ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
27 նոյեմբերի 2015 թվականի N 1137-Ա
ՀԱՐԿԱՅԻՆ ԵՎ ՄԱՔՍԱՅԻՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԳԱՆԳԱՏԱՐԿՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ ԴԵՄ ԲԵՐՎՈՂ ԲՈՂՈՔՆԵՐԸ ՔՆՆԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ ՍՏԵՂԾՎՈՂ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՄԻԱՍՆԱԿԱՆ ԲՈՂՈՔԱՐԿՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Տեսչական մարմինների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 3-րդ մասը, Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի հավելվածի 121-րդ կետի 2-րդ ենթակետը և Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մարտի 19-ի N 311-Ն որոշման N 2 հավելվածի 2-րդ կետը՝
Հաստատել հարկային և մաքսային մարմինների գանգատարկման հանձնաժողովի որոշումների դեմ բերվող բողոքները քննելու նպատակով ստեղծվող տեսչական մարմինների միասնական բողոքարկման հանձնաժողովի կազմը՝ համաձայն հավելվածի:
|
Հայաստանի Հանրապետության |
Հ. Աբրահամյան |
|
2015 թ. նոյեմբերի 27 Երևան |
|
Հավելված ՀՀ վարչապետի 2015 թ. նոյեմբերի 27-ի N 1137-Ա որոշման |
Կ Ա Զ Մ
ՀԱՐԿԱՅԻՆ ԵՎ ՄԱՔՍԱՅԻՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԳԱՆԳԱՏԱՐԿՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ ԴԵՄ ԲԵՐՎՈՂ ԲՈՂՈՔՆԵՐԸ ՔՆՆԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ ՍՏԵՂԾՎՈՂ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՄԻԱՍՆԱԿԱՆ ԲՈՂՈՔԱՐԿՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ
|
Հ. Աբրահամյան |
- ՀՀ վարչապետ (հանձնաժողովի նախագահ) |
|
Գ. Մելքոնյան |
- ՀՀ էկոնոմիկայի նախարարի առաջին տեղակալ |
|
Ա. Սարգսյան |
- ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարի տեղակալ |
|
Վ. Քոչարյան |
- ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ |
|
Վ. Միրումյան |
- ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ |
|
Բ. Պիպոյան |
- «Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ-ի նախագահ (համաձայնությամբ) |
|
Է. Կիրակոսյան |
- Հայաստանի արդյունաբերողների և գործարարների (գործատուների) միության ներկայացուցիչ (համաձայնությամբ) |
|
Փ. Թադևոսյան |
- «Հարկ վճարողների պաշտպանություն» ՀԿ-ի նախագահ (համաձայնությամբ) |
|
Գ. Բեքմեզյան |
- «Երևանի պետական համալսարան» հիմնադրամի ներկայացուցիչ (համաձայնությամբ) |
|
Ռ. Քալաշյան |
- «Ռուս-հայկական (Սլավոնական) համալսարան» հիմնադրամի ներկայացուցիչ (համաձայնությամբ) |
|
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Դ. Հարությունյան |