Գլխավոր տեղեկություն
Համար
N 31-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (31.01.2013-30.05.2013)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2013.02.20/5(449).1 Հոդ.49
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
16.01.2013
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
18.01.2013
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
31.01.2013

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

16 հունվարի 2013 թվականի N 31-Ն

 

ՆՈՒՅՆԱԿԱՆԱՑՄԱՆ ՔԱՐՏ ԿԱՐԴԱՑՈՂ ՍԱՐՔԵՐԸ ԲԱՇԽԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. «Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովության պետական ծառայության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին ամրացված` նույնականացման քարտ կարդացող սարքերը հատկացնել «Կենսաթոշակային համակարգի իրազեկման կենտրոն» հիմնադրամին:

2. Սահմանել, որ «Կենսաթոշակային համակարգի իրազեկման կենտրոն» հիմնադրամը նույնականացման քարտ կարդացող սարքերը տրամադրում է`

1) պետական և համայնքային կառավարչական հիմնարկներին, պետական և համայնքային կազմակերպություններին (այդ թվում՝ անձնավորված հաշվարկը (գրանցման հայտը) էլեկտրոնային եղանակով ներկայացնելու ծառայություններ մատուցելու նպատակով՝ սպասարկման կենտրոնների թվին համապատասխան).

2) սույն որոշման 2-րդ կետի 1-ին ենթակետում չնշված այն գործատուներին (կազմակերպություններին, անհատ ձեռնարկատերերին և այլն), որոնց ներկայացուցիչները մասնակցել են անձնավորված հաշվարկը (գրանցման հայտը) էլեկտրոնային եղանակով ներկայացնելու ուսուցողական դասընթացներին և հարկային մարմնի հետ կնքել են անձնավորված հաշվարկը (գրանցման հայտը) էլեկտրոնային եղանակով ներկայացնելու պայմանագիր (ստացել են մուտքի անուն և գաղտնաբառ).

3) սույն որոշման 2-րդ կետի 1-ին և 2-րդ ենթակետերում չնշված՝ այլ կազմակերպություններին (այդ թվում՝ անձնավորված հաշվարկը (գրանցման հայտը) էլեկտրոնային եղանակով ներկայացնելու ծառայություններ մատուցելու նպատակով՝ սպասարկման կենտրոնների թվին համապատասխան):

3. Սույն որոշման 2-րդ կետի 1-ին և 2-րդ ենթակետերում նշված կազմակերպություններին նույնականացման քարտ կարդացող սարքերը տրամադրվում են անհատույց, իսկ 3-րդ ենթակետում նշված կազմակերպություններին նույնականացման քարտ կարդացող սարքերը տրամադրվում են ինքնարժեքով (3500 դրամ):

4. Պետական կազմակերպություններին նույնականացման քարտ կարդացող սարքերը տրամադրվում են`

1) այն պետական կառավարման համապատասխան մարմնի (կառավարչական հիմնարկի) միջոցով, որի ենթակայությամբ գործում է կազմակերպությունը.

2) այն մարզպետարանի միջոցով, որի ենթակայությամբ գործում է կազմակերպությունը:

5. Համայնքային կառավարչական հիմնարկներին և համայնքային կազմակերպություններին նույնականացման քարտ կարդացող սարքերը տրամադրվում են համապատասխան մարզպետարանի (Երևանի քաղաքապետարանի) միջոցով:

6. Նույնականացման քարտ կարդացող սարքերն ստանալու և պետական, համայնքային կազմակերպություններին, համայնքային կառավարչական հիմնարկներին տրամադրելու նպատակով պետական կառավարման համապատասխան մարմնի ղեկավարը (մարզպետը, Երևանի քաղաքապետը) գրությամբ Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին է տրամադրում`

1) նույնականացման քարտ կարդացող սարքերի անհրաժեշտ թվաքանակը.

2) շահառու կազմակերպությունների (այն կազմակերպությունների, որոնք հանդիսանում են հարկային գործակալներ) անվանումները և ՀՎՀՀ-ները.

3) նույնականացման քարտ կարդացող սարքերը Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայությունից ստանալու համար լիազորված անձի անունը, ազգանունը, անձը հաստատող փաստաթղթի տվյալները.

4) նույնականացման քարտ կարդացող սարքերն անձնավորված հաշվարկը (գրանցման հայտը) էլեկտրոնային եղանակով ներկայացնելու ծառայություններ մատուցելու նպատակով օգտագործելու դեպքում՝ սպասարկման կենտրոնների հասցեները:

7. Սույն որոշման 2-րդ կետի 2-րդ ենթակետում նշված գործատուն (անձը) նույնականացման քարտ կարդացող սարք ստանալու համար`

1) «Կենսաթոշակային համակարգի իրազեկման կենտրոն» հիմնադրամին (մարզային պատասխանատուին) է ներկայացնում իր նույնականացման քարտը (քարտի պատճենը), սարքն ստանալու համար կազմակերպության տված լիազորագիրը և հարկային մարմնի հետ կնքած` անձնավորված հաշվարկը (գրանցման հայտը) էլեկտրոնային եղանակով ներկայացնելու պայմանագիրը (պայմանագրի պատճենը).

2) «Կենսաթոշակային համակարգի իրազեկման կենտրոն» հիմնադրամը (մարզային պատասխանատուն) սարքն ստորագրությամբ տրամադրում է կազմակերպությունների լիազորած անձանց՝ հաշվառելով համապատասխան հաշվառման մատյանում, որտեղ արտացոլվում են սարք ստացած անձի անունը, ազգանունը, նույնականացման քարտի համարը, այն կազմակերպության ՀՎՀՀ-ն ու անվանումը, որի ներկայացուցիչն է հանդիսանում անձը:

8. Սույն որոշման 2-րդ կետի 3-րդ ենթակետում նշված կազմակերպություններին նույնականացման քարտ կարդացող սարքերը տրամադրվում են այդ կազմակերպության գրության (կնքված կազմակերպության կնիքով) հիման վրա՝ գրության մեջ նշելով սարքն ստանալու համար լիազորված անձի անունը, ազգանունը, ծննդյան ամսաթիվը և անձը հաստատող փաստաթղթի տվյալները, իսկ նույնականացման քարտ կարդացող սարքերն անձնավորված հաշվարկը (գրանցման հայտը) էլեկտրոնային եղանակով ներկայացնելու ծառայություններ մատուցելու նպատակով օգտագործելու դեպքում՝ սպասարկման կենտրոնների հասցեները: Գրությանը կցվում է նաև գանձապետական հատուկ հաշվեհամարին անհրաժեշտ գումարի վճարման անդորրագիրը:

9. «Կենսաթոշակային համակարգի իրազեկման կենտրոն» հիմնադրամը մինչև յուրաքանչյուր ամսվա 5-րդ աշխատանքային օրը Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը հաշվետվություն է տրամադրում նախորդ ամսվա ընթացքում բաշխված քարտերի (քարտ ստացած գործատուների (կազմակերպությունների) վերաբերյալ՝ կցելով սույն որոշման 7-րդ կետի 1-ին ենթակետում և 8-րդ կետում նշված փաստաթղթերը:

10. Հայաստանի Հանրապետության պետական կառավարման մարմինների ղեկավարներին և Հայաստանի Հանրապետության մարզպետներին՝ մինչև 2013 թվականի հունվարի 20-ը Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին ներկայացնել սույն որոշման 2-րդ կետի 1-ին ենթակետով սահմանված տեղեկատվությունը:

11. Առաջարկել Երևանի քաղաքապետին մինչև 2013 թվականի հունվարի 20-ը Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին ներկայացնել սույն որոշման 2-րդ կետի 1-ին ենթակետով սահմանված տեղեկատվությունը:

12. Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին՝ մինչև 2013 թվականի մարտի 10-ը Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնել տեղեկատվություն «Կենսաթոշակային համակարգի իրազեկման կենտրոն» հիմնադրամի միջոցով նույնականացման քարտ կարդացող սարք ստացած կազմակերպությունների (անձանց) վերաբերյալ:

13. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 3-օրյա ժամկետում բացել գանձապետական հատուկ հաշվեհամար և այն տրամադրել Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին:

14. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

 Տ. Սարգսյան

 

2013 թ. հունվարի 18
Երևան