Գլխավոր տեղեկություն
Համար
N 225-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (28.03.2013-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2013.03.27/16(956) Հոդ.234
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
14.03.2013
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
18.03.2013
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
28.03.2013

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

14 մարտի 2013 թվականի N 225-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 25-Ի N 1294-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հուլիսի 25-ի «Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկ ստեղծելու, Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարության կանոնադրությունը և աշխատակազմի կառուցվածքը հաստատելու մասին» N 1294-Ն որոշման N 1 հավելվածում կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունը`

1) 8-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 5.1-ին ենթակետով.

«5.1) էներգախնայող և էներգաարդյունավետ շենքերի և քաղաքաշինական համակարգերի նախագծման և շինարարության խթանումը, դրա համար անհրաժեշտ օրենսդրական դաշտի մշակման ապահովումը:».

2) 9-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 8.1-ին և 8.2-րդ ենթակետերով.

«8.1) նախաձեռնում և իրականացնում է միջոցառումներ` ուղղված քաղաքաշինության բնագավառում էներգախնայողությանը և էներգաարդյունավետությանն առնչվող օրենսդրական դաշտի կատարելագործմանը, նորմատիվատեխնիկական փաստաթղթերի մշակմանը, նոր եվրոպական և միջազգային ստանդարտներին դրանց համապատասխանեցմանը.

8.2) մշակում և համակարգում է շենքերի էներգախնայողության ու էներգաարդյունավետության բարձրացմանն ուղղված ծրագրեր, նշված խնդիրների շրջանակներում համագործակցում է համապատասխան միջազգային կազմակերպությունների հետ, ապահովում է էներգախնայող տեխնոլոգիաների մասին տեղեկատվության տրամադրումը.».

3) 9-րդ կետի 19-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«19) կոմունալ ենթակառուցվածքների զարգացման, թափոնների տեղադրման աղբավայրերի (պոլիգոնների) ստեղծման ծրագրերի մշակում:»:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

 Տ. Սարգսյան

 

2013 թ. մարտի 18

Երևան