Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 39-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (28.12.2012-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2013.01.16/3(943) Հատուկ բաժին
Ընդունող մարմին
Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողով
Ընդունման ամսաթիվ
27.12.2012
Ստորագրող մարմին
Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
27.12.2012
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
28.12.2012

ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍՈՒԹՅԱՆ ԵՎ ՌԱԴԻՈՅԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

 

27 դեկտեմբերի 2012 թ.
ք. Երևան

թիվ 39-Ա

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

«ՄԱՐՏՈՒՆԻ ՏՎ» ՍՊ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ՀԵՌՈՒՍՏԱՌԱԴԻՈԾՐԱԳՐԵՐԻ ԿԱԲԵԼԱՅԻՆ (ՄԱԼՈՒԽԱՅԻՆ) ՀԵՌԱՐՁԱԿՄԱՆ ԼԻՑԵՆԶԻԱ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ԵՎ «ՄԱՐՏՈՒՆԻ ՏՎ» ՍՊ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՀԵՌՈՒՍՏԱՀԱՂՈՐԴՈՒՄՆԵՐԻ ԿԱԲԵԼԱՅԻՆ ՀԵՌԱՐՁԱԿՄԱՆ ԹԻՎ 114 ԼԻՑԵՆԶԻԱՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով հեռուստառադիոծրագրերի կաբելային (մալուխային) հեռարձակման լիցենզիա ստանալու վերաբերյալ «ՄԱՐՏՈՒՆԻ ՏՎ» ՍՊ ընկերության 06.12.2012թ. և հեռուստահաղորդումների կաբելային հեռարձակման թիվ 114 լիցենզիայի գործողությունը դադարեցնելու մասին «ՄԱՐՏՈՒՆԻ ՏՎ» ՍՊ ընկերության 26.12.2012թ. դիմումները, ղեկավարվելով «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» ՀՀ օրենքի 51-րդ հոդվածի, 61-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետի, «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետի, «Հեռուստառադիոծրագրերի կաբելային (մալուխային) հեռարձակման լիցենզավորման կարգ»-ի դրույթներով՝ Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովը որոշում է.

1. «ՄԱՐՏՈՒՆԻ ՏՎ» ՍՊ ընկերությանը տրամադրել ՀՀ Գեղարքունիքի մարզի տարածքում հեռուստառադիոծրագրերի կաբելային (մալուխային) հեռարձակման լիցենզիա։

2. Ուժը կորցրած ճանաչել «ՄԱՐՏՈՒՆԻ ՏՎ» ՍՊ ընկերության հեռուստահաղորդումների կաբելային հեռարձակման թիվ 114 լիցենզիան։

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում այն «ՄԱՐՏՈՒՆԻ ՏՎ» ՍՊ ընկերությանը հանձնելու օրվան հաջորդող օրվանից:

Սույն որոշումը կարող է բողոքարկվել ՀՀ վարչական դատարան` սույն որոշումն ուժի մեջ մտնելու պահից երկամսյա ժամկետում:

 

Հեռուստատեսության և ռադիոյի

ազգային հանձնաժողովի նախագահ

 Գ. Ամալյան