Գլխավոր տեղեկություն
Համար
N 582-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Պաշտոնական Ինկորպորացիա (01.01.2013-27.04.2013)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2006.05.31/29(484) Հոդ.566
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
27.04.2006
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
13.05.2006
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
16.05.2006
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
01.06.2006
Ուժը կորցնելու ամսաթիվ
23.06.2018

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
 16 մայիսի 2006 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

27 ապրիլի 2006 թվականի N 582-Ն

ՀԱՇՎԵՏՈՒ ՏԱՐՎԱ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐՈՎ ՀԱՐԿԱՅԻՆ ՄԱՐՄՆԻ ԿՈՂՄԻՑ ՀԱՐԿ ՎՃԱՐՈՂՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՏՎՅԱԼՆԵՐԻ ՀՐԱՊԱՐԱԿՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
(վերնագիրը փոփ. 22.11.12 N 1474-Ն)

«Հարկերի մաuին» Հայաuտանի Հանրապետության oրենքի 30-րդ, «Հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածներին համապատաuխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

(նախաբանը փոփ. 15.01.09 N 46-Ն, 22.11.12 N 1474-Ն)

1. Հաuտատել հաշվետու տարվա արդյունքներով հարկային մարմնի կողմից հարկ վճարողների վերաբերյալ տվյալների հրապարակման կարգը` համաձայն N 1 հավելվածի, և ցանկերի ձևերը (NN 1-14)` համաձայն N 2 հավելվածի։

(1-ին կետը փոփ. 22.11.12 N 1474-Ն)

2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի մայիսի 22-ի «Հաշվետու տարվա արդյունքներով հարկային վնասներ հայտարարագրած և ապառքներ (այդ թվում` պարտադիր սոցիալական ապահովագրության վճարներ) կուտակած հարկ վճարողների (ապահովադիրների) վերաբերյալ տվյալների հրապարակման կարգը հաստատելու մասին» N 616 որոշումը:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան


2006 թ. մայիսի 13
Երևան

Հավելված N 1
ՀՀ կառավարության 2006 թվականի 
ապրիլի 27-ի N 582-Ն որոշման

Կ Ա Ր Գ

ՀԱՇՎԵՏՈՒ ՏԱՐՎԱ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐՈՎ ՀԱՐԿԱՅԻՆ ՄԱՐՄՆԻ ԿՈՂՄԻՑ ՀԱՐԿ ՎՃԱՐՈՂՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՏՎՅԱԼՆԵՐԻ ՀՐԱՊԱՐԱԿՄԱՆ
(վերնագիրը փոփ. 22.11.12 N 1474-Ն)

1. Սույն կարգով կանոնակարգվում է «Հարկերի մաuին» Հայաuտանի Հանրապետության oրենքի 30-րդ հոդվածով, «Հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածով նախատեuված դեպքերում uույն կարգի 2-րդ և 3-րդ կետերում նշված հարկ վճարողների վերաբերյալ տվյալների հրապարակման գործընթացը:

(1-ին կետը փոփ. 15.01.09 N 46-Ն, 22.11.12 N 1474-Ն)

2. Սույն կարգով սահմանված ձևով և կարգով հարկային մարմինը մինչև հաշվետու տարվան հաջորդող տարվա հուլիսի 1-ը իր պաշտոնական ինտերնետային կայքում հրապարակում է`

ա) «Շահութահարկի մաuին» Հայաuտանի Հանրապետության oրենքի համաձայն հաշվետու տարվա արդյունքներով (ռեզիդենտների շահութահարկի տարեկան հաշվարկի, ոչ ռեզիդենտների հայտարարագրի հիման վրա) մեկ մլն դրամ և ավելի հարկային վնաuներ հայտարարագրած հարկ վճարողների մաuին տվյալները (N 1 ձև), իսկ հարկային վնասներ հայտարարագրած առաջին 1000 հարկ վճարողների ցանկերը։

(պարբերությունն ուժը կորցրել է 19.08.10 N 1037-Ն)

բ) հաշվետու տարվա հունվարի 1-ի դրությամբ ունեցած ապառքի (չվճարված հարկի) նկատմամբ հաշվետու տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ ապառքի մեկ մլն դրամ և ավելի աճ ունեցող հարկ վճարողների մաuին տվյալները (N 3 ձև), իսկ ապառքի (չվճարված հարկի) նկատմամբ հաշվետու տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ ապառքների աճ ունեցող առաջին 1000 հարկ վճարողների մաuին տվյալները.

գ) (ենթակետն ուժը կորցրել է 19.08.10 N 1037-Ն)

դ) հաշվետու տարվա արդյունքներով Հայաստանի Հանրապետության պետական բյուջե 50 մլն դրամ և ավելի շահութահարկ վճարած հարկ վճարողների վերաբերյալ տվյալները (N 5 ձև).

ե) հաշվետու տարվա արդյունքներով Հայաստանի Հանրապետության պետական բյուջե 1.0 մլն դրամ և ավելի շահութահարկ վճարած բանկերի ցանկը և նրանց կողմից վճարված շահութահարկի մեծության վերաբերյալ տվյալները (N 6 ձև).

զ) հաշվետու տարվա արդյունքներով Հայաստանի Հանրապետության պետական բյուջե 3 մլն դրամ և ավելի եկամտային հարկ վճարած հարկային գործակալների (առևտրային կազմակերպությունների) վերաբերյալ տվյալները (N 7 ձև).

է) (ենթակետն ուժը կորցրել է 15.01.09 N 46-Ն)

ը) օգտակար հանածոների արդյունահանման լիցենզիա, թույլտվություն կամ արտոնագրեր ունեցող, սակայն գործունեություն չիրականացնելու մասին հայտարարություն կամ զրոյական հաշվարկ-հաշվետվություններ ներկայացրած հարկ վճարողների վերաբերյալ տվյալները (N 9 ձև).

թ) (ենթակետն ուժը կորցրել է 22.11.12 N 1474-Ն)

(2-րդ կետը փոփ., լրաց., խմբ. 10.08.06 N 1123-Ն, փոփ. 15.01.09 N 46-Ն, 19.08.10 N 1037-Ն, 22.11.12 N 1474-Ն)

3. Սույն կարգով սահմանված ձևով և կարգով հարկային մարմինը մինչև յուրաքանչյուր եռամսյակին հաջորդող ամսվա 25-ը իր պաշտոնական ինտերնետային կայքում հրապարակում է`

ա) առաջին 300 խոշոր հարկ վճարողների ցանկը և նրանց կողմից ֆինանuական տարվա uկզբից վճարված հարկերի, այդ թվում` Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանին վճարված ավելացված արժեքի հարկի, հաստատագրված վճարների և (կամ) մաքսային վճարների գումարների մեծությունները` հաշվարկված աճողական կարգով (N 11 ձև).

բ) առաջին 1000 խոշոր հարկ վճարողների ցանկը և նրանց կողմից ֆինանuական տարվա uկզբից վճարված հարկերի, այդ թվում` Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանին վճարված ավելացված արժեքի հարկի, հաստատագրված վճարների և (կամ) մաքսային վճարների գումարների մեծությունները` հաշվարկված աճողական կարգով (N 11 ձև).

գ) (ենթակետն ուժը կորցրել է 22.11.12 N 1474-Ն)

դ) (ենթակետն ուժը կորցրել է 22.11.12 N 1474-Ն)

ե) հսկիչ-դրամարկղային մեքենաների գրանցման կարգի և (կամ) շահագործման կանոնների երեք և ավելի խախտում թույլ տված կազմակերպությունների ու անհատ ձեռնարկատերերի ցանկը (N 14 ձև): Ընդ որում, ցանկում ներառվում են այն կազմակերպությունների և անհատ ձեռնարկատերերի վերաբերյալ տվյալները, որոնց մոտ տվյալ եռամսյակում արձանագրվել են հսկիչ-դրամարկղային մեքենաների գրանցման կարգի և (կամ) շահագործման կանոնների խախտման երրորդ և ավելի դեպքերը:

զ) հարկային մարմինը տվյալ եռամսյակի ընթացքում ավելացված արժեքի հարկ վճարող համարվողների հարկ վճարողի հաշվառման համարները և անվանումները համաձայն (N 15 ձևի):

(3-րդ կետը խմբ. 10.08.06 N 1123-Ն, փոփ., լրաց. 15.01.09 N 46-Ն, փոփ. 19.08.10 N 1037-Ն, 22.11.12 N 1474-Ն)

4. (4-րդ կետն ուժը կորցրել է 19.08.10 N 1037-Ն)

5. Հիմք ընդունելով հարկային մարմինների կողմից անցկացված uտուգումների արդյունքներն ու uույն կարգի 2-րդ և 3-րդ կետերում նշված տեղեկությունների (տվյալների) համար հիմք հանդիսացած հաշվարկներում հարկ վճարողների կողմից Հայաuտանի Հանրապետության oրենuդրությամբ uահմանված կարգով ինքնուրույնաբար ճշգրտումներ կատարելու հանգամանքը, հարկ վճարողների դիմումների հիման վրա, հարկային մարմինը կարող է հրապարակել հարկ վճարողների վերաբերյալ uույն կարգի 3-րդ կետով նախատեuված տվյալների ճշգրտումներ` մինչև սահմանված ժամկետում իր պաշտոնական ինտերնետային կայքում հերթական ցանկի տեղադրման օրը:

(5-րդ կետը փոփ. 15.01.09 N 46-Ն, 19.08.10 N 1037-Ն, 22.11.12 N 1474-Ն)

(հավելվածը փոփ., լրաց., խմբ. 10.08.06 N 1123-Ն, փոփ., լրաց. 15.01.09 N 46-Ն, փոփ. 19.08.10 N 1037-Ն, 22.11.12 N 1474-Ն)

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար

 

Մ. Թոփուզյան

Հավելված N 2
ՀՀ կառավարության 2006 թվականի 
ապրիլի 27-ի N 582-Ն որոշման

Ձև N 1

Ց Ա Ն Կ

200 .... ԹՎԱԿԱՆԻ ՀԱՇՎԵՏՈՒ ՏԱՐՎԱ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐՈՎ ՄԵԿ ՄԼՆ ԴՐԱՄ ԵՎ ԱՎԵԼԻ ՀԱՐԿԱՅԻՆ ՎՆԱՍՆԵՐ ՀԱՅՏԱՐԱՐԱԳՐԱԾ ՀԱՐԿ ՎՃԱՐՈՂՆԵՐԻ

NN
ը/կ

ՀՎՀՀ

Կազմակերպության անվանումը

Հարկ վճարողի գտնվելու վայրը 

Վնասի մեծությունը
(հազ. դրամ)

1

2

3

 4

5

          
         
         
         

      Ձև N 2

Ց Ա Ն Կ

200 ... ԹՎԱԿԱՆԻ ՀԱՇՎԵՏՈՒ ՏԱՐՎԱ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐՈՎ` ԿԱՏԱՐՎԱԾ ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐԻ ՀԵՏԵՎԱՆՔՈՎ ՄԵԿ ՄԼՆ ԴՐԱՄ ԵՎ ԱՎԵԼԻ ՀԱՐԿԱՅԻՆ ՎՆԱՍՆԵՐ ՀԱՅՏԱՐԱՐԱԳՐԱԾ ՀԱՐԿ ՎՃԱՐՈՂՆԵՐԻ

NN
ը/կ

ՀՎՀՀ

Կազմակերպության
անվանումը

Հարկ
վճարողի
գտնվելու
վայրը

Հարկ
վճարողի
գրանցման
տարեթիվը

Հաշվետու
տարվա
վնասը
(հազ.դրամ) 

Կատարված
ներդրումների գումարը
(հազ. դրամ)  

Հաշվետու
տարվան
նախորդող
1-ին տարվա
վնասը
(հազ.
դրամ)

Հաշվետու
տարվան
նախորդող
2-րդ տարվա
վնասը
(հազ.
դրամ)

  Հաշվետու
տարվան
նախորդող
3-րդ տարվա
վնասը
(հազ. դրամ)

ընդամենը

այդ թվում`
օտարերկրյա 

1

2

3

4

5

6

7

8

9

10

11 

                     
                      
                     

Ձև N 3

Ց Ա Ն Կ

200 ... ԹՎԱԿԱՆԻ ՀԱՇՎԵՏՈՒ ՏԱՐՎԱ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐՈՎ ՄԵԿ ՄԼՆ ԴՐԱՄ ԵՎ ԱՎԵԼԻ ԱՊԱՌՔԻ ԱՃ ՈՒՆԵՑՈՂ ՀԱՐԿ ՎՃԱՐՈՂՆԵՐԻ

NN
ը/կ

ՀՎՀՀ

Կազմակերպության անվանումը

Հարկ վճարողի
գտնվելու վայրը

Ապառքի աճը
(հազ. դրամ)

1

2

3

4

5

         
         
         
         

Ձև N 4

Ց Ա Ն Կ

200 ... ԹՎԱԿԱՆԻ ՀԱՇՎԵՏՈՒ ՏԱՐՎԱՆ ՆԱԽՈՐԴՈՂ ԵՎ ՀԱՇՎԵՏՈՒ ՏԱՐՈՒՄ ՇԱՀՈՒԹԱՀԱՐԿԻ ՀԻՍՈՒՆ ԵՎ ՀԱՐՅՈՒՐ ՏՈԿՈՍ ՆՎԱԶԵՑՄԱՆ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆԻՑ ՕԳՏՎՈՂ ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐՈՎ ՌԵԶԻԴԵՆՏ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ 
 

NN
ը/կ

ՀՎՀՀ

Կազմակերպության
անվանումը

Հարկ վճարողի
գտնվելու վայրը

Հաշվետու
տարին
(%)

Նախորդ
տարին
(%)

           
           
           
           
           

Ձև N 5

Ց Ա Ն Կ

200 ... ԹՎԱԿԱՆԻ ՀԱՇՎԵՏՈՒ ՏԱՐՎԱ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐՈՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵ ՀԻՍՈՒՆ ՄԼՆ ԴՐԱՄ ԵՎ ԱՎԵԼԻ ՇԱՀՈՒԹԱՀԱՐԿ ՎՃԱՐԱԾ ՀԱՐԿ ՎՃԱՐՈՂՆԵՐԻ
 

NN
ը/կ

ՀՎՀՀ

Կազմակերպության անվանումը 

Հարկ վճարողի
գտնվելու վայրը 

Վճարված գումարը
(հազ. դրամ)

1

2

3

4

5

          
         
         
         

      Ձև N 6

Ց Ա Ն Կ

200 ... ԹՎԱԿԱՆԻ ՀԱՇՎԵՏՈՒ ՏԱՐՎԱ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐՈՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵ ՄԵԿ ՄԼՆ ԴՐԱՄ ԵՎ ԱՎԵԼԻ ՇԱՀՈՒԹԱՀԱՐԿ ՎՃԱՐԱԾ ԲԱՆԿԵՐԻ 
 

NN
ը/կ

ՀՎՀՀ

Կազմակերպության անվանումը 

Հարկ վճարողի
գտնվելու վայրը 

Վճարված գումարը
(հազ. դրամ)

1

2

3

4

5

         
         
         
         

     Ձև N 7

Ց Ա Ն Կ

200... ԹՎԱԿԱՆԻ ՀԱՇՎԵՏՈՒ ՏԱՐՎԱ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐՈՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵ ԵՐԵՔ ՄԼՆ ԴՐԱՄ ԵՎ ԱՎԵԼԻ ԵԿԱՄՏԱՅԻՆ ՀԱՐԿ ՎՃԱՐԱԾ ՀԱՐԿԱՅԻՆ ԳՈՐԾԱԿԱԼՆԵՐԻ (ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ)

(վերնագիրը խմբ. 10.08.06 N 1123-Ն. փոփ. 22.11.12 N 1474-Ն)

NN
ը/կ

ՀՎՀՀ

Կազմակերպության
անվանումը 

Հարկ վճարողի
գտնվելու վայրը 

Վճարված գումարը
(հազ. դրամ)

1

2

3

4

5

         
         
         
         

(ձևը փոփ. 22.11.12 N 1474-Ն)

Ձև N 8

Ց Ա Ն Կ

200 ... ԹՎԱԿԱՆԻ ՀԱՇՎԵՏՈՒ ՏԱՐՎԱ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐՈՎ ՊԱՐԶԵՑՎԱԾ ՀԱՐԿ ՎՃԱՐՈՂՆԵՐԻՆ ՊԱՏԿԱՆՈՂ ԽԱՆՈՒԹՆԵՐԻ ՄԱՍՈՎ ՀԻՍՈՒՆ ՄԼՆ ԴՐԱՄ ԵՎ ԱՎԵԼԻ ԳՈՒՄԱՐԻ ՉԱՓՈՎ ԻՐԱՑՄԱՆ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ԵՎ ՀԱՇՎԵՏՈՒ ՏԱՐՎԱ ԸՆԹԱՑՔՈՒՄ ՏԱՍՆՀԻՆԳ ՄԼՆ ԴՐԱՄԸ ԳԵՐԱԶԱՆՑՈՂ ԱՊՐԱՆՔԱՅԻՆ ՄՆԱՑՈՐԴ ՈՒՆԵՑՈՂ ԵՎ ՀԱՐԿՄԱՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԿԱՐԳԻ ԱՆՑԱԾ ՊԱՐԶԵՑՎԱԾ ՀԱՐԿ ՎՃԱՐՈՂՆԵՐԻ

NN
ը/կ

ՀՎՀՀ

Կազմակերպության անվանումը 

Հարկ վճարողի
գտնվելու վայրը 

Հաշվետու եռամսյակը, երբ տեղի է ունեցել սահմանային չափի գերազանցում

Գերազանցվել է իրացման շրջանառության սահմանային չափը

Գերազանցվել է ապրանքային մնացորդի սահմանային չափը

1

2

3

4

5

6

7

             
             
             
             

Ձև N 9

Ց Ա Ն Կ

200 ... ԹՎԱԿԱՆԻ ՀԱՇՎԵՏՈՒ ՏԱՐՎԱ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐՈՎ ՕԳՏԱԿԱՐ ՀԱՆԱԾՈՆԵՐԻ ԱՐԴՅՈՒՆԱՀԱՆՄԱՆ ԼԻՑԵՆԶԻԱ, ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ԿԱՄ ԱՐՏՈՆԱԳՐԵՐ ՈՒՆԵՑՈՂ, ՍԱԿԱՅՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ ՉԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ԿԱՄ ԶՐՈՅԱԿԱՆ ՀԱՇՎԱՐԿ-ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՆԵՐԿԱՅԱՑՐԱԾ ՀԱՐԿ ՎՃԱՐՈՂՆԵՐԻ 
 

NN
ը/կ

ՀՎՀՀ

Կազմակերպության անվանումը 

Հարկ վճարողի
գտնվելու վայրը 

Հանքավայրի անվանումը

1

2

3

4

 5

         
         
         
         

Ձև N 10

Ց Ա Ն Կ

200... ԹՎԱԿԱՆԻ ՀԱՇՎԵՏՈՒ ՏԱՐՎԱ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐՈՎ ՄԵԿ ՄԼՆ ԴՐԱՄ ԵՎ
ԱՎԵԼԻ ՊԱՐՏԱԴԻՐ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՊԱՀՈՎՈՒԹՅԱՆ ՎՃԱՐՆԵՐԻ
ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿՈՒՏԱԿԱԾ ԱՊԱՀՈՎԱԴԻՐՆԵՐԻ
(ձևն ուժը կորցրել է 22.11.12 N 1474-Ն)

 

Ձև N 11

Ց Ա Ն Կ

ԱՌԱՋԻՆ 300 ԽՈՇՈՐ ՀԱՐԿ ՎՃԱՐՈՂՆԵՐԻ ԵՎ ՆՐԱՆՑ ԿՈՂՄԻՑ ՎՃԱՐՎԱԾ ՀԱՐԿԵՐԻ ՄԵԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ

NN
ը/կ
ՀՎՀՀ

Հարկ վճարողի անվանումը

Հարկ վճարողի գտնվելու վայրը

Ֆինանսական տարվա սկզբից հարկ վճարողի կողմից ՀՀ պետական բյուջե
վճարված հարկերի ընդհանուր գումարը  (հազ. դրամ)

ընդամենը

որից՝

հարկային
մարմինների
կողմից
հավաքագրված

մաքսային
մարմինների
կողմից
հավաքագրված

 այդ թվում՝   

ուղղակի
հարկեր
(այդ թվում՝
շահութահարկ,
եկամտային հարկ)

անուղղակի
հարկեր
(այդ թվում՝
ԱԱՀ,
ակցիզային հարկ) 

հաստատագրված
վճարներ
(այդ թվում՝
մաքսային
սահմանին վճարված) 

այլ հարկեր, տուրքեր և պարտադիր վճարներ

                     
                     
                     
                     

(ձևը փոփ. 22.11.12 N 1474-Ն)

Ձև N 12

Ց Ա Ն Կ

3 ՄԼՆ ԴՐԱՄ ԵՎ ԱՎԵԼԻ ՊԱՐՏԱԴԻՐ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ ՎՃԱՐ
ՎՃԱՐԱԾ ԱՌԱՋԻՆ 300 ԽՈՇՈՐ ԱՊԱՀՈՎԱԴԻՐՆԵՐԻ ԵՎ ՆՐԱՆՑ ԿՈՂՄԻՑ
ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՏԱՐՎԱ ՍԿԶԲԻՑ ՎՃԱՐՎԱԾ ՊԱՐՏԱԴԻՐ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ
ԱՊԱՀՈՎՈՒԹՅԱՆ ՎՃԱՐՆԵՐԻ ՄԵԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ
(ձևն ուժը կորցրել է 22.11.12 N 1474-Ն)

Ձև N 13

Ց Ա Ն Կ

ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՏԱՐՎԱ ՍԿԶԲԻՑ 100 ԵՎ ԱՎԵԼԻ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ՄԻՋԻՆ ՑՈՒՑԱԿԱՅԻՆ ԹԻՎ ՀԱՅՏԱՐԱՐԱԳՐԱԾ` ԱՊԱՀՈՎԱԴԻՐ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ
 
(ձևն ուժը կորցրել է 22.11.12 N 1474-Ն)

Ձև N 14

Ց Ա Ն Կ

ՀՍԿԻՉ-ԴՐԱՄԱՐԿՂԱՅԻՆ ՄԵՔԵՆԱՆԵՐԻ ԳՐԱՆՑՄԱՆ ԿԱՐԳԻ ԵՎ (ԿԱՄ) ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԻ ԵՐԵՔ ԵՎ ԱՎԵԼԻ ԽԱԽՏՈՒՄ ԹՈՒՅԼ ՏՎԱԾ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՈՒ ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԵՐԵՐԻ
 

NN
ը/կ

ՀՎՀՀ

Կազմակերպության անվանումը 

Հարկ վճարողի
գտնվելու վայրը 

Հարկ վճարողի ֆիրմային անվանումը
 (առկայության դեպքում)

1

2

3

4

5

         
         
         
         

Ձև N 15

Ց Ա Ն Կ

 

ԱՎԵԼԱՑՎԱԾ ԱՐԺԵՔԻ ՀԱՐԿ ՎՃԱՐՈՂ ՀԱՄԱՐՎՈՂՆԵՐԻ ՀԱՐԿ ՎՃԱՐՈՂԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՀԱՄԱՐՆԵՐԻ ԵՎ ԱՆՎԱՆՈՒՄՆԵՐԻ

NN ը/կ

ՀՎՀՀ

Հարկ վճարողի անվանումը

1

2

3

 

 

 

 

 

 

 

 

 

(ձևը լրաց. 15.01.09 N 46-Ն)

(հավելվածը խմբ. 10.08.06 N 1123-Ն, փոփ., լրաց. 15.01.09 N 46-Ն, փոփ. 22.11.12 N 1474-Ն)


Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան

Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան