«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
13 դեկտեմբերի 2012 թ.
Պետական գրանցման թիվ 05012441
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ
27 նոյեմբերի 2012 թ. |
թիվ 327-Ն |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ 2008 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 12-Ի ԹԻՎ 44-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հաշվի առնելով, որ տարբեր տեսակի ներդրումային ֆոնդերում ներդրումները ներդրումային ընկերության համար կարող են ենթադրել ռիսկայնության տարբեր աստիճան, ինչպես նաև այն, որ ներկայումս բոլոր տեսակի ներդրումային ֆոնդերում ներդրումները ներդրումային ընկերության վարկային ռիսկի հաշվարկում ընդգրկվում են միևնույն ռիսկի կշռով,
ներդրումային ընկերությունների գործունեության հիմնական տնտեսական նորմատիվների հաշվարկում ընդգրկվող որոշ տարրերի հետ կապված անհստակությունները,
նպատակ ունենալով ներդրումային ընկերության վարկային ռիսկի հաշվարկման համար ներդրումային ֆոնդերում ներդրումները կշռել իրենց ռիսկայնությանը համահունչ ռիսկի կշռով,
հստակեցնել ներդրումային ընկերությունների գործունեության հիմնական տնտեսական նորմատիվների հաշվարկում ընդգրկվող տարրերը,
հիմք ընդունելով «Արժեթղթերի շուկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 42-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետը, 71-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը և 3-րդ մասը, 72-րդ և 73-րդ հոդվածները և ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի «ե» կետով և «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածով և 70-րդ հոդվածի 1-ին մասով` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2008 թվականի փետրվարի 12-ի «Ներդրումային ընկերությունների հիմնական տնտեսական նորմատիվները, դրանց սահմանաչափերը, հաշվարկման կարգը, հաշվարկում մասնակցող տարրերի կազմը, սահմանված տնտեսական նորմատիվների խախտումների չափը» կանոնակարգ 4/02-ը հաստատելու մասին» թիվ 44-Ն որոշմամբ հաստատված «Ներդրումային ընկերությունների հիմնական տնտեսական նորմատիվները, դրանց սահմանաչափերը, հաշվարկման կարգը, հաշվարկում մասնակցող տարրերի կազմը, սահմանված տնտեսական նորմատիվների խախտումների չափը» կանոնակարգ 4/02-ում (այսուհետ` Կանոնակարգ 4/02) կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունները.
1) Կանոնակարգ 4/02-ի 2-րդ կետը լրացնել 9-րդ ենթակետով` հետևյալ բովանդակությամբ.
«9) հաշվեկշռային մնացորդ (արժեք)՝ ակտիվի կամ պարտավորության գծով հաշվեկշռում հաշվեգրված գումարը՝ ներառյալ տոկոսները, տույժերը և տուգանքները` նվազեցրած դրա գծով ձևավորված հնարավոր պահուստը, կուտակված ամորտիզացիան և արժեզրկումը, եթե այդպիսիք կան:»:
2) Կանոնակարգ 4/02-ի 15-րդ կետի 6-րդ ենթակետում «զուտ հաշվեկշռային արժեքը (ֆինանսական ակտիվների արժեք՝ հանած կորուստների ծածկման պահուստները, եթե այդպիսիք կան),» բառերը փոխարինել «հաշվեկշռային արժեքը» բառով:
3) Կանոնակարգ 4/02-ի հավելված 1-ի 4-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«4. Վարկային ռիսկը հաշվարկվում է հետևյալ բանաձևով.
ՎՌ = Ա1*Ռ1 + Ա2*Ռ2 +…+ Աn*Ռn, որտեղ`
Ա1, Ա2, ..., Աn-ը ներդրումային ընկերությունների ակտիվների (բացառությամբ այն ակտիվների, որոնք նվազեցվում են հիմնական կապիտալից), հետհաշվեկշռային պայմանական պարտավորությունների և հետհաշվեկշռային ածանցյալ գործիքների հանրագումարն են` խմբավորված ըստ ռիսկի միևնույն կշիռների: Ակտիվները ներառվում են իրենց հաշվեկշռային արժեքով, իսկ սույն հավելվածով սահմանված կարգով ՎՌԶՄ կիրառելու դեպքում` ՎՌԶՄ ճշգրտված արժեքով: Հետհաշվեկշռային պայմանական պարտավորությունները և հետհաշվեկշռային ածանցյալ գործիքները վարկային ռիսկի հաշվարկում ընդգրկվում են սույն հավելվածի 14-րդ կետով սահմանված չափով:
Ռ1, Ռ2, ..., Ռn-ը համապատասխան ակտիվների ռիսկի կշիռներն են:»:
4) Կանոնակարգ 4/02-ի հավելված 1-ի գլուխ 2-ի աղյուսակ 1-ը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Գ Լ ՈՒ Խ 2.
Վարկային ռիսկի հաշվարկում օգտագործվող ռիսկի կշիռներ
Աղյուսակ 1
ՎԱՐԿԱՅԻՆ ՌԻՍԿԻ ՀԱՇՎԱՐԿՈՒՄ ՕԳՏԱԳՈՐԾՎՈՂ ՌԻՍԿԻ ԿՇԻՌՆԵՐԻ ԱՂՅՈՒՍԱԿ | ||
Ակտիվների տեսակները |
Ռիսկի կշիռներ | |
դրամային ակտիվների համար |
արտարժութային ակտիվների համար | |
1. Կանխիկ դրամական միջոցներ (Հայաստանի Հանրապետության դրամով և առաջին խմբի մեջ մտնող արտարժույթներով, ռուսական ռուբլով), ինչպես նաև Կենտրոնական բանկի խորհրդի համաձայնությամբ՝ կանխիկին հավասարեցված վճարային փաստաթղթեր (Հայաստանի Հանրապետության դրամով և առաջին խմբի մեջ մտնող արտարժույթներով, ռուսական ռուբլով) |
0 |
0 |
2. Տվյալ ներդրումային ընկերությունում պահվող (ներառյալ՝ տվյալ ներդրումային ընկերության դեպոզիտային հաշիվներում հաշվառվող) բանկային ոսկի |
0 |
- |
3. Կենտրոնական բանկում բացված կանոնադրական կապիտալի համալրման կուտակային հաշվի մնացորդներ, այլ պահանջներ Կենտրոնական բանկի նկատմամբ |
0 |
0 |
4. Հայաստանի Հանրապետության դրամով Կենտրոնական բանկի կողմից թողարկված արժեթղթեր, Հայաստանի Հանրապետության պետական գանձապետական պարտատոմսեր |
0 |
- |
5. Հայաստանի Հանրապետության կառավարության նկատմամբ պահանջներ՝ հարկային օրենսդրությամբ սահմանված կարգով հաշվարկված հարկային պարտավորությունների կանխավճարների գծով |
0 |
- |
6. Տվյալ ներդրումային ընկերությունում պահվող (ներառյալ՝ տվյալ ներդրումային ընկերության դեպոզիտային հաշիվներում հաշվառվող)՝ բանկային ոսկով, Հայաստանի Հանրապետության դրամով, առաջին խմբի մեջ մտնող արտարժութային միջոցներով, ինչպես նաև այլ արտարժութային միջոցներով (եթե վերջիններս հանդիսանում են միևնույն արտարժույթով արտահայտված ակտիվների ապահովում) ապահովված պահանջներ |
0 |
0 |
7. Պահանջներ Արժույթի միջազգային հիմնադրամի, Համաշխարհային բանկի, Եվրոպական կենտրոնական բանկի, Եվրոպական վերակառուցման և զարգացման բանկի, Ասիական զարգացման բանկի, Աֆրիկյան զարգացման բանկի, Միջամերիկյան զարգացման բանկի, Եվրոպական ներդրումային բանկի, Եվրոպական ներդրումային հիմնադրամի, Սկանդինավյան ներդրումային բանկի, Կարիբյան զարգացման բանկի, Իսլամական զարգացման բանկի և Եվրոպական զարգացման բանկի խորհրդի նկատմամբ |
0 |
0 |
8. Արտարժույթով Կենտրոնական բանկի կողմից թողարկված արժեթղթեր, Հայաստանի Հանրապետության պետական գանձապետական պարտատոմսեր |
- |
10 |
9. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության կողմից թողարկված փոխանցելի մուրհակներ, որոնց մինչև մարումն ընկած ժամանակահատվածը մինչև 1 տարի է և որոնք ենթակա են պարտադիր վճարման Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից՝ Հայաստանի Հանրապետության կառավարության գանձապետական միասնական հաշվի միջոցներից |
10 |
10 |
10. Վերաֆինանսավորում իրականացնող վարկային կազմակերպությունների կողմից թողարկված պարտատոմսեր |
10 |
- |
11. Դատական ակտերի հիման վրա Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից բռնագանձման ենթակա գումարների դիմաց փոխանցելի Հայաստանի Հանրապետության պետական մուրհակներ |
20 |
20 |
12. Ճանապարհին գտնվող կանխիկ դրամական միջոցներ (Հայաստանի Հանրապետության դրամով և առաջին խմբի մեջ մտնող արտարժույթներով), բանկային ոսկի, ինչպես նաև ճանապարհին գտնվող՝ Կենտրոնական բանկի խորհրդի համաձայնությամբ կանխիկին հավասարեցված վճարային փաստաթղթեր (Հայաստանի Հանրապետության դրամով և առաջին խմբի մեջ մտնող արտարժույթներով) |
20 |
20 |
Բանկային հաշիվներ (այդ թվում` անկանխիկ ոսկով) Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերում և օտարերկրյա բանկերի՝ Հայաստանի Հանրապետության տարածքում գործող մասնաճյուղերում |
20 |
30 |
13. Պահանջներ օտարերկրյա կառավարությունների և դրանց կենտրոնական բանկերի նկատմամբ |
/ԱԱԱ/Աաա/-ից /ԱԱ-/Աա3/ 0 /Ա+/Ա1/-ից /Ա-/Ա3/ 20/ԲԲԲ+/Բաա1/-ից /ԲԲԲ-/Բաա3/ 50 /ԲԲ+/Բա1/-ից /Բ-/Բ3/ 100 /(Բ-)-ից ցածր/(Բ3)-ից ցածր/ 150 վարկանիշ չունեցող 100 |
/ԱԱԱ/Աաա/-ից /ԱԱ-/Աա3/ 0 /Ա+/Ա1/-ից /Ա-/Ա3/ 20/ԲԲԲ+/Բաա1/-ից /ԲԲԲ-/Բաա3/ 50 /ԲԲ+/Բա1/-ից /Բ-/Բ3/ 100 /(Բ-)-ից ցածր/(Բ3)-ից ցածր/ 150 վարկանիշ չունեցող 100 |
14. Պահանջներ օտարերկրյա տեղական կառավարման մարմինների նկատմամբ |
/ԱԱԱ/Աաա/-ից /ԱԱ-/Աա3/ 20 /Ա+/Ա1/-ից /ԲԲԲ-/Բաա3/ 50/ԲԲ+/Բա1/-ից /Բ-/Բ3/ 100 /(Բ-)-ից ցածր/(Բ3)-ից ցածր/ 150 վարկանիշ չունեցող 100 |
/ԱԱԱ/Աաա/-ից /ԱԱ-/Աա3/ 20 /Ա+/Ա1/-ից /ԲԲԲ-/Բաա3/ 50/ԲԲ+/Բա1/-ից /Բ-/Բ3/ 100 /(Բ-)-ից ցածր/(Բ3)-ից ցածր/ 150 վարկանիշ չունեցող 100 |
15. Կարճաժամկետ պահանջներ օտարերկրյա ֆինանսական կազմակերպությունների նկատմամբ |
/Ա-1+,Ա-1/Ֆ1+,Ֆ1/Պ-1/ 20 /Ա-2/Ֆ2/Պ-2/ 50 /Ա-3/Ֆ3/Պ-3/ 100 /Ա-3-ից ցածր/Ֆ3-ից ցածր/ՆՊ/ 150 վարկանիշ չունեցող 100 |
/Ա-1+,Ա-1/Ֆ1+,Ֆ1/Պ-1/ 20 /Ա-2/Ֆ2/Պ-2/ 50 /Ա-3/Ֆ3/Պ-3/ 100 /Ա-3-ից ցածր/Ֆ3-ից ցածր/ՆՊ/ 150 վարկանիշ չունեցող 100 |
16. Երկարաժամկետ պահանջներ օտարերկրյա ֆինանսական կազմակերպությունների նկատմամբ |
/ԱԱԱ/Աաա/-ից /ԱԱ-/Աա3/ 20 /Ա+/Ա1/-ից /ԲԲԲ-/Բաա3/ 50 /ԲԲ+/Բա1/-ից /Բ-/Բ3/ 100 /(Բ-)-ից ցածր/(Բ3)-ից ցածր/ 150 վարկանիշ չունեցող 100 |
/ԱԱԱ/Աաա/-ից /ԱԱ-/Աա3/ 20 /Ա+/Ա1/-ից /ԲԲԲ-/Բաա3/ 50 /ԲԲ+/Բա1/-ից /Բ-/Բ3/ 100 /(Բ-)-ից ցածր/(Բ3)-ից ցածր/ 150 վարկանիշ չունեցող 100 |
17. Կենտրոնական բանկի կողմից վարկանիշ ստացած կազմակերպությունների նկատմամբ պահանջներ |
«Ա+»-ից «Բ-» 20 «Գ+»-ից «Գ-» 50 «Դ+»-ից «Դ-» 100 «Ե+»-ից «Զ» 150 |
«Ա+»-ից «Բ -» 30 «Գ+»-ից «Գ -» 75 «Դ+»-ից «Դ -» 150 «Ե+»-ից «Զ» 225 |
18. Կարճաժամկետ պահանջներ օտարերկրյա ոչ ֆինանսական կազմակերպությունների նկատմամբ |
/Ա-1+,Ա-1/Ֆ1+,Ֆ1/Պ-1/ 20 |
/Ա-1+,Ա-1/Ֆ1+,Ֆ1/Պ-1/ 20 |
19. Երկարաժամկետ պահանջներ օտարերկրյա ոչ ֆինանսական կազմակերպությունների նկատմամբ |
/ԱԱԱ/Աաա/-ից /ԱԱ-/Աա3/ 20 |
/ԱԱԱ/Աաա/-ից /ԱԱ-/Աա3/ 20 |
20. Ոսկու ստանդարտացված ձուլակտորներ (999 հարգից ոչ պակաս) |
- |
50 |
21. Ճանապարհին գտնվող ոսկու ստանդարտացված ձուլակտորներ (999 հարգից ոչ պակաս) |
- |
75 |
22. Այլ պահանջներ Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերի և այլ ֆինանսական կազմակերպությունների և օտարերկրյա բանկերի և օտարերկրյա այլ ֆինանսական կազմակերպությունների՝ Հայաստանի Հանրապետության տարածքում գործող մասնաճյուղերի նկատմամբ |
50 |
75 |
23. Կանխիկ դրամական միջոցներ (երկրորդ խմբի մեջ մտնող արտարժույթներով, բացառությամբ ռուսական ռուբլու), Կենտրոնական բանկի խորհրդի համաձայնությամբ` կանխիկին հավասարեցված վճարային փաստաթղթեր (երկրորդ խմբի մեջ մտնող արտարժույթներով, բացառությամբ ռուսական ռուբլու) |
- |
100 |
24. Ֆիզիկական և իրավաբանական անձանց նկատմամբ պահանջներ, հետհաշվեկշռային պայմանական պարտավորություններ, որոնց գծով բավարարված են սույն կետով նախատեսված պայմանները միաժամանակ. |
75 |
110 |
25. Պահանջներ Հայաստանի Հանրապետության համայնքների նկատմամբ |
100 |
150 |
26. Դատարանի վճռով սառեցված կամ արգելադրված միջոցներ |
100 |
150 |
27. Հայաստանի Հանրապետության կառավարության նկատմամբ պահանջներ հարկային օրենսդրությամբ սահմանված կարգով հաշվարկված հարկային պարտավորություններից ավելի վճարված գումարների (գերավճարների) գծով |
100 |
- |
28. Հիմնական միջոցներ և ոչ նյութական ակտիվներ հաշվեկշռային արժեքով |
100 |
- |
29. Պահանջներ ներդրումային ֆոնդերի նկատմամբ (վարկանիշի առկայության դեպքում) |
/ԱԱԱ/Աաա/-ից /ԱԱ-/Աա3/ 20 /Ա+/Ա1/-ից /Ա-/Ա3 50 /ԲԲԲ+/Բաա1/-ից /ԲԲԲ-/Բաա3/ 100 /ԲԲ+/Բա1/-ից /ԲԲ-/Բա3/ 100 /Բ+/Բ1/-ից ցածր 150 /Ֆ1+, Ֆ1/Պ-1/Ա-1+,Ա-1/ 20 /Ֆ2/Պ-2/Ա-2/ 50 /Ֆ3 և ցածր/Պ-3/Ա-3-ից ցածր / 100 |
/ԱԱԱ/Աաա/-ից /ԱԱ-/Աա3/ 20 /Ա+/Ա1/-ից /Ա-/Ա3 50 /ԲԲԲ+/Բաա1/-ից /ԲԲԲ-/Բաա3/ 100 /ԲԲ+/Բա1/-ից /ԲԲ-/Բա3/ 100 /Բ+/Բ1/-ից ցածր 150 /Ֆ1+, Ֆ1/Պ-1/Ա-1+,Ա-1/ 20 /Ֆ2/Պ-2/Ա-2/ 50 /Ֆ3 և ցածր/Պ-3/Ա-3-ից ցածր / 100 |
30. Պահանջներ ոչ բարձր ռիսկային ոչ օտարերկրյա ֆոնդերի նկատմամբ (վարկանիշի բացակայության դեպքում) |
Համաձայն սույն հավելվածի 9.2-րդ կետի |
Համաձայն սույն հավելվածի 9.2-րդ կետի |
31. Պահանջներ բարձր ռիսկային ոչ օտարերկրյա ֆոնդերի նկատմամբ (վարկանիշի բացակայության դեպքում) |
150 |
150 |
32. Պահանջներ օտարերկրյա ֆոնդերի նկատմամբ (վարկանիշի բացակայության դեպքում) |
Համաձայն սույն հավելվածի 9.3-րդ կետի |
Համաձայն սույն հավելվածի 9.3-րդ կետի |
33. 23-րդ կետում նշված ակտիվներից տարբեր այլ ակտիվներ երկրորդ խմբի արտարժույթով (բացառությամբ ռուսական ռուբլու) |
- |
150 |
34. Բոլոր այն հաշվեկշռային ակտիվները, որոնք ընդգրկված չեն սույն աղյուսակի այլ կետերում |
100 |
150 |
5) Կանոնակարգ 4/02-ի հավելված 1-ի 6-րդ կետում «մեծությամբ» բառը փոխարինել «արժեքով» բառով և հանել «ամբողջ» բառը:
6) Կանոնակարգ 4/02-ի հավելված 1-ի 7-րդ կետն ուժը կորցրած ճանաչել:
7) Կանոնակարգ 4/02-ի հավելված 1-ի 9-րդ կետում՝
ա. 1-ին ենթակետում «23-րդ կետին» բառերը փոխարինել «26-րդ կետին» բառերով,
բ. 2-րդ ենթակետում «17-21-րդ կետերի» բառերը փոխարինել «15-19-րդ կետերի» բառերով,
գ. լրացնել 3-րդ, 4-րդ և 5-րդ ենթակետեր` հետևյալ բովանդակությամբ.
«3) երկրորդ խմբի արտարժույթով (բացառությամբ ռուսական ռուբլու) արտահայտված ակտիվները կշռվում են այդ ակտիվների համար սահմանված ամենաբարձր ռիսկի կշռով:
4) Ռեպո համաձայնագրերը, ռեպո համաձայնագրով վաճառված արժեթղթերը, փոխառությամբ տրամադրված արժեթղթերը և դրանց գծով հաշվարկված տոկոսները վարկային ռիսկի հաշվարկում ընդգրկվում են համաձայն սույն հավելվածի 3-րդ գլխի պահանջների:
5) Աղյուսակ 1-ի 33-րդ կետում նշված ակտիվները կշռվում են այդ ակտիվների համար սահմանված ամենաբարձր ռիսկի կշռով:»:
8) Կանոնակարգ 4/02-ի հավելված 1-ը լրացնել 9.1, 9.2 և 9.3 կետերով՝ հետևյալ բովանդակությամբ.
«9.1 Սույն հավելվածի աղյուսակ 1-ի 31-րդ կետում նշված բարձր ռիսկային ֆոնդեր են համարվում «Ներդրումային ֆոնդերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված մասնագիտացված ֆոնդերը, բացառությամբ ֆոնդերի ֆոնդի, անշարժ գույքի ֆոնդի, ինչպես նաև ոչ հրապարակային ֆոնդերը: Սույն հավելվածի աղյուսակ 1-ի 30-րդ կետում նշված ոչ բարձր ռիսկային ֆոնդեր են համարվում բարձր ռիսկային ֆոնդեր չհամարվող ֆոնդերը:
9.2 Սույն հավելվածի աղյուսակ 1-ի 30-րդ կետում նշված վարկանիշ չունեցող ոչ բարձր ռիսկային ոչ օտարերկրյա ֆոնդերի նկատմամբ պահանջի ռիսկի կշիռը որոշելու համար պետք է հաշվարկել տվյալ ֆոնդի ակտիվներին տրված ռիսկի կշիռների միջին կշռված մեծությունը, որի հաշվակման համար հիմք է ընդունվում ֆոնդի կառավարչի կողմից հաշվարկման պահի դրությամբ բացահայտված (տրամադրված) ֆոնդի ակտիվների ընդհանուր ծավալի (խմբավորված ըստ ռիսկի կշիռների) վերաբերյալ տեղեկատվությունը, եթե տվյալ տեղեկատվությունը բացահայտվել (տրամադրվել) է ոչ շուտ, քան կապիտալի համարժեքության նորմատիվի հաշվարկման ամսվան նախորդող երկու ամսվա ընթացքում: Եթե սույն կետով սահմանված տեղեկատվությունը բացահայտվել (տրամադրվել) է ավելի շուտ, քան կապիտալի համարժեքության նորմատիվի հաշվարկման ամսվան նախորդող երկու ամսվա ընթացքում կամ չի բացահայտվել (տրամադրվել), ապա սույն հավելվածի աղյուսակ 1-ի 30-րդ կետում նշված վարկանիշ չունեցող ոչ բարձր ռիսկային ոչ օտարերկրյա ֆոնդերի նկատմամբ պահանջի ռիսկի կշիռը ընդունվում է 100%:
9.3 Սույն հավելվածի աղյուսակ 1-ի 32-րդ կետում նշված վարկանիշ չունեցող օտարերկրյա ֆոնդերի նկատմամբ պահանջի ռիսկի կշիռը որոշվում է աղյուսակ 1.1-ի համաձայն: Ընդ որում՝ սույն կետի աղյուսակ 1.1-ի 1-ին, 2-րդ և 3-րդ կետերում նշված ֆոնդերը պետք է բավարարեն Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2011 թվականի դեկտեմբերի 6-ի թիվ 337-Ն որոշմամբ հաստատված «Ներդրումային ֆոնդերի ներդրումային սահմանափակումները» կանոնակարգ 10/10-ի 9-րդ կետով սահմանված պահանջներին:»:
Աղյուսակ 1.1.
ՖՈՆԴԻ ՏԵՍԱԿԸ |
ՌԻՍԿԻ ԿՇԻՌԸ | |
ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ՍՏԱՆԴԱՐՏ ՖՈՆԴԵՐ |
||
1. |
Դրամական շուկայի ֆոնդեր |
20% |
2. |
Ստանդարտ ֆոնդեր (տարատեսականացված) |
50% |
ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ՄԱՍՆԱԳԻՏԱՑՎԱԾ ՖՈՆԴԵՐ |
||
3. |
Ֆոնդերի ֆոնդ, որի ակտիվները ներդրվում են միայն հրապարակային ստանդարտ տարատեսականացված ֆոնդերում |
50% |
4. |
Անշարժ գույքի ֆոնդ (տարատեսականացված) |
75% |
5. |
Այլ մասնագիտացված ֆոնդեր |
150% |
1-5-ՐԴ ԿԵՏԵՐՈՒՄ ՉՆՇՎԱԾ ՖՈՆԴԵՐ |
||
6. |
1-5-րդ կետերում չնշված ֆոնդեր |
150% |
9) Կանոնակարգ 4/02-ի հավելված 1-ի 10-րդ կետը լրացնել հետևյալ նախադասությամբ. «Արտարժույթի երկրորդ խմբի մեջ մտնում են արտարժույթի առաջին խմբի մեջ չմտնող այլ արտարժույթները:»:
10) Կանոնակարգ 4/02-ի հավելված 1-ի 14-րդ կետից հանել «(բացառությամբ արժութային սվոպի)» բառերը:
11) Կանոնակարգ 4/02-ի հավելված 1-ի 15-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«15. Հետհաշվեկշռային հոդվածները դրանց պահուստի գումարի չափով նվազեցնելուց հետո ՎՌՓԳ-ների միջոցով վերածվում են հաշվեկշռային վարկային ռիսկի, որից հետո կշռվում են սույն հավելվածի աղյուսակ 1-ով սահմանված ռիսկի համապատասխան կշիռներով: Հետհաշվեկշռային պայմանական պարտավորությունները և հետհաշվեկշռային ածանցյալ գործիքները ՎՌՓԳ-ների միջոցով վերածվում են հաշվեկշռային վարկային ռիսկի հետևյալ բանաձևի համաձայն.
ՀՎՌ=(ՀՀ-Պ)*ՎՌՓԳ,
որտեղ՝
ՀՎՌ - ՎՌՓԳ-ների միջոցով հաշվեկշռային վարկային ռիսկի վերածված հետհաշվեկշռային պայմանական պարտավորություններն ու հետհաշվեկշռային ածանցյալ գործիքներն են, որոնք վարկային ռիսկի հաշվարկում ընդգրկելու նպատակով կշռվում են սույն հավելվածի աղյուսակ 1-ով սահմանված համապատասխան ռիսկի կշիռներով,
ՀՀ - հետհաշվեկշռային պայմանական պարտավորություններն ու հետհաշվեկշռային ածանցյալ գործիքներն են՝ հետհաշվեկշռում արտացոլված ամբողջ գումարի չափով,
Պ - հետհաշվեկշռային պայմանական պարտավորությունների գծով ձևավորված պահուստի մեծությունն է,
ՎՌՓԳ - սույն հավելվածի աղյուսակ 2-ով սահմանված վարկային ռիսկի փոխարկման գործոններն են:
Աղյուսակ 2
|
»: |
12) Կանոնակարգ 4/02-ի հավելված 1-ի 17-րդ կետի՝
ա. 1-ին ենթակետում «Հայաստանի Հանրապետության կառավարության, Կենտրոնական բանկի» բառերից հետո լրացնել «, շուկայի հիմնական մասնակիցների, սույն հավելվածի աղյուսակ 1-ի 7-րդ կետում նշված կազմակերպությունների» բառերով,
բ. 4-րդ ենթակետը «արժեթուղթ չէ և այլն),» բառերից հետո լրացնել «բացառությամբ այն դեպքերի, երբ երաշխավորություն տրամադրողը Կենտրոնական բանկը կամ Հայաստանի Հանրապետության կառավարությունն է կամ գրավի առարկան հանդիսանում է Կենտրոնական բանկի կողմից թողարկված արժեթուղթ կամ Հայաստանի Հանրապետության գանձապետական պարտատոմս,» բառերով:
13) Կանոնակարգ 4/02-ի հավելված 1-ի 18-րդ կետն ուժը կորցրած ճանաչել:
14) Կանոնակարգ 4/02-ի հավելված 1-ը լրացնել 23.1 և 23.2 կետերով՝ հետևյալ բովանդակությամբ.
«23.1 Ռեպո համաձայնագրերը և դրանց գծով հաշվարկված տոկոսները վարկային ռիսկի հաշվարկում ընդգրկվում են հետևյալ բանաձևի համաձայն`
ՌՀ= Առավելագույն [ԴՄXԴՌ; ՊՀ],
որտեղ`
ՌՀ - ռեպո համաձայնագրի և դրանց գծով հաշվարկված տոկոսների` վարկային ռիսկի հաշվարկում ընդգրկվող գումարն է,
ԴՄ - ռեպո համաձայնագրով տրամադրված դրամական միջոցների արժեքն է,
ԴՌ - ռեպո համաձայնագրով տրամադրված դրամական միջոցների ռիսկի կշիռն է` համաձայն սույն հավելվածի աղյուսակ 1-ի,
ՊՀ - սույն գլխով սահմանված կարգով և դեպքերում ՎՌԶՄ կիրառման արդյունքում հաշվարկված ռեպո համաձայնագրի գծով պահանջի ճշգրտված մեծությունն է, իսկ ՎՌԶՄ չկիրառելու դեպքում` ռեպո համաձայնագրի հաշվեկշռային արժեքի և ռեպո գործառնության կողմ հանդիսացող անձի (գործընկերոջ) վարկային ռիսկի կշռի (համաձայն սույն հավելվածի աղյուսակ 1-ի` հաշվի առնելով ռեպո համաձայնագրով վաճառված արժեթղթի արժույթը) արտադրյալն է:
23.2. Ռեպո համաձայնագրով վաճառված արժեթղթերը վարկային ռիսկի հաշվարկում ընդգրկվում են հետևյալ բանաձևի համաձայն`
ՌՎԱ= Առավելագույն [ՉԱ X ԳՌ; ԱՀ X ԹՌ], որտեղ`
ՌՎԱ - ռեպո համաձայնագրով վաճառված արժեթղթի` վարկային ռիսկի հաշվարկում ընդգրկվող գումարն է,
ՉԱ - ռեպո համաձայնագրով վաճառված արժեթղթի չապահովված մասն է, որը որոշվում է որպես՝
ա. ռեպո համաձայնագրով վաճառված արժեթղթի հաշվեկշռային ճշգրտված արժեքի (կիրառելով սույն գլխով սահմանված արժեքի տատանման գործակիցները), և
բ. ստացված դրամական միջոցների ու դրանց գծով վճարվելիք գումարների հանրագումարի դրական տարբերություն,
ԳՌ - ռեպո գործառնության կողմ հանդիսացող անձի (գործընկերոջ) վարկային ռիսկի կշիռը` համաձայն սույն հավելվածի աղյուսակ 1-ի` հաշվի առնելով ռեպո համաձայնագրով վաճառված արժեթղթի արժույթը,
ԱՀ - ռեպո համաձայնագրով վաճառված արժեթղթի հաշվեկշռային արժեքը,
ԹՌ - ռեպո համաձայնագրով վաճառված արժեթղթի թողարկողի (գործիքի) վարկային ռիսկի կշիռը` համաձայն սույն հավելվածի աղյուսակ 1-ի:
Փոխառությամբ տրամադրված արժեթղթերը վարկային ռիսկի հաշվարկում ընդգրկվում են սույն կետով սահմանված կարգով:»:
15) Կանոնակարգ 4/02-ի հավելված 1-ի 24-րդ կետի 2-րդ ենթակետը լրացնել «գ» պարբերությամբ՝ հետևյալ բովանդակությամբ.
«գ) հանդիսանում է սույն հավելվածի աղյուսակ 1-ի 7-րդ կետում նշված կազմակերպություն:»:
16) Կանոնակարգ 4/02-ի հավելված 2-ի 6-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«6. Արտարժութային դիրքերի հաշվարկում ընդգրկվում են նաև հետհաշվեկշռային ածանցյալ գործիքները միայն հետհաշվեկշռում գրանցված գումարների (ներառյալ դրանց գծով հետհաշվեկշռում գրանցված տոկոսները) և հաշվեկշռում հաշվեգրված տույժերի և տուգանքների չափով (եթե այդպիսիք կան):»:
17) Կանոնակարգ 4/02-ի հավելված 2-ի 18-րդ կետի «ռեպո համաձայնագրերով ձեռքբերված արժեթղթերի գծով պարտավորությունները» բառերը փոխարինել «ռեպո համաձայնագրերով ձեռք բերված արժեթղթերի վաճառքի արդյունքում ձևավորված հաշվեկշռային պարտավորությունները, փոխառությամբ տրամադրված արժեթղթերը, փոխառությամբ ստացված արժեթղթերի վաճառքի արդյունքում ձևավորված հաշվեկշռային պարտավորությունները» բառերով:
18) Կանոնակարգ 4/02-ի հավելված 2-ի 47-րդ կետում «ռեպո համաձայնագրերով ձեռքբերված բաժնային արժեթղթերի գծով պարտավորությունները» բառերը փոխարինել «ռեպո համաձայնագրերով ձեռք բերված բաժնային արժեթղթերի վաճառքի արդյունքում ձևավորված հաշվեկշռային պարտավորությունները, փոխառությամբ տրամադրված բաժնային արժեթղթերը, փոխառությամբ ստացված բաժնային արժեթղթերի վաճառքի արդյունքում ձևավորված պարտավորությունները,» բառերով:
19) Կանոնակարգ 4/02-ում բոլոր «արտահաշվեկշռային» բառերը փոխարինել «հետհաշվեկշռային» բառով:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրվան հաջորդող ամսվա 1-ին, բացառությամբ սույն որոշման 1-ին կետի 4-րդ, 6-րդ, 7-րդ, 8-րդ, 10-րդ, 13-րդ, 14-րդ, 17-րդ և 18-րդ ենթակետերի, որոնք ուժի մեջ են մտնում սույն որոշման ընդունման օրվան հաջորդող վեցամսյա ժամկետին հաջորդող ամսվա 1-ին:
ՀՀ կենտրոնական բանկի նախագահ |
Ա. Ջավադյան |
2012 թ. դեկտեմբերի 3 Երևան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|