Գլխավոր տեղեկություն
Համար
N 57-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (16.02.2013-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
OBMOFA RA 2012.12.26/14(22) Հոդ.72
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
16.01.2013
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
01.02.2013
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
16.02.2013

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

16 հունվարի 2013 թվականի N 57-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2013-2015 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԱՏՎԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՏՈՒՑՄԱՆ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի նոյեմբերի 4-ի N 1476-Ն որոշման դրույթները` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել Հայաստանի Հանրապետության 2013-2015 թվականների գյուղական խորհրդատվական ծառայությունների մատուցման ծրագիրը` համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

 Տ. Սարգսյան

 

2013 թ. փետրվարի 1

Երևան

 

 

 

Հավելված

ՀՀ կառավարության 2013 թվականի

հունվարի 16-ի N 57-Ն որոշման

 

Ծ Ր Ա Գ Ի Ր

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2013-2015 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԱՏՎԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՏՈՒՑՄԱՆ

 

I. ԻՐԱՎԻՃԱԿԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ

 

1. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության խորհրդատվական համակարգում գործում են 10 «Գյուղատնտեսության աջակցության մարզային կենտրոն» (այսուհետ՝ ԳԱՄԿ) և «Գյուղատնտեսության աջակցության հանրապետական կենտրոն» (այսուհետ՝ ԳԱՀԿ) փակ բաժնետիրական ընկերությունները:

2. Գյուղատնտեսության աջակցության խորհրդատվական ծառայություններն իրականացվում են ինչպես պետական պատվերի շրջանակներում (Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի ֆինանսավորմամբ), այնպես էլ՝ ԳԱՄԿ-ների և ԳԱՀԿ-ի կողմից խորհրդատվության և տեղեկատվության տրամադրումից գոյացած միջոցներով:

3. ԳԱՀԿ/ԳԱՄԿ-ների սեփական եկամուտների ձևավորման աղբյուր են հանդիսանում տպագրվող թերթերի, տեղեկատվական և խորհրդատվական թերթիկների ու գրքույկների իրացումից, ինչպես նաև վճարովի խորհրդատվական ծառայություններից և իրականացվող տարբեր դրամաշնորհային ծրագրերից ստացվող դրամական միջոցները:

4. Ստացված եկամուտներն օգտագործվում են ծրագրով նախատեսված համաֆինանսավորման մասնաբաժինն ապահովելու և ձեռք բերվող ապրանքների գնաճը մեղմելու նպատակով: Մասնավորապես, 2006 թվականի համեմատությամբ միայն վառելիքի գինը 2007-2012 թվականներին աճել է 2 անգամ: Առաջացել են նաև օրենքով նախատեսված ծառայությունների ձեռքբերման անհրաժեշտություն, լրացուցիչ այլ հարկային պարտավորություններ:

5. ԳԱՀԿ/ԳԱՄԿ-ների ինքնաֆինանսավորման մակարդակի բարձրացման նպատակով նախատեսվում է գյուղատնտեսության ոլորտի միջին և խոշոր տնտեսավարողների և ԳԱՄԿ-ների խորհրդատուների միջև պայմանագրային հարաբերությունների հաստատում:

6. 2012 թվականին Համաշխարհային բանկի միջոցներով ձեռք բերված տեխնիկական միջոցների և սարքավորումների շահագործման արդյունքում հնարավոր է ավելացնել ԳԱՀԿ/ԳԱՄԿ-ների կողմից ստացվող սեփական եկամուտները:

7. 2009 թվականի դեկտեմբերի 31-ից «Գյուղական ձեռնարկությունների և փոքրածավալ առևտրային գյուղատնտեսության զարգացման» (ԳՁՓԱԳԶ) N 4095-AM վարկային ծրագրի ժամկետը լրանալուց հետո Հայաստանի Հանրապետության կառավարությունը 2009 թվականի դեկտեմբերի 24-ի «Հայաստանի Հանրապետության 2010 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների և Հայաստանի Հանրապետության 2010 թվականի պետական բյուջեում վերաբաշխում կատարելու մասին» N 1522-Ն որոշմամբ Համաշխարհային բանկի բաժնեմասի չափով ֆինանսավորման պարտավորությունը վերցրել է իր վրա: 2012 թվականին ԳԱՄԿ-ների ֆինանսավորման 94 տոկոսը կազմում են Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից հատկացումները, 6 տոկոսը` ընկերությունների մասնաբաժինը, իսկ ԳԱՀԿ-ի մասով դրանք կազմում են համապատասխանաբար՝ 90 տոկոս և 10 տոկոս:

8. Ընկերություններն իրականացնում են իրենց կանոնադրություններով նախատեսված գործառույթները՝ գյուղացիական տնտեսություններին մասնագիտական խորհրդատվության և տեղեկատվության տրամադրում, սեմինարների և ուսուցումների կազմակերպում, գիտության նվաճումների, նոր տեխնոլոգիաների և համաշխարհային փորձի ներդրում ու տեղայնացում, գյուղատնտեսական մթերքների իրացման նպատակով շուկաների հետազոտում և մարքեթինգային տեղեկատվության ապահովում, ուսուցողական ու դաշտային ցուցադրական պարապմունքների անցկացում, լրատվության կազմակերպում և այլն:

9. Հաշվի առնելով մասնագիտական խորհրդատվության և տեղեկատվության, ինչպես նաև այդ բնագավառում համակարգված քաղաքականության իրականացման կարևորությունը գյուղատնտեսության հետագա զարգացման ապահովման գործում՝ Հայաստանի Հանրապետության գյուղի և գյուղատնտեսության 2010-2020 թվականների կայուն զարգացման ռազմավարության և ագրարային ոլորտում առաջավոր տեխնոլոգիաների ներդրման, գիտակրթական և խորհրդատվական համակարգի զարգացման (2005-2010թթ.) մասին հայեցակարգում ներկայացվել են համակարգի զարգացման միտումները կանխորոշող և արդյունավետության բարձրացումն ապահովող միջոցառումներ:

10. ԳԱՄԿ-ների և ԳԱՀԿ-ի կողմից կանոնադրական խնդիրներով պայմանավորված՝ մատուցվող ծառայությունները ներկայացվում են N 1 աղյուսակում.

 

Աղյուսակ N 1

ԳԱՄԿ-ների և ԳԱՀԿ-ի կողմից մատուցվող ծառայությունների շրջանակի ամփոփ նկարագրությունը

Ծառայությունների շրջանակի նկարագրությունը

Շահառուների շրջանակի նկարագրությունը

Պետական հատվածի կողմից ծառայության փոխհատուցման ծավալը

Սեմինարներ

գյուղացիական
տնտեսություն վարողներ (ԳՏ), վերամշակողներ, այլ տնտեսավարողներ

ԳԱՄԿ-ների ծառայությունների 94 տոկոսն իրականացվում է ՀՀ պետական բյուջեի,

6 տոկոսը՝ վճարովի խորհրդատվության և տեղեկատվության տրամադրումից գոյացած միջոցներից,

ԳԱՀԿ-ինը՝ համապատասխանաբար 90 տոկոսը և 10 տոկոսը:

Դաշտային ուսուցումներ

Խորհրդատվական միջոցառումներ

Փորձացուցադրական աշխատանքներ

Ռադիոհեռուստահաղոր-դումներ

Թերթի թողարկում

 

II. ԾՐԱԳՐԻ ՆՊԱՏԱԿԸ ԵՎ ԽՆԴԻՐՆԵՐԸ

 

11. Ծրագրի նպատակը Հայաստանի Հանրապետության 2013 թվականի պետական բյուջեով նախատեսված ծախսերի հաշվին Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության համակարգում գործող գյուղատնտեսության աջակցության հանրապետական ու մարզային կենտրոնների բնականոն գործունեության ապահովումը և հանրապետության մարզերում խորհրդատվական ծառայությունների մատուցումն է:

12. Գյուղական խորհրդատվական ծառայությունների իրականացման համար ԳԱՄԿ-ների և ԳԱՀԿ-ի պահպանման ծախսերի ֆինանսավորումը նպատակաուղղված է դրանց գործունեության ապահովմանը (ագրարային համակարգի տնտեսավարող սուբյեկտներին և գյուղացիական տնտեսություններին մասնագիտական խորհրդատվության և տեղեկատվության տրամադրում, սեմինարների և ուսուցումների կազմակերպում, գիտության նվաճումների, նոր տեխնոլոգիաների և համաշխարհային փորձի ներդրման ու տեղայնացման գործում աջակցություն, գյուղատնտեսական մթերքների իրացման նպատակով շուկաների հետազոտում և մարքեթինգային տեղեկատվության ապահովում, ուսուցողական և դաշտային ցուցադրական պարապմունքների անցկացում, լրատվության կազմակերպում և այլն):

13. Ծրագրի հիմնական խնդիրը տեխնիկական վերազինման և մասնագիտական կարողությունների հզորացման միջոցով խորհրդատվական համակարգի արդյունավետության բարձրացումը, ֆերմերների առաջնային կարիքների բացահայտումը և գործուն համակարգի ձևավորումն է:

 

III. ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԸ ԵՎ ՊԱՀԱՆՋՎՈՂ ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐԸ

 

14. Ծրագրի շրջանակներում իրականացվող միջոցառումներն են՝

1) հանրապետության մարզերում ագրարային ոլորտի տնտեսավարող սուբյեկտներին մասնագիտական խորհրդատվությամբ ապահովումը.

2) նոր տեխնոլոգիաների գնահատման և ցուցադրական ծրագրերի իրականացումը.

3) դաշտային ուսուցումների և փորձացուցադրական աշխատանքների կազմակերպումը.

4) լրատվական և տեղեկատվական ծառայությունների մատուցումը.

5) մարքեթինգային խորհրդատվական ծառայությունների մատուցումը.

6) ծրագրի իրականացման համար նախատեսվում է հատկացնել` 2013 թվականին` 295168,8 հազ. դրամ, 2014 թվականին՝ 296848,8 հազ. դրամ, 2015 թվականին` 330416,2 հազ. դրամ:

 

IV. ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ՌԻՍԿԵՐԸ ԵՎ ՄՈՆԻԹՈՐԻՆԳԻ ՊԼԱՆԸ

 

15. Ծրագրի իրականացման համար անհրաժեշտ ֆինանսավորման դեպքում՝ դրանց արդյունավետ օգտագործման ռիսկերի նկարագրությունը և գնահատումը ներկայացվում են N 2 աղյուսակում.

 

Աղյուսակ N  2

NN
ը/կ

Ռիսկի նկարագրությունը

Երևույթի հանդես գալու հավանակա-նությունը

Հնարավոր ազդեցությունը նպատակների և արդյունքային ցուցանիշների վրա

Ռիսկի կանխման (հաղթահարման) ուղիները

1.

Ապրանքների և ծառայությունների գների բարձրացում` կապված անկանխատեսելի
սղաճի հետ

3

իրականացվող խորհրդատվական և տեղեկատվական ծառայությունների ծավալների նվազում

ծրագրի լրացուցիչ ֆինանսավորում

2.

Համաֆինանսավորման հաշվեկշռում ԳԱՄԿ-ի մասնաբաժնի ավելացում

2

իրականացվող խորհրդատվական և տեղեկատվական ծառայությունների ծավալների նվազում

այլընտրանքային ֆինանսավորման աղբյուրների ներգրավում

3.

Ցածր վարձատրության պայմաններում մասնագետների արտահոսք ԳԱՄԿ-ներից

4

իրականացվող խորհրդատվական և տեղեկատվական ծառայությունների ծավալների նվազում

ծրագրի լրացուցիչ ֆինանսավորում

 

16. Ծրագրի իրականացման ընթացքում Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության աշխատակազմի ագրովերամշակման զարգացման վարչության կողմից յուրաքանչյուր եռամսյակը մեկ անգամ կկատարվի մոնիթորինգ:

 

V. ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄԻՑ ԱԿՆԿԱԼՎՈՂ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ

 

17. Կապահովվի ԳԱՄԿ-ների և ԳԱՀԿ-ի բնականոն գործունեությունը, կբարձրանան մասնագիտական խորհրդատվության որակն ու սեմինարների և ուսուցումների արդյունավետությունը, կավելանան տեղեկատվական նյութերի հրապարակման ու հեռուստահաղորդումների ծավալները, և նախապայմաններ կստեղծվեն գյուղատնտեսության ոլորտում վճարովի հիմունքներով մատուցվող խորհրդատվական ծառայությունների ծավալի աճի համար:

18. Ծրագրի իրականացումը կնպաստի գյուղատնտեսական մթերքների արտադրության ծավալների ավելացմանը, գյուղատնտեսության վարման արդյունավետության բարձրացմանը` արդյունքում նաև գյուղական բնակչության եկամուտների ավելացմանը և աղքատության նվազմանը:

19. 2013-2015 թվականներին՝ տարեկան կտրվածքով, տնտեսավարող սուբյեկտներին կմատուցվեն հետևյալ ծառայությունները՝

1) մասնագիտական խորհրդատվության տրամադրում՝ 1088 սեմինար.

2) 837 դաշտային ուսուցման և 147 փորձացուցադրական աշխատանքների կազմակերպում.

3) լրատվական և տեղեկատվական ծառայությունների մատուցում՝ 86 ռադիոհեռուստահաղորդում, 444 թեմայով տեղեկատվական թերթիկների տպագրում և տարածում, 154 թերթերի թողարկում.

4) 21301 խորհրդատվական միջոցառում:

 

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան