Գլխավոր տեղեկություն
Համար
N 22-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (18.01.2013-02.09.2015)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
ՀՀ վարչապետ
Ընդունման ամսաթիվ
17.01.2013
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
17.01.2013
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
18.01.2013

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

17 հունվարի 2013 թվականի N 22-Ա

 

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ (ԲԺՇԿԱՍԱՆԻՏԱՐԱԿԱՆ) ԿԱՆՈՆՆԵՐԻ ԿԻՐԱՌՄԱՆ ՀԱՐՑԵՐՈՎ, ՎԱՐԱԿԻՉ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ ԵՎ ԴՐԱՆՑ ԴԵՄ ՊԱՅՔԱՐԻ, ՀԱՄԸՆԴՀԱՆՈՒՐ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՑԱՆՑԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՀԱՄԱԿԱՐԳՈՂ ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՍՏԵՂԾԵԼՈՒ, ԴՐԱ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԸ ԵՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի «Հայաստանի Հանրապետությունում վարակիչ հիվանդությունների կանխարգելման և դրանց դեմ պայքարի 2012-2016 թվականների ռազմավարական ծրագիրը և ռազմավարական ծրագրի միջոցառումների ցանկը հաստատելու մասին» N 1913-Ն որոշման 1-ին կետի 2-րդ ենթակետով հաստատված ռազմավարական ծրագրի 2012-2016 թվականների միջոցառումների ցանկի 2-րդ կետի 1-ին ենթակետը՝

1. Ստեղծել Միջազգային առողջապահական (բժշկասանիտարական) կանոնների կիրառման հարցերով, վարակիչ հիվանդությունների կանխարգելման և դրանց դեմ պայքարի, համընդհանուր լաբորատոր ցանցի գործողությունները համակարգող միջգերատեսչական հանձնաժողով և հաստատել դրա անհատական կազմը` համաձայն N 1 հավելվածի:

2. Սահմանել, որ Միջազգային առողջապահական (բժշկասանիտարական) կանոնների կիրառման հարցերով, վարակիչ հիվանդությունների կանխարգելման և դրանց դեմ պայքարի, համընդհանուր լաբորատոր ցանցի գործողությունները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովն ստեղծվում է Հայաստանի Հանրապետության վարչապետի 2010 թվականի սեպտեմբերի 14-ի «Միջազգային առողջապահական (բժշկասանիտարական) կանոնների կիրառման հարցերով մշտական գործող միջգերատեսչական հանձնաժողով ստեղծելու և միջգերատեսչական հանձնաժողովի գործունեության աշխատակարգը հաստատելու մասին» N 739-Ն որոշմամբ ստեղծված Միջազգային առողջապահական (բժշկասանիտարական) կանոնների կիրառման հարցերով մշտական գործող միջգերատեսչական հանձնաժողովի և 2011 թվականի հոկտեմբերի 12-ի «Հայաստանի Հանրապետությունում մալարիայի ներբերումը և արմատավորումը կանխարգելելու միջգերատեսչական համակարգող հանձնաժողով ստեղծելու, հանձնաժողովի կազմը և աշխատակարգը հաստատելու մասին» N 963-Ա որոշմամբ ստեղծված Հայաստանի Հանրապետությունում մալարիայի ներբերումը և արմատավորումը կանխարգելելու միջգերատեսչական համակարգող հանձնաժողովի միավորման միջոցով:

3. Սահմանել, որ Միջազգային առողջապահական (բժշկասանիտարական) կանոնների կիրառման հարցերով, վարակիչ հիվանդությունների կանխարգելման և դրանց դեմ պայքարի, համընդհանուր լաբորատոր ցանցի գործողությունները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի նիստերին խորհրդակցական ձայնի իրավունքով կարող են մասնակցել Առողջապահության համաշխարհային կազմակերպության, ինչպես նաև՝ վարակիչ հիվանդությունների կանխարգելման և դրանց դեմ պայքարի ոլորտում ընդգրկված այլ միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչները (համաձայնությամբ):

4. Հաստատել Միջազգային առողջապահական (բժշկասանիտարական) կանոնների կիրառման հարցերով, վարակիչ հիվանդությունների կանխարգելման և դրանց դեմ պայքարի, համընդհանուր լաբորատոր ցանցի գործողությունները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի գործունեության աշխատակարգը` համաձայն N 2 հավելվածի:

5. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության վարչապետի 2010 թվականի սեպտեմբերի 14-ի «Միջազգային առողջապահական (բժշկասանիտարական) կանոնների կիրառման հարցերով մշտական գործող միջգերատեսչական հանձնաժողով ստեղծելու և միջգերատեսչական հանձնաժողովի գործունեության աշխատակարգը հաստատելու մասին» N 739-Ն և 2011 թվականի հոկտեմբերի 12-ի «Հայաստանի Հանրապետությունում մալարիայի ներբերումը և արմատավորումը կանխարգելելու միջգերատեսչական համակարգող հանձնաժողով ստեղծելու, հանձնաժողովի կազմը և աշխատակարգը հաստատելու մասին» N 963-Ա որոշումները:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

 Տ. Սարգսյան

 

2013 թ. հունվարի 17

Երևան

 

 

 

Հավելված N 1

ՀՀ վարչապետի 2013 թ.

հունվարի 17-ի N 22-Ա

որոշման

 

 

Ա Ն Հ Ա Տ Ա Կ Ա Ն   Կ Ա Զ Մ

 

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ (ԲԺՇԿԱՍԱՆԻՏԱՐԱԿԱՆ) ԿԱՆՈՆՆԵՐԻ ԿԻՐԱՌՄԱՆ ՀԱՐՑԵՐՈՎ, ՎԱՐԱԿԻՉ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ ԵՎ ԴՐԱՆՑ ԴԵՄ ՊԱՅՔԱՐԻ, ՀԱՄԸՆԴՀԱՆՈՒՐ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՑԱՆՑԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՀԱՄԱԿԱՐԳՈՂ ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ

 

Հ. Դարբինյան

-ՀՀ առողջապահության նախարարի առաջին տեղակալ (հանձնաժողովի նախագահ)

Ա. Բաբլոյան

-ՀՀ Ազգային ժողովի առողջապահության, մայրության և մանկության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ (համաձայնությամբ)

Ջ. Բաղդասարյան -ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ

Վ. Պողոսյան

-ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ
Ա. Միրիջանյան -ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության աշխատակազմի Հայաստանի Հանրապետության տրանսպորտային տեսչության պետ
Հ. Մկրտչյան -ՀՀ գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության աշխատակազմի անասնաբուժության տեսչության պետ
Ա. Վանյան -ՀՀ առողջապահության նախարարության աշխատակազմի պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչության պետ
Ս. Ավդալյան -ՀՀ պաշտպանության նախարարության հիգիենիկ և համաճարակային անվտանգության ծառայության պետ, բժշկական ծառայության գնդապետ
Ա. Զիրոյան -ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի կենսառեսուրսների կառավարման գործակալության պետ
Կ. Խտրյան -ՀՀ արդարադատության նախարարության աշխատակազմի իրավական ակտերի փորձաքննության գործակալության պետ
Կ. Աթոյան

-ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակազմի փրկարար ծառայության բժշկական ապահովման վարչության պետ

Մ. Ապրեսյան

-ՀՀ էկոնոմիկայի նախարարության աշխատակազմի զբոսաշրջության վարչության պետ

Ժ. Ասատրյան

-ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակազմի տնտեսության սոցիալական ոլորտի բյուջետային ընթացիկ ծախսերի ֆինանսական ծրագրավորման վարչության պետ

Հ. Ծուղունյան

-ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարության աշխատակազմի զարգացման վարչության պետ

Վ. Կաժոյան

-ՀՀ արտաքին գործերի նախարարության աշխատակազմի միջազգային կազմակերպությունների վարչության պետ

Կ. Կոստանյան

-ՀՀ առողջապահության նախարարության աշխատակազմի առողջապահական ծրագրերի և որակի կառավարման վարչության պետ

Ս. Մկրտչյան

-ՀՀ քաղաքաշինության նախարարության աշխատակազմի ճարտարապետության վարչության պետ

Ռ. Սուքիասյան

-ՀՀ կրթության և գիտության նախարարության աշխատակազմի բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության վարչության պետ

Հ. Գաբրիելյան

-ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության ավիացիոն անվտանգության վարչության պետ

Կ. Բեգլարյան

-ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի հարկ վճարողների սպասարկման և հարկման ընթացակարգերի վարչության պետ

Վ. Մովսիսյան

-ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանության բժշկական վարչության պետ

Ա. Օհանյան

-ՀՀ տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի աշխատակազմի ջրամատակարարման և ջրահեռացման համակարգերի վարչության պետ

Վ. Թադևոսյան

-ՀՀ տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի «Մելիորացիա» փակ բաժնետիրական ընկերության տնօրեն

Ա. Ավետիսյան

-ՀՀ կառավարությանն առընթեր միջուկային անվտանգության կարգավորման պետական կոմիտեի ճառագայթային անվտանգության և վթարային պլանավորման բաժնի պետ

Տ. Խաչիկյան

-ՀՀ տարածքային կառավարման նախարարության աշխատակազմի տարածքային կառավարման և զարգացման վարչության ֆինանսատնտեսագիտական ծրագրավորման և վերլուծության բաժնի պետ

Գ. Վարդանյան

-ՀՀ գյուղատնտեսության նախարարության աշխատակազմի անասնաբուծության և անասնաբուժության վարչության անասնաբուժության բաժնի պետ

Ա. Սմբատյան

-ՀՀ կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության աշխատող

Գ. Գևորգյան

-ՀՀ ազգային վիճակագրական ծառայության պետական վիճակագրական խորհրդի անդամ (համաձայնությամբ)

Գ. Ղուկասյան

-Առողջապահության համաշխարհային կազմակերպության հայաստանյան գրասենյակի վարակիչ հիվանդությունների ծրագրի համակարգող (խորհրդակցական ձայնի իրավունքով) (համաձայնությամբ)

Լ. Ավետիսյան

-ՀՀ առողջապահության նախարարության աշխատակազմի պետական հիգիենիկ և հակահամաճարաային տեսչության վարակիչ և ոչ վարակիչ հիվանդությունների համաճարակաբանության բաժնի պետ (հանձնաժողովի քարտուղար)

 

 

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան

 

 

Հավելված N 2

ՀՀ վարչապետի 2013 թ.

հունվարի 17-ի N 22-Ա

որոշման

 

 

Ա Շ Խ Ա Տ Ա Կ Ա Ր Գ

 

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ (ԲԺՇԿԱՍԱՆԻՏԱՐԱԿԱՆ) ԿԱՆՈՆՆԵՐԻ ԿԻՐԱՌՄԱՆ ՀԱՐՑԵՐՈՎ, ՎԱՐԱԿԻՉ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ ԵՎ ԴՐԱՆՑ ԴԵՄ ՊԱՅՔԱՐԻ, ՀԱՄԸՆԴՀԱՆՈՒՐ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՑԱՆՑԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՀԱՄԱԿԱՐԳՈՂ ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն աշխատակարգով սահմանվում են Միջազգային առողջապահական (բժշկասանիտարական) կանոնների (այսուհետ` կանոններ) կիրառման հարցերով, վարակիչ հիվանդությունների կանխարգելման և դրանց դեմ պայքարի, համընդհանուր լաբորատոր ցանցի գործողությունները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի (այսուհետ՝միջգերատեսչական հանձնաժողով) նիստերի վարման և որոշումների ընդունման կարգն ու պայմանները՝ աշխատակարգը:

 

II. ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՆՊԱՏԱԿՆԵՐԸ, ՔՆՆԱՐԿՎՈՂ ՀԱՐՑԵՐԻ ԵՎ ԸՆԴՈՒՆՎՈՂ ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ ՇՐՋԱՆԱԿԸ

 

2. Միջգերատեսչական հանձնաժողովի գործունեության նպատակներն են՝

1) Հայաստանի Հանրապետությունում կանոնների ներդրման գործընթացի ապահովման համար կանոնների ներդրման քաղաքականությանը և ռազմավարությանն ու միջոցառումներին և բնագավառին վերաբերող այլ հարցերի քննարկումը, ինչպես նաև կանոնների կիրառման գործընթացում բոլոր շահագրգիռ ոլորտների ներգրավվածության և արձագանքի համակարգմանն աջակցելը, գերակա խնդիրների վերհանումը, միջազգային, հասարակական կազմակերպությունների, մասնավոր հատվածի հետ համագործակցության համակարգմանն աջակցելը.

2) Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի հունիսի 17-ի նիստի «Հայաստանի Հանրապետությունում մալարիայի ներբերումը և արմատավորումը կանխարգելելու 2011-2015 թվականների պետական ծրագրին և միջոցառումների ցանկին հավանություն տալու մասին» N 23 արձանագրային որոշմամբ նախատեսված աշխատանքների համակարգմանն աջակցելը.

3) համընդհանուր լաբորատոր ցանցի գործողությունների համակարգումը.

4) Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի «Հայաստանի Հանրապետությունում վարակիչ հիվանդությունների կանխարգելման և դրանց դեմ պայքարի 2012-2016 թվականների ռազմավարական ծրագիրը և ռազմավարական ծրագրի միջոցառումների ցանկը հաստատելու մասին» N 1913-Ն որոշմամբ հաստատված ծրագրի միջոցառումների համակարգմանն աջակցելը.

5) վարակիչ հիվանդությունների կանխարգելման և դրանց դեմ պայքարի գործողությունների կառավարման համակարգի ամրապնդումը.

6) վարակիչ հիվանդությունների կանխարգելման և դրանց դեմ պայքարի գործընթացում միջգերատեսչական համագործակցության ստեղծումը:

3. Միջգերատեսչական հանձնաժողովը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով`

1) օժանդակում է հանրապետական գործադիր մարմինների և պետական կառավարման այլ մարմինների կողմից կանոնների ներդրման, վարակիչ հիվանդությունների կանխարգելման և դրանց դեմ պայքարի, մալարիայի արմատավորման կանխարգելման աշխատանքներին.

2) կազմակերպում է կանոնների ներդրման, վարակիչ հիվանդությունների կանխարգելման և դրանց դեմ պայքարի, մալարիայի արմատավորման կանխարգելման հարցերին վերաբերող խորհրդաժողովներ, հանդիպումներ, քննարկումներ.

3) ազգային համակարգող մարմնի ներկայացմամբ՝ լսում է հաշվետվություն շահագրգիռ մարմինների կողմից իրականացված «հանրային առողջությանն առնչվող՝ միջազգային նշանակություն ունեցող երևույթների» բացահայտման, գնահատման, արձագանքման կարողությունների ազգային առկա ռեսուրսների գնահատման արդյունքների մասին.

4) սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության կառավարություն է ներկայացնում առաջարկություններ կանոնների ներդրման, վարակիչ հիվանդությունների կանխարգելման և դրանց դեմ պայքարի, մալարիայի արմատավորման կանխարգելման միջոցառումների արդյունավետությունը բարձրացնելու նպատակով Հայաստանի Հանրապետության օրենսդրության մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու վերաբերյալ.

5) կազմակերպում է կանոնների ներդրման ռազմավարության, մալարիայի ներբերումը և արմատավորումը կանխարգելելու 2011-2015 թվականների պետական ծրագրի, վարակիչ հիվանդությունների կանխարգելման ու դրանց դեմ պայքարի 2012-2016 թվականների ռազմավարական ծրագրի և դրանցից բխող միջոցառումների վերանայման ու լրամշակման աշխատանքները.

6) սահմանված կարգով կանոնների հարցերով Առողջապահության համաշխարհային կազմակերպության փորձագետների խմբում առաջադրում է մասնագետ-փորձագետի թեկնածություն.

7) լսում է կանոնների հարցերով ազգային համակարգող մարմնի` կանոնների պահանջների կատարման և կանոնների ներդրման հարցերին վերաբերող՝ Առողջապահության համաշխարհային կազմակերպություն ներկայացվող զեկույցը և առանձին հարցերի վերաբերյալ զեկույցները.

8) անհրաժեշտության դեպքում քննարկում է Հայաստանի Հանրապետությունում հանրային առողջության ոլորտում միջազգային նշանակության հնարավոր արտակարգ իրավիճակ ներկայացնող դեպքի բնորոշման հարցը.

9) անհրաժեշտության դեպքում քննարկում է կենսաբանական, քիմիական և ճառագայթային գործոններին առնչվող կառույցների կողմից՝ իրենց ոլորտներին վերաբերող հարցերին առնչվող կանոնների վերաբերյալ առաջարկությունները` Առողջապահության ասամբլեայի քննարկմանը համապատասխան առաջարկություն ներկայացնելու նպատակով.

10) անհրաժեշտության դեպքում քննության է առնում կանոնների պահանջով հանրային առողջության ոլորտում միջազգային նշանակության երևույթների բացահայտման, գնահատման, արձագանքման կարողությունների ձևավորման ժամկետը երկարաձգելու մասին հարցը.

11) աջակցում է մարզային մակարդակում և Երևան քաղաքում, ինչպես նաև` շահագրգիռ կառույցներում վարակիչ հիվանդությունների կանխարգելման և դրանց դեմ պայքարի միջոցառումների իրականացմանը.

12) համակարգում է համընդհանուր լաբորատոր ցանցի ձևավորմանն ուղղված նպատակային քաղաքականության զարգացման և իրականացման աշխատանքները.

13) բաց քվեարկությամբ, ձայների պարզ մեծամասնությամբ ընդունում է խորհրդատվական բնույթի որոշումներ.

14) Հայաստանի Հանրապետության կառավարություն է ներկայացնում առաջարկություններ միջգերատեսչական հաձնաժողովի կազմի համալրման կամ փոփոխության վերաբերյալ:

 

III. ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ

 

4. Միջգերատեսչական հանձնաժողովի նախագահը Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի առաջին տեղակալն է:

5. Միջգերատեսչական հանձնաժողովն իր աշխատանքները կազմակերպում է նիստերի միջոցով, որոնք գումարվում են առնվազն յուրաքանչյուր երեք ամիսը մեկ անգամ և ըստ անհրաժեշտության: Միջգերատեսչական հանձնաժողովի նիստում որոշվում է հաջորդ հերթական նիստի օրը: Անհրաժեշտության դեպքում, միջգերատեսչական հանձնաժողովի նախագահի նախաձեռնությամբ, կարող է գումարվել արտահերթ նիստ: Միջգերատեսչական հանձնաժողովի անդամը, արտահերթ նիստ գումարելու առաջարկությամբ,կարող է դիմել միջգերատեսչական հանձնաժողովի նախագահին:

6. Միջգերատեսչական հանձնաժողովի նիստն իրավազոր է, եթե դրան մասնակցում է հանձնաժողովի անդամների կեսից ավելին:

7. Միջգերատեսչական հանձնաժողովի նիստերը վարում է հանձնաժողովի նախագահը:

8. Միջգերատեսչական հանձնաժողովի նիստերին կարող են հրավիրվել պետական մարմինների` հանձնաժողովի օրակարգում ընդգրկված հարցերին առնչվող մասնագետները, ինչպես նաև գիտական, կրթական, հասարակական կազմակերպությունների և զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչներ` իրենց համաձայնությամբ:

9. Միջգերատեսչական հանձնաժողովն իր լիազորությունների սահմաններում առանձին խնդիրների լուծման նպատակով կարող է ստեղծել աշխատանքային խումբ (խմբեր)` ներգրավելով համապատասխան մասնագետների, նրանց տալ հանձնարարականներ: Աշխատանքային խմբերն ստեղծվում են ազգային համակարգող մարմնի ղեկավարի` Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի հրամանով: Աշխատանքային խումբը (խմբերը) կատարած աշխատանքների մասին հաշվետվություն է (են) ներկայացնում հանձնաժողով և ազգային համակարգող մարմնի ղեկավարին` Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարին:

 

IV. ՆԻՍՏԵՐԻ ԱՆՑԿԱՑՈՒՄԸ

 

10. Միջգերատեսչական հանձնաժողովի նիստերն անցկացվում են միջգերատեսչական հանձնաժողովի նախագահի կողմից հաստատված օրակարգով: Միջգերատեսչական հանձնաժողովի նախագահը որոշում է հանձնաժողովի նիստի անցկացման վայրը և ժամը: Միջգերատեսչական հանձնաժողովի յուրաքանչյուր անդամ հանձնաժողովի նիստի օրակարգում ընդգրկելու համար կարող է նիստից առնվազն 15 օր առաջ հարց ներկայացնել:

11. Միջգերատեսչական հանձնաժողովի նիստի օրակարգում նշվում են`

1) միջգերատեսչական հանձնաժողովի նիստի անցկացման վայրը, օրը և ժամը.

2) քննարկման ենթակա հարցերը.

3) քննարկվող յուրաքանչյուր հարցը զեկուցողի անունը, ազգանունը:

12. Միջգերատեսչական հանձնաժողովի նիստերի օրակարգը և քննարկվելիք հարցերին վերաբերող մյուս անհրաժեշտ փաստաթղթերը հանձնաժողովի անդամներին են փոխանցվում նիստից առնվազն 10 աշխատանքային օր առաջ:

13. Միջգերատեսչական հանձնաժողովի գործունեության կազմակերպչական-տեխնիկական աշխատանքներն ապահովում է Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության աշխատակազմը:

 

V. ՆԻՍՏԻ ԱՐՁԱՆԱԳՐՄԱՆ ԵՎ ԳՈՐԾԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԸ

 

14. Միջգերատեսչական հանձնաժողովի նիստերի արձանագրումն ապահովում է հանձնաժողովի քարտուղարը:

15. Նիստի արձանագրության մեջ նշվում են`

1) նիստի անցկացման ամիսը, ամսաթիվը, տարեթիվը և վայրը, նիստն սկսելու և ավարտելու ժամերը.

2) նիստի օրակարգը.

3) նիստին մասնակցող, հրավիրված անձանց և զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչների անունները.

4) քննարկվող հարցերի, զեկուցումների և ելույթների հիմնական դրույթները.

5) ընդունված որոշումները, դրանց տարածման և (կամ) հրապարակման ձևերը:

16. Նիստի արձանագրությանն անհրաժեշտության դեպքում կցվում են քննարկված հարցերին վերաբերող նյութեր, այդ թվում` իրավական և այլ փաստաթղթերի (հայեցակարգեր, ռազմավարություններ, հաշվետվություններ և այլն) նախագծեր, գրավոր զեկույցների և ելույթների տեքստեր:

17. Միջգերատեսչական հանձնաժողովի նիստի արձանագրությունն ստորագրվում է հանձնաժողովի նախագահի կողմից` 3 աշխատանքային օրվա ընթացքում:

18. Միջգերատեսչական հանձնաժողովի նիստերի արձանագրությունները պահվում են Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության աշխատակազմում:

 

VI. ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

19. Միջգերատեսչական հանձնաժողովի նախագահը`

1) նախագահում է հանձնաժողովի նիստերը.

2) հաստատում է հանձնաժողովի օրակարգը և ստորագրում հանձնաժողովի նիստերի արձանագրությունները.

3) լսում է հանձնաժողովի կողմից ընդունված որոշումների կատարման ընթացքի մասին հաշվետվությունները և տալիս ցուցումներ ու հանձնարարականներ.

4) որոշում է հանձնաժողովի նիստերին հրավիրվող անձանց կազմը.

5) իրականացնում է սույն աշխատակարգով սահմանված այլ լիազորություններ:

20. Միջգերատեսչական հանձնաժողովի նախագահի բացակայության դեպքում նրան փոխարինում է հանձնաժողովի անդամներից որևէ մեկը:

21. Միջգերատեսչական հանձնաժողովի անդամները`

1) իրավունք ունեն ներկայացնելու հարցեր` հանձնաժողովի օրակարգում ընդգրկելու համար.

2) հանձնաժողովի նիստերի ընթացքում քննարկվող հարցերի վերաբերյալ իրավունք ունեն ներկայացնելու բանավոր կամ գրավոր կարծիք.

3) իրավունք ունեն մասնակցելու որոշումների ընդունման համար քվեարկությանը.

4) պարտավոր են մասնակցել հանձնաժողովի աշխատանքներին.

5) իրենց իրավասության սահմաններում կատարում են հանձնաժողովի որոշումները ևնախագահի հանձնարարականները:

22. Միջգերատեսչական հանձնաժողովի քարտուղարը`

1) ապահովում է հանձնաժողովի նիստերի կազմակերպումը.

2) ապահովում է հանձնաժողովի քննարկմանը ներկայացվող փաստաթղթերի և նյութերի պատրաստումը.

3) ապահովում է հանձնաժողովի նիստերի արձանագրության կազմումը, շրջանառում է այն և համակարգում հանձնաժողովի անդամների դիտողությունների ու առաջարկությունների քննարկման և արձանագրությունների լրամշակման գործընթացը.

4) ապահովում է հանձնաժողովի գործունեության մասին տեղեկատվության տարածումը.

5) ապահովում է հանձնաժողովի գործունեության մասին տեղեկատվության պարբերական տեղակայումը Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության պաշտոնական կայքում:

 

VII. ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԴԱԴԱՐՈՒՄԸ

 

23. Միջգերատեսչական հանձնաժողովի գործունեությունը դադարում է Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշմամբ:

 

 

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան