Գլխավոր տեղեկություն
Համար
N 44
Տիպ
Քաղվածք
Ակտի տիպ
Ինկորպորացիա (02.10.2015-01.01.2022)
Կարգավիճակ
Գործողությունը դադարեցված է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
01.10.2015
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
02.10.2015
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
02.10.2015
Ուժը կորցնելու ամսաթիվ
01.01.2022

Ք Ա Ղ Վ Ա Ծ Ք

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՆԻՍՏԻ

 

Ա Ր Ձ Ա Ն Ա Գ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն Ի Ց

 

1 հոկտեմբերի 2015 թվականի N 44

 

21. ԵՐԵԽԱՅԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ 2016 ԹՎԱԿԱՆԻ ՏԱՐԵԿԱՆ ԾՐԱԳՐԻՆ ԵՎ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՑԱՆԿԻՆ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

(անվավեր է ճանաչվել 21.10.21 N 1728-Ն որոշման 1-ին կետով)

 

Հավանություն տալ Երեխայի իրավունքների պաշտպանության 2016 թվականի տարեկան ծրագրին և միջոցառումների ցանկին` համաձայն NN 1 և 2 հավելվածների, և դրանք սահմանված կարգով «Հայաստանի Հանրապետության 2016 թվականի պետական բյուջեի նախագծի կազմում ներկայացնել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողով:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Հ. Աբրահամյան

 

2015 թ. հոկտեմբերի 2

Երևան

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության 2015 թվականի

հոկտեմբերի 1-ի նիստի N 44
արձանագրային որոշման

 

ՏԱՐԵԿԱՆ ԾՐԱԳԻՐ

ԵՐԵԽԱՅԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ

2016 ԹՎԱԿԱՆԻ

 

I . ՆԵՐԱԾՈՒԹՅՈՒՆ

 

«Երեխայի իրավունքների պաշտպանության 2016 թվականի տարեկան ծրագիրը» (այսուհետ` ծրագիր) մշակվել է «Երեխայի իրավունքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33 և 34 հոդվածների պահանջներին համապատասխան:

 Ծրագիրը կազմելիս հաշվի են առնվել ՀՀ վարչապետի 2014 թվականի դեկտեմբերի 16-ի N1253-Ա որոշմամբ հաստատված հավելվածի 46-րդ կետի 4-ի ա) ենթակետը և ՀՀ կառավարության 2012 թվականի դեկտեմբերի 27-ի N1694-Ն որոշմամբ ամրագրված քաղաքականության հիմնական ուղղություններն ու նպատակները:

 Ծրագիրը համահունչ է Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի մայիսի 27-ի N442-Ն որոշմամբ հաստատված «ՀՀ 2014-2025 թվականների հեռանկարային զարգացման ծրագրի» դրույթներին, համապատասխանում է երեխայի իրավունքների պաշտպանության ոլորտում ստանձնած միջազգային պարտավորություններին և ուղղված է կյանքի դժվարին իրավիճակում հայտնված երեխաների սոցիալական պաշտպանության հիմնախնդիրների լուծմանը:

 

II. Տարեկան ծրագրի նպատակը և խնդիրները

1) Ծրագրի նպատակն է`

ա. սոցիալական պաշտպանության ոլորտում` կյանքի դժվարին իրավիճակում հայտնված երեխայի սոցիալական պաշտպանության երաշխիքների ապահովումը, այլընտրանքային ծառայությունների ցանցի զարգացումը, երեխաների խնամքի և պաշտպանության հաստատությունների բարելավումը, նշված հաստատություններում խնամվող երեխաների կյանքի որակի բարելավումը, նրանց ինտեգրումը հասարակություն,

բ. առողջապահության ոլորտում` երեխաների բժշկական օգնության որակյալ և մատչելի ծառայությունների ապահովումը, ինչպես նաև հիվանդությունների կանխարգելման միջոցառումների իրականացումը` ուղղված մանկական մահացության և հիվանդացության ցուցանիշների նվազեցմանը,

գ. կրթության ոլորտում` համակարգի շարունակական զարգացումը, միջազգային ասպարեզում նրա մրցունակության ապահովումը, կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների որակյալ հիմնական կրթության ապահովումը, հանրակրթական դպրոցներում ներառական կրթության հնարավորության ապահովումը, սովորողների հետաքրքրությունների և նախասիրությունների բավարարումը,

դ. մշակույթի ոլորտում` երեխայի գեղագիտական և ստեղծագործական կարողությունների զարգացումը, գեղագիտական դաստիարակությունը, ինչպես նաև մշակութային արժեքների ճանաչումն ապահովելը,

ե. անչափահասների արդարադատության ոլորտում` իրավախախտումներ կատարած անչափահասների վերականգնողական կենտրոնների ցանցի ընդլայնումը, անչափահաս դատապարտյալների զբաղվածության ապահովումը:

2) Ծրագրի խնդիրն է`

ա. սոցիալական պաշտպանության ոլորտում` Կյանքի դժվարին իրավիճակում հայտնված` այդ թվում առանց ծնողական խնամքի մնացած, ծնողների խնամքից զրկվելու վտանգի տակ գտնվող, ինչպես նաև աճի և զարգացման համար անբարենպաստ և վտանգավոր կենսապայմաններում հայտնված երեխաների, նրանց ընտանիքների հիմնախնդիրների վերհանումը, սոցիալ-մանկավարժական, սոցիալ-հոգեբանական գործնական աջակցության ցուցաբերումը, Երեխաների իրավունքների պաշտպանության եռաստիճան համակարգի հզորացումը, սոցիալական պաշտպանության ոլորտի այլընտրանքային համակարգի ընդլայնումը և հզորացումը,

բ. առողջապահության ոլորտում` ամբուլատոր-պոլիկլինիկական բուժօգնության ապահովումը, հիվանդանոցային բուժօգնության ապահովումը, վերականգնողական-առողջարանային բուժման ապահովումը,

գ. կրթության ոլորտում` նախադպրոցական կրթության ծառայությունների որակի ու մատչելիության ապահովումը, կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների վկայագրման չափորոշիչների և կիրառվող գործիքների կատարելագործումը, ներառական կրթություն իրականացնող դպրոցների ցանցի ընդլայնումը,

դ. մշակույթի ոլորտում` գեղարվեստական կրթության մատչելիության ապահովումը, գեղարվեստական կրթական հաստատությունների բնականոն գործունեության ապահովումը, ուսուցման մատչելիության ապահովումը արտադպրոցական գեղարվեստական դաստիարակության շրջանակներում՝ մասնավորապես սահմանափակ կարողություններ ունեցող, սոցիալապես անապահով, առանց ծնողական խնամքի մնացած երեխաների մշակութային կրթության ապահովմամբ,

ե. անչափահասների արդարադատության ոլորտում` ինչպես անչափահասների կողմից, աjնպես էլ նրանց նկատմամբ կատարվող հանցագործությունների և այլ իրավախախտումների կանխարգելման և բացահայտման ուղղությամբ տարվող աշխատանքների իրականացման աջակցություն:

Երեխաների սոցիալական պաշտպանության ոլորտում ՀՀ կառավարության կողմից վերջին տարիների իրականացված քաղաքականության հիմնական նպատակը կյանքի դժվարին իրավիճակում հայտնված երեխաների կյանքի որակի բարելավումն է, նրանց սոցիալական պաշտպանությունն ու հասարակության մեջ ինտեգրումը:

3. Տարեկան ծրագրի նպատակն է`

Երեխաների իրավունքների և շահերի պաշտպանությունը, սոցիալական պաշտպանվածության ապահովումը, այդ թվում`

1) Կյանքի դժվարին իրավիճակում հայտնված երեխայի սոցիալական պաշտպանության երաշխիքների ապահովումը, երեխայի և նրա ընտանիքի կարիքների բավարարումը, այլընտրանքային ծառայությունների ցանցի զարգացումը, երեխաների խնամքի և պաշտպանության հաստատություններում խնամվող երեխաների կյանքի որակի բարելավումը, նշված հաստատություններում խնամվող երեխաների ինտեգրումը հասարակությանը, ընտանիքի, կանանց և երեխաների իրավունքների և շահերի պաշտպանությունը, սոցիալական պաշտպանության իրավունքի ապահովումը, այդ թվում` մինչև 18 տարեկան առանց ծնողական խնամքի մնացած երեխաների խնամքի, դաստիարակության, ուսման, ֆիզիկական և մտավոր զարգացման համար նպաստավոր պայմանների ստեղծումը, սոցիալ-հոգեբանական և բժշկական վերականգնման իրականացումը, երեխայի՝ ընտանիքում ապրելու իրավունքի ապահովումը, իսկ վերջինիս բացակայության դեպքում` ընտանեկանին առավել մոտ կենսապայմանների ապահովումը, մանկատանը խնամվող առանց ծնողական խնամքի մնացած երեխաների` ընտանիքում ապրելու իրավունքի ապահովումը.

2) երեխաների խնամքի և պաշտպանության գիշերօթիկ հաստատություներում և մանկատներում խնամվող մինչև 18 տարեկան երեխաների` ընտանիք վերադարձի ապահովումը, հաստատություններում տեղավորման ենթակա` կյանքի դժվարին իրավիճակում հայտնված երեխաների մուտքի կանխարգելումը հաստատություններ.

3) մանկատների շրջանավարտների սոցիալական պաշտպանությունը, նրանց հետագա ինքնուրույն կյանքի կազմակերպումը և հասարակությանը ինտեգրման գործընթացի համակարգումը.

4) կյանքի դժվարին իրավիճակում հայտնված` 6-18 տարեկան առանց ծնողական խնամքի մնացած, ծնողների խնամքից զրկվելու վտանգի տակ գտնվող, ինչպես նաև աճի և զարգացման համար անբարենպաստ և վտանգավոր կենսապայմաններում հայտնված երեխաների, նրանց ընտանիքների հիմնախնդիրների վերհանումը, սոցիալմանկավարժական, սոցիալ-հոգեբանական գործնական աջակցության ցուցաբերումը.

5) մանկատան սաների խնամքի և դաստիարակության, ֆիզիկական և մտավոր զարգացման, կրթության գործընթացին աջակցությունը

6) հաստատություն երեխայի մուտքի կանխարգելումը` խնամատար ընտանիքում խնամվող երեխայի խնամքի և դաստիարակության ապահովման շնորհիվ:

7) այլընտրանքային ծառայությունների ընդլայնման միջոցով երեխաների հոսքի նվազեցումը մանկատներ և հատուկ հանրակրթական հաստատություններ, 6-18 տարեկան երեխաների սոցիալական վերականգնումը, շուրջօրյա խնամքն ու դաստիարակությունը:

8) հասարակական կյանքի տարբեր ոլորտներում քաղաքացիների համար հավասար իրավունքների և հավասար հնարավորությունների ապահովումը` անկախ սեռից:

9) Հայաստանի Հանրապետությունում թրաֆիքինգի և բռնության երևույթի կանխարգելման աշխատանքները:

4. Հաշվի առնելով խնդրի շարունակական բնույթը, առաջիկա տարիներին անհրաժեշտ է աշխատանքներն ուղղել մի շարք խնդիրների լուծմանը, մասնավորապես.

Ծրագրի խնդիրն է`

կյանքի դժվարին իրավիճակում հայտնված երեխաների կարիքների բավարարման սահմանափակ հնարավորությունները,

1)նախարարության համակարգի մանկատներում և երեխաների խնամքի և պաշտպանության գիշերօթիկ հաստատություններում խնամվող երեխաների հոսքի կանխարգելման և խնամվողների թվի նվազեցման սահմանափակ հնարավորությունները,

Խարբերդի մասնագիտացված մանկատան չափահաս սաների հաստատությունից դուրսբերման անհրաժեշտությունը

վերականգնողական ծառայությունների պակասը,

այլընտրանքային ծառայությունների պակասը,

2)բռնության ենթարկված անձանց սոցիալական աջակցության մեխանիզմների բացակայությունը,

3)թրաֆիքինգի զոհերի վերականգնման սահմանափակ հնարավորությունները:

5)թրաֆիքինգի զոհերի և նրանց տրամադրվող աջակցության նվազագույն 6)չափորոշիչների բացակայությունը:

Կյանքի դժվարին իրավիճակում հայտնված երեխաների աջակցության քաղաքականությունն ուղղված է այդ երեխաների սոցիալական պաշտպանության երաշխիքների ապահովմանը, նրանց մատուցվող այլընտրանքային ծառայությունների ցանցի զարգացմանը, ինչպես նաև երեխաների խնամքի և պաշտպանության հաստատություններում մատուցվող ծառայությունների որակի բարելավմանը, նրանցում խնամվող երեխաների խնամքի, դաստիարակության, ուսման, ֆիզիկական զարգացման և հասարակությանն ինտեգրման համար նպաստավոր պայմանների ստեղծմանը:

 Հայաստանի Հանրապետությունում ձևավորվել և գործում է երեխաների պաշտպանության եռաստիճան համակարգ` ազգային, մարզային և համայնքային մակարդակներում, որի նպատակը` երեխաների պաշտպանության միասնական և համակարգված քաղաքականության իրականացման ապահովումն է:

 ՀՀ վարչապետի որոշմամբ ստեղծվել և 2005 թվականից գործում է երեխաների պաշտպանության ազգային հանձնաժողովը, որի գործունեությունը հիմնականում ուղղված է երեխաների իրավունքների և շահերի պաշտպանության երաշխիքների ապահովման միասնական պետական քաղաքականության իրականացմանը, ինչպես նաև երեխաների իրավունքների և շահերի պաշտպանությունն իրականացնող պետական կառավարման մարմինների, հասարակական, քաղաքական, գիտական և այլ կազմակերպությունների համագործակցության համակարգմանը:

 2006 թվականից գործում են մարզպետարանների (Երևանի քաղաքապետարանի) ընտանիքի, կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության բաժինները, որոնց խնդիրն է մարզում` ՀՀ կառավարության կողմից հաստատված երեխաների պաշտպանությանն ուղղված քաղաքականության իրականացումը, կյանքի դժվարին իրավիճակում հայտնված երեխայի իրավունքների պաշտպանության ապահովումը և նպատակային ծրագրերի մշակումը և իրագործումը:

 Հայաստանի Հանրապետության Ընտանեկան օրենսգրքով ամրագրված` խնամակալության և հոգաբարձության մարմինները հանդիսանում են երեխաների իրավունքների պաշտպանության առաջին մակարդակը, որոնք համագործակցելով մարզպետարանների աշխատակազմերի ընտանիքի, կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության բաժինների հետ, իրականացնում են երեխաների իրավունքների պաշտպանությունը համայնքներում:

 

5. Սոցիալական ոլորտում «Երեխաների իրավունքների պաշտպանության տարեկան ծրագրի շրջանակում իրականացվում են հետևյալ միջոցառումները.

1) «Բնակչության սոցիալական պաշտպանության ընդհանուր տիպի և հատուկ (մասնագիտացված) հաստատություններում (մանկատներում) երեխաների շուրջօրյա խնամքի ծառայություններ» միջոցառման շրջանակներում համաձայն ՀՀ կառավարության 2004թ. օգոստոսի 5-ի N 1324-Ն և ՀՀ կառավարության 2007թ. մայիսի 31-ի «Մանկատանը, երեխաների խնամքի և պաշտպանության գիշերօթիկ հաստատությունում (անկախ դրա կազմակերպական-իրավական ձեվից) խնամվող, ինչպես նաև հատուկ հանրակրթական ուսումնական հաստատությունում սովորող երեխայի խնամքի և սպասարկման նվազագույն չափորոշիչները հաստատելու մասին» N 815-Ն որոշումների` 2015 թվականի ՀՀ պետական բյուջեով հաստատված հունվար-հունիս ամիսներին կատարվել է ճշտում. 735 երեխայի փոխարեն հուլիս ամսից 705 առանց ծնողական խնամքի մնացած 0-18 տարեկան երեխա կխնամվի նախարարության համակարգում գործող երեխաների շուրջօրյա խնամքի 6 հաստատությունում: (այսուհետ` մանկատուն), որտեղ իրականացվում են նրանց շուրջօրյա խնամքն ու դաստիարակությունը` սոցիալ-հոգեբանական վերականգնման աշխատանքները, իրավունքների և օրինական շահերի պաշտպանությունը, սնունդով, հագուստով և կենցաղային իրերով ապահովումը, ուսուցման և բժշկական օգնության կազմակերպումը: Վերը նշված 6 մանկատնից 3-ը ընդհանուր տիպի է, 3-ը` մասնագիտացված, որտեղ հաստատված 505 երեխայի փոխարեն նույն ժամանակաշրջանում իրականացվում են կենտրոնական նյարդային համակարգի ախտահարումներով, բնածին և ձեռքբերովի ֆիզիկական և մտավոր արատներ ունեցող շուրջ 445 երեխայի շուրջօրյա խնամքն ու դաստիարակությունը:

Ս.թ. հուլիս ամսից համակարգի մանկատներում խնամվում է 660 երեխա /445 երեխա` մասնագիտացված մանկատներում/, ինչը պայմանավորված է Խարբերդի չափահաս 80 սանի տեղափոխման հանգամանքով:

2) «Հայաստանի Հանրապետության երեխաների շուրջօրյա խնամք և պաշտպանություն իրականացնող հաստատություններում խնամվող երեխաներին ընտանիքներ վերադարձնելու ծառայություններ /բեռնաթափում/» միջոցառումն իրականացվում է նախարարության և «Առավոտ» հասարակական կազմակերպության հետ կնքված պայմանագրի համաձայն ՀՀ Լոռու և Շիրակի մարզերում, որը նախատեսում է երեխաների շուրջօրյա խնամք և պաշտպանություն իրականացնող գիշերօթիկ հաստատություններից երեխաներին վերադարձնել կենսաբանական ընտանիքներ, ինչպես նաև կանխարգելել նրանց մուտքը հաստատություններ:

 ՀՀ Լոռու մարզում իրականացվող միջոցառման շրջանակում հաստատություններից յուրաքանչյուր տարի կենսաբանական ընտանիք է վերադառնում և կանխարգելվում է 50 երեխայի մուտքը հաստատություններ: 2014թ. միոցառումն իրականացվում է նաև ՀՀ Շիրակի մարզում: Նշված երկու մարզում իրականացվող միջոցառման շրջանակներում հաստատություններից յուրաքանչյուր տարի կենսաբանական ընտանիք է վերադառնում և կանխարգելվում է 100 երեխայի մուտքը հաստատություններ:

 Միջոցառման շրջանակում 100 երեխայի ընտանիքներին տրամադրվում է դրամական օժանդակության փաթեթ:

3) «Կենսաբանական ընտանիքներ տեղափոխված երեխաների ընտանիքներին բնաիրային օժանդակության փաթեթի տրամադրում» միջոցառումը վերոնշյալ միջոցառման բաղկացուցիչ մասն է կազմում:

 ՀՀ Լոռու մարզում իրականացվող սույն միջոցառման շրջանակում յուրաքանչյուր տարի 50 երեխայի ընտանիքներին տրամադրվում է աջակցություն` սննդի զամբյուղ, գրենական պիտույքներ և դասագրքեր, էներգետիկ ծառայությունների փոխհատուցում: Քանի որ 2014 թվականից միջոցառումն իրականացվում է նաև ՀՀ Շիրակի մարզում, միջոցառման շրջանակում 50 երեխայի ընտանիքներին տրամադրվում է նույնպիսի աջակցություն:

«Պետական աջակցություն Հայաստանի Հանրապետության մանկատների շրջանավարտներին» Միջոցառումն իրականացվել է 2003 թվականից և ունի երկու բաղադրիչ.

4) «Երեխաներին խնամք տրամադրող` բնակչության սոցիալական պաշտպանության ընդհանուր տիպի և հատուկ (մասնագիտացված) հաստատությունների (մանկատների) շրջանավարտներին աջակցություն և խորհրդատվություն»

ՀՀ կառավարության 2014թ. դեկտեմբերի 18-ի N1452-Ն որոշման համաձայն 2003-2013 թվականներին իրականացվել է ՀՀ պետական բյուջեի «Աջակցություն և խորհրդատվություն ՀՀ մանկատների շրջանավարտներին» միջոցառումը: Դրա շրջանակում մանկատների շրջանավարտների համար իրականացվել են սոցիալական պաշտպանության միջոցառումներ` շրջանավարտների ուսումնասիրություն, կարիքների գնահատում, մասնագիտական կողմնորոշում, ուսուցում, վերապատրաստում, բժշկական օգնություն, իրավաբանական աջակցության տրամադրում, սոցիալ-հոգեբանական աջակցություն, բնակելի տարածքի ապահովում:

2014 թվականից ծրագիրն իրականացվում է Վանաձոր և Գավառ քաղաքներում` «Վանաձորի մանկատուն» ՊՈԱԿ-ի և «Գավառի մանկատուն» ՊՈԱԿ-ի 18-23 տարեկան շրջանավարտների համար:

 Ծրագրի նպատակն է ապահովել մանկատների շրջանավարտների սոցիալական պաշտպանությունը, ստեղծել բավարար պայմաններ հետագա կյանքի ինքնուրույն կազմակերպման և նրանց հասարակությանը ինտեգրելու համար:

5) «Բնակչության սոցիալական պաշտպանության ընդհանուր տիպի և հատուկ (մասնագիտացված) հաստատությունների (մանկատների) շրջանավարտներին միանվագ դրամական օգնության տրամադրում» միջոցառումը, որի շրջանակում մանկատների 15 շրջանավարտի տրամադրվում է միանվագ դրամական օգնություն:

6) Սոցիալական հոգածության ցերեկային կենտրոնների երեխաների սոցիալական ծառայությունների տրամադրում» միջոցառման շրջանակում համաձայն ՀՀ կառավարության 2006 թվականի դեկտեմբերի 7-ի N1877-Ն որոշման` նախարարության համակարգի երեխաների սոցիալական հոգածության 3 կենտրոնի կողմից ծառայություններ են տրամադրվում ռիսկի ենթակա 6-18 տարեկան շուրջ 300 երեխայի և նրանց ընտանիքներին:

7) «Կյանքի դժվարին իրավիճակում հայտնված երեխաների համար ժամանակավոր խնամքի տրամադրման ծառայություններ» միջոցառման շրջանակում, համաձայն ՀՀ կառավարության 2012 թվականի դեկտեմբերի 20-ի «Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովության նախարարության «Երևանի «Զատիկ» մանկատուն» պետական ոչ առևտրային կազմակերպությունը վերանվանելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 23-ի N209-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» N1659-Ն որոշման, «Երևանի երեխաների «Զատիկ» սոցիալական աջակցության կենտրոն»-ի կողմից յուրաքանչյուր տարի կյանքի դժվարին իրավիճակում հայտնված 3-18 տարեկան թվով 20 երեխայի տրամադրվում է մինչև 6 ամիս ժամկետով շուրջօրյա խնամք` մինչև նրան կենսաբանական ընտանիք վերադարձնելը, մանկատանը կամ երեխաների խնամքի և պաշտպանության գիշերօթիկ հաստատությունում տեղավորելը:

8) «Երեխաների գիշերօթիկ խնամքի և պաշտպանության ծառայություններ» միջոցառման շրջանակներում, համաձայն ՀՀ կառավարության 2006 թվականի նոյեմբերի 9-ի N1735-Ն որոշման, սոցիալապես անապահով, ընտանիքների անապահովության գնահատման համակարգում հաշվառված ընտանիքների դպրոցահասակ 800 երեխա խնամվում է երեխաների խնամքի և պաշտպանության գիշերօթիկ 8 հաստատությունում, որտեղ երեխաների խնամքը տարանջատվում է կրթությունից և կազմակերպվում է հանրակրթական դպրոցներում` երեխային հասարակությանն ինտեգրելու նպատակով:

Ս.թ. հուլիս ամսից` պայմանավորված Երևանի երեխաների խնամքի և պաշտպանության գիշերօթիկ հաստատության վերակազմակերպմամբ` համակարգում գործում է 7 հաստատություն, որտեղ խնամվում է 730 երեխա:

9) «Երեխաների խնամքի ցերեկային կենտրոնների կողմից դժվար իրավիճակում հայտնված երեխաների սոցիալական հոգածության ծառայություններ» միջոցառման շրջանակներում «Հույսի կամուրջ» հասարակական կազմակերպության Դիլիջան, Իջևան, Բերդ և Նոյեմբերյան քաղաքների 4 կենտրոնում ծառայություններ են մատուցվում նշված համայնքների հատուկ կարիքներով, հաշմանդամ, սոցիալ-հոգեբանական և այլ խնդիրներ ունեցող երեխաների: Կենտրոնների ծառայություններից օգտվում է շուրջ 250 երեխա:

 «Հույսի կամուրջ» հասարակական կազմակերպությունը 2008 թվականից իր գործունեությունն իրականացնում է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության համաֆինանսավորմամբ: Նշված կենտրոնների 84 աշխատակցի աշխատավարձ է տրամադրվում ՀՀ պետական բյուջեից:

10) «Բնակչության սոցիալական պաշտպանության ընդհանուր տիպի և հատուկ (մասնագիտացված) հաստատություններում (մանկատներում) խնամվող դպրոցահասակ երեխաներին դրամական աջակցության տրամադրում» միջոցառման շրջանակում, համաձայն ՀՀ կառավարության 2004թ. օգոստոսի 5-ի N1324-Ն որոշման, մանկատներում խնամվող 7-18 տարեկան 195 դպրոցահասակ երեխայի տրամադրվում է մանր ծախսերի համար նախատեսված գումար /գրպանի գումար/:

11) «Խնամատար ընտանիքում երեխայի խնամքի և դաստիարակության աջակցության տրամադրում» միջոցառման շրջանակում, համաձայն ՀՀ կառավարության 2008 թվականի մայիսի 8-ի N459-Ն որոշման, յուրաքանչյուր տարի մանկատան առանց ծնողական խնամքի մնացած 17 երեխա խնամվում է խնամատար ընտանիքներում` մինչև նրանց 18 տարին լրանալը:

 12) «Հաշմանդամ երեխաներին ցերեկային խնամքի ծառայությունների մատուցում Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի N92 ներառական մանկապարտեզում» միջոցառման շրջանակում 18 աշխատակցի միջոցով իրականացնում է կյանքի դժվարին իրավիճակում հայտնված երեխաների, այդ թվում մտավոր և ֆիզիկական զարգացման ծանր խանգարումներ ունեցող մինչև 6 տարեկան երեխաների միջամտությունը, մասնավորապես ինքնասպասարկման և հաղորդակցման հմտությունների զարգացումը, ինտեգրումն ու կյանքի որակի բարելավումը, մտավոր և ֆիզիկական զարգացման ծանր խանգարումներով երեխաներ ունեցող ընտանիքների սոցիալական և հոգեբանական խնդիրների թեթևացումը: Կազմակերպության կողմից հիմնված ցերեկային խնամքի կենտրոնի շահառուներն են մտավոր և ֆիզիկական զարգացման ծանր խանգարումներ ունեցող 24 երեխա: Միջոցառումն իրականացնում է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության համաֆինանսավորմամբ` 18 աշխատակցի տրամադրվում է աշխատավարձ:

13) «Թրաֆիքինգի զոհերին սոցիալ-հոգեբանական վերականգնողական օժանդակության տրամադրման նպատակով պետական աջակցություն» միջոցառումն ուղղված է Հանրապետությունում մարդկանց շահագործման երևույթի կանխարգելմանն ուղղված քաղաքականության շարունակականության ապահովմանը, որի շրջանակում նախարարության և «ԱՄՔՈՐ» հասարակական կազմակերպության հետ կնքված պայմանագրի համաձայն յուրաքանչյուր տարի թրաֆիքինգի զոհերին (32 անձի) տրամադրվում են սոցիալ-հոգեբանական վերականգնողական ծառայություններ:

 Բնակչության խոցելի խմբերից՝ հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց խնամքի համար ՀՀ կառավարության 2015թ. ապրիլի 2-ի N381-Ն որոշմամբ Երևանի երեխաների խնամքի և պաշտպանության թիվ 1 գիշերօթիկ հաստատություն» պետական ոչ առևտրային կազմակերպության վերակազմակերպման արդյունքում ստեղծվել է «Ձորակ» հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց խնամքի կենտրոն», պետական ոչ առևտրային կազմակերպությունը, որն իրականացնում է հոգեկան առողջության խնդիրներ ունեցող՝ 18 տարին լրացած անձանց շուրջօրյա խնամք, սննդի ապահովում, առաջնային բժշկական օգնության և սպասարկման ծառայությունների տրամադրում, սոցիալ-հոգեբանական օգնություն, իրավական խորհրդատվություն, պրոթեզաօրթոպեդիկ և վերականգնողական պարագաների տրամադրում, ինչպես նաև կազմակերպում նրանց բժշկասոցիալական փորձաքննության և հիվանդանոցային բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպություններ ուղեգրման աշխատանքները և ազատ ժամանցի և աշխատանքային թերապիայի կազմակերպումը:

 Խարբերդի մասնագիտացված մանկատուն» պետական ոչ առևտրային կազմակերպության 180 չափահաս սանից 80-ը տեղափոխվել է «Ձորակ» հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց խնամքի կենտրոն», որտեղ կիրականացվի նրանց հետագա խնամքը:

 2016 թվականի ընթացքում կմշակվեն և կիրականացվեն որդեգրող, որդեգրել ցանկացող ընտանիքների (անձանց) և խնամատար ընտանիքների անդամների (ծնողների ու երեխաների), խնամակալության և հոգաբարձության մարմինների, ինչպես նաև երեխաների խնամքի և պաշտպանության հաստատությունների մասնագետների ուսուցողական ծրագրեր, ինչպես նաև` Երեխայի իրավունքների պաշտպանության քաղաքականության իրազեկման աշխատանքներ:

 Նախատեսվում է ստեղծել երեխայի հանդեպ բռնության երևույթը բնութագրող տեղեկատվության համակարգ:

 Կմշակվի և ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի կողմից կհաստատվի երեխաների խնամքի վերաբերյալ մասնագիտական աջակցության կարգը, կիրականացվի որդեգրված և խնամատարության հանձնված երեխաների խնամքի նկատմամբ վերահսկողություն:

 Կմշակվի և ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի կողմից կհաստատվի «Հայաստանի Հանրապետությունում երեխայի իրավունքների պաշտպանության համակարգում անմիջականորեն սոցիալական ծառայություններ տրամադրող մարմինների վերակառուցման, կարողությունների հզորացման ծրագիրը և միջոցառումների ժամանակացույցը հաստատելու մասին» հրամանը:

 Կմշակվի և ՀՀ կառավարություն ներկայացվի «Հայաստանի Հանրապետությունում կյանքի դժվարին իրավիճակում հայտնված ընտանիքներին համայնքահեն բազմաբնույթ սոցիալական ծառայությունների տրամադրման համակարգի ստեղծման ծրագիրը և միջոցառումների ժամանակացույցը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը:

 Կապահովվի ընտանիքի ու երեխայի իրավունքների պաշտպանության հարցերով իրավասու բոլոր սուբյեկտների (այսուհետ` սոցիալական ցանց) արդյունավետ համագործակցություն:

 Կիրականացվի հետազոտություն աշխատող երեխաների վերաբերյալ, երեխաների աշխատանքային շահագործման կանխարգելմանն ուղղված առաջարկություններ կներկայացվեն ՀՀ Երեխաների իրավունքների պաշտպանության ազգային հանձնաժողովին:

 Կիրականացվեն հատուկ մանկավարժության և հաշմանդամ երեխաների խնամքի արդի մեթոդաբանության վերաբերյալ վերապատրաստման դասընթացներ:

 

6. Վերջին երկու տարվա ոլորտի (համակարգի) զարգացման միտումները`

2013-2014թթ շարունակվել է իրականացվել ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության համակարգի շուրջօրյա խնամքի հաստատություններում (մանկատներում) երեխաների խնամքի և դաստիարակության ապահովումը:

 1) ՀՀ պետական բյուջեից շուրջօրյա խնամքի հաստատություններին հատկացված ֆինանսական միջոցները տարեցտարի աճել են` պայմանավորված փափուկ գույքի ավելացմամբ և այլն: 2013 թվականին հատկացվել է 2,056,084.9 հազ. դրամ` 760 երեխայի շուրջօրյա խնամքի իրականացման համար, 2014 թ.` 2,253,309,8 հազ. դրամ` 745 երեխայի շուրջօրյա խնամքի իրականացման համար, 2015թ. հաստատվել է 2,248,518.7 հազ. դրամ` 735 երեխայի շուրջօրյա խնամքի իրականացման համար:

Ս.թ. հուլիս ամսից կատարվել է ճշտում՝ տարեկան ֆոնդը կազմել է 2,167,440.7 հազ դրամ՝ միջին հաշվով 705 երեխայի խնամքի համար:

Սոցիալ-տնտեսական ծանր պայմաններով պայմանավորված ավելացել է առողջական խնդիրներ ունեցող երեխաների թիվը մասնագիտացված մանկատներում: 2012թ. շուրջօրյա խնամքի հաստատություններում 2014թ. շուրջ 720 երեխայից 500-ը մասնագիտացված մանկատներում խնամվող կենտրոնական նյարդային համակարգի ախտահարումներով, բնածին և ձեռքբերովի ֆիզիկական և մտավոր արատներ ունեցող երեխաներ են: Ընդհանուր տիպի մանկատներում, մասնավորապես, Երևանի «Մանկան տանը» խնամվել է ֆիզիկական և մտավոր խնդիրներ ունեցող շուրջ 25 երեխա:

Վերջին երկու տարիների ընթացքում երեխաների` ընտանիքում ապրելու իրավունքի ապահովման գործընթացով պայմանավորված` հաստատությունների բեռնաթափման արդյունքում, կրճատվել են մանկատներում խնամվող երեխաների փաստացի թվերը: 2013թ` 760 երեխայի փոխարեն փաստացի խնամվել է 719 երեխա, հաստատված թվի 94,6%-ը: Մեկ խնամվողի հաշվով մատուցվելիք ծառայության նվազագույն օրական միջին գինը 2013 թվականին կազմել է 7412 դրամ, այդ թվում սնունդի համար` 1300 դրամ: 2014թ.` 7837.34 դրամ,այդ թվում սնունդի համար` 1300 դրամ: Այսպիսով, շուրջօրյա խնամքի հաստատություններում մեկ խնամվողի հաշվով մատուցվելիք ծառայության նվազագույն օրական միջին գինը 2014 թվականին 2013 թվականի համեմատ աճել է 5.7 %-ով:

2013թ. ընթացքում համակարգի մանկատներ է ուղեգրվել 183 երեխա, այդ թվում 85 երեխա` մասնագիտացված մանկատներ, 2014թ.` 140 երեխա, այդ թվում 86 երեխա` մասնագիտացված մանկատներ:

 2) Երեխայի ընտանիքում ապրելու իրավունքի ապահովման և շուրջօրյա հաստատություններ երեխաների հոսքի կանխարգելման նպատակով շարունակվել է երեխաների շուրջօրյա խնամք և պաշտպանություն իրականացնող հաստատություններից երեխաների բեռնաթափման և այդ հաստատություններ երեխաների մուտքի կանխարգելման գործընթացը: ՀՀ կառավարության կողմից 2013թ. հաստատություններից 50 երեխայի բեռնաթափման և հաստատություններ երեխաների մուտքի կանխարգելման համար հատկացվել է 11,654.5.0 հազ. դրամ, հաստատություններից բեռնաթափվել է 25 երեխա, ևս 25 երեխայի մուտքը կանխարգելվել է հաստատություններ: 2014թ. 100 երեխայի բեռնաթափման և հաստատություններ երեխաների մուտքի կանխարգելման համար հատկացվել է 21201.4 հազ. դրամ. հաստատություններից բեռնաթափվել է 50 երեխա, ևս 50 երեխայի մուտքը կանխարգելվել է հաստատություններ` տարեցտարի միջոցառումը նպատակաուղղելով հաստատություններ երեխաների մուտքի կանխարգելմանը:

 Հաստատություններից երեխաների դուրսբերման և հաստատություններ մուտքի կանխարգելման նպատակով երեխաների կենսաբանական ընտանիքներին յուրաքանչյուր ամիս տրամադրվում է օժանդակության փաթեթ` 16170 դրամի չափով: 2012թ. և 2013թ. ՀՀ պետական բյուջեից յուրաքանչյուր տարի հատկացվել է 9,702.0 հազ. դրամ` 50 շահառուի համար, իսկ 2014թ. հատկացվել է 16.402.4 հազ. դրամ` երկու մարզում 100 շահառուի ընտանիքի օժանդակության փաթեթ տրամադրելու համար:

 3) 2013-2014թթ շարունակվել է ՀՀ-ում մանկատների շրջանավարտներին աջակցության և խորհրդատվության տրամադրումը: Այդ նպատակով 40 շահառուի ծառայություն մատուցելու համար 2013թ. հատկացվել է 16331.4 հազ. դրամ, 2014թ.` 16331.4 հազ. դրամ` 2015թ. միջոցառման շահառու է ընտրվել միայն տվյալ տարվա շրջանավարտը՝ 13 շահառուի ծառայություններ մատուցելու համար հատկացվել է 16,352.8 հազ. դրամ:

 4) ՀՀ-ում իրականացվում է երեխաների պաշտպանության համակարգի բարեփոխումների ռազմավարություն, որը ենթադրում է ռիսկի ենթակա երեխաների խնամքի և սոցիալական հոգածության ենթահամակարգի ապակենտրոնացում, երեխաների իրավունքների պաշտպանության համակարգի հզորացում, ինչը պայմանավորված է երեխայի ընտանիքում ապրելու իրավունքով: Խնդրի լուծման նպատակով ընդունվել է ՀՀ կառավարության 2011 թվականի հունիսի 2-ի N804-Ն որոշումը:

Կարևորելով այն հանգամանքը, որ կանխարգելման միջոցով պահպանվում է երեխա-ընտանիք-հասարակություն կապը, և մանկատներում չի ավելանում խնամվող երեխաների թիվը` ՀՀ կառավարության 2012թ. դեկտեմբերի 20-ի «Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովության նախարարության «Երևանի «Զատիկ» մանկատուն» պետական ոչ առևտրային կազմակերպությունը վերանվանելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 23-ի N209-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» N1659-Ն որոշմամբ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության «Երևանի «Զատիկ մանկատուն» ՊՈԱԿ-ը դադարել է գործել որպես մանկատուն, և 2013թ. հունվարի 1-ից գործում է որպես «Երևանի «Զատիկ» երեխաների աջակցության կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպություն, որը իրականացնում է կյանքի դժվարին իրավիճակում հայտնված երեխաների ցերեկային և ժամանակավոր շուրջօրյա խնամք:

 2013թ. ՀՀ պետական բյուջեի միջոցներով Երևանի «Զատիկ» երեխաների աջակցության կենտրոն» ՊՈԱԿ-ում կյանքի դժվարին իրավիճակում հայտնված 100 երեխայի տրամադրվել է ցերեկային խնամք և 3-18 տարեկան 20 երեխայի` մինչև 6 ամիս ժամկետով շուրջօրյա խնամք:

«Կյանքի դժվարին իրավիճակում հայտնված երեխաներին սոցիալական հոգածության ծառայություններ» միջոցառման շրջանակում նախարարության համակարգի «Երևանի Աջափնյակ վարչական շրջանի երեխաների սոցիալական հոգածության կենտրոն», «Գյումրի քաղաքի երեխաների սոցիալական հոգածության կենտրոն» և «Երևանի «Զատիկ» երեխաների աջակցության կենտրոն» ՊՈԱԿ-ների կողմից ցերեկային խնամքի ծառայություններ են տրամադրվում կյանքի դժվարին իրավիճակում հայտնված 6-18 տարեկան շուրջ 300 երեխայի և նրանց ընտանիքներին:

ՀՀ 2013թ. պետական բյուջեով հաստատված 300 երեխայի փոխարեն ծառայություններ են տրամադրվել 260 երեխայի, 2014թ.` 286 երեխայի:

 2013թ. հատկացվել է /ճշտված բյուջե/ 219,333.5 հազ. դրամ, 2014թ.` 224,456.0 հազ. դրամ` նախորդ տարվա նկատմամբ 5122.5 հազ. դրամով կամ 2,3%-ով ավելի: Մեկ խնամվողի հաշվով մատուցվելիք ծառայության նվազագույն օրական միջին գինը փաստացի կազմել է 2013թ. 3422.5 հազ դրամ, այդ թվում սնունդի համար` 1300 դրամ, 2014թ.՝ 2982 դրամ, այդ թվում՝ սնունդի համար 1300 դրամ:

 5)Երևանի «Զատիկ» երեխաների աջակցության կենտրոնի» կողմից կյանքի դժվարին իրավիճակում հայտնված երեխաների ժամանակավոր խնամքի իրականացման համար ՀՀ պետական բյուջեից 2013թ.հատկացվել է 36,631.9 հազ. դրամ, 2014թ.` 37,651.2 հազ. դրամ` յուրաքանչյուր տարի 20 երեխայի ժամանակավոր շուրջօրյա խնամքի տրամադրման համար: 2013թ. փաստացի խնամք է տրամադրվել 17 երեխայի՝ փաստացի ծախսը կազմել է 35217.2 հազ.դրամ: Մեկ խնամվողի հաշվով մատուցվելիք ծառայության նվազագույն օրական միջին գինը փաստացի կազմել է 5675.6 դրամ,այդ թվում սնունդի համար 1300 դրամ: 2014թ. փաստացի խնամք է տրամադրվել 11 երեխայի փաստացի ծախսը կազմել 31,580.4 հազ.դրամ: Մեկ խնամվողի հաշվով մատուցվելիք ծառայության նվազագույն օրական միջին գինը փաստացի կազմել է 7865 դրամ՝այդ թվում սնունդի համար 1300 դրամ:

 6) «Երեխաների խնամքի ցերեկային կենտրոնների կողմից կյանքի դժվարին իրավիճակում հայտնված երեխաների սոցիալական հոգածության ծառայություններ» միջոցառման շրջանակում «Հույսի կամուրջ» հասարակական կազմակերպության երեխաների խնամքի Դիլիջանի, Իջևանի, Նոյեմբերյանի, Բերդի 4 ցերեկային կենտրոնները շարունակում են ցերեկային խնամքի ծառայություններ տրամադրել կյանքի դժվարին իրավիճակում հայտնված, այդ թվում՝ հատուկ կարիքներ ունեցող երեխաներին, ինչպես նաև աջակցել նրանց ընտանիքներին: Նշված կենտրոններն աջակցություն են ստանում ՀՀ պետական բյուջեից` աշխատակիցներին տրամադրվում է աշխատավարձ: 2013թ. հատկացվել է 51,338.4 հազ. դրամ, 2014թ.` 63,333.6 հազ. դրամ` 84 աշխատակցի աշխատավարձ` յուրաքանչյուր տարի 250 երեխայի ծառայություններ մատուցելու համար:

 7) 2013-2014թթ «Երեխաների գիշերօթիկ խնամքի և պաշտպանության ծառայություններ» միջոցառման շրջանակում շարունակվել է իրականացվել ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության համակարգի երեխաների խնամքի և պաշտպանության 8 գիշերօթիկ հաստատությունում երեխաների խնամքի և դաստիարակության ապահովումը: ՀՀ պետական բյուջեից շուրջօրյա խնամքի հաստատություններին հատկացված ֆինանսական միջոցները տարեցտարի աճել են` պայմանավորված սնունդի համար նախատեսված գումարի աճով, փափուկ գույքի ավելացմամբ և այլն: Յուրաքանչյուր տարի 800 երեխայի շուրջօրյա խնամքի իրականացման համար 2013թ. հատկացվել 1,005,807.7 հազ. դրամ, 2014թ.` 1,041,239.6 հազ. դրամ` նախորդ տարվա նկատմամբ 35,491,9 հազ. դրամով կամ 3,5%-ով ավելի: 2013թ. փաստացի խնամվել է 766 երեխա, 2014թ.` 683 երեխա` պայմանավորված երեխաների հաճախելիությամբ: Մեկ խնամվողի հաշվով մատուցվելիք ծառայության նվազագույն օրական միջին գինը 2013թ. կազմել է 3351 դրամ, այդ թվում` սնունդի համար 1300 դրամ, իսկ 2014թ.` 5162 դրամ, այդ թվում՝ սնունդի համար 1300 դրամ:

 8) «ՀՀ մանկատներում խնամվող դպրոցական տարիքի երեխաներին դրամական աջակցության տրամադրում» միջոցառման շրջանակում ՀՀ մանկատներում խնամվող` դպրոցում սովորող երեխաները անձնական մանր ծախսեր կատարելու համար ապահովվում են անհրաժեշտ գումարով, ինչի նպատակն է սովորեցնել երեխային խելամիտ և արդյունավետ օգտագործել ունեցած գումարը: Այդ նպատակով ՀՀ պետական բյուջեից 2013թ. հատկացվել է 6,168.0 հազ. դրամ` 7-18 տարեկան 202 երեխայի գրպանի գումար տրամադրելու համար: 2013թ. փաստացի գրպանի գումար է տրամադրվել 117 երեխայի, 2014թ. հատկացվել է 6.300.0 հազ. դրամ` 219 երեխայի գրպանի գումար տրամադրելու համար: Փաստացի գրպանի գումար է տրամադրվել 169 երեխայի` 50-ով պակաս, ինչը պայմանավորված է մանկատների բեռնաթափման քաղաքականության իրականացմամբ:

 9) «ՀՀ մանկատների շրջանավարտներին կրթաթոշակի և միանվագ դրամական օգնության տրամադրում» միջոցառման շրջանակում 2013-2014թթ շարունակվել է ՀՀ-ում մանկատների շրջանավարտներին կրթաթոշակի և միանվագ դրամական օգնության տրամադրումը: ՀՀ պետական բյուջեից 55 շահառուի (յուրաքանչյուր տարի` 40 միանվագ դրամական օգնություն և 15 կրթաթոշակ) համար 2013թ. հատկացվել է 2,800.0 հազ. դրամ: Փաստացի 2013թ. կրթաթոշակ և դրամական օգնություն է տրամադրվել 37 շահառուի: 2014թ. 950.0 հազ. դրամ միանվագ դրամական օգնություն է տրամադրվել 19 շրջանավարտի, իսկ պայմանավորված միջին և բարձրագույն ուսումնական հաստատություններում սովորողների փաստացի թվով՝ կրթաթոշակ չի տրամադրվել:

 10) «Հայաստանի Հանրապետությունում խնամատար ընտանիքի ինստիտուտի ներդրման ծառայություններ» միջոցառման շրջանակում 2013-2014թթ շարունակվել է իրականացվել առանց ծնողական խնամքի մնացած երեխաների խնամքն ու դաստիարակությունը խնամատար ընտանիքներում: ՀՀ պետական բյուջեից խնամատար ընտանիքներին հատկացված ֆինանսական միջոցները տարեցտարի աճել են` պայմանավորված նվազագույն աշխատավարձի աճով: 2013թ. ՀՀ պետական բյուջեով հատկացվել է 31390.7 հազ. դրամ` 25 երեխայի խնամքի իրականացման համար, փաստացի խնամվել է 19 երեխա՝ փաստացի ծախսը կազմել է 23,851.7 հազ.դրամ: 2014թ. 25 երեխայի խնամքի իրականացման համար հատկացվել է 36,073.9 հազ. դրամ` 12,222.2 հազ.դրամ ավելի նախորդ տարվա համեմատ՝ պայմանավորված նվազագույն աշխատավարձի աճով: Փաստացի խնամվել է 17 երեխա` նախատեսված թվից 8-ով պակաս` պայմանավորված կենսաբանական ընտանիք վերադառնալու և 18 տարին լրանալու կապակցությամբ ծրագրից դուրս մնալու հանգամանքով: Փաստացի ծախսը կազմել է 23,652.5 հազ.դրամ:

 11) Հանրապետությունում թրաֆիքինգի զոհերի պաշտպանության նպատակով ստեղծված վերականգնողական կենտրոնում շարունակվում է նրանց մատչելի, բազմակողմանի և օպերատիվ աջակցության կազմակերպումը: Կենտրոնը նախատեսված է թրաֆիքինգի ենթարկված 8 զոհի միաժամանակյա բնակության համար: Տարվա ընթացքում շուրջ 32 շահառուի տրամադրվում են համապատասխան ծառայություններ: Կենտրոնում թրաֆիքինգի զոհերի ժամանակավոր տեղավորման ժամկետները որոշվում է անհատապես: Կենտրոնում տեղավորման առավելագույն ժամկետը երեք ամիս է:

ՀՀ պետական բյուջեից 2013թ. հատկացվել է 6,624.0 հազ.դրամ, 2014թ.` 17,179.6 հազ. դրամ` աշխատողների աշխատավարձի և շենքի վարձակալության համար:

ՀՀ-ում երեխայի իրավունքների պաշտպանության 2013-2016թթ ռազմավարական ծրագրի հիմնական նպատակն է ապահովել երեխայի բարեկեցիկ կյանքն ընտանիքում և հասարակության մեջ: Ռազմավարական ծրագրի միջոցառումները ներառում են սոցիալական պաշտպանության, առողջապահության, կրթության, մշակույթի և անչափահասների գործերով արդարադատության ոլորտները, որոնք ուղղված են երեխաների պաշտպանության եռաստիճան համակարգի բարելավմանը, համայնքներում կյանքի դժվարին իրավիճակում հայտնված երեխաների հարցերով զբաղվող մասնագետի պաշտոն նախատեսելու նպատակահարմարությանը, խոցելի երեխաներին հասարակությանն ինտեգրելու մեխանիզմներին, ինչպես նաև հաստատությունների համար այլընտրանքային ծառայությունների ստեղծմանը:

 2014թ. գերակա խնդրի միջոցառումներից էր երեխայի հանդեպ բռնության երևույթի դեմ պայքարի հայեցակարգի մշակումը: ՀՀ կառավարության կողմից 2014թ. դեկտեմբերի 4-ին ընդունվել է «Երեխայի հանդեպ բռնության երևույթի դեմ պայքարի հայեցակարգին և դրանից բխող միջոցառումների ցանկին հավանություն տալու մասին» N 51 արձանագրային որոշումը:

 2015թ. գերակա խնդիր է երեխայի ընտանիքում ապրելու իրավունքի ապահովումը, ինչով պայմանավորված մշակվել են մի շարք իրավական ակտեր և իրականացվում են մի շարք միջոցառումներ. ՀՀ կառավարության 2012թ. դեկտեմբերի 27-ի N1694-Ն որոշման հավելված 2-ի 10-րդ կետի պահանջով ՀՀ ընտանեկան օրենսգրքում կատարվել են փոփոխություններ. «ՀՀ ընտանեկան օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը մշակվել ներկայում է ՀՀ կառավարության հանձնարարականի համաձայն լրամշակվում է: Նախագծի ընդունումը պայմանավորված է սոցիալական պաշտպանության ոլորտում իրականացվող բարեփոխումներով: Առաջարկվող փոփոխությունների և լրացումների անհրաժեշտությունը բխում է երեխաների պաշտպանության համակարգում իրականացվող բարեփոխումներից և երեխաների` ընտանիքում ապրելու իրավունքի ապահովման առաջնահերթությունից:

 ՀՀ կառավարության կողնից 2014թ. դեկտեմբերի 18-ին ընդունվել է «Հայաստանի Հանրապետության պետական մանկատների շրջանավարտներին պետական աջակցության ծրագիրը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի փետրվարի 17-ի N158-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» ՀՀ կառավարության N1452-որոշումը, որը պայմանավորված է երեխաների պաշտպանության համակարգում իրականացվող բարեփոխումներով` նպաստելու շրջանավարտների հետագա կյանքի ինքնուրույն կազմակերպմանը և ինտեգրմանը հասարակություն:

 ՀՀ կառավարության 2013թ. հունվարի 31-ի նիստում հավանության է արժանացել «Գենդերային քաղաքականության 2013 թվականի միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին» ՀՀ կառավարության N4 արձանագրային որոշումը:

 ՀՀ կառավարության 2013թ. հունվարի 31-ի նիստում հավանության է արժանացել «Ընդդեմ գենդերային բռնության 2013 թվականի միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին» N23 արձանագրային որոշումը:

ՀՀ կառավարության 2014թ. ապրիլի 3-ի նիստում հավանության է արժանացել «Կանանց և տղամարդկանց իրավահավասարության քաղաքականության 2014 թվականի միջոցառումների ծրագրին հավանություն տալու մասին» N13 արձանագրային որոշումը:

 ՀՀ կառավարության 2014թ. ապրիլի 3-ի նիստում հավանության է արժանացել «Սեռի հատկանիշով բռնության կանխարգելման 2014 թվականի միջոցառումների ծրագրին հավանություն տալու մասին» N13 արձանագրային որոշումը:

 ՀՀ Ազգային Ժողովի կողմից ընդունվել է «Կանանց և տղամարդկանց հավասար իրավունքների և հավասար հնարավորությունների ապահովման մասին» ՀՀ 2013թ. մայիսի 20-ի ՀՕ-57-Ն օրենքը:

 Ընդունվել է ՀՀ վարչապետի 2013թ. օգոստոսի 2–ի «Կանանց և տղամարդկանց հավասար իրավունքների և հավասար հնարավորությունների ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկումն ապահովող միջոցառումների ցանկը հաստատելու մասին» N686–Ա որոշումը:

 

7. Առողջապահության ոլորտում մոր և մանկան առողջության պահպանման խնդիրները կարևորված են ազգային մակարդակում և որպես գերակայություն արտացոլված են Հայաստանի Հանրապետության օրենսդրության մեջ, ռազմավարական և ծրագրային մի շարք փաստաթղթերում:

Առողջապահության ոլորտում Տարեկան ծրագրի նպատակը և խնդիրները

1) Ծրագրի նպատակն է`

ա.երեխաների և դեռահասների առողջության և սնուցման կարգավիճակի բարելավում,

բ. առողջ աճի և զարգացման ապահովում,

գ.պատվաստումներով ընդգրկվածության բարձր մակարդակի պահպանում

դ.հիվանդությունների կանխարգելում, երեխաների հիվանդացության և մահացության

ե.ցուցանիշների նվազեցում, հաշմանդամության կանխարգելում:

2) Ծրագրի խնդիրն է`

 ա. ամբուլատոր-պոլիկլինիկական բուժօգնության գծով` երեխաների ամբուլատոր-պոլիկլինիկական բուժօգնության կազմակերպումը լրիվ ծավալով, որն իր մեջ ներառում է տեղամասային մանկաբույժների, ընտանեկան բժիշկների կողմից մինչև 18 տարեկան երեխաների զարգացման և առողջության հսկողությունն ու բուժօգնության իրականացումը,

բ. Հիվանդանոցային բուժօգնության գծով` երեխայի առողջության պետական հավաստագրի ծրագրի շարունակական իրականցումը, ներառյալ մինչև 7 տարեկան երեխաների հիվանդանոցային բժշկական օգնության իրականացումը

գ. Վերականգնողական-առողջարանային բուժման գծով`

սոցիալապես անապահով և հատուկ (առանձին) խմբերում ընդգրկված երեխաների (անկախ տարիքից) և մինչև 7 տարեկան խրոնիկ հիվանդ երեխաների (անկախ սոցիալական կարգավիճակից) վերականգնողական-առողջարանային բուժման ապահովումը համապատասխան բուժկազմակերպություններում` Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության կողմից հաստատված ծավալներով:

Երեխաների բուժօգնության ոլորտում արձանագրված առաջընթացի շնորհիվ վերջին տարիների ընթացքում գրանցվել է մինչև 5 տարեկան երեխաների մահացության կայուն կրճատում: Ընդ որում, եթե ցուցանիշը 1990-2011թթ. ընթացքում կրճատվել էր 42%-ով, ապա միայն վերջին 3 տարվա ընթացքում այն կրճատվել է 25%-ով, կազմելով 2014թ. 10,2 ‰:

Չափազանց հուսադրող են մանկական և 0-5 տարեկան երեխաների մահացության վերաբերյալ ԱՎԾ-ի կողմից 2015թ. առաջին եռամսյակի համար հրապարակված տվյալները, համաձայն որի 2015թ. առաջին եռամսյակին 2014թ. նույն ժամանակահատվածի համեմատությամբ արձանագրվել է 7-ով պակաս 0-5 տարեկան երեխայի մահվան դեպք, ինչը նվազեցրել է 0-5 տարեկան երեխաների մահվան ցուցանիշը մինչև 9,9‰: Այս միտումների պահպանման պարագայում Հազարամյակի Զարգացման չորրորդ նպատակի իրականացման Հայաստանի կողմից ստանձնած պարտավորությունը (կրճատել ցուցանիշը մինչև ≤ 10 ‰)` կանխատեսվում է որպես «հավանական հասանելի»:

 2011թ. հունվարի 1-ից Հայաստանի Հանրապետությունում ներդրվեց և շարունակվում է իրականացվել երեխայի առողջության պետական հավաստագրի համակարգը, որի ներդրման արդյունքում արձանագրվեցին երեխաների առողջության և մահացության մի շարք առանցքային ցուցանիշների բարելավում:

 Հանրապետության մարզերում ընդլայնվել են Երեխայի զարգացման գնահատման և վերականգնողական ծառայությունները, 2014թ. պետական պատվեր տեղադրվեց մարզում տեղակայված ևս մեկ վերականգնողական կենտրոնում:

 Շարունակում են իրականացվել և ընդլայնվել երեխաների մահացության, հիվանդացության և հաշմանդամության կանխարգելմանն ուղղված մի շարք ծրագրեր, այդ թվում ֆենիլկետոնուրիայի, հիպոթիրեոզի, անհասության ռետինոպաթիայի և լսողության նորածնային սկրինինգի իրականացման ծրագրերը, որոնք թույլ են տալիս դեռ վաղ հասակից ձեռնարկել միջոցառումներ այս երեխաների բուժման ուղղությամբ և կանխարգելել դրանցով պայմանավորված հաշմանդամությունը:

 2015 թվականի ընթացքում շարունակաբար իրականացվում են ծրագրեր` երեխաների ստոմատոլոգիական խնդիրների առաջնային կանխարգելման, աղջիկների վերարտադրողական առողջության գնահատման ու բուժման ուղղությամբ: Խրոնիկ հիվանդ և հաշմանդամ երեխաների վերականգնողական բուժման շրջանակներում հաշմանդամ երեխաները ստացել և շարունակում են ստանալ առողջարանային վերականգնողական բուժում «Արարատ» մանկական առողջարանում, «Ապարան» առողջարարական կենտրոնում և «Օշական» առողջարանային-վերականգնողական կենտրոնում:

Շարունակաբար իրականացվում է «Իմունականխարգելման ազգային ծրագիրը», նախապատրաստական աշխատանքներ են իրականացվում հանրապետությունում նոր պատվաստանյութի ներդրման ուղղությամբ:

Միջազգային համագործակցությամբ իրականացվում է «Կարևոր է առաջին 1000 (հղիության 9 ամիս + մինչև երեխայի 2 տարեկանը) օրը» նախաձեռնությունը` ուղղված վաղ հասակի երեխաների թերսնուցման և սակավարյունության կանխարգելմանը, որի շրջանակներում Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի հրամանով հաստատվել են «Կրծքի և վաղ հասակի երեխաների սնուցման գործելակարգի վերաբերյալ» ձեռնարկները` ծննդօգնության ծառայություններ մատուցող բժշկական կազմակերպությունների և առողջության առաջնային պահպանման ոլորտի բուժաշխատողների համար, ինչպես նաև հղիներին և մայրերին ուղղված հանրային իրազեկման նյութերը, տպագրվել են առողջ սննդի վերաբերյալ բազմաթիվ կրթական և իրազեկման նյութեր, վերապատրաստվել են ՀՀ Սյունիքի, Տավուշի և Լոռու մարզերի երեխաների հսկողություն իրականացնող բոլոր բուժաշխատողները, ՀՀ Լոռու, Տավուշի, Արագածոտնի և Սյունիքի մարզերի պոլիկլինիկաներում և բժշկական ամբուլատորիաներում հիմնվել են ծնողական կրթության 35 ռեսուրսային կենտրոն` մայրերի և խնամողների համար, որտեղ նրանք ապահովվում են բազմաթիվ տպագիր նյութերով, բուկլետներով, առողջ սնունդ պատրաստելու բաղադրատոմսերով, պաստառներով, տեսանյութերով, մշակվել և հեռուստաեթեր են հեռարձակվել վաղ տարիքի երեխաների սնուցման ճիշտ գործելակերպը քարոզող սոցիալական գովազդների շարք:

 2015 թվականին առողջապահության բյուջեում առաջին անգամ նախատեսվել է 10 մլն դրամ` վաղ հասակի երեխաների սնուցման բարելավմանն ուղղված հանրային իրազեկման աշխատանքներ իրականացնելու համար, որի նպատակն է գիտելիքների պակասով պայմանավորված թերսնուցման և դրանից բխող սակավարյունության նվազեցումը:

 Դիաբետով հիվանդ խրոնիկ հիվանդ երեխաների բուժօգնության և կյանքի որակի բարելավման նպատակով ՀՀ կառավարության կողմից հաստատվել է «Վերահսկի՛ր դիաբետը, ապրի՛ր լիարժեք կյանքով» միջոցառումների 2015-2019 թթ ծրագիրը, որի շրջանակներում նախատեսվում է ձեռք բերել ուլտրակարճ ազդեցության ինսուլինի անալոգներ 0-18 տարեկան երեխաների համար, ինչպես նաև ապահովել նրանց գրիչ ներարկիչներով, դրանով իսկ զգալի բարելավելով դիաբետով հիվանդ երեխաների կյանքի որակը և կանխարգելել հետագա բարդությունների առաջացումը:

 

 8. Կրթության ոլորտում պետական քաղաքականության հիմնական նպատակն է ապահովել, որ յուրաքանչյուր քաղաքացի իր հակումներին և ընդունակություններին համապատասխան ստանա որակյալ կրթություն` հասարակության և հանրապետության տնտեսության արդի կարիքներին ու պահանջներին համապատասխան:

Տարեկան ծրագրի նպատակը և խնդիրները

1) Ծրագրի նպատակն է՝

ա. բարելավել նախադպրոցական կրթության ծառայությունների որակն ու մատչելիությունը` հատուկ ուշադրություն դարձնելով նախադպրոցական կրթության մեջ սոցիալապես անապահով ընտանիքների երեխաների ընդգրկման ավելացմանը,

բ. ընդլայնել դպրոցահասակ երեխաների, ներառյալ` կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների, որակյալ հիմնական կրթություն ստանալու հնարավորությունները` ստեղծելով ներառական կրթության հնարավորություններ հանրակրթական դպրոցներում,

գ.նպաստել սովորողների հետաքրքրությունների և նախասիրությունների բավարարմանը, գեղագիտական, ֆիզիկական ու ստեղծագործական կարողությունների զարգացմանը:

2) Ծրագրի խնդիրն է՝

ա. փոքր է նախադպրոցական կրթական ծրագրերում երեխաների ընդգրկվածությունը, շատ համայնքներում չկան նախադպրոցական կրթական ծառայություններ,

բ. թերի է դպրոցից դուրս մնացած երեխաների հաշվառման և նրանց կրթության մեջ ընդգրկման համակարգը,

գ. հանրակրթական դպրոցները սահմանափակ կարողություններ ունեն ապահովելու բոլոր, այդ թվում` կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների կրթությունը,

գ.վերանայման կարիք ունի կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների գնահատման գործիքակազմը,

դ.անհրաժեշտ է ստեղծել նորմատիվային-իրավական դաշտ՝ համընդհանուր ներառական կրթության համակարգին անցումն ապահովելու նպատակով,

ե.սովորողները չունեն բավարար իրազեկվածություն` մասնագիտական կողմնորոշման հարցերի շուրջ,

զ.բավարար չեն սովորողների ստեղծագործական կարողությունների զարգացման ու նախասիրությունների դրսևորման համար առկա պայմանները, ինչպես նաև սահմանափակ են երեխաների ազատ ժամանցի ու հանգստի կազմակերպման համար պետական հատկացումները, ինչի արդյունքում այդ ծառայությունները շատերի համար դառնում են անհասանելի:

Կրթության ոլորտում օրենսդրական դաշտի կատարելագործման նպատակով ընդունվել է «Կրթության զարգացման 2011-2015թթ. պետական ծրագիր» ՀՀ օրենքը, որի հիմքում դրվել են նաև ՀՀ կառավարության կողմից հաստատված կրթության առանձին ոլորտների ռազմավարական ծրագրերը և զարգացման հայեցակարգերը:

Հայաստանն այսօր որդեգրել է միջազգային կրթական համակարգին ինտեգրվելու քաղաքականություն, որը ենթադրում է կրթության կառուցվածքի և բովանդակության համապատասխանեցում ժողովրդավարական հասարակության ու շուկայական տնտեսության պահանջներին: Հատկապես ընդգրկուն է համագործակցությունը հանրակրթության ոլորտում, ուր իրականացվող բարեփոխումների արդյունքում անցում է կատարվել 12-ամյա միջնակարգ կրթակարգին: Հաստատվել է հանրակրթության նոր չափորոշիչը, մշակվել են նոր առարկայական չափորոշիչներ ու ուսումնական ծրագրեր, հրատարակվել են նոր դասագրքեր: Ձևավորվել է առանձին գործող ավագ դպրոցների ցանցը, որում ներառված է 107 ավագ դպրոց: Ներդրվել է սովորողների գիտելիքների գնահատման նոր համակարգը, բոլոր առարկաների գծով անցկացվում են ավարտական և բուհի ընդունելության միասնական քննություններ: Շարունակվել են դպրոցները համակարգչային սարքավորումներով համալրման աշխատանքները, ստեղծվել են համակարգչային հայալեզու էլեկտրոնային ծրագրեր, դասագրքեր, ուսուցողական նյութեր և այլն:

Առաջընթաց է նկատվում կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաներին ընդհանուր հանրակրթական դպրոցներում ներգրավելու գործում: 2014-2015 ուստարում ներառական կրթություն իրականացվել է 139 հանրակրթական դպրոցներում, իսկ ներառական կրթության մեջ ընդգրկվածների թիվը կազմել է շուրջ 3000: ՀՀ կրթության և գիտության նախարարի հրամանի համաձայն, 2015 թվականի սեպտեմբեր ամսից ընդլայնվելու է ներառական կրթություն իրականացնող դպրոցների ցանկը՝ դրանում ընդգրկված դպրոցների թիվը դառնալով 170: Միաժամանակ ներառական կրթության փորձնական ծրագիր է իրականացվում Տավուշի մարզի բոլոր հանրակրթական դպրոցներում: ՀՀ Ազգային ժողովի կողմից 2014 թվականի դեկտեմբերի 1-ին ընդունվել է «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքը (ՀՕ-200-Ն), որով նախատեսվում է հանրակրթության համակարգում անցում կատարել համընդհանուր ներառական կրթության, կիրառելով երեխայի կրթական կարիքներին արձագանքման եռաստիճան համակարգ: Օրենքի կիրարկման արդյունքում կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաները մանկավարժահոգեբանական աջակցություն կստանան 3 մակարդակում՝ հանրակրթական դպրոցում, ինչպես նաև տարածքային և հանրապետական մանկավարժա-հոգեբանական աջակցության կենտրոնների կողմից: Ինչպես նաև հանրակրթական դպրոցները կհամալրվեն ուսուցչի օգնականի հաստիքներով: Նոր ձևավորված համակարգը հնարավորություն կընձեռի կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների կրթությունն ու դաստիարակությունը կազմակերպել առանց երեխային ընտանիքից անջատելու՝ ապահովելով նրա համակողմանի հասարակական զարգացումը և ներառելով նրան հանրակրթական ուսումնական հաստատություն: ՀՀ-ում համընդհանուր ներառական կրթության համակարգը լիովին կներդրվի մինչև 2025 թվականի օգոստոսի 1-ը: Ոլորտում իրականացվող քաղաքականության արդյունքում նախատեսվում է ընդլայնել կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների, որակյալ հիմնական կրթություն ստանալու հնարավորությունները` ստեղծելով ներառական կրթության հնարավորություններ բոլոր հանրակրթական դպրոցներում:

Նախադպրոցական կրթության ոլորտում ՀՀ կրթության և գիտության նախարարության քաղաքականությունն ուղղված է առկա ներուժի պահպանմանը, դրանց զարգացման նախադրյալների ստեղծմանը և գործունեության ընդլայնմանը։ Համակարգի գործունեության և զարգացման իրավական, կազմակերպական և ֆինանսական հիմքերը կարգավորելու նպատակով ՀՀ կառավարության հավանությանն է արժանացել ՀՀ-ում նախադպրոցական կրթության բարեփոխումների 2008-2015 թվականների ռազմավարական ծրագիրը, որի հիման վրա էլ ՀՀ կառավարության կողմից 2010 թվականի նոյեմբերի 4-ին ընդունվել է «Ավագ նախադպրոցական տարիքի երեխաների կրթության կազմակերպման ծախսերը ֆինանսավորելու մասին» N1427-Ն որոշումը: Նշված իրավական ակտերով ՀՀ կառավարությունը, որպես ռազմավարական նպատակ, որդեգրել է ավագ նախադպրոցական տարիքի երեխաների համընդհանուր կրթության ապահովման պետական քաղաքականությունը:

Նախադպրոցական հաստատությունները հիմնականում գործել են համայնքային ենթակայությամբ, և նշված ոլորտում մինչև 2011 թվականը ՀՀ պետական բյուջեի հաշվին ծառայություններ չեն մատուցվել, այլ դրանք իրականացվել են համայնքային հատկացումներից, ծնողական վճարներից, երբեմն նաև՝ միջազգային կազմակերպությունների կողմից հատկացված աջակցություններից:

Ոլորտին աջակցելու և ՀՀ տարբեր տարածքներում նախադպրոցական կրթական ծառայությունների մատչելիությունն ապահովելու նպատակով հատկացվել են միջոցներ` ծախսարդյունավետ մոդելների կիրառմամբ փորձնական ծրագիր իրականացնելու համար: ՀԲ ֆինանսավորմամբ իրականացվում է նոր՝ «Կրթության բարելավում» վարկային ծրագիրը, որի շրջանակներում 2015 թվականին կշարունակվեն ծախսարդյունավետ նախադպրոցական ծառայությունների ներդրման միկրոծրագրերը` դպրոցին երեխաների պատրաստվածության մակարդակի բարձրացման և կրթության հավասար մեկնարկային հնարավորությունների ապահովման ուղղությամբ: Այս ծրագրի շրջանակներում 2015 թվականին դրամաշնորհներ կհատկացվեն Շիրակի, Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում նախադպրոցական ծրագիր իրականացնող 32 հաստատությունների, որի արդյունքում նախադպրոցական կրթության մեջ լրացուցիչ կընդգրկվի 1142 երեխա:

Նախադպրոցական ծրագրերի (բացառությամբ Երևանում իրականացվելիք ծրագրերի) շարունակականության ապահովման համար հետագա տարիներին ևս ընթացիկ ծախսերը կիրականացվեն ՀՀ պետական բյուջեի միջոցների հաշվին` ելնելով ըստ աշակերտների թվի ֆինանսավորման բանաձևով մեկ սովորողին ընկնող տարեկան գումարի չափից: 2015 թվականին ՀՀ պետական բյուջեից նախադպրոցական կրթության գծով հատկացվելու է 598.3 մլն. դրամ, որի արդյունքում նախադպրոցական կրթության մեջ կընդգրվի միջին տարեկան կտրվածքով 5214 երեխա:

Անշուշտ կարևորվում է նաև դաստիարակության համակարգի զարգացումը, ուսուցման ու դաստիարակության միասնականության ապահովումը: Այստեղ առանձնահատուկ շեշտադրում է արվել սովորողների համար ըստ հետաքրքրությունների գործունեություն ծավալելու հնարավորությունների ընձեռնմանը և լրացուցիչ կրթության ապահովմանը:

Անցկացվել են դպրոցականների հանրապետական օլիմպիադաներ հանրակրթական 16 առարկաներից, իսկ միջազգային օլիմպիադաներին Հայաստանը թիմային մասնակցություն է ունենալու «Մաթեմատիկա», «Ֆիզիկա», «Քիմիա», «Ինֆորմատիկա», «Աստղագիտություն» և «Կենսաբանություն» առարկաներից:

Հանրակրթական դպրոցի 8-11-րդ դասարաններում իրականացվել է «Առողջ ապրելակերպ» դասընթացի ուսուցում, սովորողները ձեռք են բերել առողջ ապրելակերպի գիտելիքներ ու կյանքի հմտություններ:

Ամառային ճամբարներում ու հանգստյան տներում կազմակերպվել է սոցիալապես անապահով ընտանիքների շուրջ 4500 երեխաների ամառային հանգիստը:

Հանրակրթական դպրոցների 72772 աշակերտների համար անցկացվել են ամենամյա հանրապետական սպորտային խաղեր` 9 մարզաձևերից: Մարզական խաղերի միջմարզային և հանրապետական փուլերին մասնակցել են ընդհանուր թվով 2772 աշակերտներ:

Հանրապետության տարբեր մարզերում կազմակերպվել են դպրոցականների գեղագիտական ստեղծագործության մրցույթ-փառատոներ, նկարչական հանրապետական ու միջազգային մրցույթներ:

Նշված բոլոր ուղղություններով աշխատանքները կշարունակվեն նաև 2016 թվականին:

 

 9. Մշակույթի ոլորտում երեխայի իրավունքների բաղկացուցիչ մաս է կազմում նրա գեղագիտական ու ստեղծագործական կարողությունների զարգացումը, գեղագիտական դաստիարակությունը, ինչպես նաև մշակութային արժեքների ճանաչումը:

Տարեկան ծրագրի նպատակը և խնդիրները

1) Ծրագրի նպատակն է`

երեխաների մշակութային մասնագիտական ուսուցմանը և գեղագիտական դաստիարակությանը պետական աջակցության ցուցաբերումը.

երեխաների բազմաբովանդակ հանգստի, ժամանցի և մշակութային կյանքի կազմակերպումը.

ա. երեխաների ստեղծագործական ներուժի բացահայտումը և խթանումը.

բ. արվեստի և մշակույթի ոլորտներում բազմակողմանի և մասնագիտական գիտելիքների ուսուցանումը.

գ. արվեստի բնագավառում ստեղծագործող շնորհալի երեխաների ներգրավումը.

դ. մանկապատանեկան կինոյի, թատրոնի գործունեության զարգացման խթանումը.

ե. երեխաների աշխարհայացքի զարգացմանը, հայրենասիրական դաստիարակությանը, գեղագիտական ճաշակի ձևավորմանը և սոցիալապես անապահով խավի երեխաների ազգային արվեստին ու մշակութային ժառանգության հաղորդակցման նպաստումը.

զ.երիտասարդ սերնդի արվեստների և արհեստների ուսուցման ապահովումը:

Ծրագրի խնդիրն է`

Է. գեղարվեստական կրթության մատչելիության ապահովում` «Երաժշտական և արվեստի դպրոցներում ազգային, լարային և փողային նվագարանների գծով ուսուցում» ծրագրի շրջանակում ուսման վարձավճարների փոխհատուցման շարունակականությամբ,

ը. գեղարվեստական կրթական հաստատությունների բնականոն գործունեության ապահովում` երաժշտական գործիքների համալրմամբ, ուսումնամեթոդական աշխատանքների իրականացմամբ, ուսումնական նոր ծրագրերի և դասագրքերի մշակմամբ,

թ. ուսուցման մատչելիության ապահովում արտադպրոցական գեղարվեստական դաստիարակության շրջանակներում, մասնավորապես` սահմանափակ կարողություններ ունեցող, սոցիալապես անապահով, առանց ծնողական խնամքի մնացած մշակութային կրթության ապահովմամբ,

ժ. երեխաների ստեղծագործական ներուժի վերարտադրման և զարգացման պայմանների ստեղծումը` նպատակային ծրագրերի իրականացմամբ,

ի. ազգային և համաշխարհային մշակութային արժեքներին, ժողովրդական արվեստի լավագույն նմուշներին, դասական և ժամանակակից արվեստին հաղորդակցում` մշակութային միջոցառումների և գիտաճանաչողական ուղևորությունների իրականացմամբ,

իա. շնորհալի երեխաների ու երիտասարդների բացահայտում, նրանց կրթության և ստեղծագործական ունակությունների զարգացման ու ինքնադրսևորման համար պայմանների ապահովում` մրցույթների, փառատոների, ցուցահանդեսների, համերգների, վարպետության դասերի և այլ միջոցառումների կազմակերպմամբ:

2) Ակնկալվող արդյունքը

ա.ՀՀ երաժշտական և արվեստի դպրոցներում ուսման վարձավճարների փոխհատուցումը նպատակաուղղված է գեղարվեստական կրթության մատչելիության ապահովմանը, կրթական հաստատությունների պահպանմանը և մշակույթի ոլորտի հետագա մասնագետներով համալրմանը:

բ. «Մշակութային կրթության աջակցման հիմնադրամի» կողմից մեթոդական աշխատանքների կազմակերպումը նպաստում է գեղարվեստական կրթական հաստատություններում ուսուցման որակի բարձրացմանը, կրթական նոր մեթոդների ներդրմանը, փորձի փոխանակմանը, վերապատրաստման դասընթացների կազմակերպմանը, ժամանակակից դասագրքերով համալրմանը, վարպետության դասերի միջոցով ստեղծագործական կարողությունների զարգացմանը:

գ. ՀՀ մշակույթի նախարարությունում ստեղծված ՀՀ շնորհալի երեխաների տեղեկատվական բանկի համալրումը միտված է առավել նպատակային իրականացնել շնորհալի երեխաների և պատանիների ստեղծագործական կարողությունների զարգացմանն ու խթանմանը նպատակաուղղված ծրագրերը:

դ. «Երեխաների հատուկ ստեղծագործական կենտրոն» ՊՈԱԿ-ի գործունեության արդյունքում գիշերօթիկ, հատուկ դպրոցներում իրականացվում է հաշմանդամ, ծնողազուրկ և սոցիալապես անապահով երեխաների արվեստների և արհեստների ուսուցում:

ե. «Երեխաների և պատանիների համար գիտաճանաչողական ուղևորությունների կազմակերպում» ծրագրի հիմնական նպատակն է նպաստել երեխաների աշխարհայացքի զարգացմանը, հայրենասիրական դաստիարակությանը, գեղագիտական ճաշակի ձևավորմանը և ազգային արվեստին ու մշակութային ժառանգության հաղորդակցմանը:

զ. «Մենք ենք, մեր մարզը» մանկապատանեկան մարզային մշակույթի օրեր մայրաքաղաքում ծրագրի իրականացմամբ ներկայացվում են ՀՀ բոլոր մարզերի շնորհալի երեխաների ստեղծագործական աշխատանքները (համերգ, ցուցահանդես):

է. «Երգող Հայաստան» մանկապատանեկան երգչախմբերի հանրապետական մրցույթի կազմակերպումը միտված է Հայաստանի Հանրապետության և Արցախի լավագույն երգչախմբերի բացահայտմանը, նրանց կատարումները հանրությանը ներկայացմանը:

ը. Մանկական գրականության հրատարակումը նպաստում է մանուկների աշխարհայացքի ձևավորմանը, հայրենասիրական դաստիարակությանը, ազգային և համամարդկային արժեքների սերմանմանը, գրադարանների մանկական գրականության համալրմանը:

թ. Մանկապատանեկան թատրոնների «Նռան հատիկ» հանրապետական փառատոնի անցկացումը նպաստում է մանկապատանեկան թատրոնի զարգացմանը, շնորհալի երեխաների հայտնաբերմանը և ստեղծագործական գործունեության խթանմանը:

ժ. Մանկական մուլտֆիլմերի նկարահանումը նպաստում է մանկական կինոյի զարգացմանը, հայրենասիրական դաստիարակությանը և աշխարհայացքի ընդլայնմանը, ժամանցի և հանգստի կազմակերպմանը:

ի. Մանկապատանեկան կինոյի և անիմացիայի փառատոնի իրականացումը նպաստում է հայրենական կինոարտադրության խթանմանը, լավագույն ֆիլմերի հեղինակներին հայտնաբերմանը և խրախուսմանը:

 

Ներկա իրավիճակի համառոտ նկարագիրը

ՀՀ մշակույթի նախարարությունը երեխաների գեղարվեստական կրթության և գեղագիտական դաստիարակության բնագավառում միասնական քաղաքականություն իրականացնելու նպատակով ղեկավարվել է ՀՀ կառավարության 2014 թվականի մայիսի 19-ի N 511 - Ա որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապե-տության կառավարության ծրագրի «2.4.5. Մշակույթը» բաժնի ուղղություններով, ՀՀ կառավարության 2014 թվականի մարտի 27-ի N 442-Ն որոշմամբ հաստատված ՀՀ 2014-2025 թթ հեռանկարային զարգացման ռազմավարական ծրագրի, ՀՀ կառավարության 2004թ. նոյեմբերի 18-ի N 47 արձանագրային որոշմամբ հաստատված «Գեղարվեստական կրթության հայեցակարգի» դրույթներով:

 Մշակութային քաղաքականությունը արտացոլում է մշակույթի և արվեստի բնագավառում քաղաքացու և մարդու` մշակութային կյանքին մասնակցության, մշակութային և ստեղծագործական գործունեության իրականացման, մշակութային արժեքներին հաղորդակցման, գեղարվեստական կրթություն ստանալու և այդ կրթության ձևերն ու միջոցները ընտրելու հնարավորության իրավունքներն ու ազատությունները:

Անհատի զարգացմանն ուղղված ծրագրերի իրականացում

I. Մշակութային կրթության մատչելիության և որակի ապահովում

1) Գեղարվեստական կրթության մատչելիության ապահովման նպատակով ՀՀ կառավարության 2007 թ. հոկտեմբերի 11-ի N 1167-Ն որոշմամբ հաստատվել է «Երաժշտական և արվեստի դպրոցների ազգային նվագարանների գծով ուսուցում ծրագիրը», որի իրականացման ընթացքում բազմաթիվ դպրոցներում վերաբացվեցին ազգային նվագարանների բաժիններ: Ազգային նվագարանների ուսման վարձավճարների փոխհատուցումը հնարավորություն տվեց ապահովել ուսուցման մատչելիությունն ու վտանգված շատ մասնագիտությունների դասավանդումը: ՀՀ կառավարության 2009 թ. ապրիլի 16-ի N529-Ն որոշմամբ ծրագրի շրջանակները ընդլայնվեցին` ներառելով նաև լարային և փողային նվագարանները:

2013թ. գործընթացը համալրվեց «ՀՀ երաժշտական և արվեստի դպրոցների համար երաժշտական գործիքների շրջանառու հիմնադրամ» (2013-2014թթ համապատասխանաբար ձեռք է բերվել և շնորհալի երեխաներին տրամադրվել 73 և 102 երաժշտական գործիք) և «ՀՀ-ում շնորհալի պատանի երաժիշտ-կատարողների մասնագիտական կարողությունների զարգացում և կատարելագործում» նպատակային ծրագրերով:

 2) ՀՀ մշակույթի նախարարությունում 2008 թ. ստեղծվել է ՀՀ շնորհալի երեխաների տեղեկատվական բանկ: Շնորհալի երեխաների ստեղծագործական կարողությունների զարգացմանն է ուղղված միջազգային մրցույթներին և փառատոների տեղեկատվական բանկերում ընդգրկված երեխաների մասնակցության աջակցության ցուցաբերումը:

 3) Մեթոդական աշխատանքների կազմակերպման նպատակով 2009 թ. 10 մարզերում գործում են մարզային մեթոդական կենտրոններ, որոնք տեղակայված են այդ նպատակով ընտրված հենակետային 33 դպրոցներում` յուրաքանչյուր մարզում մեկական երաժշտական, արվեստի և գեղարվեստի դպրոց: Հենակետային դպրոցներում կազմակերպվում են մեթոդական աշխատանքներ` նոր ուսումնական պլանների և առարկայական ծրագրերի ներդրման, խորհրդատվական, առաջավոր փորձի փոխանակման աշխատանքներ, վարպետության և վերապատրաստման դասընթացներ:

 4) Մանկական գեղարվեստական գրքերի հրատարակման, գրադարանային ֆոնդերի համալրման նպատակով «Աջակցություն գրականության հրատարակմանը» ծրագրով իրականացվում է «Մանկական գրականություն» ենթածրագիրը:

 5) 2008թ. միջոցներ են հատկացվում երաժշտական, արվեստի, գեղարվեստի և պարարվեստի դպրոցներում ուսումնամեթոդական աշխատանքների իրականաց-ման, ուսումնական նոր ծրագրերի, դասագրքերի, մեթոդական ձեռնարկների մշակման և հրատարակման համար: Հրատարակված գրականությունն անվճար տրամադրվում է հանրապետության բոլոր համայնքների երաժշտական և արվեստի դպրոցներին:

II. Հանգստի և ժամանցի կազմակերպմանն ուղղված ծրագրերի իրականացում

Երեխաների հանգիստը և ժամանցը բազմաբովանդակ կազմակերպելու համար իրականացվել են`

 1) «Երեխաների և պատանիների համար գիտաճանաչողական ուղևորությունների կազմակերպում մայրաքաղաքի և մարզկենտրոնների թանգարաններ, պատկերասրահներ, համերգային և այլ մշակութային կազմակերպություններ» ծրագիրը, որի հիմնական նպատակն է նպաստել երեխաների աշխարհայացքի զարգացմանը, հայրենասիրական դաստիարակությանը, գեղագիտական ճաշակի ձևավորմանը և ազգային արվեստին ու մշակութային ժառանգության հաղորդակցմանը: Ծրագիրը շարունակական է և իրականացվում է 2008 թվականից:

 2) «ՀՀ մարզերում շնորհալի երեխաների ու պատանիների ստեղծագործական կարողությունների զարգացում և խթանում» ծրագիրը նպատակաուղղված է երաժշտական, արվեստի և գեղարվեստի դպրոցներում սովորող երեխաների մասնագիտական կրթական ծրագրերի առավել արդյունավետ ուսուցմանը, վարպետության դասընթացների միջոցով ստեղծագործական կարողությունների զարգացմանը:

 3) «Մենք ենք, մեր մարզը» մանկապատանեկան մարզային մշակույթի օրեր մայրաքաղաքում» ծրագիրը, որն ուղղված է շնորհալի երեխաների և պատանիների ստեղծագործական կարողությունների զարգացմանն ու խթանմանը:

 4) «Դպրոցականի ֆիլհարմոնիա» ծրագիրը, որը նպատակաուղղված է երեխաների և պատանիների գեղագիտական դաստիարակությանը և բազմակողմանի զարգացմանը, դասական երաժշտության, ժողովրդական արվեստի, գեղանկարչության, թատրոնի հետ հաղորդակցմանը:

5) «Մշակութային կազմակերպություն-դպրոց» աբոնեմենտային համակարգի ներդրման ծրագիրը նպատակաուղղված է դպրոցահասակ երեխաներին և սովորողներին արվեստին հաղորդակցվելու մատչելիության ապահովմանը: Երեխաների հոգևոր-մշակութային, գեղագիտական դաստիարակության նպատակային ուղղորդմանը:

 III. Պատանի ստեղծագործողների համար հանրապետական ու միջազգային մրցույթների, փառատոների, ցուցահանդեսների կազմակերպում և մասնակցության ապահովում

 1) «Երգող Հայաստան» մանկապատանեկան երգչախմբերի հանրապետական մրցույթի նպատակն է երգչախմբային արվեստի ոլորտում պատանի ստեղծագործողների կարողությունների զարգացումը: Մրցույթի նախնական ընտրական փուլին մասնակցում են ՀՀ մարզերի (երաժշտական և հանրակրթական դպրոցների) մանկական երգչախմբերը, որտեղ լավագույնը ճանաչված երգչախմբերը ընդգրկվում են մայրաքաղաքում կազմակերպվող մրցույթի եզրափակիչ փուլին:

 2) «Վերածնունդ» պատանի երաժիշտ-կատարողների միջազգային մրցույթ-փառատոնի (Գյումրի) նպատակն է կատարողական արվեստում պատանի երաժիշտների կարողությունների զարգացումն ու խթանումը:

 3) Յուրաքանչյուր տարի իրականացվում է մանկապատանեկան ֆիլմերի միջազգային փառատոնը:

4) Մարզերում մշակութային կյանքի աշխուժացման, ինչպես նաև մայրաքաղաքից դեպի մարզեր մշակութային կյանքի ապակենտրոնացման նպատակով ՀՀ մշակույթի նախարարությունը կազմակերպում է`

 -Մանկապատանեկան թատրոնների «Նռան հատիկ» հանրապետական փառատոնը, որի անցկացումը նպաստում է մանկապատանեկան թատրոնի զարգացմանը, շնորհալի երեխաների հայտնաբերմանը և ստեղծագործական գործունեության խթանմանը և ավանդաբար անցկացվում է 2001 թվականից:

 -«Թումանյանական հեքիաթի օր» տիկնիկային միջազգային թատերական փառատոն Դսեղում, որը 2005 թ. կազմակերպվում է ՀՀ Լոռու մարզի Դսեղ գյուղում:

 5) 2008 թ. անցկացվում է «ՀՀ ազգային փոքրամասնությունների երաժշտական փառատոնը», որտեղ ներկայացվում է Հայաստանում բնակվող ազգային փոքրամասնությունների մշակույթը, ազգային երգն ու պարը(այդ թվում նաև` մանկական համույթներ): Փառատոնին մասնակցում են ՀՀ-ում բնակվող 11 ազգային միությունների ներկայացուցիչներ:

IV. Սոցիալապես անապահով և հատուկ կարիքներով երեխաներին մշակութային մասնագիտական ուսուցման և գեղագիտական դաստիարակության ասպարեզում պետական աջակցություն

1) ՀՀ մշակույթի նախարարության ենթակայությամբ գործող «Երեխաների հատուկ ստեղծագործական կենտրոն» ՊՈԱԿ-ի գործունեության արդյունքում Երևանի 5 և Վանաձորի 2, Սպիտակի, Գավառի, Գյումրու 5 մասնաճյուղերի գիշերօթիկ հատուկ դպրոցներում հաշմանդամ, ծնողազուրկ և սոցիալապես անապահով 614 երեխաներ ստանում են արվեստի և արհեստների անվճար ուսուցում: Կենտրոնի կողմից երեխաներին անվճար տրամադրվում են նյութեր, գործիքներ, իսկ դասընթացի ավարտից հետո` վկայականներ: Կազմակերպվում են նաև համերգներ, ցուցահանդեսներ:

2) Հաշմանդամություն ունեցող, ինչպես նաև սոցիալապես անապահով կամ առանց ծնողական խնամքի մնացած երեխաների ստեղծագործական ներուժի բացահայտման ու ժամանակակից աշխարհում նրանց առավել ամբողջական ինտեգրման խթանման նպատակով իրականացվում է «Մանկապատանեկան արվեստի 1-ին միջազգային ինտեգրատիվ փառատոնը»:

 V. Մանկական մուլտֆիլմերի նկարահանում

 Մանկական մուլտֆիլմերի նկարահանումը նպաստում է մանկական կինոյի զարգացմանը, հայրենասիրական դաստիարակությանը և աշխարհայացքի ընդլայնմանը, ժամանցի և հանգստի կազմակերպմանը: Տարեկան պետական աջակցությամբ երեխաների համար նկարահանվում է 4-5 մուլտֆիլմ:

Ռազմավարություն

-Երաժշտական և արվեստի դպրոցներին պետական աջակցության ցուցաբերման շարունակականության ապահովում.

 -Արվեստի տարբեր ոլորտներում նպատակային ծրագրերի իրականացում.

 -Միջազգային մրցույթների, փառատոների, ցուցահանդեսների մասնակցության նպատակով պատանի շնորհալի ստեղծագործողներին պետական աջակցության ցուցաբերման շարունակականության ապահովում.

 -Երեխաների հատուկ ստեղծագործական կենտրոնի գործունեության ապահովում և հատուկ կարիքներ ունեցող երեխաների ինտեգրման խնդրին ուղղված նպատակային ծրագրերի մշակում.

 -Մշակութային ծրագրերի իրականացման ընթացքում հասարակական կազմակերպությունների հետ համագործակցության ապահովում

 

10. Արդարադատության ոլորտում

Տարեկան ծրագրի նպատակը և խնդիրները

1) Ծրագրի նպատակն է երեխաների համար արդարադատության մատչելիության բարելավումը:

2) Ծրագրի խնդիրներն են

ա. օրենքի հետ առնչվող երեխաների իրավունքների պաշտպանության ընթացակարգերի բարելավումը,

բ.օրենսդրության փորձաքննությունը երեխաների իրավունքների պաշտպանության և արդարադատության մատչելիության տեսանկյունից,

 գ.անչափահասների արդարադատության ոլորտում համալիր ծրագրերի իրականացումը:

Նախատեսվում է իրականացնել օրենսդրության, ենթաօրենսդրական ակտերի վերլուծություն և միջազգային փորձաքննություն երեխաների իրավունքների պաշտպանության և արդարադատության մատչելիության տեսանկյունից:

Նախատեսվում է նաև արդարադատության մարմիններին առնչվող, այդ թվում՝ տուժող, վկա իրավախախտ երեխաների վերաբերյալ հավաքագրվող տեղեկատվության գնահատում, ցուցանիշների շտեմարանի ստեղծմանն ուղղված գործողությունների ծրագրի մշակում ՄԱԿ-ի ուղենիշներին և ցուցանիշներին համապատասխան: Գործողությունների ծրագիրը ներառելու է տարբեր մարմինների կողմից հավաքագրվող տեղեկատվության ամփոփման և դրանց կիրառման ուղղված առաջարկություններ ոլորտում աշխատանքները բարելավելու, վիճակագրության արդյունքներին համապատասխան նոր ծրագրեր մշակելու նպատակով:

Նախատեսվում է նաև արդարադատության ոլորտում երեխաների հետ աշխատող մասնագետների կարողությունների զարգացում:

բ. Անչափահասների արդարադատության հարցերով խորհրդի ստեղծում:

Խորհրդի նպատակն է շահագրգիռ և պատասխանատու մարմինների ներգրավմամբ անչափահասների արդարադատության ոլորտում իրականացվող և հետագա նախատեսվող ծրագրերի ռազմավարական պլանների համատեղ, միասնական մշակումը, համակարգումը և վերահսկումը դրանք առավել նպատակային, արդյունավետ և կայուն դարձնելու նպատակով: Խորհուրդը ստեղծվելու է ՀՀ արդարադատության նախարարի հրամանով, կազմված է լինելու պետական շահագրգիռ մարմիններից, երեխաների իրավունքների պաշտպանության ոլորտում աշխատող միջազգային և հասարակական կազմակերպություններից: Խորհուրդը վարելու է նիստեր և ներկայացնելու է առաջարկներ, ստեղծելու է աշխատանքային խմբեր կոնկրետ ծրագրերի հետ կապված մասնագիտական քննարկումներ կատարելու, առաջարկություններ ներկայացնելու նպատակով:

դ. Անչափահասների արդարադատության ռեսուրս բաժնի ստեղծում.

Միջոցառման նպատակն է արդարադատության ոլորտին առնչվող երեխաների հետ աշխատանքում մասնագիտական, սոցիալ-հոգեբանական, վերականգնողական, ծրագրերի կազմումը, մշակումը, ոլորտին վերաբերող հետազոտությունների, ուսումնասիրությունների իրականացումը, մասնագիտական ձեռնարկների և ռեսուրս նյութերի պատրաստումը: Ռեսուրս բաժինը նախատեսվում է ստեղծել ՀՀ արդարադատության նախարարության ներքո, «Իրավախախտում կատարած անձանց վերականգնողական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության կազմում:

ե. Վերականգնողական կենտրոնների պահպանման և զարգացման հայեցակարգի մշակում և Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացում

Հաշվի առնելով Հայաստանի Հանրապետությունում դրամաշնորհային միջոցների աջակցությամբ ստեղծված և գործարկված համայնքային վերականգնողական կենտրոնների գործունեության դրական փորձը՝ գործընկեր կառույցների հետ համագործակցությամբ նախատեսվում է մշակել այդ կենտրոնների փորձի և վերականգնողական արդարադատության մոդելի պահպանման հայեցակարգ:

զ. Իրավախախտում կատարած անչափահասների գեղագիտական դաստիարակության և ուսուցման կազմակերպում

Միջոցառման շրջանակում կիրականացվի հաստատությունում, մասնավորապես՝ «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում գտնվող անչափահասների մշակութային կրթություն /խեցեգործություն, փայտի փորագրություն, ապակեգործություն, նկարչություն և այլն/: Ծրագիրը ներառում է նաև հաստատություններից դուրս մշակութային ուսուցում, որին կմասնակցեն պատժից ազատված անչափահասները, դատապարտյալների կյանքի դժվարին իրավիճակում հայտնված` մասնավորապես, ռիսկի ենթակա երեխաները, ինչպես նաև վերահսկողության և /կամ փորձաշրջանի մեջ գտնվող անչափահասները:

 

11. ՀՀ կառավարության առընթեր ՀՀ ոստիկանությունը երեխաների իրավունքների պաշտպանության ոլորտում իր կարեվորոգույն տեղն ունի: Այն լայնածավալ աշխատանքներ է իրականացնում իրավախախտումներ կատարած անչափահասների շրջանում, ինչպես նաև նրանց նկատմամբ կատարվող հանցագործությունների և այլ իրավախախտումների կանխարգելման և բացահայտման ուղղությամբ:

Տարեկան ծրագրի նպատակը և խնդիրները

1) Ծրագրի նպատակն է`

ա. անչափահասներին զերծ պահել հակահասարակական արարքներից, բռնություններից և նպաստել հասարակության համար պիտանի մարդ ձևավորելու խնդրում,

բ. իրրավախախտումներ կատարած անչափահասների վերականգնողական կենտրոնների ցանցի ընդլայնումը,

գ. անչափահաս դատապարտյալների զբաղվածության ապահովումը:

2) Ծրագրի խնդիրն է`

ա. անչափահասների կողմից և նրանց նկատմամբ կատարվող իրավախախտումների ու հանցագործությունների նախականխումը, բացահայտումը, իրավունքների պարզաբանումը:

 Թեև վերջին տարիներին անչափահասների շրջանում շարունակական կանխարգելիչ աշխատանքների արձանագրված շոշափելի առաջընթացին, այնուամենայնիվ ոլորտում առկա որոշ հիմնախնդիրներ շարունակվում են մնալ օրակարգային:

 Շարունակվում է չլուծված մնալ 12-ից 18 տարեկան իգական սեռի դժվար դաստիարակվող, շեղված վարքագծով և հատուկ դաստիարակության կարիք ունեցող անչափահասների համար ՀՀ-ում վերականգնողական կենտրոնների զարգացման խնդիրը, չնայած կենտրոնի ստեղծման ուղղությամբ ՀՀ ԿԱ ՀՀ ոստիկանության կողմից պատկան մարմինների ու շահագրգիռ կառույցների պատասխանատուների հետ իրականացվող բանակցային շարունակական գործընթացի:

Նկատի ունենալով նման կենտրոնի առկայությունը այսօր արդիական է, որտեղ հնարավոր կլինի երկարատև վերականգնողական և սոցիալ-հոգեբանական աշխատանքներ իրականացնել իգական սեռի անչափահաս այն անձանց հետ, ովքեր հայտնվելով տարբեր կոնֆլիկտային իրավիճակներում հարազատների և ընկերների, շրջապատի հետ, հեռանում են տանից, հայտնվում այնպիսի միջավայրում ուր հնարավոր է դառնում նրանց շահագործումն ու բռնության ենթարկվելու վտանգը, անձամբ են ցուցաբերում հակահասարակական և ագրեսիվ վարքագիծ:

 Շեղված վարքագիծ դրսևորող անչափահասների համար 2006 թվականից ի վեր` Երևան (2 կենտրոն), Վանաձոր, Գյումրի, Ալավերդի, Իջևան, Թալին, Աբովյան, Արտաշատ, Վաղարշապատ և Մեծամոր քաղաքներում գործող համայնքային վերակագնողական կենտրոնների ֆինանսավորումն իրականացվող ծրագրի ժամկետի ավարտի կապակցությամբ, 2014 թվականի սկզբից դադարեցվեց, սակայն Հանրապետության մի շարք քաղաքներում վերականգնողական կենտրոնները շարունակեցին իրենց գործունեությունը` համագործակցելով ՀՀ ոստիկանության հետ:

 Հարկ է նշել, որ ՀՀ ոստիկանության միջնորդությամբ Սյունիքի մարզի Կապանի և Գեղարքունիքի մարզի Ճամբարակի, ինչպես նաև Կոտայքի մարզի Աբովյանի քաղաքապետարանների հովանու ներքո ներկայումս գործում են համայնքային վերականգնողական կենտրոններ:

 Ցանցը ընդլայնելու նպատակով, նախատեսվել է տեղական ինքնակառավարման մարմինների պատասխանատուների հետ քննարկումներ անցկացնել 20.01.2015թ. ՀՀ ոստիկանության պետի 07.11.2013թ. N3837-Ա հրամանով ստեղծված մուրացիկ և թափառաշրջիկ երեխաների հայտնաբերման, նրանց հետ կապված խնդիրների լուծման, միասնական աշխատանքների կազմակերպման միջգերատեսչական աշխատանքային խմբի հերթական նիստի ընթացքում կայացված որոշմամբ 2015 թվականի ընթացքում ՀՀ մարզերում մարզպետարանների ղեկավարների հետ նախատեսված հանդիպում-քննարկումների ընթացքում:

Միաժամանակ հիշյալ ոլորտում աշխատանքները արդյունավետ կազմակերպելու նպատակով հանդիպում քննարկումներ են անցկացվում նաև միջազգային մի շարք կազմակերպությունների հետ:

 Անչափահասների շրջանում իրականացվող կանխարգելիչ աշխատանքների շրջանակներում շարունակվում է վերջին տարիներին ավանդույթ դարձած «Դասը վարում է ոստիկանը» միջոցառման անցկացումը, որի ընթացքում ՀՀ ինչպես ոստիկանության բարձրաստիճան, այնպես էլ ավագ և միջին խմբի սպաների կողմից հանդիպում-զրույցներ անցկացրեցին ՀՀ տարածքում գործող շուրջ 1400 դպրոցներում:

 Միաժամանակ ՀՀ ոստիկանության աշխատակիցների կողմից, սպասարկվող վարչական տարածքներում գործող հանրակրթական դպրոցներում և ուսումնական հաստատություններում, պարբերաբար անց են կացվում զրույցներ տարբեր իրավական թեմաներով, որոնք հնարավորություն են ընձեռնում անչափահասներին իրազեկվել Հայաստանի Հանրապետությունում գործող օրենսդրական դաշտին, զերծ մնալ այլ անձանց շահագործումից և բռնության ենթարկվելու հնարավորությունից, իմանալ իրենց իրավունքներն ու պարտականությունները:

 ՀՀ կառավարությանն առընթեր ոստիկանությունում կատարվող բարեփոխումների շրջանակներում ՀՀ ոստիկանության պետի 2013 թվականի փետրվարի 16-ի N464-Ա հրամանով 2013 թվականի փետրվարի 16-ին ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության նախկին անչափահասների կողմից կատարվող հանցագործությունների դեմ պայքարի բաժնի փոխարեն ստեղծվեց «Անչափահասների իրավունքների պաշտպանության և ընտանեկան բռնության դեմ պայքարի» վարչությունը:

 Վերոհիշյալ աշխատանքների իրականացման շրջանակներում, անչափահասների իրավունքների պաշտպանության, նրանց կողմից կատարվող հանցագործություններն ու այլ իրավախախտումները նախականխելու, վերջիններիս իրավական գիտելիքների իմացության բարձրացման նպատակով, 2013-2014թթ ՀՀ ավագ դպրոցներոմ ներդրվեց ՀՀ ոստիկանության անչափահասների գործերով ծառայության դպրոցական տեսուչների ինստիտուտը: Այժմ հանրապետության թվով 107 ավագ դպրոցներին կցվել են թվով 62 դպրոցական տեսուչներ:

 Անչափահասների շրջանում իրականացվող կանխարգելիչ աշխատանքները շարունակվում են:

 

III. ԵՐԵԽԱՆԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ 2016 ԹՎԱԿԱՆԻՆ ՆԱԽԱՏԵՍՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԸ

 

2016 թվականի ընթացքում իրականացվելու են երեխաների իրավունքների պաշտպանության, նրանց կյանքի որակի բարելավմանն ուղղված միջոցառումներ: Երեխաների իրավունքների պաշտպանության ոլորտում 2016 թվականի տարեկան ծրագրով նախատեսվող միջոցառումները բխում են երեխաների իրավունքների և շահերի պաշտպանությունից` նրանց խնամքի, բուժման և դաստիարակության համար նպաստավոր պայմանների ստեղծման, ֆիզիկական և մտավոր բնականոն զարգացման, հոգեբանական վերականգնման և արդյունավետ սոցիալականացման նպատակով:

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության 2015 թվականի

հոկտեմբերի 1-ի նիստի N 44
արձանագրային որոշման

 

ՑԱՆԿ

ԵՐԵԽԱՅԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ 2016 ԹՎԱԿԱՆԻ ՏԱՐԵԿԱՆ

ԾՐԱԳՐՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ

 

Հ/Հ

Միջոցառման անվանումը

Պատասխանատու կատարողը

Ակնկալվող արդյունքները

Կատարման ժամկետը

Ֆինանսավորման աղբյուրը

1.

Երեխաների շուրջօրյա խնամքի ծառայություններ

Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության համակարգի 6 մանկատանը կխնամվի 660 երեխա

2016թ. ընթացքում

Հայաստանի Հանրապետության պետական բյուջե
2 075 452.2 հազ. դրամ

2.

ՀՀ երեխաների խնամք և պաշտպանություն իրականացնող հաստատություններում խնամվող երեխաններին ընտանիքներ վերադարձնելու (բեռնաթափում) և հաստատություններ երեխաների մուտքը կանխարգելելու ծառայություններ

Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն

Ծրագրի շրջանակում ընտանիք կվերադառնա 40 երեխա, կկանխարգելվի 60 երեխայի մուտքը հաստատություններ

2016թ. ընթացքում

Հայաստանի Հանրապետության պետական բյուջե
22 570.2 հազ. դրամ

3.

ՀՀ մանկատների շրջանավարտներին աջակցություն և խորհրդատվություն

Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն

Ծրագրի շրջանակներում աջակցություն կտրամադրվի 9 շահառուի

2016թ. ընթացքում

Հայաստանի Հանրապետության պետական բյուջե
16 094.2 հազ. դրամ

4.

Սոցիալական հոգածության ցերեկային կենտրոնների երեխաներին սոցիալական ծառայությունների տրամադրում

Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն

Հայաստանի
Հանրապետության
աշխատանքի և սոցիալական
հարցերի նախարարության
համակարգի երեխաների
սոցիալական հոգածության
3 կենտրոնում 300 երեխայի կտրամադրվեն համապատասխան ծառայություններ

2016թ. ընթացքում

Հայաստանի Հանրապետության պետական բյուջե
238 773.5 հազ. դրամ

5.

Կյանքի դժվարին իրավիճակում հայտնված երեխաներին ժամանակավոր խնամքի տրամադրման ծառայություններ

Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն

Կյանքի դժվարին իրավիճակում հայտնված
3-18 տարեկան 20 երեխայի
կտրամադրվի մինչև 6 ամիս ժամկետով շուրջօրյա խնամք

2016թ. ընթացքում

Հայաստանի Հանրապետության պետական բյուջե
39 621.8 հազ. դրամ

6.

Երեխաների գիշերօթիկ խնամքի և պաշտպանության ծառայություններ

Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության համակարգի 7 գիշերօթիկ հաստատությունում կխնամվի 730 երեխա

2016թ. ընթացքում

Հայաստանի Հանրապետության պետական բյուջե
996 332.6 հազ. դրամ

7.

Երեխաների խնամքի ցերեկային կենտրոնների կողմից կյանքի դժվարին իրավիճակում հայտնված երեխաների սոցիալական հոգածության ծառայություններ

Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն

Տավուշի մարզում «Հույսի կամուրջ» ՀԿ-ի 4 ցերեկային կենտրոնում` Դիլիջանի, Իջևանի, Նոյեմբերյանի, Բերդի և նրանց հարակից գյուղերի` հաշմանդամություն կամ սոցիալ-հոգեբանական խնդիրներ և հատուկ կարիքներ ունեցող շուրջ 250 երեխայի մատուցվող ծառայությունների համար կտրամադրվի աշխատավարձ, ներառյալ եկամտային հարկը

2016թ. ընթացքում

Հայաստանի Հանրապետության պետական բյուջե
73 334.0 հազ. դրամ

8.

ՀՀ մանկատներում խնամվող դպրոցական տարիքի երեխաներին դրամական աջակցության տրամադրում

Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն

Մանկատներում խնամվող դպրոցահասակ`

7-18 տարեկան 195 երեխայի կտրամադրվի մանր ծախսերի համար նախատեսված գումար /գրպանի ծախս/

2016թ. ընթացքում

Հայաստանի Հանրապետության պետական բյուջե
5 820.0 հազ. դրամ

9.

Կենսաբանական ընտանիք տեղափոխված երեխաների ընտանիքներին բնաիրային օգնության փաթեթի տրամադրում

Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն

Կենսաբանական 100 ընտանիքի կտրամադրվի բնաիրային օգնության փաթեթ

2016թ. ընթացքում

Հայաստանի Հանրապետության պետական բյուջե
20 403.2 հազ. դրամ

10.

ՀՀ մանկատների շրջանավարտներին միանվագ դրամական օգնության տրամադրում

Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն

Մանկատների 8 շրջանավարտի կտրամադրվի միանվագ դրամական օգնություն

2016թ. ընթացքում

Հայաստանի Հանրապետության պետական բյուջե
400.0 հազ. դրամ

11.

Խնամատար ընտանիքում երեխայի խնամքի և դաստիարակության աջակցության տրամադրում

Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն

Խնամատար ընտանիքներում կիրականացվի 25 երեխայի խնամքը

2016թ. ընթացքում

Հայաստանի Հանրապետության պետական բյուջե
39 367.1 հազ. դրամ

12.

Հաշմանդամ երեխաների ցերեկային խնամքի ծառայությունների մատուցում Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի թիվ 92 ներառական մանկապարտեզում

Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն

24 երեխայի մատուցվող ծառայությունների համար 18 աշխատակցի կտրամադրվի աշխատավարձ, ներառյալ եկամտային հարկը

2016թ. ընթացքում

Հայաստանի Հանրապետության պետական բյուջե
26 385.2 հազ. դրամ

13.

Հայաստանի Հանրապետությունում առանց ծնողական խնամքի մնացած երեխաների կենտրոնացված հաշվառման իրականացում

Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն

Կապահովվի առանց ծնողական խնամքի մնացած երեխաների կենտրոնացված հաշվառումը

2016թ. ընթացքում

ֆինանսավորում չի պահանջվում

14.

Հատուկ մանկավարժության և հաշմանդամ երեխաների խնամքի արդի մեթոդաբանության վերաբերյալ վերապատրաստման դասընթացների իրականացում

Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն

Մասնագիտացված մանկատներում հաշմանդամ երեխաներին տրամադրվող խնամքի որակը բարելավված է՝ համապատասխան մասնագետների շարունակական վերապատրաստումների արդյունքում

2016թ. ընթացքում

Օրենքով չարգելված այլ աղբյուրներ

15.

Որդեգրող, որդեգրել ցանկացող ընտանիքների (անձանց) և խնամատար ընտանիքների անդամների (ծնողների ու երեխաների), խնամակալության և հոգաբարձության մարմինների, ինչպես նաև երեխաների խնամքի և պաշտպանության հաստատությունների մասնագետների ուսուցողական ծրագրի մշակում և իրականացում

Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն

Որդեգրող և որդեգրել ցանկացող ընտանիքների անդամները ձեռք են բերել համապատասխան հմտություններ, խնամակալության ու հոգաբարձության մարմինների, ինչպես նաև երեխաների խնամքի և պաշտպանության հաստատությունների մասնագետները վերապատրաստված են՝ որակյալ ծառայություններ մատուցելու ուղղությամբ

2016թ. ընթացքում

Օրենքով չարգելված այլ աղբյուրներ

16.

Երեխայի իրավունքների պաշտպանության քաղաքականության իրազեկման աշխատանքների իրականացում

Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն

Ապահովված է երեխայի իրավունքների պաշտպանության քաղաքականության իրազեկումը

2016թ. ընթացքում

ֆինանսավորում չի պահանջվում

17.

Երեխայի հանդեպ բռնության երևույթը բնութագրող տեղեկատվության համակարգի ստեղծում

Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն

Երեխայի հանդեպ բռնության երևույթը բնութագրող տեղեկատվության հավաքագրման և փոխանակման կարգերը հաստատված են, տեղեկատվական ներքին համակարգը գործում է

2016թ. ընթացքում

ֆինանսավորում չի պահանջվում

18.

Երեխաների խնամքի վերաբերյալ մասնագիտական աջակցության կարգի մշակում ու հաստատում ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի կողմից, որդեգրված և խնամատարության հանձնված երեխաների խնամքի նկատմամբ վերահսկողության իրականացում

Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն

Հաստատված են երեխաների խնամքի նկատմամբ վերահսկողության և մասնագիտական աջակցության կարգերը, որդեգրել ցանկացող ու խնամատար ընտանիքներն իրազեկված են կարգերի վերաբերյալ, խնամակալության և հոգաբարձության մարմինների համապատասխան աշխատակիցները իրականացնում են վերահսկողություն՝ երեխաների խնամքի նկատմամբ

2016թ. ընթացքում

ֆինանսավորում չի պահանջվում

19.

«Հայաստանի Հանրապետությունում երեխայի իրավունքների պաշտպանության համակարգում անմիջականորեն սոցիալական ծառայություններ տրամադրող մարմինների վերակառուցման, կարողությունների հզորացման ծրագիրը և միջոցառումների ժամանակացույցը հաստատելու մասին» ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի հրամանի մշակում և հաստատում

Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն

Երեխայի իրավունքների պաշտպանության համակարգում անմիջականորեն սոցիալական ծառայություններ տրամադրող հաստատությունների համակարգային բարեփոխումների ուղղությունները սահմանված են, ծրագրով հաստատված միջոցառումներն՝ ըստ ժամանակացույցի իրականացվում են

2016թ. ընթացքում

ֆինանսավորում չի պահանջվում

20.

«Հայաստանի Հանրապետությունում կյանքի դժվարին իրավիճակում հայտնված ընտանիքներին համայնքահեն բազմաբնույթ սոցիալական ծառայությունների տրամադրման համակարգի ստեղծման ծրագիրը և միջոցառումների ժամանակացույցը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ կառավարություն ներկայացնելը

Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն

Կյանքի դժվարին իրավիճակում հայտնված ընտանիքներին համայնքահեն բազմաբնույթ սոցիալական ծառայությունների տրամադրման ձևերն ու մեխանիզմները սահմանված են, ծրագրով հաստատված միջոցառումներն՝ ըստ ժամանակացույցի իրականացվում են

2016թ. ընթացքում

ֆինանսավորում չի պահանջվում

21.

Ընտանիքի ու երեխայի իրավունքների պաշտպանության հարցերով իրավասու բոլոր սուբյեկտների (այսուհետ` սոցիալական ցանց) արդյունավետ համագործակցության ապահովում

Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն

Ընտանիքի, խնամակալության ու հոգաբարձության մարմինների և համալիր սոցիալական ծառայությունների տարածքային կենտրոնների ու երեխայի իրավունքների պաշտպանության հարցերով հասարակական կազմակերպությունների ներգրավմամբ սոցիալական ցանցը ձևավորված է, համագործակցության մեխանիզմներն արդյունավետ գործում են

2016թ. ընթացքում

ֆինանսավորում չի պահանջվում

22.

Աշխատող երեխաների վերաբերյալ հետազոտության իրականացում, երեխաների աշխատանքային շահագործման կանխարգելմանն ուղղված առաջարկությունների ներկայացում ՀՀ Երեխաների իրավունքների պաշտպանության ազգային հանձնաժողովին

Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն

Առկա է ՀՀ աշխատող երեխաների աշխատանքային շահագործման վերաբերյալ համապարփակ վերլուծական զեկույց

2016թ. ընթացքում

ֆինանսավորում չի պահանջվում

23.

Հիվանդանոցային բուժօգնության ոլորտում երեխաների առողջության պետական հավաստագրի ծրագրի շարունակական ներդրում

Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարություն

Յուրաքանչյուր տարի 0-7 տարեկան շուրջ 300 000 երեխա ըստ անհրաժեշտության կստանա մատչելի և որակյալ հիվանդանոցային բուժօգնություն

2016թ. ընթացքում

Հայաստանի Հանրապետության պետական բյուջե`
7 595 939.3 հազ. դրամ

24.

Հաշմանդամ երեխաների համակարգված բուժօգնության և սպասարկման բարելավման ծրագրեր և միջոցառումներ:
Վերականգնողական մարզային կենտրոնների ծրագրի ընդլայնում:

Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարություն

հաշմանդամ երեխաների համար վերականգնողական ծառայությունների որակի և մատչելիության բարձրացում

2016թ.
ընթացքում

Հայաստանի Հանրապետության պետական բյուջե`
249 863.0 հազ. դրամ օրենքով չարգելված այլ աղբյուրներ

25.

Ծննդօգնության պետական հավաստագրի ծրագրի շարունակական ներդրում

Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարություն

Տարեկան շուրջ 50 000 կին կստանա ծննդօգնության մատչելի և որակյալ ծառայություններ

2016թ. ընթացքում

Հայաստանի Հանրապետության պետական բյուջե`

6 945 253.8 հազ. դրամ

26.

 «Մանկանը բարեկամ» նախաձեռնության շարունակական ներդրում

Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարություն

 Վաղ հասակի երեխաների սնուցման կազմակերպման գործընթացը բարելավված է՝ բացառապես կրծքով սնուցման ցուցանիշն աճել է 15 տոկոսով։

2016թ. ընթացքում

օրենքով չարգելված այլ աղբյուրներ

27.

Նյութափոխանակության ժառանգական հիվանդությունների և բնածին այլ շեղումների հայտնաբերմանն ուղղված նորածնային սկրինինգ ծրագրերի շարունակականության ապահովում և ընդլայնում

Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարություն

ժառանգական և զարգացման բնածին ախտաբանություններով պայմանավորված հաշմանդամության կրճատում 5 %-ով

2016թ. ընթացքում

Հայաստանի Հանրապետության պետական բյուջե`
220 000.0 հազ. դրամ օրենքով չարգելված այլ աղբյուրներ

28.

Հանրապետության բոլոր մարզերում նախադպրոցական ծառայությունների ցանցի ընդլայնում՝ դպրոցին երեխաների պատրաստվածության մակարդակի բարձրացման և կրթության հավասար մեկնարկային հնարավորությունների ապահովման նպատակով

Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարություն Երևանի քաղաքապետարան ՀՀ մարզպետարաններ

Նախադպրոցական կրթության կազմակերպման այլընտրանքային և ծախսարդյունավետ մոդելների ներդրման միջոցով ՀՀ մարզերում ընդգրկվել է շուրջ 6953 երեխա, այդ թվում` «Կրթության բարելավում» վարկային ծրագրի նախադպրոցական միկրոծրագրերի շրջանակներում ընդգրկվել է 1142 երեխա, ՀՀ պետական բյուջեի միջոցներով` ՀՀ մարզերում նախադպրոցական կրթության մեջ ընդգրկվել է 5811 երեխա

2016թ. ընթացքում

Հայաստանի Հանրապետության պետական բյուջե՝
687 691.6 հազ.դրամ, օրենքով չարգելված այլ աղբյուրներ

29.

Նախադպրոցական կրթության չափորոշիչների հիման վրա ուսումնամեթոդական ձեռնարկների մշակում և հրատարակում

Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարություն

Կապահովվի նախադպրոցական կրթության մատչելիությունը

2016թ. ընթացքում

Ֆինանսավորում չի պահանջվում

30.

Հանրակրթությունից դուրս մնացած երեխաների հայտնաբերման, հաշվառման և կրթության մեջ ներառման մեխանիզմների մշակում

Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարություն

Հանրակրթությունից դուրս մնացած երեխաներին կրթության մեջ ներառում

2016թ. ընթացքում

Ֆինանսավորում չի պահանջվում

31.

Հոսքային ուսուցման կազմակերպում` սովորողների նախասիրություններին և հակումներին համապատասխան

Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարություն

Հանրապետության առանձին գործող ավագ դպրոցներում և միջնակարգ դպրոցների 3-րդ աստիճանում իրականացվում է հոսքային ուսուցում՝ հումանիտար, բնագիտամաթեմատիկական, արհեստագործական և ընդհանուր հոսքերում: Կազմված են ավագ դպրոցի ուսումնական պլանի դպրոցական բաղադրիչի շրջանակում դասավանդվող լրացուցիչ առարկայացանկի չմշակված առարկայական ծրագրերը /դասընթացները/

2016թ. ընթացքում

Ֆինանսավորում չի պահանջվում

32.

Կրթության առանձնահատուկ պայմանների կարիքների գնահատման չափորոշիչների մշակում` Համաշխարհային առողջապահական կազմակերպության ֆունկցիաների միջազգային դասակարգման հիման վրա

Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարություն

Առկա են կրթության առանձնահատուկ պայմանների կարիքների գնահատման չափորոշիչները, երեխաների գնահատումն իրականացվում է նշված չափորոշիչների հիման վրա

2016թ. ընթացքում

Օրենքով չարգելված այլ աղբյուրներ

33.

«Ներառական կրթություն» ծրագրի իրականացում 159 դպրոցներում

Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարություն Երևանի քաղաքապետարան ՀՀ մարզպետարաններ

Կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների համար ապահովվել է կրթության մատչելիություն և հավասար պայմաններ, մտավոր և ֆիզիկական զարգացման խնդիրներ ունեցող շուրջ 5000 երեխաների կրթությունը կազմակերպվել է հանրակրթական դպրոցներում: Ներառական կրթություն իրականացնող դպրոցների համապատասխան մանկավարժները վերապատրաստվել են:

2016թ. ընթացքում

Հայաստանի Հանրապետության պետական բյուջե՝
3 108 222.6 հազ. դրամ

34.

Երեխայի կրթական կարիքների գնահատման եռաստիճան համակարգի ներդրում

Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարություն

«Համընդհանուր ներառական կրթության համակարգի ներդրման գործողությունների պլանի և ժամանակացույցի» ներդրում, հատուկ կրթության համակարգի բարեփոխում, անցում համընդհանուր ներառական կրթության համակարգին

2016թ. ընթացքում

Ֆինանսավորում չի պահանջվում

35.

Դպրոցական օլիմպիադաների կազմակերպում (16 առարկաներից՝ հանրապետական և 8 առարկաներից՝ միջազգային օլիմպիադաների մասնակցություն)

Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարություն

Հանրակրթական դպրոցների աշակերտների համար կազմակերպվել են հանրապետական օլիմպիադաներ 16 առարկաներից, իսկ լավագույնները մասնակցել են միջազգային օլիմպիադաների 8 առարկաներից

2016թ. ընթացքում

Հայաստանի Հանրապետության պետական բյուջե՝
64 688.0 հազ. դրամ

36.

Դպրոցականների հանրապետական սպարտակիադայի անցկացում

Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարություն

Հանրակրթական դպրոցների 72000 աշակերտների համար անցկացվել են ամենամյա հանրապետական սպորտային խաղեր 9 մարզաձևերով: Մարզական խաղերի մարզային և հանրապետական փուլերին մասնակցել են 3196 աշակերտներ:

2016թ. ընթացքում

Հայաստանի Հանրապետության պետական բյուջե՝
35 000.0 հազ. դրամ

37.

Հանրակրթական դպրոցներում «Առողջ ապրելակերպ» դասընթացի իրականացում

Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարություն

Հանրակրթական դպրոցների 8-11-րդ դասարաններում սովորողների համար անցկացվել են առողջ ապրելակերպի դասընթացներ, սովորողները ձեռք են բերել կյանքի հմտություններ։ Դասընթացը վարող ուսուցիչներին սեմինար-խորհրդակցությունների միջոցով ցուցաբերվել է մասնագիտական և մեթոդական աջակցություն:

2016թ.
ընթացքում

Ֆինանսավորում չի պահանջվում

38.

Դպրոցականների ամառային հանգստի կազմակերպում

Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարություն

Ամառային ճամբարներում կազմակերպվել են սոցիալապես անապահով ընտանիքների շուրջ 4500 երեխաների ամառային հանգիստը

2016թ.
ընթացքում

Հայաստանի Հանրապետության պետական բյուջե՝

450 198.0 հազ.դրամ

39.

Սովորողների մասնագիտական կողմնորոշման նպատակով համապատասխան մանկավարժների վերապատրաստում

ՀՀ կրթության և գիտության նախարարություն

Հիմնական և ավագ դպրոցների դասղեկներին ցուցաբերվել է համապատասխան մեթոդական աջակցություն

2016թ.
ընթացքում

Ֆինանսավորում չի պահանջվում

40.

«Երաժշտական և արվեստի դպրոցներում ազգային, լարային, փողային նվագարանների գծով ուսուցում» ծրագրի իրականացում

Երևանի քաղաքապետարան ՀՀ մարզպետարաններ

ՀՀ 148 երաժշտական և արվեստի դպրոցների ազգային, փողային և լարային նվագարանների բաժինների 2361 սովորող կստանա ուսման վարձավճարների փոխհատուցում, ինչը կնպաստի գեղարվեստական կրթության մատչելիության ապահովմանը, կրթական հաստատությունների պահպանմանը և մշակույթի ոլորտի հետագա մասնագետներով համալրմանը

2016թ.
ընթացքում

Հայաստանի Հանրապետության պետական բյուջե
629 766.0 հազ. դրամ

41.

«ՀՀ-ում շնորհալի պատանի երաժիշտ կատարողների մասնագիտական կարողությունների զարգացում և կատարելագործում» նպատակային ծրագրի իրականացում

Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարություն

Շնորհալի երեխաների բացահայտման և հետագա ուսուցման գործընթացի կազմակերպումը կապահովի մասնակիցների պրոֆեսիոնալ աճ և զարգացում, միջազգային ասպարեզում և մշակութային շուկայում հայ կատարողական արվեստի մրցունակության ապահովում

2016թ. ընթացքում

Հայաստանի Հանրապետության պետական բյուջե
15 926.6 հազ. դրամ

42.

Պատանի ստեղծագործողների համար մրցույթների փառատոների, ցուցահանդեսների կազմակերպում, այդ թվում` «Վերածնունդ» պատանի երաժիշտ կատարողների միջազգային մրցույթ-փառատոն, «Երգող Հայաստան» մանկապատանեկան երգչախմբերի հանրապետական մրցույթ

Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարություն

Պատանի ստեղծագործողների համար մրցույթների փառատոների, ցուցահանդեսների կազմակերպմամբ կբացահայտվեն շնորհալի երեխաներ, որոնց հետագա ուսուցման գործընթացում և ստեղծագործական գործունեությանը կցուցաբերվի աջակցություն

2016թ. ընթացքում

Հայաստանի Հանրապետության պետական բյուջե
9 000.0 հազ. դրամ

43.

Մանկապատանեկան թատրոնների զարգացման նպատակային ծրագրեր, այդ թվում`

«Թումանյանական հեքիաթի օր» տիկնիկային միջազգային փառատոն

Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարություն

«Թումանյանական հեքիաթի օր» տիկնիկային միջազգային փառատոնի անցկացումը կնպաստի մանկապատանեկան թատրոնի զարգացմանը, շնորհալի երեխաների հայտնաբերմանը և ստեղծագործական գործունեության խթանմանը

2016թ. ընթացքում

Հայաստանի Հանրապետության պետական բյուջե
3 900.0 հազ. դրամ

44.

«Աջակցություն գրականության հրատարակմանը» ծրագրի շրջանակներում «Մանկապատանեկան գրականություն» ենթածրագրի իրականացում` մանկական գեղարվեստական գրքերի հրատարակման, գրադարանային ֆոնդերի համալրման նպատակով

Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարություն

Մանկական գրականության հրատարակումը կնպաստի մանուկների աշխարհայացքի ձևավորմանը, հայրենասիրական դաստիարակությանը, ազգային և համամարդկային արժեքների սերմանմանը, գրադարանների մանկական գրականության համալրմանը

2016թ. ընթացքում

Հայաստանի Հանրապետության պետական բյուջե «Աջակցություն գրականության հրատարակմանը» ծրագրի շրջանակներում

45.

«Ռոլան» մանկապատանեկան ֆիլմերի միջազգային փառատոն

Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարություն

Փառատոնը կնպաստի մանկական կինոյի զարգացմանն ու հանրահռչակմանը, երեխաների հայրենասիրական դաստիարակությանը և աշխահայացքի ընդլայնմանը, ժամանցի և հանգստի կազմակերպմանը:

2016թ. ընթացքում

Հայաստանի Հանրապետության պետական բյուջե
6 300.0 հազ. դրամ

46.

Պետական աջակցություն հատուկ կարիքներով, սոցիալապես անապահով երեխաներին մշակութային մասնագիտական ուսուցման և գեղագիտական դաստիարակության ոլորտում` արվեստների և արհեստների ուսուցում:

Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարություն

ՀՀ մշակույթի նախարարության «Երեխաների հատուկ ստեղծագործական կենտրոն» ՊՈԱԿ-ի գործունեության արդյունքում Երևանի 5, Վանաձորի 2, Գյումրու 2, Սպիտակի, Գավառի, Ստեփանավանի մասնաճյուղերի գիշերօթիկ հատուկ դպրոցներում հաշմանդամ, ծնողազուրկ և սոցիալապես անապահով ավելի քան 614 երեխաներ կըստանան արվեստների և արհեստների ուսուցում:

2016թ. ընթացքում

Հայաստանի Հանրապետության պետական բյուջե
105 286.5 հազ. դրամ

47.

«Դպրոցականի ֆիլհարմոնիա» դաս-ծրագրի իրականացում

Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարություն

Ճանաչողական, բացատրական համերգների միջոցով երեխաների գեղագիտական դաստիա-րակության, աշխարհայացքի ընդլայնման և վաղվա բարձրաճաշակ ու գրագետ ունկնդրի դաստիարակում:

2016թ. ընթացքում

Հայաստանի Հանրապետության պետական բյուջե
23 746.0 հազ. դրամ

48.

«Մշակութային կրթության աջակցության» հիմնադրամի գործունեության իրականացում

Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարություն

Գեղարվեստական կրթություն իրականացնող ուսումնական հաստատությունների մանկավարժների և սովորողների մասնագիտական ունակությունների զարգացման նպատակով ուսումնամեթոդական և գործնական աջակցության ցուցաբերում:

2016թ. ընթացքում

Հայաստանի Հանրապետության պետական բյուջե
77 595.0 հազ. դրամ

49.

Մանկական մուլտֆիլմերի նկարահանում

Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարություն

Մանկական կինոյի զարգացում

2016թ. ընթացքում

Հայաստանի Հանրապետության պետական բյուջե
111 096.6 հազ. դրամ

50.

«Երեխաների և պատանիների համար գիտաճանաչողական ուղևորությունների կազմակերպում» ծրագրի իրականացում

Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարութուն

Երեխաների և պատանիների գեղագիտական դաստիարակություն և բազմակողմանի զարգացում, արվեստի ճյուղերի հետ շփում

2016թ. ընթացքում

Հայաստանի Հանրապետության պետական բյուջե
6 400.0 հազ. դրամ

51.

«Մենք ենք, մեր մարզը» մանկապատանեկան մարզային մշակույթի օրեր մայրաքաղաքում» ծրագրի իրականացում

Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարություն

Շնորհալի երեխաների և պատանիների ստեղծագործական կարողությունների զարգացում և խթանում

2016թ. ընթացքում

Հայաստանի Հանրապետության պետական բյուջե
900.0 հազ. դրամ

52.

Հաշմանդամություն ունեցող, ինչպես նաև սոցիալապես անապահով կամ առանց ծնողական խնամքի մնացած երեխաների ստեղծագործական ներուժի բացահայտման ու ժամանակակից աշխարհում նրանց առավել ամբողջական ինտեգրման խթանման նպատակով «Մանկապատանեկան արվեստի ինտեգրատիվ հանրապետական փառատոնի» իրականացում:

Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարություն

Հաշմանդամություն ունեցող երեխաների և պատանիների ստեղծագործական ներուժի բացահայտում և խթանում, խոցելի խմբերի երեխաների մշակութային ինտեգրում հասարակությանը, բարոյա-հոգեբանական դրական մթնոլորտի ձևավորում և հասարակական կարծրատիպերի հաղթահարում:

2016թ. ընթացքում

Հայաստանի Հանրապետության պետական բյուջե
2 800.0 հազ. դրամ

53.

«Մշակութային կազմակերպություն-դպրոց» աբոնեմենտային համակարգի ներդրման ծրագրի իրականացում:

Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարություն

Դպրոցահասակ երեխաներին և սովորողներին արվեստին հաղորդակցվելու մատչելիության ապահովում: Երեխաների հոգևոր-մշակութային, գեղագիտական դաստիարակության նպատակային ուղղորդում:

2016թ. ընթացքում

Հայաստանի Հանրապետության պետական բյուջե
20 000.0 հազ. դրամ

54.

Երեխաների համար արդարադատության մատչելիության բարելավում

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարություն

Օրենսդրության և ընթացակարգերի վերլուծության և փորձաքննության վրա հիմնված առաջարկություններ, անչափահասների արդարադատության ցուցանիշների շտեմարանի ստեղծմանն ուղղված գործողությունների ծրագիր, անչափահասների հետ աշխատող մասնագետների կարողությունների զարգացում

2016թ. ընթացքում

Օրենքով չարգելված այլ աղբյուրներ

55.

Անչափահասների արդարադատության հարցերով խորհրդի ստեղծում

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարություն

Անչափահասների արդարադատության հարցերով գործող խորհուրդ, որը կխթանի Հայաստանի Հանրապետությունում անչափահասների հարցերով արդարադատության ոլորտում ծրագրերի իրականացումը, համակարգումը և վերահսկողությունը

2016թ. ընթացքում

Օրենքով չարգելված այլ աղբյուրներ

56.

Անչափահասների արդարադատության ռեսուրս բաժնի ստեղծում

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարություն

Անչափահասների արդարադատության ռեսուրս բաժնի ստեղծում, որն իրականացնելու է արդարադատության մարմիններին առնչվող երեխաների հետ աշխատանքում մասնագիտական ծրագրերի մշակում, հետազոտությունների և ուսումնասիրությունների իրականացում

2016թ. ընթացքում

Օրենքով չարգելված այլ աղբյուրներ

57.

Վերականգնողական կենտրոնների պահպանման և զարգացման հայեցակարգի մշակում և Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացում

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարություն

Վերականգնողական կենտրոնների պահպանման և գործունեության զարգացման հայեցակարգի ընդունում

2016թ. ընթացքում

Օրենքով չարգելված այլ աղբյուրներ

58.

Իրավախախտում կատարած անչափահասների գեղագիտական դաստիարակության և ուսուցման կազմակերպում

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարություն

Հաստատություններում և հաստատություններից դուրս գտնվող իրավախախտում կատարած անչափահասների մշակութային ուսուցում, որը կնպաստի կրկնահանցագործությունների կանխարգելմանը

2016թ. ընթացքում

Հայաստանի Հանրապետության պետական բյուջե` 24 974.7 հազ. դրամ

59.

Գործող համայնքային վերականգնողական կենտրոնների աշխատանքների կազմակերպում

Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ոստիկանություն

Իրավախախտ անչափահասների շրջանում կանխարգելման աշխատանքների իրականացում

2016թ. ընթացքում

Միջազգային կազմակերպություններ

60.

Շարունակել բանակցային գործընթացը պատկան մարմինների պատասխանատուների հետ` 12-ից 18 տարեկան իգական սեռի դժվար դաստիարակվող, շեղված վարքագծով և հատուկ դաստիարակության կարիք ունեցող անչափահասների համար վերինտեգրման կենտրոնի ստեղծման նպատակով

Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ոստիկանություն ն

Վարքի շեղում ունեցող աղջիկների շրջանում վերականգնողական աշխատանքների իրականացում

2016թ. ընթացքում

Օրենքով չարգելված այլ աղբյուրներ

61.

ՀՀ տարածքում գործող դպրոցներում կազմակերպել և անցկացնել հանդիպումներ, զրույց-զեկուցումներ

Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ոստիկանություն

Անչափահասների հանցագործությունների թվի նվազում

2016թ. ընթացքում

Ֆինանսավորում չի պահանջում

62.

Շարունակել ավագ դպրոցներում դպրոցական տեսուչների ծրագրի իրականացումը

Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ոստիկանություն

Աշակերտների իրավական գիտելիքների զարգացում, իրավախախտումների կանխարգելում

2016թ. ընթացքում

Ֆինանսավորում չի պահանջում