Գլխավոր տեղեկություն
Համար
N 1508-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (05.12.2012-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
29.11.2012
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
04.12.2012
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
05.12.2012

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

29 նոյեմբերի 2012 թվականի N 1508-Ա

 

«ՎԱՆԴ-ՍԱ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ՊԱՅԹՈՒՑԻԿ ՆՅՈՒԹԵՐ ԵՎ ՊԱՅԹԵՑՄԱՆ ՄԻՋՈՑՆԵՐ ՆԵՐՄՈՒԾԵԼՈՒ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարության 1995 թվականի դեկտեմբերի 29-ի N 124 որոշման 8-րդ կետին համապատասխան՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Թույլատրել «ՎԱՆԴ-ՍԱ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը մինչև 2013 թվականի դեկտեմբերի 31-ը Հայաստանի Հանրապետություն ներմուծել հետևյալ պայթուցիկ նյութերը և պայթեցման միջոցները՝

1) ոչ էլեկտրական պայթեցման միջոցներ «Էքսել»՝

 

 ա. էքսել ՄՍ/Exel MS/ (0-1000) մվրկ (1-100) մ

500000 հատ

 բ. էքսել ՀՏԴ/Exsel HTD/ (0-200) մվրկ (1-18) մ

400000 հատ

 գ. էքսել ԼՊ/Exel LP/ (0-9000) մվրկ (1-6) մ

1500000 հատ

 2) պայթուցիկ նյութ «Գեոնիտ»՝

 

 ա. գեոնիտ 750 (ֆորտել պլյուս 75) /Geօոit 750 (Fօrtel Plսs 75)/

 

 տրամագիծ (10-200) մմ, երկարություն (100-1000) մմ

1500 տոննա

 3) ոչ էլեկտրական պայթեցման միջոցներ «Իմպուլս»՝

 

 ա. ՈՒՆՍ-ՊԱ (0-1000) մվրկ (1-100) մ

400000 հատ

 բ. ՈՒՆՍ-Ս (0-1000) մվրկ (1-40) մ

 400000 հատ

 գ. ՈՒՆՍ-Շ (0-10000) մվրկ (1-100) մ

 400000 հատ

 4) պայթուցիկ նյութ «Ամոնիտ»՝

 

 ա. ամոնիտ 6 ԺՎ Դ-32 փամփուշտ

400 տոննա

 բ . ամոնիտ 6 ԺՎ փոշիացված

400 տոննա

 5) էլեկտրադետոնատոր (0-3000) / Eleqtric detօոatօr (0-3000 ms)

 500000 հատ

 6) դետոնացիոն քուղ (5-80) գ/մ /Detօոatiոg cօrd (5-80) g/m

 600000 մետր

 7) թվային էլեկտրոնային դետոնատորներ՝ լրակազմով՝

 

 ա. այ-կոն դետոնատոր / i-kօո Detօոatօr

100000 հատ

 բ. յունի տրոնիկ 500 դետոնատոր / Սոi Trօոic 500 Detօոatօr

100000 հատ

 գ. յունի տրոնիկ դետոնատոր / Սոi Trօոic Detօոatօr

100000 հատ

 դ. այ կոն լոգգեր / i-kօո Lօgger

 10 հատ

 ե. այ-կոն բլաստեր /i-kօո Blaster

10 հատ

 զ. յունի տրոնիկ սկաներ / Սոi Trօոic Scaոոer

10 հատ

 է. յունի տրոնիկ նետվորկ տեստեր /Սոi Trօոic Netwօrk Tester

10 հատ

 ը. յունի տրոնիկ բլաստեր / Սոi Trօոic Blaster

10 հատ

 

2. Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարին, Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարին, Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարին, Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարին, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության տնօրենին, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետին և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահին` սահմանված կարգով ապահովել «ՎԱՆԴ-ՍԱ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից Հայաստանի Հանրապետություն ներմուծվող պայթուցիկ նյութերի և պայթեցման միջոցների ստացման, փոխադրման, պահեստավորման, պահպանության և անվտանգության պայմանների նկատմամբ վերահսկողությունը:

3. Սահմանել, որ Հայաստանի Հանրապետություն ներմուծված պայթուցիկ նյութերը և պայթեցման միջոցները երրորդ կողմին փոխանցելու դեպքում «ՎԱՆԴ-ՍԱ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը պարտավոր է դրա մասին նախօրոք տեղեկացնել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայությանը և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանությանը` տրամադրելով համապատասխան տեղեկություններ ստացող կողմի, փոխանցվող ապրանքատեսակի և քանակի մասին:

4. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի մայիսի 31-ի N 706-Ն որոշմամբ սահմանված կարգով և ժամկետում ապահովել «ՎԱՆԴ-ՍԱ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը պայթուցիկ նյութերի և պայթեցման միջոցների ներմուծման և վերջնական օգտագործողի հավաստագրերի տրամադրումը:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

 Տ. Սարգսյան

 

2012 թ. դեկտեմբերի 4

Երևան