ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
25 նոյեմբերի 2015 թվականի N 1117-Ա
ՎԱՐԴՈՒՀԻ ՎԱՐԴԵՐԵՍՅԱՆԻ ԹԱՂՄԱՆ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 2-րդ ենթակետին համապատասխան՝
1. ՀԽՍՀ և ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, դերասան Վարդուհի Վարդերեսյանի մահվան կապակցությամբ ստեղծել կառավարական հանձնաժողով՝ համաձայն հավելվածի:
2. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին՝ 20-օրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության վարչապետին ներկայացնել համապատասխան առաջարկություն հանձնաժողովի ներկայացրած հուղարկավորման ծախսերի մասին հաշվետվության հիման վրա:
|
Հայաստանի Հանրապետության |
Հ. Աբրահամյան |
|
2015 թ. նոյեմբերի 25 Երևան |
|
Հավելված ՀՀ վարչապետի 2015 թ. նոյեմբերի 25-ի N 1117-Ա որոշման |
Կ Ա Զ Մ
ՎԱՐԴՈՒՀԻ ՎԱՐԴԵՐԵՍՅԱՆԻ ԹԱՂՄԱՆ ԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ
|
Հ. Աբրահամյան |
- ՀՀ վարչապետ (հանձնաժողովի նախագահ) |
|
Հ. Պողոսյան |
- ՀՀ մշակույթի նախարար |
|
Գ. Խաչատրյան |
- ՀՀ ֆինանսների նախարար |
|
Ա. Մուրադյան |
- ՀՀ առողջապահության նախարար |
|
Գ. Բեգլարյան |
- ՀՀ տրանսպորտի և կապի նախարար |
|
Վ. Գասպարյան |
- ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանության պետ |
|
Տ. Մարգարյան |
- Երևանի քաղաքապետ (համաձայնությամբ) |
|
Ռ. Ջաղինյան |
- Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահ (համաձայնությամբ) |
|
Հովնան եպիսկոպոս Հակոբյան |
- Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի լուսարարապետ (համաձայնությամբ) |
|
Ա. Միրզախանյան |
- ՀՀ կառավարության աշխատակազմի սոցիալական վարչության պետ |
|
Հ. Չեքիջյան |
- ԽՍՀՄ ժողովրդական արտիստ (համաձայնությամբ) |
|
Հ. Ղազանչյան |
- «Հայաստանի թատերական գործիչների միություն» հասարակական կազմակերպության նախագահ (համաձայնությամբ) |
|
Ա. Էլբակյան |
- «Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոն» ՊՈԱԿ-ի գեղարվեստական ղեկավար (համաձայնությամբ) |
|
Ս. Դավթյան |
- «Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն (համաձայնությամբ) |
|
Ն. Շահնազարյան |
- «Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոն» ՊՈԱԿ-ի տնօրենի տեղակալ (համաձայնությամբ) |
|
Կ. Վարդանյան |
- «Ե. Չարենցի անվան արվեստի և գրականության թանգարան» ՊՈԱԿ-ի տնօրեն (համաձայնությամբ) |
|
Ս. Աբաջյան |
- Վ. Վարդերեսյանի որդին (համաձայնությամբ) |
|
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Դ. Հարությունյան |