Գլխավոր տեղեկություն
Համար
N 48
Տիպ
Քաղվածք
Ակտի տիպ
Ինկորպորացիա (12.11.2015-01.01.2022)
Կարգավիճակ
Գործողությունը դադարեցված է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
29.10.2015
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
12.11.2015
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
12.11.2015
Ուժը կորցնելու ամսաթիվ
01.01.2022

Ք Ա Ղ Վ Ա Ծ Ք

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՆԻՍՏԻ

 

Ա Ր Ձ Ա Ն Ա Գ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն Ի Ց

 

 29 հոկտեմբերի 2015 թվականի N 48

 

34. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՈՒ ՎԵՐԱԿԱՌՈՒՑՄԱՆ ԵՎ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԲԱՆԿԻ ՄԻՋԵՎ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 26-ԻՆ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ «ԿԵՆՍԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ՑԱՆՑԻ ԲԱՐԵԼԱՎՄԱՆ ԾՐԱԳՐԻ ՀԱՄԱՐ ԼՐԱՑՈՒՑԻՉ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՈՒՄ» ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻՆ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

(անվավեր է ճանաչվել 21.10.21 N 1728-Ն որոշման 1-ին կետով)

 

Հավանություն տալ Հայաստանի Հանրապետության ու Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի միջև 2015 թվականի օգոստոսի 26-ին ստորագրված «Կենսական նշանակության ճանապարհային ցանցի բարելավման ծրագրի համար լրացուցիչ ֆինանսավորում» վարկային համաձայնագրին՝ համաձայն հավելվածի:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Հ. Աբրահամյան

 

2015 թ. նոյեմբերի 12

Երևան

 

Հավելված

ՀՀ կառավարության 2015 թվականի

հոկտեմբերի 29-ի նիստի N 48
արձանագրային որոշման

 

ՎԱՐԿ Nօ. ______-__

 

ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ

 

(Կենսական նշանակության ճանապարհային ցանցի բարելավման ծրագրի լրացուցիչ ֆինանսավորում)

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

և

 

ՎԵՐԱԿԱՌՈՒՑՄԱՆ ԵՎ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԲԱՆԿԻ

 

միջև

 

Թվագրված`_______________________, 2015թ.

ՓՈԽԱՌՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ

ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ («Վարկառու») և ՎԵՐԱԿԱՌՈՒՑՄԱՆ ԵՎ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԲԱՆԿԻ («Բանկ») միջև 2015 թվականի ____________ ___–ով թվագրված համաձայնագիր` Մայր ծրագրին լրացուցիչ ֆինանսավորում տրամադրելու նպատակով (ինչպես սահմանվում է սույն Համաձայնագրին կից ներկայացվող Հավելվածում): Վարկառուն և Բանկը սույնով համաձայնում են հետևյալի մասին.

ՀՈԴՎԱԾ I – ԸՆԴՀԱՆՈՒՐ ՊԱՅՄԱՆՆԵՐ, ՍԱՀՄԱՆՈՒՄՆԵՐ

1.01. Ընդհանուր պայմանները (ինչպես սահմանված է սույն Համաձայնագրին կից Հավելվածում) կազմում եմ սույն Համաձայնագրի անքակտելի մասը:

 

1.02. Եթե համատեքստով այլ բան չի պահանջվում, ապա Համաձայնագրում մեծատառերով գործածված տերմիններն ունեն Ընդհանուր պայմաններում կամ սույն Համաձայնագրին կից Հավելվածում դրանց տրված նշանակությունը:

 

ՀՈԴՎԱԾ II—ՎԱՐԿ

 

2.01. Բանկը համաձայնում է սույն Համաձայնագրում ամրագրված կամ նշված պայմաններով Վարկառուին տրամադրել քառասուն միլիոն ԱՄՆ դոլար (40,000,000 ԱՄՆ դոլար), որը կարող է ժամանակ առ ժամանակ փոխարկվել Արժույթի փոխարկման միջոցով սույն Համաձայնագրի 2.08-րդ բաժնի դրույթներին համապատասխան («Վարկ»)՝ սույն Համաձայնագրին կից ներկայացվող Առդիր 1-ում («Ծրագիրը») նկարագրված ծրագրի ֆինանսա-վորմանն աջակցելու նպատակով:

 

2.02. Վարկառուն կարող է մասհանել Վարկային միջոցները սույն Համաձայնագրի Առդիր 2-ի IV բաժնի համաձայն:

 

2.03. Վարկառուի կողմից Վարկի տրամադրման համար վճարման ենթակա միանգամյա միջնորդավճարը հավասար է Վարկի գումարի մեկ քառորդ տոկոսին (0.25%):

 

2.04. Տարեկան կտրվածքով Վարկառուի կողմից վճարման ենթակա Պարտավորության վճարը հավասար է Վարկի չառհանված մնացորդի մեկ քառորդ տոկոսին (0.25%):

 

2.05. Վարկառուի կողմից տոկոսների վճարման յուրաքանչյուր Ժամանակահատվածի համար վճարման ենթակա տոկոսագումարը հավասար է Վարկի արժույթի բազային տոկոսադրույքին` գումարած փոփոխական սփրեդը` պայմանով, որ Վարկի հիմնական ողջ գումարի կամ դրա մի մասի Փոխարկումից հետո Վարկառուի կողմից Փոխարկման ժամանակահատվածի ընթացքում այդ գումարի դիմաց վճարվելիք տոկոսը որոշվում է Ընդհանուր պայմանների IV ՀՈԴՎԱԾԻ համապատասխան դրույթների համաձայն: Չնայած վերոնշյալին` եթե Մասհանված վարկային միջոցների մնացորդի որևէ գումար չի վճարվում ժամանակին, և եթե չվճարումը շարունակվում է երեսուն (30) օր, ապա Վարկառուի կողմից վճարվելիք տոկոսը հաշվարկվում է համաձայն Ընդհանուր պայմանների 3.02.ե բաժնի:

 

2.06. Վճարման ամսաթվերն են յուրաքանչյուր տարվա մայիսի 15-ը և նոյեմբերի 15-ը:

 

2.06. Վարկի հիմնական գումարը մարվում է սույն Համաձայնագրի 3-րդ առդիրի մարման ժամանակացույցի համաձայն:

 

2.07. (ա)Վարկառուն կարող է ցանկացած ժամանակ դիմել Վարկի պայմանների հետևյալ Փոխարկումներից յուրաքանչյուրի համար՝ պարտքի շրջահայաց կառավարումը հեշտացնելու նպատակով` (i) մասհանված կամ չմասհանված Վարկային միջոցների ողջ Հիմնական գումարի կամ որևէ մասի Վարկի արժույթի փոփոխում Հաստատված արժույթի, (ii) բազային տոկոսադրույքի փոփոխում, որ կիրառելի է՝ Ա) մասհանված և չվճարված Վարկի ամբողջ Հիմնական գումարի կամ դրա մի մասի նկատմամբ՝ Փոփոխական տոկոսադրույքից Ֆիքսված տոկոսադրույքի կամ հակառակին անցնելու նպատակով, Բ) մասհանված և չվճարված Վարկի ամբողջ Հիմնական գումարի կամ դրա մի մասի նկատմամբ՝ Բազային տոկոսադրույքի և Փոփոխական սփրեդի վրա հիմնված Փոփոխական տոկոսադրույքից Ֆիքսված բազային տոկոսադրույքի և Փոփոխական սփրեդի վրա հիմնված Փոփոխական տոկոսադրույքի կամ հակառակին անցնելու նպատակով, կամ Գ) մասհանված և չվճարված Վարկի ամբողջ Հիմնական գումարի նկատմամբ՝ Փոփոխական սփրեդի վրա հիմնված Փոփոխական տոկոսադրույքից Ֆիքսված սփրեդի վրա հիմնված Փոփոխական տոկոսադրույքի անցնելու նպատակով և (iii) սահմանելով սահմանափակումներ Փոփոխական տոկոսադրույքի կամ Բազային տոկոսադրույքի նկատմամբ, որը կիրառելի է մասհանված Վարկի ամբողջ Հիմնական գումարի դրա որևէ մասի նկատմամբ կամ դրա մնացորդի նկատմամբ` սահմանելով տոկոսադրույքի վերին շեմ` Փոփոխական տոկոսադրւյքի կամ Բազային տոկոսադրույքի համար:

 

(b) սույն Բաժնի «ա» պարբերության համաձայն՝ փոխարկման վերաբերյալ ցանկացած հարցում, որն ընդունվում է Բանկի կողմից, համարվում է «Փոխարկում», ինչպես սահմանված է Ընդհանուր պայմաններում, և կատարվում է Ընդհանուր պայմանների IV ՀՈԴՎԱԾԻ և Փոխարկման ուղեցույցների դրույթների համաձայն:

 

ՀՈԴՎԱԾ III – ԾՐԱԳԻՐ

 

3.01. Վարկառուն հայտարարում է Ծրագրի նպատակների նկատմամբ իր հանձնառության մասին: Այդ նպատակով Վարկառուն Ծրագիրն իրականացնում է Տրանսպորտի և կապի նախարարության և վերջինիս ՏԾԻԳ-ի միջոցով, ՀԱՃՏ-ի օգնությամբ՝ Ընդհանուր պայմանների V հոդվածի դրույթներին համապատասխան:

 

3.02. Առանց սահմանափակելու սույն Համաձայնագրի 3.01-ին բաժնի դրույթները և բացառությամբ այն դեպքերի, երբ Վարկառուն և Բանկն այլ համաձայնություն են ձեռք բերում, Վարկառուն ապահովում է Ծրագրի իրականացումը սույն Համաձայնագրի 2-րդ առդիրի դրույթների համաձայն:

 

ՀՈԴՎԱԾ IV—ՈՒԺԻ ՄԵՋ ՄՏՆԵԼԸ, ԴԱԴԱՐԵՑՈՒՄԸ

 

4.01. Ուժի մեջ մտնելու լրացուցիչ պայմանը ներառում է հետևյալը.

 

(ա) Վարկառուի կողմից Գործառնական ձեռնարկի թարմացումը և հաստատումը ՏԿՆ-ի միջոցով` Բանկի կողմից ընդունելի ձևով և

 

(բ) ՏԿՆ-ի միջոցով Վարկառուի կողմից որակավորված բնապահպանական երաշխիքների և սոցիալական երաշխիքների մասնագետի նշանակումը` Բանկի համար ընդունելի պայմաններով:

 

4.02. Ուժի մեջ մտնելու վերջնաժամկետը սույն Համաձայնագրի ամսաթվից հետո հարյուր ութսուն (180) օր է:

 

ՀՈԴՎԱԾ V— ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉԸ, ՀԱՍՑԵՆԵՐԸ

 

5.01. Վարկառուի ներկայացուցիչը հանդիսանում է Ֆինանսների նախարարությունը:

 

5.02. Վարկառուի հասցեն է`

 

Հայաստանի Հանրապետություն

Երևան, 0010

Մելիք-Ադամյան փող. 1

Տելեքս`37411800132

 

5.03. Բանկի հասցեն է՝

 

International Bank for Reconstruction and Development

1818 H Street, N.W.

Washington, D.C. 20433

United States of America

 

 Հեռագրային հասցե՝  Տելեքս՝  Ֆաքս՝
 INTBAFRAD  248423(MCI) կամ  1-202-477-6391
 Washington, D.C.  64145(MCI)  

 

ՀԱՄԱՁԱՅՆԵՑՎԱԾ Է Երևանում, Հայաստանի Հանրապետությունում, վերը առաջինը նշված օրվա և տարվա դրությամբ:

 

 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

_____________________________________

Լիազոր ներկայացուցիչ

Անուն` __________________________

Պաշտոն` __________________________

 

ՎԵՐԱԿԱՌՈՒՑՄԱՆ ԵՎ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԲԱՆԿ

 

_____________________________________

 Լիազոր ներկայացուցիչ

 

Անուն` __________________________

Պաշտոն` __________________________

 

Առդիր 1

 

Ծրագրի նկարագրություն

 

Ծրագրի նպատակն է ընտրված կենսական նշանակության ճանապարհները բարելավելու միջոցով բարելավել շուկաների և ծառայությունների հասանելիությունը գյուղական համայնքների համար և հզորացնել ՏԿՆ կարողությունները՝ Կենսական նշանակության ճանապարհային ցանցը կառավարելու համար:

 

Ծրագիրը բաղկացած է հետևյալ մասերից.

 

Մաս 1: Կենսական նշանակության ճանապարհների բարելավում

 

(a) Կենսական նշանակության ճանապարհային ցանցի ներսում մոտ 360 կմ երկարությամբ ընտրված ճանապարհների բարելավման աշխատանքների իրականացում:

(b) (i) Պիլոտային սկզբունքով հիմնանորոգման և ընթացիկ պահպանման աշխատանքների իրականացում Կենսական նշանակության ճանապարհային ցանցի` մոտ 23.4 կմ երկարությամբ ընտրված հատված-ներում`Հիմնանորոգման և պահպանման պայմանագրի պայմանների համաձայն և (ii)Հիմնանորոգման և պահպանման երկու պայմանագրերի շրջանակներում մոտ 23 կմ երկարությամբ ընտրված Կենսական նշանակության ճանապարհների հիմնանորոգում և ընթացիկ պահպանություն:

 

(c) Ծրագրի շրջանակում հիմնանորոգման աշխատանքների իրականացման նպատակով մանրամասն նախագծային ուսումնասիրության, տեխնիկական հսկողության աշխատանքների և անկախ տեխնիկական աուդիտի իրականացում:

 

(d) ճանապարհային երթևեկության անվտանգության բարձրացման միջոցառումների իրականացում, այդ թվում՝ (i) ճանապարհի`վտանգավորության բարձր աստիճան ունեցող հատվածների բարելավում, (ii) Ծրագրի շրջանակներում հիմնանորոգված բոլոր ճանապարհներիին «Ապահով գյուղերի» իրականցման հետ կապված աշխատանքներ և (iii) ճանապարհային նշանների ձեռքբերում և տեղադրում:

 

(e) Թույլատրելի արտակարգ իրավիճակի, ինչպես նաև սույն Համաձայնագրում սահմանված պահանջները բավարարելու դեպքում աջակցության տրամադրում` թույլատրելի Արտակարգ իրավիճակին արձագանքելու նպատակով` Վարկառուի տարածքում ընտրված ճանապարհային հատվածում նախագծման և ներդրումների իրականացման միջոցով:

 

Մաս 2: Ծրագրի կառավարում և ինստիտուցիոնալ ուժեղացում

 

(ա) Ծրագրի համակարգման ու իրականացման նպատակով աջակցության տրամադրում (i) Ծրագրի կառավարման ու մոնիթորինգի համար պահանջվող գործառնական ծախսերի ֆինանսավորման մ իջոցով, ինչպես նաև (ii) Ծրագրի ֆինանսական աուդիտի իրականացման միջոցով:

 

(b) (i) Ճանապարհային ակտիվների կառավարման համակարգի տեղեկատվական բազայի ձեռքբերում, այդ թվում՝ տեղադրում և ՀԱՃՏ-ի անձնակազմի՝ նշված տեղեկատվական բազայի օգտագործման իմաստով վերապատրաստում, (ii) ճանապարհային պայմանների և երթևեկության ուսումնասիրման նպատակով ճանապարհների հետազոտման սարքավորումների ձեռքբերում, (iii) Ծրագրի շրջանակներում իրականացված աշխատանքների որակի փորձարկման նպատակով ճանապարհների համար լաբորատոր սարքավորումների ձեռք բերում և (iv) կենսական նշանակության ճանապարհային ցանցի վերաբերյալ տեղեկատվության հավաքագրում` ճանապարհային ակտիվների կառավարման համակարգի համար:

 

(c) Ճանապարհային երթևեկության անվտանգության ծրագրի իրականացում, ի թիվս այլ հարցերի i) ճանապարհների վտանգավոր հատվածների բարելավման աշխատանքների համար մանրամասն նախագծերի մշակում, ii) վերապատրաստման ծրագրեր ՀԱՃՏ-ի անձնակազմի համար, iii) ճանապարհային անվտանգության կրթական ծրագրեր Ծրագրում ընդգրկված Ապահով գյուղերի դպրոցներում, և iv) Կենսական նշանակության ճանապարհային ցանցի հետ կապված ճանապարհային երթևեկության անվտանգության քարոզարշավների իրականացում, v) ճանապարհային երթևեկության անվտանգության Գործողությունների ծրագրի մշակում և vi) Ծրագրի Մաս 2 (գ) (v) կետի ներքո մշակված Գործողությունների ծրագրի ընտրված միջոցառումների իրականացում:

 

(d) Տեխնիկական աջակցության տրամադրում, ի թիվս այլ հարցերի` i) կատարողականի վրա հիմնված մոտեցման կիրառմամբ ճանապարհների հիմնանորոգման ու պահպանության համար տեխնիկատնտեսական իրագործելիության ուսումնասիրության իրականացման, այդ թվում՝ առնվազն մեկ ճանապարհային հատվածի նախանշման հարցում, ii) Ծրագրի հետ կապված սոցիալական մոնիթորինգի և գնահատման, ինչպես նաև ճանապարհային ոլորտի ֆինանսական կայունության վերաբերյալ ուսումնասիրությունների իրականացման հարցում, iii) ՏԿՆ անձնակազմի և տեղական կապալառուների վերապատրաստման հարցում՝ Ծրագրի նոր գաղափարների, այդ թվում՝ կատարողականի վրա հիմնված բազմամյա պայմանագրերի նախագծման ու իրականացման, արդյունավետ նախագծային ստանդարտների և ՏԿՆ ու ՀԱՃՏ-ի անձնակազմի համար պլանավորման ու պայմանագրերի մոնիթորինգի վերաբերյալ,iv) ճանապարհային ոլորտում ապագա հնարավոր ներդրումների նախապատրաստման համար պահանջվող տեխնիկական ուսումնասիրությունների իրականացման և մանրամասն նախագծերի իրականացում մշակման հարցում, v) Կենսական նշանակության ճանապարհային ցանցի համար ռազմավարական զարգացման պլանի մշակում և vi) ճանապարհային ոլորտի համար աղետների ռիսկի իմաստով պատրաստվածության խթանում:

 

ԱՌԴԻՐ 2

 

Ծրագրի իրականացում

 

Բաժին I. Իրականացման մեխանիզմներ

 

A. Ինստիտուցիոնալ մեխանիզմներ

 

1. Փոխառուն մինչև Ծրագրի ավարտը կպահպանի ՏԾԻԳ-ը Տրանսպորտի և կապի նախարարության ներքո: ՏԾԻԳ-ը պատասխանատու կլինի Ծրագրի կառավարման, համակարգման, իրականացման, մշտադիտարկման և գնահատման համար: ՏԾԻԳ-ը պետք է ունենա կառուցվածք, պարտականություններ և հիմնական անձնակազմ՝ Բանկի համար ընդունելի գործառույթներով, փորձով, պարտականություններով, որակավորումներով և ֆինանսավորմամբ:

2. Փոխառուն պետք է թույլատրի Ճանապարհների և մայրուղիների նախագծման և շինարարության ստանդարտացման Եվրոպական հանձնաժողովի կողմից առաջարկված նորմերի օգտագործումը (ի հավելումն ազգային նորմերին) Ծրագրի շրջանակներում իրականացվող ճանապարհային կառույցների նախագծման և շինարարության մեջ:

 

B. Գործառնական ձեռնարկ

1. Վարկառուն պետք է.

(ա) թարմացնի և հաստատի Բանկի համար ընդունելի Գործառնական ձեռնարկը, որը կներառի Ծրագրի իրականացման համար կանոնները, մեթոդները, ուղեցույցները, ստանդարտ փաստաթղթերը և ընթացակարգերը, այդ թվում նաև հետևյալը. (i) Ծրագրի իրականացման աշխատանքների մանրամասն նկարագրությունը և Ծրագրի իրականացման մանրամասն ինստիտուցիոնալ մեխանիզմները, (ii) Ծրագրի շրջանակում հիմնանորոգման ենթակա և/կամ պահպանման ենթակա ճանապարհային հատվածների ընտրության չափորոշիչները`տնտեսական վերադարձելիության և/կամ սպասարկվող բնակչության թվաքանակի հիման վրա,(iii) ուղեցույցներ հնարավոր մշակութային կամ հնագիտական արժեք ներկայացնող օբյեկտների անսպասելի հայտնաբերման դեպքերի համար,(iv) Ծրագրի վարչական, հաշվապահական հաշվառման, աուդիտի, հաշվետվութ-յունների ներկայացման, ֆինանսական (այդ թվում` կանխիկի հոսքերին առնչվող հարցերի), գնումների և հատկացումների ընթացակարգերը,(v)Ծրագրի մոնիթորինգային ցուցանիշերը և (vi)ԲԿՇ-ն և ՎՔՇ-ն:Գործառնական ձեռնարկի ցանկացած դրույթի և սույն Համաձայնագրի միջև հակասության դեպքում գերակայում են սույն Համաձայնագրի պայմանները և

 (բ) Ծրագիրը կիրականացնի Գործառնական ձեռնարկի համաձայն:

 

2. Բացառությամբ այն դեպքերի, երբ Վարկառուն և Բանկը այլ համաձայնություն են ձեռք բերում, Վարկառուն չեղյալ չի ճանաչում, չի փոփոխում, չի կասեցնում, չի հրաժարվում կամ այլ կերպով չի ձախողում Գործառնական ձեռնարկի կամ վերջինիս դրույթների կատարումը:

 

C. Հակակոռուպցիոն միջոցառումներ

Վարկառուն ապահովում է որպեսզի Ծրագիրը իրականացվի Հակակոռուպցիոն ուղեցույցների դրույթների համաձայն:

 

D. Երաշխիքներ

1. Վարկառուն ՏԿՆ միջոցով իրականացնում է Ծրագիրը` համաձայն.

ա) ԲԿՇ-ի և, հետևաբար, իրականացնում է համապատասխան ԲԿԾ-ները Բանկի համար ընդունելի պայմանների և կարգի համաձայն` ապահովելով, որպեսզի ճանապարհային ցանկացած հատվածում աշխատանքները չսկսվեն, եթե Վարկառուի կողմից չի պատրաստվել և Բանկի կողմից չի հաստատվել համապատասխան ճանապարհային հատվածի ԲԿԾ-ն և

 

(b) ՎՔՇ-ի համաձայն, և եթե որոշակի ճանապարհային հատվածների համար նախատեսվի վերաբնակեցում/հողի ձեռքբերում, ապա, հետևաբար, իրականացնում է վերաբնակեցման գործողությունների համապատասխան ծրագիրը կամ կրճատ ծրագիրը, ըստ անհրաժեշտության, Բանկի համար ընդունելի պայմանների և կարգի համաձայն` ապահովելով, որ կոնկրետ ճանապարհային հատվածում շինարարական աշխատանքներ չսկսվեն, եթե Բանկի կողմից նախապատրաստված և հաստատված ու Վարկառուի կողմից իրականացված չեն համապատասխան ճանապարհային հատվածի համար վերաբնակեցման գործողությունների համապատասխան ծրագիրը կամ կրճատ ծրագիրը:

 

2. Վարկառուն ՏԿՆ-ի միջոցով կապահովի որպեսզի (i) Ծրագրի Մաս 2 (գ)-ի և 2 (դ)-ի շրջանակներում պահանջվող ցանկացած խորհրդատվության տեխնիկական առաջադրանքը Բանկի կողմից ուսումնասիրվելուց հետո ընդունելի լինի վերջինիս համար և (ii) այդ իմասով նման տեխնիկական առաջադրանքը պետք է հավուր պատշաճի ներառի Բանկի անվտանգության երաշխիքների իմաստով գործող քաղաքականությունները, որը կիրառվում է նման տեխնիկական աջակցության միջոցով տրամադրվող խորհրդատվության իմաստով, այդ թվում նաև Բանկի երաշխիքների քաղաքականությունների համաձայն բնապահպանական և սոցիալական ազդեցության գնահատումների մասին հանրության իրազեկման և խորհրդակցության իմաստով:

 

E. Ծրագրի Մաս 1 (ե) -ի իրականացման միջոցառումներ

1. Թույլատրելի արտակարգ իրավիճակի դեպքում Ծրագրի մաս 1 (ե)-ի պատշաճ իրականացման նպատակով և Ծրագրի հիշյալ Մասի ներքո միջոցառումների իրականացումից առաջ Վարկառուն կնախաձեռնի հետևյալ միջոցառումները.

(ա) Թույլատրելի արտակարգ իրավիճակ տեղի ունենալու և հիշյալ բնորոշման հետ Բանկի համաձայնության որոշում:

(բ) Բանկին ներդրումների համար առաջադրվող ճանապարհային հատվածների ցանկի ներկայացում և Կատեգորիա 2-ի շրջանակներում Թույլատրելի ծախսերի ֆինանսավորման թույլատրում`արձագանքելու համար Թույլատրելի արտակարգ իրավիճակին:

(գ) Անհրաժեշտության դեպքում Գործառնական ձեռնարկի թարմացում և ընդունում` սահմանելով միջոցառումների շրջանակը, իրականացման մեխանիզմները, գնումների և հատկացումների մեխանիզմները Ծրագրի Մաս 1 (ե)-ի շրջանակներում և

(դ) Հիշյալ միջոցառումների համար երաշխիքային բոլոր գործիքների մշակում, բացահայտում և խորհրդակցում` սույն Համաձայնագրի Բաժին I.Գ-ի դրույթների համաձայն:

բոլորը Բանկի համար գոհացուցիչ պայմաններով և ձևով:

 

Բաժին II. Ծրագրի մոնիթորինգի հաշվետվողականություն և գնահատում

 

Ա. Ծրագրի հաշվետվություններ և միջնաժամկետ գնահատում

1. Վարկառուն ՏԿՆ-ի միջոցով մոնիթորինգ է իրականացնում և գնահատում Ծրագրի ընթացքը և նախապատրաստում է Ծրագրի հաշվետվությունները՝ Ընդհանուր պայմանների 5.08-րդ բաժնի դրույթների համաձայն և Բանկի համար ընդունելի ցուցանիշների հիման վրա: Ծրագրի յուրաքանչյուր հաշվետվություն ընդգրկում է մեկ օրացուցային կիսամյակ և ներկայացվում է Բանկ ոչ ուշ, քան զեկույցում ընդգրկված ժամանակահատվածի ավարտից ոչ ուշ, քան մեկ ամիս հետո:

 

2. Մինչ 2015թ-ի դեկտեմբեր ամիսը, կամ Բանկի համար ընդունելի այլ ամսաթիվը Վարկառուն ՏԿՆ-ի միջոցով, Բանկի հետ միասին կիրականացնի Ծրագրի շրջանակներում իրականացվող միջոցառումների միջնաժամկետ ուսումնասիրություն (Միջնաժամկետ ուսումնասիրություն): Միջնաժամկետ ուսումնասիրությունը կընդգրկի Ծրագրի իրականացման շրջանակներում ձեռք բերված առաջընթացը: Նման միջնաժամկետ ուսումնասիրությունից հետո Վարկառուն կգործի հավուր պատշաճի` նախաձեռնելու համար Բանկի կողմից առաջադրվող որևէ ուղղիչ գործողություն:

 

Բ. Ֆինանսական կառավարում, ֆինանսական հաշվետվողականություն և աուդիտ

 

1. Վարկառուն ՏԿՆ-ի միջոցով պահպանում կամ ապահովում է ֆինանսական կառավարման համակարգի պահպանումը՝ Ընդհանուր պայմանների 5.09-րդ բաժնի դրույթներին համապատասխան:

 

2. Վարկառուն ՏԿՆ-ի միջոցով նախապատրաստում և ոչ ուշ, քան յուրաքանչյուր օրացուցային եռամսյակի ավարտից քառասունհինգ (45) օր հետո Բանկ է ներկայացնում եռամսյակն ընդգրկող Ծրագրի` աուդիտ չանցած միջանկյալ ֆինանսական հաշվետվությունները Բանկի համար ընդունելի ձևով և բովանդակությամբ:

 

3. Վարկառուն ՏԿՆ-ի միջոցով ապահովում է իր ֆինանսական հաշվետվությունների աուդիտը՝ Ընդհանուր պայմանների 5.09 (բ) բաժնի դրույթների համաձայն: Ֆինանսական հաշվետվությունների յուրաքանչյուր աուդիտ ընդգրկում է Վարկառուի մեկ (1) ֆինանսական տարի: Յուրաքանչյուր այդպիսի ժամանակաշրջանի համար աուդիտ անցած ֆինանսական հաշվետվությունները ներկայացվում են Բանկ ոչ ուշ, քան յուրաքանչյուր նման ժամանակաշրջանի ավարտից ոչ ուշ քան վեց (6) ամիս հետո:

 

Բաժին III. Գնումներ

 

Ա. Ընդհանուր

 

1. Ապրանքներ, աշխատանքներ և ոչ խորհրդատվական ծառայություններ: Ծրագրի համար պահանջվող և Վարկային միջոցներից ֆինանսավորման ենթակա բոլոր ապրանքները, աշխատանքները և ոչ խորհրդատվական ծառայությունները ձեռք են բերվում Գնումների ուղեցույցների I բաժնում ամրագրված կամ նշված պահանջների և սույն բաժնի դրույթների համաձայն:

 

2. Խորհրդատվական ծառայություններ: Ծրագրի համար պահանջվող և Վարկային միջոցներից ֆինանսավորման ենթակա բոլոր խորհրդատվական ծառայությունները ձեռք են բերվում Խորհրդատվական ուղեցույցների I և IV բաժիններում ամրագրված կամ նշված պահանջների և սույն բաժնի դրույթների համաձայն:

 

3. Սահմանումները: Ստորև՝ սույն Բաժնում, գնումների հատուկ մեթոդների կամ Բանկի կողմից կոնկրետ պայմանագրերի ուսումնասիրության մեթոդների նկարագրության նպատակով գործածվող, մեծատառերով տերմինները, կախված դեպքից, վերաբերում են Գնումների ուղեցույցների II և III բաժիններում կամ Խորհրդատուի ուղեցույցների II, III և IV բաժիններում նկարագրված համապատասխան մեթոդներին:

 

Բ. Ապրանքների, աշխատանքների և ոչ խորհրդատվական ծառայությունների գնման հատուկ մեթոդները

 

1. Միջազգային մրցակցային սակարկություն: Ապրանքները, աշխատանքները և ոչ խորհրդատվական ծառայությունները ձեռք են բերվում Միջազգային մրցակցային սակարկության հիման վրա կնքված պայմանագրերի ներքո, եթե այլ բան նախատեսված չէ ստորև՝ 2-րդ պարբերությունում:

 

2. Ապրանքների, աշխատանքների և ոչ խորհրդատվական ծառայությունների գնման այլ մեթոդներ: Միջազգային մրցակցային սակարկությունից տարբեր՝ գնումների հետևյալ մեթոդները կարող են կիրառվել Գնումների պլանում մատնանշված պայմանագրերի շրջանակներում ապրանքների, աշխատանքների և ոչ խորհրդատվական ծառայությունների ձեռքբերման նպատակով:

 

(ա) Վարկառուի Ազգային մրցակցային մրցույթը ենթակա է հետևյալ դրույթներին.

 

i) իրավաբանական այն անձինք, որոնց բաժնեմասերի մեծ մասը պատկանում է Վարկառուին, չեն հրավիրվում մասնակցելու մրցույթներին, մինչև նրանք իրավական տեսանկյունից և ֆինանսապես լինեն ինքնավար և գործունեություն ծավալեն առևտրային իրավունքի ներքո:

 

ii) նախաորակավորում է անցկացվում մեծածավալ և բարդ աշխատանքներ ընդգրկող ծրագրերի համար.

 

(iii) նախաորակավորման և հետորակավորման չափորոշիչները համապատասխանում են հայտատուների՝ միայն անցյալում կնքված պայմանագրերի կատարողականին, ֆինանսական, կառավարչական և տեխնիկական կարողություններին: Հետորակավորումը կանցկացվի միմիայն գնահատված, պահանջներին համապատասխանող ամենացածր հայտատուի դեպքում:

 

iv) համատեղ ձեռնարկության գործընկերները համապարտ և բաժնային

 

v) ոչ մի հայտ չի մերժվում սակարկության բացման ժամանակ:

 

vi) հայտերը կարող են չեղյալ համարվել, և նոր հայտեր ներկայացնելու հրավեր կարող է տրվել միայն այն դեպքում, եթե բավարարված են Գնումների ուղեցույցների 2.61-րդ և 2.64-րդ կետերի դրույթները.

 

vii) հայտերի գնահատման բոլոր չափորոշիչները չափելի են դրամական արտահայտությամբ կամ արտահայտվում են որպես բավարարելու/չբավարարելու չափորոշիչ.

 

viii) իրականացման ընթացքում պայմանագրի շրջանակի/պայմանների մեջ որևէ էական փոփոխության համար պահանջվում է Բանկի նախնական հաստատումը.

 

ix) Վարկառուն օգտագործում է Բանկի պահանջները բավարարող ստանդարտ մրցութային փաստաթղթեր:

 

(բ) Գնում/շոփինգ

 

(գ) Ուղիղ պայմանագիր և

 

(դ) Ի լրումն պայմանագրի ծավալին կատարված աշխատանք

 

Գ. Խորհրդատվական ծառայությունների գնման հատուկ մեթոդներ

 

1. Որակի և արժեքի վրա հիմնված ընտրությունը: Խորհրդատուների ծառայությունները ձեռք են բերվում Որակի և արժեքի վրա հիմնված ընտրության հիման վրա կնքված պայմանագրերի ներքո, եթե այլ բան նախատեսված չէ ստորև՝ 2-րդ պարբերությունում:

 

2. Խորհրդատուների ծառայությունների գնման մյուս մեթոդները: Որակի և արժեքի վրա հիմնված ընտրությունից զատ՝ գնումների հետևյալ մեթոդները կարող են կիրառվել Գնումների պլանում նշված պայմանագրերի շրջանակում խորհրդատուների ծառայությունների գնման համար. (ա) Որակի վրա հիմնված ընտրություն, (բ) Ֆիքսված բյուջեով ընտրություն, (գ)Նվազագույն գնով ընտրություն, (դ) Խորհրդատուի որակավորման վրա հիմնված ընտրություն, (ե) մեկ աղբյուրից խորհրդատվական ընկերությունների ընտրություն, (զ) Անհատ խորհրդատուների ընտրության համար Խորհրդատուների ուղեցույցների 5.2 և 5.3 կետերում սահմանված ընթացակարգեր և (է) Անհատ խորհրդատուների` մեկ աղբյուրից ընտրության ընթացակարգեր:

 

Դ. Գնումների որոշումների ստուգում Բանկի կողմից

 

Գնումների պլանով ամրագրվում են այն պայմանագրերը, որոնք ենթակա են Բանկի նախնական ստուգմանը: Բոլոր մյուս պայմանագրերը Բանկի կողմից պետք է ենթարկվեն հետագա ստուգման:

 

Ե. Ծրագրի IRM մասի շրջանակներում չնախատեսված ծախսերի կատարում

 

Չնայած այս Բաժնում հակառակ որևէ դրույթի` Ծրագրի մաս 1 (ե) ենթակետի շրջանակներում պահանջվող թույլատրելի ծախսերը կիրականացվեն Գործառնական ձեռնարկում սահմանված գնման մեթոդների և ընթացակարգերի համաձայն:

 

Բաժին IV. Վարկային միջոցների մասհանում

 

Ա. Ընդհանուր

 

1. Վարկառուն Վարկային միջոցները կարող է մասհանել Ընդհանուր պայմանների II հոդվածի դրույթների, սույն բաժնի և այնպիսի լրացուցիչ ցուցումների համաձայն, որոնց մասին Բանկը ծանուցում է Վարկառուին (այդ թվում՝ 2006 թվականի մայիսով թվագրված՝ «Ծրագրերի համար Համաշխարհային Բանկի հատկացումների ուղեցույցների» համաձայն, որը ժամանակ առ ժամանակ վերանայվում է Բանկի կողմից և կիրառելի է դառնում սույն Համաձայնագրի նկատմամբ՝ այդպիսի ցուցումների համապատասխան)` ֆինանսավորելու համար ստորև բերված Աղյուսակ 2-ում սահմանված Թույլատրելի ծախսերը:

 

2. Հետևյալ աղյուսակում սահմանվում են Թույլատրելի ծախսերի այն կատեգորիաները, որոնք կարող են ֆինանսավորվել Վարկի միջոցներից («Կատեգորիա»), Վարկի գումարների հատկացումը՝ ըստ յուրաքանչյուր Կատեգորիայի, և յուրաքանչյուր Կատեգորիայում Թույլատրելի ծախսերի համար ֆինանսավորման ենթակա ծախսերի տոկոսը:

 

Կատեգորիա

Վարկի հատկացված գումարը (ԱՄՆ դոլարով)

Ֆինանսավորման ենթակա ծախսերի տոկոսը (ներառյալ հարկերը)

(1) Ծրագրի շրջանակներում ապրանքներ, աշխատանքներ, ոչ խորհրդատվական ծառայություններ, խորհրդատուների ծառայություններ, Ծրագրի լրացուցիչ գործառնական ծախսեր և վերապատրաստումներ(բացառությամբ Ծրագրի Մաս 1(ե) և 2(բ)(i)-ի)

39,900,000

80 %

(2) Ծրագրի Մաս 1 (ե)-ի շրջանակներում ապրանքներ, աշխատանքներ, ոչ խորհրդատվական ծառայություններ, խորհրդատվական ծառայություններ և Գործառնական ծախսեր

0

100%

(3) Վարկի տրամադրման համար միանգամյա միջնորդավճար

100,000

Սույն Համաձայնագրի 2.03-րդ բաժնի համաձայն վճարվելիք գումարը՝ Ընդհանուր պայմանների 2.07.բ բաժնին համապատասխան

ԸՆԴՀԱՆՈՒՐ ԳՈՒՄԱՐ

$40,000,000

 

Բ. Գումարների մասհանման պայմանները, մասհանման ժամանակաշրջանը

 

1. Անկախ սույն բաժնի Ա մասի դրույթներից` Վարկային հաշվից որևէ մասհանում չի կատարվում

 

(ա) այն վճարումների համար, որոնք կատարվել են մինչև սույն Համաձայնագրի ամսաթիվը և

 

(բ) Կատեգորիա (2)-ի շրջանակներում, քանի դեռ Վարկառուն չի (i) որոշել, որ Թույատրելի արտակարգ դեպք է տեղի ունեցել և Բանկը չի համաձայնել հիշյալ բնորոշման հետ, (ii)Բանկին չի ներկայացրել ներդրումների իրականացման համար առաջադրվող ճանապարհային հատվածների ցանկը, ինչպես նաև խնդրագիր` Կատեգորիա (2)-ի շրջանակներում ֆինանսավորելու թույլատրելի ծախսերը` հիշյալ Արտակարգ դեպքին արձագանքելու նպատակով, (iii) քանի դեռ ըստ անհրաժեշտության չի թարմացրել և հաստատել Գործառնական ձեռնարկը` սահմանելով միջոցառումների շրջանակը, իրականացման մեխանիզմները, գնումների և առհանումների իրականացման մեխանիզմները Ծրագրի Մաս 1(ե)-ի ներքո,(iv) չի մշակել, բացահայտել և չի խորհրդակցել հիշյալ միջոցառումների իրականացման համար պահանջվող բոլոր երաշխիքային գործիքների մասով` սույն Համաձայնագրի Բաժին I.Գ-ի դրույթների համաձայն` Բանկի կողմից ընդունելի բոլոր ձևով:

 

2. Փակման օրը հանդիսանում է 2019թ-ի դեկտեմբերի 30-ը:

 

Բաժին V. Այլ հանձնառություններ

 

1. Մինչև Ծրագրի ավարտը Վարկառուն ապահովում է, որ Ծրագրի շրջանակներում Կենսական նշանակության ճանապարհային ցանցի հիմնանորոգված ճանապարհային հատվածների պահպանության համար կհատկացվեն բավարար բյուջետային միջոցներ:

 

ԱՌԴԻՐ 3

 

Մարման ժամանակացույց

 

1. Հետևյալ աղյուսակն ամրագրում է Վարկի Հիմնական գումարի մարման ժամկետները և Վարկի` ընդհանուր Հիմնական գումարի տոկոսը, որը ենթակա է վճարման Հիմնական գումարի մարման յուրաքանչյուր օրը («Մասնակի մարման բաժինը»):Եթե Վարկային միջոցներն ամբողջությամբ մասհանվել են Հիմնական գումարի վճարման առաջին ամսաթվի դրությամբ, ապա Հիմնական գումարի վճարման յուրաքանչյուր ամսաթվին Վարկառուի կողմից մարման ենթակա Վարկի Հիմնական գումարը որոշվում է Բանկի կողմից` բազմապատկելով` ա) մասհանված Վարկի մնացորդը Հիմնական գումարի վճարման առաջին ամսաթվի դրությամբ, բ) Հիմնական գումարի վճարման յուրաքանչյուր ամսաթվի համար մասնակի մարումների բաժնով` ըստ անհրաժեշտության ճշգրտելով մարման ենթակա գումարը՝ նվազեցնելու համար սույն առդիրի 4–րդ պարբերությունում նշված ցանկացած գումար, որի մասով կիրառվում է Արժույթի փոխարկումը։

 

Հիմնական գումարի մարման օր

Մասնակի մարման բաժին (տոկոսային արտահայտությամբ)

Յուրաքանչյուր մայիսի 15-ին և նոյեմբերի 15-ին՝ սկսած 2030 թվականի մայիսի 15-ից մինչև 2039 թվականի նոյեմբերի 15-ը

4.76%

Մայիսի 15, 2040թ

4.8%

2. Եթե Վարկային միջոցներն ամբողջությամբ չեն մասհանվել Հիմնական գումարի վճարման առաջին ամսաթվի դրությամբ, ապա Հիմնական գումարի վճարման յուրաքանչյուր ամսաթվին մարվելիք Վարկի հիմնական գումարը որոշվում է հետևյալ կերպ.

 

(a) Հիմնական գումարի վճարման առաջին ամսաթվի դրությամբ Վարկի մասհանված գումարների չափով Վարկառուն մարում է այդ ամսաթվի դրությամբ Վարկառուի մասհանված մնացորդը՝ համաձայն սույն առդիրի 1-ին պարբերության:

 

(b) Հիմնական գումարի վճարման առաջին ամսաթվից հետո մասհանված ցանկացած գումար մարվում է գումարի մասհանման ամսաթվին հաջորդող Հիմնական գումարի վճարման յուրաքանչյուր ամսաթվին Բանկի կողմից որոշված չափով` յուրաքանչյուր այդպիսի մասհանման գումարը բազմապատկելով կոտորակով, որի համարիչում Հիմնական գումարի վճարման նշված ամսաթվի համար սույն առդիրի 1-ին պարբերության աղյուսակում սահմանված Մասնակի մարման սկզբնական բաժինն է (Մասնակի մարման սկզբնական բաժին), իսկ հայտարարում` այդ ամսաթվին կամ դրան հաջորդող՝ Հիմնական գումարի վճարման ամսաթվերի համար մնացած բոլոր Մասնակի մարման սկզբնական բաժինների գումարը: Մարվելիք գումարը ճշգրտվում է ըստ անհրաժեշտության՝ նվազեցնելու համար սույն առդիրի 4-րդ պարբերության մեջ նշված ցանկացած գումար, որի մասով կիրառվում է Արժույթի փոխարկումը։

 

3. (a) Վարկի գումարները, որոնք մասհանվել են Հիմնական գումարի վճարման որևէ ամսաթվին նախորդող երկու ամսվա ընթացքում՝ պարզապես Հիմնական գումարի վճարման յուրաքանչյուր ամսաթվին մարվելիք հիմնական գումարի հաշվարկման նպատակով, համարվում են մասհանված և ստացման ամսաթվին հաջորդող Հիմնական գումարի վճարման երկրորդ ամսաթվի դրությամբ չվճարված և մարվում են Հիմնական գումարի վճարման յուրաքանչյուր ամսաթվին` սկսած մասհանման ամսաթվին հաջորդող Հիմնական գումարի վճարման երկրորդ ամսաթվից:

 

(b) Չնայած սույն պարբերության «ա» ենթապարբերության դրույթներին` եթե որևէ ժամանակ Բանկն ընդունում է վճարման օրը հաշվի ներկայացման համակարգը, որի ներքո հաշիվ-ապրանքագրերը տրվում են Հիմնական գումարի վճարման համապատասխան ամսաթվին կամ դրանից հետո, ապա այդ ենթապարբերության դրույթները այլևս չեն կիրառվում հաշվի ներկայացման այդպիսի համակարգի ընդունումից հետո մասհանված գումարների նկատմամբ:

 

4. Չնայած սույն Առդիրի 1-ին և 2-րդ պարբերությունների դրույթներին` Մասհանված Վարկի ամբողջ մնացորդի կամ դրա որևէ մասի` որևէ Հաստատված արժույթի Արժույթի փոխարկումից հետո Հաստատված արժույթի փոխարկված և Փոխարկման ժամանակաշրջանի ընթացքում Հիմնական գումարի վճարման որևէ ամսաթվին մարվելիք գումարը որոշվում է Բանկի կողմից` անմիջապես մինչև փոխարկումը եղած արժույթով գնանշված այդ գումարը բազմապատկելով` կամ (i) փոխարժեքով, որն արտացոլում է Փոխարկման հետ կապված Արժութային հեջավորման գործարքի ներքո Բանկի կողմից վճարվելիք Հաստատված արժույթով հիմնական գումարները, կամ (ii) Հրապարակված դրույքաչափի՝ օրվա փոխարժեքի բաղադրիչով, եթե այդպես որոշի Բանկը՝ Փոխարկման ուղեցույցների, Հրապարակված դրույքաչափի փոխարժեքի բաղադրիչի համաձայն:

 

5. Եթե Մասհանված Վարկի մնացորդը գնանշված է Վարկի` մեկից ավելի արժույթներով, ապա սույն Առդիրի դրույթները կիրառվում են Վարկի յուրաքանչյուր արժույթով գնանշված գումարի նկատմամբ առանձին՝ յուրաքանչյուր այդպիսի գումարի համար մարման առանձին ժամանակացույց ստանալու նպատակով:

 

ՀԱՎԵԼՎԱԾ

 

Բաժին I. Սահմանումներ

 

1. «Հակակոռուպցիոն ուղեցույցներ» նշանակում է՝ 2006 թվականի հոկտեմբերի 15-ով թվագրված և 2011 թվականի հունվարին վերանայված՝«ՎԶՄԲ Վարկերի և ՄԶԸ փոխառությունների և դրամաշնորհների միջոցով ֆինանսավորվող ծրագրերում խարդախությունը և կոռուպցիան կանխարգելելու և դրանց դեմ պայքարելու ուղեցույցները»:

 

2. «ՀԱՃՏ» նշանակում է՝ Հայաստանի ավտոմոբիլային ճանապարհների տնօրինություն պետական ոչ առևտրային կազմակերպություն, որը ստեղծվել է Վարկառուի՝ 2004 թվականի դեկտեմբերի 2-ի թիվ 1720-Ն որոշմամբ և պատասխանատու է միջպետական և հանրապետական նշանակության ճանապարհների պահպանության համար, կամ վերջինիս ցանկացած իրավահաջորդ:

 

3. «Բանկի երաշխիքների քաղաքականություններ» նշանակում է Բանկի գործառնական անվտանգության քաղաքականությունները և ընթացակարգերը` սահմանված Բանկի Գործառնական ձեռնարկում` ՕP/BPs 4.01, 4.04, 4.09, 4.10, 4.11, 4.12, 4.36, 4.37, 7.50 և 7.60 շրջանակներում, կամ նման այնպիսի քաղաքականություններ և ընթացակարգեր, որոնք գործում են:

 

4. «Կատեգորիա» նշանակում է՝ սույն Համաձայնագրի 2-րդ առդիրի IV բաժնի աղյուսակում ամրագրված կատեգորիա:

 

5. «Սև կետեր» նշանակում է՝ցանկացած ճանապարհի երկայնքով բարձր վթարային հատված:

 

6. «Խորհրդատուների ուղեցույցներ» նշանակում է՝ 2011 թվականի հունվարով թվագրված (վերանայված 2014թ-ի հուլիսին)՝ «Ուղեցույցներ: Համաշխարհային Բանկի Վարկառուների կողմից խորհրդատուների ընտրություն և ներգրավում ՎԶՄԲ Վարկերի և ՄԶԸ փոխառությունների շրջանակներում»։

 

7. «Թույլատրելի արտակարգ դեպք» նշանակում է ցանկացած դեպք, որը պատճառ է հանդիսացել կամ հավանաբար կարող է մարդածին կամ բնական ճգնաժամի կամ աղետի հետ կապված պատճառ հանդիսանալ Վարկառուի վրա խոշոր տնտեսական և/կամ սոցիալական հակառակ ազդեցություն:

 

8. «Բնապահպանական և սոցիալական կառավարման շրջանակ կամ ԲՍԿՇ» նշանակում է Բանկի համար ընդունելի Վարկառուի շրջանակը` հրապարակված 2015թ-ի մայիսի 20-ին, որը պարունակում է ուղեցույցներ` ծրագրի իրականացման վայրի իմաստով Ծրագրի շրջանակներում առանձին ներդրումների համար սպեցիֆիկ բնապահպանական և սոցիալական միջոցառումների նախաձեռնման համար, այդ թվում`(i) առկա բնապահպանական և սոցիալական պայմանների և Ծրագրի իրականացման արդյունքում առաջացող պոտենցիալ ուղղակի և անուղղակի բնապահպանական և սոցիալական ազդեցությունների և ռիսկերի որոշման ուղեցույցներ, (ii) շրջակա միջավայրի վրա ազդեցությունների գնահատման և բնապահպանական կառավարման պլանների մշակման ուղեցույցներ` կիրառելի լինելու դեպքում, (iii) բացահայտված բացասական յուրաքանչյուր ազդեցությունը մեղմելու նպատակով մեղմացման միջոցառումների առաջադրում, (iv) բացահայտված յուրաքանչյուր դրական ազդեցության խթանման միջոցներ և (v) բնապահպանական և սոցիալական մոնիթորինգային պլանների մշակման ուղեցույցներ` մեղմացման միջոցառումների կիրառմանը հետևելու համար, ինչպես ասված է, շրջանակը կարող է ժամանակ առ ժամանակ փոփոխվել Բանկի նախնական հաստատմամբ:

 

9. “Շրջակա միջավայրի կառավարման պլան” կամ “ՇՄԿՊ”նշանակում է ՇՄԿՇ-ից բխող Փոխառուի պլաններ, որոնք մշակվել են կամ կմշակվեն յուրաքանչյուր օբյեկտի համար Ծրագրի իրականացման ընթացքում՝ նախքան Ծրագրի շրջանակներում որևէ շինարարական աշխատանք սկսելը՝ բոլորը Բանկի համար ընդունելի եղանակով:

 

10. «Ընդհանուր պայմաններ» նշանակում է՝ «Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի Ընդհանուր պայմանները Վարկերի համար»՝ թվագրված 2012 թվականի մարտի 12–ով` և սույն Հավելվածի Բաժին 2-ում սահմանված փոփոխություններով:

 

11. «Կենսական նշանակության ճանապարհ» նշանակում է Կենսական նշանակության ճանապարհային ցանցի ներսում որևէ ճանպարհ, որոնք միասին կոչվում են «Կենսական նշանակության ճանապարհներ»:

 

12. «Կենսական նշանակության ճանապարհային ցանց» նշանակում է՝ առաջնահերթություն ներկայացնող ցանց, որ հիմնականում բաղկացած է մոտ 4,000 կմ երկարությամբ տեղական ճանապարհներից և մոտ 1,964 կմ երկարության հանրապետական նշանակության ճանապարհներից, որով գյուղական համայնքները կապվում են առնվազն մեկ միջպետական ճանապարհի:

 

13. «Միջնակյալ ուսումնասիրություն» նշանակում է սույն Համաձայնագրի Առդիր 2-ի Բաժին II.Ա.2-ում հղվող Ծրագրային միջոցառումների իրականացման ուսումնասիրություն:

 

14. «ՏԿՆ» նշանակում է Վարկառուի Տրանսպորտի և կապի նախարարությունը:

 

15. «Գործառնական ծախսեր» նշանակում է՝ հիմնավորված գործառնական ծախսեր (որոնք չէին կատարվի, եթե չիրականացվեր Ծրագիրը), որոնք կատարվում են ՏԾԻԳ-ի կողմից` կապված Ծրագրի իրականացման հետ, այդ թվում՝ հաղորդակցման, տպագրման և հրապարակման, անվտոմեքենաների շահագործման և պահպանության, գրասենյակի վերանորոգման, շահագործման և կոմունալ ծառայությունների, purchase and maintenance of office equipment and furniture and facilities, local and international travel գրասենյակային սարքավորումների, կահույքի և հարմարությունների ձեռքբերման ու շահագործման, տեղական և միջազգային գործուղումների և վերապատրաստման ծախսերի (այդ թվում՝ հյուրանոցային, տրանսպորտային ծախսեր և օրապահիկ), բանկային գանձումների, անձնակազմի վարձատրության (այդ թվում՝ դրա հետ կապված հարկերի և ապահովագրության վճարների, բացառությամբ քաղաքացիական ծառայողների վարձատրության), նյութատեխնիկական ծառայությունների հետ կապված ծախսերը և այլ ծախսեր, որոնց վերաբերյալ Բանկը կարող է տալ իր համաձայնությունը:

 

16. «Գործառնական ձեռնարկ» նշանակում է՝ Վարկառուի կողմից ____-ին պատրաստված ձեռնարկ, որ նշված է սույն Վարկի մայր համաձայնագրի 2-րդ առդիրի I.Ա.2-րդ բաժնում, որը կարող է ժամանակ առ ժամանակ լրամշակվել Բանկի համաձայնությամբ:

 

17. «Վարկի մայր համաձայնագիր» նշանակում է Մայր ծրագրի Վարկի համաձայագիրը` կնքված Վարկառուի և Բանկի միջև 2013թ-ի փետրվարի 11-ին, որը լրամշակվում է սույն Համաձայնագրի միջոցով:

 

18. «Մայր ծրագիր» նշանակում է Վարկի մայր համաձայնագրի Առդիր 1-ում սահմանվող Ծրագիրը:

 

19. «Գնումների ուղեցույցներ» նշանակում է՝ 2011 թվականի հունվարով թվագրված՝«Ուղեցույցներ: Համաշխարհային Բանկի Վարկառուների կողմիցՎԶՄԲ Վարկերի ուՄԶԸ փոխառություններիև դրամաշնորհների շրջանակներում կատարվող ապրանքների, աշխատանքների և ոչ խորհրդատվական ծառայությունների գնումներ», որը վերանայվել է 2014թ-ի հուլիսին:

 

20. «Գնումների պլան» նշանակումէ՝ 2015թ. հունիսի 22–ով թվագրված և Գնումների ուղեցույցների 1.18-րդ պարբերությունում և Խորհրդատուների ուղեցույցների 1.25-րդ պարբերությունում նշված՝ Ծրագրի համար Վարկառուի Գնումների պլանը, որը ժամանակ առ ժամանակ թարմացվում է նշված պարբերությունների դրույթների համաձայն։

 

21. «Հիմնանորոգման և պահպանման պայմանագրեր» նշանակում է՝ բազմամյա պայմանագիր՝ կնքվածՎարկառուի (ՏԿՆ-ի միջոցով) և մասնավոր կապալառուի միջև, որը մասնավոր կապալառուին պարտավորեցնում է մեկ փաթեթի տեսքով ստանձնել ճանապարհների հիմնանորոգման և պահպանման աշխատանքների իրականացման բոլոր փուլերը:

 

22. «Տարաբնակեցում»նշանակում է՝ Ծրագրի ներքո հողը պարտադիր վերցնելու ազդեցություն, ինչի հետևանքով՝ 1) նվազում է մարդկանց կենսամակարդակը, կամ 2) ժամանակավորապես կամ մշտապես ձեռք է բերվում տան, հողի (այդ թվում՝ շինության, գյուղատնտեսական հողի և արոտավայրի) կամ որևէ այլ՝ ձեռք բերված կամ տիրապետվող՝ ֆիքսված կամ շարժական ակտիվի նկատմամբ իրավունք, կամ 3) ժամանակավորապես կամ մշտապես նվազում է արտադրողական ակտիվների հասանելիությունը, և 4) ժամանակավորապես կամ մշտապես տուժում են բիզնեսը, զբաղվածությունը, աշխատանքը կամ բնակության վայրը:

 

23. «Տարաբնակեցման քաղաքականության շրջանակ» նշանակում է՝ Վարկառուի կողմից պատրաստված փաստաթուղթ, որ հրապարակվել և հանրությանը մատչելի է դարձվել 2015 թվականի մայիսի 20-ին, և որը սահմանում է ընդհանուր իրականացման ընթացակարգերը, մեղմելուն ուղղված միջոցառումները և Ծրագրի շրջանակում ոչ կամավոր վերաբնակեցման մոնիթորինգի ընթացակարգերը, այդ թվում՝ վերաբնակեցման ծրագրերի պատրաստման ու իրականացման ընթացակարգերը: Նշված շրջանակը կարող է ժամանակ առ ժամանակ փոփոխվել Բանկի նախնական հաստատմամբ:

 

24. «Անվտանգ գյուղեր» նշանակում է՝ ծրագիր, որը միավորում է երթևեկության մեղմացման ճանապարհաշինարարական միջոցները, մայթերի շինարարությունը և կրթական ծրագիրը բարելավված ճանապարհների մոտակայքում գտնվող գյուղերում տեղակայված դպրոցներում՝ ճանապարհային վթարները կանխելու նպատակով, հատկապես այն վթարները, որոնց մասնակից են լինում ճանապարհներից օգտվողների խոցելի խմբերը` հետիոտները, երեխաները և տարեցները:

 

25. «ՏԾԻԳ» նշանակում է ՏԿՆ-ի`տրանսպորտի ծրագրերի իրականացման գրասենյակ պետական հիմնարկ, որը հիմնադրվել է Վարկառուի՝ 2006 թվական դեկտեմբերի 28-ի թիվ 1930-Ն որոշմամբ, և որը նշված է սույն Համաձայնագրի 2-րդ առդիրի I.Ա.1-ին բաժնում:

 

26. «Վերապատրաստում» նշանակում է այն խելամիտ ծախսերը, որոնք հաստատվել են Բանկի կողմից` Ծրագրի շրջանակներում վերապատրաստումների և սեմինար-քննարկումների համար` ներառյալ վերապատրաստումների և սեմինար-քննարկումների մասնակիցների համար ուսման վարձը, ճանապարհորդության և կացության ծախսերը, վերապատրաստողների և սեմինարների ընթացքում զեկուցողների ծառայությունների հետ կապված ծախսերը, վերապատրաստումների և սեմինար-քննարկումների համար միջոցների վարձակալության ծախսերը, վերապատրաստման և սեմինար-քննարկումների մշակման և վերարտադրության ծախսերը և այլ ծախսեր, որոնք անմիջապես կապված են վերապատրաստման դասընթացի և սեմինար-քննարկման նախապատրաստման և իրականացման հետ (սակայն առանց ապրանքների և խորհրդատվական ծառայությունների):

 

Բաժին II. Ընդհանուր պայմանների փոփոխություններ

 

Ընդհանուր պայմանները հետայսու փոփոխվում են հետևյալ կերպ.

 

1. Բովանդակության էջում Բաժիններին, Բաժինների անվանումներին և համարներին կատարվող հղումները փոփոխվել են` ստորև բերված դրույթների համաձայն.

 

2. Բաժին 3.01. (Վարկի տրամադրման համար միանգամյա միջնորդավճար) փոփոխվել է հետևյալ կերպ.

 

“Բաժին 3.01. Վարկի տրամադրման համար միանգամյա միջնորդավճար, Պարտավորության/Հանձնառության վճար

 

(a) Վարկառուն Բանկին կվճարի Վարկի տրամադրման համար միանգամյա միջնորդավճար` Վարկի համաձայնագրում սահմանված դրույքաչափով («Վարկի տրամադրման համար միանգամյա միջնորդավճար»):

 

(b) Վարկառուն Բանկին կվճարի պարտավորության վճար` Վարկի չօգտագործված մնացորդի համար`Վարկի համաձայնագրում սահմանված դրույքաչափով («Պարտավորության վճար»): Պարտավորության վճարը կսկսի կուտակվել Վարկային համաձայնագրի օրվանից 60 օր հետո մինչև այն օրը, երբ գումարները կամ կմասհանվեն Վարկառուի կողմից Վարկի հաշվից կամ կչեղարկվեն: Պարտավորության վճարը ենթակա է վճարման կիսամյակային կտրվածքով` Վճարման օրվա դրությամբ կուտակված ապառքների համաձայն:

 

3. «Սահմանումներ» Հավելվածում Բաժինների թվագրմանը և կետերին կատարվող բոլոր հղումները փոփոխվել են` վերոնշյալ Կետ 2-ում կատարված բոլոր փոփոխություններն արտացոլելու նպատակով:

 

4. Հավելվածը փոփոխվել է` ավելացվել է 19-րդ կետը` «Պարտավորության վճարի» հետևյալ սահմանումով և համապատասխանաբար վերաթվագրելով մյուս կետերը.

 

 «19. Պարտավորության վճարներ» նշանակում է Բաժին 3.01 (բ) նկատառումներից ելնելով սահմանված պարտավորության վճարը:

 

5. Հավելվածի վերաթվագրված 49-րդ կետում (սկզբնական 48-րդ կետ) «Վարկի տրամադրման համար միանգամյա միջնորդավճարի» սահմանումը փոփոխվել է`Բաժին 3.01-ին կատարվող հղումը փոխարինվել է Բաժին 3.01(ա)-ին կատարվող հղումով:

 

6. Հավելվածի վերաթվագրված 68-րդ կետում (սզբնական 67-րդ կետ) «Վարկի մարման» սահմանումը փոփոխվել է հետևյալ կերպ.

 

“68. «Վարկի մարում» նշանակում է Իրավական համաձայնագրերի կամ այս Ընդհանուր պայմանների համաձայն Վարկի կողմերի կողմից Բանկին վճարման ենթակա ցանկացած գումար, ներառյալ (սակայն չսահմանափակվելով) Վարկի մասհանված մնացորդի ցանկացած գումարով, Վարկի տրամադրման համար միանգամյա միջնորդավճարով, Պարտավորության վճարով, ժամկետանց վճարների նկատմամբ տույժով (այդպիսին լինելու դեպքում), առաջանցիկ մարման դեպքում տուգանքով, Փոխարկման կամ Փոխարկման վաղ դադարեցման համար գործարքի ցանկացած վճարով, Փոփոխական ՍՓՐԵԴ-ը ֆիքսելու վճարով (այդպիսին լինելու դեպքում), Տոկոսադրույքի վերին շեմ սահմանելու համար վճարման ենթակա որևէ տուգանքով, պայմանների փոփոխության արդյունքում առաջացող ծախքերի`Վարկառուի կողմից վճարման ենթակա որևէ գումարով»:

 

7. Հավելվածի վերաթվագրված 73-րդ (սկզբնական 72-րդ կետ) կետում «Մարման օրը» փոփոխվել է` հանելով «է» բառը և ներառելով «իսկ Պարտավորության վճարը …. են» «տոկոսավճար» բառից հետո:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան