Basic information
Number
թիվ 226-Ա
Type
Որոշում
Act type
Հիմնական ակտ (02.11.2015-մինչ օրս)
Status
Գործում է
Source
ՀՀԳՏ 2015.12.01/28(540) Հատուկ բաժին
Enactment organisation
Կենտրոնական բանկի խորհուրդ
Enactment date
30.10.2015
Signing organisation
Կենտրոնական բանկի նախագահ
Signing date
02.11.2015
Effective date
02.11.2015

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ

30 հոկտեմբերի 2015 թ.

թիվ 226-Ա

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

«ԿՐՊԱԿ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԹԻՎ 5 ՄԱՍՆԱՃՅՈՒՂԻՆ (ԼԻՑԵՆԶԻԱ ԹԻՎ 814/5) ԱՐՏԱՐԺՈՒՅԹԻ ԱՌՈՒՎԱՃԱՌՔԻ ԼԻՑԵՆԶԻԱ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածը, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2007 թվականի մայիսի 15-ի թիվ 138-Ն որոշմամբ հաստատված «Արտարժույթի առուվաճառքի գործառնությունների լիցենզավորումը և կարգավորումը» կանոնակարգ 10-ի 9-րդ կետը, հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության հանձնաժողովի եզրակացությունը (2015 թվականի հոկտեմբերի 28-ի թիվ 47 արձանագրություն) և քննարկելով «Կրպակ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության` 2015 թվականի սեպտեմբերի 28-ին, 2015 թվականի հոկտեմբերի 5-ին և 2015 թվականի հոկտեմբերի 21-ին ՀՀ կենտրոնական բանկ ներկայացրած միջնորդագիրը և կից փաստաթղթերը՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.

1. «Կրպակ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության թիվ 5 մասնաճյուղին տրամադրել արտարժույթի առուվաճառքի լիցենզիա՝ ՀՀ, ք. Երևան, Աջափնյակ, Լենինականի (Գ. Հասրաթյան) փողոց, 4 խանութ և ՀՀ, ք. Երևան, Աջափնյակ, Գ. Հասրաթյան փողոց, 4 շենք, 57 նկուղային տարածք հասցեներում գործունեություն իրականացնելու համար:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման օրը:

 

ՀՀ կենտրոնական բանկի
նախագահ

Ա. Ջավադյան

 

2015 թ.  նոյեմբերի 2
Երևան