Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 300-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (03.01.2013-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2012.12.24/31(444) Հոդ.327
Ընդունող մարմին
Կենտրոնական բանկի խորհուրդ
Ընդունման ամսաթիվ
06.11.2012
Ստորագրող մարմին
Կենտրոնական բանկի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
08.11.2012
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
03.01.2013

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

18 դեկտեմբերի 2012 թ.

Պետական գրանցման թիվ 05012457

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ

 

6 նոյեմբերի 2012 թ.

թիվ 300-Ն

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ 2008 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 16-Ի ԹԻՎ 357-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Նպատակ ունենալով վերացնել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկն անհարկի տեղեկությունների ներկայացումը,

հիմք ընդունելով «Արժեթղթերի շուկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 182-րդ հոդվածը, «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի «ե» կետը և «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածը և 70-րդ հոդվածի 1-ին մասը` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2008 թվականի դեկտեմբերի 16-ի ««Կենտրոնական դեպոզիտարիայի` Կենտրոնական բանկ ներկայացվող հաշվետվությունները, դրանց ներկայացման կարգը, ձևը և ժամկետները» կանոնակարգ 5/04-ը հաստատելու մասին» թիվ 357-Ն որոշմամբ հաստատված «Կենտրոնական դեպոզիտարիայի` Կենտրոնական բանկ ներկայացվող հաշվետվությունները, դրանց ներկայացման կարգը, ձևը և ժամկետները» կանոնակարգ 5/04-ում (այսուհետ` Կանոնակարգ 5/04) կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները.

1) Կանոնակարգ 5/04-ի 2-րդ կետը «ճշտությամբ» բառից հետո լրացնել «, եթե սույն կանոնակարգով այլ կարգ սահմանված չէ» բառերով:

2) Կանոնակարգ 5/04-ի 5-րդ կետի աղյուսակի 14-րդ կետը ուժը կորցրած ճանաչել:

3) Կանոնակարգ 5/04-ի 12-րդ կետի վերջին նախադասությունը հանել:

4) Կանոնակարգ 5/04-ի 25-րդ կետը լրացնել նոր նախադասությամբ՝ հետևյալ բովանդակությամբ.

«Ընդ որում, սույն հաշվետվությունում դրամական միջոցների փոխադարձ պահանջների և պարտավորությունների մեծությունները լրացվում են այն արժույթով (Հայաստանի Հանրապետության դրամով, դոլարով և այլն), որով կնքվել են գործարքները:»:

5) Կանոնակարգ 5/04-ի 27-րդ կետը լրացնել 9-րդ ենթակետով՝ հետևյալ բովանդակությամբ.

«9) Արժույթի ISO կոդը» սյունակում լրացվում է այն արժույթի ISՕ կոդը, որով արտահայտված են մինչև առևտրային նստաշրջանը դեպոնացված, առևտրային նստաշրջանից հետո մնացած դրամական միջոցները և (կամ) վճարման կամ ստացման ենթակա դրամական միջոցները:»:

6) Կանոնակարգ 5/04-ի 28-րդ կետը լրացնել նոր նախադասությամբ՝ հետևյալ բովանդակությամբ.

«Ընդ որում, սույն հաշվետվությունը լրացվում է այն արժույթով (Հայաստանի Հանրապետության դրամով, դոլարով և այլն), որով կնքվել են գործարքները:»:

7) Կանոնակարգ 5/04-ի 29-րդ կետը լրացնել 11-րդ ենթակետով՝ հետևյալ բովանդակությամբ.

«11) «Արժույթի ISՕ կոդը» սյունակում լրացվում է այն արժույթի ISՕ կոդը, որով կնքվել է գործարքը:»:

8) Կանոնակարգ 5/04-ի 36-րդ կետը լրացնել նոր նախադասությամբ՝ հետևյալ բովանդակությամբ.

«Ընդ որում, սույն հաշվետվությունում տվյալները լրացվում են այն արժույթով (Հայաստանի Հանրապետության դրամով, դոլարով և այլն), որով արտահայտված է փոխանցված արժեթղթի (արժեթղթերի) անվանական արժեքը:»:

9) Կանոնակարգ 5/04-ի 37-րդ կետը լրացնել 6-րդ ենթակետով՝ հետևյալ բովանդակությամբ.

«6) Արժույթի ISՕ կոդը» սյունակում լրացվում է այն արժույթի ISO կոդը, որով արտահայտված է փոխանցված արժեթղթի (արժեթղթերի) անվանական արժեքը:»:

10) Կանոնակարգ 5/04-ի 13-րդ գլուխն ուժը կորցրած ճանաչել:

11) Կանոնակարգ 5/04-ի հավելված 2-ի աղյուսակ 1-ի և աղյուսակ 2-ի «ԴՐԱՄԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐ» սյունակում լրացնել նոր սյունակ՝ «Արժույթի ISO կոդը» վերնագրով:

12) Կանոնակարգ 5/04-ի հավելված 3-ի աղյուսակ 1-ում և աղյուսակ 2-ում.

ա. հանել «(ՀՀ դրամ)» բառերը,

բ. «Միավոր արժեթղթի գինը» սյունակից հետո լրացնել նոր սյունակ «Արժույթի ISO կոդը» վերնագրով:

13) Կանոնակարգ 5/04-ի հավելված 7-ում.

ա. հանել «(ՀՀ դրամ)» բառերը,

բ. «Նվիրատվության արդյունքում փոխանցված արժեթղթերի վերաբերյալ» սյունակում և «Ժառանգության արդյունքում փոխանցված արժեթղթերի վերաբերյալ» սյունակում լրացնել նոր ենթասյունակ «Արժույթի ISՕ կոդը» վերնագրով:

14) Կանոնակարգ 5/04-ի հավելված 10-ը հանել:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

ՀՀ կենտրոնական

բանկի նախագահ

Ա. Ջավադյան

 

2012 թ. նոյեմբերի 8

Երևան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան