Գլխավոր տեղեկություն
Համար
N 1568-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (27.12.2012-12.12.2019)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2012.12.26/64(938) Հոդ.1362
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
06.12.2012
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
18.12.2012
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
27.12.2012
Ուժը կորցնելու ամսաթիվ
12.12.2019

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

6 դեկտեմբերի 2012 թվականի N 1568-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ԵՎ ԲՆԱԿԱՆ ՊԱՇԱՐՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ՊԵՏԱԿԱՆ ՏԵՍՉՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ՝ ՌԻՍԿԻ ՎՐԱ ՀԻՄՆՎԱԾ ՍՏՈՒԳՈՒՄՆԵՐԻ ՄԵԹՈԴԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՌԻՍԿԱՅՆՈՒԹՅՈՒՆԸ ՈՐՈՇՈՂ ՉԱՓԱՆԻՇՆԵՐԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՆԿԱՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2.1-ին հոդվածի 2-րդ մասին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարարության աշխատակազմի Էներգետիկայի պետական տեսչության կողմից իրականացվող՝ ռիսկի վրա հիմնված ստուգումների մեթոդաբանությունը և ռիսկայնությունը որոշող չափանիշների ընդհանուր նկարագիրը` համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

 Տ. Սարգսյան

 

2012 թ. դեկտեմբերի 18

Երևան

 

 

 

Հավելված

ՀՀ կառավարության 2012 թվականի

դեկտեմբերի 6-ի N 1568-Ն որոշման

 

 Ը Ն Դ Հ Ա Ն ՈՒ Ր   Ն Կ Ա Ր Ա Գ Ի Ր

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ԵՎ ԲՆԱԿԱՆ ՊԱՇԱՐՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ՊԵՏԱԿԱՆ ՏԵՍՉՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ՝ ՌԻՍԿԻ ՎՐԱ ՀԻՄՆՎԱԾ ՍՏՈՒԳՈՒՄՆԵՐԻ ՄԵԹՈԴԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՌԻՍԿԱՅՆՈՒԹՅՈՒՆԸ ՈՐՈՇՈՂ ՉԱՓԱՆԻՇՆԵՐԻ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն ակտով կանոնակարգվում են Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարարության աշխատակազմի էներգետիկայի պետական տեսչության (այսուհետ` ԷՊՏ) կողմից` ռիսկի վրա հիմնված ստուգումների համակարգի (այսուհետ` ռիսկի համակարգ) կիրառման, ինչպես նաև ռիսկայնությունը որոշող չափանիշների հետ կապված ընդհանուր հարաբերությունները:

2. Ռիսկի համակարգի նպատակն է՝

1) վերանայել, վերլուծել և դասակարգել վերահսկման օբյեկտները՝ ըստ դրանց ռիսկայնության գործոնների.

2) ձևավորել տվյալների բազա` ըստ էլեկտրական ենթակայանների բաշխիչ սարքերի, էլեկտրահաղորդման օդային գծերի, գազափոխադրման, գազաբաշխման և գազասպառման էներգատեղակայանքների, տնտեսավարող սուբյեկտի` դրա մասնաճյուղերի, որը թույլ կտա դասակարգել վերահսկման ենթակա օբյեկտները՝ ըստ ռիսկայնության.

3) ձևավորել պատահարների (վթարների և խախտումների) վիճակագրական բազա, որը հնարավորություն կտա հզորացնելու ԷՊՏ-ի վերլուծական կարողությունները.

4) բարձրացնել առկա տեսչական ռեսուրսների բաշխման արդյունավետությունը, դրանք կենտրոնացնելով վերահսկման ենթակա առավել ռիսկային օբյեկտների վրա:

 

II. ՄԵԹՈԴԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԿԻՐԱՌՎՈՂ ՀԻՄՆԱԿԱՆ ՀԱՍԿԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

3. Մեթոդաբանությունում կիրառվող հիմնական հասկացություններն են՝

1) ռիսկ՝ վերահսկման օբյեկտում պատահարներ տեղի ունենալու հավանականության և դրանցից ակնկալվող բացասական հետևանքների արտադրյալ.

2) ռիսկի վերլուծություն՝ ԷՊՏ-ի տրամադրության տակ առկա տեղեկատվության պարբերական վերլուծություն, որն իրականացվում է պատահարների առաջացման պայմանների ու պատճառների բացահայտման, դրանց նույնականացման և վերջիններից ակնկալվող բացասական հետևանքների գնահատման համար.

3) ռիսկի գնահատում՝ կոնկրետ իրավիճակի և ճանաչված վտանգի հետ կապված ռիսկի քանակական և որակական արժեքի որոշում.

4) ռիսկի աստիճան՝ ռիսկի որակական և քանակական գնահատման արդյունք, այսինքն, ռիսկի հավանական հետևանքների արտահայտում, այդ թվում` թվային.

5) ռիսկային խումբ՝ ռիսկի միավորների միջակայք, որում ընդգրկված վերահսկման ենթակա օբյեկտները ենթակա են ստուգման ըստ հստակ սահմանված հաճախականության.

6) բազային գիծ՝ ռիսկայնության միավոր, որից ցածր և բարձր միավոր հավաքած վերահսկման ենթակա օբյեկտները պատկանում են տարբեր ռիսկի խմբերի:

 

III. ՌԻՍԿԻ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ

 

4. Ռիսկի համակարգը ենթադրում է ԷՊՏ-ի կողմից վերահսկման ենթակա բոլոր օբյեկտների ռիսկայնության գնահատում և դրանց վերահսկողության հաճախականության բաշխում` ըստ տվյալ օբյեկտների ռիսկայնության աստիճանի:

5. ԷՊՏ-ի կողմից վերահսկման ենթակա օբյեկտների ռիսկայնությունը հաշվարկվում է անհատական ռիսկայնության տեղեկատվական և վերահսկողական բնույթի հարցերից ստացված գնահատականների հիման վրա:

6. Ռիսկի համակարգի միջոցով ռիսկերը գնահատվում են հետևյալ քայլերի հաջորդականությամբ՝

քայլ 1. վերահսկման ենթակա օբյեկտների հաշվառում և դրանց տարանջատում 5 տարբեր խմբերի` էլեկտրական ենթակայանների և բաշխիչ սարքերի, էլեկտրահաղորդման օդային գծերի, գազափոխադրման էներգատեղակայանքների, գազաբաշխման և գազասպառման էներգատեղակայանքների, տնտեսավարող սուբյեկտի` դրա մասնաճյուղերի,

քայլ 2. ստուգման արդյունքում ստուգաթերթերի ամփոփում և դրա հիման վրա օբյեկտների անհատական ռիսկայնության որոշում,

քայլ 3. ռիսկայնության միավորի որոշման արդյունքների հիման վրա՝ ստուգման ենթակա օբյեկտների դասակարգում` ըստ ռիսկայնության խմբերի:

7. Քայլ 2-ը և քայլ 3-ը կրում են պարբերական բնույթ, մինչդեռ քայլ 1-ը իրականացվում է մեկ անգամ` մեթոդաբանության ներդրման փուլում:

 

IV. ՌԻՍԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԱՇՎԱՐԿՈՒՄԸ

 

8. ԷՊՏ-ի կողմից վերահսկման ենթակա օբյեկտների ռիսկայնությունը հաշվարկվում է ստուգաթերթերից ստուգումների արդյունքում ստացված գնահատականների հիման վրա: Ստուգաթերթի հարցաշարում ընդգրկված տեղեկատվական բնույթի յուրաքանչյուր հարցի պատասխան ենթադրում է հստակ ռիսկայնության բալ, իսկ վերահսկողական բնույթ կրող հարցերն ունեն նաև ռիսկայնության կշիռներ, որոնք, հարցում ամրագրված պահանջը խախտելու դեպքում, հաշվի են առնվում:

9. Ռիսկի միավորը վերահսկման ենթակա օբյեկտի համար հաշվարկվում է հետևյալ բանաձևի միջոցով`

 

(0,3 

n1 

 + 0,7 

 m1

) * 100%,

n

m

 

որտեղ՝

1) n-ը տեղեկատվական բնույթի հարցերի պատասխաններից ստացված բալերի գումարի առավելագույն հնարավոր արժեքն է.

2) m-ը վերահսկողական բնույթի հարցերի պատասխաններից ստացված կշիռների գումարի առավելագույն հնարավոր արժեքն է.

3) n1 -ը տեղեկատվական բնույթի հարցերի պատասխաններից ստացված բալերի գումարի արժեքն է.

4) m1 -ը վերահսկողական բնույթի հարցերի պատասխաններից ստացված կշիռների գումարի արժեքն է:

10. Տեղեկատվական և վերահսկողական բնույթի հարցերից ստացվող միավորների հարաբերակցությունը միմյանց նկատմամբ պետք է լինի 3:7, իսկ վերջնական միավորը` մասնաճյուղերի դեպքում, նաև պետք է բազմապատկվի 0,9 գործակցով: Միավորների հարաբերակցության և գործակցի նշված մեծությունները որոշվել են փորձագիտական գնահատման հիման վրա:

 

V. ՎԵՐԱՀՍԿՄԱՆ ԵՆԹԱԿԱ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ԴԱՍԱԿԱՐԳՈՒՄԸ

 

11. Ըստ ռիսկային միավորների նվազման հաջորդականության` վերահսկման ենթակա օբյեկտները դասակարգվում են բարձր, միջին և ցածր խմբերի, ընդ որում, բարձր ռիսկայնության խմբում ընդգրկվում են առավելագույն ռիսկայնության միավոր ստացած վերահսկման ենթակա օբյեկտների 20 տոկոսը, և ըստ ռիսկայնության միավորի նվազման՝ միջինում` 50 տոկոսը, իսկ ցածրում` 30 տոկոսը:

 

Ռիսկայնության խումբը

Ռիսկայնության միավորը (%)

Բարձր

80 և ավելի

Միջին

30 - 80

Ցածր

մինչև 30

 

12. Մինչև առաջին ստուգումը՝ բոլոր վերահսկման ենթակա օբյեկտների ռիսկայնությունը համարվում է մաքսիմալ, ինչը թույլ է տալիս ստուգումների պլանավորման նախնական փուլում թիրախավորել այն օբյեկտները, որոնք ստուգման չեն ենթարկվել համակարգի ներդրումից հետո:

 

 VI. ՌԻՍԿԻ ՀԱՄԱԿԱՐԳՈՒՄ ԿԻՐԱՌՎՈՂ ՏՎՅԱԼՆԵՐԻ ԲԱԶԱՆ

 

13. Ռիսկի համակարգի պատշաճ աշխատանքներն ապահովելու նպատակով հարկավոր է մշակել ԷՊՏ-ի վերահսկման ենթակա օբյեկտների տվյալների բազա, որում կնշվեն տվյալ օբյեկտի անվանումը, գտնվելու վայրը, անվանական հարաչափերը, ռիսկի միավորն ու օբյեկտը բնութագրող և ԷՊՏ-ին անհրաժեշտ այլ տվյալներ (ինչպես էներգատեղակայանքներում տեղի ունեցած պատահարների մասին և այլն): Տվյալների բազան ժամանակի ընթացքում կստանա ավելի ամբողջական և բնութագրող տեսք:

 

VII. ՌԻՍԿԱՅՆՈՒԹՅՈՒՆԸ ՈՐՈՇՈՂ ՉԱՓԱՆԻՇՆԵՐԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՆԿԱՐԱԳԻՐԸ

 

14. Ռիսկայնությունը որոշող չափանիշները՝ ըստ ստուգվող օբյեկտների, նշված են աղյուսակներում: Հարցերի պատասխանները գնահատված են բալերով:

 

Աղյուսակ N 1

 

Ենթակայանի (ԵԿ) ԵՎ բաշխիչ սարքվածքի (ԲՍ) համար

 

Տեղեկատվական բնույթի հարցեր

հարցը

պատասխանը

գնահատ- ման բալը

բալերը

1

3

5

7

9

 

ԵԿ-ի շահագործման տարին

մինչև 5

5 և ավելի մինչև 10

10 և ավելի մինչև 15

15 և ավելի մինչև 20

20 և ավելի

(բալ x 0.6)

Վերակառուցում, հիմնանորոգում (տարի)

մինչև 3

3 և ավելի մինչև 5

5 և ավելի մինչև 10

10 և ավելի մինչև 15

15 և ավելի

(բալ x 0.6)

Նախորդ ստուգումից հետո ընկած ժամանակահատվածում (բայց ոչ ավելի, քան 3 տարին) վթարայնության գնահատում

տարեկան 1-ին աստիճանի մինչև 3 խախտում

տարեկան 1-ին աստիճանի 4-6 խախտում

տարեկան 1-ին աստիճանի 7-10 խախտում

մարդու կյանքին վնասի պատճառմամբ վթար, տարեկան 1-ին աստիճանի մինչև 10 խախտում

համակար-գային, մարդու կյանքին վնասի պատճառ- մամբ վթար, տարեկան 11 և ավելի 1-ին աստիճանի խախտումներ

(բալ x 1)

Տեղակայված պահուս- տային ուժային տրանս- ֆորմատորը

առկա է` հանված է գործողու-թյունից՝ 1 օրով

Եղել է, ապահա- վաքակցված է և գտնվում է նորոգման մեջ` մինչև 3 ամիս ժամկետով։

Եղել է, ապահավաքակցված է և գտնվում է նորոգման մեջ` մինչև 6 ամիս ժամկետով։

Առկա է և չի գործում(վթարված է)։

Բացակայում է։

(բալ x 0.6)

Գերլարումներից պաշտպանության սարքերը

Առկա են` գործուն վիճակում, մեկուսիչների մասնակի կոտրվածք-ներով։

Առկա են` մասնակի գործուն վիճակում, վերջին մեկ տարում մինչև 3 անգամ գործելուց հրաժարում։

Առկա են` մասնակի գործուն վիճակում, վերջին մեկ տարում 3-ից ավելի անգամ գործելուց հրաժարում։

Առկա են և չեն գործում (վթարված են)։

Բացակայում են։

(բալ x 1)

Ռելեական պաշտպա- նության և ավտոմատի- կայի (ՌՊԱ) սարքվածքները

Առկա են` ըստ նախագծի բոլոր ՌՊԱ սարքվածքները, 1-ը ժամանակավոր՝ մինչև 3 ժ, հանված է գործողու-թյունից։

Առկա ՌՊԱ սարքվածքներից 1-ը ժամանակավոր` մինչև 24 ժ, հանված է գործողությունից։

Առկա ՌՊԱ սարքվածքներից 2-ը ժամանակավոր` մինչև 24 ժ, հանված են գործողությունից։

Առկա է գործողությունից անժամկետ հանված ՌՊԱ 1 սարքվածք։

Առկա և գործողու-թյունից անժամկետ հանված են ՌՊԱ 1-ից ավելի սարքվածքներ։

(բալ x 1)

Ընդամենը

 

 

Աղյուսակ N 2

 

Էլեկտրահաղորդման օդային գծի (ՕԳ) համար

Տեղեկատվական բնույթի հարցեր

հարցը

պատասխանը

գնահատ- ման բալը

բալերը

1

3

5

7

9

Շահագործման տարին

մինչև 5

5 և ավելի մինչև 10

10 և ավելի մինչև 15

15 և ավելի մինչև 20

20 և ավելի

(բալ x 0.4)

ՕԳ-ի երկարությունը (կմ)

մինչև 20

20 և ավելի մինչև 110

110 և ավելի մինչև 150

150 և ավելի մինչև 220

220 և ավելի

(բալ x 0.4)

Վերակառուցում, հիմնանորոգում

մինչև 3

3 և ավելի մինչև 5

5 և ավելի մինչև 10

10 և ավելի մինչև 15

15 և ավելի

(բալ x 0.4)

Նախորդ ստուգումից հետո ընկած ժամանա-կահատվածում (բայց ոչ ավելի, քան 3 տարին) վթարայնության գնահատում

տարեկան 1-ին աստիճանի մինչև 3 խախտում

տարեկան 1-ին աստիճանի 4-6 խախտում

տարեկան 1-ին աստիճանի 7-10 խախտում

մարդու կյանքին վնասի պատճառմամբ վթար, տարեկան 1-ին աստիճանի մինչև 10 խախտում

համակարգային, մարդու կյանքին վնասի պատճառմամբ վթար, տարեկան 10 և ավելի 1-ին աստիճանի խախտումներ

(բալ x 1)

 Ընդամենը

 

 

Աղյուսակ N 3

 

Գազափոխադրման էներգատեղակայանքի համար

 

Տեղեկատվական բնույթի հարցեր

հարցը

պատասխանը

գնահատ- ման բալը

բալերը

1

3

5

7

9

Կառուցման տարին

մինչև 10

10 և ավելի մինչև 20

20 և ավելի մինչև 30

30 և ավելի մինչև 40

40 և ավելի

(բալ x 0.6)

Գազատարի երկարությունը (կմ)

մինչև 10

10 և ավելի մինչև 30

30 և ավելի մինչև 60

60 և ավելի մինչև 100

100 և ավելի

(բալ x 0.4)

Գազատարի վրա առկա կառույցների` գազաբաշխիչ կայանների (ԳԲԿ), ճնշման ինքնաշխատ համա- կարգերի (ՃԻՀ) քանակը (հատ)

մինչև 2

3-4

5-8

9-12

13 և ավելի

(բալ x 0.6)

Միջին տարեկան վթարայնության գնահատում` վերջին ստուգումից հետո, բայց ոչ ավելի, քան 3 տարվա կտրվածքով (վթարներ)

մարդկանց կյանքին վնասի պատճառ-մամբ (առանց մահացու ելքի) մինչև 4 վթար

մարդկանց կյանքին վնասի պատճառ-մամբ (առանց մահացու ելքի) 5 և ավելի վթարներ

մարդկանց կյանքին վնասի պատճառմամբ (մահացու ելքով) վթար

մարդկանց կյանքին վնասի պատճառմամբ (մահացու ելքով) 2-4 վթար

մարդկանց կյանքին վնասի պատճառմամբ(մահացու ելքով) 5 և ավելի կամ խմբակային մահացու ելքով վթարներ

(բալ x 1)

տեղամա-սային մինչև 10 վթար

տարածքային մինչև 10 կամ տեղամասային 11 և ավելի վթարներ

համակար-գային 1 կամ տարածքային 11 և ավելի վթարներ

համակարգային 2-4 վթար

համակարգային 5 և ավելի վթարներ

(բալ x 0.8)

 Ընդամենը

 

 

Աղյուսակ N 4

 

ԳԱԶԱԲԱՇԽՄԱՆ ԵՎ ԳԱԶԱՍՊԱՌՄԱՆ ԷՆԵՐԳԱՏԵՂԱԿԱՅԱՆՔԻ ՀԱՄԱՐ

Տեղեկատվական բնույթի հարցեր

հարցը

պատասխանը

գնահատ -ման բալը

բալերը

1

3

5

7

9

Կառուցման տարին

մինչև 6

6 և ավելի մինչև 12

12 և ավելի մինչև 18

18 և ավելի մինչև 25

25 և ավելի

(բալ x 0.6)

Վերականգնման(վերակառուցման) տարին

մինչև 3

3 և ավելի մինչև 7

7 և ավելի մինչև 11

11 և ավելի մինչև 15

15 և ավելի

(բալ x 0.4)

Տեխնիկական վիճակի գնահատման և հիմնանորոգման տարին

մինչև 2

2 և ավելի մինչև 3

3 և ավելի մինչև 4

4 և ավելի մինչև 5

5 և ավելի

(բալ x 0.6)

Վթարայնության գնահատում` վերջին 1 տարվա կտրվածքով (1-ին և 2-րդ աստիճանների խախտումներ` գազատարի 100 կմ երկարության հաշվով)

2-րդ աստիճանի մինչև 10 խախտում

2-րդ աստիճանի 11 և ավելի խախտումներ

1-ին աստիճանի մինչև 10 խախտում կամ տեղամասային մինչև 5 վթար

1-ին աստիճանի 11 և ավելի խախտումներ կամ տեղամասային 6-10 վթար

տեղամասային 11 և ավելի խախտումներ կամ տարածքային վթար

(բալ x 0.8)

Գազատարի ստորգետնյա մասի տեխնիկական վիճակը` ըստ վերջին հետազոտման արդյունքների

20 նիշ (բալ) և ավելի

16-20

13-16

10-13

10 և պակաս

(բալ x 1)

 Ընդամենը

 

 

Աղյուսակ N 5

 

Տնտեսավարող սուբյեկտի` մասնաճյուղի համար

 

Տեղեկատվական բնույթի հարցեր

հարցը

պատասխանը

գնա-

հատման բալը

չի պա- հանջ- վում (√)

բալերը

5

7

9

Շահագործվող էլեկտրատեղակայանքների ընդհանուր թիվը` ենթակայաններ, բաշխիչ, փոխանջատիչ կետեր/ էլեկտրահաղորդման օդային և մալուխային գծեր (հատ/կմ)

մինչև
500 / 800

501-ից մինչև 1500 / 801-ից մինչև 5000

1501 / 5001-ից ավելի

(բալ x 0.6)

 

Շահագործվող էներգատեղակայանքների ընդհանուր թիվը` գազակարգավորիչ կետեր (ԳԿԿ), պահարանային գազակարգավորիչ կետեր (ՊԳԿԿ), անհատական ճնշման կարգավորիչ սարքեր (ԱՃԿՍ)/գազատարներ (հատ/կմ)

մինչև
300 / 150

301-ից մինչև 1000/ 151-ից մինչև 400

1001/401-ից ավելի

(բալ x 0.6)

 

Վթարայնության գնահատում` վերջին

1 տարվա կտրվածքով (վթարներ` 100 հազ. բաժանորդի հաշվով)

մարդու կյանքին վնասի պատճառմամբ (ոչ մահացու ելքով)՝ մինչև 4 վթար

մարդու կյանքին վնասի պատճառմամբ ոչ մահացու ելքով՝ 5 և ավելի կամ մահացու ելքով՝ մինչև 4 վթար

մարդու կյանքին վնասի պատ- ճառմամբ` մահացու ելքով՝ 5 և ավելի կամ` խմբակային վթար

(բալ x 1)

 

Նախորդ ստուգումից հետո ընկած ժամանակահատվածում (բայց ոչ ավելի, քան 3 տարին) մասնաճյուղի (Մ) կողմից գործարկված 6 կՎ և բարձր լարման էլեկտրատեղակայանքների (նոր կառուցված և վերակառուցված) թիվը

մինչև 50

51 և ավելի մինչև 150

151 և ավելի

(բալ x 0.4)

 

Նախորդ ստուգումից հետո ընկած ժամանակահատվածում (բայց ոչ ավելի, քան 3 տարին) Մ-ի կողմից գործարկված միջին և բարձր ճնշման էներգատեղակայանքների (գազի համակարգի նոր կառուցված և վերակառուցված) թիվը

մինչև 50

51 և ավելի մինչև 200

201 և ավելի

(բալ x 0.4)

 

Նախորդ ստուգումից հետո ընկած ժամանակահատվածում (բայց ոչ ավելի, քան 3 տարին) Մ-ի կողմից՝

         

մինչև լիազոր մարմնից գործարկման եզրակացություն ստանալը՝ էներգատեղակայանքը չգործարկելու պահանջի խախտումներ

տարեկան մինչև 5 խախտում

տարեկան
6-15 խախտում

տարեկան 16 և ավելի խախտումներ

(բալ x 0.8)

 

պատահարի դեպքում, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով, լիազոր մարմնին հայտնելու պահանջի խախտումներ

տարեկան մինչև 3 խախտում

տարեկան
4-10 խախտում

տարեկան 11 և ավելի խախտումներ

(բալ x 0.6)

 

 Ընդամենը

 

 

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան