Գլխավոր տեղեկություն
Համար
N 239-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Ինկորպորացիա (06.04.2013-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2013.03.27/16(956) Հոդ.241
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
14.03.2013
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
20.03.2013
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
06.04.2013

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

14 մարտի 2013 թվականի N 239-Ն

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2013 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՎ ԱԶԳԱՅԻՆ ՓՈՔՐԱՄԱՍՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ՊԵՏԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՀԱՏԿԱՑՈՒՄՆԵՐԸ ԲԱՇԽԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի դեկտեմբերի 20-ի N 1616-Ն որոշման 26-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

«Հայաստանի Հանրապետության 2013 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածի բյուջետային ծախսերի գործառական դասակարգման 08 բաժնի 04 խմբի 02 դասի «01. Աջակցություն քաղաքական կուսակցություններին, հասարակական կազմակերպություններին, արհմիություններին» ծրագրով (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Նվիրատվություններ այլ շահույթ չհետապնդող կազմակերպություններին» հոդվածով) Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմին նախատեսված 20,0 մլն դրամը պետական աջակցություն ցուցաբերելու նպատակով հատկացնել Հայաստանի Հանրապետության ազգային փոքրամասնությունների հասարակական կազմակերպություններին` համաձայն հավելվածի:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

 Տ. Սարգսյան

 

2013 թ. մարտի 20

Երևան 

 

 

 

Հավելված

ՀՀ կառավարության 2013 թվականի

մարտի 14-ի N 239-Ն որոշման

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2013 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻՑ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ՓՈՔՐԱՄԱՍՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ՀԱՏԿԱՑՎՈՂ ԳՈՒՄԱՐԻ ԲԱՇԽՈՒՄԸ` ԸՍՏ ԷԹՆԻԿ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ

NN
ը/կ

Էթնիկ համայնքը

Կազմակերպության անվանումը

Բանկի անվանումը և հաշվեհամարը

Պահանջվող գումարը (դրամ)

1

2

3

4

5

1.

Ասորական

Հայաստանի «Աթուռ» ասորիների ասոցիացիա

Հայէկոնոմբանկ, 163048120741

409.000

«Ասորական «Աշուր» երիտասարդական կենտրոն» հասարակական կազմակերպություն

Յունիբանկ, 24124000620500

409.000

2.

Բելառուսական

«Երևանի բելառուսների համայնք «Բելառուս» հասարակական կազմակերպություն

Արդշինինվեստբանկ, 247010017991

818.000

3.

Գերմանական

«Տևտոնիա» գերմանացիների մշակութային հասարակական կազմակերպություն

Կոնվերսբանկ, 1930026634280100

818.000

4.

Եզդիական

Եզդիների ազգային միություն

Արդշինինվեստբանկ, 2470100046920000

409.000

«Եզդիների ազգային կոմիտե» հասարակական կազմակերպություն

Հայէկոնոմբանկի Արաբկիրի մասնաճյուղ, 163058701547

409.000

5.

Լեհական

Լեհերի համագործակցության «Պոլոնիա» բարեգործական հասարակական կազմակերպություն

HSBC,
001-133255-001

818.000

6.

Հունական

Հունական հասարակական կազմակերպությունների միություն

Հայէկոնոմբանկի Թումանյանի մասնաճյուղ, 163188103481

818.000

7.

Հրեական

«Հայաստանի հրեական համայնք» հասարակական կազմակերպություն

Յունիբանկ, 24100100675800

818.000

8.

Ռուսական

«ՀՀ ռուսաստանցի հայրենակիցների օգնության և աջակցության հիմնադրամ» հասարակական կազմակերպություն

Անելիք բանկ, 118001002088

818.000

9.

Վրացական

«Վրացական «Իվերիա» համայնք» բարեգործական հասարակական կազմակերպություն

Հայէկոնոմբանկ, 163008136661

818.000

10.

Ուկրաինական

«Ուկրաինա» Հայաստանի ուկրաինացիների ֆեդերացիա» հասարակական կազմակերպություն

Ամերիաբանկ, 1570001167470300

820.000

11.

Քրդական

«Հայաստանի քրդական ազգային խորհուրդ» հասարակական կազմակերպություն

Անելիք բանկի
Աբովյանի մասնաճյուղ 118031024318

818.000

12.

Ընդհանուր ծախսեր

Համակարգող խորհուրդ. «Ուկրաինա» Հայաստանի ուկրաինացիների ֆեդերացիա» հասարակական կազմակերպություն

Ամերիաբանկ, 1570001167470300

1.000.000

13.

Ծրագրերի ֆինանսավորում

Համակարգող խորհուրդ. «Ուկրաինա» Հայաստանի ուկրաինացիների ֆեդերացիա» հասարակական կազմակերպություն

Ամերիաբանկ, 1570001167470300

10.000.000

 

 Ընդամենը

20.000.000

 

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան