Գլխավոր տեղեկություն
Համար
N 1562-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (31.12.2012-06.04.2013)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2012.12.21/62(936) Հոդ.1352
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
22.11.2012
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
18.12.2012
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
31.12.2012
Ուժը կորցնելու ամսաթիվ
12.09.2019

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

22 նոյեմբերի 2012 թվականի N 1562-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲՆԱՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՏԵՍՉՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՌԻՍԿԻ ՎՐԱ ՀԻՄՆՎԱԾ ՍՏՈՒԳՈՒՄՆԵՐԻ ՄԵԹՈԴԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՌԻՍԿԱՅՆՈՒԹՅՈՒՆԸ ՈՐՈՇՈՂ ՉԱՓԱՆԻՇՆԵՐԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՆԿԱՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2.1-ին հոդվածի 2-րդ մասին համապատասխան՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության աշխատակազմի բնապահպանական պետական տեսչության կողմից ռիսկի վրա հիմնված ստուգումների մեթոդաբանությունը և ռիսկայնությունը որոշող չափանիշների ընդհանուր նկարագիրը՝ համաձայն հավելվածի:

2. Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում՝ սույն որոշմամբ հաստատված ռիսկի վրա հիմնված ստուգումների մեթոդաբանությունը և ռիսկայնությունը որոշող չափանիշների ընդհանուր նկարագրի հիման վրա հաստատել Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության աշխատակազմի բնապահպանական պետական տեսչության կողմից ստուգման ենթակա տնտեսավարող սուբյեկտների գործունեության ռիսկայնության հաշվարկման և գնահատման կարգը:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

 Տ. Սարգսյան

 

2012 թ. դեկտեմբերի 18

Երևան

 

 

 

Հավելված

ՀՀ կառավարության 2012 թվականի

նոյեմբերի 22-ի N 1562-Ն որոշման

 

Ը Ն Դ Հ Ա Ն ՈՒ Ր    Ն Կ Ա Ր Ա Գ Ի Ր

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲՆԱՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՏԵՍՉՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՌԻՍԿԻ ՎՐԱ ՀԻՄՆՎԱԾ ՍՏՈՒԳՈՒՄՆԵՐԻ ՄԵԹՈԴԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՌԻՍԿԱՅՆՈՒԹՅՈՒՆԸ ՈՐՈՇՈՂ ՉԱՓԱՆԻՇՆԵՐԻ

 

1. Սույն ակտով հաստատվում է Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության աշխատակազմի բնապահպանական պետական տեսչության (այսուհետ՝ տեսչություն) կողմից տնտեսավարող սուբյեկտների` ռիսկի վրա հիմնված ստուգումների մեթոդաբանությունը և ռիսկայնությունը որոշող չափանիշների ընդհանուր նկարագիրը:

2. Ռիսկայնության գնահատման մեթոդաբանությունը և ռիսկայնության չափանիշները տեսչությանը հնարավորություն կտան`

1) վերլուծելու և դասակարգելու վերահսկման օբյեկտները՝ ըստ դրանց ռիսկայնության գործոնների.

2) ձևավորելու տվյալների բազա` ըստ գործունեության ոլորտների և վերահսկվող օբյեկտների.

3) մշակելու և ներդնելու ստուգումների առավել օպտիմալ և արդյունավետ մեխանիզմներ.

4) ռիսկերի կառավարման նպատակով արդյունավետ բաշխելու առկա ռեսուրսները:

3. Սույն մեթոդաբանության իմաստով ռիսկը (այսուհետ` ռիսկ)` տնտեսավարող սուբյեկտի գործունեության արդյունքում բնության և շրջակա միջավայրի վրա թողած ազդեցության հավանականությունն է՝ հաշվի առնելով դրա բացասական հետևանքները:

4. Տնտեսավարող սուբյեկտի գործունեության ռիսկը հավասար է ոլորտային և անհատական ռիսկերի հանրագումարին, որն ունի առավելագույնը 220 միավոր ընդհանուր կշիռ:

5. Ընդհանուր ռիսկի մեջ ոլորտային ռիսկը գնահատվում է առավելագույնը 100 միավոր:

6. Անհատական ռիսկը բաժանվում է 2 մասի`

1) գնահատվող օբյեկտում առկա տեղեկատվության հիման վրա բնապահպանական հիմնական չափանիշներով հաշվարկված ռիսկայնության գնահատական, որն ունի առավելագույնը 70 միավոր կշիռ.

2) ստուգաթերթերի միջոցով հաշվարկված ռիսկայնության գնահատական` առավելագույնը 50 միավոր կշիռ:

 

Անհատական ռիսկ = Ա12,

որտեղ՝

ա. Ա1-ն գնահատվող օբյեկտում առկա տեղեկատվության հիման վրա բնապահպանական հիմնական չափանիշներով հաշվարկված ռիսկայնության գնահատականն է,

բ. Ա2-ը ստուգաթերթերի միջոցով հաշվարկված ռիսկայնության գնահատականն է:

7. Մինչև ստուգաթերթով ստուգումը՝ ռիսկը հաշվարկվում է 170 միավորի մեջ, ստուգումից հետո ռիսկն սկսում է հաշվարկվել 220 միավորի մեջ:

8. Բնապահպանական ոլորտում ռիսկի հիման վրա ստուգման համակարգը հիմնված է տնտեսավարող սուբյեկտների գործունեության հետևանքով բնության և շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման վրա:

9. Տնտեսավարող սուբյեկտների գործունեության արդյունքում բնության և շրջակա միջավայրի տեսանկյունից ռիսկային են հետևյալ ոլորտները`

1) ջրային ռեսուրսների օգտագործում և պահպանություն.

2) մթնոլորտային օդի պահպանություն.

3) ընդերքօգտագործման ժամանակ շրջակա միջավայրի պահպանության նորմերի պահպանում.

4) հողերի օգտագործում և պահպանություն.

5) կենդանական աշխարհի օբյեկտների օգտագործում և պահպանություն.

6) բուսական աշխարհի օբյեկտների օգտագործում և պահպանություն.

7) թափոնների գործածություն.

8) շրջակա միջավայրին վնաս պատճառող ապրանքների արտադրություն:

10. Բնության և շրջակա միջավայրի տեսանկյունից ոլորտային ռիսկը գնահատվում է 100 միավոր, իսկ ուղղությունները դասակարգվում են ըստ հետևյալ համամասնությունների`

1) ջրային ռեսուրսների օգտագործումն ու պահպանությունը՝ 20 միավոր.

2) մթնոլորտային օդի պահպանությունը՝ 20 միավոր.

3) ընդերքօգտագործման ժամանակ շրջակա միջավայրի պահպանության նորմերի պահպանումը՝ 12 միավոր.

4) հողերի օգտագործումն ու պահպանությունը՝ 12 միավոր.

5) կենդանական աշխարհի օբյեկտների օգտագործումն ու պահպանությունը՝ 9 միավոր.

6) բուսական աշխարհի օբյեկտների օգտագործումն ու պահպանությունը՝ 10 միավոր.

7) թափոնների գործածությունը՝ 12 միավոր.

8) շրջակա միջավայրին վնաս պատճառող ապրանքների արտադրությունը՝ 5 միավոր:

11. Տեսչության կողմից իրականացվող բնապահպանական վերահսկողության ենթակա կազմակերպությունների գործունեության տեսակներն ընտրվում են ըստ Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի 2009 թվականի հունիսի 3-ի N 372-Ն հրամանով հաստատված տնտեսական գործունեության տեսակների դասակարգչի:

12. Վերահսկվող տնտեսական գործունեության ոլորտային ռիսկը տվյալ ոլորտում ազդեցություն կրող շրջակա միջավայրի բաղադրիչների միավորների գումարն է`

 

NN
ը/կ

Տնտեսական գործունեության ոլորտը

Շրջակա միջավայրի այն բաղադրիչը, ինչն ազդեցություն է կրում տնտեսական գործունեության ընթացքում

Միա-
վորը

Տնտեսական գործունեության ընդհանուր միավորը

1

2

3

4

5

1.

Գյուղատնտեսություն

մթնոլորտային օդի պահպանություն

20

83

ջրային ռեսուրսների օգտագործում և պահպանություն

20

հողերի օգտագործում և պահպանություն

12

կենդանական աշխարհի օբյեկտների օգտագործում և պահպանություն

9

բուսական աշխարհի օբյեկտների, այդ թվում՝ անտառային ֆոնդի օգտագործում և պահպանություն

10

թափոնների գործածություն

12

2.

Անտառային տնտեսություն

բուսական աշխարհի օբյեկտների օգտագործում և պահպանություն

10

63

հողերի օգտագործում և պահպանություն

12

թափոնների գործածություն

12

ջրային ռեսուրսների օգտագործում և պահպանություն

20

կենդանական աշխարհի օբյեկտների օգտագործում և պահպանություն

9

3.

Ձկնաբուծություն

ջրային ռեսուրսների օգտագործում և պահպանություն

20

41

հողերի օգտագործում և պահպանություն

12

կենդանական աշխարհի օբյեկտների օգտագործում և պահպանություն

9

4.

Բնության հատուկ պահպանվող տարածքների պահպանություն

բուսական աշխարհի օբյեկտների օգտագործում և պահպանություն

10

71

ջրային ռեսուրսների օգտագործում և պահպանություն

20

մթնոլորտային օդի պահպանություն

20

կենդանական աշխարհի օբյեկտների օգտագործում և պահպանություն

9

թափոնների գործածություն

12

5.

Մետաղական հանքավայրերի շահագործում և ուսումնասիրություն, հանքաքարի ու խտանյութի մշակում

ջրային ռեսուրսների օգտագործում և պահպանություն

20

95

մթնոլորտային օդի պահպանություն

20

թափոնների գործածություն

12

կենդանական աշխարհի օբյեկտների պահպանություն

9

հողերի օգտագործում և պահպանություն

12

բուսական աշխարհի օբյեկտների պահպանություն

10

ընդերքօգտագործման ժամանակ շրջակա միջավայրի պահպանության նորմերի պահպանում

12

6.

Խմիչքների, ծխախոտի արտադրություն

մթնոլորտային օդի պահպանություն

20

57

ջրային ռեսուրսների օգտագործում և պահպանություն

20

թափոնների գործածություն

12

շրջակա միջավայրին վնաս պատճառող ապրանքների արտադրություն

5

7.

Մանածագործական արտադրատեսակների, հագուստի, կաշվի, թղթի արտադրություն

մթնոլորտային օդի պահպանություն

20

52

ջրային ռեսուրսների օգտագործում և պահպանություն

20

թափոնների գործածություն

12

8.

Փայտանյութի մշակում և կահույքի արտադրություն

մթնոլորտային օդի պահպանություն

20

52

ջրային ռեսուրսների օգտագործում և պահպանություն

20

թափոնների գործածություն

12

9.

Քիմիական նյութերի և քիմիական արտադրատեսակների արտադրություն

մթնոլորտային օդի պահպանություն

20

69

ջրային ռեսուրսների օգտագործում և պահպանություն

20

թափոնների գործածություն

12

հողերի պահպանություն

12

շրջակա միջավայրին վնաս պատճառող ապրանքների արտադրություն

5

10.

Դեղագործական արտադրանքների արտադրություն

մթնոլորտային օդի պահպանություն

20

64

ջրային ռեսուրսների օգտագործում և պահպանություն

20

թափոնների գործածություն

12

հողերի պահպանություն

12

11.

Ռետինի և պլաստմասսաների արտադրություն

մթնոլորտային օդի պահպանություն

20

69

ջրային ռեսուրսների օգտագործում և պահպանություն

20

թափոնների գործածություն

12

շրջակա միջավայրին վնաս պատճառող ապրանքների արտադրություն

5

հողերի պահպանություն

12

12.

Ոչ մետաղական հանքային արտադրատեսակների արտադրություն

մթնոլորտային օդի պահպանություն

20

76

ընդերքօգտագործման ժամանակ շրջակա միջավայրի պահպանության նորմերի պահպանում

12

ջրային ռեսուրսների օգտագործում և պահպանություն

20

թափոնների գործածություն

12

հողերի պահպանություն

12

13.

Հիմնային մետաղների արտադրություն

մթնոլորտային օդի պահպանություն

20

52

ջրային ռեսուրսների օգտագործում և պահպանություն

20

թափոնների գործածություն

12

14.

Մետաղյա արտադրատեսակների արտադրություն

մթնոլորտային օդի պահպանություն

20

52

ջրային ռեսուրսների օգտագործում և պահպանություն

20

թափոնների գործածություն

12

15.

Էլեկտրոնային և էլեկտրական սարքավորումների արտադրություն

մթնոլորտային օդի պահպանություն

20

64

ջրային ռեսուրսների օգտագործում և պահպանություն

20

թափոնների գործածություն

12

հողերի պահպանություն

12

16.

Էլեկտրաէներգիայի, տաք ջրի, գոլորշու արտադրություն, մատակարարում

ջրային ռեսուրսների օգտագործում և պահպանություն

20

74

մթնոլորտային օդի պահպանություն

20

թափոնների գործածություն

12

բուսական աշխարհի պահպանություն

10

հողերի պահպանություն

12

17.

Պինդ, ոչ մետաղական հանքավայրերի շահագործում, ուսումնասիրություն, մշակում

մթնոլորտային օդի պահպանություն

20

95

ջրային ռեսուրսների օգտագործում և պահպանություն

20

հողերի օգտագործում և պահպանություն

12

թափոնների գործածություն

12

բուսական աշխարհի օբյեկտների պահպանություն

10

ընդերքօգտագործման ժամանակ շրջակա միջավայրի պահպանության նորմերի պահպանում

12

կենդանական աշխարհի օբյեկտների պահպանություն

9

18.

Սննդամթերքի արտադրություն

մթնոլորտային օդի պահպանություն

20

57

շրջակա միջավայրին վնաս պատճառող ապրանքների արտադրություն

5

ջրային ռեսուրսների օգտագործում և պահպանություն

20

թափոնների գործածություն

12

19.

Հասարակական սննդի կազմակերպում

ջրային ռեսուրսների օգտագործում և պահպանություն

20

71

մթնոլորտային օդի պահպանություն

20

հողերի պահպանություն

12

բուսական աշխարհի պահպանություն

10

կենդանական աշխարհի պահպանություն

9

20.

Ավտոմեքենաների սպասարկում

թափոնների գործածություն

12

52

մթնոլորտային օդի պահպանություն

20

ջրային ռեսուրսների օգտագործում և պահպանություն

20

21.

Ջրամատակարարում, կոյուղի

ջրային ռեսուրսների օգտագործում և պահպանություն

20

64

մթնոլորտային օդի պահպանություն

20

թափոնների գործածություն

12

հողերի պահպանություն

12

22.

Թափոնների տեղադրում, փոխադրում, վնասազերծում, պահում, մշակում, ոչնչացում

թափոնների գործածություն

12

64

մթնոլորտային օդի պահպանություն

20

ջրային ռեսուրսների օգտագործում և պահպանություն

20

հողերի պահպանություն

12

23.

Շինարարություն, քաղաքաշինական գործունեություն

մթնոլորտային օդի պահպանություն

20

69

շրջակա միջավայրին վնաս պատճառող ապրանքների արտադրություն

5

թափոնների գործածություն

12

ջրային ռեսուրսների օգտագործում և պահպանություն

20

հողերի պահպանություն

12

24.

Առողջապահություն, առևտուր

թափոնների գործածություն

12

64

մթնոլորտային օդի պահպանություն

20

ջրային ռեսուրսների օգտագործում և պահպանություն

20

հողերի պահպանություն

12

25.

Տրանսպորտի շահագործում

մթնոլորտային օդի պահպանություն

20

32

թափոնների գործածություն

12

26.

Այլ արտադրական գործունեություններ, սպասարկում

ջրային ռեսուրսների օգտագործում և պահպանություն

20

69

մթնոլորտային օդի պահպանություն

20

շրջակա միջավայրին վնաս պատճառող ապրանքների արտադրություն

5

թափոնների գործածություն

12

հողերի պահպանություն

12

 

13. Ռիսկի տեսանկյունից ոլորտը դասակարգվում է ցածր, միջին և բարձր ռիսկային մակարդակների: Արդյունքում, տվյալ տնտեսական գործունեության ոլորտն ստանում է իր գործունեության արդյունքում շրջակա միջավայրի վրա ազդեցություն թողած բոլոր բնապահպանական ուղղությունների գումարային միավորը:

14. Եթե տնտեսավարող սուբյեկտը գործունեություն է իրականացնում մեկից ավելի ոլորտներում, ապա հաշվարկման հիմքում դրվում է ամենաբարձր ռիսկայնություն ունեցող ոլորտը:

15. Անհատական ռիսկը հաշվարկվում է ռիսկային աստիճանը որոշող չափանիշների և ստուգաթերթերի հիման վրա:

16. Բնության և շրջակա միջավայրի վրա ազդեցության ռիսկային աստիճանը որոշող չափանիշները և ռիսկայնությունը որոշող միավորները գնահատվում են հետևյալ չափորոշիչներով`

 

NN
ը/կ

Բնապահ-
պանական ոլորտը

Չափորոշիչը

Միավորները

10

20

30

40

50

60

70

1.

Ջրային ռեսուրսների օգտագործում և պահպանություն

մակերևութային ջրերի օգտագործում

1-5 լ/վրկ քանակություն

5-10 լ/վրկ քանակություն

10-15 լ/վրկ քանակություն

15-20-ից մինչև 20 լ/վրկ քանակություն

20-30 լ/վրկ-ից ավելի քանակություն

30-50 լ/վրկ-ից ավելի քանակություն

50 լ/վրկ-ից ավելի քանակություն

ստորերկրյա խմելու համար ոչ պիտանի ջրերի արդյունահանում և (կամ) օգտագործում

մինչև 1 լ/վրկ քանակություն

1-10 լ/վրկ քանակություն

10-15 լ/վրկ քանակություն

15-20 լ/վրկ քանակություն

20-30 լ/վրկ-ից ավելի քանակություն

30-50 լ/վրկ քանակություն

50 լ/վրկ քանակություն

ստորերկրյա խմելու որակի ջրերի արդյունահանում և (կամ) օգտագործում

մինչև 1 լ/վրկ քանակություն

1-10 լ/վրկ քանակություն

10-15 լ/վրկ քանակություն

15-20 լ/վրկ քանակություն

20-30 լ/վրկ-ից ավելի քանակություն

30-50 լ/վրկ քանակություն

50 լ/վրկ քանակություն

շրջակա միջավայր կոմունալ-կենցաղային կեղտաջրերի արտանետումներ

-

-

օրական մինչև 1 խոր. մ քանակություն

օրական 1-5 խոր. մ քանակություն

օրական մինչև 5 խոր. մ-ից բարձր
քանակություն

1 - 15 խոր. մ քանակություն

15 խոր. մ-ից ավելի քանակություն

ջրային հոսքի խոչընդոտում կամ շեղում

-

-

-

-

ջրային ռեսուրսների հատակների, ափերի հոսքի կամ հատկությունների փոփոխություններ

-

ջրային հոսքի խոչընդոտում կամ շեղում

արդյունաբերական կեղտաջրերի արտանետումներ

         

շրջակա միջավայր

պոչամբարներ

2.

մթնոլորտային օդ

մթնոլորտ վնասակար արտանետումները

ինքնաթիռներ

օզոնային շերտը քայքայող նյութերի օգտագործում

բույսերի պաշտպանության միջոցների, դրանց աճի խթանիչների, հանքային պարարտանյութերի և մյուս պատրաստուկների փոխադրում, պահում և կիրառում

մեկ տարում
1-200 մլն
խոր. մ-ից` հաշվարկված օդի պահանջվող ծավալի օգտագործումը

մեկ տարում
200 մլն
խոր. մ-ից - 2 մլրդ խոր. մ հաշվարկված օդի պահանջվող ծավալի օգտագործումը

2 մլրդ խոր.
մ-ից ավելի հաշվարկված օդի պահանջվող ծավալի օգտագործումը միայն կաթսայատներից

մեկ տարում
2 մլրդ խոր. մ հաշվարկված օդի պահանջվող ծավալի օգտագործումը

ավտոտրանսպորտային միջոցների տեխնիկական զննության կետեր (աղտոտող նյութերի արտանետումների չափագրումների մասով)

-

-

մինչև 50 միավոր տրանսպորտային միջոցներ շահագործողներ

50 միավոր և ավելի տրանսպորտային միջոց շահագործողներ

ավտոտրանս-
պորտային միջոցների տեխնիկական զննության կետեր

-

-

օբյեկտների շինարարություն (կառուցում, վերակառուցում, քանդում)

-

-

150 -1000 քառ. մ տարածքով

100 -1500 քառ. մ տարածքով

1500 քառ. մ-ից ավելի տարածքով

-

-

3.

Հողօգտագործում և պահպանություն

հողերի օգտագործում և պահպանություն

-

-

գյուղատնտե-
սական

ընդերքօգտա-գործման

անտառային

բնապահ-
պանական

համայնքային հողերում հողի բերրի շերտի հանում, կամ պահում, կամ օգտագործում

4.

Թափոնների գործածություն

թափոնների առաջացում

մինչև 1 տ

1-3 տ

3-20 տ

20-50 տ

50 -100 տ

100 տոննայից ավելի

1, 2, 3, 4 վտանգավո-
րության դասեր

   

վտանգավոր թափոնների պահում, փոխադրում, վերամշակում, վնասազերծում

-

-

փոխադրում

ներկրում

պահում

վերամշակում

վնասա-
զերծում

   

շրջակա միջավայրում սահմանված կարգով թափոնների տեղադրում

-

-

-

արտադրական հրապարակ

թափոնա-
կուտակիչ

աղբավայր

պոչամբար

5.

Ընդերքօգ-տագործում

ընդերքօգտագործում

-

ավազի արդյունա-հանում

կոպիճի և խճի արդյունա-
հանում

շինարարական քարերի արդյունա-
հանում

գետավազի արդյունա-
հանում

հանքային ջրերի արդյունա-
հանում

մետաղական հանքավայրերի ուսումնա-
սիրություն և շահագործում

6.

Կենդանական աշխարհի օբյեկտների օգտագործում և պահպանություն

կենդանական աշխարհի օբյեկտների օգտագործում և պահպանություն

-

կենդանա-բանական այգիներ

կենդանիների, կենդանա-
բանական հավաքածուների կամ առանձին նմուշների արտահանում, ներմուծում

անազատ պայմաններում կենդանական աշխարհի օբյեկտների օգտագործում

վերաբնա-
կեցման, կլիմայավար-ժեցման և սելեկցիոն նպատակով օգտագործում

գյուղատնտե-
սական, արդյունագոր-
ծական նպատակով օգտադործում

-

7.

Բուսական աշխարհի օբյեկտների օգտագործում և պահպանություն

 

-

-

բուսաբանական այգիներ, դենդրոպարկեր

ընդհանուր օգտագործման կանաչ տարածքներ

բուսական աշխարհի օբյեկտների՝ տարբեր նպատակներով օգտագործում` բացի ՀՊՀ և անտառային տարածքներից

հատուկ պահպանվող տարածքներ

անտառային տարածքներ

8.

Շրջակա միջավայրին վնաս պատճառող ապրանքների արտադրություն

շրջակա միջավայրին վնաս պատճառող ապրանքների արտադրություն

տարեկան մինչև 100 կգ քանակություն

տարեկան 100-200 կգ քանակություն

տարեկան մինչև 200 -300 կգ քանակություն

տարեկան մինչև 300 կգ-1 տ քանակություն

տարեկան մինչև 1-3 տ քանակություն

տարեկան մինչև 3-5 տ քանակություն

տարեկան 5 տոննայից ավելի քանակություն

 

17. Ըստ ռիսկայնության աստիճանը որոշող չափանիշների գնահատման` տնտեսավարող սուբյեկտների դասակարգման ոլորտային ռիսկայնությունը հաշվարկվում է հետևյալ բազային միավորների սահմաններում`

1) բարձր ռիսկայնություն՝ ընդհանուր միավորի 70 տոկոս և ավելիի դեպքում (ոչ ավելի, քան հաշվառված տնտեսավարող սուբյեկտների 20 տոկոսը).

2) միջին ռիսկայնություն՝ ընդհանուր միավորի 30-70 տոկոսի դեպքում.

3) ցածր ռիսկայնություն՝ ընդհանուր միավորի՝ մինչև 30 տոկոսի դեպքում:

 

ՏՎՅԱԼՆԵՐԻ ԲԱԶԱՆ

 

18. Տվյալների բազայի կիրառման նպատակն է՝

1) աջակցել բնապահպանական պետական տեսուչներին որոշումներ կայացնելու գործընթացում և ապահովել այդ որոշումների հիմնավորվածությունը.

2) ստանալ գնահատվող օբյեկտների դասակարգումը՝ ըստ կազմակերպության գործունեության ռիսկի դասակարգման, և ստուգումների հաճախականության վրա ազդող միտումները:

19. Տվյալների բազաները բաղկացած են ծրագրային ապահովման վրա հիմնված «բաղադրիչներից», որոնք կառուցված են տեղեկություններ հավաքելու և պահելու համար, այնպես, որ օգտագործողը կարողանա որոնել, ավելացնել, թարմացնել կամ հեռացնել (ջնջել) այդ տեղեկությունները:

20. Տվյալների բազայի կառուցվածքն աղյուսակային է, բաղկացած է տեղեկատվական տողերից և սյունակներից:

21. Տվյալների բազան սահմանվում է որպես էլեկտրոնային ֆայլինգի համակարգ, որը դասավորված է ըստ դաշտերի, գրառումների և ֆայլերի: Դաշտը տեղեկության մեկ կտոր է, գրառումը՝ դաշտերի ամբողջական համալիր, ֆայլը՝ գրառումների հավաքածու:

22. Տվյալների բազան ձևավորված է ըստ գնահատվող օբյեկտների:

23. Տեսչության կողմից վերահսկվող տնտեսավարող սուբյեկտների գրանցամատյանում (ռեգիստր) տվյալները բաժանված են երեք մասի: Առաջին մասը ներառում է կազմակերպության ընդհանուր տվյալները, երկրորդ մասը ներառում է այն տվյալները, որոնք անմիջական կապ ունեն անհատական ռիսկի առաջին բաղադրիչի հաշվարկման հետ, իսկ երրորդ մասը՝ ստուգաթերթի միջոցով ստուգումների արդյունքում ստացված տվյալները:

24. Ռեգիստր ստեղծելուց հետո տվյալների բազան յուրաքանչյուր ամիս թարմացվում, լրացվում է և ծառայում է տեսչության կողմից ռիսկի վրա հիմնված ստուգման համակարգի նպատակներին:

 

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան

 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
22.08.2019, N 1125-Ն 12.09.2019, N 1562-Ն
14.03.2013, N 236-Ն 06.04.2013, N 1562-Ն
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան