Գլխավոր տեղեկություն
Համար
N 124-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (28.02.2013-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2013.03.27/16(956) Հոդ.129
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
14.02.2013
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
19.02.2013
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
28.02.2013

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

14 փետրվարի 2013 թվականի N 124-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2010 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 22-Ի N 574-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի ապրիլի 22-ի «Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ռազմավարության դրույթներով նախատեսված` Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարության գործունեության ծրագիրը հաստատելու մասին» N 574-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`

1) որոշման հավելվածի 3-րդ բաժնի`

ա. վերնագրում «2008-2012 թվականների» բառերը փոխարինել «2008-2013 թվականների» բառերով,

բ. «Տրանսպորտային համակարգ» գլխի 2-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«

2.

Նոր տնտեսական պայմաններին համապատասխան օրենսդրական դաշտի ընդլայնումը, տրանսպորտային կազմակերպությունների և ուղևորների իրավական պաշտպանվածության ապահովումը

«Տրանսպորտի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի մշակում

Հայաստանի Հանրապետության քաղաքներում գործող վերգետնյա և ստորգետնյա էլեկտրական տրանսպորտի գործունեության կանոնակարգում

Լրացուցիչ ֆինանսական աղբյուրներ չեն պահանջվում։

2013 թ.

հունիսի

3-րդ տասնօրյակ

»:

 

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

 Տ. Սարգսյան

 

2013 թ. փետրվարի 19

Երևան