Գլխավոր տեղեկություն
Համար
N 1261-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (21.12.2012-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀԽՍՀԳԽՏ 1989/23
Ընդունող մարմին
ՀՀ վարչապետ
Ընդունման ամսաթիվ
20.12.2012
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
20.12.2012
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
21.12.2012

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

20 դեկտեմբերի 2012 թվականի N 1261-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2010 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 29-Ի N 1183-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասին և Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի հունիսի 23-ի N 975-Ն որոշման հավելվածի 8-րդ կետին համապատասխան՝

1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2010 թվականի դեկտեմբերի 29-ի «Երևանի պետական համալսարան» պետական ոչ առևտրային կազմակերպության խորհրդի կազմը հաստատելու և Հայաստանի Հանրապետության վարչապետի 2006 թվականի հունվարի 9-ի N 5-Ա որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 1183-Ա որոշման հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները`

1) «Հիմնադրի անունից առաջադրված խորհրդի անդամներ» բաժնում`

ա. «Վ. Սարգսյան-ՀՀ Նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ (համաձայնությամբ)» բառերը փոխարինել «Վ. Սարգսյան-ՀՀ Նախագահի աշխատակազմի ղեկավար (համաձայնությամբ)» բառերով,

բ. «Ա. Կիրակոսյան-ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ» բառերը փոխարինել «Շ. Քոչարյան-ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ» բառերով,

գ. «Ա. Անանյան-ՀՀ վարչապետի օգնական» բառերը փոխարինել «Մ. Հակոբյան-ՀՀ վարչապետի օգնական» բառերով.

2) «Լիազոր մարմնի կողմից առաջադրված խորհրդի անդամներ» բաժնում`

ա. «Ա. Զաքարյան-ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր (համաձայնությամբ)» բառերը փոխարինել «Ա. Զաքարյան-ՀՀ Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ (համաձայնությամբ)» բառերով,

բ. «Դ. Հայրապետյան-Երևանի պետական համալսարանի ռեկտորի օգնական» բառերը փոխարինել «Դ. Հայրապետյան-«Երիտասարդական միջոցառումների իրականացման կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն, Երևանի պետական համալսարանի ընդհանուր հոգեբանության ամբիոնի դոցենտ» բառերով,

գ. «Մ. Հակոբյան-«Երևանի պետական համալսարանի շրջանավարտների միավորում» հասարակական կազմակերպության նախագահի խորհրդական, Երևանի պետական համալսարանի ուսանողական բաժնի վարիչ» բառերը փոխարինել «Վ. Վարագյան-Երևանի պետական համալսարանի ուսանողական բաժնի վարիչ» բառերով,

դ. «Ա. Շեկյան-Երևանի պետական համալսարանի արտասահմանյան ուսանողների նախապատրաստական ֆակուլտետի դեկան» բառերը փոխարինել «Լ. Շեկյան-Երևանի պետական համալսարանի միջազգային կրթական կենտրոնի տնօրեն» բառերով.

3) «Ուսանողության կողմից ընտրված խորհրդի անդամներ» բաժնում`

ա. «Ա. Հարությունյան-Երևանի պետական համալսարանի աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետի 3-րդ կուրսի ուսանող» բառերը փոխարինել «Ռ. Քարամյան-Երևանի պետական համալսարանի աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետի մագիստրատուրայի 2-րդ կուրսի ուսանող» բառերով,

բ. «Ա. Մարմարյան-Երևանի պետական համալսարանի աստվածաբանության ֆակուլտետի ասպիրանտ» բառերը փոխարինել «Հ. Խաչատրյան-Երևանի պետական համալսարանի աստվածաբանության ֆակուլտետի 4-րդ կուրսի ուսանող» բառերով,

գ. «Գ. Ավագյան-Երևանի պետական համալսարանի արևելագիտության ֆակուլտետի մագիստրոս» բառերը փոխարինել «Վ. Ղափլանյան-Երևանի պետական համալսարանի արևելագիտության ֆակուլտետի 4-րդ կուրսի ուսանող» բառերով,

դ. «Տ. Յավրումյան-Երևանի պետական համալսարանի կենսաբանության ֆակուլտետի մագիստրոս» բառերը փոխարինել «Ա. Աբրահամյան-Երևանի պետական համալսարանի կենսաբանության ֆակուլտետի 3-րդ կուրսի ուսանող» բառերով,

ե. «Ջ. Մաթևոսյան-Երևանի պետական համալսարանի ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետի 3-րդ կուրսի ուսանող» բառերը փոխարինել «Ա. Բալոյան-Երևանի պետական համալսարանի ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետի մագիստրատուրայի 2-րդ կուրսի ուսանող» բառերով,

զ. «Ա. Կրպեյան-Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետի մագիստրոս» բառերը փոխարինել «Ս. Մկոյան-Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետի 4-րդ կուրսի ուսանող» բառերով,

է. «Ա. Պողոսյան-Երևանի պետական համալսարանի ռոմանագերմանական բանասիրության ֆակուլտետի 2-րդ կուրսի ուսանող» բառերը փոխարինել «Լ. Ալեքսանյան-Երևանի պետական համալսարանի ռոմանա-գերմանական բանասիրության ֆակուլտետի մագիստրատուրայի 2-րդ կուրսի ուսանող» բառերով,

ը. «Գ. Դալլաքյան-Երևանի պետական համալսարանի հայ բանասիրության ֆակուլտետի մագիստրոս» բառերը փոխարինել «Լ. Ղամբարյան-Երևանի պետական համալսարանի հայ բանասիրության ֆակուլտետի մագիստրատուրայի 1-ին կուրսի ուսանող» բառերով,

թ. «Ց. Ակոպյան-Երևանի պետական համալսարանի միջազգային հարաբերությունների ֆակուլտետի ասպիրանտ» բառերը փոխարինել «Ա. Սարգսյան-Երևանի պետական համալսարանի միջազգային հարաբերությունների ֆակուլտետի ասպիրանտ» բառերով,

ժ. «Հ. Հաջաթյան-Երևանի պետական համալսարանի ռուս բանասիրության ֆակուլտետի 2-րդ կուրսի ուսանող» բառերը փոխարինել «Հ. Ղազարյան-Երևանի պետական համալսարանի ռադիոֆիզիկայի ֆակուլտետի մագիստրատուրայի 1-ին կուրսի ուսանող» բառերով,

ժա. «Հ. Ազգալդյան-Երևանի պետական համալսարանի տնտեսագիտության ֆակուլտետի մագիստրոս» բառերը փոխարինել «Լ. Սարգսյան-Երևանի պետական համալսարանի տնտեսագիտության ֆակուլտետի 3-րդ կուրսի ուսանող» բառերով,

ժբ. «Մ. Մելիքսեթյան-Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղի բնական գիտությունների ֆակուլտետի 4-րդ կուրսի ուսանող» բառերը փոխարինել «Ն. Թադևոսյան-Երևանի պետական համալսարանի ժուռնալիստիկայի ֆակուլտետի 2-րդ կուրսի ուսանող» բառերով,

ժգ. «Ն. Կարապետյան-Երևանի պետական համալսարանի սոցիոլոգիայի ֆակուլտետի 2-րդ կուրսի ուսանող» բառերը փոխարինել «Ա. Խաչիկյան-Երևանի պետական համալսարանի սոցիոլոգիայի ֆակուլտետի 4-րդ կուրսի ուսանող» բառերով,

ժդ. «Շ. Գրիգորյան-Երևանի պետական համալսարանի քիմիայի ֆակուլտետի 4-րդ կուրսի ուսանող» բառերը փոխարինել «Ա. Սեդրակյան-Երևանի պետական համալսարանի քիմիայի ֆակուլտետի 3-րդ կուրսի ուսանող» բառերով:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան

 

2012 թ. դեկտեմբերի 20

Երևան 

 

 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան