ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
 
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
26 նոյեմբերի 2015 թվականի N 1365-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 18-Ի N 1515-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆԸ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետի և 23-րդ հոդվածի 3-րդ մասի՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի դեկտեմբերի 18-ի «Հայաստանի Հանրապետության 2015 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 1515-Ն որոշման N 11 հավելվածի NN 11.46 և 12 աղյուսակներում կատարել փոփոխություններ` համաձայն հավելվածի:
2. Հայաստանի Հանրապետության պետական պահպանության ծառայության զինծառայողների 2015 թվականի արտասահմանյան գործուղումների թվի ավելացմամբ պայմանավորված` Հայաստանի Հանրապետության պետական պահպանության ծառայությանը հատկացնել 20 000.0 հազ. դրամ` Հայաստանի Հանրապետության 2015 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Արտասահմանյան գործուղումների գծով ծախսեր» հոդվածով):
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
 Հայաստանի Հանրապետության
 
 
վարչապետՀ. Աբրահամյան 
 
 
2015 թ. նոյեմբերի 26
Երևան
| 
 Հավելված  | 
Աղյուսակ N 1
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 18-Ի N 1515-Ն ՈՐՈՇՄԱՆ N 11 ՀԱՎԵԼՎԱԾԻ N 11.46 ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
| 
 Չափորոշիչներ  | 
 Ցուցանիշների փոփոխությունը  | ||||
| 
 ոչ ֆինանսական ցուցանիշներ  | 
 ֆինանսական ցուցանիշներ  | ||||
| 
 տարի  | 
 տարի  | ||||
| 
 Ծրագրային դասիչը  | 
 Անվանումը  | ||||
| 
 1036  | 
 ԱԾ01  | ||||
| 
 Քանակական  | 
 Մշտական պահպանության օբյեկտներ  | 
 մշակման փուլում է  | 
 0.0  | ||
| 
 Մշտական պահպանության ծառայություններ (մարդ/օր)  | 
 մշակման փուլում է  | 
 0.0  | |||
| 
 Կարճաժամկետ պահպանության ծառայություններ (մարդ/օր)  | 
 մշակման փուլում է  | 
 0.0  | |||
| 
 Որակական  | 
 Մշակված չէ  | 
 ըստ կանոնադրության  | 
 0.0  | ||
| 
 Ժամկետայնության  | 
 Մշակված չէ  | 
 0.0  | |||
| 
 Մատուցվող ծառայության վրա կատարվող ծախսը (հազ. դրամ)  | 
 X  | 
 20,000.0  | |||
| 
 Ծրագիրը (ծրագրերը), որի (որոնց) շրջանակներում իրականացվում է քաղաքականության միջոցառումը  | |||||
| 
 1036 Պետական պահպանության ապահովում  | |||||
| 
 Վերջնական արդյունքի նկարագրությունը  | |||||
| 
 Պետական պահպանության ենթակա օբյեկտների անվտանգություն  | |||||
| 
 Ծառայություն մատուցողի (մատուցողների) անվանումը (անվանումները)  | |||||
| 
 ՀՀ պետական պահպանության ծառայություն  | |||||
Աղյուսակ N 2
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 18-Ի N 1515-Ն ՈՐՈՇՄԱՆ N 11 ՀԱՎԵԼՎԱԾԻ N 12 ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ (ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍՈՎ) ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
| 
 Ծրագրային դասիչը  | 
 Գործառական դասիչը  | 
 Ծրագիրը/քաղաքականության միջոցառումը  | 
 Ցուցանիշների փոփոխությունը  | |
| 
 ծրագիրը  | 
 միջոցառումը  | 
 (բաժինը/խումբը/դասը)  | 
 (հազ. դրամ)  | |
| 
 1036  | 
 ԾՐԱԳԻՐ  | 
|||
| 
 Պետական պահպանության ապահովում  | 
 20,000.0  | |||
| 
 Ծրագրի նկարագրությունը  | ||||
| 
 Բարձրաստիճան պաշտոնատար անձանց, նրանց բարձրաստիճան հյուրերի անվտանգության ապահովում  | ||||
| 
 Վերջնական արդյունքի նկարագրությունը  | ||||
| 
 Պետական պահպանության ենթակա օբյեկտների անվտանգություն  | ||||
| 
 Քաղաքականության միջոցառումներ. Ծառայություններ  | 
||||
| 
 ԱԾ01  | 
 03,01,02  | 
 Պետական պահպանության ծառայություն  | 
 20,000.0  | |
| 
 Մատուցվող ծառայության նկարագրությունը  | ||||
| 
 Բարձրաստիճան պաշտոնատար անձանց, նրանց բարձրաստիճան հյուրերի անվտանգության ապահովում  | ||||
| 
 Ծառայություն մատուցողի անվանումը  | ||||
| 
 ՀՀ պետական պահպանության ծառայություն  | ||||
| 
 Հայաստանի Հանրապետության  | 
Դ. Հարությունյան | 
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | 
|---|
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | 
|---|