

11. Միջազգային արժութային հիմնադրամ (International Monetary Fund)

12. Իսլամական զարգացման բանկ (Islamic Development Bank)

13. Սկանդինավյան զարգացման հիմնադրամ (Nordic Development Fund)

14. Սկանդինավյան ներդրումային բանկ (Nordic Investment Bank)

15. Նավթ արտահանող երկրների կազմակերպության միջազգային զարգացման հիմնադրամ (OPEC Fund for International Development)

16. Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպություն (Organization for Economic Co-operation and Development)

17. Նավթանյութեր արտահանող երկրների կազմակերպություն (Organization of Petroleum-Exporting Countries)

18. Համաշխարհային բանկի խումբ (World Bank Group)

1) Վերակառուցման և զարգացման միջազգային բանկ (International Bank for Reconstruction and Development)

2) Միջազգային զարգացման ասոցիացիա (International Development Association)

3) Միջազգային ֆինանսական կորպորացիա (International Finance Corporation)

4) Բազմազգ ներդրումների երաշխավորման գործակալություն (Multinational Investment Guarantee Agency)

5) Ներդրումային վեճերի կարգավորման միջազգային կենտրոն (International Centre for Settlement of Investment Disputes)

19. Վերակառուցման բանկ (Kreditanstalt für Wiederaufbau (KfW))

20. Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության անդամ երկրների ֆինանսական կազմակերպություններ

 

 

Հավելված 3

Հաստատված է

ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի

2012 թվականի դեկտեմբերի 25-ի

թիվ 371-Ն որոշմամբ

 

ԵՆԹԱՀԱՎԵԼՎԱԾ 29

«Բանկերի և օտարերկրյա բանկերի մասնաճյուղերի գրանցումն ու լիցենզավորումը,

բանկերի մասնաճյուղերի և ներկայացուցչությունների գրանցումը, բանկերի և

օտարերկրյա բանկերի մասնաճյուղերի ղեկավարների որակավորումը և գրանցումը»

 կանոնակարգ 1-ի Հավելված 1-ի

 

Բանկի կանոնադրության տիտղոսաթերթ

 

ՀԱՍՏԱՏՎԱԾ Է

_______________________________________

(ընկերության իրավասու մարմնի անվանումը)

ԳՐԱՆՑՎԱԾ Է

 

ՀՀ կենտրոնական բանկում

   
   
   

_________________________________

(իրավասու անձի պաշտոնը)

ՀՀ կենտրոնական բանկի նախագահ

_________________________________

(անուն, ազգանուն, ստորագրություն)

 

________________________________

(անուն, ազգանուն, ստորագրություն)

 
 
 

ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆ

 

_______________________________________________________________

Ընկերության (ընկերության մասնաճյուղի կամ ներկայացուցչության) լրիվ անվանումը

_________________________

 

 

ՀԱՍՏԱՏՎԱԾ Է

-------------------------------------------------

(ընկերության իրավասու մարմնի անվանումը)

 

--/--/ ----թ. թիվ -------- որոշմամբ

 

Փոփոխված է

------------------------- --/--/---- թիվ --

(իրավասու մարմնի անվանումը)

------------------------ --/--/---- թիվ --

(իրավասու մարմնի անվանումը) 

------------------------ --/--/---- թիվ --

(իրավասու մարմնի անվանումը)

-------------------------- --/--/---- թիվ --

(իրավասու մարմնի անվանումը) 

        որոշմամբ

 

Հավելված 4

Հաստատված է

ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի

2012 թվականի դեկտեմբերի 25-ի

թիվ 371-Ն որոշմամբ

 

ԵՆԹԱՀԱՎԵԼՎԱԾ 38

«Բանկերի և օտարերկրյա բանկերի մասնաճյուղերի գրանցումն ու լիցենզավորումը,

բանկերի մասնաճյուղերի և ներկայացուցչությունների գրանցումը, բանկերի և

օտարերկրյա բանկերի մասնաճյուղերի ղեկավարների որակավորումը և գրանցումը»

 կանոնակարգ 1-ի Հավելված 1-ի

 

Միջնորդագիր

Ներկայացուցչության ղեկավարների վերաբերյալ տեղեկություններ

 

Խնդրում ենք սույն միջնորդագրում նշված անձին գրանցել որպես ղեկավար և կից ներկայացնում ենք նրա վերաբերյալ տեղեկությունները:

 

Ամրակցեք այստեղ Ձեր լուսանկարը:

 

Այս վանդակում նշում է կատարվում, եթե միջնորդագրում ներկայացվում են միայն փոփոխությունները

1. Ֆինանսական կազմակերպության վերաբերյալ տվյալները

(այստեղ նշվում են այն կազմակերպության տվյալները, որի ներկայացուցչության ղեկավար դուք պետք է հանդիսանաք:

1.1 Ֆինանսական կազմակերպության անվանումը և կոդը (առկայության դեպքում)

 

1.2. Ֆինանսական կազմակերպության տեսակ

 

o բանկ

o վարկային կազմակերպություն

o ապահովագրական ընկերություն

o ներդրումային ընկերություն

o վճարահաշվարկային կազմակերպություն

o դրամական (փողային) փոխանցում իրականացնող կազմակերպություն

2. Անձնական տվյալներ

2.1 Անուն, ազգանուն, հայրանուն

2.2 Սեռ`

o արական

o իգական

2.3 Ծննդյան ամսաթիվ (օր/ամիս/տարի)

2.4 Ծննդավայր

2.5 Քաղաքացիություն

2.6 Անձնագրի համար և սերիա, ում կողմից և երբ է տրված, մինչև երբ է վավեր (առկայության դեպքում լրացվում է նաև հին անձնագրի և գործող այլ անձնագրի համարը և սերիան)

2.7 Հանրային ծառայությունների համարանիշը (սոցիալական ապահովության քարտի համարանիշը) (հանրային ծառայությունների համարանիշ չստանալու վերաբերյալ տեղեկանքի համարը)

2.8 Բնակության վայրը (մշտական և տվյալ պահին)

2.9 Հեռախոսահամար

2.10 Էլեկտրոնային փոստի հասցե

2.11 Նշեք նախկինում Ձեր ունեցած մյուս բոլոր անունները, դրանք կրելու ժամանակաշրջանը,

 

Անուն, ազգանուն, հայրանուն

 

Կրելու ժամանակաշրջան (օր/ամիս/տարի)

3. Ղեկավար պաշտոն

3.1 Մանրամասնորեն նկարագրեք Ձեր իրավասություններն ու պատասխանատվության ոլորտները որպես ղեկավար.

 

4. Կրթություն, որակավորում, աշխատանքային գործունեություն

4.1

Ուսումնական հաստատության անվանումը

Գտնվելու վայրը

Սովորելու ժամանակաշրջանը(--թ.ից մինչև --թ.)

Ֆակուլտետը

Մասնագիտությունը

Գիտական աստիճանը

           
           
           
           

4.2 Նշել վերջին 10 տարվա ընթացքում աշխատանքային գործունեության վերաբերյալ հետևյալ տվյալները. (ընդ որում, պետք է նշել փաստացի աշխատանքային գործունեության վերաբերյալ տվյալները` անկախ դրանց` աշխատանքային գրքույկում ներառված լինելու կամ չլինելու հանգամանքից)

Աշխատանքի ընդունման և ազատման ժամկետներ

Կազմակերպության անվանում

Գտնվելու վայր

Հեռախոսա- համար

Պաշտոնը, հիմնական պարտականությունները

Ազատման հիմքերը

           
           
           

Նշել միջանկյալ չաշխատած ժամանակահատվածներում ինչո՞վ եք զբաղվել

 

Չաշխատած ժամանակահատված

Նկարագրություն

   
   
   

5. Հավաստիացնում եմ, որ սույն փաստաթղթում պարունակվող տեղեկատվությունը արժանահավատ է և ամբողջական:

 

Ֆինանսական կազմակերպության կառավարման

մարմնի կողմից

լիազորված անձի անուն, ազգանուն

___________________________
   
Ամսաթիվ (օր/ ամիս/տարի) ___________________________
   
Ստորագրություն ___________________________
   
Ներկայացուցչության ղեկավարի ստորագրություն ___________________________