ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
16 հունվարի 2013 թվականի N 32-Ա
«ՀԱՅՋՐՄՈՒՂԿՈՅՈՒՂԻ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆԱԴՐԱԿԱՆ ԿԱՊԻՏԱԼՆ ԱՎԵԼԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ և 67-րդ հոդվածներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության 2012 թվականի պետական բյուջեով նախատեսված և տրամադրված Հայաստանի Հանրապետության կառավարության համաֆինանսավորման գումարները (Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի աջակցությամբ իրականացվող «Համայնքային ջրամատակարարման ծրագիր» վարկային ծրագրի շրջանակներում՝ 253,145.3 հազ. դրամ, Ասիական զարգացման բանկի աջակցությամբ իրականացվող «Ջրամատակարարման և ջրահեռացման սեկտորի ծրագրի լրացուցիչ ֆինանսավորում» վարկային ծրագրի շրջանակներում 113,688.0 հազ. դրամ, «Եվրամիության աջակցությամբ իրականացվող Հայաստանի փոքր համայնքների ջրամատակարարման ծրագիր-Դոնորային ֆինանսավորման ծրագրի» շրջանակներում՝ 25,958.8 հազ. դրամ, ընդամենը` 392,792.1 հազ. դրամ)՝ որպես պետական բաժնեմաս ներդնել «Հայջրմուղկոյուղի» փակ բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալում՝ լրացուցիչ բաժնետոմսերի թողարկման միջոցով ավելացնելով ընկերության կանոնադրական կապիտալը:
2. Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի աջակցությամբ իրականացվող «Ինժեներիա, նախագծում և պայմանագրերի վերահսկողություն» դրամաշնորհային ծրագրով հատկացված դրամաշնորհի միջոցներով՝ «Հայջրմուղկոյուղի» փակ բաժնետիրական ընկերության հիմնական միջոցների վրա 58,409.4 հազ. դրամի չափով կատարված կապիտալ բնույթի աշխատանքները՝ համաձայն հավելվածի, որպես պետական բաժնեմաս ներդնել «Հայջրմուղկոյուղի» փակ բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալում՝ լրացուցիչ բաժնետոմսերի թողարկման միջոցով ավելացնելով ընկերության կանոնադրական կապիտալը:
3. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահին՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ապահովել սույն որոշման 1-ին և 2-րդ կետերի համաձայն «Հայջրմուղկոյուղի» փակ բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալի փոփոխմամբ պայմանավորված՝ կանոնադրության փոփոխությունների գրանցումը:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
2013 թ. հունվարի 18 Երևան |
Հավելված ՀՀ կառավարության 2013 թվականի հունվարի 16-ի N 32-Ա որոշման |
Ց Ա Ն Կ
ՎԵՐԱԿԱՌՈՒՑՄԱՆ ԵՎ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՄԲ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ԻՆԺԵՆԵՐԻԱ, ՆԱԽԱԳԾՈՒՄ ԵՎ ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐԻ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆ» ԴՐԱՄԱՇՆՈՐՀԱՅԻՆ ԾՐԱԳՐՈՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՋՐԱՅԻՆ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻՆ ՀԱՏԿԱՑՎԱԾ ԴՐԱՄԱՇՆՈՐՀԻ ՄԻՋՈՑՆԵՐՈՎ «FICHTNER GMBG&CO. KG»-Ի ՀԵՏ 2008 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 14-ԻՆ ԿՆՔՎԱԾ N C17222/ETCF-2007-02-14 ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ «FICHTNER GMBG&CO. KG»-Ի ԿՈՂՄԻՑ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 1-ԻՑ ՄԻՆՉԵՎ 2012 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 31-Ը ԻՐԱԿԱՆԱՑՎԱԾ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ
N N |
Աշխատանքների ժամանակահատվածը |
Կատարված |
Կատարված | |
1. |
11.01.2011թ. |
01.31.2012թ. |
13,846.28 |
7,067,557 |
2. |
02.01.2012թ. |
04.30.2012թ. |
40,149.83 |
20,821,300 |
3. |
05.01.2012թ. |
07.30.2012թ. |
41,502.86 |
20,792,103 |
4. |
08.01.2012թ. |
10.31.2012թ. |
18,459.00 |
9,728,447 |
Ընդամենը |
113,957.97 |
58,409,407 |
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար |
Դ. Սարգսյան |