ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
27 դեկտեմբերի 2012 թվականի N 1696-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՈՒ ՎԵՐԱԿԱՌՈՒՑՄԱՆ ԵՎ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԲԱՆԿԻ ՄԻՋԵՎ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ «ԷԼ.-ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅԱՆ ԵՎ ՄՐՑՈՒՆԱԿՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ՆՈՐԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԾՐԱԳԻՐ» N 7963-AM ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻ ՊԱՀԱՆՋՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության ու Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի միջև ստորագրված «Էլ.-հասարակության և մրցունակության համար նորարարության ծրագիր» N 7963-AM վարկային համաձայնագիրը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Սահմանել, որ Հայաստանի Հանրապետության ու Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի միջև ստորագրված «Էլ.-հասարակության և մրցունակության համար նորարարության ծրագիր» N 7963-AM վարկային համաձայնագրի 2.3.2-W-1-ին կետի համաձայն Մոբայլ լուծումների տարածաշրջանային լաբորատորիայի ստեղծման նպատակով իրականացվելիք վերանորոգման աշխատանքներն իրականացվելու են «Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարան» պետական ոչ առևտրային կազմակերպությանն ամրացված` պետական սեփականություն հանդիսացող` Երևան քաղաքի Տերյան փողոցի 10-րդ մասնաշենքի 5-րդ հարկում՝ մրցույթի արդյունքում հաղթող ճանաչված «Նորոգշին» բաց բաժնետիրական ընկերության կողմից, Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության «Արտասահմանյան ֆինանսական ծրագրերի կառավարման կենտրոն» պետական հիմնարկի և «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի միջև կնքվելիք 75,617640 Հայաստանի Հանրապետության դրամ N EIC-2.3.2-W-1 պայմանագրի հիման վրա:
2. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարին ու Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարին` «Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարան» պետական ոչ առևտրային կազմակերպության ռեկտորի հետ համատեղ` սույն որոշման 1-ին կետով սահմանված վերանորոգման աշխատանքների ավարտից հետո ապահովել կատարված աշխատանքների ընդունումն անհատույց` «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամից` որպես պետական սեփականություն, և անհրաժեշտ փաստաթղթերի ձևակերպումը:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
2013 թ. փետրվարի 14 Երևան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
19.09.2013, N 1011-Ն | 12.10.2013, N 1696-Ն |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|