Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 18-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (11.03.2013-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2013.03.29/9(453) Հոդ.65
Ընդունող մարմին
Կենտրոնական բանկի խորհուրդ
Ընդունման ամսաթիվ
22.01.2013
Ստորագրող մարմին
Կենտրոնական բանկի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
29.01.2013
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
11.03.2013

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

14 փետրվարի 2013 թ.

Պետական գրանցման թիվ 05013054

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ

 

22 հունվարի 2013 թ.

թիվ 18-Ն

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ 2007 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 16-Ի ԹԻՎ 365-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հաշվի առնելով ապահովագրական գործունեության հիմնական տնտեսական նորմատիվներում, ապահովագրական ընկերությունների կողմից Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ ներկայացվող հաշվետվություններում, ապահովագրական ընկերությունների հաշվապահական հաշվառման հաշվային պլանում կատարված փոփոխություններն ու լրացումները,

նպատակ ունենալով ապահովել «Հայաստանի Հանրապետության տարածքում գործող ապահովագրական ընկերությունների գործունեության ցուցանիշների ամփոփ գնահատականի (ՔԱՌԱՄԵԼՍ) հաշվարկման մեթոդաբանությունը» կանոնակարգ 3/08-ի համապատասխանությունը սույն նախաբանում նշված իրավական ակտերին,

հիմք ընդունելով «Ապահովագրության և ապահովագրական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 158-րդ հոդվածը, ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասով, 20-րդ հոդվածի «ե» կետով և «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածով և 70-րդ հոդվածի 1-ին մասով` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2007 թվականի նոյեմբերի 16-ի ««Հայաստանի Հանրապետության տարածքում գործող ապահովագրական ընկերությունների գործունեության ցուցանիշների ամփոփ գնահատականի (ՔԱՌԱՄԵԼՍ) հաշվարկման մեթոդաբանությունը» կանոնակարգ 3/08-ը հաստատելու մասին» թիվ 365-Ն որոշմամբ հաստատված «Հայաստանի Հանրապետության տարածքում գործող ապահովագրական ընկերությունների գործունեության ցուցանիշների ամփոփ գնահատականի (ՔԱՌԱՄԵԼՍ) հաշվարկման մեթոդաբանությունը» կանոնակարգ 3/08-ում (այսուհետ՝ Կանոնակարգ 3/08) կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունները.

1) Կանոնակարգ 3/08-ը լրացնել 7.1 կետով՝ հետևյալ բովանդակությամբ.

«7.1. Եթե ապահովագրական ընկերությունը հաշվետու եռամսյակի վերջին ամսվա միջին օրական հաշվարկով խախտում է արտարժույթի տնօրինման նորմատիվը (Ն6.1, Ն6.2), ապա «Ս» տարրը գնահատվում է 1:»,

2) Կանոնակարգ 3/08-ի 9-րդ կետի «տարրի գնահատականը հավասար է 1-ի» բառերը փոխարինել «տարրը գնահատվում է 1» բառերով,

3) Կանոնակարգ 3/08-ի Հավելված 1-ի Ք5 տարրի «հարաբերակցության սահմանում» սյունակում «միջնորդավճարներ» բառը փոխարինել «պարգևավճարներ» բառով,

4) Կանոնակարգ 3/08-ի Հավելված 1-ի Ք5 տարրի «հարաբերակցության բնութագիրը» սյունակի երրորդ պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Հարաբերակցության համարիչի ցուցանիշները հարաբերակցության հաշվարկում մտնում են համախառն հաշվեկշռային արժեքով:»,

5) Կանոնակարգ 3/08-ի Հավելված 1-ի Ա1 տարրի «հարաբերակցության բնութագիրը» սյունակի երկրորդ և երրորդ պարբերությունները շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Ֆինանսական ներդրումների մեջ են մտնում բանկերում ավանդները, տրամադրված փոխառությունները, ռեպո համաձայնագրերը, արժեթղթերը, ապահովագրության և վերաապահովագրության պայմանագրերի բաղադրիչները, ոչ ընթացիկ ներդրումները այլ անձանց կանոնադրական կապիտալում, այլ ներդրումներ:

Հարաբերակցության հաշվարկում ցուցանիշները մտնում են համախառն հաշվեկշռային արժեքով:»,

6) Կանոնակարգ 3/08-ի Հավելված 1-ի Ա2 տարրի «հարաբերակցության բնութագիրը» սյունակի երրորդ նախադասությունում «(բացառությամբ կանխիկ դրամական միջոցների և դրանց համարժեքների, ռեպո համաձայնագրով վաճառված արտարժույթի, բանկային հաշիվների, բանկերում այլ հաշիվների, տեխնիկական պահուստներում վերաապահովագրողի մասնաբաժնի, ներդրումների և փոխառությունների, արժեթղթերի,» բառերը փոխարինել «(բացառությամբ կանխիկ դրամական միջոցների և դրանց համարժեքների, բանկային և այլ հաշիվների, տեխնիկական պահուստներում վերաապահովագրողի մասնաբաժնի, ապահովագրության և վերաապահովագրության պայմանագրերի բաղադրիչների, իրական արժեքով վերաչափվող ապահովագրության և վերաապահովագրության պայմանագրերի, նրանցում պարունակվող ածանցյալ գործիքների, ներդրումների, տրամադրված փոխառությունների և կնքված ռեպո համաձայնագրերի, արժեթղթերի, ածանցյալ գործիքների, հետաձգված հարկային ակտիվների, դեպոնացված գումարների» բառերով,

7) Կանոնակարգ 3/08-ի Հավելված 1-ի Ա4 տարրում.

ա. «հարաբերակցության բնութագիրը» սյունակի երրորդ նախադասությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Ընդ որում, չաշխատող ակտիվները հարաբերակցության հաշվարկում մտնում են համախառն հաշվեկշռային արժեքով և չաշխատող ակտիվների մեջ չեն ընդգրկվում Կանոնակարգ 3/09-ի համաձայն անհուսալի դասակարգված ակտիվները:»,

բ. «հարաբերակցության բնութագիրը» սյունակում չորրորդ և հինգերորդ նախադասությունները շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Հարաբերակցության հայտարարում ներառվում են Կանոնակարգ 3/09-ով սահմանված ակտիվները՝ համախառն հաշվեկշռային արժեքով: Հարաբերակցության ցուցանիշները հաշվարկվում են հաշվետու եռամսյակի վերջին օրվա դրությամբ Կանոնակարգ 3/04-ի թիվ 19 հաշվետվությունների տվյալների հիման վրա:»,

8) Կանոնակարգ 3/08-ի Հավելված 1-ի «Ա5» տարրի «հարաբերակցության բնութագիրը» սյունակի չորրորդ նախադասությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Ընդ որում, չաշխատող ակտիվները հարաբերակցության հաշվարկում մտնում են համախառն հաշվեկշռային արժեքով և չաշխատող ակտիվների մեջ չեն ընդգրկվում Կանոնակարգ 3/09-ի համաձայն անհուսալի դասակարգված ակտիվները:»,

9) Կանոնակարգ 3/08-ի Հավելված 1-ի «Ա6» տարրի.

ա. «հարաբերակցության բնութագիրը» սյունակում «՝ առանց դրանց գծով ստացվելիք տոկոսների» բառերը հանել,

բ. «հարաբերակցության բնութագիրը» սյունակի վերջին երկու նախադասությունները շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Այս ինդեքսը հաշվարկելիս ֆինանսական ակտիվները հաշվառվում են հաշվեկշռային արժեքով: Ինդեքսի հաշվարկում ցուցանիշները մասնակցում են հաշվետու եռամսյակի վերջին օրվա դրությամբ:»,

10) Կանոնակարգ 3/08-ի Հավելված 1-ի Ռ6 տարրի «հարաբերակցության բնութագիր» սյունակում «միջնորդավճարների» բառը փոխարինել «պարգևավճարների» բառով,

11) Կանոնակարգ 3/08-ի Հավելված 1-ի «ԱՊ1.2» տարրի «հարաբերակցության բնութագիրը» սյունակում «Կանոնակարգ 3/02-ով» բառերը փոխարինել «Կանոնակարգ 3/03-ով» բառերով,

12) Կանոնակարգ 3/08-ի Հավելված 1-ի «ԱՊ2.2» տարրի «հարաբերակցության բնութագիրը» սյունակում «Կանոնակարգ 3/02-ով» բառերը փոխարինել «Կանոնակարգ 3/03-ով» բառերով,

13) Կանոնակարգ 3/08-ի Հավելված 1-ի «Ե3» տարրի «հարաբերակցության բնութագիրը» սյունակում «Կանոնակարգ 3/02-ով» բառերը փոխարինել «Կանոնակարգ 3/03-ով» բառերով,

14) Կանոնակարգ 3/08-ի Հավելված 1-ի «Ե2» տարրի «հարաբերակցության բնութագիրը» սյունակը յոթերորդ նախադասությունից հետո լրացնել հետևյալ նախադասությամբ.

«Հարաբերակցության հաշվարկում ընդհանուր ակտիվները մտնում են հաշվեկշռային արժեքով:»,

15) Կանոնակարգ 3/08-ի Հավելված 1-ի «Ե5» տարրի «հարաբերակցության բնութագիրը» սյունակի երկրորդ և երրորդ նախադասությունները շարադրել հետևյալ խմբագրությամբ. «Ֆինանսական ներդրումները ներառում են ավանդները բանկերում, տրամադրված փոխառությունները, ռեպո համաձայնագրերը, արժեթղթերը, ոչ ընթացիկ ներդրումները այլ անձանց կանոնադրական կապիտալում, այլ ներդրումները՝ անվանական արժեքով:»,

16) Կանոնակարգ 3/08-ի Հավելված 1-ի «Ե5» տարրի «Հարաբերակցության բնութագիրը» սյունակի վերջին նախադասությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ. «Հարաբերակցության հաշվարկը կատարվում է Կանոնակարգ 3/04-ի թիվ 5 և թիվ 7 հաշվետվությունների տվյալների հիման վրա:»,

17) Կանոնակարգ 3/08-ի Հավելված 1-ի «Լ-իրացվելիություն» տարրի «Լ1-Լ3» բառերը փոխարինել «Լ1-Լ2» բառերով,

18) Կանոնակարգ 3/08-ի Հավելված 1-ի «Լ1» տարրի «հարաբերակցության բնութագիրը» սյունակում «Լ2» բառերը փոխարինել «Լ1» բառերով,

19) Կանոնակարգ 3/08-ի Հավելված 1-ի «Լ2» տարրի «հարաբերակցության բնութագիրը սյունակում «Լ3» բառերը փոխարինել «Լ2» բառերով,

20) Կանոնակարգ 3/08-ի հավելված 1-ի «Ս-Շուկայական ռիսկերի նկատմամբ զգայունություն» բաժինը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«Ս-Շուկայական ռիսկերի նկատմամբ զգայունություն

Սույն բաժնի հարաբերակցությունները գնահատում են ապահովագրական ընկերության զգայունությունը շուկայական ռիսկերի նկատմամբ: Ս տարրի գնահատման համար հաշվարկվում են Ս1 և Ս2 բաղադրիչ հարաբերակցությունները:

 

Հարաբե-րակցություն

Հարաբերակցության սահմանումը

Հարաբերակցության միջակայքը և դրա համապատասխան գնահատականը

Հարաբերակցության բնութագիրը

Ս1

(Արտարժութային համախառն դիրք/Ընդհանուր նորմատիվային կապիտալ)*100

Ս1 4% = 5
4% < Ս1 6% = 4
6% < Ս1 8% = 3
8% < Ս1 10% =2

Հարաբերակցությունը հանդիսանում է Ն6.1 տնտեսական նորմատիվը: Հարաբերակցության ցուցանիշները հաշվարկվում են Կանոնակարգ 3/02-ի համաձայն: Ս1 հարաբերակցությունը հաշվարկվում է հաշվետու եռամսյակի վերջին ամսվա միջին օրական հաշվարկով:
Հարաբերակցության ցուցանիշները հաշվարկվում են Կանոնակարգ 3/04-ի թիվ 3 հաշվետվության տվյալների հիման վրա:

Ս2

(Առանձին արտարժույթի բաց դիրք/Ընդհանուր նորմատիվային կապիտալ)*100

Ս2 2% = 5
2% < Ս2 3% = 4
3% < Ս2 5% = 3
5% < Ս2 7% = 2

Հարաբերակցությունը հանդիսանում է Ն6.2 տնտեսական նորմատիվը: Հարաբերակցության ցուցանիշները հաշվարկվում են Կանոնակարգ 3/02-ի համաձայն: Ս2 հարաբերակցությունը հաշվարկվում է հաշվետու եռամսյակի վերջին ամսվա միջին օրական հաշվարկով: Հարաբերակցության ցուցանիշները հաշվարկվում են Կանոնակարգ 3/04-ի թիվ 3 հաշվետվության տվյալների հիման վրա:

 

21) Կանոնակարգ 3/08-ի Հավելված 2-ի «Ս-Շուկայական ռիսկերի նկատմամբ զգայունությունը ճշգրտող գործոններ» բաժնում.

ա. «Ս1 հարաբերակցության» բառերը փոխարինել «Ս1 և Ս2 հարաբերակցությունների» բառերով,

բ. 2-րդ կետն ուժը կորցրած ճանաչել:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

ՀՀ կենտրոնական բանկի նախագահ

Ա. Ջավադյան

 

2013 թ. հունվարի 29
Երևան