Գլխավոր տեղեկություն
Համար
N 7-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (28.01.2013-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2013.02.13/9(949) Հոդ.23
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
10.01.2013
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
14.01.2013
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
28.01.2013

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

10 հունվարի 2013 թվականի N 7-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 26-Ի N 1448-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Ավիացիայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածի 2-րդ և 12-րդ հոդվածի 9-րդ մասերը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի օգոստոսի 26-ի «Քաղաքացիական և ռազմական ավիացիայի օդանավերի համատեղ բազավորման ու համատեղ օգտագործման աերոդրոմների օգտագործման կարգը և քաղաքացիական և ռազմական ավիացիայի օդանավերի համատեղ բազավորման աերոդրոմների ցանկը հաստատելու մասին» N 1448-Ն որոշման N 1 հավելվածում կատարել հետևյալ փոփոխություններն ու լրացումները`

1) 6-րդ կետում`

ա. «բազավորման» բառից հետո կետը լրացնել «քաղաքացիական» բառով,

բ. հանել «և համատեղ օգտագործման» բառերը,

գ. կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությամբ.

«Համատեղ բազավորման ռազմական և համատեղ օգտագործման աերոդրոմներում թռիչք-վայրէջքների, թռիչքների աերոնավիգացիոն և օդերևութաբանական սպասարկումների, ինչպես նաև մատուցվող այլ օդանավակայանային ծառայությունների սակագները հաստատվում են Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության կողմից:».

2) 7-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«7. Անկախ օդանավի ազգային պատկանելությունից` քաղաքացիական օդանավերով միջազգային կանոնավոր առևտրային և (կամ) ներքին կանոնավոր առևտրային օդային փոխադրումներ կարող են իրականացվել, եթե «Ավիացիայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (այսուհետ` օրենք) 11-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն աերոդրոմը կառավարվող է և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության (այսուհետ` գլխավոր վարչություն) սահմանած կարգով ապահովված է օդային երթևեկության (աերոնավիգացիոն) սպասարկման աերոդրոմային և աերոդրոմին մոտեցման կարգավարական ծառայություններով, ինչպես նաև սույն կարգի 9-րդ կետով սահմանված դեպքերում:».

3) 8-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«8. Համատեղ բազավորման և համատեղ օգտագործման կառավարվող աերոդրոմներում օդային երթևեկության (աերոնավիգացիոն) սպասարկումն իրականացնում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի հունիսի 19-ի N 744-Ն որոշմամբ սահմանված կարգով գլխավոր վարչության կողմից թույլտվություն ստացած կազմակերպությունը:».

4) 9-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«9. Անկախ աերոդրոմի պատկանելությունից` քաղաքացիական օդանավերով կարող են միջազգային չվերթներ և ներքին օդային փոխադրումներ իրականացվել միայն այն համատեղ բազավորման կամ համատեղ օգտագործման աերոդրոմներից, որոնք համապատասխանում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված քաղաքացիական աերոդրոմներին ներկայացվող պահանջներին:».

5) 10-րդ կետում`

ա. հանել «7-րդ և» բառերը,

բ. «կետերով» բառը փոխարինել «կետով» բառով.

6) 12-րդ կետում «7-րդ կետի» բառերը փոխարինել «6-րդ մասի» բառերով.

7) 17-րդ կետում «օրենքի» բառը փոխարինել «Հայաստանի Հանրապետության օրենսդրության» բառերով.

8) 20-րդ կետում`

ա. «և համատեղ օգտագործման» բառերը փոխարինել «քաղաքացիական» բառով,

բ. կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությամբ.

«Համատեղ բազավորման ռազմական և համատեղ օգտագործման աերոդրոմներում ավիացիոն անվտանգության միջոցառումները սահմանում և դրանց իրականացումն ապահովում է Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը:».

9) 21-րդ կետում «2003 թվականի դեկտեմբերի 11-ի «Հայաստանի Հանրապետությունում որոնման և փրկարարական ծառայությունների կազմակերպման ու համագործակցության կարգը հաստատելու մասին» N 1725-Ն» բառերը փոխարինել «2008 թվականի սեպտեմբերի 11-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի դեկտեմբերի 11-ի N 1725-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու և օդանավի կորելու, աղետալի իրավիճակում հայտնվելու, պատահարի կամ օդային երթևեկությանն այլ վտանգ սպառնալու դեպքում անհրաժեշտ միջոցառումների իրականացման կարգը սահմանելու մասին» N 1043-Ն» բառերով.

10) 22-րդ կետում`

ա. «շահագործողի» բառից հետո կետը լրացնել «և գլխավոր վարչության» բառերով,

բ. հանել «7-րդ և» բառերը,

գ. «կետերով» բառը փոխարինել «կետով» բառով:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

 Տ. Սարգսյան

 

2013 թ. հունվարի 14
Երևան

 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան