Գլխավոր տեղեկություն
Համար
ԱԺՈ-035-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (29.12.2012-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2012.12.26/64(938) Հոդ.1330
Ընդունող մարմին
ՀՀ Ազգային ժողով
Ընդունման ամսաթիվ
03.12.2012
Ստորագրող մարմին
ՀՀ ԱԺ նախագահ
Ստորագրման ամսաթիվ
03.12.2012
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
29.12.2012

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԵՐԱՀՍԿԻՉ ՊԱԼԱՏԻ 2013 ԹՎԱԿԱՆԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՏԱՐԵԿԱՆ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովը որոշում է.

 

Հաստատել Հայաստանի Հանրապետության վերահսկիչ պալատի 2013 թվականի գործունեության տարեկան ծրագիրը` համաձայն հավելվածի:

 

Հայաստանի Հանրապետության

Ազգային ժողովի նախագահ

Հ. Աբրահամյան

 

3 դեկտեմբերի 2012 թվականի,

քաղ. Երևան

ԱԺՈ-035-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԵՐԱՀՍԿԻՉ ՊԱԼԱՏԻ 2013 ԹՎԱԿԱՆԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ
ՏԱՐԵԿԱՆ
ԾՐԱԳԻՐ

 

 

Հավելված

 

Հաստատվել է ՀՀ ՎՊ Խորհրդի

2012թ. հոկտեմբերի 30-ի

թիվ 21/1 որոշմամբ

 

Հ/Հ

Վերահսկողության թեմա

1.

ՀՀ Նախագահի աշխատակազմում պետական բյուջեից հատկացված միջոցների օգտագործում և պետական սեփականության կառավարում

2.

ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմում պետական բյուջեից հատկացված միջոցների օգտագործում և պետական սեփականության կառավարում

3.

ՀՀ կառավարության աշխատակազմում պետական բյուջեից հատկացված միջոցների օգտագործում և պետական սեփականության կառավարում

4.

Պետական բյուջեի միջոցներով իրականացվող գնումների օրինականությունն ու գործող համակարգի արդյունավետությունը

5.

Պետական բյուջեի միջոցներով իրականացվող քաղաքաշինական նորմատիվ-տեխնիկական, ծրագրային, ճարտարապետաշինարարական նախագծային փաստաթղթերի մշակման, փորձաքննության, հաստատման և փոփոխման գործընթացների օրինականությունն ու արդյունավետությունը

6.

Պետական բյուջեի միջոցներով իրականացվող ՀՀ ճանապարհային ցանցի բարելավման և պահպանման ծրագրերի իրագործման օրինականությունն ու արդյունավետությունը

7.

ՀՀ բնապահպանության նախարարություն

 

● «Խոսրովի անտառ» պետական արգելոցի պահպանության, գիտական ուսումնասիրությունների, անտառտնտեսական աշխատանքների կատարման ծառայություններ

 

Բնապահպանության պետական տեսչության աշխատանքների օրինականությունն ու արդյունավետությունը

8.

ՀՀ քաղաքաշինության նախարարություն

 

● Մշակութային օբյեկտների հիմնանորոգում և շինարարություն

 

Կրթական օբյեկտների հիմնանորոգում և շինարարություն

 

Միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների հիմնանորոգում

 

Ավագ դպրոցների հիմնանորոգում

 

Մարզական օբյեկտների շինարարություն և հիմնանորոգում

 

Հատուկ կրթական օբյեկտների հիմնանորոգում

9.

ՀՀ առողջապահության նախարարություն

 

Պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության և սպասարկման ծրագրերի իրականացում, այդ թվում` այդ ծրագրերի շրջանակներում բժշկական հաստատություններին հատկացված միջոցների օգտագործում

 

Հայաստանի Հանրապետությունում դեղերի շրջանառությանն ուղղված գործողությունների օրինականությունն ու արդյունավետությունը

10.

 ՀՀ գյուղատնտեսության նախարարություն

 

● Բույսերի պաշտպանության միջոցառումներ

 

Գյուղատնտեսական կենդանիների պատվաստում

 

Գյուղական խորհրդատվական ծառայություններ

 

Գյուղատնտեսական հողօգտագործողներին պետական աջակցություն

 

Անտառապահպանական ծառայություններ

 

● Տոհմային երինջների ձեռքբերում

 

ՀՀ գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայություն

11.

ՀՀ ֆինանսների նախարարություն

 

● Թանկարժեք մետաղների և թանկարժեք քարերի պետական գանձարան գործակալություն

 

Աուդիտորական գործունեության հսկողության տեսչություն

 

● Լիցենզավորման գործակալություն

 

Լիցենզավորման պայմանների և պահանջների հսկողության տեսչություն

 

● Ֆինանսական վերահսկողության տեսչություն

12.

ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարության պետական ոչ առևտրային կազմակերպություններին և բաժնետիրական ընկերություններին պետական բյուջեից հատկացված միջոցների օգտագործում և բյուջետային մուտքերի ապահովում, ինչպես նաև պետական սեփականության կառավարում

13.

ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեին պետական բյուջեից հատկացված միջոցների օգտագործում և բյուջետային մուտքերի ապահովում, ինչպես նաև պետական սեփականության կառավարում

14.

Հայաստանի սոցիալական ներդրումների հիմնադրամում Համաշխարհային բանկի կողմից Հայաստանի Հանրապետությանը տրամադրված վարկային և դրամաշնորհային միջոցների, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցների օգտագործման օրինականությունն ու արդյունավետությունը

15.

«Արտասահմանյան ֆինանսական ծրագրերի կառավարման կենտրոն» պետական հիմնարկում Համաշխարհային բանկի կողմից Հայաստանի Հանրապետությանը տրամադրված վարկային և դրամաշնորհային միջոցների, ինչպես նաև ՀՀ պետական բյուջեի միջոցների օգտագործման օրինականությունն ու արդյունավետությունը

16.

«Գյուղական տարածքների տնտեսական զարգացման ԾԻԳ» պետական հիմնարկում Գյուղատնտեսության զարգացման միջազգային հիմնադրամի և Նավթ արդյունահանող երկրների կազմակերպության (OPEC) միջազգային զարգացման հիմնադրամի կողմից Հայաստանի Հանրապետությանը տրամադրված վարկային և դրամաշնորհային միջոցների, ինչպես նաև

ՀՀ պետական բյուջեի միջոցների օգտագործման օրինականությունն ու արդյունավետությունը

17.

«Առողջապահական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկում Համաշխարհային բանկի կողմից Հայաստանի Հանրապետությանը տրամադրված վարկային և դրամաշնորհային միջոցների, ինչպես նաև ՀՀ պետական բյուջեի միջոցների օգտագործման օրինականությունն ու արդյունավետությունը

18.

ՀՀ պաշտպանության բնագավառի այլ ծախսերի համար այլ մարմիններին

ՀՀ պետական բյուջեից հատկացված միջոցների օգտագործում, ինչպես նաև պետական սեփականության կառավարում

19.

Կենսաթոշակների և նպաստների վճարման գործընթացի օրինականությունն ու արդյունավետությունը