ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
14 փետրվարի 2013 թվականի N 124-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2009 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 26-Ի N 892-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասը`
Հայաստանի Հանրապետության վարչապետի 2009 թվականի հոկտեմբերի 26-ի «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի և քաղաքային կայուն զարգացման ներդրումային ծրագրերի կառավարման խորհուրդ ստեղծելու և նրա կանոնադրությունն ու անհատական կազմը հաստատելու մասին» N 892-Ա որոշման N 2 հավելվածը «Ա. Բադալյան -Երևանի կառուցապատման ներդրումային ծրագրերի իրականացման գրասենյակ, համայնքային ոչ առևտրային կազմակերպության տնօրենի տեղակալ, ծրագրի ղեկավար» բառերից հետո լրացնել «Ա. Մնացականյան -Երևանի քաղաքապետի խորհրդական (համաձայնությամբ)» բառերով:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
2013 թ. փետրվարի 14 Երևան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|