Գլխավոր տեղեկություն
Համար
N 1515-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (13.12.2012-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2012.12.12/60(934).1 Հոդ.1311.1
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
29.11.2012
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
05.12.2012
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
13.12.2012

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

29 նոյեմբերի 2012 թվականի N 1515-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 22-Ի N 1919-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՈՒ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻՑ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետին և 23-րդ հոդվածի 3-րդ մասին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. «Հայաստանի Հանրապետության 2012 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածում կատարել վերաբաշխում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 22-ի «Հայաստանի Հանրապետության 2012 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 1919-Ն որոշման NN 5 և 11 հավելվածներում կատարել փոփոխություններ ու լրացումներ` համաձայն NN 1, 2 և 3 հավելվածների:

2. Հայաստանի Հանրապետության Լոռու, Շիրակի և Արագածոտնի մարզերի գյուղական բնակավայրերում, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Դիլիջան քաղաքում մեկ սենյակի շահառու ճանաչված ընտանիքների բնակարանային պայմաններն ուղղակի ֆինանսական աջակցության տրամադրման միջոցով բարելավելու նպատակով՝ Հայաստանի Հանրապետության 2012 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդից հատկացնել՝

1) 1,146,000.0 հազ. դրամ (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Այլ կապիտալ դրամաշնորհներ» հոդվածով), որից`

ա. 900,000.0 հազ. դրամ՝ Հայաստանի Հանրապետության Լոռու մարզպետարանին՝ 300 շահառուի համար,

բ. 171,000.0 հազ. դրամ՝ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզպետարանին՝ 57 շահառուի համար,

գ. 72,000.0 հազ. դրամ` Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզպետարանին՝ 24 շահառուի համար,

դ. 3,000.0 հազ. դրամ` Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզպետարանին՝ 1 շահառուի համար.

2) 1,146.0 հազ. դրամ՝ Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարությանը, այդ թվում՝

ա. 764.0 հազ. դրամ սույն որոշման 4-րդ կետի 1-ին ենթակետի համաձայն ֆինանսական աջակցություն ստանալու մասին կնքվող պայմանագրերի նոտարական վավերացումների համար գանձվող պետական տուրքի գծով (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Պարտադիր վճարներ» հոդվածով),

բ. 382.0 հազ. դրամ՝ սույն որոշման 2-րդ կետի 2-րդ ենթակետի «ա» պարբերության համաձայն պայմանագրերի կնքման նպատակով նոտարի մատուցած ծառայությունների դիմաց փոխհատուցում վճարելու համար (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Այլ ընթացիկ դրամաշնորհներ» հոդվածով):

3. Սահմանել`

1) աղետի գոտու բնակավայրերում երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ընտանիքների բնակարանային խնդիրների լուծման նպատակով պետական աջակցությամբ իրականացվող բնակարանային ապահովման ծրագրի (այսուհետ` ծրագիր) շրջանակներում բնակարանային պայմանները բարելավելու իրավունք ունեցող ընտանիքների փաթեթները համալրելու համար նրանց կողմից՝ ընտանիքի անդամներին վերաբերող անհրաժեշտ փաստաթղթերը Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարություն ներկայացնելու վերջնաժամկետ`

ա. ծրագրի շրջանակներում կառուցվող բնակարաններից (բնակելի տներից) բնակարան (բնակելի տուն) ստանալուն հավակնող ընտանիքների համար` 2012 թվականի դեկտեմբերի 25-ը,

բ. սույն որոշման 2-րդ կետում նշված ծրագրի շրջանակներում ֆինանսական աջակցություն ստանալուն հավակնող անձանց համար` 2012 թվականի դեկտեմբերի 10-ը.

2) սույն որոշման 2-րդ կետում նշված անձանց տրամադրվող ֆինանսական աջակցության չափը` 3,000.0 հազ. դրամ:

4. Սահմանել, որ`

1) սույն որոշման 2-րդ կետում նշված` ֆինանսական աջակցություն ստանալու համար շահառու ճանաչված անձանց ֆինանսական աջակցությունը տրամադրվում է համապատասխան մարզպետարանների միջոցով` Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարի հրամաններով հաստատված` մեկ սենյակի շահառու ճանաչված ընտանիքների ցուցակների համաձայն` մարզպետի և աջակցություն ստացող քաղաքացու միջև Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով` ֆինանսական աջակցություն ստանալու մասին կնքված համապատասխան պայմանագրի (որում որպես պարտադիր պայման նախատեսելով, որ ծրագրի շրջանակներում բնակելի տուն (բնակարան) կամ ֆինանսական աջակցություն ստացած անձանց նկատմամբ աղետի գոտու բնակավայրերում բնակարանային պայմանների բարելավման մասով պետական աջակցության ցուցաբերման պարտավորությունները համարվում են դադարեցված` դրանց կատարմամբ) հիման վրա: Հատկացվող գումարները փոխանցվում են ֆինանսական աջակցություն ստացող քաղաքացու անվամբ բանկում նախօրոք բացված ցպահանջ ավանդային հաշվին.

2) ֆինանսական աջակցությունը տրամադրվում է աջակցություն ստացող ընտանիքների անդամների կողմից տրված` հետագայում պետական և տեղական ինքնակառավարման մարմիններ բնակարանային պահանջ չներկայացնելու մասին նոտարական կարգով վավերացված հայտարարության առկայության պայմաններում.

3) սույն որոշման 2-րդ կետով հատկացվող գումարների ֆինանսավորումն իրականացվում է Ռուսաստանի Դաշնության կողմից Հայաստանի Հանրապետությանը 2009 թվականին տրամադրված պետական վարկի միջոցների հաշվին` կայունացման դեպոզիտային հաշվից:

5. Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարին` սույն որոշման 2-րդ կետում նշված` ֆինանսական աջակցություն ստանալուն հավակնող անձանց մեկ սենյակի շահառու ճանաչելու գործընթացն ավարտել 2012 թվականի դեկտեմբերի 14-ին:

6. Հայաստանի Հանրապետության Լոռու, Շիրակի, Արագածոտնի և Տավուշի մարզպետներին` սույն որոշման 4-րդ կետի 1-ին ենթակետում նշված անձանց հետ ֆինանսական աջակցության տրամադրման մասին համապատասխան պայմանագրերի կնքման և դրանց հիման վրա աջակցություն ստացող քաղաքացու անվամբ բանկում նախօրոք բացված ցպահանջ ավանդային հաշվին աջակցության գումարների փոխանցման գործընթացներն ավարտել 2012 թվականի դեկտեմբերի 21-ին:

7. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

 Տ. Սարգսյան

 

2012 թ. դեկտեմբերի 5

Երևան

 

 

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության 2012 թվականի

նոյեմբերի 29-ի N 1515-Ն որոշման

 

 «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ N 1 ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄԸ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 22-Ի N 1919-Ն ՈՐՈՇՄԱՆ N 5 ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

(հազ. դրամ)

Բաժինը

Խումբը

Դասը

Բյուջետային ծախսերի գործառական դասակարգման բաժինների, խմբերի և դասերի, տնտեսագիտական դասակարգման հոդվածների, ֆինանսավորվող ծրագրերի և դրանք իրականացնող մարմինների անվանումները

Ցուցանիշների փոփոխությունը (ավելացումները նշված են դրական նշանով, իսկ նվազեցումները` փակագծերում)

տարի

     

ԸՆԴԱՄԵՆԸ՝ ԾԱԽՍԵՐ

0.0

     

այդ թվում`

 

10

   

 ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆ

(1,147,146.0)

     

այդ թվում`

 
 

06

 

Բնակարանային ապահովում

(1,147,146.0)

     

այդ թվում`

 
   

01

 Բնակարանային ապահովում

(1,147,146.0)

     

այդ թվում`

 
     

03. Երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ընտանիքների բնակարանային ապահովում Ռուսաստանի Դաշնության կողմից Հայաստանի Հանրապետությանը տրամադրված վարկային միջոցների հաշվին

(1,147,146.0)

     

ՀՀ քաղաքաշինության նախարարություն

(1,147,146.0)

     

Այլ կապիտալ դրամաշնորհներ

(1,147,146.0)

11

   

ՀԻՄՆԱԿԱՆ ԲԱԺԻՆՆԵՐԻՆ ՉԴԱՍՎՈՂ ՊԱՀՈՒՍՏԱՅԻՆ ՖՈՆԴԵՐ

1,147,146.0

     

այդ թվում`

 
 

01

 

ՀՀ կառավարության և համայնքների պահուստային ֆոնդ

1,147,146.0

     

այդ թվում`

 
   

01

ՀՀ կառավարության պահուստային ֆոնդ

1,147,146.0

     

01. ՀՀ կառավարության պահուստային ֆոնդ

1,147,146.0

     

ՀՀ կառավարություն

1,147,146.0

 

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան

 

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության 2012 թվականի

նոյեմբերի 29-ի N 1515-Ն որոշման

 

Աղյուսակ N 1

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 22-Ի N 1919-Ն ՈՐՈՇՄԱՆ N 11 ՀԱՎԵԼՎԱԾԻ N 11.21 ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ԼՐԱՑՈՒՄՆԵՐԸ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

Չափորոշիչներ

Ցուցանիշների փոփոխությունը
(նվազեցումները նշված են փակագծերում)

ոչ ֆինանսական ցուցանիշներ

ֆինանսական ցուցանիշներ

տարի

տարի

ՄԱՍ Գ: Նախարարի պատասխանատվության ներքո իրականացվող քաղաքականության միջոցառումների և ֆինանսական կառավարման արդյունքների ցուցանիշները

1. Քաղաքականության միջոցառումներ

1.2. Տրանսֆերտներ

Ծրագրային դասիչը

Անվանումը

Երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ընտանիքների բնակարանային ապահովում

 

Նկարագրությունը

Աղետի գոտու բնակավայրերում երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ընտանիքների բնակարանային խնդիրների լուծման համար բնակարանների գնման վկայագրերի տրամադրում

1098

ԾՏ 03

Շահառուների քանակը

1. Տրանսֆերտ ստացող ՏԻՄ-երի քանակը

0.0

X

Գումարը (հազ. դրամ)

 

X

(1,147,146.0)

Տրանսֆերտի վճարման հաճախականությունը

   

0.0

Շահառուների ընտրության չափանիշները

1. Աղետի գոտու քաղաքային (այդ թվում՝ նախկին տարածաշրջանների քաղաքատիպ) բնակավայրերի՝ պետական սեփականություն հանդիսացող բազմաբնակարան բնակարանային ֆոնդում բնակարան կորցրած, ՀՀ կառավարության 1999 թվականի հուլիսի 10-ի N 432 որոշմամբ հաստատված կարգի համաձայն 2008 թվականի մարտի 1-ի դրությամբ հաշվառված անձինք:

2. ՀՀ Լոռու, Շիրակի և Արագածոտնի մարզերի գյուղական բնակավայրերում անհատական բնակարանային ֆոնդում բնակելի տուն կորցրած, ՀՀ կառավարության 2008 թվականի նոյեմբերի 13-ի N 1337-Ն որոշմամբ հաստատված կարգի համաձայն 2008 թվականի դեկտեմբերի 15-ի դրությամբ հաշվառված անձինք:

Ծրագիրը (ծրագրերը), որի (որոնց) շրջանակներում իրականացվում է քաղաքականության միջոցառումը

1098 ԾՏ03 Բնակարանային ապահովում

Վերջնական արդյունքի նկարագրությունը

Ծրագրի իրականացումը կնպաստի աղետի գոտու բնակավայրերում երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ընտանիքների բնակարանային խնդրի լուծմանը։

 

Աղյուսակ N 2

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 22-Ի N 1919-Ն ՈՐՈՇՄԱՆ N 11 ՀԱՎԵԼՎԱԾԻ N 11.55 ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ԼՐԱՑՈՒՄՆԵՐԸ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

ՀՀ Շիրակի մարզպետարան

Չափորոշիչներ

Ցուցանիշների փոփոխությունը
(ավելացումները նշված են դրական նշանով)

ոչ ֆինանսական ցուցանիշներ

ֆինանսական ցուցանիշներ

տարի

տարի

ՄԱՍ Գ: Նախարարի պատասխանատվության ներքո իրականացվող քաղաքականության միջոցառումների և ֆինանսական կառավարման արդյունքների ցուցանիշները

1. Քաղաքականության միջոցառումներ

1.2. Տրանսֆերտներ

Ծրագրային դասիչը

Անվանումը

Բնակարանային պայմանների բարելավում` ֆինանսական աջակցության տրամադրման միջոցով

 

Նկարագրությունը

ՀՀ Շիրակի մարզի գյուղական բնակավայրերում երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած, 1 սենյակի շահառու ճանաչված ընտանիքների բնակարանային պայմանների բարելավում

1098

ԾՏ 08

Շահառուների քանակը

 

57

 

Գումարը (հազ. դրամ)

 

171,000.0

Տրանսֆերտի վճարման հաճախականությունը

   

Շահառուների ընտրության չափանիշները

2. ՀՀ Լոռու, Շիրակի և Արագածոտնի մարզերի գյուղական բնակավայրերում անհատական բնակարանային ֆոնդում բնակելի տուն կորցրած, ՀՀ կառավարության 2008 թվականի նոյեմբերի 13-ի N 1337-Ն որոշմամբ հաստատված կարգի համաձայն 2008 թվականի դեկտեմբերի 15-ի դրությամբ 1 սենյակի համար հաշվառված անձինք

Ծրագիրը (ծրագրերը), որի (որոնց) շրջանակներում իրականացվում է քաղաքականության միջոցառումը

1098 ԾՏ08 Բնակարանային պայմանների բարելավում` ֆինանսական աջակցության տրամադրման միջոցով

Վերջնական արդյունքի նկարագրությունը

Ծրագրի իրականացումը կնպաստի ՀՀ Շիրակի մարզի գյուղական բնակավայրերում 1 սենյակի շահառու ճանաչված ընտանիքներին՝ հոգալու իրենց բնակարանային պայմանների բարելավման հետ կապված խնդիրները։

 

Աղյուսակ N 3

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 22-Ի N 1919-Ն ՈՐՈՇՄԱՆ N 11 ՀԱՎԵԼՎԱԾԻ N 11.53 ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ԼՐԱՑՈՒՄՆԵՐԸ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

ՀՀ Լոռու մարզպետարան

Չափորոշիչներ

Ցուցանիշների փոփոխությունը
(ավելացումները նշված են դրական նշանով)

ոչ ֆինանսական ցուցանիշներ

ֆինանսական ցուցանիշներ

տարի

տարի

ՄԱՍ Գ: Նախարարի պատասխանատվության ներքո իրականացվող քաղաքականության միջոցառումների և ֆինանսական կառավարման արդյունքների ցուցանիշները

1. Քաղաքականության միջոցառումներ

1.2. Տրանսֆերտներ

Ծրագրային դասիչը

Անվանումը

Բնակարանային պայմանների բարելավում` ֆինանսական աջակցության տրամադրման միջոցով

 

Նկարագրությունը

ՀՀ Լոռու մարզի գյուղական բնակավայրերում երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած, 1 սենյակի շահառու ճանաչված ընտանիքների բնակարանային պայմանների բարելավում

1098

ԾՏ 09

Շահառուների քանակը

 

300

 

Գումարը (հազ. դրամ)

 

900,000.0

Տրանսֆերտի վճարման հաճախականությունը

   

Շահառուների ընտրության չափանիշները

2. ՀՀ Լոռու, Շիրակի և Արագածոտնի մարզերի գյուղական բնակավայրերում անհատական բնակարանային ֆոնդում բնակելի տուն կորցրած, ՀՀ կառավարության 2008 թվականի նոյեմբերի 13-ի N 1337-Ն որոշմամբ հաստատված կարգի համաձայն 2008 թվականի դեկտեմբերի 15-ի դրությամբ 1 սենյակի համար հաշվառված անձինք

Ծրագիրը (ծրագրերը), որի (որոնց) շրջանակներում իրականացվում է քաղաքականության միջոցառումը

1098 ԾՏ09 Բնակարանային պայմանների բարելավում` ֆինանսական աջակցության տրամադրման միջոցով

Վերջնական արդյունքի նկարագրությունը

Ծրագրի իրականացումը կնպաստի ՀՀ Լոռու մարզի գյուղական բնակավայրերում 1 սենյակի շահառու ճանաչված ընտանիքներին՝ հոգալու իրենց բնակարանային պայմանների բարելավման հետ կապված խնդիրները։

 

Աղյուսակ N 4

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 22-Ի N 1919-Ն ՈՐՈՇՄԱՆ N 11 ՀԱՎԵԼՎԱԾԻ N 11.49 ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ԼՐԱՑՈՒՄՆԵՐԸ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

ՀՀ Արագածոտնի մարզպետարան

Չափորոշիչներ

Ցուցանիշների փոփոխությունը
(ավելացումները նշված են դրական նշանով)

ոչ ֆինանսական ցուցանիշներ

ֆինանսական ցուցանիշներ

տարի

տարի

ՄԱՍ Գ: Նախարարի պատասխանատվության ներքո իրականացվող քաղաքականության միջոցառումների և ֆինանսական կառավարման արդյունքների ցուցանիշները

1. Քաղաքականության միջոցառումներ

1.2. Տրանսֆերտներ

Ծրագրային դասիչը

Անվանումը

Բնակարանային պայմանների բարելավում` ֆինանսական աջակցության տրամադրման միջոցով

 

Նկարագրությունը

ՀՀ Արագածոտնի մարզի գյուղական բնակավայրերում երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած, 1 սենյակի շահառու ճանաչված ընտանիքների բնակարանային պայմանների բարելավում

1098

ԾՏ 10

Շահառուների քանակը 

24

 

Գումարը (հազ. դրամ)

 

72,000.0

Տրանսֆերտի վճարման հաճախականությունը

   

Շահառուների ընտրության չափանիշները

2. ՀՀ Լոռու, Շիրակի և Արագածոտնի մարզերի գյուղական բնակավայրերում անհատական բնակարանային ֆոնդում բնակելի տուն կորցրած, ՀՀ կառավարության 2008 թվականի նոյեմբերի 13-ի N 1337-Ն որոշմամբ հաստատված կարգի համաձայն 2008 թվականի դեկտեմբերի 15-ի դրությամբ 1 սենյակի համար հաշվառված անձինք

Ծրագիրը (ծրագրերը), որի (որոնց) շրջանակներում իրականացվում է քաղաքականության միջոցառումը

1098 ԾՏ10 Բնակարանային պայմանների բարելավում` ֆինանսական աջակցության տրամադրման միջոցով

Վերջնական արդյունքի նկարագրությունը

Ծրագրի իրականացումը կնպաստի ՀՀ Արագածոտնի մարզի գյուղական բնակավայրերում 1 սենյակի շահառու ճանաչված ընտանիքներին՝ հոգալու իրենց բնակարանային պայմանների բարելավման հետ կապված խնդիրները։

 

Աղյուսակ N 5

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 22-Ի N 1919-Ն ՈՐՈՇՄԱՆ N 11 ՀԱՎԵԼՎԱԾԻ N 11.58 ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ԼՐԱՑՈՒՄՆԵՐԸ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

ՀՀ Տավուշի մարզպետարան

Չափորոշիչներ

Ցուցանիշների փոփոխությունը
(ավելացումները նշված են դրական նշանով)

ոչ ֆինանսական ցուցանիշներ

ֆինանսական ցուցանիշներ

տարի

տարի

ՄԱՍ Գ: Նախարարի պատասխանատվության ներքո իրականացվող քաղաքականության միջոցառումների և ֆինանսական կառավարման արդյունքների ցուցանիշները

1. Քաղաքականության միջոցառումներ

1.2. Տրանսֆերտներ

Ծրագրային դասիչը

Անվանումը

Բնակարանային պայմանների բարելավում` ֆինանսական աջակցության տրամադրման միջոցով

 

Նկարագրությունը

ՀՀ Տավուշի մարզի Դիլիջան քաղաքում երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած, 1 սենյակի շահառու ճանաչված ընտանիքի բնակարանային պայմանների բարելավում

1098

ԾՏ 11

Շահառուների քանակը

1

 

Գումարը (հազ. դրամ)

 

3,000.0

Տրանսֆերտի վճարման հաճախականությունը

   

Շահառուների ընտրության չափանիշները

1. Աղետի գոտու քաղաքային (այդ թվում՝ նախկին տարածաշրջանների քաղաքատիպ) բնակավայրերի՝ պետական սեփականություն հանդիսացող բազմաբնակարան բնակարանային ֆոնդում բնակարան կորցրած, ՀՀ կառավարության 1999 թվականի հուլիսի 10-ի N 432 որոշմամբ հաստատված կարգի համաձայն 2008 թվականի մարտի 1-ի դրությամբ 1 սենյակի համար հաշվառված անձ:

Ծրագիրը (ծրագրերը), որի (որոնց) շրջանակներում իրականացվում է քաղաքականության միջոցառումը

1098 ԾՏ11 Բնակարանային պայմանների բարելավում` ֆինանսական աջակցության տրամադրման միջոցով

Վերջնական արդյունքի նկարագրությունը

Ծրագրի իրականացումը կնպաստի ՀՀ Տավուշի մարզի Դիլիջան քաղաքում 1 սենյակի շահառու ճանաչված ընտանիքին՝ հոգալու իր բնակարանային պայմանների բարելավման հետ կապված խնդիրները։

 

Աղյուսակ N 6

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 22-Ի N 1919-Ն ՈՐՈՇՄԱՆ N 11 ՀԱՎԵԼՎԱԾԻ N 11.21 ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ԼՐԱՑՈՒՄՆԵՐԸ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

Չափորոշիչներ

Ցուցանիշների փոփոխությունը
(ավելացումները նշված են դրական նշանով)

ոչ ֆինանսական ցուցանիշներ

ֆինանսական ցուցանիշներ

տարի

տարի

ՄԱՍ Գ: Նախարարի պատասխանատվության ներքո իրականացվող քաղաքականության միջոցառումների և ֆինանսական կառավարման արդյունքների ցուցանիշները

1. Քաղաքականության միջոցառումներ

1.2. Տրանսֆերտներ

Ծրագրային դասիչը

Մատուցվող ծառայության անվանումը

Պայմանագրի նոտարական վավերացման համար համապատասխան բյուջեներ նոտարի մատուցած ծառայությունների դիմաց փոխհատուցում վճարելու, սահմանափակումների մասին տեղեկատվության տրամադրման ծառայություններ

 

Նկարագրությունը

Բնակարանային պայմանների բարելավում ծրագրի շրջանակներում 1-սենյականոցի շահառու ճանաչված ընտանիքների ցուցակների համաձայն մարզպետի և աջակցություն ստացող քաղաքացու միջև ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով` աջակցություն ստանալու մասին կնքված համապատասխան պայմանագրի հիման վրա՝ գումարները փոխանցելով աջակցություն ստացող քաղաքացու անվամբ բանկում նախօրոք բացված ցպահանջ ավանդային հաշվին:

1098

ԾՏ07

Շահառուների քանակը

Տրանսֆերտ ստացող անձանց թիվը, մարդ

0.0

X

Մատուցվող ծառայության վրա կատարվող ծախսը (հազ. դրամ)

X

1,146.00

Շահառուների ընտրության չափանիշները

Ծրագիրը (ծրագրերը), որի (որոնց) շրջանակներում իրականացվում է քաղաքականության միջոցառումը

1098 ԾՏ07 Բնակարանային ապահովում

Վերջնական արդյունքի նկարագրությունը

ՀՀ Լոռու, Շիրակի և Արագածոտնի մարզերի գյուղական բնակավայրերում, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Դիլիջան քաղաքում 1 սենյակի շահառու ճանաչված ընտանիքների հետ կնքված պայմանագրեր

 

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան

 

 

Հավելված N 3

ՀՀ կառավարության 2012 թվականի

նոյեմբերի 29-ի N 1515-Ն որոշման

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ N 1 ՀԱՎԵԼՎԱԾԻ N 27 ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄԸ

Բյուջետային ծախսերի գործառական դասակարգման

Ծրագրի համարը

Ծրագրերի և կատարողների անվանումները

Ցուցանիշների փոփոխությունը
(նվազեցումները նշված են փակագծերում)

ընդամենը

ընթացիկ ծախսեր

ընդամենը` ոչ ֆինանսական ակտիվների գծով ծախսեր

այդ թվում՝

բաժինը

խումբը

դասը

ոչ ֆինանսական ակտիվների գծով այլ ծախսեր

       

ԸՆԴԱՄԵՆԸ

(1,147,146.0)

(1,147,146.0)

0.0

0.0

       

ՀՀ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

(1,147,146.0)

(1,147,146.0)

0.0

0.0

       

այդ թվում՝

       

10

06

01

03

Երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ընտանիքների բնակարանային ապահովում Ռուսաստանի Դաշնության կողմից Հայաստանի Հանրապետությանը տրամադրված վարկային միջոցների հաշվին

(1,147,146.0)

(1,147,146.0)

0.0

0.0

 

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան