Գլխավոր տեղեկություն
Համար
N 8-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (28.01.2013-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2013.01.18/4(944) Հոդ.24
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
10.01.2013
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
14.01.2013
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
28.01.2013

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

10 հունվարի 2013 թվականի N 8-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 29-Ի N 2335-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2007 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 3-Ի N 542-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի 205-րդ հոդվածին և 209-րդ հոդվածի 2-րդ մասին համապատասխան՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի «Ծառայողական գործուղման մեկնած աշխատողների գործուղման ծախսերի հատուցման համար կատարվող վճարումների նվազագույն և առավելագույն չափերն ու վճարման, օտարերկրյա պետություններ ուսման կամ ծառայության գործուղված Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության համակարգի զինծառայողի և նրա ընտանիքի անդամների, օտարերկրյա պետությունում գործող դիվանագիտական ծառայության մարմին ծառայության մեկնող դիվանագետի և նրա ընտանիքի անդամների` Հայաստանի Հանրապետությունից օտարերկրյա պետություն մեկնելու կամ օտարերկրյա պետությունից Հայաստանի Հանրապետություն վերադառնալու տրանսպորտային ծախսերի, ինչպես նաև օտարերկրյա պետությունում բնակելի տարածության վարձակալության համար դրամական փոխհատուցման կարգերն ու չափերը հաստատելու մասին» N 2335-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները`

1) որոշման N 1 հավելվածի`

ա. 1-ին կետից հանել «օրապահիկի վճարման և» բառերը,

բ. 3-րդ կետում «կողմից տրված հրամանի» բառերը փոխարինել «անհատական իրավական ակտի» բառերով, իսկ «Հրամանի» բառը՝ «Անհատական իրավական ակտի» բառերով,

գ. 8-րդ կետում «հրամանով» բառը փոխարինել «անհատական իրավական ակտի համաձայն» բառերով,

դ. 11-րդ կետը «N 2 հավելվածով նախատեսված չափերը» բառերից հետո լրացնել «, բացառությամբ սույն կարգի 13-րդ կետով նախատեսված դեպքի,» բառերով,

ե. 12-րդ և 24-րդ կետերում «Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարություն» բառերով,

զ. 13-րդ, 14-րդ, 16-րդ, 18-րդ և 19-րդ կետերում «հրաման» բառը և դրա համապատասխան հոլովաձևերը փոխարինել «անհատական իրավական ակտ» բառերով և դրանց համապատասխան հոլովաձևերով,

է. 21-րդ կետում «2000» թիվը փոխարինել «3000» թվով,

ը. 22-րդ կետի երկրորդ նախադասությունը «սակագինը» բառից հետո լրացնել «, իսկ Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն օդային ճանապարհով երթևեկելու դեպքում` օդանավի տոմսի արժեքը:» բառերով.

2) որոշման N 2 հավելվածի աղյուսակի «Հայաստանի Հանրապետության տարածքում և Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն գործուղվող աշխատողների գործուղման ծախսերի չափերը» մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԵՎ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂՎՈՂ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ԳՈՐԾՈՒՂՄԱՆ ԾԱԽՍԵՐԻ ՉԱՓԵՐԸ

Օրապահիկի
ծախսերի չափը
(դրամ)

Գիշերավարձի չափը
(դրամ)

նվազագույնը

առավելագույնը (պետական և համայնքային
բյուջեների միջոցներից) հատկացվող
 ծախսերի)

   

ԼՂՀ

ՀՀ տարածք

Երևան

3000

5000

15000

20000

25000

 »:

2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի մայիսի 3-ի «Դաշտային պայմաններում կամ տեղափոխման (տեղաշարժման) բնույթ կրող աշխատանքներում աշխատողների կողմից կատարվող լրացուցիչ ծախսերի գումարի հատուցման նվազագույն և առավելագույն չափն ու վճարման կարգը սահմանելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 1993 թվականի օգոստոսի 10-ի N 418 որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 542-Ն որոշման 1-ին կետի 1-ին ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«1) դաշտային պայմաններում կամ տեղափոխման (տեղաշարժման) բնույթ կրող աշխատանքներում աշխատողների կողմից կատարվող լրացուցիչ ծախսերի գումարի հատուցման նվազագույն չափը համապատասխանում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2335-Ն որոշման N 2 հավելվածով Հայաստանի Հանրապետության տարածքում և Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն գործուղվող աշխատողների օրապահիկի համար հաստատված չափին: Պետական և համայնքների բյուջեներից ֆինանսավորման դեպքում այն համարվում է նաև առավելագույն չափ:»:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

 Տ. Սարգսյան

 

2013 թ. հունվարի 14
Երևան