ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
15 դեկտեմբերի 2011 թվականի N 1800-Ա
ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔՈՒՄ ԱՎՏՈՃԱՆԱՊԱՐՀ ԿԱՌՈՒՑԵԼՈՒ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ
Երևան քաղաքի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում` Ուլնեցի-Ռուբինյանց փողոցների միջև, Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի հունիսի 6-ի N 957-Ն որոշման հիման վրա «Հարավկովկասյան երկաթուղի» փակ բաժնետիրական ընկերության կողմից ապամոնտաժված 2.5 կմ երկարությամբ երկաթուղային գծի հատվածում ավտոճանապարհ կառուցելու նպատակով, առաջնորդվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 66-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով և հիմք ընդունելով Երևանի քաղաքապետի ու «Դորոժնիկ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից ներկայացված ներդրումային ծրագիրը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Համաձայնություն տալ Երևանի քաղաքապետի` «Դորոժնիկ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը (այսուհետ` կազմակերպություն) ուղղակի վաճառքի ձևով Երևան քաղաքի Ուլնեցի-Ռուբինյանց փողոցների միջև ապամոնտաժված 2.5 կմ երկարությամբ երկաթուղային գծին հարող 1.0848 հեկտար, 0.1 հեկտար, 0.0488 հեկտար, և 0.1865 հեկտար, (ընդհանուր մակերեսը` 1.4201 հեկտար) հողամասերի (այսուհետ` հողամաս) օտարման վերաբերյալ առաջարկությունը հետևյալ պայմանով` հողամասի օտարումից ստացված միջոցներն ամբողջությամբ ուղղվելու են Երևան քաղաքում Ուլնեցի-Ռուբինյանց փողոցների միջև ընկած հատվածում 2.5 կմ երկարությամբ ավտոճանապարհի (առանց Ռուբինյանց փողոցի հետ հատման հատվածում ճանապարհային հանգույցի և ուղեանցերի) (ըստ սխեմայի` N 1 հավելված) կառուցման կապիտալ ծախսերի ֆինանսավորմանը:
2. Ընդունել ի գիտություն, որ Երևան քաղաքում ավտոճանապարհ կառուցելու ներդրումային ծրագրով (այսուհետ` ծրագիր) նախատեսվում է Երևան համայնքի սեփականությունը հանդիսացող` Երևան քաղաքի Ուլնեցի-Ռուբինյանց փողոցների միջև ապամոնտաժված 2.5 կմ երկարությամբ երկաթուղային գծին հարակից գտնվող 1.4201 հեկտար հողամասի գնման գինը, ըստ էության, փոխանակել Երևան քաղաքի Ուլնեցի-Ռուբինյանց փողոցների միջև ապամոնտաժված 2.5 կմ երկարությամբ երկաթուղային գծի փոխարեն կազմակերպության կողմից ավտոճանապարհ (առանց Ռուբինյանց փողոցի հետ հատման հատվածում ճանապարհային հանգույցի և ուղեանցերի) կառուցելու հետ` ներառյալ նախագծանախահաշվային փաստաթղթերի կազմման, նախագծի փորձաքննության, հեղինակային և շինարարության որակի տեխնիկական հսկողության ծառայությունների արժեքների վճարման, ճանապարհի ուղեգծով անցնող 320 մմ տրամագծով գազատարի խողովակի տեղափոխման և ավտոճանապարհի կապիտալ շինարարության աշխատանքները: Ծրագրի իրականացման շրջանակում կազմակերպության հետ կնքվում են Երևան քաղաքի Ուլնեցի-Ռուբինյանց փողոցների միջև ապամոնտաժված 2.5 կմ երկարությամբ երկաթուղային գծին հարակից գտնվող 1.4201 հեկտար հողամասի տարաժամկետ վճարումով առուվաճառքի և ավտոճանապարհի կառուցման կապալի պայմանագրերը, ըստ սույն որոշման N 2 հավելվածով սահմանված հիմնական պայմանների, հանդիպական վճարումները կատարելով բանկային և գանձապետական համակարգի միջոցով` միաժամանակյա վճարում-գանձում եղանակով: Կապիտալ շինարարության օբյեկտի նախագծանախահաշվային, նախագծի փորձաքննության, հեղինակային և շինարարության որակի տեխնիկական հսկողությունը և շինարարական աշխատանքների ֆինանսավորումն իրականացնում է կազմակերպությունը, որին պատվիրատուի կողմից վճարումը կատարվում է սույն որոշման 1-ին կետով նախատեսված` 1.4201 հեկտար հողամասի գինը կազմակերպության կողմից համամասնորեն համայնքային բյուջե մուտքագրելուց անմիջապես հետո` համաձայն N 2 հավելվածում նախատեսված գրաֆիկի:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
|
Ս Խ Ե Մ Ա
ԵՐԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՔԱՆԱՔԵՌ-ԶԵՅԹՈՒՆ ՎԱՐՉԱԿԱՆ ՇՐՋԱՆԻ ՈՒԼՆԵՑԻ-ՌՈՒԲԻՆՅԱՆՑ ՓՈՂՈՑՆԵՐԻ ՄԻՋԵՎ ԱՊԱՄՈՆՏԱԺՎԱԾ 2.5 ԿՄ ԵՐԿԱՐՈՒԹՅԱՄԲ ԵՐԿԱԹՈՒՂԱՅԻՆ ԳԾԻ ՀԱՏՎԱԾՈՒՄ ԿԱՌՈՒՑՎՈՂ ԱՎՏՈՃԱՆԱՊԱՐՀԻ
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար |
Դ. Սարգսյան |
Հավելված N 2 ՀՀ կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 15-ի N 1800-Ա որոշման |
ԵՐԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԵՎ «ԴՈՐՈԺՆԻԿ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ԿՆՔՎՈՂ ԳՈՐԾԱՐՔՆԵՐԻ ՀԻՄՆԱԿԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ
Գործարք 1. Երևան քաղաքի Ուլնեցի-Ռուբինյանց փողոցների միջև
ապամոնտաժված 2.5 կմ երկարությամբ երկաթուղային գծին հարակից հատվածում
գտնվող 1.4201 հեկտար հողամասի տարաժամկետ վճարումով առուվաճառք
Վաճառողը |
Երևան համայնք |
Գնորդը |
Կազմակերպություն |
Առարկան |
Հողատարածքի տարաժամկետ վճարումով վաճառքի պայմանագրի կնքում` առնվազն 3 առանձին հողակտորների տեսքով` ընդհանուրի 20%, 30% և 50% մասնաբաժինների շրջանակներում |
Պայմանագրի գինը |
I n I դրամ` առանց ԱԱՀ-ի (հարկման օբյեկտ չէ, «Ավելացված արժեքի հարկի մասին» ՀՀ օրենքի 7-րդ հոդվածի 11-րդ կետ), հավասար է հողամասերի շուկայական արժեքին |
Պայմանագրի կնքման և գնի վճարման ժամկետը |
Հողատարածքի տարաժամկետ վճարումով վաճառքի պայմանագիրը կնքվում է հետևյալ պայմաններով` |
Պայմանագրով հողի սեփականության իրավունքի փոխանցումը |
Հողատարածքի տարաժամկետ վճարումով վաճառքի պայմանագրի գնի համապատասխանաբար 20%, 30% և 50% մասնաբաժինների վճարումից հետո` 30 օրվա ընթացքում |
Նոտարական վավերացման և իրավունքների պետական գրանցման ծախսերը |
Կազմակերպության հաշվին |
Հատուկ պայման |
Երևան համայնքը պարտավորվում է հողատարածքի տարաժամկետ վճարումով վաճառքի պայմանագրի կնքումից հետո մեկ ամսվա ընթացքում տրամադրել ճարտարապետահատակագծային առաջադրանք` պայմանով, որ կառուցման նախագծի համաձայնեցումը և շինթույլտվությունը կտրամադրվի տարաժամկետ վճարումները հանելուց հետո մեկ ամսվա ընթացքում, աջակցել այլ կազմակերպություններում (էլեկտրամատակարար, ջրմուղ-կոյուղի, գազամատակարար) տեխնիկական պայմանների տրամադրման հարցում |
Բյուջետային պլանավորումը |
2011-2012 թվականներին Երևան համայնքի բյուջեներում կապիտալի գործառույթներից մուտքեր |
Կողմերի պատասխանատվությունը |
Կողմերը ՀՀ օրենսդրության համաձայն պատասխանատվություն են կրում պայմանագրի պայմանների խախտման համար |
Գործարք 2. Կապիտալ շինարարության կապալի պայմանագիր
Պատվիրատուն |
Երևանի քաղաքապետարանի աշխատակազմ |
Գլխավոր կապալառուն |
Կազմակերպություն |
Առարկան |
Ավտոճանապարհի կառուցման աշխատանքներ, նախագծանախահաշվային փաստաթղթերի կազմման աշխատանքներ, նախագծի փորձաքննություն, հեղինակային հսկողություն, որակի տեխնիկական վերահսկողություն |
Պայմանագրի ավարտման ժամկետը |
2013 թվականի հունիսի 15-ը |
Գինը |
Հաստատուն I n1 I դրամ` ներառյալ ԱԱՀ-ն, ըստ կապալի պայմանագրով նախատեսված աշխատանքների կազմակերպության կողմից առաջարկվող ԱԱՀ-ն ներառող գնի, նախագծանախահաշվային փաստաթղթերի կազմման, փորձաքննության ծառայությունների ԱԱՀ-ն ներառող գնի, հեղինակային և շինարարության որակի տեխնիկական հսկողություն իրականացնող անձանց ԱԱՀ-ն ներառող վարձատրության գնի և ճանապարհի ուղեգծով անցնող 320 մմ տրամագծով գազատարի խողովակի տեղափոխման աշխատանքների ԱԱՀ-ն ներառող գնի հանրագումարի, որը հավասար է հողատարածքի տարաժամկետ վճարումով վաճառքի հիմնական պայմանագրերի գների հանրագումարին` I n I-ին: Հողամասերի արժեքի փոփոխությամբ պայմանավորված` այդ գների փոփոխության դեպքում կապալի պայմանագրի գինն ինքնաբերաբար հավասար է փոփոխված գների հանրագումարին |
Գնի վճարման ժամկետը |
Շինարարական կապալի պայմանագիրը կնքվում է հետևյալ պայմաններով` |
Օբյեկտի սեփականության իրավունքը |
Երևան համայնքի սեփականություն |
Իրականացման փուլը |
Շինարարություն` կազմված նախագծահաշվարկային փաստաթղթերի հիման վրա |
Թույլտվություններ |
Պատվիրատուի համար` |
Բյուջետային պլանավորումը |
2011-2012-2013 թվականներին Երևան համայնքի բյուջեներում կապիտալ շինարարության ծախսի պլանավորում |
Կողմերի պատասխանատվությունը |
Կողմերը ՀՀ օրենսդրության համաձայն պատասխանատվություն են կրում պայմանագրի պայմանների խախտման համար |
(հավելվածը փոփ., լրաց. 27.12.12 N 1657-Ա)
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար |
Դ. Սարգսյան |