Գլխավոր տեղեկություն
Համար
N 530-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Ինկորպորացիա (20.11.2012-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
26.04.2012
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
03.05.2012
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
04.05.2012

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

26 ապրիլի 2012 թվականի N 530-Ա

 

ԵՐԿԱԹՈՒՂԱՅԻՆ ԳԾԻ ԱՊԱՄՈՆՏԱԺՄԱՆ ՀԱՄԱՐ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ԵՎ ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ՀԱՄԱՅՆՔԻՆ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ԳՈՒՅՔ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 163-րդ հոդվածի, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 56-րդ հոդվածի 2-րդ մասի և «Քաղաքաշինության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 24-րդ հոդվածի պահանջներով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Թույլատրել «Հարավկովկասյան երկաթուղի» փակ բաժնետիրական ընկերությանն իր սեփական միջոցների հաշվին ապամոնտաժել Հայկական երկաթուղու համակարգը «Ռուսական երկաթուղիներ» բաց բաժնետիրական ընկերության կողմից ստեղծված «Հարավկովկասյան երկաթուղի» փակ բաժնետիրական ընկերությանը փոխանցելու մասին» կոնցեսիոն պայմանագրով «Հարավկովկասյան երկաթուղի» փակ բաժնետիրական ընկերությանը փոխանցված և կոնցեսիոն ակտիվների կազմում ընդգրկված՝ արտադրական գործընթացներում չօգտագործվող Արաբկիր-Քանաքեռ վազուրդի կմ 0 + 650 մ մինչև կմ 1 + 540 մ ներառյալ 890 մ երկարությամբ երկաթուղային գիծը` համաձայն N 1 հավելվածի, դրանից առաջացած կազմատված գույքը և նյութերն օգտագործելով երկաթուղու համակարգի կարիքների համար:

2. Երևան քաղաքի համայնքի վարչական սահմաններում գտնվող՝ Հայաստանի Հանրապետության սեփականությունը հանդիսացող՝ սույն որոշման N 2 հավելվածում ներառված գույքն անհատույց սեփականության իրավունքով տրամադրել Երևան քաղաքի համայնքին` քաղաքաշինական նպատակներով օգտագործելու համար:

3. Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարին`

1) սույն որոշման 1-ին կետում նշված գույքը սահմանված կարգով հանել կոնցեսիոն ակտիվների կազմից.

2) սույն որոշման 1-ին կետում նշված աշխատանքների ավարտից հետո մեկամսյա ժամկետում ապահովել սույն որոշման N 2 հավելվածում նշված գույքի հանձնումը Երևան քաղաքի համայնքին:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

 Տ. Սարգսյան

 

2012 թ. մայիսի 3

Երևան

 

 

 

 Հավելված N 1

 ՀՀ կառավարության 2012 թվականի

 ապրիլի 26-ի N 530-Ա որոշման

 

Ց Ա Ն Կ

 

«Հարավկովկասյան երկաթուղի» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ կողմից ապամոնտաժման ենթակա հիմնական միջոցների

NN
ը/կ

Անվանումը

Գույքա-համարը

Հաշվապահական տվյալները 2008 թվականի հունիսի 1-ի դրությամբ
(դրամ)

սկզբնական
արժեքը

մնացորդային
արժեքը

1.

Արաբկիր-Քանաքեռ վազուրդի գլխավոր գծի վերին կառույց կմ 0 + 650 մ մինչև կմ 1 + 540 մ

20020536

20377.0

-

2.

Արաբկիր-Քանաքեռ վազուրդի գլխավոր գծի հողային պաստար կմ 0 + 650 մ մինչև կմ 1 + 540 մ

20020535

1324606.58

-

3.

Արաբկիր-Քանաքեռ վազուրդի հպակային ցանց կմ 0 + 650 մ մինչև կմ 1 + 540 մ

30010053

1443279.06

-

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան
  
 

 Հավելված N 2

 ՀՀ կառավարության 2012 թվականի

 ապրիլի 26-ի N 530-Ա որոշման

Ց Ա Ն Կ

 

ԵրԵՎան քաղաքի համայնքին հանձնվող արհեստական կառույցների, Երկաթուղու կմ 0 + 650 մ-կմ 1+540 Մ` ներառյալ ընկաԾ գծահատվածը

NN
ը/կ

Անվանումը

Գույքահամարը

Հաշվապահական տվյալները 2008 թվականի հունիսի 1-ի դրությամբ
(դրամ)

սկզբնական արժեքը

մնացորդային արժեքը

1.

Երկաթբետոնյա կամուրջ կմ 1 + 159մ

20311509

7544260.0

2993323.73

2.

Երկաթբետոնյա կամուրջ կմ 0 + 855 մ

20020637

320735.0

-

3.

Հենապատ կմ 1 + 100մ

20020574

550725.0

-

(հավելվածը լրաց. 15.11.12 N 1427-Ա)

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
15.11.2012, N 1427-Ա 20.11.2012, N 530-Ա
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան