Գլխավոր տեղեկություն
Համար
N 1402-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Ինկորպորացիա (07.12.2012-29.06.2016)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀԽՍՀԳԽՏ 1989/23
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
29.11.2007
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
03.12.2007
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
30.11.2007
Ուժը կորցնելու ամսաթիվ
15.10.2021

Հայաստանի Հանրապետության կառավարություն

 

ո ր ո շ ու մ

 

29 նոյեմբերի 2007 թվականի N 1402-Ա

 

«Վ. ԴԱՎԹՅԱՆԻ ԱՆՎԱՆ N 149 ՄԻՋՆԱԿԱՐԳ ԴՊՐՈՑ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆՆ ԱՄՐԱՑՎԱԾ ԳՈՒՅՔԻ ՄԻ ՄԱՍԸ ՀԵՏ ՎԵՐՑՆԵԼՈՒ ԵՎ ԱՅՆ ՌՈՒՍ-ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆՈՒՄ ՆԵՐԴՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ կետը և 1997 թվականի օգոստոսի 29-ին Մոսկվայում Հայաստանի Հանրապետության կառավարության և Ռուսաստանի Դաշնության կառավարության միջև կնքված «Երևան քաղաքում Ռուս-հայկական համալսարանի հիմնադրման և գործունեության պայմանների մասին» համաձայնագրի (այսուհետ` համաձայնագիր) 5-րդ հոդվածը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Երևանի քաղաքապետարանի ենթակայության «Վ. Դավթյանի անվան N 149 միջնակարգ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությանը (այսուհետ` կազմակերպություն) ամրացված գույքի կազմից հետ վերցնել Երևան քաղաքի Հ. էմինի 4 հասցեում գտնվող` 4062.1 քառ. մետր արտաքին և 3692.8 քառ. մետր ներքին չափերով, 1 մլրդ 251 մլն 744 հազ. դրամ գնահատված արժեքով շենքերը (սեփականության իրավունքի գրանցման վկայական` N 2244238, տրված` 24.10.2007 թ.) և 10057,95 քառ. մետր մակերեսով, 107 մլն 720 հազ. 645 դրամ կադաստրային արժեքով հողամասը (այսուհետ` գույք) և ամրացնել «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին:

2. Սույն որոշման 1-ին կետում նշված գույքը` որպես համաձայնագրով Հայաստանի Հանրապետության կառավարության ստանձնած պարտավորության կատարում` Հայաստանի Հանրապետության անունից որպես ներդրում՝ անհատույց օգտագործման իրավունքով հանձնել Ռուս-հայկական համալսարանին` մինչև նոր համաձայնագրի կնքումը:

3. Լիազորել Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարին ու Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին Ռուս-հայկական համալսարանի հետ Հայաստանի Հանրապետության անունից կնքել սույն որոշման 2-րդ կետից բխող պայմանագիրը:

4. Ընդունել ի գիտություն, որ Ռուս–հայկական համալսարանը պարտավորվել է`

1) 2013-2016 թվականներին իրականացնել սույն որոշմամբ հանձնված շենքերի և շինությունների 384 մլն դրամի վերանորոգման և վերակառուցման աշխատանքներ՝ համաձայն հավելվածի,

2) վճարել սույն որոշումից բխող գույքային իրավունքների պետական գրանցման հետ կապված վճարներն ու տուրքերը։

(4-րդ կետը փոփ. 06.12.12 N 1532-Ա)

5. Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարին` Ռուսաստանի Դաշնության կառավարության և Հայաստանի Հանրապետության կառավարության միջև կնքվելիք նոր համաձայնագրում նախատեսել դրույթ սույն որոշման 1-ին կետում նշված տարածքը սեփականության իրավունքով Ռուս-հայկական համալսարանին հանձնելու վերաբերյալ:

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

Ս. ՍԱՐԳՍՅԱՆ


2007 թ. դեկտեմբերի 3
Երևան

 

 

 

Հավելված

ՀՀ կառավարության 2007 թվականի

նոյեմբերի 29-ի N 1402-Ա որոշման

 

Ժ Ա Մ Ա Ն Ա Կ Ա Ց ՈՒ Յ Ց

 

ՇԵՆՔԵՐԻ ԵՎ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎԵՐԱՆՈՐՈԳՄԱՆ ԵՎ ՎԵՐԱԿԱՌՈՒՑՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ

 

Տարեթիվը

2013

2014

2015

2016

Ընդամենը

Գումարը (մլն դրամ)

80

80

100

124

384

(հավելվածը լրաց. 06.12.12 N 1532-Ա)

 

 

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան