ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
26 նոյեմբերի 2015 թվականի N 1129-Ա
ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՒՄԲ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 2-րդ և 8-րդ ենթակետերի՝
1. Հայաստանի Հանրապետության մարզերին և համայնքներին հասցված վնասների չափերը ճշտելու, դրանք վերացնելու, ինչպես նաև կատարվելիք աշխատանքների համար ֆինանսական հատկացումների իրական ծավալները ներկայացնելու նպատակով ստեղծել աշխատանքային խումբ և հաստատել դրա կազմը՝ համաձայն հավելվածի:
2. Աշխատանքային խմբի ղեկավարին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 5-օրյա ժամկետում ուսումնասիրել և Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնել քամու հետևանքով Հայաստանի Հանրապետության մարզերին հասցված վնասների չափերը և անհրաժեշտ ֆինանսական հատկացումների իրական ծավալները:
|
Հայաստանի Հանրապետության |
Հ. Աբրահամյան |
|
2015 թ. նոյեմբերի 26 Երևան |
|
Հավելված ՀՀ վարչապետի 2015 թ. նոյեմբերի 26-ի N 1129-Ա որոշման |
Կ Ա Զ Մ
ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՄԲԻ
| Ա. Երիցյան |
-ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարար (աշխատանքային խմբի ղեկավար) |
| Հայաստանի Հանրապետության համապատասխան մարզպետներ | |
|
Ա. Ղուլարյան |
-ՀՀ քաղաքաշինության նախարարի տեղակալ |
|
| |
|
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Դ. Հարությունյան |