Գլխավոր տեղեկություն
Համար
N 139-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Ինկորպորացիա (20.02.2013-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
ՀՀ վարչապետ
Ընդունման ամսաթիվ
19.02.2013
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
19.02.2013
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
20.02.2013

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

19 փետրվարի 2013 թվականի N 139-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2012 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 19-Ի N 911-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասի պահանջներով`

1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2012 թվականի սեպտեմբերի 19-ի «Հայաստանի Հանրապետության պետական սահմանի «Բագրատաշեն», «Բավրա», «Գոգավան» անցման կետերի արդիականացում» ծրագրի իրականացման պատասխանատու գերատեսչություններ սահմանելու մասին» N 911-Ա որոշման 4-րդ կետով հաստատված «Հայաստանի Հանրապետության պետական սահմանի «Բագրատաշեն», «Բավրա», «Գոգավան» անցման կետերի արդիականացում» ծրագրի իրականացման ժամանակացույցում կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումը`

1) 5.4-րդ կետի 4-րդ սյունակում «14.06.2013 թ.» բառերը փոխարինել «01.08.2014 թ.» բառերով.

2) 6.1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«

6.1.

Ինժեներական փաստաթղթերը ներկայացնելը ծրագրի գլխավոր շահառուին, ՄԱԶԾ-ի կենտրոնական գրասենյակ և ԵՆԲ՝ հաստատման համար

14.06.2013 թ.

01.07.2013 թ.

    
».

 

3) 6.2-րդ կետի 5-րդ սյունակը լրացնել «500» թվով.

4) 7.3-րդ կետի 3-րդ սյունակում «08.11.2012 թ.» բառերը փոխարինել «22.01.2013 թ.» բառերով, իսկ 4-րդ սյունակում «15.02.2013 թ.» բառերը` «20.03.2013 թ.» բառերով.

5) 7.4-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«

7.4.

Ինժեներական ցանցերի տեղադրման նախագծերի վերանայումը, վավերացումն ու աշխատանքների վերահսկումն ապահովելու նպատակով ընկերության հետ պայմանագրի կնքում և աշխատանքների իրականացում

20.03.2013 թ.

11.01.2014 թ.

71,964.65

».

 

6) 8.2-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«

8.2.

Ստացված տեխնիկական պայմանների հիման վրա նախապատրաստել մրցույթի փաստաթղթերը և ներկայացնել ծրագրի գլխավոր շահառուին, ՄԱԶԾ-ի կենտրոնական գրասենյակ և ԵՆԲ՝ հաստատման համար

10.02.2013 թ.

20.02.2013 թ.

 
».

 

7) 8.3-րդ կետի 3-րդ սյունակում «01.11.2012 թ.» բառերը փոխարինել «20.02.2013 թ.» բառերով, իսկ 4-րդ սյունակում «15.02.2013 թ.» բառերը` «10.04.2013 թ.» բառերով.

8) 8.4-րդ կետի 3-րդ սյունակում «01.04.2013 թ.» բառերը փոխարինել «20.04.2013 թ.» բառերով, իսկ 4-րդ սյունակում «01.11.2013 թ.» բառերը` «20.01.2014 թ.» բառերով.

9) 9.2-րդ և 9.3-րդ կետերն ուժը կորցրած ճանաչել.

10) 9.4-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«

9.4.

Հայաստանի էլեկտրական ցանցեր ՓԲԸ-ի հետ նախագծման և ինժեներական-շինարարական աշխատանքների կատարման պայմանագրի ստորագրում և աշխատանքների իրականացում

20.04.2013 թ.

20.01.2014 թ.

497,422.20

».

 

11) 10.2-րդ և 10.3-րդ կետերն ուժը կորցրած ճանաչել.

12) 10.4-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«

10.4.

Յուքոմ ՍՊԸ-ի հետ նախագծման և ինժեներական-շինարարական աշխատանքների կատարման պայմանագրի ստորագրում և աշխատանքների իրականացում

01.04.2013 թ.

11.01.2014 թ.

247,646.30

»:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

 Տ. Սարգսյան

 

2013 թ. փետրվարի 19

Երևան

 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան