Գլխավոր տեղեկություն
Համար
N 66-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (14.02.2013-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2013.02.28/12(952) Հոդ.81
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
10.01.2013
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
04.02.2013
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
14.02.2013

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

10 հունվարի 2013 թվականի N 66-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 25-Ի N 1561-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի նոյեմբերի 25-ի «Օտարերկրյա պետություններ ներկայացնելու համար Հայաստանի Հանրապետությունում դատվածության և հետախուզման առկայության մասին տեղեկանքների տրամադրման կարգը հաստատելու մասին» N 1561-Ն որոշման հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները`

1) հավելվածի 2-րդ և 3-րդ կետերը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«2. Իր մասին տեղեկանք ստանալու նպատակով դիմելու իրավունք ունի 16 տարին լրացած յուրաքանչյուր ոք (այսուհետ՝ տեղեկանք հայցող) կամ տեղեկանք հայցողի ծնողը, եղբայրը, քույրը, ամուսինը և զավակը, ինչպես նաև լիազոր ներկայացուցիչը:

 3. Տեղեկանք հայցողն անձամբ, փոստի միջոցով կամ առցանց նախարարություն (ներկայացուցչություն) է ներկայացնում հետևյալ փաստաթղթերը`

1) դիմում՝ համաձայն N 1 ձևի.

2) անձնագիր (նույնականացման քարտ) և դրա պատճենը (փոստով դիմելու դեպքում՝ միայն պատճենը).

3) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով և դեպքերում պետական տուրքի վճարման անդորրագիր կամ վճարման անհրաժեշտ վավերապայմանները.

4) եթե տեղեկանք հայցողը դիմումն անձամբ ներկայացնելու պահին տեղեկանքի ստացումը հանձնարարում է երրորդ անձի, ապա տվյալ անձի անձնագրի (նույնականացման քարտի) պատճենը.

5) եթե դիմումը ներկայացնում է տեղեկանք հայցողի ծնողը, եղբայրը, քույրը, ամուսինը, զավակը կամ լիազոր ներկայացուցիչը, ապա պետք է ներկայացվեն նաև հետևյալ փաստաթղթերը՝

ա. ծնողի դեպքում՝ դիմողի անձնագրի (նույնականացման քարտի) բնօրինակը և պատճենը, տեղեկանք հայցողի անձնագրի (նույնականացման քարտի) ու ծննդյան վկայականի պատճենները,

բ. եղբոր և քրոջ դեպքում՝ դիմողի անձնագրի (նույնականացման քարտի) բնօրինակը և պատճենը, դիմողի ծննդյան վկայականի բնօրինակը, տեղեկանք հայցողի ծննդյան վկայականի և անձնագրի (նույնականացման քարտի) պատճենները,

գ. ամուսնու դեպքում՝ դիմողի անձնագրի (նույնականացման քարտի) բնօրինակը և պատճենը, տեղեկանք հայցողի անձնագրի (նույնականացման քարտի) և ամուսնության վկայականի պատճենները,

դ. զավակի դեպքում՝ դիմողի անձնագրի (նույնականացման քարտի) բնօրինակը և պատճենը, ծննդյան վկայականի և տեղեկանք հայցողի անձնագրի (նույնականացման քարտի) պատճենները,

ե. լիազոր ներկայացուցչի դեպքում՝ լիազորված անձի անձնագիրը (նույնականացման քարտը), լիազորագրի բնօրինակը և տեղեկանք հայցողի անձնագրի (նույնականացման քարտի) պատճենը: Այս դեպքում լիազորագիրը պետք է հաստատված լինի Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով կամ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով».

2) հավելվածը 3-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 31-րդ և 32-րդ կետերով.

«3.1. Առցանց դիմելու դեպքում պետք է ներկայացվի սույն կարգի 3-րդ կետում նշված փաստաթղթերի պատկերամուտը:

3.2. Փոստով դիմելու իրավունք ունի տեղեկանք հայցողը, իսկ վերջինիս ծնողը, եղբայրը, քույրը, ամուսինը, զավակը և լիազոր ներկայացուցիչը դիմումը ներկայացնում են անձամբ:».

3) հավելվածը 13-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 131-րդ կետով.

«131. Տեղեկանք հայցողի ցանկությամբ և իր հաշվին տեղեկանքը հանձնվում է փոստով՝ պատվիրված նամակով».

4) հավելվածի NN 1 և 2 ձևերը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն NN 1 և 2 հավելվածների:

2. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարին` սույն որոշումն ուժի մեջ մտնելու օրվան հաջորդող 20-օրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության, ինչպես նաև օտարերկրյա պետություններում Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչությունների և հյուպատոսական հիմնարկների պաշտոնական կայքերում տեղադրել՝

1) Հայաստանի Հանրապետությունում դատվածության և հետախուզման առկայության մասին տեղեկանք ստանալու համար պահանջվող փաստաթղթերի ցանկը.

2) դիմումի ձևերը.

3) Հայաստանի Հանրապետությունում և օտարերկրյա պետություններում գործող համապատասխան փոստային ծառայությունների սակագները և կայքերի հղումները.

4) փոստով ծառայությունների մատուցման ընթացակարգը:

3. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելու օրվան հաջորդող 15-օրյա ժամկետում ապահովել վճարումների պետական էլեկտրոնային համակարգում Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության արտաբյուջետային գանձապետական հաշվի համարի բացումը և տեղադրումը՝ Հայաստանի Հանրապետության տարածքում փոստային կապի ծառայությունների համար վճարումներ կատարելու նպատակով:

4. Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելու օրվան հաջորդող 5-օրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությանը տրամադրել Հայաստանի Հանրապետության տարածքում փոստային կապի ծառայությունների սակագները:

5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից, իսկ սույն որոշման 1-ին կետը` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո քսաներորդ օրը:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

 Տ. Սարգսյան

 

2013 թ. փետրվարի 4

Երևան

 

 

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության 2013 թվականի

հունվարի 10-ի N 66-Ն որոշման

 

«Ձև N 1

 

ՀՀ արտաքին գործերի նախարարության

 աշխատակազմի հյուպատոսական վարչություն

 

Դ Ի Մ ՈՒ Մ

 

Ես՝ _____________________________________________________ ,

(անունը, ազգանունը)

խնդրում եմ տրամադրել

 

իմ , իմ ծնողի , իմ եղբոր (քրոջ) , իմ ամուսնու , իմ զավակի ,

ինձ լիազորած անձի ՝ Հայաստանի Հանրապետությունում դատվածության և հետախուզման առկայության մասին տեղեկանք: Ստորև ներկայացնում եմ անհրաժեշտ տվյալները՝

 

1.

Ազգանունը

 

2.

Անունը

 

3.

Հայրանունը

 

4.

Ծննդյան ամսաթիվը

տարի

       

ամիս

   

օր

   

5.

Ծննդավայրը

 

6.

Հաշվառման հասցեն

 

7.

Ինչ նպատակով է ստուգվում

-ի իշխանություններին տեղեկանք ներկայացնելու

նպատակով

8.

Հեռախոսահամարը

(ըստ ցանկության)

 

9.

Էլեկտրոնային փոստի հասցեն

(ըստ ցանկության)

 

 

Խնդրում եմ տեղեկանքը տրամադրել

__________________________________ -ին,

(անունը, ազգանունը)

 

ում անձնագրի (նույնականացման քարտի) պատճենը ներկայացնում եմ կից: 

(անհրաժեշտ է լրացնել, եթե տեղեկանքի ստացումը հանձնարարվում է այլ անձի)

Խնդրում եմ տեղեկանքն ուղարկել հետևյալ հասցեով՝ ______________________________________

_____________________________________________________________________________

(անհրաժեշտ է լրացնել, եթե ցանկանում եք տեղեկանքն ստանալ փոստով)

Դիմող ____________________

(ստորագրությունը)

____________________________________

(անունը, ազգանունը)

 
______ _____________________ 20  թ.»։

 

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան

 

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության 2013 թվականի

հունվարի 10-ի N 66-Ն որոշման

 

«Ձև N 2

 

ՀՀ արտաքին գործերի նախարարության

 աշխատակազմի հյուպատոսական վարչություն

 

Դ Ի Մ ՈՒ Մ

 

Ես՝ _____________________________________________________ ,

(անունը, ազգանունը)

խնդրում եմ տրամադրել

 

իմ , իմ ծնողի , իմ եղբոր (քրոջ) , իմ ամուսնու , իմ զավակի ,

ինձ լիազորած անձի ՝ ______________________________________-ում դատվածության և հետախուզման առկայության մասին տեղեկանք: Ստորև ներկայացնում եմ անհրաժեշտ տվյալները՝

 

1.

Ազգանունը

 

2.

Անունը

 

3.

Հայրանունը

 

4.

Ծննդյան ամսաթիվը

տարի

       

ամիս

   

օր

   

5.

Ծննդավայրը

 

6.

Հաշվառման հասցեն

 

7.

Ինչ նպատակով է ստուգվում

-ի իշխանություններին տեղեկանք ներկայացնելու նպատակով

8.

Հեռախոսահամարը

(ըստ ցանկության)

 

9.

Էլեկտրոնային փոստի հասցեն

(ըստ ցանկության)

 

 

Խնդրում եմ տեղեկանքը տրամադրել ______________________________________ -ին ,

(անունը, ազգանունը)

ում անձնագրի (նույնականացման քարտի) պատճենը ներկայացնում եմ կից: 

(անհրաժեշտ է լրացնել, եթե տեղեկանքի ստացումը հանձնարարվում է այլ անձի)

Խնդրում եմ տեղեկանքն ուղարկել հետևյալ հասցեով՝ _____________________________________

______________________________________________________________________________

(անհրաժեշտ է լրացնել, եթե ցանկանում եք տեղեկանքն ստանալ փոստով)

Դիմող __________________

(ստորագրությունը)

_____________________________________

(անունը, ազգանունը)

 

______ _____________________ 20  թ.»։

 

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան