ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
21 հունվարի 2013 թվականի N 36-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2013 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 14-Ի N 9-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասին համապատասխան`
Հայաստանի Հանրապետության վարչապետի 2013 թվականի հունվարի 14-ի «Սիրիահայերի հիմնախնդիրները համակարգող միջգերատեսչական հանձնաժողով ստեղծելու մասին» N 9-Ա որոշման հավելվածը «Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի տեղակալ» բառերից հետո լրացնել «Հատուկ հանձնարարություններով դեսպան» բառերով:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
2013 թ. հունվարի 21 Երևան |