Գլխավոր տեղեկություն
Համար
N 249-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Պաշտոնական Ինկորպորացիա (31.01.2013-11.04.2013)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2006.03.22/15(470) Հոդ.350
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
02.02.2006
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
09.03.2006
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
13.03.2006
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
23.03.2006
Ուժը կորցնելու ամսաթիվ
08.05.2020

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
13 մարտի 2006 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2 փետրվարի 2006 թվականի N 249-Ն

ՓՐԿԱՐԱՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԶԳԵՍՏԻ ՁԵՎԸ, ՏԱԼՈՒ ԿԱՐԳԸ ԵՎ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԺԱՄԿԵՏՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Հայաստանի փրկարար ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 56-րդ հոդվածի 2-րդ մասով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել`

ա) փրկարարական ծառայության համազգեստի ձևը` համաձայն N 1 հավելվածի.

բ) փրկարարական ծառայության համազգեստ տալու կարգը և օգտագործման ժամկետները` համաձայն N 2 հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան


2006 թ. մարտի 9
Երևան

Հավելված N 1
ՀՀ կառավարության 2006 թվականի
 փետրվարի 2-ի N 249-Ն որոշման

Ձ Ե Վ
 
ՓՐԿԱՐԱՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԶԳԵՍՏԻ

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

1. Սույն իրավական ակտով սահմանվում է Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության Հայաստանի փրկարար ծառայության բարձրագույն, գլխավոր, ավագ, միջին և կրտսեր խմբերի պաշտոններ զբաղեցնող փրկարարական ծառայողների, ինչպես նաև պետական հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչության աշխատողների համազգեստի ձևը:

(1-ին կետը փոփ. 21.08.08 N 1042-Ն, լրաց. 27.12.12 N 1689-Ն)


II. ՓՐԿԱՐԱՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԿՈՉՈՒՄՆԵՐ ՈՒՆԵՑՈՂ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԱՄԵՆՕՐՅԱ ՀԱՄԱԶԳԵՍՏԸ

 

2.1. Ամենօրյա կիսաբրդյա գլխարկ` մուգ կապույտ գույնի

Բաղկացած է սև լաքապատ գլխարկահովհարից: Դեղին գլխարկաբոլորքով, առջևի կենտրոնական մասում ամրացված է 30x30մմ կոկարդ` Հայաստանի փրկարար ծառայության խորհրդանշանով: Ճակատային մասում ամրացված է Հայաստանի Հանրապետության զինանշանը:

2.2. Կիտել` կիսաբրդյա

Մուգ կապույտ կիսաբրդյա կտորից, մետաքսյա աստառով: 4 ոսկեգույն, Հայաստանի Հանրապետության զինանշանով կոճակները տեղադրված են մեկ շարքով: 2 ներկարված գրպան` կափույրներով և 2 վրադիր գրպան` կափույրներով` կրծքավանդակին: 2 ծոցագրպան, լանջափեշին ասեղնագործված տերևներով: Ուսանշանները` կարովի, արծաթագույն:

2.3. Բրդյա վերարկու

Մուգ կապույտ գույնի, հանովի կարակուլե օձիքով: Լանջափեշերը կոճկվում են 3 ոսկեգույն կոճակով: 2 գրպանը կափույրով ներքևի մասում և ձախ կրծքավանդակին մեկ ներկարված գրպանով: Ուսանշանները` կարովի, արծաթագույն:

2.3.1. Ձմեռային գլխարկ (փրկարարական ծառայության բարձրագույն խմբի պաշտոն զբաղեցնող ծառայողների համար)

Մուգ կապույտ գույնի, կարակուլե, ճակատային մասում ամրացվում է Հայաստանի Հանրապետության զինանշանը։

(2.3.1-ին կետը լրաց. 27.12.12 N 1689-Ն)

2.4. Տաբատ` կիսաբրդյա

Կիսաբրդյա, մուգ կապույտ կտորից, 2 ներկարված կողային գրպանով, հետևի մասում` մեկ գրպան կափույրով: Կողքերին` 2 լայն 25 մմ կարմիր և նարնջագույն գունաժապավեններ:

2.5. Վերնաշապիկ

Կապույտ գույնի, ծալովի օձիքով, կրծքամասում` կոճակով, կափույրով և շերտակարով վրադիր գրպաններ, ուղիղ գոտիով, կոճկվում է 8 կոճակով, ուսերին տեղադրված են ուսադիրների ամրակներ:

(2.5-րդ կետը փոփ. 27.12.12 N 1689-Ն)

2.6. Փողկապ

Մուգ կապույտ գույնի, ոսկեգույն ամրակով և զինանշանով:

2.7. Գոտի

Հայաստանի փրկարար ծառայության խորհրդանիշի պատկեր ունեցող 30X50մմ մետաղյա ճարմանդով:

2.8. Կոշիկներ

Սև գույնի, բնական կաշվից:

2.9. Ձեռնոցներ

Սպիտակ գույնի:


III. ՓՐԿԱՐԱՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԳՆԴԱՊԵՏԻՑ ՄԻՆՉԵՎ ՓՐԿԱՐԱՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԵՆԹԱՍՊԱ ԿՈՉՈՒՄ ՈՒՆԵՑՈՂ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ՏՈՆԱԿԱՆ ԵՎ ԱՄԵՆՕՐՅԱ ՀԱՄԱԶԳԵՍՏԸ

(վերնագիրը խմբ. 27.12.12 N 1689-Ն)

 

3.1. Տոնական գլխարկ` կիսաբրդյա, մուգ կապույտ գույնի

Բաղկացած է սև լաքապատ գլխարկահովհարից: Դեղին գլխարկաբոլորքով, գլխարկաբոլորքի վրա 2 ոսկեգույն կոճակով ամրացվում է ոսկեզօծ զարդապարան, առջևի կենտրոնական մասում ամրացված է 30 x 30 մմ կոկարդ` սույն ձևի նկար 2-ում ներկայացված խորհրդանշանով: Ճակատային մասում ամրացված է Հայաստանի Հանրապետության զինանշանը:

3.2. Տոնական կիտել` կիսաբրդյա

Մուգ կապույտ կիսաբրդյա կտորից, մետաքսյա աստառով: 4 ոսկեգույն, 22 մմ կոճակները տեղադրված են մեկ շարքով: 2 ներկարված գրպան` կափույրներով և 2 վրադիր գրպան` կափույրներով՝ կրծքավանդակին: 2 ծոցագրպան: Տոնական ուսանշանները` մուգ կապույտ` համաձայն 7.3-րդ կետի:

3.3. Տոնական տաբատ` կիսաբրդյա, մուգ կապույտ գույնի եզրագծերով

Կիսաբրդյա, մուգ կապույտ կտորից, 2 ներկարված կողային գրպանով, հետևի մասում` մեկ գրպան` կափույրով:

3.4. Տոնական վերնաշապիկ` սպիտակ

Սպիտակ բամբակյա կտորից, ծալովի օձիքով, կրծքամասում` կոճակով, կափույրով և շերտակարով վրադիր 2 գրպան: Կոճկվում է 8 կոճակով, թևքերը` երկար (ձմեռային) և կարճ (ամառային), ուսերին տեղադրված են ուսանշանների ամրակներ:

3.5. Տոնական համազգեստի փողկապ

Մուգ կապույտ գույնի, ոսկեգույն ամրակով:

3.6. Տոնական վերարկու` ձմեռային

Բրդյա, մուգ կապույտ գույնի, լանջափեշերը կոճկվում են 3 ոսկեգույն կոճակով: 2 գրպանը կափույրով` ներքևի մասում 2 ներկարված գրպանով: Երկշերտ օձիքով և գոտիով:

3.7. Տոնական համազգեստի շարֆ` կապույտ գույնի

Կապույտ կիսաբրդյա կտոր` 125 սմ x 24 սմ չափսի:

3.8. Ամենօրյա համազգեստ` փիրուզագույն (կանաչակապտագույն)

 Կիսաբրդյա, ուղիղ գոտիով, ուսանշանները` հանովի, ծալովի օձիքով: Օձիքի առաջամասում երկկողմանի պատկերված է սույն ձևի նկար 2-ում ներկայացված խորհրդանիշը: Կոճկվում է շղթայով, որը երեսապատված է կտորով: Ներքևի մասում երկկողմանի ներկարված թեք գրպաններ են, առանց կափույրի, շղթայով:

Տաբատը` ազատթող փողքերով, 2 կողային ներկարված գրպանով, հետևի մասում` մեկ գրպան` կափույրով:

3.9. Ամենօրյա համազգեստի շապիկ (մայկա)

Շապիկ` կարճաթև, ամառային, երկնագույն:

3.10. Գլխարկ՝ ամենօրյա, ամառային

Գլխարկ՝ ամենօրյա (կեպի), կանաչ, ճակատային մասում ամրացված է սույն ձևի նկար 2-ում ներկայացված խորհրդանիշը:

3.11. Ամենօրյա համազգեստի ականջակալներով ձմեռային գլխարկ

Մահուդից, բաղկացած է թասակից, ականջակալներից և ճակատային մասից (հովհար): Ականջակալները մշակված են ոչխարի արծաթագույն մորթուց:

3.12. Ամենօրյա համազգեստի ձմեռային բաճկոն` կարճ և տաբատ

Ձմեռային տաք ներդիրով փակվող երկկողմանի երիզաշղթայով կոճկվող ռեզինե գոտիով: Ձեռքերին ռեզինե լայն մանժետներ: Օձիքը` լայն ամրակներով ամրացված հանովի գլխարկով: 2 կողային գրպանով: Ձախ թևի վրա կափույրով գրպան: Տաբատ` 2 ներկարված կողային գրպանով, ծնկների վերևի մասում կափույրով 2 կոճակով ամրացվող գրպան: Հետևի մասում ներկարված է 2 կափույրով գրպան, որոնք ամրացվում են կոճակով:

3.13. Ամենօրյա ձմեռային համազգեստի օձիք

Արհեստական մորթուց մուգ կապույտ գույնի (հանովի):

3.14. Կաշեգոտի

50 մմ լայնությամբ, մետաղյա ճարմանդով:

3.15. Կոշիկ

Կարված է սև, բնական կաշվից:

3.16. Կիսաճտքավոր կոշիկ

Կարված է սև, բնական կաշվից, միջադիրը` բիազ կամ համանման:

3.17. Ձմեռային ամենօրյա երկարաթև սվիտեր

Կապույտ գույնի, բրդյա, ուսերը պատված են մուգ կապույտ կտորով, հանովի ուսանշաններով: Ձախ կրծքավանդակին շերտակարով վրադիր, կափույրով գրպան, կենտրոնում` ոսկեգույն կոճակով: Օձիքը` սրտաձև կամ շրջանաձև բացվածքով:

3.18. Ձմեռային ամենօրյա կարճաթև սվիտեր

Կապույտ գույնի, բրդյա, ուսերը պատված են մուգ կապույտ կտորով, հանովի ուսանշաններով: Ձախ կրծքավանդակին շերտակարով վրադիր, կափույրով գրպան, կենտրոնում ոսկեգույն կոճակով: Օձիքը` շրջանաձև բացվածքով:

3.19. Ձեռնոց` տոնական և ամենօրյա

Տոնական ձեռնոց` հնգամատ, սպիտակ բամբակյա գործվածքից:

Ամենօրյա ձեռնոց` հնգամատ, փիրուզագույն խիտ բրդյա գործվածքից:

3.20. Կանացի կիտել՝ տոնական, և կիսաշրջազգեստ

Մուգ կապույտ կտորից, կիտելը` մեկեզրանի, օձիքը` ծալովի, թևքերը` երկկտոր: Կիսաշրջազգեստը` պարզ ձևի, գոտիով, հետևի մասը` կենտրոնակարով և բաց դարձածալով:

(գլուխը խմբ. 27.12.12 N 1689-Ն)


IV. ԿԻՆ ՓՐԿԱՐԱՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՂԻ ԱՄԵՆՕՐՅԱ ՀԱՄԱԶԳԵՍՏԸ

(գլուխն ուժը կորցրել է 27.12.12 N 1689-Ն)

 

4.1. (կետն ուժը կորցրել է 27.12.12 N 1689-Ն)

4.2. (կետն ուժը կորցրել է 27.12.12 N 1689-Ն)

4.3. (կետն ուժը կորցրել է 27.12.12 N 1689-Ն)

4.4. (կետն ուժը կորցրել է 27.12.12 N 1689-Ն)

4.5. (կետն ուժը կորցրել է 27.12.12 N 1689-Ն)

4.6. (կետն ուժը կորցրել է 27.12.12 N 1689-Ն)

4.7. (կետն ուժը կորցրել է 27.12.12 N 1689-Ն)

4.8. (կետն ուժը կորցրել է 27.12.12 N 1689-Ն)

4.9. (կետն ուժը կորցրել է 27.12.12 N 1689-Ն)


V. ՓՐԿԱՐԱՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԿՐՏՍԵՐ ԿՈՉՈՒՄՆԵՐ ՈՒՆԵՑՈՂ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ՀԱՄԱԶԳԵՍՏԸ

 

5.1. Փրկարարի տաբատ-կիսաբաճկոն` կիսաերկար

Երկարաթև, փիրուզագույն (կանաչակապտագույն) գույնի, ամրացված ձմեռային տաք ներդիրով, երկկողմ շարժական շղթայով, բարձր ամրությամբ, 6 գրպանով՝ ռադիոկայանի, կեռիկների, փոկերի և անհրաժեշտ իրերի համար։ Թևքերին և թիկունքին լուսարձակող ժապավեններով, օձիքից՝ շղթայով հանվող գլխարկ: Թիկունքին կարված է մեծ գրպան` կափույրով: Թիկունքին գրված է «ԱԻՆ» տառերը: Տաբատ` 2 ներկարված կողային գրպանով, ծնկամասում` կափույրով գրպան: Հետևի մասում ներկարված է 2 կափույրով գրպան, որոնք ամրացվում են կոճակով: Ներքևի մասում 2 լուսարձակող ժապավենով:

(5.1-ին կետը փոփ. 27.12.12 N 1689-Ն)

5.2. Փրկարարի տաբատ-բաճկոն` կարճ

Ձմեռային տաք ներդիրով փակվող երկկողմանի երիզաշղթայով կոճկվող ռեզինե գոտիով: Ձեռքերին ռեզինե լայն մանժետներ: Օձիքը` լայն ամրակներով ամրացված հանովի գլխարկով:(նախադասությունը հանվել է 27.12.12 N 1689-Ն) : 2 կողային գրպանով: Ձախ թևի վրա կափույրով գրպան: Տաբատ` 2 ներկարված կողային գրպանով, ծնկների վերևի մասում կափույրով 2 կոճակով ամրացվող գրպան: Հետևի մասում ներկարված է 2 կափույրով գրպան, որոնք ամրացվում են կոճակով: Ներքևի մասում 2 լուսարձակող ժապավենով:

(5.2-րդ կետը փոփ. 27.12.12 N 1689-Ն)

5.3. Փրկարարի թիկնոց` ներդիրով

Հատուկ պաշտպանիչ աշխատանքային հագուստ է` վատ եղանակից և ցրտից պաշտպանվելու համար` կապույտ կամ կարմիր գույնի պոլիէթիլենից (50-70 միկրոն հաստությամբ)` էլաստիկ: Բաղկացած է տաբատից և կիսաբաճկոնից՝ ներս ընկած թաքնված գրպաններով, վերևից ներքև ձգվող լուսարձակող ժապավեններով, 2 շղթայով առանձնացվող օձիքով և հանովի գլխարկով, օդափոխիչ հատուկ անցքերով:

5.4. Փրկարարի կիսակոմբինիզոն

Տաք ներդիրով: Կիսակոմբինիզոնն ունի դեպի առաջ թեքված շղթայով փակվող գրպաններ, ունի լուսարձակող մանժետներ, լրացուցիչ ներս մտնող ռեզինե գրկող ներդիր:

5.5. Փրկարարի ձմեռային գլխարկներ (կեպկաներ)

Էլաստիկ, կիսաբրդյա նյութերից, արհեստական և բնական մորթիներով պատված ականջակալներով:

5.6. Փրկարարի ձմեռային կոշիկներ

Պատրաստված բարձրորակ կաշվից, ինչպես տաք ներդիրով, այնպես էլ կիսասեզոնային:

5.7. Փրկարարի ձմեռային համազգեստ

Վատ եղանակից և ցրտից պաշտպանվելու համար` փիրուզագույն (կանաչակապտագույն) գույնի պոլիէթիլենից (50-70 միկրոն հաստությամբ)` էլաստիկ: 2 կողային վեր բարձրացող գրպանով, կրծքամասում` 2 գրպանով: Երկկողմանի շղթայով, օձիքն ուղղաձիգ դեպի վերև: Օձիքի մասում պաշտպանիչ կարմիր շղթայով կոճկվող կտոր է: Թևերը` լայն մանժետներով:

(5.7-րդ կետը փոփ. 27.12.12 N 1689-Ն)

5.8. Փրկարարի ժիլետ` առանց թևերի

Վատ եղանակից և ցրտից պաշտպանվելու համար` փիրուզագույն (կանաչակապտագույն) գույնի պոլիէթիլենից (50-70 միկրոն հաստությամբ)` էլաստիկ: 6 գրպանով՝ ռադիոկայանի, կեռիկների, փոկերի և անհրաժեշտ իրերի համար։ Թիկունքին լուսարձակող ժապավեններով:

(5.8-րդ կետը փոփ. 27.12.12 N 1689-Ն)

5.9. Մայկա

Բամբակե կտորից` կապույտ գույնի:

5.10. (կետն ուժը կորցրել է 27.12.12 N 1689-Ն)

5.11. Հրշեջ-փրկարարի ամենօրյա համազգեստ` փիրուզագույն (կանաչակապտագույն) գույնի

Փիրուզագույն (կանաչակապտագույն) կափույրով, 2 կրծքամասի գրպաններով, որոնք ամրացվում են 2 կոճակով: Օձիքը` ծալովի: Թևերը` մանժետով:

(5.11-րդ կետը փոփ. 27.12.12 N 1689-Ն)

5.12. Տաբատ

2 ներկարված կողային գրպանով, ծնկների վերևի մասում կափույրով, 2 կոճակով ամրացվող գրպան: Հետևի մասում ներկարված է 2 կափույրով գրպան, որոնք ամրացվում են կոճակով: Ներքևի մասում 2 սմ սպիտակ լուսարձակող ժապավեններով:

5.13. Հրշեջ-փրկարարի մայկա

Բամբակե կտորից` կապույտ գույնի:

5.14. (կետն ուժը կորցրել է 27.12.12 N 1689-Ն)

5.15. Կեպի

Կարմիր գույնի, կապույտ գլխարկահովհարից: Գլխարկի վերևի մասում սպիտակ
2 սմ լուսարձակող ժապավենով:


VI. ՓՐԿԱՐԱՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՂԻ ՀԱՏՈՒԿ (ՊԱՇՏՊԱՆԻՉ) ՀԱՄԱԶԳԵՍՏ

 

6.1. Ժիլետ` հրակայուն, ջրակայուն

Սև գույնի, երկկողմանի շղթայով, ուսերից դեպի գոտկատեղ և կոնքամասով 2 սմ լայնությամբ լուսարձակող ժապավեններով: Օձիքը` ուղղաձիգ դեպի վեր լուսարձակող ժապավենով: Թիկունքում ասեղնագործված են «ԱԻՆ» տառերը:

(6.1-ին կետը փոփ. 27.12.12 N 1689-Ն)

6.2. Ազատթող տաբատ` հրակայուն

Ներքևի մասում 2 սմ լայնությամբ լուսարձակող ժապավեններով: 2 կողային ներկարված գրպանով:

6.3. Բաճկոն` սև գույնի, հրակայուն

Երկկողմանի շղթայով, 2 շղթայով առանձնացվող օձիքով և հանովի գլխարկով, գոտկատեղում և թևամասում` զուգահեռ, 10սմ հեռավորությամբ, 2 լուսարձակող ժապավենով, կողային, դեպի վեր բարձրացող գրպաններով:

6.4. Կարճաթև մայկա

Կապույտ գույնի, բամբակյա:

6.5. Փրկարարի կիսաբաճկոն` կիսաերկար

Երկարաթև, փիրուզագույն (կանաչակապտագույն) գույնի, ամրացված ձմեռային տաք ներդիրով, երկկողմ շարժական շղթայով, բարձր ամրությամբ, գրպաններով՝ ռադիոկայանի, կեռիկների, փոկերի և անհրաժեշտ իրերի համար։ Թևքերին և թիկունքին լուսարձակող ժապավեններով, օձիքից՝ շղթայով հանվող գլխարկ:

(6.5-րդ կետը փոփ. 27.12.12 N 1689-Ն)

6.6. Փրկարարի կիսաբաճկոն` կարճ

Ձմեռային տաք ներդիրով փակվող երկկողմանի երիզաշղթայով կոճկվող ռեզինե գոտիով: Ձեռքերին ռեզինե լայն մանժետներ: Օձիքը` լայն ամրակներով ամրացված հանովի գլխարկով:


VII. ԽՈՐՀՐԴԱՆԻՇՆԵՐ, ՏԱՐԲԵՐԱՆՇԱՆՆԵՐ

 

7.1. (կետն ուժը կորցրել է 27.12.12 N 1689-Ն)

7.2. Փրկարարական ծառայության ծառայողների համազգեստի թևքի տարբերանշան

Փրկարարական ծառայության միասնական տարբերանշանը` վահանաձև, խորհրդանշում է Փրկարար ծառայությունը: Վերին մասում 12 տառատեսակով ասեղնագործված են «ՀԱՅԱՍՏԱՆ» և անգլերեն թարգմանությամբ` «ARMENIA» բառերը: Ստորոտում կամարաձև, 10 տառատեսակով ասեղնագործված են «ՓՐԿԱՐԱՐ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ» և անգլերեն թարգմանությունը` «RESCUE SERVICE» (նկար 1): Կարվում է ձախ թևքի վրա:

Փրկարարի տարբերանշանը վահանաձև է, հենքի հիմքում հին հայկական «Ութաթև աստղ», որը կառուցվում է 2 խորանարդի (մեծ և փոքր) հատումից: Ութաթև աստղի կենտրոնում տեղավորված է քաղաքացիական պաշտպանությունը խորհրդանշող եռանկյունաձև տարբերանշանը: Հրշեջի տարբերանշանը` հրշեջի սաղավարտ, որի կենտրոնում իրար հատվող խաչաձև, դրոշի բռնակ հիշեցնող հրդեհամարման մետաղյա փողորակներով: Տարբերանշանները փակցվում են համազգեստի օձիքի դիմային մասում (նկար 2):

Թևքի տարբերանշանները կրում են ձախ թևքի արտաքին կողմից, ձմեռային (կիսասեզոնային) վերարկուների, կիսասեզոնային բաճկոնների, կիտելների, բրդե ժակետների և բաճկոնների` թևքի վերևի կետից մինչև նշանը` 90 մմ տարածությամբ:

(7.2-րդ կետը փոփ., խմբ. 27.12.12 N 1689-Ն)

7.3. Ուսանշաններ

Փրկարարական ծառայության գեներալների մուգ կապույտ վերին հատվածն ամրացված է Հայաստանի Հանրապետության զինանշանի պատկերով՝ 22 մմ տրամագծով մեկական կոճակով։ Ուսանշանների կենտրոնում ամրացված են 22 մմ տրամագծով աստղեր, ընդ որում, գեներալ-լեյտենանտի համար երկու աստղ (իրարից 25 մմ հեռավորությամբ), իսկ գեներալ-մայորի համար՝ մեկ աստղ։ Համազգեստի օձիքի դիմային մասում ուղղահայաց ասեղնագործված է դափնու տերև։

Գլխավոր, ավագ, միջին և կրտսեր պաշտոնյաների մուգ կապույտ տոնական ուսանշանների վերին հատվածն ամրացված է սույն ձևի նկար 3-ում ներկայացված կոկարդի պատկերով մեկական ոսկեգույն կոճակով, 3 մմ լայնությամբ երկայնակի կապույտ գույնի ժապավեններով։ Տոնական համազգեստի ուսադիրների վրա տեղադրված են հնգաթև ուռուցիկ աստղեր՝ համաձայն N 1 աղյուսակում նշված չափսերի և քանակի.

 

Աղյուսակ N 1

 

Փրկարարական ծառայության կոչումը

Ոսկեգույն անկյունային ժապավենի հաստությունը/
աստղերի տրամագիծը (մմ)

Ոսկեգույն անկյունային ժապավենների/աստղերի քանակը (հատ)

Անկյունային ժապավենների միջև հեռավորությունը (մմ)

Ուսանիշի վերին կենտրոնական եզրից մինչև կոճակն ընկած տարածությունը (մմ)

Գեներալ-լեյտենանտ

0/22

0/2

   

Գեներալ-մայոր

0/22

0/1

   

Գնդապետ

5/20

3/3

2

7

Փոխգնդապետ

5/20

2/2

2

7

Մայոր

5/20

1/1

2

7

Կապիտան

3/13

4/4

1

7

Ավագ լեյտենանտ

3/13

3/3

1

7

Լեյտենանտ

3/13

2/2

1

7

Ավագ ենթասպա

2/13

3/3

3

7

Ենթասպա

2/13

2/2

3

7

Ամենօրյա համազգեստի կանաչ ուսանշանների մակակարի ստորին մասում կարվում են ոսկեգույն անկյունակային ժապավեններ (գնդապետ, փոխգնդապետ, մայոր, կապիտան, լեյտենանտներ)` երիզված կապույտ թելով, քանակով և 3 մմ հաստությամբ կապույտ երկայնակի ժապավեններ, իսկ ժապավենների վերին մասում ամրացվում են աստղեր` ըստ կոչման և սույն կետի N 1 աղյուսակում ներկայացված քանակի։ Փրկարարական ծառայության ենթասպաների ամենօրյա համազգեստի ուսանշանների մակակարի ստորին մասում կարվում են 30 աստիճան թեքությամբ ոսկեգույն ժապավեններ` երիզված կապույտ թելով.

 

Աղյուսակ N 2

 

Փրկարարական ծառայության կոչումը

Ոսկեգույն անկյունային ժապավենի հաստությունը/աստղերի տրամագիծը (մմ)

Ոսկեգույն անկյունային ժապավենների/ աստղերի քանակը (հատ)

Արտաքին կապույտ երիզի հաստությունը (մմ)

Անկյունային ժապավենների միջև հեռավորությունը (մմ)

Ուսանիշի վերին կենտրոնական եզրից մինչև կոճակն ընկած տարածությունը (մմ)

Գեներալ-լեյտենանտ

0/22

0/2

     

Գեներալ-մայոր

0/22

0/1

     

Գնդապետ

5/20

3/3

2

2

7

Փոխգնդապետ

5/20

2/2

2

2

7

Մայոր

5/20

1/1

2

2

7

Կապիտան

3/13

4/4

3

1

7

Ավագ լեյտենանտ

3/13

3/3

3

1

7

Լեյտենանտ

3/13

2/2

3

1

7

Ավագ ենթասպա

2/13

3/3

2

3

7

Ենթասպա

2/13

2/2

2

3

7

Փրկարարական ծառայության ավագ սերժանտ, սերժանտ, կրտսեր սերժանտ և շարքային կոչումներ ունեցող ծառայողների կանաչ, կապույտ երիզներով ուսադիրների վրա կարվում են դեղին ժապավեններ.

 

 Աղյուսակ N 3

 

Փրկարարական ծառայության կոչումը

Ուսադիրների վրայի ժապավենների քանակը

Ուսադիրների վրայի ժապավենների լայնությունը (մմ)

Ուսադիրների երկարությամբ ժապավենների միջև ընկած տարածությունը (մմ)

Ուսադիրների ստորին եզրից մինչև ժապավենն ընկած տարածությունը (մմ)

Ավագ

1

14

-

-

Ավագ սերժանտ

1

14

   

Սերժանտ

3

4

2

25

Կրտսեր սերժանտ

2

4

2

25

Շարքային

-

 

-

-

Փրկարարական ծառայության ուսադիրների երկարությունը 130 մմ է։

(7.3-րդ կետը խմբ. 27.12.12 N 1689-Ն)


VIII. Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակազմի պետական հրդեհային ԵՎ տեխնիկական անվտանգության ՏԵՍՉՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ՀԱՄԱԶԳԵՍՏԸ

(վերնագիրը փոփ. 27.12.12 N 1689-Ն)

 

8.1. Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակազմի պետական հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչության աշխատողները (այսուհետ` աշխատողներ) համազգեստը կրում են «Հրդեհային անվտանգության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն:

(8.1-ին կետը փոփ. 27.12.12 N 1689-Ն)

8.2. Աշխատողները կրում են սույն ձևի III գլխով սահմանված համազգեստ:

(8.2-րդ կետը փոփ. 27.12.12 N 1689-Ն)

8.3. Աշխատողների գլխարկին ամրացվում է Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության խորհրդանիշը և Հայաստանի Հանրապետության զինանշանը:

(8.3-րդ կետը փոփ. 27.12.12 N 1689-Ն)

8.4. Աշխատողների կիտելի (ամենօրյա համազգեստի) ձախ թևքին ամրացվում է Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության խորհրդանիշը, իսկ աջ թևքին` Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակազմի պետական հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչության թևանշանը (նկար 3):

Նկար 3-ում ներկայացված թևանշանը Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակազմի պետական հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչության պաշտոնական խորհրդանիշն է:

Թևանշանը վահանաձև է, բարձրությունը` 100 մմ, լայնությունը` 75 մմ:

Թևանշանի միջնամասում պատկերված է վահան: Վահանի ստորին հատվածում առկա է 9 մմ լայնությամբ կարմիր ժապավեն, որի վրա 2,5 մմ բարձրությամբ, սպիտակ տպագիր տառերով գրված է «Պետական հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչություն»: Վահանի ներքևի կեսն զբաղեցնում է եռագույնը` կարմիր, կապույտ և նարնջագույն` 4 մմ լայնությամբ շերտեր, որոնց անմիջապես վերևում 3 մմ բարձրության վրա ոսկեգույն, տպագիր տառերով գրված է «Հայաստան», դրա վերևում պատկերված են հրշեջի սաղավարտ (անմիջապես վահանի վրա), իսկ վերնամասում, վահանի կողքերից (վահանից դուրս) և վահանի առանցքի նկատմամբ զուգաչափ` 2 հրշեջ կացին: Վահանի մեջտեղով, ուղղաձիգ, պատկերված է սուր:

Թևանշանի ֆոնը կապույտ է, եզրագծերը, «ԱԻՆ» տառերը, արծիվը` վառ ոսկեգույն է: Կացինների և սրի մետաղական մասերը բաց և մուգ գորշ գույնի են, իսկ մնացած մասերը` սև: Վահանի ներսի մասը բաց գորշ է:

(8.4-րդ կետը խմբ. 27.12.12 N 1689-Ն)

8.5. Աշխատողների համազգեստի թևերի ստորին մասում կարվում են Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակազմի պետական հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչության թևքի տարբերանշանները (նկար 4), այն հաշվով, որ տարբերանշանի ստորին անկյունը թևքի ներքևի եզրից լինի 100 մմ բարձրության վրա: Թևքի տարբերանշանները 1350 -ի տակ միացված, բաց ոսկեգույն 5 մմ հաստությամբ շերտեր են:

Աշխատողների տարբերանշաններն են`

ա) կրտսեր տեսուչի համար` մեկ շերտ.

բ) տեսուչի համար` 2 շերտ.

գ) ավագ տեսուչի համար` 3 շերտ.

դ) գլխավոր պետական տեսուչի տեղակալի համար` 4 շերտ.

ե) գլխավոր պետական տեսուչի համար` 5 շերտ:

Տեսուչի, ավագ տեսուչի, գլխավոր պետական տեսուչի տեղակալի թևքի տարբերանշանի շերտերը կարվում են իրարից 2,5 մմ, իսկ գլխավոր պետական տեսուչի թևքի տարբերանշանի շերտերը` իրարից մեկ մմ հեռավորության վրա:

(8.5-րդ կետը փոփ. 27.12.12 N 1689-Ն)


IX. ՓՐԿԱՐԱՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԶԳԵՍՏԻ ՆԿԱՐՆԵՐԸ

 

9.1. Սույն գլխում ներկայացվում են համազգեստի և համազգեստի տարրերի նկարները.

ա) Փրկարարական ծառայության ծառայողների համազգեստի թևքի տարբերանշանն է`

 

Ներմուծեք նկարագրությունը_2121

 

Նկար 1:

 

բ) Փրկարարական ծառայության ծառայողների համազգեստի խորհրդանշաններն (էմբլեմներ) են`

 

Ներմուծեք նկարագրությունը_2122

 

Նկար 2:

 

գ) Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակազմի պետական հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչության ծառայողների համազգեստի թևանշանն է`

 

Ներմուծեք նկարագրությունը_2123

 

Նկար 3:

 

դ) Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակազմի պետական հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչության ծառայողների համազգեստի թևքին փակցվող տարբերանշաններն են`

 

 

Ներմուծեք նկարագրությունը_2124

 

Նկար 4:

 

ե) Փրկարարական ծառայության ծառայողների համազգեստի ձևն է`

 

Ներմուծեք նկարագրությունը_2125

 

Տոնական համազգեստ` գեներալների

համար

Ամենօրյա համազգեստ` գեներալների

համար

 

Ներմուծեք նկարագրությունը_2126

 

Տոնական համազգեստ` փրկարարական ծառայողների համար

 

Ներմուծեք նկարագրությունը_2127

 

Տոնական համազգեստ` փրկարարական ծառայողների համար

 

Ներմուծեք նկարագրությունը_2128

Տոնական համազգեստ` իգական սեռի փրկարարական ծառայողների համար

 

Ներմուծեք նկարագրությունը_2129

 

Ներմուծեք նկարագրությունը_2130

 

Ամենօրյա ամառային համազգեստ` փրկարարական ծառայողների համար

 

Ներմուծեք նկարագրությունը_2132

 

Ամենօրյա համազգեստ` փրկարարական ծառայողների համար

 

Ներմուծեք նկարագրությունը_2137

 

Ներմուծեք նկարագրությունը_2138

 

Ամենօրյա ձմեռային համազգեստ` փրկարարական ծառայողների համար

 

զ) Փրկարարական ծառայության ծառայողների գլխարկների և փողկապների ձևն է`

 

Ներմուծեք նկարագրությունը_2139

 

Ձմեռային գլխարկ` փրկարարական ծառայության բարձրագույն խմբի պաշտոն զբաղեցնող ծառայողների համար

Ձմեռային գլխարկ` փրկարարական ծառայության գլխավոր, ավագ, միջին խմբերի պաշտոններ զբաղեցնող ծառայողների համար

 

Ներմուծեք նկարագրությունը_2156

 

Տոնական

 

Ներմուծեք նկարագրությունը_2162

Ամենօրյա

 

Ներմուծեք նկարագրությունը_2163

 

Փողկապ փրկարար ծառայության
գեներալների համար

Փողկապ փրկարար ծառայության
գլխավոր, ավագ, միջին և կրտսեր
խմբերում պաշտոններ զբաղեցնող
ծառայողների համար

(9.1-ին կետը խմբ. 27.12.12 N 1689-Ն)

(հավելվածը փոփ. 21.08.08 N 1042-Ն, լրաց., փոփ., խմբ. 27.12.12 N 1689-Ն)

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան

Հավելված N 2
ՀՀ կառավարության 2006 թվականի
 փետրվարի 2-ի N 249-Ն որոշման

ՓՐԿԱՐԱՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԶԳԵՍՏ ՏԱԼՈՒ ԿԱՐԳԸ ԵՎ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԺԱՄԿԵՏՆԵՐԸ

1. Սույն իրավական ակտով կանոնակարգվում են փրկարարական ծառայողներին համազգեստ տալու կարգը և համազգեստի օգտագործման ժամկետները:

2. Փրկարարական ծառայության բարձրագույն կոչումներ ունեցող ծառայողների համազգեստ կրելու ժամկետներն են`

 

NN
ը/կ

Անվանումը

Քանակը` մեկ
մարդու համար (հատ)

Կրելու ժամկետը
(տարի)

1.

Տոնական համազգեստ`

- կիսաբրդյա գլխարկ.

- կիսաբրդյա կիտել` տաբատով.

- ձեռնոց

1-ական հատ

5-ական տարի

2.

Տոնական համազգեստի ձմեռային գլխարկ

1

5

3.

Սպիտակ վերնաշապիկ` տոնական համազգեստի համար

1

2

4.

Բրդյա վերարկու` տոնական համազգեստի համար

1

4

5.

Տոնական համազգեստի ուսադիր

2

4

6.

Փողկապ` տոնական համազգեստի համար

1

5

7.

Գոտի

1

5

8.

Կոշիկ

1 զույգ

2

9.

Ամենօրյա համազգեստ` փիրուզագույն (կանաչակապտագույն)

1

1

10.

Ամենօրյա փիրուզագույն (կանաչակապտագույն) համազգեստի ձմեռային բաճկոն և գլխարկ

1-ական հատ

3-ական տարի

11.

Ամենօրյա փիրուզագույն (կանաչակապտագույն) համազգեստի ուսադիր

2-ական հատ

2-ական տարի

 

3. Թույլատրվում է սույն կարգի և ժամկետների 2-րդ կետով սահմանված կարճաթև վերնաշապիկը փոխարինել երկարաթև վերնաշապիկով և հակառակը:

4. Փրկարարական ծառայության կրտսեր լեյտենանտից մինչև գնդապետ կոչումներ ունեցող արական և իգական սեռերի ծառայողների համազգեստ կրելու ժամկետներն են`

 

NN
ը/կ

Անվանումը

Քանակը` մեկ
մարդու համար (հատ)

Կրելու ժամկետը
(տարի)

1.

Տոնական համազգեստ`

- կիսաբրդյա գլխարկ.

- կիսաբրդյա կիտել` տաբատով

(իգական սեռի ծառայողների համար` կիսաշրջազգեստով).

- ձեռնոց

1-ական հատ

յուրաքանչյուրը՝ 5-ական տարի

2.

Սպիտակ վերնաշապիկ` տոնական համազգեստի համար`

-կարճաթև.

-երկարաթև

1-ական հատ

յուրաքանչյուրը՝ 2-ական տարի

3.

Տոնական համազգեստի համար`

- բրդյա վերարկու.

- շարֆ

1-ական հատ

յուրաքանչյուրը՝ 5-ական տարի

4.

Տոնական համազգեստի համար`

- փողկապ.

- կաշեգոտի

1-ական հատ

յուրաքանչյուրը՝ 5-ական տարի

5.

Տոնական համազգեստի ուսադիր

2-ական հատ

յուրաքանչյուրը՝ 4-ական տարի

6.

Կոշիկ

1 զույգ

2

7.

Կիսաճտքավոր կոշիկ

1 զույգ

2

8.

Ձմեռային ամենօրյա սվիտեր (երկարաթև կամ կարճաթև)

1

3

9.

Ամենօրյա համազգեստ` փիրուզագույն

(կանաչակապտագույն)

1

1

10.

Ամենօրյա փիրուզագույն (կանաչակապտագույն) համազգեստի`

- ձմեռային բաճկոն.

- ձմեռային գլխարկ

1-ական հատ

յուրաքանչյուրը՝ 4-ական տարի

11.

Ամենօրյա համազգեստի մայկա (կապույտ)`

- առանց օձիքի.

- օձիքով

1-ական հատ

յուրաքանչյուրը՝ 1,5-ական տարի

12.

Ամենօրյա համազգեստի ուսադիր

2

3

 

5. Թույլատրվում է սույն կարգի և ժամկետների 4-րդ կետով սահմանված`

1) կարճաթև վերնաշապիկը փոխարինել երկարաթև վերնաշապիկով և հակառակը.

2) կիսաճտքավոր կոշիկները փոխարինել կոշիկներով և հակառակը.

3) տոնական համազգեստ հատկացնել դրոշակակիր, գծային, նվագախմբի անդամ և հանդիսավոր արարողությունների մասնակից կրտսեր կոչում ունեցող ծառայողներին:

6. Սույն կարգի և ժամկետների 4-րդ կետով սահմանված համազգեստը կրելու ժամկետները տարածվում են նաև Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակազմի պետական հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչության ծառայողների վրա:

7. Փրկարարական ծառայության կրտսեր կոչումներ ունեցող ծառայողների համազգեստ կրելու ժամկետներն են`

 

NN
ը/կ

Անվանումը

Քանակը` մեկ մարդու համար (հատ)

Կրելու ժամկետը (տարի)

1.

Ամենօրյա համազգեստ` փիրուզագույն (կանաչակապտագույն)

1

1

2.

Ամենօրյա համազգեստի ձմեռային բաճկոն` փիրուզագույն (կանաչակապտագույն)

1

3

3.

Ամենօրյա համազգեստի մայկա (կապույտ)`

- առանց օձիքի.

- օձիքով

1-ական հատ

յուրաքանչյուրը՝
1-ական տարի

4.

Ամենօրյա համազգեստի ձմեռային գլխարկ

1

3

5.

Փրկարարի տաբատ-կիսաբաճկոն` կիսաերկար

1 լրակազմ

2

6.

Փրկարարի տաբատ-բաճկոն՝ կարճ

1 լրակազմ

2

7.

Փրկարարի կիսակոմբինեզոն

1

2

8.

Փրկարարի`

- կիսաճտքավոր կոշիկ.

- սպորտային կոշիկ

1-ական զույգ

յուրաքանչյուրը՝
1-ական տարի

9.

Փրկարարի երկարաճիտք կոշիկ`

1

2

10.

Փրկարարի ժիլետ առանց թևերի

1

3

11.

Տաբատ կամ կիսատաբատ

1

1

 

8. Փրկարարական ծառայության ծառայողների հատուկ (պաշտպանիչ) համազգեստ կրելու ժամկետներն են`

 

NN
ը/կ

Անվանումը

Քանակը`
մեկ մարդու համար (հատ)

Կրելու ժամկետը (տարի)

1.

Պաշտպանիչ` հրակայուն, ջրակայուն համազգեստ

1

5

2.

Ջրասուզակի համազգեստ

1

5

3.

Քիմիական, մանրէաբանական և այլ ախտահարման օջախներում աշխատելու համար պաշտպանիչ համազգեստ

1

5

(հավելվածը խմբ. 27.12.12 N 1689-Ն)

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար     
Մ. Թոփուզյան

Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան