Basic information
Number
N 895-Ա
Type
Որոշում
Act type
Ինկորպորացիա (10.11.2015-մինչ օրս)
Status
Գործում է
Source
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Enactment organisation
ՀՀ կառավարություն
Enactment date
06.08.2015
Signing organisation
ՀՀ վարչապետ
Signing date
11.08.2015
Effective date
12.08.2015

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

6 օգոստոսի 2015 թվականի N 895-Ա

 

ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻՆ ԳՈՒՅՔ ՆՎԻՐԱԲԵՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 605-րդ և «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 49-րդ ու 50-րդ հոդվածներով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Արտենիի և Արագածավանի գյուղական համայնքների (այսուհետ՝ գյուղական համայնքներ) համար կառուցված, շահագործման համար ոչ պիտանի, Թաթուլի և Արևուտի գյուղական համայնքների վարչական սահմաններում գտնվող՝ 6,9 կիլոմետր երկարությամբ, 219 միլիմետր տրամագծով, 6 միլիմետր պատի հաստությամբ, 20,400.0 հազ. դրամ գնահատված արժեքով՝ պետական սեփականություն հանդիսացող գազատարի խողովակաշարից (այսուհետ՝ գույք) 5.8 կիլոմետր հատվածը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով նվիրաբերել Արագածավանի, իսկ 1.1 կիլոմետր հատվածը՝ Արտենիի գյուղական համայնքներին՝ գույքն օտարելու և օտարումից ստացված ֆինանսական միջոցները նոր կառուցվող գազատարի համաֆինանսավորման նպատակով օգտագործելու պայմանով:

(1-ին կետը փոփ. 05.11.15 N 1287-Ա)

2. Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզպետին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում գյուղական համայնքների ղեկավարների հետ համատեղ իրականացնել սույն որոշման 1-ին կետում նշված գույքի նվիրաբերության մասին պայմանագրերի կնքումը և հանձնման-ընդունման աշխատանքները:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Հ. Աբրահամյան

 

2015 թ. օգոստոսի 11

Երևան

Change History
Changing Act Corresponding incorporation
05.11.2015, N 1287-Ա 10.11.2015, N 895-Ա
Changed acts
Changing Act Corresponding incorporation