Գլխավոր տեղեկություն
Համար
N 1390-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Պաշտոնական Ինկորպորացիա (22.12.2012-01.03.2014)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2007.12.12/62(586) Հոդ.1292
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
23.11.2007
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
03.12.2007
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
22.12.2007

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

23 նոյեմբերի 2007 թվականի N 1390-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻՈՒԹՅՈՒՆ ՍՏԱՆԱԼՈՒ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻՈՒԹՅՈՒՆԸ ԴԱԴԱՐԵՑՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՑԱՆԿԸ ԵՎ ԴՐԱՆՔ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն «Հայաստանի Հանրապետության քաղաքացիության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 28-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Սահմանել`

1) Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստանալու, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը դադարեցնելու համար անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացնելու կարգը` համաձայն N 1 հավելվածի.

2) Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստանալու, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը դադարեցնելու համար անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը` համաձայն N 2 հավելվածի:

2. Հաստատել`

1) Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը հաստատող վկայականի ձևը` համաձայն N 3 հավելվածի.

2) եկեղեցական այն կառույցների ցանկը, որոնց կողմից տրված մկրտության մասին փաստաթուղթը (հաստատված օտարերկրյա պետություններում Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչության կամ հյուպատոսական հիմնարկի կողմից, մկրտվածի կամ նրա ծնողի ազգությամբ հայ լինելու մասին նշումով) համարվում է ազգությամբ հայ լինելը հաստատող փաստաթուղթ` համաձայն N 4 հավելվածի:

(2-րդ կետը խմբ. 29.11.12 N 1522-Ն)

3. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 1996 թվականի հունիսի 25-ի «Հայաստանի Հանրապետության քաղաքացիության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկումն ապահովող միջոցառումների մասին» N 192 որոշումը:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ս. Սարգսյան

 

2007 թ. դեկտեմբերի 3

Երևան

 

  

 Հավելված N 1

 ՀՀ կառավարության 2007 թվականի

նոյեմբերի 23-ի N 1390-Ն որոշման

 

Կ Ա Ր Գ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻՈՒԹՅՈՒՆ ՍՏԱՆԱԼՈՒ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻՈՒԹՅՈՒՆԸ ԴԱԴԱՐԵՑՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԸ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ

 

1. Սույն կարգով սահմանվում են Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստանալու, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը դադարեցնելու համար նախատեսված փաստաթղթերը Հայաստանի Հանրապետության Նախագահին ներկայացնելու ընթացակարգերը:

2. «Հայաստանի Հանրապետության քաղաքացիության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (այսուհետ՝ օրենք) 13-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստանալու համար իրավունք ունի դիմելու Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն չունեցող 18 տարին լրացած, գործունակ, օտարերկրյա պետությունում բնակվող (գտնվող) կամ Հայաստանի Հանրապետությունում օրինական հիմքով բնակվող (գտնվող) յուրաքանչյուր անձ (այսուհետ` անձ), եթե`

1) օրենքով սահմանված կարգով վերջին երեք տարին մշտապես բնակվել է Հայաստանի Հանրապետությունում,

2) կարող է բացատրվել հայերենով և,

3) ծանոթ է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:

(2-րդ կետը փոփ. 29.11.12 N 1522-Ն)

3. Օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն, առանց սույն կարգի 2-րդ կետի 1-ին և 2-րդ ենթակետերով սահմանված պահանջների պահպանման, Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն կարող է ստանալ Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն չունեցող այն անձը`

1) որն ամուսնացել է Հայաստանի Հանրապետության քաղաքացու (այսուհետ` քաղաքացի) հետ կամ ունի Հայաստանի Հանրապետության քաղաքացի երեխա, կամ`

2) որի ծնողները կամ նրանցից մեկը նախկինում ունեցել է Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն կամ ծնվել է Հայաստանի Հանրապետությունում, և որը 18 տարին լրանալուց հետո` 3 տարվա ընթացքում, դիմել է Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստանալու համար, կամ`

3) (ենթակետն ուժը կորցրել է 29.11.12 N 1522-Ն)

4) որը 1995 թվականի հունվարի 1-ից հետո, իր դիմումի համաձայն, դուրս է եկել Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունից:

(3-րդ կետը փոփ. 29.11.12 N 1522-Ն)

3.1. Օրենքի 13-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն, առանց սույն կարգի 2-րդ կետի 1-ին, 2-րդ և 3-րդ ենթակետերով սահմանված պահանջների պահպանման, Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն կարող է ստանալ Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն չունեցող ազգությամբ հայ անձը:

(3.1-ին կետը լրաց. 29.11.12 N 1522-Ն)

4. Օրենքի 13-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն, առանց սույն կարգի 2-րդ կետի 1-ին, 2-րդ և 3-րդ ենթակետերով, ինչպես նաև 3-րդ կետով սահմանված պահանջների պահպանման, Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն կարող է շնորհվել Հայաստանի Հանրապետությանը բացառիկ ծառայություններ մատուցած անձանց:

(4-րդ կետը փոփ. 29.11.12 N 1522-Ն)

5. Սույն կարգի 2-րդ կետով նախատեսված դեպքում անձը Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստանալու համար անձամբ Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի նոյեմբերի 23-ի N 1390-Ն որոշման 1-ին կետի 2-րդ ենթակետով սահմանված` Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստանալու, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը դադարեցնելու համար անհրաժեշտ փաստաթղթերի ցանկի (այսուհետ` ցանկ) 1-ին կետի 1-3-րդ և 10-րդ ենթակետերով նախատեսված փաստաթղթերը ներկայացնում է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության անձնագրային և վիզաների վարչություն (այսուհետ՝ վարչություն):

6. Սույն կարգի 3-րդ կետով նախատեսված դեպքում անձը Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստանալու համար փաստաթղթերն անձամբ ներկայացնում է`

1) Հայաստանի Հանրապետությունում` վարչություն.

2) օտարերկրյա պետությունում` Հայաստանի Հանրապետության դեսպանություն կամ հյուպատոսական հիմնարկ (այսուհետ` դեսպանություն կամ հյուպատոսական հիմնարկ):

7. Սույն կարգի 3-րդ կետի 1-ին ենթակետով նախատեսված դեպքում անձը ներկայացնում է ցանկի 1-ին կետի 1-7-րդ և 10-րդ ենթակետերով նախատեսված փաստաթղթերը:

8. Սույն կարգի 3-րդ կետի 2-րդ և 4-րդ ենթակետերով նախատեսված դեպքերում անձը ներկայացնում է ցանկի 1-ին կետի 1-4-րդ և 10-րդ ենթակետերով նախատեսված փաստաթղթերը:

9. Սույն կարգի 3.1-ին կետով նախատեսված դեպքում անձը Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստանալու համար ցանկի 1-ին կետի 1-4-րդ, 8-րդ և 10-րդ կետերով նախատեսված փաստաթղթերն անձամբ ներկայացնում է`

1) Հայաստանի Հանրապետությունում` վարչություն.

2) օտարերկրյա պետությունում` դեսպանություն կամ հյուպատոսական հիմնարկ:

(9-րդ կետը խմբ. 29.11.12 N 1522-Ն)

10. Սույն կարգի 4-րդ կետով նախատեսված դեպքում անձը Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստանալու համար ցանկի 1-ին կետի 1-3-րդ և 10-րդ ենթակետերով նախատեսված փաստաթղթերն անձամբ ներկայացնում է`

1) Հայաստանի Հանրապետությունում` վարչություն.

2) օտարերկրյա պետությունում` դեսպանություն կամ հյուպատոսական հիմնարկ:

11. Քաղաքացիություն չունեցող անձը սույն կարգի 5-10-րդ կետերով նախատեսված փաստաթղթերը ներկայացնելիս` ցանկի 1-ին կետի 2-րդ ենթակետով նախատեսված փաստաթղթի փոխարեն ներկայացնում է ցանկի 1-ին կետի 9-րդ ենթակետով նախատեսված փաստաթուղթը:

12. Սույն կարգի 5-10-րդ կետերով նախատեսված դեպքերում անձն օտար լեզվով կազմված փաստաթղթերը ներկայացնում է նոտարական կարգով վավերացված հայերեն թարգմանությունների հետ միասին:

13. Սույն կարգի 5-10-րդ կետերով նախատեսված դեպքերում փաստաթղթերը ներկայացնելիս` անձը լրացնում է հարցաթերթիկ` համաձայն N 1 ձևի: Սույն կարգի 5-րդ կետով նախատեսված դեպքում հարցաթերթիկն անձը լրացնում է վարչությունում` անձամբ:

14. Հարցաթերթիկը լրացվում է հայերենով` ընթեռնելի, առանց ուղղումների և ջնջումների: Հարցաթերթիկն ստորագրում են անձը և դիմումն ընդունող պաշտոնատար անձը:

15. Վարչությունը կամ դեսպանությունը, կամ հյուպատոսական հիմնարկը ցանկի 1-ին կետի 2-րդ, 4-9-րդ ենթակետերով նախատեսված փաստաթղթերի բնօրինակները պատճենների հետ համեմատելուց անմիջապես հետո վերադարձնում է անձին, իսկ ցանկի 2-րդ կետի 2-րդ, 4-րդ, 5-րդ ենթակետերով նախատեսված փաստաթղթերի բնօրինակները պատճենների հետ համեմատելուց անմիջապես հետո վերադարձնում է քաղաքացուն:

16. Սույն կարգի 6-րդ կետի 2-րդ ենթակետով նախատեսված դեպքում դեսպանությունը կամ հյուպատոսական հիմնարկը փաստաթղթերն ստանալուց հետո ոչ ուշ, քան 10-օրյա ժամկետում անձի համար նշանակում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրության իմացության ստուգման օր: Եթե ներկայացված փաստաթղթերի ցանկն ամբողջական չէ, ապա դեսպանությունը կամ հյուպատոսական հիմնարկն անձին առաջարկում է 5-օրյա ժամկետում համալրել այդ ցանկը:

17. Դեսպանությունը կամ հյուպատոսական հիմնարկն անձի` Հայաստանի Հանրապետության Սահմանադրության իմացության սահմանված կարգով ստուգման դրական արդյունքի դեպքում 10-օրյա ժամկետում փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության Սահմանադրության իմացության թեսթը և դրանց վերաբերյալ եզրակացությունն ուղարկում է Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն:

18. Սույն կարգի 9-րդ և 10-րդ կետերի 2-րդ ենթակետերով նախատեսված դեպքերում փաստաթղթերն ստանալուց հետո դեսպանությունը կամ հյուպատոսական հիմնարկը փաստաթղթերը և դրանց վերաբերյալ եզրակացությունը 10-օրյա ժամկետում ուղարկում է Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն:

(18-րդ կետը փոփ. 29.11.12 N 1522-Ն)

19. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը փաստաթղթերն ստանալուց հետո 5-օրյա ժամկետում դրանք` իր եզրակացության հետ միասին, ուղարկում է վարչություն:

20. Վարչությունը Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունից ստացված փաստաթղթերի պատճեններն ստանալուց հետո 10-օրյա ժամկետում դրանք ուղարկում է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայություն:

21. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայությունը փաստաթղթերի պատճեններն ստանալուց հետո 15-օրյա ժամկետում վարչություն է ներկայացնում իր եզրակացությունը: Լրացուցիչ տեղեկություններ ստանալու անհրաժեշտության դեպքերում Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայությունը եզրակացությունը ներկայացնելու ժամկետը կարող է երկարաձգել մինչև 15 օրով:

(21-րդ կետը լրաց. 29.11.12 N 1522-Ն)

22. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության եզրակացությունն ստանալուց հետո վարչությունը կազմում է առանձին եզրակացություն, որում ամփոփվում են Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության եզրակացությունները: Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության եզրակացությունն ստանալուց հետո վարչությունն իր կողմից կազմված եզրակացությունը քաղաքացիություն հայցող անձանց ցուցակի (ցուցակում նշվում են քաղաքացիություն հայցող անձի անունը, ազգանունը, հայրանունը, ծննդյան օրը, ամիսը, տարեթիվը, ծննդավայրը, գործի համարը) հետ միասին մեկամսյա ժամկետում ներկայացնում է Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմ: Վարչության եզրակացությունը հաստատվում է վարչության պետի (տեղակալի) կողմից: Եթե Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն հայցող անձն ունի Հայաստանի Հանրապետությունում կացության հատուկ կարգավիճակ, ապա վարչության եզրակացության մեջ միջնորդություն է ներկայացվում նաև Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն շնորհվելու դեպքում Հայաստանի Հանրապետությունում կացության հատուկ կարգավիճակը դադարեցնելու վերաբերյալ:

(22-րդ կետը խմբ. 29.11.12 N 1522-Ն)

23. Սույն կարգի 5-րդ կետով նախատեսված փաստաթղթերն ստանալուց հետո ոչ ուշ, քան 10-օրյա ժամկետում վարչությունն անձի համար նշանակում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրության և հայոց լեզվի իմացության ստուգման օր:

24. Սույն կարգի 6-րդ կետի 1-ին ենթակետով նախատեսված դեպքում փաստաթղթերն ստանալուց հետո ոչ ուշ, քան 10-օրյա ժամկետում վարչությունն անձի համար նշանակում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրության իմացության ստուգման օր:

(24-րդ կետը լրաց. 29.11.12 N 1522-Ն)

25. Անձի` Հայաստանի Հանրապետության Սահմանադրության, իսկ սույն կարգի 5-րդ կետով նախատեսված դեպքում նաև` հայոց լեզվի իմացության ստուգումից հետո 10-օրյա ժամկետում փաստաթղթերի պատճենները Հայաստանի Հանրապետության Սահմանադրության իմացության թեսթի հետ միասին վարչությունն ուղարկում է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայություն: Փաստաթղթերի պատճենները Հայաստանի Հանրապետության Սահմանադրության իմացության թեսթի հետ միասին վարչությունը Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն է ուղարկում միայն դեսպանություններից կամ հյուպատոսական հիմնարկներից լրացուցիչ տեղեկություններ ստանալու անհրաժեշտության դեպքում:

26. Սույն կարգի 9-րդ և 10-րդ կետերի 1-ին ենթակետերով նախատեսված դեպքերում վարչությունը փաստաթղթերն ստանալուց հետո 10-օրյա ժամկետում դրանք ուղարկում է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայություն: Փաստաթղթերի պատճենները վարչությունը Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն է ուղարկում միայն դեսպանություններից կամ հյուպատոսական հիմնարկներից լրացուցիչ տեղեկություններ ստանալու անհրաժեշտության դեպքում:

(26-րդ կետը փոփ. 29.11.12 N 1522-Ն)

27. Սույն կարգի 25-րդ և 26-րդ կետերով նախատեսված դեպքերում Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայությունը և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը փաստաթղթերն ստանալուց հետո մեկամսյա ժամկետում վարչություն են ներկայացնում իրենց եզրակացությունները: Լրացուցիչ տեղեկություններ ստանալու անհրաժեշտության դեպքերում Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայությունը եզրակացությունը ներկայացնելու ժամկետը կարող է երկարաձգել մինչև 15 օրով:

(27-րդ կետը լրաց. 29.11.12 N 1522-Ն)

28. Վարչությունը սույն կարգի 27-րդ կետով նախատեսված եզրակացություններն ստանալուց հետո կազմում է առանձին եզրակացություն, որում ամփոփվում են Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության եզրակացությունները: Վարչությունը սույն կարգի 27-րդ կետով նախատեսված եզրակացություններն ստանալուց հետո իր կողմից կազմված եզրակացությունը քաղաքացիություն հայցող անձանց ցուցակի հետ միասին (որում նշվում են անունը, ազգանունը, հայրանունը, ծննդյան օրը, ամիսը տարեթիվը, ծննդավայրը, գործի համարը) մեկամսյա ժամկետում ներկայացնում է Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմ: Վարչության եզրակացությունը հաստատվում է վարչության պետի (տեղակալի) կողմից: Եթե Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն հայցող անձն ունի Հայաստանի Հանրապետությունում կացության հատուկ կարգավիճակ, ապա վարչության եզրակացությամբ միջնորդություն է ներկայացվում նաև Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն շնորհվելու դեպքում Հայաստանի Հանրապետությունում կացության հատուկ կարգավիճակը դադարեցնելու վերաբերյալ:

(28-րդ կետը խմբ. 29.11.12 N 1522-Ն)

28.1. Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ձեռք բերած անձը Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագիր ստանում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով և ժամկետներում: Եթե Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ձեռք բերած անձը Հայաստանի Հանրապետությունում ունի կացության կարգավիճակ, ապա Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագիրն ստանալիս այն տրվում է կացության կարգավիճակը հավաստող փաստաթուղթը վերցվելուց հետո` բացառությամբ այն դեպքերի, երբ անձը կներկայացնի Հայաստանի Հանրապետության ոստիկանության տարածքային մարմնի կողմից տրված Հայաստանի Հանրապետությունում կացության կարգավիճակը հավաստող փաստաթղթի կորստյան վերաբերյալ քաղաքացու հայտարարությունը հաստատող տեղեկանք:

(28.1-ին կետը լրաց. 29.11.12 N 1522-Ն)

29. Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը դադարեցնելու համար քաղաքացին ցանկի 2-րդ կետով նախատեսված փաստաթղթերն անձամբ ներկայացնում է`

1) Հայաստանի Հանրապետությունում` վարչություն.

2) օտարերկրյա պետությունում` դեսպանություն կամ հյուպատոսական հիմնարկ:

30. Սույն կարգի 29-րդ կետով նախատեսված դեպքերում փաստաթղթերը ներկայացնելիս` քաղաքացին լրացնում է հարցաթերթիկ` համաձայն N 2 ձևի:

30.1. Սույն կարգի 29-րդ կետի 1-ին ենթակետով նախատեսված դեպքում վարչությունը Հայաստանի Հանրապետության քաղաքացիության դադարեցման վերաբերյալ դիմումը վարչությունում մուտքագրվելուց հետո 10-օրյա ժամկետում, իսկ սույն կարգի 29-րդ կետի 2-րդ ենթակետով նախատեսված դեպքում` 5-օրյա ժամկետում`

1) անձի` պետության հանդեպ չկատարված պարտավորությունների վերաբերյալ հարցում է կատարում Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտե, իսկ զինապարտ քաղաքացիների, նախազորակոչային և զորակոչային տարիքի անձանց համար` հանրապետական զինկոմիսարիատ.

2) անձի նկատմամբ դատարանի օրինական ուժի մեջ մտած և կատարման ենթակա դատավճռի կամ վճռի առկայությունը պարզելու նպատակով հարցում է կատարում Հայաստանի Հանրապետության դատական դեպարտամենտ, Հայաստանի Հանրապետության դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայություն և Հայաստանի Հանրապետության քրեակատարողական ծառայություն:

(30.1-ին կետը լրաց. 29.11.12 N 1522-Ն)

30.2. Հարցումն ուղարկելու հետ միաժամանակ ուղարկվում են նաև անձի վերաբերյալ բնակչության պետական ռեգիստրում առկա այն տվյալները, որոնք նախկինում ենթարկվել են փոփոխության: Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեն տեղեկություններ է ներկայացնում իր կողմից վերահսկող եկամուտների և իր մոտ հաշվառված հարկ վճարողների մասով: Հարցման պատասխանը սույն կետում նշված մարմինները վարչություն են ներկայացնում 15-օրյա ժամկետում:

(30.2-րդ կետը լրաց. 29.11.12 N 1522-Ն)

31. Սույն կարգի 29-րդ կետի 1-ին ենթակետով նախատեսված դեպքում Հայաստանի Հանրապետության քաղաքացիության դադարեցման վերաբերյալ վարչության կողմից կազմված եզրակացությունը` քաղաքացիության դադարեցման համար դիմած անձանց ցուցակի հետ միասին Հայաստանի Հանրապետության Նախագահին ներկայացվում են սույն կարգի 25-28-րդ կետերով նախատեսված կարգով:

(31-րդ կետը փոփ. 29.11.12 N 1522-Ն)

32. Սույն կարգի 29-րդ կետի 2-րդ ենթակետով նախատեսված դեպքում Հայաստանի Հանրապետության քաղաքացիության դադարեցման վերաբերյալ վարչության կողմից կազմված եզրակացությունը քաղաքացիության դադարեցման համար դիմած անձանց ցուցակի հետ միասին Հայաստանի Հանրապետության Նախագահին ներկայացվում են սույն կարգի 18-22-րդ կետերով նախատեսված կարգով:

(32-րդ կետը փոփ. 29.11.12 N 1522-Ն)

33. Մինչև Հայաստանի Հանրապետության Նախագահի կողմից Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն շնորհելու կամ Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը դադարեցնելու վերաբերյալ հրամանագրի ստորագրումը` այդ հրամանագրին առնչվող փաստաթղթերում կատարված որևէ փոփոխության դեպքում Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանությունը կամ Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայությունը դրա մասին անմիջապես գրավոր տեղեկացնում են Հայաստանի Հանրապետության Նախագահին:

34. Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստանալու կամ Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը դադարեցնելու մասին դիմումը մերժվելու դեպքում վարչությունը 5-օրյա ժամկետում դրա մասին գրավոր իրազեկում է դիմումը ներկայացնողին: Եթե դիմումը ներկայացվել է դեսպանություն կամ հյուպատոսական հիմնարկ, ապա վարչությունը 5-օրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստանալու կամ Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը դադարեցնելու մասին դիմումը մերժվելու մասին տեղեկացնում է Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությանը, որն էլ 2-օրյա ժամկետում տեղեկացնում է դեսպանությանը կամ հյուպատոսական հիմնարկին՝ վերջինիս կողմից դիմումը ներկայացրած անձին 2-օրյա ժամկետում իրազեկելու համար:

34.1. Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը դադարեցնելու վերաբերյալ հրամանագրի քաղվածքն ստանալուց հետո 5-օրյա ժամկետում վարչությունը գրավոր ծանուցում է դիմումը ներկայացնողին: Եթե դիմումը ներկայացվել է դեսպանություն կամ հյուպատոսական հիմնարկ, ապա Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը հրամանագրի քաղվածքն ստանալուց հետո Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը դադարեցնելու վերաբերյալ հրամանագրի ստորագրման մասին 2-օրյա ժամկետում տեղեկացնում է դեսպանությանը կամ հյուպատոսական հիմնարկին` վերջինիս կողմից դիմումը ներկայացրած անձին 2-օրյա ժամկետում ծանուցելու համար: Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն շնորհելու մասին դիմումատուն գրավոր ծանուցվում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի նոյեմբերի 1-ի N 1290-Ն որոշմամբ սահմանված կարգով և ժամկետում:

(34.1-ին կետը լրաց. 29.11.12 N 1522-Ն)

34.2. Սույն կարգի 34-րդ և 34.1-ին կետերով նախատեսված կարգով գրավոր ծանուցումներն ուղարկվում են այն դեպքում, երբ դիմումատուն հարցաթերթիկում չի լրացրել իր էլեկտրոնային փոստի հասցեն և (կամ) բջջային հեռախոսահամարը: Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն շնորհելու մասին էլեկտրոնային փոստի հասցեով և բջջային հեռախոսահամարով տեղեկություն ուղարկելու հետ միաժամանակ ուղարկվում է ծանուցում` երդման արարողությանը մասնակցելու վայրի (նշելով նաև աշխատասենյակի համարը) և ժամանակի մասին:

(34.2-րդ կետը լրաց. 29.11.12 N 1522-Ն)

35. Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը դադարեցնելու մասին դիմումը բավարարելու դեպքում Հայաստանի Հանրապետությունում` վարչությունը, իսկ օտարերկրյա պետությունում` դեսպանությունը կամ հյուպատոսական հիմնարկը, անձի կողմից Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագիրը հանձնելուց հետո 5-օրյա ժամկետում վերջինիս տրամադրում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը դադարեցնելու փաստը հավաստող տեղեկանք: Տեղեկանքի ձևը սահմանվում է Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի համատեղ հրամանով:

(35-րդ կետը խմբ. 29.11.12 N 1522-Ն)

36. Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստանալու և Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը դադարեցնելու համար գանձվում է պետական տուրք՝ օրենքով սահմանված չափով և կարգով:

37. Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստանալու (դադարեցնելու) մասին դիմումների ընթացքի վերաբերյալ (դիմումները վարչություն մուտքագրվելուց հետո դիմումների վերաբերյալ եզրակացությունները Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմ ուղարկվելուց հետո, Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն շնորհելու (դադարեցնելու) մասին Հայաստանի Հանրապետության Նախագահի հրամանագիրը վարչությունում ստացվելուց հետո) տեղեկությունները` 3-օրյա ժամկետում, վարչությունն ուղարկում է դիմումատուի էլեկտրոնային փոստի հասցեով և (կամ) բջջային հեռախոսահամարներին` SMS (էսէմէս) հաղորդագրությամբ, եթե դիմումատուն հարցաթերթիկում կամավոր լրացրել է իր էլեկտրոնային փոստի հասցեն և (կամ) բջջային հեռախոսահամարը:

(37-րդ կետը լրաց. 29.11.12 N 1522-Ն)

38. Դիմումատուն դիմումի ընթացքի վերաբերյալ կարող է տեղեկանալ նաև վարչության պաշտոնական ինտերնետային կայքի միջոցով` մուտքագրելով իրեն տրված անհատական ծածկագիրը: Անհատական ծածկագիրը տրվում է դիմումը վարչություն մուտքագրվելուց հետո դիմումատուի էլեկտրոնային փոստի հասցեով կամ բջջային հեռախոսահամարներին` SMS (էսէմէս) հաղորդագրությամբ ուղարկվող տեղեկության հետ միաժամանակ:

(38-րդ կետը լրաց. 29.11.12 N 1522-Ն)

 

Ձև N 1

Հ Ա Ր Ց Ա Թ Ե Ր Թ Ի Կ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻՈՒԹՅՈՒՆ ՍՏԱՆԱԼՈՒ ՀԱՄԱՐ

 

1.

Անունը, հայրանունը, ազգանունը (եթե փոխել եք Ձեր անունը, հայրանունը կամ ազգանունը, ապա նշեք Ձեր բոլոր անունները, հայրանունները, ազգանունները և փոխելու պատճառները), դիմողի ցանկությամբ` էլեկտրոնային փոստի հասցեն և (կամ) բջջային հեռախոսահամարը

 

2.

Ծննդյան օրը, ամիսը և տարեթիվը

 

3.

Ծննդյան վայրի լրիվ անվանումը

 

4.

Ազգությունը (եթե փոխել եք, երբ և պատճառները)

 

5.

Քաղաքացիությունը (հպատակությունը)

 

6.

Եթե ունեք այլ պետության քաղաքացիություն, նշեք, թե որ պետության քաղաքացի եք

 

7.

Բնակվե՞լ եք այլ պետություններում (ե՞րբ և որտե՞ղ)

 

8.

Ընտանեկան դրությունը (ամուսնացած, ամուսնալուծված, չամուսնացած, այրի)

 

9.

Կրթությունը և մասնագիտությունը (ե՞րբ և ո՞ր ուսումնական հաստատությունն եք ավարտել)

 

10.

Ունե՞ք, արդյոք, գիտական աստիճան և գիտական կոչում

 

11.

Ունե՞ք, արդյոք, գիտական աշխատանքներ և հայտնագործություններ

 

12.

Ընտրվե՞լ եք ներկայացուցչական մարմիններում (ե՞րբ և որտե՞ղ)

 

13.

Ենթարկվե՞լ եք, արդյոք, քրեական կամ վարչական պատասխանատվության (ե՞րբ և ինչի՞ համար)

 

14.

 Տառապու՞մ եք արդյոք նշված հիվանդություններով (եթե այո նշեք որով)
 - ժանտախտ (թոքային ձև)/plagսe (lung fօrm) 
 - խոլերա / cհօlera 
 - շնչառական օրգանների ակտիվ տուբերկուլոզ
(հարուցչի արտազատմամբ` բոլոր ձևերը)
/ active tuberculosis of respiratory organs (all forms with pathogen release)
 - արևադարձային մալարիա / tropical malaria 
- ատիպիկ թոքաբորբ /atypical pneumonia 
 - թռչնագրիպ / avian flu
 ՄԻԱՎ / AIDS

 

15.

Ունեցե՞լ եք, արդյոք, մասնակցություն ռազմական գործողությունների, եթե այո` նշեք մասնակցության երկիրը, գործողությունների ժամանակը, զբաղեցրած պաշտոնը: Գտնվե՞լ եք, արդյոք, գերության մեջ

 

16.

Ե՞րբ եք ժամանել Հայաստանի Հանրապետություն

 

17.

Հայաստանի Հանրապետություն գալու նպատակը

 

18.

Նախկինում եղե՞լ եք Հայաստանի Հանրապետությունում (ե՞րբ և ի՞նչ նպատակով)

 

19. Ձեր մերձավոր ազգականները (հայր, մայր, քույր, եղբայր, ամուսին, կին, երեխաներ): Եթե նշված անձանցից որևէ մեկը փոխել է իր անունը, հայրանունը, ազգանունը կամ ազգությունը, ապա նշեք ամբողջությամբ:

 

 Ազգակցական կապը

Անունը, ազգանունը, հայրանունը

Ծննդյան օրը, ամիսը, տարեթիվը

Ազգու-թյունը

Քաղաքա-ցիությունը

Աշխատանքի վայրը, պաշտոնը

Մշտական բնակության վայրը

             
             
             
             
             

 

20. Ձեր կատարած աշխատանքը` սկսած աշխատանքային գործունեության սկզբից (ներառյալ ուսումը բարձրագույն և միջնակարգ մասնագիտական ուսումնական հաստատություններում, զինվորական ծառայությունը): Նշված մասը լրացնելիս անհրաժեշտ է նշել աշխատանքի վայրի այն անվանումը, որը եղել է Ձեր աշխատելու ժամանակ: Զինվորական ծառայության մասին տեղեկությունները տալ ըստ զինվորական գրքույկի` նշելով պաշտոնը և զինվորական կոչումը:

 

Օրը, ամիսը և տարեթիվը

Աշխատանքի (ուսման)
վայրի անվանումը,
զբաղեցրած պաշտոնը

Աշխատանքի (ուսման)
գտնվելու վայրը (հասցեն)

ընդունվելու

ազատվելու

   
       
       
       
       
       
       

21.

Ունե՞ք, արդյոք, պետական պարգևներ

 

22.

Առնչությունը զինվորական ծառայության հետ, զինվորական կոչումը

 

23.

Քաղաքացիություն ստանալու դրդապատճառները

 

24.

Մշտական բնակության վայրը (հասցեն) Հայաստանի Հանրապետությունում և արտասահմանում)

 

 

25. Նշեք բոլոր այն փաստաթղթերի ցանկը, որոնք կցվել են հարցաթերթիկին`

______________________________________________________

______________________________________________________

______________________________________________________

______________________________________________________

______________________________________________________

______________________________________________________

______________________________________________________

______________________________________________________

 

26. Ի՞նչ կցանկանայիք հաղորդել Ձեր և Ձեր հարազատների մասին, նշված տվյալներից բացի

______________________________________________________

______________________________________________________

______________________________________________________

 

27. Ծառայողական նշումներ`

________________________________________________ - ը ունի`

 (անունը, ազգանունը)

 

ա) անձնագիր _____________________________________________

   (սերիան, համարը, անձնագիր տվող կազմակերպության անվանումը)

 

տրված` ______ ________ թ. մինչև ______ ___________ թ. ժամկետով.

 

 

բ) ____________ կացության կարգավիճակ ________________________

   (հատուկ անձնագրի
 

_________________________ , տրված` _________________ կողմից`

 վկայականի սերիան և համարը)

 

______ _____________ թ. մինչև ______ _____________ թ. ժամկետով.

 

գ) քաղաքացիություն չունեցող անձի կացության վկայական _________________

    (սերիան և համարը)

__________________________ տրված` _________________ կողմից`

 

____ ____________ թ. մինչև ______ ________________ թ. ժամկետով:

 

29. Հարցաթերթիկը, դրանում նշված փաստաթղթերը և լրացման ճշտությունն ստուգեց

 

_______________________________________________________

 (ընդունող պաշտոնատար անձի ազգանունը, պաշտոնը և ստորագրությունը)

 ______ ______________________ 20 թ.

 (ընդունման ամսաթիվը)

 

30. Կեղծ տեղեկություններ (տվյալներ) ներկայացնելու համար օրենքով նախատեսված պատասխանատվության մասին զգուշացված եմ`

 

_______________

__________________________

 (ստորագրությունը)

 (անունը, ազգանունը)

(ձևը լրաց. 29.11.12 N 1522-Ն)

 

Ձև N 2

 

Հ Ա Ր Ց Ա Թ Ե Ր Թ Ի Կ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻՈՒԹՅՈՒՆԸ ԴԱԴԱՐԵՑՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ

 

1.

Անունը, հայրանունը, ազգանունը (եթե փոխել եք Ձեր անունը, հայրանունը կամ ազգանունը, ապա նշեք Ձեր բոլոր անունները, հայրանունները, ազգանունները և փոխելու պատճառները), դիմողի ցանկությամբ` էլեկտրոնային փոստի հասցեն և (կամ) բջջային հեռախոսահամարը

 

2.

Ծննդյան օրը, ամիսը և տարեթիվը

 

3.

Ծննդյան վայրի լրիվ անվանումը

 

4.

Ազգությունը (եթե փոխել եք` երբ և պատճառները)

 

5.

Եթե ունեք այլ պետության քաղաքացիություն, նշեք, թե որ պետության քաղաքացի եք

 

6.

Ընտանեկան դրությունը (ամուսնացած, ամուսնալուծված, չամուսնացած)

 

7.

Կրթությունը և մասնագիտությունը (ե՞րբ և ո՞ր ուսումնական հաստատությունն եք ավարտել)

 

8.

Ունե՞ք, արդյոք, գիտական աստիճան և գիտական կոչում

 

9.

Ունե՞ք, արդյոք, գիտական աշխատանքներ և հայտնագործություններ

 

10.

Ընտրվե՞լ եք ներկայացուցչական մարմիններում (ե՞րբ և որտե՞ղ)

 

11.

Ենթարկվե՞լ եք, արդյոք, քրեական կամ վարչական պատասխանատվության (ե՞րբ և ինչի՞ համար)

 

12.

Ունե՞ք, արդյոք, քաղաքացիների, իրավաբանական անձանց կամ պետության շահերի հետ կապված չկատարած պարտավորություններ

 

13.

Եղե՞լ եք, արդյոք, արտասահմանում` ե՞րբ և ի՞նչ նպատակով: Եթե մեկնել եք Հայաստանի Հանրապետությունից, ապա ո՞ր թվականին

 

 

14. Ձեր մերձավոր ազգականները (հայր, մայր, քույր, եղբայր, ամուսին, կին, երեխաներ): Եթե նշված անձանցից որևէ մեկը փոխել է իր անունը, հայրանունը, ազգանունը կամ ազգությունը, ապա նշեք ամբողջությամբ:

 

 Ազգակցական կապը

Անունը, ազգանունը, հայրանունը

Ծննդյան օրը, ամիսը, տարեթիվը

Ազգու-թյունը

Քաղաքա-ցիությունը

Աշխատանքի վայրը, պաշտոնը

Մշտական բնակության վայրը

             
             
             
             
             

 

15. Ձեր կատարած աշխատանքը` սկսած աշխատանքային գործունեության սկզբից (ներառյալ ուսումը բարձրագույն և միջնակարգ մասնագիտական ուսումնական հաստատություններում, զինվորական ծառայությունը): Նշված մասը լրացնելիս անհրաժեշտ է նշել աշխատանքի վայրի այն անվանումը, որը եղել է Ձեր աշխատելու ժամանակ: Զինվորական ծառայության մասին տեղեկությունները տալ ըստ զինվորական գրքույկի` նշելով պաշտոնը և զինվորական կոչումը:

 

 Օրը, ամիսը և տարեթիվը

Աշխատանքի (ուսման)
վայրի անվանումը,
զբաղեցրած պաշտոնը

Աշխատանքի (ուսման)
գտնվելու վայրը (հասցեն)

ընդունվելու

ազատվելու

   
       
       
       
       
       
       
       

16.

Ունե՞ք, արդյոք, պետական պարգևներ

 

17.

Առնչությունը զինվորական ծառայության հետ, զինվորական կոչումը

 

18.

Քաղաքացիությունը դադարեցնելու դրդապատճառները, ո՞ր երկրի քաղաքացիություն պետք է ձեռք բերեք

 

19.

Մշտական բնակության վայրը (հասցեն) Հայաստանի Հանրապետությունում և արտասահմանում)

 

 

20. Նշեք բոլոր այն փաստաթղթերի ցանկը, որոնք կցվել են հարցաթերթիկին`

______________________________________________________

______________________________________________________

______________________________________________________

______________________________________________________

______________________________________________________

 

21. Ի՞նչ կցանկանայիք հաղորդել Ձեր և Ձեր հարազատների մասին, նշված տվյալներից բացի

______________________________________________________

______________________________________________________

______________________________________________________

______________________________________________________

 

22. Ծառայողական նշումներ`

_________________________________________________ -ը ունի`

 (անունը, ազգանունը)

 

ա) անձնագիր _____________________________________________________________________

   (սերիան, համարը, անձնագիր տվող կազմակերպության անվանումը)
 

տրված` _____ _____________ թ. մինչև _____ ______________ թ. ժամկետով:

 

23. Հարցաթերթիկը, դրանում նշված փաստաթղթերը և լրացման ճշտությունն ստուգեց

 

_______________________________________________________

 (ընդունող պաշտոնատար անձի ազգանունը, պաշտոնը և ստորագրությունը)

 

 _______ ______________________ 20 թ.

 (ընդունման ամսաթիվը)

 

24. Կեղծ տեղեկություններ (տվյալներ) ներկայացնելու համար օրենքով նախատեսված պատասխանատվության մասին զգուշացված եմ`

_______________

__________________________

 (ստորագրությունը)

 (անունը, ազգանունը)»:

(ձևը լրաց. 29.11.12 N 1522-Ն)

 

(հավելվածը փոփ., խմբ. լրաց. 29.01.10 N 59-Ն, խմբ. 05.05.11 N 595-Ն, փոփ., լրաց., խմբ. 29.11.12 N 1522-Ն)

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան

 

  

 Հավելված N 2

 ՀՀ կառավարության 2007 թվականի

նոյեմբերի 23-ի N 1390-Ն որոշման

 

Ց Ա Ն Կ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻՈՒԹՅՈՒՆ ՍՏԱՆԱԼՈՒ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻՈՒԹՅՈՒՆԸ ԴԱԴԱՐԵՑՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ

 

1. Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստանալու համար անհրաժեշտ փաստաթղթերն են`

1) դիմում.

2) անձնագիրը և դրա պատճենը.

3) 35 x 45 մմ չափի 6 լուսանկար (գունավոր).

4) ծննդյան վկայականը և դրա պատճենը.

5) ամուսնության վկայականը և դրա պատճենը.

6) ամուսնու անձնագիրը և դրա պատճենը կամ տեղեկանք ամուսնու քաղաքացիության մասին.

7) իր երեխայի ծննդյան վկայականը և դրա պատճենը կամ Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը հաստատող վկայականը և դրա պատճենը, կամ Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագիրը և դրա պատճենը.

8) ազգությամբ հայ լինելը հաստատող փաստաթղթերից որևէ մեկը`

ա. սույն որոշման N 4 հավելվածում նշված եկեղեցական կառույցների կողմից տրված մկրտության մասին փաստաթուղթ` հաստատված օտարերկրյա պետություններում Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչության կամ հյուպատոսական հիմնարկի կողմից, մկրտվածի կամ նրա ծնողի ազգությամբ հայ լինելու մասին նշումով,

բ. օտարերկրյա պետության իրավասու մարմինների կողմից տրված և ապոստիլով հաստատված կամ հյուպատոսական վավերացմամբ` ազգությամբ հայ լինելու մասին փաստաթուղթ,

գ. ազգությամբ հայ լինելու հանգամանքը հիմնավորող այլ փաստաթուղթ` հաստատված օտարերկրյա պետություններում Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչության կամ հյուպատոսական հիմնարկի կողմից,

դ. ծնողի (պապի, տատի, հարազատ քրոջ կամ եղբոր) ծննդյան վկայականը կամ անձը հաստատող այլ փաստաթուղթ, որում առկա է ազգությամբ հայ լինելու վերաբերյալ նշում: Համահայր կամ համամայր եղբոր կամ քրոջ ծննդյան վկայականը կամ ազգությունը հաստատող այլ փաստաթուղթն անձի համար կարող է հանդիսանալ ազգությունը հաստատող փաստաթուղթ, եթե եղբոր կամ քրոջ ազգությամբ հայ լինելը պայմանավորված է նրանց համատեղ ծնողի ազգությամբ.

8.1) սույն ենթակետի «դ» պարբերությամբ նախատեսված փաստաթղթերի հետ միասին ներկայացվում է նաև տվյալ անձի ազգակցական կապը հիմնավորող` իրավասու պետական մարմինների կողմից տրված փաստաթուղթ: Ազգությամբ հայ լինելը հաստատող փաստաթղթեր են համարվում նաև սույն կետի 2-րդ, 4-րդ և 9-րդ ենթակետերով նախատեսված` ազգությամբ հայ լինելու վերաբերյալ նշում պարունակող փաստաթղթերը.

9) քաղաքացիություն չունեցող անձի կացության վկայականը և դրա պատճենը կամ ճամփորդական փաստաթուղթը և Հայաստանի Հանրապետությունում կացության կարգավիճակը հաստատող փաստաթուղթը և դրանց պատճենները.

10) պետական տուրքի վճարումը հավաստող փաստաթուղթը:

(1-ին կետը խմբ., լրաց. 29.11.12 N 1522-Ն)

2. Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը դադարեցնելու համար անհրաժեշտ փաստաթղթերն են`

1) դիմում.

2) անձնագիրը և դրա պատճենը.

3) 35 x 45 մմ չափի 6 լուսանկար (գունավոր).

4) ամուսնության վկայականը (առկայության դեպքում) և դրա պատճենը.

5) իր երեխայի ծննդյան վկայականը և դրա պատճենը.

6) զինվորական գրքույկը (զինապարտ քաղաքացիների համար).

7) պետական տուրքի վճարումը հավաստող փաստաթուղթը.

8) այլ պետության քաղաքացիություն ունենալու դեպքում տվյալ պետության իրավասու մարմնի կողմից տրված անձնագիրը և նոտարական կարգով վավերացված հայերեն թարգմանությունը.

9) օտարերկրյա պետության իրավասու մարմնի կողմից տրված գրավոր հավաստում (տեղեկանք) տվյալ պետության քաղաքացիություն ձեռք բերելու իրավական հնարավորության մասին, եթե դիմումատուն չունի այլ պետության քաղաքացիություն:

(2-րդ կետը փոփ., լրաց. 29.11.12 N 1522-Ն)

3. Դիմումատուն սույն ցանկի 2-րդ կետի 9-րդ ենթակետով նախատեսված փաստաթուղթը կարող է ներկայացնել նաև Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը դադարեցնելու վերաբերյալ դիմումը և պահանջվող մյուս փաստաթղթերը ներկայացնելուց հետո, մինչև Հայաստանի Հանրապետության Նախագահի կողմից Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը դադարեցնելու վերաբերյալ հրամանագրի ստորագրումը, որը Հայաստանի Հանրապետության Նախագահին ներկայացվում է սույն որոշման N 1 հավելվածի 33-րդ կետով սահմանված կարգով:

(3-րդ կետը լրաց. 29.11.12 N 1522-Ն)

(հավելվածը փոփ., խմբ. 29.01.10 N 59-Ն, խմբ. 05.05.11 N 595-Ն, խմբ., լրաց., փոփ. 29.11.12 N 1522-Ն)

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան

 

  

 Հավելված N 3

 ՀՀ կառավարության 2007 թվականի

նոյեմբերի 23-ի N 1390-Ն որոշման

 

Ներմուծեք նկարագրությունը_18671

 

Վ Կ Ա Յ Ա Կ Ա Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍՏԱՏՈՂ

 

N ______

 

Համաձայն «Հայաստանի Հանրապետության քաղաքացիության մասին» Հայաստանի

 

Հանրապետության օրենքի ________ հոդվածի ______________________________

    (անունը, հայրանունը, ազգանունը)

 

______________________________________________________ -ը հանդիսանում է Հայաստանի

 

Հանրապետության քաղաքացի:

 

Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր

Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետ ___________________ ______________

    (անունը, ազգանունը)  (ստորագրությունը)

 

_______ ___________________ 20 թ.

 

(հավելվածը խմբ. 05.05.11 N 595-Ն)

 

 

Հավելված N 4

ՀՀ կառավարության 2007 թվականի

նոյեմբերի 23-ի N 1390-Ն որոշման

 

Ց Ա Ն Կ

 

ԵԿԵՂԵՑԱԿԱՆ ԱՅՆ ԿԱՌՈՒՅՑՆԵՐԻ, ՈՐՈՆՑ ԿՈՂՄԻՑ ՏՐՎԱԾ ՄԿՐՏՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՓԱՍՏԱԹՈՒՂԹԸ (ՀԱՍՏԱՏՎԱԾ ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉՈՒԹՅԱՆ ԿԱՄ ՀՅՈՒՊԱՏՈՍԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿԻ ԿՈՂՄԻՑ, ՄԿՐՏՎԱԾԻ ԿԱՄ ՆՐԱ ԾՆՈՂԻ ԱԶԳՈՒԹՅԱՄԲ ՀԱՅ ԼԻՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՆՇՈՒՄՈՎ) ՀԱՄԱՐՎՈՒՄ Է ԱԶԳՈՒԹՅԱՄԲ ՀԱՅ ԼԻՆԵԼԸ ՀԱՍՏԱՏՈՂ ՓԱՍՏԱԹՈՒՂԹ

 

Եկեղեցական կառույցի անվանումը

Եկեղեցական կառույցի գտնվելու վայրը

ՄԱՅՐ ԱԹՈՌ ՍՈՒՐԲ ԷՋՄԻԱԾԻՆ

Երուսաղեմի Հայոց Պատրիարքություն

Երուսաղեմ, Սրբոց Հակոբեանց Միաբանություն

Կոստանդնուպոլսի Հայոց պատրիարքություն

Ստամբուլ, Թուրքիա

Վիրահայոց Հայոց թեմ

Թբիլիսի, Վրաստան

Նոր Նախիջևանի և Ռուսաստանի Հայոց թեմ

Մոսկվա, Ռուսաստան

Հարավային Ռուսաստանի Հայոց թեմ

Կրասնոդար, Ռուսաստան

Ուկրաինայի Հայոց թեմ

Լվով, Ուկրաինա

Կենտրոնական Եվրոպայի Հայրապետական պատվիրակություն

Վիեննա, Ավստրիա

Արևմտյան Եվրոպայի Հայրապետական պատվիրակություն

Փարիզ, Ֆրանսիա

Ֆրանսիայի Հայոց թեմ

Փարիզ, Ֆրանսիա

Մեծ Բրիտանիայի Հայոց թեմ

Լոնդոն, Մեծ Բրիտանիա

Հունաստանի Հայոց թեմ

Աթենք, Հունաստան

Ռումինիայի և Բուլղարիայի Հայոց թեմեր

Սոֆիա, Բուլղարիա

Գերմանիայի Հայոց թեմ

Քյոլն, Գերմանիա

Շվեյցարիայի Հայոց թեմ

Ժնև, Շվեյցարիա

Կանադայի Հայոց թեմ

Մոնրեալ, Կանադա

ԱՄՆ-ի Հայոց Արևելյան թեմ

Նյու-Յորք, ԱՄՆ

ԱՄՆ-ի Հայոց Արևմտյան թեմ

Բըրբենք, Կալիֆոռնիա, ԱՄՆ

Արգենտինայի Հայոց թեմ

Բուենոս-Այրես, Արգենտինա

Բրազիլիայի Հայոց թեմ

Սան Պաուլո, Բրազիլիա

Ուրուգվայի Հայոց թեմ

Մոնտեվիդեո, Ուրուգվայ

Եգիպտոսի Հայոց թեմ

Կահիրե, Եգիպտոս

Դամասկոսի Հայոց թեմ

Դամասկոս, Սիրիա

Իրաքի Հայոց թեմ

Բաղդադ, Իրաք

Ավստրալիայի և Նոր Զելանդիայի Հայոց թեմ

Սիդնեյ, Ավստրալիա

Բելգիայի Հոգևոր Հովվություն

Բրյուսել, Բելգիա

Իսպանիայի և Պորտուգալիայի Հոգևոր Հովվություն

Մադրիդ, Իսպանիա

Իտալիայի Հոգևոր Հովվություն

Միլան, Իտալիա

Հոլանդիայի Հոգևոր Հովվություն

Ամստերդամ, Հոլանդիա

Հունգարիայի և Չեխիայի Հոգևոր Հովվություն

Հունգարիա

Շվեդիայի Հոգևոր Հովվություն

Ստոկհոլմ, Շվեդիա

Եթովպիայի Հոգևոր Հովվություն

Ադիս-Աբեբա, Եթովպիա

Սուդանի Հոգևոր Հովվություն

Սուդան, Աֆրիկա

Կալկաթայի Հոգևոր Հովվություն

Կալկաթա, Հնդկաստան

ՄԵԾԻ ՏԱՆՆ ԿԻԼԻԿԻՈ ԿԱԹՈՂԻԿՈՍՈՒԹՅՈՒՆ

Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսություն

Անթիլիաս, Լիբանան

Լիբանանի թեմ

Բեյրութ, Լիբանան

Բերիո թեմ

Հալեպ, Սիրիա

Կիպրոսի թեմ

Նիկոսիա, Կիպրոս

Հյուսիսային Ամերիկայի Արևելյան թեմ

Նյու Յորք, ԱՄՆ

Հյուսիսային Ամերիկայի Արևմտյան թեմ

Լոս Անջելես, ԱՄՆ

Կանադայի թեմ

Մոնրեալ, Կանադա

Հունաստանի թեմ

Աթենք, Հունաստան

Թեհրանի թեմ

Թեհրան, Իրան

Սպահանի թեմ

Նոր Ջուղա, Իրան

Ատրպատականի թեմ

Թավրիզ, Իրան

Քուվեյթի և Արաբական Ծոցի երկրների թեմ

Էլ Քուվեյթ

Վենեսուելայի Հոգևոր Հովվություն

Կարակաս, Վենեսուելա

ՀԱՅ ԱՎԵՏԱՐԱՆԱԿԱՆ ԵԿԵՂԵՑԻ

Հայ Ավետարանական Համաշխարհային Խորհուրդ

Լոս-Անջելես, ԱՄՆ

ՀԱՅ ԿԱԹՈՂԻԿԵ ԵԿԵՂԵՑԻ

Տանն Կիլիկիո Կաթողիկե Եկեղեցի

Զմմառ, Բեյրութ, Լիբանան

Վենետիկի Մխիթարյան Միաբանություն

Սուրբ Ղազար, Վենետիկ, Իտալիա

Վիեննայի Մխիթարյան Միաբանություն

Վիեննա, Ավստրիա

Հայաստանի, Վրաստանի, Ռուսաստանի և Արևելյան Եվրոպայի թեմ

Գյումրի, Հայաստան

Լատինական Ամերիկայի թեմ

Սան Պաուլու, Բրազիլիա

Միացյալ Նահանգների և Կանադայի թեմ

Նյու Յորք, ԱՄՆ

Եգիպտոսի թեմ

Կահիրե, Եգիպտոս

Ֆրանսիայի թեմ

Փարիզ, Ֆրանսիա

Բերիո թեմ

Հալեպ, Սիրիա

Դամասկոսի թեմ

Դամասկոս, Սիրիա

Կամիշլիի թեմ

Կամիշլի, Սիրիա

Քեսաբի թեմ

Քեսաբ, Սիրիա

Պոլսո թեմ

Ստամբուլ, Թուրքիա

(հավելվածը լրաց. 29.11.12 N 1522-Ն)

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան

Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան