Գլխավոր տեղեկություն
Համար
N 47
Տիպ
Քաղվածք
Ակտի տիպ
Ինկորպորացիա (30.10.2015-01.01.2022)
Կարգավիճակ
Գործողությունը դադարեցված է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
22.10.2015
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
30.10.2015
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
30.10.2015
Ուժը կորցնելու ամսաթիվ
01.01.2022

Ք Ա Ղ Վ Ա Ծ Ք

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՆԻՍՏԻ

 

Ա Ր Ձ Ա Ն Ա Գ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն Ի Ց

22 հոկտեմբերի 2015 թվականի N 47

1. ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏԻ ՄԻԱՍՆԱԿԱՆ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՆԵՐԴՐՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑԻՆ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

(անվավեր է ճանաչվել 21.10.21 N 1728-Ն որոշման 1-ին կետով)

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի փետրվարի 26-ի N 185-Ն որոշումը՝

1. Հավանություն տալ՝

1) սոցիալական պաշտպանության ոլորտի միասնական տեղեկատվական համակարգի (այսուհետ՝ «Էլեկտրոնային սոցիալական ծառայություններ» տեղեկատվական համակարգ) ներդրումն ապահովող միջոցառումների ժամանակացույցին՝ համաձայն N 1 հավելվածի.

2) «Էլեկտրոնային սոցիալական ծառայություններ» տեղեկատվական համակարգի տեխնիկական առաջադրանք ներառվող նվազագույն տեղեկատվության ցանկին՝ համաձայն N 2 հավելվածի:

2. Ընդունել ի գիտություն, որ «Էլեկտրոնային սոցիալական ծառայություններ» տեղեկատվական համակարգի ներդրման աշխատանքները ֆինանսավորվում են Հայաստանի Հանրապետության և Միջազգային զարգացման ընկերակցության միջև 2014 թվականի մայիսի 23-ին ստորագրված՝ Սոցիալական պաշտպանության վարչարարության 2-րդ ծրագրի (վարկ N 5398-ԱՄ) միջոցներից:

3. Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին՝ «Էլեկտրոնային սոցիալական ծառայություններ» տեղեկատվական համակարգի ներդրման աշխատանքներն իրականացնել Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի օգոստոսի 31-ի N 1093-Ն որոշմամբ սահմանված՝ պետական և տեղական ինքնակառավարման մարմինների կողմից էլեկտրոնային ծառայությունների մատուցման կամ գործողությունների կատարման համար օգտագործվող էլեկտրոնային համակարգերի անվտանգության, փոխգործելիության և տեխնիկական ընդհանուր պահանջների հաշվառմամբ:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Հ. Աբրահամյան

 

2015 թ. հոկտեմբերի 30

Երևան

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության 2015 թվականի

հոկտեմբերի 22-ի նիստի N 47
արձանագրային որոշման

 

ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑ

 

ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏԻ ՄԻԱՍՆԱԿԱՆ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ («ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ» ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳ) ՆԵՐԴՐՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ

ՀՀ

Միջոցառումը

Նկարագրություն (ակնկալվող արդյունք)

Ժամկետ

1.

«Էլեկտրոնային սոցիալական ծառայություններ» տեղեկատվական համակարգի կառուցվածքային և գործառութային մոդելի նկարագրությունը

Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի օգոստոսի 31-ի N 1093-Ն որոշմամբ սահմանված՝ էլեկտրոնային համակարգերի անվտանգության, փոխգործելիության և տեխնիկական ընդհանուր պահանջների հաշվառմամբ կնկարագրվի «Էլեկտրոնային սոցիալական ծառայություններ» տեղեկատվական համակարգը, դրա հիմնական բաղադրիչները (ներառյալ՝ համապատասխան սոցիալական ծառայությունների տրամադրումն ապահովող ենթահամակարգերը), տեղեկատվության համալրման աղբյուրները, տվյալները տեղեկատվական համակարգ մուտքագրելու (պահպանելու, արդիականացնելու) սկզբունքները, մեթոդաբանությունը:

2015-2016թթ.

2.

Սոցիալական ծառայությունների տրամադրումն ապահովող համապատասխան ենթահամակարգերում առկա և սոցիալական ծառայությունների տրամադրումն ապահովող՝ համապատասխան ենթահամակարգեր ներառելու համար անհրաժեշտ լրացուցիչ տվյալների (տեղեկատվության) գույքագրում

Տվյալների ցանկ՝ ըստ սոցիալական ծառայությունների, ներառյալ` դրանց ստացման աղբյուրները և ստացման եղանակը (մուտքագրվում է ձեռքով, այլ տեղեկատվական բազաներից ստացվում է ինքնաշխատ եղանակով, գեներացվում է տեղեկատվական շտեմարանում):

2015-2016 թթ.

3.

«Էլեկտրոնային սոցիալական ծառայություններ» տեղեկատվական համակարգի միջոցով ծառայությունների մատուցման բիզնես-գործընթացների նկարագրություն

Կնկարագրվեն սոցիալական ծառայություններ մատուցելու ընթացակարգերը, ներառյալ` տվյալները «Էլեկտրոնային սոցիալական ծառայություններ» տեղեկատվական համակարգ մուտքագրելու սկզբունքները, մեթոդաբանությունը, մուտքագրված տվյալների հիման վրա որոշումներ կայացնելու պայմանները, յուրաքանչյուր տվյալի կիրառական նշանակությունը և այլն:

2015-2016թթ.

4.

«Էլեկտրոնային սոցիալական ծառայություններ» տեղեկատվական համակարգի տեխնոլոգիական հենքի և ծրագրային ապահովության ընտրություն

1. Կհստակեցվի «Էլեկտրոնային սոցիալական ծառայություններ» տեղեկատվական համակարգի տեխնոլոգիական հենքը և ծրագրային ապահովության լեզուն՝ հաշվի առնելով.
1) անհրաժեշտ ծախսերը (լիցենզիա և այլն),
2) համակարգի շահագործման և սպասարկման ծախսերը 5-25 տարվա կտրվածքով,
3) համակարգի զարգացման միտումները (տեսլականը) և անհրաժեշտ ռեսուրսները,
4) համակարգի խոցելիությունը,
5) այլ չափորոշիչներ:

2016-2017թթ.

5.

«Էլեկտրոնային սոցիալական ծառայություններ» տեղեկատվական համակարգի տեխնիկական առաջադրանքի մշակում և հաստատում

Տեխնիկական առաջադրանք, որը կներառի համակարգի ճարտարապետությունը, տվյալների աղյուսակների նկարագրությունը, անհրաժեշտ համակարգչային տեխնիկայի ցանկն ու նվազագույն պարամետրերը, ծրագրային միջոցների ցանկը, ինչպես նաև կհամապատասխանի Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի հոկտեմբերի 22-ի նիստի N 47 արձանագրային որոշման հավելված N 2-ին:  Միաժամանակ, Տեխնիկական առաջադրանքի շրջանակներում անդրադարձ կկատարվի նաև սոցիալական պաշտպանության ոլորտի գործող տեղեկատվական համակարգերում առկա տեղեկատվությունը «Էլեկտրոնային սոցիալական ծառայություններ» տեղեկատվական համակարգ ներառելու կապակցությամբ առկա խնդիրներին՝ նպատակ ունենալով ապահովել մատուցվող ծառայությունների շարունակականությունը: Տեխնիկական առաջադրանքը մշակելիս հաշվի կառնվի Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի օգոստոսի 31-ի N 1093-Ն որոշմամբ սահմանված՝ էլեկտրոնային համակարգերի անվտանգության, փոխգործելիության և տեխնիկական ընդհանուր պահանջները:

2016-2017թթ.

6.

«Էլեկտրոնային սոցիալական ծառայություններ» տեղեկատվական համակարգի նախագծում, փորձարկում և ներդրում

Հիմք ընդունելով տեխնիկական առաջադրանքը՝ կմշակվի և կփորձարկվի համապատասխան ծրագրային ապահովությունը:

2017-2018թթ.

7.

Համակարգը օգտագործող անձնակազմի ուսուցում

Նախնական հաշվարկներով՝ անհրաժեշտ է ուսուցում կազմակերպել շուրջ 1500 անձի համար:

2018թ.

8.

«Էլեկտրոնային սոցիալական ծառայություններ» տեղեկատվական համակարգի հիմնական շահագործում

Կգործարկվի «Էլեկտրոնային սոցիալական ծառայություններ» տեղեկատվական համակարգը:

2019թ.

Հավելված N 2

ՀՀ կառավարության 2015 թվականի

հոկտեմբերի 22-ի նիստի N 47
արձանագրային որոշման

 

ՑԱՆԿ

 

«ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ» ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԱՌԱՋԱԴՐԱՆՔ ՆԵՐԱՌՎՈՂ ՆՎԱԶԱԳՈՒՅՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ

 

1. Ներածություն

1.1. Առկա իրավիճակ

1.2. Նպատակ

1.3. Պատվիրատուի եզրակացություն

1.4. Բնագավառ /Մասնակիցներ

1.5. Հղումներ

1.5.1. Բաղադրիչ փաստաթղթեր

1.5.2. Հարակից փաստաթղթեր

1.5.3. Տերմիններ

1.5.4. Հապավումներ

2. Նախագծի նկարագրություն

2.1. Նախագծի մասնակիցներ/ շահառուներ

2.2. Նախագծի մասնակիցների պատասխանատվության մատրիցա

2.3. Նախագծի իրականացման հիմնական փուլերը

2.4. Նախագծի ժամանակացույց

2.5. Գանտի աղյուսակ

2.6. Կրիտիկական ճանապարհի սահմանում

2.7. Կրիտիկական ժամանակացույցի սահմանում

2.8. Նախագծի խմբի նկարագրություն

2.9. Նախագծային խմբի անդամների պահանջվող նվազագույն գիտելիքները

2.10. Զարգացման թիմի վերապատրաստում

2.11. Նախագծի հաղորդակցման մատրից

3. Ռիսկի գործոնների գնահատում

3.1. Ռիսկերի բացահայտում

3.2. Ռիսկերի վերլուծություն

3.3. Ռիսկերի կառավարում

4. Նախագծի մոնիթորինգ

4.1. Նախագծի վերահսկման մեխանիզմների նկարագրություն

4.2. Ժամանակային-ֆինանսական վերահսկում

4.3. Գործառութային-ժամանակային վերահսկում

5. Տեղեկատվական համակարգի համառոտ նկարագրություն

5.1. Ենթահամակարգեր

6. Գործառութային նախագիծ

6.1. Գործառութային ընդհանուր նկարագրություն

6.2. Գործառութային պահանջներ (ներառյալ` հսկողական գործառույթները)

6.3. Գործառութային մանրամասն նկարագրություն

6.4. Ինտերֆեյսային մանրամասն նկարագրություն

7. Տեխնիկական նախագիծ

7.1. Տեղեկատվական հոսքերի կառուցվածքային նկարագրություն

7.2. Տեղեկատվության նկարագրություն

7.2.1. Մուտքային տեղեկատվության նկարագրություն

7.2.2. Ելքային տեղեկատվության նկարագրություն

7.2.3. Տեղեկատվական շտեմարանի ամբողջական նկարագրություն

7.3. Իրականացման մեթոդաբանության, Իրականացման լեզուների,

       Իրականացման տեղեկատվական շտեմարանի և Օպերացիոն համակարգի ընտրության սահմանում

7.4. Տեխնիկական միջոցների կառուցվածքային նկարագրություն

7.5. Տեխնիկական միջոցների նվազագույն պահանջների նկարագրություն

8. Նախագծի ամփոփում

9. Ծառայության կիրարկում

9.1. Ներդրման պահանջներ

9.2. Վերապատրաստման պահանջներ

10. Թեստավորում

11. Սպասարկում և աջակցում

12. Շահագործման ուղեկցում

12.1. Առօրյա առաջադրանքներ

13. Հավելվածներ