Գլխավոր տեղեկություն
Համար
N 9-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Ինկորպորացիա (22.01.2013-19.08.2015)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
«ՀՀ» օրաթերթ 2007.11.27/218(4314)
Ընդունող մարմին
ՀՀ վարչապետ
Ընդունման ամսաթիվ
14.01.2013
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
14.01.2013
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
15.01.2013

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

14 հունվարի 2013 թվականի N 9-Ա

 

ՍԻՐԻԱՀԱՅԵՐԻ ՀԻՄՆԱԽՆԴԻՐՆԵՐԸ ՀԱՄԱԿԱՐԳՈՂ ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 2-րդ ենթակետին համապատասխան`

Ստեղծել սիրիահայերի հիմնախնդիրները համակարգող միջգերատեսչական հանձնաժողով և հաստատել դրա կազմը՝ համաձայն հավելվածի:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

 Տ. Սարգսյան

 

2013 թ. հունվարի 14

 Երևան

 

 

 

 

Հավելված

ՀՀ վարչապետի 2013 թ.

հունվարի 14-ի N 9-Ա

որոշման

 

Կ Ա Զ Մ

 

ՍԻՐԻԱՀԱՅԵՐԻ ՀԻՄՆԱԽՆԴԻՐՆԵՐԸ ՀԱՄԱԿԱՐԳՈՂ ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ

 

Հայաստանի Հանրապետության սփյուռքի նախարար (հանձնաժողովի նախագահ)

 

Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի տեղակալ

 

Հատուկ հանձնարարություններով դեսպան

 

Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի տեղակալ

 

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի տեղակալ

 

Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ

 

Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարի տեղակալ

 

Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի տեղակալ

 

Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարի տեղակալ

 

Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի տեղակալ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի տեղակալ

 

Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի նախագահի տեղակալ (համաձայնությամբ)

 

Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետի տեղակալ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության պետ

 

Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության աշխատակազմի Մերձավոր և Միջին Արևելքի վարչության պետ

 

Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակազմի արտակարգ իրավիճակների քաղաքականության ծրագրերի վարչության պետ

 

«Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրեն (համաձայնությամբ)

 

Երևանի քաղաքապետի տեղակալ (համաձայնությամբ)

 

Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության միգրացիոն գործակալության պետ

 

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության աշխատակազմի իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության պետի տեղակալ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության ներկայացուցիչ

 

Երևանի քաղաքապետարանի հանրակրթության վարչության պետ (համաձայնությամբ)

 

Հայաստանի Հանրապետության սփյուռքի նախարարության աշխատակազմի Մերձավոր և Միջին Արևելքի հայ համայնքների վարչության պետ (հանձնաժողովի քարտուղար)

(հավելվածը լրաց. 21.01.13 N 36-Ա)

 

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան


 

Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան