Գլխավոր տեղեկություն
Համար
N 23-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (02.02.2013-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2013.01.23/5(945) Հոդ.40
Ընդունող մարմին
ՀՀ վարչապետ
Ընդունման ամսաթիվ
17.01.2013
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
17.01.2013
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
02.02.2013

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

17 հունվարի 2013 թվականի N 23-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2012 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 2-Ի N 959-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության վարչապետի 2012 թվականի հոկտեմբերի 2-ի «Գնումների ոլորտում առկա խնդիրների նվազեցմանն ուղղված բարեփոխումների միջոցառումների ցանկը հաստատելու մասին» N 959-Ն որոշման հավելվածի 4-րդ և 5-րդ կետերը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

 

«

 4.

Շրջանակային համաձայնագրերով գնումների իրականացում էլեկտրոնային գնումների ARMEPS համակարգի միջոցով

Պետական պատվիրատուների կողմից շրջանակային համաձայնագրերով գնումները կիրականացվեն բացա-ռապես էլեկտրոնային գնումների ARMEPS համակարգի միջոցով:

պետական կառավարման մարմիններ

2013 թ.
մարտի 1

5.

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից հաստատված ցանկում ներառված հանրային կազմակերպությունների գնումների լրացուցիչ պահանջների (առանձ-նահատկությունների) սահմանում և այդ կազմակերպությունների կողմից իրականացվող գնումների մոնիթորինգի կարգի հաստատում և մոնիթորինգի իրականացում

1. Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից հաստատված ցանկում ներառված հանրային կազմակերպությունների գնումների լրացուցիչ պահանջների (առանձնահատկությունների) սահմանում, որը կնկարագրի գնումների մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված պահանջներից տարբերվող հանրային կազմակերպությունների գնումների լրացուցիչ պահանջները (առանձ-նահատկությունները):

հանրային ծառայություն-ները կարգավորող հանձնաժողով
(համաձայ-նությամբ)

2013 թ.
մարտի 31

   

2. Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից հաստատված ցանկում ներառված հանրային կազմակերպությունների գնումների գործընթացի մոնիթորինգի կարգ, որը կնկարագրի մոնիթորինգի մեխանիզմներն ու գործիքները, իրականացման և հրապարակման պարբերականությունն ու ձևաչափը:

 

2013 թ.
հունիսի 30

»:

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

 Տ. Սարգսյան

 

2013 թ. հունվարի 17
Երևան