Basic information
Number
N 1724-Ն
Type
Որոշում
Act type
Հիմնական ակտ (28.11.2002-28.07.2023)
Status
Չի գործում
Source
ՀՀՊՏ 2002.11.27/51(226) Հոդ.1195
Enactment organisation
ՀՀ կառավարություն
Enactment date
31.10.2002
Signing organisation
ՀՀ վարչապետ
Signing date
06.11.2002
Ratification organisation
ՀՀ Նախագահ
Ratification date
12.11.2002
Effective date
28.11.2002
Interrupt date
28.07.2023

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
12 նոյեմբերի 2002 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

31 հոկտեմբերի 2002 թվականի N 1724-Ն

ՄԱՔՍԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՈՆՈՒՄ ՆՇԱՆԱԿՎԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՑԱՆԿԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Մաքսային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ հոդվածի ութերորդ մասին համապատասխան՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Սահմանել մաքսային ծառայության պաշտոնում նշանակվելու համար ներկայացվող անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը՝ համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան


2002 թ. նոյեմբերի 6
Երևան

 

 

 

Հավելված
ՀՀ կառավարության 2002 թվականի
հոկտեմբերի 31-ի N 1724-Ն որոշման

 

Ց Ա Ն Կ

 

ՄԱՔՍԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՈՆՈՒՄ ՆՇԱՆԱԿՎԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ

 

Դիմում

 

Անձնական թերթիկ (N 1 ձև)

 

Ինքնակենսագրություն

 

Բարձրագույն կրթությունը հաստատող փաստաթղթերի պատճենները

 

Մաքսային կամ այլ ծառայության դասային կամ հատուկ կոչում շնորհելու մասին համապատասխան իրավական ակտի պատճենը(առկայության դեպքում)

 

Տեղեկանք առողջական վիճակի մասին

 

Աշխատանքային գրքույկ (առկայության դեպքում)

 

Զինվորական գրքույկի պատճենը (առկայության դեպքում)

 

Գիտական աստիճան և գիտական կոչում շնորհելու մասին փաստաթղթերի պատճենները (առկայության դեպքում)

 

Պետական պարգևներով պարգևատրվելու, պատվավոր կոչումներ, ինչպես նաև պետական մրցանակներ շնորհելու մասին համապատասխան իրավական ակտերի պատճենները (առկայության դեպքում)

 

Մասնագիտական վերապատրաստման հավաստագրերի և վկայականների պատճենները (առկայության դեպքում)

 

Մաքսային ծառայության մրցութային և ատեստավորման հանձնաժողովի եզրակացությունը

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան

Change History
Changing Act Corresponding incorporation
27.07.2023, N 1259-Ն 28.07.2023, N 1724-Ն
Changed acts
Changing Act Corresponding incorporation